Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/10153/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/10153/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/10153/05/1913 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.12.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի «Հավերժություն Էյ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) 2019 թվականի համար քաղաք Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության 60տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու համար թույլտվությունը տրամադրված համարելու ն Քաղաքապետարանին համապատասխան թույլտվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐ

Ամբողջ Տեքստ

«ոէ:

(ՉԲ 8

ՄԱՇ

ՎԱ

ՀԵՇ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10153/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10153/05/19

Նախագահող դատավոր՝ Լ. Հակոբյան

Դատավորներ՝ Է. Նահապետյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

2023 թվականի հոկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.12.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի «Հավերժություն Էյ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) 2019 թվականի համար քաղաք Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության 60տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու համար թույլտվությունը տրամադրված համարելու ն Քաղաքապետարանին համապատասխան թույլտվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է տրամադրված համարել 2019 թվականի համար քաղաք Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության 60տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության

2

ծառայություննե իրականացնելու համար թույլտվությունը նռն պարտավորեցնել Քաղաքապետարանին համապատասխան թույլտվությունը տրամադրել:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 18.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.12.2021 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 18.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Լաուրա Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Անի Հակոբյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 48-րդ, 62-րդ ն 68-րդ հոդվածները, Երնանի ավագանու 30.04.2015 թվականի հ.319-Ն որոշման պահանջները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը հիմեավորել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես այն, որ 14.02.2019 թվականի հ.15/01-7866հ ն 21.02.2019 թվականի գրություններով հայցվորին հայտնվել է, որ Բագրատունյաց թիվ 44/2 հասցեի շինությունը չի համապատասխանում Երնան քաղաքի ավագանու 30.04.2015 թվականի թիվ 319-Ն որոշման պահանջներին ն պայմաններին, ինչից հետնում է, որ հայցվորը դեռնս 2019 թվականի փետրվար ամսից տեղեկացված է եղել խախտումների առկայության վերաբերյալ, իր դիմումի ընթացքի, դրա վերաբերյալ տրված գրավոր պատասխանի, ինչպես նան իր կողմից ներկայացված տարածքը ավագանու որոշման պահանջներին չհամապատասխանելու մասին, որի պայմաններում հայցվորի մոտ որնէ օրինական ակնկալիք չէր կարող առաջանալ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետնանքով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հիման վրա ֆիկտիվ վարչական ակտն ընդունված է համարվում այն դեպքում, երբ այն ենթակա է ընդունման անձի դիմումի հիման վրա: Ֆիզիկական կամ իրավաբանական անձը դիմում է իր համար բարենպաստ վարչական ակտ ստանալու համար, սակայն վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ընդունում ո՛չ դիմումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ, ոչ հայցվող բարենպաստ վարչական ակտը, մինչդեռ, հայցվորի դիմումին արդեն իսկ տրվել է պատասխան:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԴ/21044/02/20 քաղաքացիական գործով հայցվորը պահանջել է պարտավորեցնել Քաղաքապետարանին

Յ

վերադարձել 2019 թվականին քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար նախապես վճարված 1.500.000 ՀՀ դրամ գումարը, կամ այն դիտարկել որպես 2020 թվականի համար քաղաքացիական հոգեհանգիստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար նախատեսված պետական տուրք, ինչից հետնում է, որ հայցվորին համապատասխան թույլտվությունը չի տրամադրվել ն նշված գումարը պահանջելով հանդերձ հայցվորն ընդունել է, որ այդ գումարի դիմաց թույլտվությունը տրամադրման ենթակա չէ, հակառակ պարագայում վճարված գումարը հետ պահանջելու հիմք առկա չէր լինի:

Թիվ ԵԴ/21044/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում 16.12.2020 թվականի թիվ 522 համաձայնագրի համաձան :-Քաղաքապետարանի կողմից Ընկերության համապատասխան հաշվեհամարին է փոխանցվել 1.500.000ՀՀ դրամ:

