Ավանեսյան — ՎԴ/10528/05/20
Ամփոփում
քննելով Արա Ավանեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արա Ավանեսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, Արայիկ Գալստյան՝ ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը ն 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը՝ Արա Ավանեսյանի մասով, անվավեր ճանաչելու Արա Ավանեսյանին նախկին պաշտոնում վերականգնելուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու ն որպես հետնանք՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի ողջ գումարը վճարել
Ամբողջ Տեքստ
Լ...
ՉՅՈ Ը7՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10528/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/10528/05/20
Նախագահող դատավոր` Հ. Խաչատրյան
Դատավորներ՝ Ա. Պողոսյան
Կ. Մաթնոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի ապրիլի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արա Ավանեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արա Ավանեսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, Արայիկ Գալստյան՝ ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը ն 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը՝ Արա Ավանեսյանի մասով, անվավեր ճանաչելու Արա Ավանեսյանին նախկին պաշտոնում վերականգնելուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու ն որպես հետնանք՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի ողջ գումարը վճարելուն, իսկ անհնարինության դեպքում աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուպատիկի չափով հատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արա Ավանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը ն 10.10.2020 թվականի թիվ 179-ԱԳ հրամանը՝ իր մասով, պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանն իրեն վերականգնել նախկին պաշտոնում ն որպես հետնանք՝ վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձի ողջ գումարը, իսկ անհնարինության դեպքում վճարել աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումար:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 08.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.10.2023 թվականի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ն երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են ամբողջությամբ՝ Դատարանի 08.06.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Ավանեսյանը (ներկայացուցիչ՝ Հայկ Քոչինյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Զաքարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ ոստիկանության պետի 30.10.2018 թվականի թիվ 10-Լ հրամանով հաստատված «ՀՀ ոստիկանության ներքին կարգապահական կանոնների» (այսուհետ Կանոններ) 13-րդ կետը, ՀՀ ոստիկանության պետի 24.07.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունոմ արձակուրդների ձնակերպման ն տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 5-Լ հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 36-րդ կետը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 145-րդ ն 146-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրեեսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Սույն գործով արձակուրդից հետ կանչելու անհատական իրավական ակտ արձակված լինելու մասին Արա Ավանեսյանը տեղեկացել է միայն հեռախոսազանգի միջոցով 02.10.2020 թվականին՝ ուրբաթ օրը, երբ գտնվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: 2020 թվականի հոկտեմբերի 03-ը ն 04-ը եղել են շաբաթ ն կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր, ն հիշյալ ոչ աշխատանքային օրերին ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություններում արտաժամյա աշխատանքի անցնելու հանձնարարականի, ցուցումի կամ որնէ այլ
Յ
հրահանգի վերաբերյալ սույն գործով որնէ տեղեկատվություն չի պարզվել, որնէ ապացույց չի հետազոտվել, ն այդ մասին Արա Ավանեսյանին որնէ կերպ չի հաղորդվել:
Արա Ավանեսյանը աշխատանքի վայր է ներկայացել 05.10.2020 թվականին՝ երկուշաբթի օրը, ն չնայած ներկայացրել է դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ, այդուհանդերձ, մինչն, աշխատանքից հեռացվելու պահը՝ 10.10.2020 թվականը գտեվել է իր աշխատավայրում՝ Մարտունու անձնագրային ծառայությունում, ն իրականացրել է իր պարտականությունները:
Վերաքննիչ դատարանը, ըստ էության, Արա Ավանեսյանի կողմից ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալու հանգամանքը «հիմնավորել» է բացառապես վերջինիս պետական ծառայող լինելու փաստի հիմքով, որպիսի դատական մեկնաբանությունն ակնհայորեն հակասում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքներին Ա խաթարում արդարադատության բուն էությունը:
Ակնհայտ է, որ Արա Ավանեսյանի կողմից ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալու, այն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 04-ը (2020 թվականի հոկտեմբերի 03-ը ն 04-ը եղել են շաբաթ ն կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր) աշխատանքի վայր չներկայանալու հանգամանքը չէր կարող հաստատված համարվել միայն վերջինիս պետական ծառայողի գիտակցման փաստով պայմանավորված (նույնիսկ ռազմական դրության պայմաններում), քանի դեռ հաստատված չէր արձակուրդից հետ կանչելու ն արտաժամյա աշխատանքի անցնելու վերաբերյալ գործատուի կողմից Արա Ավանեսյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը, առավել նս, երբ արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքն իր որոշմամբ հաստատել է հենց Վերաքննիչ դատարանը:
Բացի այդ, նույնիսկ եթե իրավաչափ համարենք Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, թե Արա Ավանեսյանն առանց ղեկավարության թույլտվության աշխատավայրից մեկնել է այլ վայր Ա թուլ տվել կարգապահական խախտում, ապա նույնիսկ այդ պարագայում գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որպիսիք անվերապահորեն վկայում են այն մասին, որ Արա Ավանեսյանը կամ ընդհանրապես չպետք է ենթարկվեր կարգապահական տույժի, կամ վերջինիս նկատմամբ չպետք է նշանակվեր նման խիստ կարգապահական տույժ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.10.2023 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 08.06.2022 թվականի վճռին:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Ծառայողական քննության արդյունքում հաստատված է համարվել այն հանգամանքը, որ հայցվորն իր ծառայողական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, այն է՝ 30.06.2020 թվականին Ոստիկանության ԱՎՎ է ներկայացել առանց անմիջական ղեկավարի թույլտվության: Ինչ վերաբերում է կարգապահական պատասխանատվության տեսակին, ապա պետք է նկատի ունենալ, որ հայցվորը զբաղեցրել է ղեկավար պաշտոն ն առաջին հերթին ինքը պետք է ապահովեր իր վերադասների լիազորությունների
4
շրջանակներում տրված հրամանների (հրահանգների, կարգադրությունների) ճիշտ ն ժամանակին կատարումը:
Ոստիկանության ԱՎ վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գնորգյանն իր հեռախոսահամարից զանգեր է արել հայցվորին՝ 28.09.2020 թվականին 3 անգամ, 28.09.2020 թվականին արված զանգերից 2-ով ունեցել է հեռախոսազրույց Ա. Ավանեսյանի հետ, մասնավորապես՝ նույն օրը ժամը 14:19:18-ին 1 րոպե 22 վայրկյան, ժամը 14:48:54-ին 1 րոպե 31 վայրկյան տնողությամբ: Հաջորդ օրը նս Արսեն Գնորգյանը զանգահարել է հայցվորին, սակայն հայցվորը Ա. Գնորգյանի հեռախոսազանգերին չի պատասխանել:
Հայցվորը 09.10.2020 թվականին բացատրությամբ հայտնել է, որ ինքը 28.09.2020 թվականին Ոստիկանության ԱՎ վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գնորգյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, զանգահարել է ինքը ն ցանկացել ճշտել, թե ինչպես կարող է կամավոր հիմունքներով մեկնել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաք: Ա. Գնորգյանը պատասխանել է, որ ղեկավարության հետ կճշտի ն նոր միայն այդ հարցին կպատասխանի: Որոշ ժամանակ անց Ա. Գնորգյանը զանգահարել է իրեն ն ասել, որ սահմանված կարգի համաձայն պետք է զեկուցագիր ներկայացնի ՀՀ Ոստիկանության պետին, որը կքննարկվի ն նոր միայն կուղարկեն ըստ անհրաժեշտության վայր: Բացատրությամբ հայցվորը հայտնել է նան, որ սեպտեմբերի 28-ի ուշ գիշերը մեկնել է Արցախի Հանրապետություն՝ հաշվի առնելով այն հանագամանքը, որ դեռ իր արձակուրդը չի վերջացել: Բացատրությամբ հայցվորը նշել է նան, որ հեկտեմբերի 02-ին գալով Ստեփանակերտ միացրել է հեռախոսը ն տեսել, որ ունի բաց թողնված զանգեր: Միայն այդ օրն է իմացել, որ բոլորին հետ են կանչել աշխատանքի Ա պետք է նան ինքը ներկայանա:
Ակնհայտ է, որ Արա Ավանեսյանը հետ է կանչվել արձակուրդից, սակայն չի ներկայացել աշխատանքի ն առանց տեղյակ պահելու սեպտեմբերի 28-29-ի գիշերը մեկնել է Արցախ ն մինչն հոկտեմբերի 05-ը ծառայության վայր չի ներկայացել:
Կանոնների 13-րդ կետի համաձայն` Ոստիկանության աշխատողին արտաժամյա ծառայության ներգրավվելիս, ինչպես նան նույն Կանոններից բխող այլ դեպքերում նրա ուղղակի կամ անմիջական ղեկավարը պարտավոր է ողջամիտ ժամկետում անհրաժեշտ հանձնարարությունները (ցուցումները հեռախոսակապով (այդ թվում ՏԽՏ կարճ հաղորդակցության միջոցով) փոխանցել աշխատողին, եթե դրանք փոխանցելու այլ կարգ սահմանաված չէ այլ իրավական ակտերով: Այսինքն՝ Ոստիկանությունը, հիմք ընդունելով Կանոններում առկա կարգավորումները իրազեկումն իրականացրել է հեռախոսակապի միջոցով: Սույն դեպքում անհասկանալի է հայցվոր կողմից դիրքորոշումը: Ռազմական դրություն հայտարարելը նախապես կանխատեսելի հանգամանք չէ, որ գործատուն՝ տվյալ դեպքում Ոստիկանությունը, անհատական իրավական ակտի տեսքով նախապես ծանուցի արձակորդում գտնվող անձանց, որ կոնկրետ օրը ներկայանան աշխատանքի: Ավելին, ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ ռազմական դրության աշխատանքային ռեժիմը սկսված է համարվել 27.09.2020 թվականի ժամը 16:00-ից:
Ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում հայցվորը պետք է գիտակցեր կամ կարող էր գիտակցել իրականացվող միջոցառումների ն Ժամանակավոր
5
սահմանափակումների այդ թվում պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ն տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի մասին, ինչը ենթադրում է ոչ թե սեփական գնահատմամբ գործելու ազատություն, այլ անցում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:
Վերոգրյալ հիմնավորումներով պատասխանողի ներկայացուցիչը պնդել է, որ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
Դ ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 01.04.2020 թվականի թիվ 8-25032 գրությամբ նույն վարչության ն ենթակա ստորաբաժանումներին տրված հանձնարարականի համաձայն. «(...) Լ աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված բացակայելու նպատակով պատճառաբանված զեկուցագիր ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետին' երանում եշելով բացակայելու եպատակը, ժամերը ն այլ վայրի աեվանումը, որտեղ մեկնելու եք: 2. Աշխատանքի վայրից բացակայել միայն ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետի գրավոր թույլտվության հիման վրա» (հատոր 1-ին, գ.թ. 27).
2 ՀՀ օոստիկանութան անձնագրային ն վիզաների վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 01.07.2020 թվականի զեկուցագրի համաձայն. «(...) Չնայած երան, որ ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի պեփ, ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանը ԱՎ վարչություն է ներկայացել ծառայողական նպատակներից ելնելով, այնուհանդերձ նախապես այդ մասին չի զեկուցել անմիջական կամ ուղղակի ղեկավարին, ուստի ն համապատասխան թույլտվություն չի ստացել: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 24-25).
3) Արա Ավանեսյանի 30.06.2020 թվականի զեկուցագրի համաձայն. «(...) 30.06.20թ. այցելել եմ ԱՎ վարչություն, առանց նախապես զեկուցելու ԱՎՎ ղեկավարությանը, քանի որ կադրերի բաժանմունքից պահանջել են ծառայողական պարապմունքների մատյանը ն աշխատակիցների կիսամյակի կատարված աշխատանքների հաշվետվությունը» (հատոր 1-ին, գ.թ. 26).
4) ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանի կողմից 16.07.2020 թվականին հաստատված ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետի պարտականություննեի ժամանակավոր կատարողի «զեկուցագրի `կապակցությամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության համաձայն. «(...) Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արմավիրի բաժանմունքի պեփ, քաղաքացիական հատուկ ծառայության 2րդ դասի խորհրդական Արա Ռադիկի Ավանեսյանը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է' 2020թ. հունիսի 30-ին ոստիկանության ԱՎ վարչություն է ներկայացել առաեց անմիջական
6
ղեկավարի թույլտվության, ինչով խախտել է ոստիկանության ԱՎ վարչության պետի պարտականությունեերի ժամանակավոր կատարողի 2020թ. ապրիլի Լի թիվ 8-25032 գրության պահանջները: Այսինքե' ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանը թուլ է տվել ՀՀ ոստիկանության պետի 2010թ. հոկտեմբերի 22-ի «ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները սահմանելու մասին» թիվ 2218-Ա հրամանով հաստատված հավելվածի 45-րդ կերով նախատեսված կարգապահական խախտում: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 36-37).
5) ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանը՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի 22.102010 թվականի «ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները սահմանելու մասին» թիվ 2218-Ա հրամանով հաստատված հավելվածի 45րդ կետը ն ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 16.07.2020 թվականին արձակել է թիվ 1973-Ա հրամանը, որի համաձայն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելո համար ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ, ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանին հայտարարվել է «խիստ նկատողություն» (հատոր 1-ին, գ.թ. 71).
6) ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանը 17.08.2020 թվականի զեկուցագրով ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետ Ա. Մկրտչյանից խնդրել է 31Լ08.2020 թվականից ձնակերպել ամենամյա նվազագույն արձակուրդը լրացուցիչի հետ միասին (հատոր 1-ին, գ.թ. 64).
7 ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետի կողմից ստորագրված 17.08.2020 թվականի թիվ 448 արձակուրդային վկայականի համաձայն՝ 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանին տրամադրվում է 17.06.2020-17.06.2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա ն լրացուցիչ արձակուրդ 31.08.2020 թվականից 06.10.2020 թվականը ներառյալ: Անցկացման վայրը՝ Արցախ (հատոր 1-ին, գթ. 65).
8) ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետը 27.09.2020 թվականին ընդունել է «ՀՀ ոստիկանության ն վիզաների վարչության մի խումբ ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարողների Ա տեխնիկական սպասարկում իրականացնողների ամենամյա արձակուրդից հետ կանչելու մասին» թիվ 265-Ա հրամանը (քաղվածքը՝ հատոր 3-րդ, գ.թ. 86).
9) ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետի 29.09.2020 թվականի զեկուցագրի համաձայն. «ՀՀ ոստիկանության պետի 23.09.2020թ. 9-Ահգ հրամանով հաստատված պլանի 3-րդ կետի համաձայե' 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ. ոստիկանության անձեագրային ն վիզաների վարչության, ինչպես նան տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պտեղեկացվել է հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված աշխատակիցների արձակուրդներից հետ կանչման մասին: 28.092020թ «ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության
7
կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգեդապետ Ա Գնորգյանն անձամբ հեռախոսազրույց է ունեցել արձակուրդում գտեվող ԱՎՎ Մարտունու անձեագրային բաժանմունքի պետ, ՀՀ -ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանի հետ ն տեղեկացրել է ծառայության վայր ներկայանալու անհրաժեշտության մասին: 29.09.2020թ. տարածքային անձեագրային ծառայություններ կատարված հեռախոսազանգերի ժամանակ պարզվել է, որ ՀՀ ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանը Մարտունու անձնագրային բաժանմունք չի եերկայացել (..)» (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ.թ. 147).
10). ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի ավագ տեսու, Ա Հ. Հարությունյանը 07.10.2020 թվականի զեկուցագրով խնդրել է թույլատրել ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետի 17.08.2020 թվականի զեկուցագրի հիման վրա իրականացվող ծառայողական քննությանը միացնել ՀՀ ոստիկանության անձնագրային Ա վիզաների վարչության պետի 29.09.2020 թվականի զեկուցագրի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննությանը ն դրանք շարունակել մեկ վարույթում: Նույն զեկուցագրի վրա 08.10.2020 թվականին կատարված մակագրությամբ թույլատրվել է (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ.թ. 152).