Ավելին, ըստ էության «Քաղաքապետարանին պարտավորեցվել է տրամադրել 2019 թվականի համար մի փաստաթուղթ, որը հայցվորի համար որնէ իրավական հետնանք ըստ էության չի առաջացնելու ն հայցվորը այդ հիմքով ներկա պահին որնէ գործողություն կատարելու իրավունք ձեռք չի բերելու:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.12.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

2.1. Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի մապատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի 01122021 թվականի որոշումն օրինական է այն պատճառաբանությամբ, որ հաշվի առնելով առ ոչինչ վարչական ակտի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հոգեհանգստի իրականացման սրահի (այսուհետ նան՝ «Սրահ») ենթադրյալ անհամապատասխանությունը Երնան քաղաքի ավագանու թիվ 319-Ն որոշմամբ սահմանված պահանջներին ու պայմաններին կարող է վկայել հայցվող բարենպաստ վարչական ակտի ենթադրյալ ոչ իրավաչափության, սակայն ոչ ակնհայտ ոչ իրավաչափության՝ հայցվոր ընկերությանն ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու մասին: Անձի՝ վարչական մարմնին ուղղված բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ դիմումի քննության ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ վարչական մարմինն անձի ներկայացրած փաստական հանգամանքների, ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ ն լրիվ քննության արդյունքում պարզում է տվյալ վարչական ակտի ընդունումը մերժելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայությունը կամ առկայությունը, ըստ այդմ` բավարարում կամ մերժում է դիմումը: Մինչդեռ, առ ոչինչ վարչական ակտի պարագայում գործի փաստական հանգամանքների քննության, մերժման հիմքի առկայությունը (բացակայությունը) սույն դեպքում Սրահի անհամապատասխանությունը (համապատասխանությունը) պարզելու անհրաժեշտություն բնավ չկա. առոչինչ ակտի գոյությունը փաստելու համար այս կամ այն փաստական հանգամանքի ուսումնասիրություն, ապացույցների հետազոտում ն գնահատում չի պահանջվում:

4

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) 04.02.2019 թվականին Ընկերությունը դիմում է ներկայացրել Երեանի քաղաքապետին՝

ք. Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 11):

2) Դիմումին ի պատասխան Քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկման-վարչության պետի 14.02.2019 թվականի թիվ 15/01-7866Հ գրությամբ հայտնվել է, որ ք. Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության տարածքում պահպանված չեն Երնան քաղաքի ավագանու 30.04.2015 թվականի թիվ 319-Ն որոշման պահանջները, ուստի հարցը կարող է քննարկվել միայն այդ պահանջները կատարելուց հետո (հատոր 1-ին, գ. թ. 13):

3) Քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկման վարչության պետի 14.03.2019 թվականի թիվ 15/01-Մ-1971 գրությամբ Ըկերության դիմումին կրկին տրվել է նույն պատասխանը (հատոր 1-ին, գ. թ. 70-71):

4) Ընկերությունը 02.09.2019 թվականին դիմե է Երնանի քաղաքապետ Հ. Մարությանին՝ խնդրելով տրամադրել քաղաքացիական հոգեհանգստի/հրաժեշտի/ ծիսակատարության ծառայություններ իրականացնելու ն/կամ մատուցելու թույլտվությունը՝ հաշվի առնելով, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով այդ թույլտվությունը համարվում է տրված, քանի որ վարչական մարմինն իր կողմից նշված 10-օրյա ժամկետում դրա տրամադրումը չի մերժել (հատոր 1-ին, գ.թ.17):

5) Դիմումին ի պատասխան՝ Քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկման վարչության պետը 06.09.2019 թվականի թիվ 15/01-83622 գրությամբ հայտնել է, որ Բագրատունյաց փողոցի թիվ 44/2 հասցեում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման ն մատուցման թույլտվության տրամադրման հարցը կարող է քննարկվել միայն վերը նշված հասցեում գտնվող շինությունը «Երնան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման ն (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին ն շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ն պայմանները սահմանելու մասին» Երնան քաղաքի ավագանու 30.04.2015 թվականի թիվ 319-Ն որոշմամբ սահմանված պահանջներին ն պայմաններին համապատասխանեցնելուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 18):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է

5

իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ Ա 27-րդ հոդվածների խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու պայմանները:

ՀՀ. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝

1) ապահովում է օրենքների ն այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով՝

3 ապահովում է օրենքների Ա այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

(..)

Յ. Օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետնյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոջ իրավաչափ իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու հետ կապված ընդհանուր իրավակարգավորումներն օրենսդիրը սահմանել է 6«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով, որը նախատեսում է վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հնարավորություն: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտը նշված իրավադրույթի ուժով որոշ դեպքերում կարող է համարվել ընդունված ն առաջացնել այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետնանքները: Տվյալ դեպքում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի

6

արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը խախտվելու ն օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում գործում է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քննարկվող իրավական կառուցակարգը բխում է յուրաքանչյուրի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի՝ որպես 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքի բաղադրատարրերից մեկի պաշտպանության անհրաժեշտությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը, ըստ էության, հաստատում է իրավական համակարգում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտի ձնական- իրավաբանական գոյությունը ն սպառիչ տեղեկություններ է պարունակում այն կոնկրետ իրավունքի մասին, որը համարվում է անձին տրամադրված տվյալ վարչական ակտով: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակը նպատակաուղղված է նկարագրված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում գործնականում պաշտպանել շահագրգիռ անձի (որպես կանոն՝ վարչական ակտի հասցեատիրոջ) իրավունքները ն ապահովել այդ վարչական ակտից բխող իրավունքների երաշխավորված իրացումը: Այդ հայցատեսակի բավարարման արդյունքում շահագրգիռ անձին վերոգրյալ բովանդակությամբ փաստաթուղթ տրամադրվելու դեպքում վերջինս կարող է ձեռնամուխ լինել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված համարվող վարչական ակտից բխող համապատասխան իրավունքի գործնական իրականացմանը, ինչպես նան ազատվել այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք նախատեսված են այդ փաստաթուղթը չունենալու համար (տե՛ս, էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով 25.04.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողություն, պարզելիս դատական

7

վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նան հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց (02.12.2017 թվական) հետո, այնպես էլ մինչն նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) անձը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն, վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, ն դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին,

2) բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,

3) տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,

4) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որնէ այ անհատական իրավական ակտ (տե՛ս Գարեգին Խաչատրյանն ըեդդեմ Երնան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիրե ն Դարյա Տուրիֆի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողությունն ապահովող վերոնշյալ առաջին պայմանի առկայության համար կարնորվում է բացառապես դիմումի հիշյալ օրենքի 31-րդ հոդվածի «ա», «դ» ն «ե» կետերի պահպանմամբ ներկայացված լինելու հանգամանքը:

Հաջորդիվ, վարչական վարույթն իրականացնող վարչական մարմնի կողմից օրենքով սահմանված ժամկետում անգործություն ցուցաբերած լինելու հանգամանքի գնահատման տեսանկյունից կարնորվում է վարչական մարմնի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունված չլինելը կամ անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որնէ այլ անհատական իրավական ակտ կայացված չլինելը: Այսինքն՝ նշված պայմանի առկայության կամ բացակայության հարցի

8

քննարկման շրջանակում ենթակա է պարզման՝ արդյո՞ք օրենքով սահմանված ժամկետում հայցվող վարչական ակտի տրամադրման դիմումի քննության շրջանակում իրավասու վարչական մարմնի կողմից ընդունվել է վարչական վարույթը եզրափակող որոշումներից որնէ մեկը, թե՝ ոչ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է տրամադրված համարել 2019 թվականի համար քաղաք Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու համար թույլտվությունը ն պարտավորեցնել Քաղաքապետարանին համապատասխան թույլտվությունը տրամադրել:

Դատարանը 18.02.2021 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) 04.02.2019թ.-ին «Հավերժություն էյ էմ» ՍՊԸ-ի կողմից դիմում է ներկայացվել Երնանի քաղաքապետիե' ք. Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվություն Տ.վպրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, դիմումի ուսումեասիրության արդյունքում Դատարանը նան արձանագրում է, որ դրանում պահպաեված են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի Էին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջները, մասնավորապես, դիմումը պարունակում է դիմողի անվանումը, դիմումի առարկան (պահանջը), կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հետնաբար, այդ մասով իրավաբանական ֆիկցիայի կիրառման պայմաններն ապահովված են:

Միաժամանակ, Դատարանը նան հավելում է, որ եշված դիմումի" 04.02.2019թ.-ին Երնանի քաղաքապետարանում մուտքագրվելու հանգամանքը հիմնավորվում է վարչական գործում առկա ստացականով, հետնաբար, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հայցվորի դիմումի հիման վրա վարչական վարույթը 04.02.2019թ.-ին համարվել է հարուցված:

Հաջորդիվ, Դատարանն արձանագրում է, որ հայցվոր ընկերության դիմումին ի պատասխան" Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկման վարչության պետի 14.02.2019թ.-ի թիվ 15/0-7866Հ ն 14.03.2019թ.-ի թիվ 15/0ԼՄ-1971 գրություններով հայտեվել է, որ ք. Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական եշանակության տարածքում պահպանված չեն Երնան քաղաքի ավագանու 30.04.2015թ.-ի թիվ 319-Ն որոշման պահանջները, ուստի հարցը կարող է քննարկվել միայն այդ պահանջները կատարելուց հետո: Այսինքե' ստացվում է, որ հայցվոր ընկերության դիմումը չի քնեարկվել այն հիմեավորմամբ, որ ապահովված չեն Երնան քաղաքի ավագանու 30.04.2015թ.-ի թիվ 319-Ն որոշման պահանջները ն հայտեվել է, որ դիմումը կքննարկվի միայն համապատասխան պահանջներն ապահովելուց հետո: Մինչդեռ, վարչական մարմինը պետք է ներկայացված դիմումի արդյունքում քննարկեր հարցը ն կայացներ որնէ կոնկրետ որոշում եկատի ունենալով նան, որ վարչական վարույթը չի կասեցվել ն վարույթը սահմանափակված է 30-օրյա ժամկետով: Մասնավորապես, ներկայացված դիմումով հայցվոր ընկերությունը հայցել է 2019թ.-ի համար ք. Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի

9

հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծառայությունների մատուցման թույլտվություն, որի արդյունքում կարող էր փրամադրվել հայցվող թույլտվությունը կամ դրա տրամադրումը կարող էր մերժվել: Սակայն Երնանի քաղաքապետարանի պատասխան գրություններով հայցվող թույլտվության փրամադրումը, փաստորեն, ոչ բավարարվել ն ոչ էլ մերժվել է: Բարձրացված հարցի վերաբերյալ համապատասխան որոշում չի կայացվել նան 14.03.2019թ.-ի թիվ 15/01-Մ-1971 գրությունից հետո (այդ մասին առկա չէ որնէ ապացույց): Նկատի ունենալով, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ նույն օրենքով սահմանված ժամկետները, այդ թվում' նույն հոդվածով սահմաեված վարչական վարույթի 30-օրյա ժամկետը, հաշվարկվում են օրացուցային օրերով' վարույթը եզրափակող վարչական ակտը կայացնելու վերջնաժամկետ է եղել 06.03.2019թ.-ը, սակայն մինչ եշված օրը ներառյալ վարչական մարմինը հայցվոր ընկերության դիմումի հիման վրա վարչական վարույթը եզրափակող վարչական ակտ չի կայացրել, այլ միայն հայտնել է, որ հարցը կքենարկվի առաջադրված պահանջներն ապահովելուց հետո: Հետնաբար, Դատարանը գտնում է, որ իրավաբանական ֆիկցիայի կիրառման քենարկվող հիմքը նս առկա է: (..)