1) ՀՀ ոստիկանութան պետ Վ. Ղազարյանի կողմից 10.10.2020 թվականին հաստատված ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետի զեկուցագրի կապակցությամբ կատարված ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության համաձայն. «(...) Այսինքե' Անի Գալստյանը, Դավիթ Դանիելյանն ու Արա Ավանեսյանը թույլ են տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.26-րդ հոդվածի Էին մասով ն ՀՀ ոստիկանության պետի 2010թ. հոկտեմբերի 22-ի «ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողեերի աշխատանքային կարգապահական ներքին կանոնները սահմանելու մասին» թիվ 2218-Ա հրամանով հավելվածի 45-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում, բացի այդ, Արա Ավանեսյանը խախտել է ՀՀ ոստիկանության պետի 2018թ. հոկտեմբերի 30-ի թիվ 10-Լ հրամանի 33-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջները: (..) Գործառութային պարպտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արմավիրի անձեագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, ՔՀԾ 2-րդ դասի առաջատար ծառայող Անի Սերոբի Գասպարյանը, նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ, ՔՀԾ ին դասի կրտսեր ծառայող Դավիթ Աղաջանի Դանիելյանն ու նույն վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի նախկին պետ, ներկայումս Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ, ՔՀԾ 2-րդ դասի խորհրդական Արա Ռադիկի Ավանեսյանը ենթակա են կարգապահական պատասխանատվության: (...)» (հիմք՝ վարչական վարույթի նյութերի պատճեններ, գ.թ. 170).
12) ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանը, հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ն 3-րդ կետերը Ա ղեկավարվելով նուն օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 10.10.2020 թվականին արձակել է թիվ 179-ԱԳ հրամանը, որի համաձայն` գործառութային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նան ՀՀ ոստիկանության պետի
8
30.10.2018 թվականի թիվ 10-Լ հրամանի 33-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջները խախտելու համար՝ ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ, ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանին հայտարարվել է «խիստ նկատողություն» (հատոր 1-ին, գ.թ. 72).
13) Վերը նշված հրամանի համաձայն՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական Արա Ավանեսյանն ունի գործող՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ, ուստի, ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ կետով, Արա Ավանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 72):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է Վերաքննիչ դատարանի կողմից «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման, ինչպես նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը չկիրառելու հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վճռաբեկ դատարանն անհրաժեշւտր է համարում առանձին-առանձին անդրադառնալ սույն գործով վիճարկվող ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա ն 10.10.2020 թվականի թիվ 179ԱԳ հրամանների իրավաչափության հարցին' պատասխանելով հետնյալ իրավական հարցադրումներին.
ա) արդյո՛ք ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքից բացակայելու մեկ դեպք արձանագրելու համար ոստիկանության աշխատակցի եկատմամբ «խիստ եկատողություն» կարգապահական տույժի կիրառումը կարող է համարվել համաչափ,
Բ) ռազմական դրություն հայտարարվելու պահին ի՛նչ կարգով է ընդհատվում արձակուրդում գտեվող ոստիկանության ծառայողի արձակուրդը, ն արդյոք ռազմական դրությամբ պայմանավորված արձակուրդի ընդհատումն ինքնին ենթադրում է արտաժամյա աշխատանքային ռեժիմ:
ա) ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը: Համաձայն նշված հոդվածի հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:
9
ՀՀ սահմանադրական դատարանն իրավաբանական պատասխանատվության, այդ թվում վարջական 0պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանն անդրադարձել է իր 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈՎ920 որոշմամբ: Մասնավորապես, անդրադառնալով պատասխանատվության տեսակները, չափերն ու հարկադրանքի միջոցները սահմանելու լիազորությունն իրականացնելիս օրենսդրի հայեցողության շրջանակներին ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդրի հայեցողության ազատության սահմանները նախանշված են, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ ն 43-րդ հոդվածներում: ՀՀ Սահմանադրության նշված հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ դրանց իրավական բովանդակությունը, ի թիվս այլոց, հանգում է նրան, որ հանրային իշխանության իրականացումը նախնառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ հասարակական հարաբերությունների կարգավորման համաչափության ընդհանուր սկզբունքով: Այս սկզբունքը իրավաբանական պատասխանատվության, այդ :թվում՝ վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարնորագույն սկզբունքներից մեկն է:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նան նշել է, որ համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշոություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի ն պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջն:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից ն այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը սպատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը՝ ելնելով զանցանքի բնույթից Ա լրջությունից (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 16.11.2010 թվականի թիվ ՍԴՈ-924 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ համաչափության սկզբունքն իրավական պետության կարնորագույն տարրերից է: Դրա առանցքային կարնորությունը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս գնահատելու գործողության ն/կամ անգործության իրավաչափությունը՝ միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորության ն թույլատրելիության տեսանկյունից: Համաչափության սկզբունքը երաշխավորում է, որ այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների ն դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջն: Յուրաքանչյուր դեպքում միջամտությունը պետ. է բավարարի օրինականության, պիտանիության, անհրաժեշտության ն համարժեքության պահանջներին: Այսինքն՝ հիմնարար իրավունքից անարգել օգտվելու հնարավորության ցանկացած միջամտություն պետք է զերծ լինի կամայականությունից ն հնարավորինս մեղմ միջոցների գործադրմամբ ապահովի առաջադրվող նպատակի
10
արդյունավետ իրագործումը: Ուստի` անձին երաշխավորված որնէ հիմնարար իրավունք սահմանափակելիս պետական մարմինը, այդ թվում Դատարանը կաշկանդված է համաչափության սկզբունքի սահմանադրական հրամայականով ն ցանկացած դեպքում պետք է ստուգի ընտրված միջոցի օրինականությունը, ապա գնահատի իր առջն դրված նպատակին հասնելու հարցում դրա պիտանիությունը, անհրաժեշտությունը ու համարժեքությունը (տես, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաձայն համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի՝ ընտրված պատասխանատվության միջոց, նե չափը պետք է համապատասխանեն կատարված արարքի ծանրությանը, հանրային "վտանգավորության ։աստիճանին, պատճառված վնասին, մեղքի աստիճանին Ա այլ էական հանգամանքներին ն պետք է առկա լինի արդարացի հավասարակջշոություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի ն պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջն:
Սույն գործը հարուցվել է Արա Ավանեսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս, ի թիվս այլնի, պահանջել է նան անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը:
Դատարանի վճռով հայցը բավարարվել է՝ ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը ճանաչվել է անվավեր այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող հրամաններն ընդունելիս վարչական մարմնի կողմից հաշվի չեն առնվել ծառայողական քննության ընթացքում բացահայտված բոլոր էական հանգամանքները, բավարար չափով չեն պարզաբանվել ն ճշգրտվել հանգամանքները, մասնավորապես՝ հայցվորի նկատմամբ կարգապահական տուժի տեսակի ընտրության հարցում պատասխանողը փաստացի պետք է հաշվի առներ խախտման ծանրությունը ն դրա հետնանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները ն աշխատողի՝ նախկինում կատարած աշխատանքը:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ ոստիկանության ն երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են ամբողջությամբ՝ Դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Արա Ռադիկի Ավանեսյանն իր 2020 թվականի հունիսի 30-ի զեկուցագրով հաստատել է, որ վերջինս աշխատանքի վայրից դուրս ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչություն է մեկնել առանց իր անմիջական կամ ուղղակի ղեկավարի թույլտվությամբ, ավելին սույն գործում բացակայում է որնէ տվյալ, որը կհաստատեր հակառակը: Ստացվում է, որ Արա Ռադիկի Ավանեսյանը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունեերը, ինչով խախտվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եերքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» թիվ 1-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին կարգապահական կանոնների 10-րդ ն 25-րդ կետերը, ինչպես նան
11
ՀՀ ոստիկանության անձեագրային ն վիզաների վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողի 2020 թվականի ապրիլի Լի թիվ 8-25032 գրությամբ ներկայացված հանձնարարականի պահանջները: Այսինքն, հայցվորը թուլ է տվել կարգապահական խախտում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1973-Ա հրամանով հայցվորի նկատմամբ կիրառվել է «խիստ եկատողություն» կարգապահական տույժը»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում չի պահպանվել
համաչափության սահմանադրաիրավական սկզբունքը, քանի որ ոչ միայն ընտրված պատասխանատվության միջոցը ն չափը չեն համապատասխանում կատարված արարքի ծանրությանը, այլն հաշվի չեն առնվել հայցվորին վերագրվող խախտման հանրային ոչ մեծ վտանգավորության աստիճանը, պատճառված վնասի բացակայությունը, մեղքի աստիճանը ն այնպիսի էական հանգամանք, ինչպիսին է հայցվորի դրական բնութագիրը ն ստացած խրախուսանքները: Մասնավորապես, հայցվորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս Վճռաբեկ դատարանի գնահատմամբ որոշիչ նշանակություն կարող էին ունենալ ինչպես Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության պետի տեղակալի 13.07.2020 թվականի հայցվորի վերաբերյալ տրված ծառայողական բնութագիրը, համաձայն որի՝ Ա. Ավանեսյանը ծառայության ընթացքում իրեն դրսնորել է որպես բանիմաց ն կազմակերպչական ունակություններ ունեցող ծառայող, տիրապետում է իր գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերին, քաղաքացիների ն գործընկերների հետ շփվելիս պահպանում է հանրային ծառայողի էթիկայի կանոնները, այնպես էլ 1998 թվականից 2020 թվականը ներառյալ՝։ ստացած խրախուսանքները, այդ թվում «շնորհակալություն»-ները, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 3-րդ աստիճանի մեդալը», ԼՂՀ նախագահի կողմից տրված «Մարտական ծառայության մեդալը», «Ոստիկանությունում երկարամյս ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը», ՀՀ ՊՆ-ի կողմից տրված «Ծովակալ Հ. Ս. Իսակով մեդալը», ՊՆ-ի կողմից տրված «Վազգեն Սարգսյան մեդալը», «Ոստիկանության 100-ամյակ հոբելյանական մեդալը»:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Արա Ավանեսյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը կիրառվել է համաչափության սկզբունքի ակնհայտ խախտմամբ, այն է՝ հաշվի չի առնվել ո՛չ խախտման ծանրությունը, ո՛չ մեղքի աստիճանը ն ոչ էլ որնէ այլ էական հանգամանք, ինչի հետնանքով խաթարվել է սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի ն սպատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջն արդարացի
հավասարակշոությունը:
Մասնավորապես, գործի նյութերով հաստատվել է, որ 30.06.2020 թվականին Արա Ավանեսյանը աշխատանքից բացակայե՝։՞'0է ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության վարչական շենք՝ ծառայողական պարապմունքների մատյանը ն աշխատակիցների կիսամյակի
12
կատարած աշխատանքների հաշվետվությունը կադրերի բաժանմունք ներկայացնելու համար:
Արա Ավանեսյանի կողմից 13.07.2020 թվականին տրված բացատրությամբ հաստատվել է, որ վերջինս 30.06.2020 թվականին աշխատանքի վայրից՝ Արմավիրի անձնագրային բաժանմունքից բացակայել է ընդամենը 1,5 ժամ՝ 9.00-10.30-ն ընկած ժամանակահատվածը ն այդ ընթացքում անձնագրային ծառայություն դիմած բոլոր 7 քաղաքացիների դիմումները բավարարվել են օրենսդրության պահանջների պատշաճ պահպանմամբ, որնէ դեպքով վերջիններիս իրավունքների խախտումներ կամ ձգձգումներ չեն արձանագրվել: Նշված փաստական հանգամանքը պատասխանողը չի վիճարկել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանով հայցվորին վերագրվող արարքի համար «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի չի առնվել արարքի բնույթը, խախտողի անձը, մասնավորապես այն, որ վերջինս 13.07.2020 թվականի ծառայողական բնութագրով իր անմիջական ղեկավարի կողմից բնութագրվել է բացառապես դրական կողմերով՝ որպես բանիմաց ն կազմակերպչական ունակություններ ունեցող, քաղաքացիների հետ շփումներում հանրային ծառայողի էթիկայի կանոնները պահպանող, ինչպես նան գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերին տիրապետող ծառայող (հատոր 1-ին, գ.թ. 29), 1998 թվականից 2020 թվականը ներառյալ ստացած խրախուսանքները, այդ թվում «շնորհակալություն»-ները, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար 3-րդ աստիճանի մեդալը», ԼՂՀ նախագահի կողմից տրված «Մարտական ծառայության մեդալ», «Ոստիկանությունում երկարամյս ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը», ՀՀ ՊՆ-ի կողմից տրված «Ծովակալ Հ. Ս. Իսակով մեդալ», ՊՆ-ի կողմից տրված «Վազգեն Սարգսյան մեդալ», «Ոստիկանության 100-ամյակ հոբելյանական մեդալ» (հատոր 1-ին, գթ. 73-74), ինչի արդյունքում խախտվել է համաչափության սկզբունքը:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետի 16.07.2020 թվականի թիվ 1973-Ա հրամանը ենթակա է անվավեր ճանաչման՝ օրենքի խախտմամբ ընդունված լինելու, ինչպես նան կարգապահական տույժի տեսակը համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի խախտմամբ ընտրված լինելու հիմքերով:
բ) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության, ծննդաբերության ն ծառայողի՝ մինչե երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:
ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետը (Ոստիկանության պետն իր իրավասության սահմաններում ընդունում է իրավական ակտեր, այդ թվում' այլ մարմիեների հետ համատեղ), 24.07208 ց թվականին ընդունլ է «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արձակուրդների ձնակերպման ն տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 5-Լ հրամանը, որի 1-ին կետով հաստատված հավելվածի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արձակուրդների ձնակերպման ն
13
տրամադրման կարգի 36-րդ կետով սահմանվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավակարգավորման համանման կարգավորում, համաձայն որի՝ ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում Ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության, ծննդաբերության ն ծառայողի՝ մինչն երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմամբ օրենսդիրը հստակ ամրագրել է իր կամքն առ այն, որ ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, նշված ընդհանուր կանոնից սահմանելով բացառություն, ըստ որի օրենքում ամրագրված ընդհանուր կանոները կիրառելի չեն կին ծառայողի հղիության, ծննդաբերության ն ծառայողի՝ մինչն երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դեպքերի նկատմամբ: Ըստ այդմ, վերոգրյալ իրավանորմում նկարագրված իրավիճակներում, մասնավորապես՝ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ընդհատվում է ոստիկանության ծառայողի արձակուրդը, ինչից հետնում է, որ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները պարտավոր են ներկայանալ ծառայության վայր:
Միննույն ժամանակ, սուն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ռազմական դրություն հայտարարվելու փաստի ուժով ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվելու դեպքում արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ի՞նչ ժամկետում կամ կոնկրետ ե՞րբ պետք է ներկայանան ծառայության վայր՝ հաշվի առնելով ինչպես արձակուրդում գտնվելու վայրի ն ծառայության վայրի միջն առկա տարածությունը, ծառայության վայր ներկայանալու հնարավորության հետ կապված օբյեկտիվ ն սուբյեկտիվ գործոնները, այնպես էլ աշխատանքային օրվա հետ կապված օրենսդրական կարգավորումները:
Այսպես.
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (Ոստիկանության ծառայողնեի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության, ի թիվս այլնի, պետության անվտանգության ապահովման համար, ինչպես նան պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տնողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Ոստիկանության պետը:
14
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան ն տոն օրերին:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունթից հետնում է, որ օրենսդիրը Ոստիկանության ծառայողների համար սահմանել է հնգօրյա աշխատանքային շաբաթ: Միննույն ժամանակ, սակայն, օրենսդիրը հնարավոր է համարել Ոստիկանության ծառայողներին արտաժամյա ծառայության ներգրավելը՝ սահմանելով ինչպես արտաժամյա ծառայության ներգրավելու սպառիչ դեպքերը, այնպես էլ արտաժամյա ծառայության ներգրավելու թույլատրելի ժամկետը:
Այսինքն՝ ռազմական դրություն հայտարարվելու փաստի ուժով ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվելու դեպքում արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողներ պետք է ներկայանան ծառայության վայր հաշվի առնելով ինչպես արձակուրդում գտնվելու վայրի ն ծառայության վայրի միջն առկա տարածությունը, այնպես էլ ծառայության վայր ներկայանալու հնարավորության հետ կապված օբյեկտիվ ն սուբյեկտիվ գործոնները: Ընդ որում, աշխատանքային օրվա հետ կապված օրենսդրական կարգավորումներով պայմանավորված Ոստիկանության ծառայողն աշխատանքային վայր ներկայանալու պարտավորություն ունի աշխատանքային օրը, եթե առկա չէ նրան արտաժամյա ծառայության ներգրավելու մասին ընդունված ն (Ոստիկանության ծառայողներին հանձնելու փաստով ուժի մեջ մտած անհատական իրավական ակտ:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռազմական դրություն հայտարարվելու պահին արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է օրենքի, տվյալ դեպքում «Ոստիկանությունում ծառայությ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/10528/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