Դատարանը գտնում է, որ իրավաբանական ֆիկցիայի արդյունքում օրենսդիրը թույլատրելի է համարել վարչական ակտի' օրենքի ուժով ընդունված համարվելը եույեիսկ այն պայմաններում, երբ դրանում առկա կլինեն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով եախատեսված' վարչական ակտի անվավերության հիմքեր, հակառակ պարագայում նոր խմբագրությամբ օրենսդիրը քննարկվող եորմում կեերառեր նան իրավաբանական ֆիկցիայի կիրառման այն պայմանը, որ դրա արդյունքում ըեդունված համարվող վարչական ակտը չպետք է պարունակի նան անվավերության հիմքեր, սակայն եման կարգավորում օրենսդրի կողմից չի սահմաեվել: Հեփնաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով քենարկման առարկա չէ հայցվորի կողմից հայցվող վարչական ակտի իրավաչափությունը" վարչական ակտի անվավերության հիմքերի շրջանակներում: Դատարանի կողմից օրենքի փոփոխություը եման կերպ մեկնաբանելու համար հիմք է ծառայում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի այե կարգավորումը, որի համաձայե' նորմատիվ իրավական ակտի նորմը մեկեաբանհվում է' ի թիվս այլնի, հաշվի առնելով եորմատիվ իրավական ակփտն ըեդունելիս այն ընդունող մարմեի նպատակը: Այե, որ օրենսդիրը օրենքի փոփոխությամբ հետապնդել է հենց այե նպատակը, որը շարադրվեց Դատարանի կողմից նախորդիվ, հիմնավորվում է ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայք էջում նախագծի պատմության, դրա հիմնավորումների ուսումնասիրությամբ, որտեղ նշվում է, որ գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասեավոր անձը գործեականում ոչ միշր է օգտվում այդ իրավունքից: Դատական պրակտիկայի ուսումեասիրությունը վկայում է, որ եման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչն վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Ուստի, անհրաժեշտ է հստակեցնել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը' ապահովելով այդ հոդվածի գործնական կիրառելիությունը:

10

Վերոգրյալ հիմնավորումներով Դատարանը գտնում է, որ սույն գործով քենարկվող հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն' օրենքում կատարված' եախորդիվ նշված փոփոխությունների ուժով»:

Վերաքննիչ դատարանը, 01122021 թվականի որոշմամբ հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ. «(...) Սույն դեպքում բողոքաբերի կողմից վկայակոչված 14.02.2019թ. գրության բովանդակություն հանգում է հետնյալինկ. «Ի պատասխան Երնանի քաղաքապետին ուղղված Ձեր դիմումի հայտնում եմ, որ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի առնետրի ե սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված պտեղատեսության արդյունքում պարզվել է, որ Երնան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 44/2 շինությունը չի համապատասխանում Երնան քաղաքի ավագանու 30.04.2015թվականի «Երնան համայեքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման ն /կամ/ մատուցման համար նախատեսված շենքերին ն շինություններին ներկայացվող սահմանափակումեերը, պահանջները ն պայմանները սահմանելու մասին» հ. 319-Ն որոշմամբ սահմանված պահանջներին ն պայմաններին, մասնավորապես...

Հաշվի առնելով, որ Ձեր կողմից մատեանշված տարածքում չեն ապահովվել վերը թվարկված պայմաններ, ուստի քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայություններ իրականացնելու ն /կամ/ մատուցելու թույլտվության տրամադրման հարցը կարող է քենարկվել միայն այդ պահանջները կատարելուց հետո»:

Գրությունն ստորագրված է Երեանի քաղաքապետարանի առնտրի ն սպասարկումների վարչության պերի կողմից:

Նշված գրության բովանդակությունը դիտարկելով վերը նշված իրավակարգավորումների ու դիրքորոշման լույսի ներքո Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ այդ գրությամբ ընդամենն արձանագրվել է վարչական վարույթի ընթացքում արձանագրված, բացահայտված փաստական հանգամանք, որի վերաբերյալ փաստարկեե ու հակափաստարկներ ներկայացնելու հեարավորություն պետք է տրվեր հայցվոր ընկերությանը վարչական վարույթի ըեթացիկ փուլում: Գրությունը չի բովանդակում վարչական մարմնի որոշումն առ այն, որ հայցվող թույլտվության տրամադրումը մերժվում է: Նման պայմաններում Վերաքենիչ դատարանը գտնում է, որ խեդրո առարկա գրությունը բովանդակային առումով չի հանդիսանում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53րդ հոդվածի 2րդ մասի «բ» կետով սահմանված միջամտող վարչական ակտի հատկանիշները կրող ն նույն օրենքի 55րդ հոդվածի 4րդ մասի պահանջեերին համապատասխանող վարչական ակտ, որով մերժվել է հայցվող թույլտվությունը:

Վերոհիշյալի հիման վրա Վերաքենիչ դատարանը գտնում է, որ հայցվոր ընկերության կողմից հայցված բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի բացակայության պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված հայցատեսակը պատշաճ հայցատեսակ է, ն ըստ այդմ' խեդրո առարկա վեճը Դատարանն իրավաչափորեն քենության է առել գործողության կատարման հայցատեսակի շրջանակեերում ն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառմամբ: (.) Վերոհիշյալի հիման վրա,

11

հաշվի առնելով նան, որ հայցվորի Երնանի քաղաքապետարանին ուղղված դիմումը համապատասխանում է Օրենքի 31-րդ հոդվածի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին, ն հայցվոր ընկերության կողմից վճարված է եղել ընթացիկ տարվա տեղական տուրքը' Վերաքենիչ։ դատարանը եզրահանգում է, որ քաղաքացիական հոգեհանգստի ծառայություններ իրականացնելու ն մատուցելու թույլտվությունը համարվում է ընդունված, ն Դատարանն իրավաչափորեն է բավարարել հայցը:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ հետագայում հայցվոր ընկերությունը քաղաքացիական հայցով պահանջել է վերադարձնել թույլտվություն հայցելու համար վճարված տեղական տուրքի գումարը, ն «գումարը պահանջելով հանդերձ հայցվորն ընդունել է, որ այդ գումարի դիմաց թույլտվությունը տրամադրման ենթակա չէ, հակառակ պարագայում վճարված գումարը հեր պահանջելու հիմք առկա չէր լինի», Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախ' տեղական տուրքի գումարը վերադարձնելու պահանջով դատարան դիմելը /քաղաքացիակաե գործ թիվ ԵԴ/21044/02/20/ հայցվորի օրինական շահերի պաշտպանության միջոցներից մեկն է, ն այդ պաշտպանության միջոցից օգտվելը չի կարող խոչընդոտել նան վարչական արդարադատության շրջանակներում սույն գործով ներկայացված հայցի միջոցով իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության հեարավորությանը: Բացի այդ, նշված քաղաքացիական գործի շրջանակներում 16. 12.2020թ. հ.522 համաձայեագրի հիման վրա' վճարված տեղական տուրքի գումարը հայցվոր ընկերությանը վերադարձնելու փաստը չի կարող կարնորվել հայցվոր ընկերության կողմից հայցված բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելու հարցը գնահատելու տեսաեկյունից' հաշվի առնելով, որ հայցվոր ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի տնողության վերջնաժամկետը` 30-օրյա ժամկետն ավարտվելու պահի դրությամբ նշված գումարը վճարված էր հայցվոր ըեկերության կողմից ն վերադարձված չէր»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

- 04.02.2019 թվականին Ընկերությունը դիմում է ներկայացրել Երնանի քաղաքապետին՝

ք. Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 11):

- Դիմումին ի պատասխան Քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկման-վարչության պետի 14.02.2019 թվականի թիվ 15/01-7866Հ գրությամբ հայտնվել է, որ ք. Երնան, Բագրատունյաց 44/2 հասցեի հասարակական նշանակության տարածքում պահպանված չեն Երնան քաղաքի ավագանու 30.04.2015 թվականի թիվ 319-Ն որոշման պահանջները, ուստի հարցը կարող է քննարկվել միայն այդ պահանջները կատարելուց հետո (հատոր 1-ին, գ. թ. 13):

- Քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկման վարչության պետի 14.03.2019 թվականի թիվ 15/01-Մ-1971 գրությամբ Ըկերության դիմումին կրկին տրվել է նույն պատասխանը (հատոր 1-ին, գ. թ. 70-71):

Բողոքաբերն իր բողոքի հիմքում ըստ էության դրել է այն հանգամանքները, որ տվյալ դեպքում հայցվորը չէր կարող ունենալ օրինական ակնկալիք առ այն, որ հայցվող վարչական

12

ակտը համարվում է ընդունված, քանի որ առկա է եղել Քաղաքապետարանի աշխատակազմի պատասխան գրությունը, որով Ընկերությունը տեղեկացվել է Երնան քաղաքի ավագանու 30.04.2015 թվականի թիվ 319-Ն որոշման պահանջների խախտումների առկայության վերաբերյալ: Բացի այդ, թիվ ԵԴ/21044/02/20 քաղաքացիական գործի շրջանակում Ընկերությանը վերադարձվել է հայցվող թույլտվության տրամադրման համար նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նախ, անձը հայցվող վարչական ակտն ընդունված լինելու օրինական ակնկալիք չի կարող ունենալ այն դեպքերում, երբ հայցվող վարչական ակտը «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի իմաստով առոչինչ վարչական ակտ է, ինչպես նան երբ իրավասու վարչական մարմինը կայացրել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին կամ օրենքով նախատեսված վարչական վարույթը եզրափակող այլ միջամտող վարչական ակտ: Նշվածը կիրառելով սույն վարչական գործի փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Երնան քաղաքի ավագանու 30.04.2015 թվականի թիվ 319-Ն որոշման պահանջների խախտումների առկայության վերաբերյալ պատասխանողի գրությունը կարող է վկայել հայցվող վարչական ակտի ենթադրյալ ոչ իրավաչափ լինելու, սակայն, ոջ առոչինչ լինելու մասին: Ինչ վերաբերում է պատասխանողի գրության իրավական բնույթին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի հանդիսանում անհատական իրավական ակտ՝ հիմնավորմամբ առ այն, որ կրում է բացառապես տեղեկատվական բնույթ: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում բողոքաբերի փաստարկները՝ հայցվոր ընկերության հայցվող վարչական ակտն իրավունքի ուժով ընդունված լինելու օրինական ակնկալիք չունենալու վերաբերյալ:

Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, որ հայցվող վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, ըստ այդմ՝ տրամադրվել հայցվորին վարչական ակտի տրամադրման համար նախապես վճարման ենթակա պետական տուրքի գումարը հայցվորին վերադարձված լինելու պատճառաբանությամբ։ ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին շեշտադրել, որ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործելու համար անհրաժեշտ նախապայման է հանդիսանում, ի թիվս այլնի, բացառապես դիմումի ներկայացման պահին դրա՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահպանմամբ ներկայացված լինելու հանգամանքը, իսկ նշված օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ընդունված համարվելուց հետո կատարված փոփոխությունները չեն կարող հիմք հանդիսանալ վարչական ակտի տրամադրումը մերժելու համար:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար՝ նախաձեռնության օրվանից:

Տվյալ դեպքում հայցվորի կողմից 04.022019 թվականին -Քաղաքապետարան ներկայացված դիմումի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, սակայն օրենքով

13

սահմանված ժամկետում չի ընդունվել վարույթը եզրափակող որնէ վարչական ակտ: Փոխարենը, ինչպես նշվեց, Քաղաքապետարանի աշխատակազմի Ա առնտրի սպասարկման վարչության պետը Ընկերությանը հայտնել է, որ դիմումով ներկայցվող հարցը կարող է քննարկվել միայն գրությամբ նշված պահանջները կատարելուց հետո:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում առկա են բավարար հիմքեր Ընկերության կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտը ֆիկցիայի ուժով ընդունված լինելը փաստելու համար, քանի որ հայցվորի կողմից ներկայացվել է դիմում, որում պահպանված են եղել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե կետերի պահանջները, օրենքով սահմանված ժամկետում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմնի կողմից որնէ վարչական ակտ չի ընդունվել, դիմումով հայցվող վարչական ակտում առկա չէ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքը, այսինքն` այդ վարչական ակտով հայցվորին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք չի տրամադրվում:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետնաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու ն ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/10153/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել