Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0075/11/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0075/11/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0075/11/2427 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 60. Սեփականության իրավունքը · Հոդված 121. Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավումը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ ՀՀ քննչական կոմիտեի պարան արոր ՅԱ 0 ՅԱ) արն ՏԵՆԱ 08) ասոհնտ նան՝ Նախաքննության մարմին) 2024 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ի | Արա նոր աԱ ԱՆ րն Ա ՍՈՅԱ րարը ..ւերում գտնվող անշարժ գույքերի վրա կիրառված կալանքը վերացնելու մասին ' ներկայացուցիչ աաա չ.րդությունը մերժվել է: Վերոնշյալ որոշման դեմ աա. ւյացուցիչ անը ոց նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին ներկայացված բողոքը ՀՇ գլխավոր դատախազության | Արար նրա Ար րԱ րԱ ԱԱ | ար վ (այսուհետ նան՝ Դատախազ) 2024 թվականի փետրվա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մակյան

2024 թվականի դեկտեմբերի 27-ին

ՀԿԴ/0075/11/24

քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0075/11/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի

(այսուհետ նաև՝

Նախաքննության մարմին) 2024 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա

կիրառված կալանքը վերացնելու մասին

ներկայացուցիչ

միջնորդությունը մերժվել է։

Վերոնշյալ որոշման դեմ

|ներկայացուցիչ

|կողմից

նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին ներկայացված բողոքը ՀՀ գլխավոր դատախազության

|(այսուհետ նաև՝ Դատախազ) 2024 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ մերժվել է։

2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի մարտի 29-ի որոշմամբ Նախաքննության մարմնի 2024 թվականի

փետրվարի

5-ի որոշման դեմ

ներկայացուցիչ

բողոքը մերժվել է։

3.

|ներկայացուցիչ Մ.Հայրապետյանի հատուկ վերանայման բողոքի

քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 13-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ

|ներկայացուցիչ

բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի

2024 թվականի հունիսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

3

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ 5.1. Մասնավորապես, բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ չի փարատվում այն իրավական հարցադրումները, որոնք բարձրացվել են դատարանի առջև, իսկ բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի մի մասի վերաբերյալ առհասարակ որևէ դիրքորոշում Վերաքննիչ դատարանը չի ձևավորել, տվել է ընդհանրական բնորոշումներ։ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ դատական վարույթով պատշաճ կարգով չեն մեկնաբանվել ներկայացված իրավական խնդիրները, իսկ Վերաքննիչ դատարանը իր պատճառաբանությունները կառուցել է Առաջին ատյանի դատարանի ստանդարտ դատողությունների վրա, ինչի արդյունքում շարունակվում են սահմանափակվել բողոքաբերի իրավունքներն ու ազատությունները։ Բողոքաբերի կարծիքով՝ մերժելով [անընթեռնելի] կողմից ներկայացված միջնորդությունն ու բողոքները, Նախաքննության մարմինը, Դատախազը, Առաջին ատյանի

u

Վերաքննիչ դատարանները սեփականության իրավունքի

սահմանափակմանը զուգահեռ, սահմանափակել են նաև [անընթեռնելի] արդար դատաքննության իրավունքը, քանի որ փաստացի վերջինս զրկվում է իր իրավունքների պատշաճ պաշտպանություն հայցելու հնարավորությունից։

5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ քրեական վարույթով առնվազն չի ապահովվել գույքի վրա կալանք դնելու ընթացակարգը՝ անհապաղությունը։ Մասնավորապես՝ գույքի վրա կալանք դնելու գործընթացը պետք է մեկնարկեր առնվազն 2018 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ [անընթեռնելի] օպերլիազորը

զեկուցագիր էր ներկայացնում նույն բաժնի պետին։ Զեկուցագրի հիման վրա էլ 2018 թվականի հունվարի 22-ին հարուցվել է քրեական վարույթը։

5.3. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը փաստացի թույլ է տվել լիազորությունների սահմանազանցում՝ մտնելով վարչական իրավունքի և դատավարության կարգավորման դաշտ։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը առնվազն

կաշկանդված պետք է լիներ կադաստրի կոմիտեի գործողություններին իրավական գնահատական տալուց և ցուցաբերեր դատական զսպվածություն՝ որևէ կերպ չանդրադառնալով մեկ այլ դատարանի վարույթում քննվող գործին, հետևաբար ստորադաս դատարանների կողմից արտահայտված դիրքորոշումները էական հակասության մեջ են մտնում վարչական իրավունքի և վարչական դատավարության հետ։

5.4.

Անդրադառնալով հանցավոր ճանապարհով ստացված գույքի

օրինականացման հանցակազմի առարկային, բողոքաբերը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է արգելադրվեին ոչ թե հիշյալ անշարժ գույքերը, այլ դրանց ձեռքբերման դիմաց վճարված գումարը։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 13-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի մարտի 29-ի որոշման համաձայն՝ «(...) Նախևառաջ Դատարանն արձանագրում է, որ սույն բողոքը քննվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-304-րդ հոդվածների կարգավորումներով, սակայն դրա վերաբերյալ դատողությունները և եզրահանգումները պետք է կատարվեն 1998 թվականի հուլիսի 1–ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով, քանի որ վիճարկվող որոշումը կայացվել է նշված դատավարական ընթացակարգով:

Դատարանն, անդրադառնալով բողոքաբերի կողմից վերը հիշատակված դիրքորոշումների համակարգային վերլուծությանը, գտնում է, որ պետք է անդրադարձ կատարվի բողոքում նշված հետևյալ փաստարկներին.

1.

Արդյոք արգելադրված գույքերը հանդիսանում են ենթադրյալ

հանցագործության արդյունքում ստացված գույքեր,

2.

Արդյոք այդ գույքերը պատկանում են

հանդիսանում է բարեխիղճ երրորդ անձ, թե ոչ:

5

Հարկ է նկատել, որ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին առանձնապես խոշոր չափերով ստացված գույքն օրինականացնելու, ինչպես նաև խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով համայնքին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ

քրեական գործը:

Քրեական գործ հարուցվել է այն փաստի առթիվ, որ

նպատակ ունենալով անշարժ գույք ձեռք բերելու եղանակով

օրինականացնել իր տրամադրության տակ եղած պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, դրանց ծագման աղբյուրը խեղաթյուրելու համար` ձևականորեն, կնքել է շինծու առուվաճառքի պայմանագրեր՝ (...)

1

ՀՀ դրամով

անվամբ ձեռք է բերել

Նշված գույքերի արժեքները պարզելու նպատակով 2019 թվականի մայիսի 7–ին նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։

2020 թվականի հոկտեմբերի 30–ին թիվ 58230018 քրեական գործից անջատվել է կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր

չափերով գույքն օրինականացնելու դեպքի առթիվ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործը, որին շնորհվել է թիվ համարը:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի

ՀՀ ԱԱԾ

հասցեագրվել է գրություն առ այն, որ

շենքի բնակարանների վաճառքները հիմնականում իրականացվել են թվականներին՝ ոչ իրատեսական պայմանագրային գներով:

Այսինքն՝ սույն քրեական գործով նախաքննության արդյունքում պետք է հաստատվի կամ հերքվի այն հանգամանքը, թե հանցավոր ճանապարհով ստացված

6

առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու արդյունքում են ստացվել արգելադրված գույքերը և ինչու են գույքերն օտարվել պայմանագրերում նշված գներով: Դատարանի գնահատմամբ այն պայմաններում, որ եթե պարզի նշված անշարժ գույքերի օտարումը նպատակ է հետապնդել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու, ապա այն կարող է վկայել հանցագործության արդյունքում ուղղակիորեն ստացված գույքի առկայության մասին: Այլ կերպ ասած՝ հարուցված քրեական գործը վկայում է, որ ենթադրյալ հանցագործության արդյունքում ստացվել է գույք, որպիսի հանգամանքի պարզումը (հանցագործության առկայությունը կամ բացակայությունը) հանդիսանում է քննության առարկա:

Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ արգելադրված գույքը կարող է հանդիսանալ ենթադրյալ հանցագործության արդյունքում ստացված, քանի որ քրեական գործը հարուցվել է հենց այդ փաստը պարզելու համար:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ

վճարել է

արգելադրված գույքերի համար, ինչի արդյուքնում հնարավոր փողերի լվացմամբ ձեռք բերված գույքերը փոխակերպվել են գումարի և պետք է արգելադրվեր վճարված գումարը, ապա Դատարանը փաստում է, որ նման դատողությունը հնարավոր է ողջամիտ է, սակայն սույն փուլում հաստատական պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ մինչ այդ պետք է պարզել՝ արդյոք

հանդիսանում է

ենթադրյալ հանցագործության արդյունքում ստացված գույքերի բարեխիղճ ձեռք բերող, թե այդ գույքերը գնելն իր հերթին նպատակ է հետապնդել դրանց առերևույթ հանցագործության կատարման արդյունքում ստացված լինելու փաստը քողարկելու կամ թաքցնելու այդ գույքերը կամ այլ կերպ անհնարին դարձնելու դրանց հետագա բռնագրավումը կամ բռնագանձումը:

1

Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է վարույթն իրականացնող մարմնի համար իմպերատիվ պարտականություն` պարտադիր և անհապաղ արգելադրել այն գույքը, որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույք է, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ

7

հոդվածի 1-ին մասը բռնագանձման ենթակա գույք է նախատեսել նաև հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը:

Հետևաբար, այն պայմաններում, երբ հարուցվում է քրեական գործ այն փաստի առթիվ, որ ենթադրյալ հանցագործության կատարման արդյունքում նաև ստացվել կամ առաջացել է գույք, որը հետագայում փոխանցվում է այլ անձի, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ գույքի արգելադրումը հանդիսանում է իրավաչափ, ավելին՝ անհրաժեշտություն:

Ընդ որում, հարկ է նկատել, որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը ևս նախատեսում է, որ հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը ենթակա է պարտադիր բռնագրավման անհատույց վերցման, բացառությամբ, եթե պատկանում է բարեխիղճ երրորդ անձի:

Այսպես` 2022 թվականի ապրիլի 22–ին նախաքննական մարմնի կողմից [անընթեռնելի] անվամբ գրանցված անշարժ գույքերի՝

[անընթեռնելի] վրա դրվել է կալանք այն պատճառաբանությամբ, որ [անընթեռնելի] կարող են օտարել ենթադրյալ հանցագործության առարկա հանդիսացող և հանցագործության կատարման արդյունքում ուղղակի ստացված անշարժ գույքերը:

Հետևաբար` Դատարանը գտնում է, որ արգելադրումը կատարվել է օրենքով սահմանված իմպերատիվ պահանջների պահպանմամբ, իսկ արգելադրման պահին այդ գույքերը դե յուրե պատկանել են [անընթեռնելի]

հակառակ դեպքում՝ արգելադրման մասին որոշումը կմնար անկատար: Ավելին` [անընթեռնելի] կողմից քննարկվող գույքերը ձեռք բերելու գործարք կատարելն իր հերթին վկայում է, որ նախաքննական մարմնի մտավախությունը եղել է տեղին, չնայած այն հանգամանքին, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի հիմքով արգելադրում կատարելիս ինչպես նշվել է արգելադրումը պետք է կատարվեր անհապաղ` նույնիսկ առանց օտարելու կամ այլ վտանքի մասին ենթադրության:

8

Անդրադառնալով այն հարցին, որ արգելադրված գույքը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին՝ Դատարանը գտնում է, որ սույն փուլում անձի բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքի մասին հաստատապես դատողություններ կատարել հնարավոր չէ, քանի որ քրեական գործի համար առերևույթ էական նշանակություն ունեցող հանգամանքները դեռևս պարզված չեն: Հակառակ դրան՝ գործում առկա են որոշակի տվյալներ, որոնք առերևույթ վկայում են, որ [անընթեռնելի] կարող է նաև չհանդիսանալ բարեխիղճ երրորդ անձ:

Նախ հարկ է նկատել, որ դեռևս չի ստացվել անշարժ գույքի արժեքը համապատասխան ժամանակահատվածի դրությամբ պարզելու նպատակով նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը,

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

Բացի այդ, քննիչի կողմից Դատարան ներկայացված բողոքին վերաբերող նյութերում առկա են զննության արձանագրություններ, վկաների հարցաքննություններ, որոնք առերևույթ վկայում են, որ [անընթեռնելի] չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող,

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

9

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ

հանդիսանում է արգելադրված գույքերի սեփականատերը, ապա հարկ է նկատել, որ 2022 թվականի ապրիլի 22-ի գույքի վրա կալանք դնելու մասին որոշմամբ կալանք է դրվել

անվամբ գրանցված և ներկայում

վիճարկվող գույքերի վրա: Այսինքն` արգելադրումն իրականացնելու պահին դեռևս նշված գույքերը եղել են

անվամբ գրանցված,

հակառակ դեպքում արգելադրումը Կադաստրի կոմիտեի կողմից չէր կատարվի: Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գույքն արգելադրելու մասին որոշմամբ հստակ նշվել է, որ անհրաժեշտ է արգելադրել անվամբ գրանցված կոնկրետ գույքերը, և եթե այդ

գույքերը չլինեին գրանցված

որոշումը հնարավոր չէր լինի ի կատար ածել:

անվամբ, ապա այդ

Միաժամանակ, Դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ արգելադրվել է ենթադրյալ հանցագործության առարկա հանդիսացող և հանցագործության կատարման արդյունքում ուղղակի ստացված անշարժ գույքերը, որի պայմաններում այլ անձի պատկանելու հանգամանքը նշանակություն կարող է ունենալ, եթե վերջինը բերխիղճ երրորդ անձ է, քանի որ հակառակ դեպքում ինչպես նախկին, այնպես էլ գործող օրենսդրական կարգավորումներով նմանատիպ գույքերը պետք է անհատույց վերցվեն հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Տվյալ դեպքում արգելադրված գույքերը ներկայում

պատկանելու հանգամանքը չի կարող համարվել էական, քանի որ քրեական վարույթի նյութերն առերևույթ վկայում են, որ վերջինը չի հանդիսանում բարեխիղճ ձռեք բերող, ինչն իր հերթին նշանակում է, որ ենթադրյալ հանցագործության դեպքը հաստատվելու น

բարեխիղճ երրորդ անձ չհանդիսանալու հանգամանքը

չհերքվելու պարագայում արգելադրված գույքերը պետք է բռնագրավվեն հօգուտ պետության:

10

Այսպիսով՝ Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ 2022 թվականի ապրիլի 22–ի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ

իրավունքների և ազատությունների խախտում տեղի չի ունեցել, ուստի վերջինի ներկայացուցիչ

բողոքը ենթակա է մերժման (…) '»։

8. Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 13-ի որոշման համաձայն՝ «(…) Թեև բողոքաբեր ներկայացուցիչ

Վերաքննիչ դատարան է

ներկայացրել իր կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին` միջնորդություն, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանին հասու նյութերն ու փաստական տվյալները լիովին բավարար են սույն դատական գործը գրավոր ընթացակարգով քննելու և դրա արդյունքում հիմնավորված հետևության գալու համար: Նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ Բողոքաբերն իր կողմից ներկայացված բողոքում մանրակրկիտ շարադրել է իր փաստարկներն ու իրավական վերլուծությունները, որոնք թույլ են տալիս Վերաքննիչ դատարանին բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով՝ ինչպես որոշվել էր ի սկզբանե: Հետևաբար, հատուկ վերանայման բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերը, դատարանը գտնում է, որ այն հատուկ վերանայման բողոքի քննության կապակցությամբ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ իրավական հարցին.

-հիմնավորված են արդյո՞ք ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2024 թվականի մարտի 29-ին կայացված «Մինչդատական ակտի դեմ բողոքը քննելու մասին» թիվ ՀԿԴ/0075/11/24 որոշմամբ արտահայտված հետևությունները: (...)

[Ք]ննության առնելով վարույթն իրականացնող մարմնի և Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 76-101։

11

Առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված որոշմամբ վերլուծության ենթարկելով վերաբերելի իրավակարգավորումները և դրանք կիրառելով սույն գործի փաստական տվյալների նկատմամբ կայացրել է գործի նյութերից բխող, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:

Այսպես.

ՀՀ ՔԿ

կողմից

05.02.2024թ.-ին կայացված՝ «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Մեջբերված իրավանորմերի և նախադեպային որոշումների հաշվառմամբ` պետք է փաստել, որ գույքի վրա կալանք դնելը կարող է կիրառվել ոչ միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը, այլև ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով (նախատեսված է գործող քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով) նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա անհապաղ կալանք դնելու անհրաժեշտության դեպքում: Ընդ որում՝ կայանք կարող է կիրառվել հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած ցանկացած գույքի նկատմամբ անկախ հանցանք կատարած անձի կամ որևէ Երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից։

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով, ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով` օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի՝ սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով։

12

Ինչ վերաբերվում է գույքի վրա կալանք դնելու մասին որոշմամբ արգելադրման ենթակա գույքի և դրա արժեքի հստակեցման վերաբերյալ օրենսդրական պահանջին, ապա ինչպես վերևում նշվեց, վարույթն իրականացնողի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, այն է՝ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Ներկայացված միջնորդության քննարկման արդյունքում անհրաժեշտ է անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը, մասնավորապես՝ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

Նշվածի համատեքստում պետք է փաստել, որ թեև խնդրո

առարկա հանդիսացող վերը թվարկված գույքերի վերաբերյալ

լիազորված անձ հետ կնքել է

առուվաճառքի պայմանագրեր, սակայն կիրառված սահմապփակումների արդյունքում համապատասխան պետական մարմնում վերջինիս իրավունքի պետական գրանցում չի իրականացվել, հետևապես՝ թվարկված գույքերի նկատմամբ

ունի սեփականության իրավունք:

Նկարագրված պայմաններում ստացվում է մի իրավիճակ, երբ վերջինս և նրա ներկայացուցիչը միջնորդել են վերացնել այն գույքերի նկատմամբ կիրառված սահմանափակումները, որոնց նկատմամբ չունեն սեփականության իրավունք, այլ ակնկալում են ապագայում ձեռք բերել իրավունք, որպես հիմնավորում ներկայացնելով կնքված առուվաճառքի պայմանագրերը:

Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է փաստել, որ

պատկանող վերը թվարկված գույքերի նկատմամբ կալանք

կիրառվել է օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում և ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը

13

վերացնելու անհրաժեշտության մասին, հետևապես ներկայացված միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման (…)»։

ՀՀ գլխավոր դատախազության

22.02.2024թ.-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշման մեջ արձանագրված է հետևյալը.

«(…) Մեջբերված իրավանորմերի և նախադեպային որոշումների հաշվառմամբ՝ պետք է փաստել, որ գույքի վրա կալանք դնելը կարող է կիրառվել ոչ միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը, այլև ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով (նախատեսված է գործող քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով) նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա անհապաղ կալանք դնելու անհրաժեշտության դեպքում: Ընդ որում՝ կալանք կարող է կիրառվել հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած ցանկացած գույքի նկատմամբ անկախ հանցանք կատարած անձի կամ որևէ Երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով, ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով:

Ինչ վերաբերվում է գույքի վրա կալանք դնելու մասին որոշմամբ արգելադրման ենթակա գույքի և դրա արժեքի հստակեցման վերաբերյալ օրենսդրական պահանջին, ապա ինչպես վերևում նշվեց, վարույթն իրականացնողի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

14

Իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք կարող է դրվել անկախ դրա` երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից: Բացի այդ, հաշվի առնելով, որ գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը, որոնք էլ հենց համարվում են էական հանգամանքներ, ուստի վարույթն իրականացնող մարմինը իրավացիորեն մերժել է միջնորդությունը:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով։ Ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով` օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի՝ սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով:

Ներկայացված միջնորդության քննարկման արդյունքում անհրաժեշտ է անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը, մասնավորապես՝ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից։

Այդ համատեքստում, հարկ է նշել, որ թեև [անընթեռնելի] խնդրո առարկա հանդիսացող վերը թվարկված գույքերի վերաբերյալ [անընթեռնելի] լիազորված անձ [անընթեռնելի] հետ կնքել է առուվաճառքի

15

պայմանագրեր, կատարել է պայմանագրային հարաբերություններից բխող պարտավորությունները, սակայն կիրառված սահմանափակումների արդյունքում համապատասխան պետական մարմնում վերջինիս իրավունքի պետական գրանցում դեռևս չի իրականացվել, հետևապես՝ թվարկված գույքերի նկատմամբ չունի սեփականության իրավունք: Նկարագրված պայմաններում

ստացվում է մի իրավիճակ, երբ վերջինս և նրա ներկայացուցիչը միջնորդել են վերացնել այն գույքերի նկատմամբ կիրառված սահմանափակումները, որոնց նկատմամբ դեռևս չունեն սեփականության իրավունք, այլ ակնկալում են ապագայում ձեռք բերել այդպիսի իրավունք, որպես հիմնավորում ներկայացնելով կնքված առուվաճառքի պայմանագրերը:

Անդրադառնալով

կողմից վերոհիշյալ հասցեների անշարժ

գույքերը օրինական ճանապարհով ձեռք բերելու և այդ կերպ վերջինիս գույքի բարեխիղճ գնորդ լինելու հանգամանքին, հարկ է փաստել, որ օրենսդիրը, նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի ընթացքում գույքի վրա կալանք դնելու հիմքերը և նպատակները նախանշելով, որևէ կերպ չի պարտավորեցրել քննիչին՝ սեփականության իրավունքի սահմանափակման այդ գործընթացի շրջանակներում հաղթահարել սեփականատիրոջ բարեխղճության կանխավարկածը: Այդ առումով հատկանշական է, որ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, և առկա են պարզման ենթակա մի շարք հանգամանքներ, այդ թվում` գույքերի օտարման գործընթացի, ուստի դատավարության սույն փուլում համապատասխան սուբյեկտների` բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու կամ չհանդիսանալու հարցին գնահատական տալը տվյալ փուլում իրավաչափ չէ:

Վերլուծելով վերոգրյալը՝ հարկ է փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներին համապատասխան որոշում, այն վերացնելու որևէ դատավարական հիմք առկա չէ։ Պետք է փաստել նաև, որ

պատկանող վերը

թվարկված գույքերի նկատմամբ կալանք կիրառվել է օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում և ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք

16

կվկայեն գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին, հետևապես ներկայացված միջնորդությունը անհիմն է և ենթակա մերժման (…)»։ Վերը նշված որոշումների լույսի ներքո, Վերաքննիչ դատարանը բավարար չափով հիմնավորված ու ընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի ներքոհիշյալ հետևությունները,

«(...) Այսինքն` սույն քրեական գործով նախաքննության արդյունքում պետք է հաստատվի կամ հերքվի այն հանգամանքը, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու արդյունքում են ստացվել արգելադրված գույքերը և ինչու են գույքերն օտարվել պայմանագրերում նշված գներով: Դատարանի գնահատմամբ այն պայմաններում, որ եթե պարզի նշված անշարժ գույքերի օտարումը նպատակ է հետապնդել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու, ապա այն կարող է վկայել հանցագործության արդյունքում ուղղակիորեն ստացված գույքի առկայության մասին: Այլ կերպ ասած՝ հարուցված քրեական գործը վկայում է, որ ենթադրյալ հանցագործության արդյունքում ստացվել է գույք, որպիսի հանգամանքի պարզումը (հանցագործության առկայությունը կամ բացակայությունը) հանդիսանում է քննության առարկա:

Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ արգելադրված գույքը կարող է հանդիտանալ ենթադրյալ հանցագործության արդյունքում ստացված, քանի որ քրեական գործը հարուցվել է հենց այդ փաստը պարզելու համար:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ [անընթեռնելի] վճարել է արգելադրված գույքերի համար, ինչի արդյունքում հնարավոր փողերի լվացմամբ ձեռք բերված գույքերը փոխակերպվել են գումարի և պետք է արգելադրվեր վճարված գումարը, ապա Դատարանը փաստում է, որ նման դատողությունը հնարավոր է ողջամիտ է, սակայն սույն փուլում հաստատական պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ մինչ այդ պետք է պարզել` արդյոք [անընթեռնելի] հանդիսանում է ենթադրյալ հանցագործության արդյունքում ստացված գույքերի բարեխիղճ ձեռք բերող, թե այդ գույքերը գնելն իր հերթին նպատակ է հետապնդել դրանց առերևույթ հանցագործության կատարման արդյունքում ստացված լինելու փաստը քողարկելու

կամ թաքցնելու այդ գույքերը կամ այլ կերպ անհնարին դարձնելու դրանց հետագա բռնագրավումը կամ բռնագանձումը:

Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է վարույթն իրականացնող մարմնի համար իմպերատիվ պարտականություն՝ պարտադիր և անհապաղ արգելադրել այն գույքը, որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույք է, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասը բռնագանձման ենթակա գույք է նախատեսել նաև հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը:

Հետևաբար, այն պայմաններում, երբ հարուցվում է քրեական գործ այն փաստի առթիվ, որ ենթադրյալ հանցագործության կատարման արդյունքում նաև ստացվել կամ առաջացել է գույք, որը հետագայում փոխանցվում է այլ անձի, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ գույքի արգելադրումը հանդիսանում է իրավաչափ, ավելին՝ անհրաժեշտություն:

Ընդ որում, հարկ է նկատել, որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը ևս նախատեսում է, որ հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը ենթակա է պարտադիր բռնագրավման անհատույց վերցման, բացառությամբ, եթե պատկանում է բարեխիղճ երրորդ անձի:

Այսպես` 2022 թվականի ապրիլի 22-ին նախաքննական մարմնի կողմից անվամբ գրանցված անշարժ գույքերի՝

վրա դրվել է կալանք այն պատճառաբանությամբ, որ

կարող են օտարել ենթադրյալ հանցագործության

առարկա հանդիսացող և հանցագործության կատարման արդյունքում ուղղակի ստացված անշարժ գույքերը:

Հետևաբար՝ Դատարանը գտնում է, որ արգելադրումը կատարվել է օրենքով սահմանված իմպերատիվ պահանջների պահպանմամբ, իսկ արգելադրման պահին այդ գույքերը դե յուրե պատկանել են

18

հակառակ դեպքում՝ արգելադրման մասին որոշումը կմնար անկատար: Ավելին՝ կողմից քննարկվող գույքերը ձեռք բերելու գործարք կատարելն իր հերթին վկայում է, որ նախաքննական մարմնի մտավախությունը եղել է տեղին, չնայած այն հանգամանքին, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի հիմքով արգելադրում կատարելիս ինչպես նշվել է արգելադրումը պետք է կատարվեր անհապաղ` նույնիսկ առանց օտարելու կամ այլ վտանգի մասին ենթադրության:

Անդրադառնալով այն հարցին, որ արգելադրված գույքը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին՝ Դատարանը գտնում է, որ սույն փուլում անձի բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքի մասին հաստատապես դատողություններ կատարել հնարավոր չէ, քանի որ քրեական գործի համար առերևույթ էական նշանակություն ունեցող հանգամանքները դեռևս պարզված չեն: Հակառակ դրան՝ գործում առկա են որոշակի տվյալներ, որոնք առերևույթ վկայում են, որ

կարող է նաև

չհանդիսանալ բարեխիղճ երրորդ անձ:

Նախ՝ հարկ է նկատել, որ դեռևս չի ստացվել անշարժ գույքի արժեքը համապատասխան ժամանակահատվածի դրությամբ պարզելու նպատակով նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը,

վկաների

Բացի այդ, քննիչի կողմից Դատարան ներկայացված բողոքին վերաբերող նյութերում առկա են զննության արձանագրություններ,

հարցաքննություններ, որոնք առերևույթ վկայում են, որ

հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող,

それ

19

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ

հանդիսանում է արգելադրված գույքերի սեփականատերը, ապա հարկ է նկատել, որ 2022 թվականի ապրիլի 22-ի գույքի վրա կալանք դնելու մասին որոշմամբ կալանք է դրվել

անվամբ գրանցված և ներկայում

վիճարկվող գույքերի վրա: Այսինքն` արգելադրումն իրականացնելու պահին դեռևս նշված գույքերը եղել են

անվամբ գրանցված,

հակառակ դեպքում արգելադրումը Կադաստրի կոմիտեի կողմից չէր կատարվի: Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գույքն արգելադրելու մասին որոշմամբ հստակ նշվել է, որ անհրաժեշտ է արգելադրել անվամբ գրանցված կոնկրետ գույքերը, և եթե այդ

գույքերը չլինեին գրանցված

որոշումը հնարավոր չէր լինի ի կատար ածել:

անվամբ, ապա այդ

Միաժամանակ, Դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ արգելադրվել է ենթադրյալ հանցագործության առարկա հանդիսացող և հանցագործության կատարման արդյունքում ուղղակի ստացված անշարժ գույքերը, որի պայմաններում այլ անձի պատկանելու հանգամանքը նշանակություն կարող է ունենալ, եթե վերջինը բարեխիղճ երրորդ անձ է, քանի որ հակառակ դեպքում ինչպես նախկին, այնպես էլ գործող օրենսդրական կարգավորումներով նմանատիպ գույքերը պետք է անհատույց վերցվեն հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Տվյալ դեպքում արգելադրված գույքերը ներկայում

պատկանելու հանգամանքը չի կարող համարվել էական, քանի որ քրեական վարույթի

20

նյութերն առերևույթ վկայում են, որ վերջինը չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, ինչն իր հերթին նշանակում է, որ ենթադրյալ հանցագործության դեպքը հաստատվելու և բարեխիղճ երրորդ անձ չհանդիսանալու հանգամանքը

չհերքվելու պարագայում արգելադրված գույքերը պետք է բռնագրավվեն հօգուտ պետության»:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գույքի կալանադրման ինստիտուտը՝ որպես հարկադրանքի միջոց, օժտված է կանխարգելիչ բնույթով և կոչված է ապահովելու վարույթի բնականոն ընթացքը՝ դրանով իսկ կանխելով հետագա առաջանալիք՝ բարդությունները: Ուստի, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով՝ սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վարույթի առանձնահատկությունները, և նկատի ունենալով քրեական վարույթի նախաքննության կատարման ընթացքը, այն է՝ դեռևս պարզման ենթակա հանգամանքների բացահայտումը, ինչպիսին է նաև արգելադրված գույքի շրջանառության մեջ հայտնված լինելու պարզումը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է իրավաչափ որոշում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն առարկայական է համարում նաև այն հանգամանքը, որ նշված գույքերի վրա կալանք է դրվել 2003թ․-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով, համաձայն որոնց՝

« (...) 1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին և 267.1- ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ՝ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ

21

պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության:

2. Սույն օրենսգրքի իմաստով բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը գույքն այլ անձի հանձնելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է հանցավոր նպատակներով, ինչպես նաև այն անձը, որը գույքն այլ անձից ձեռք բերելիս օգտագործել հանցավոր չգիտեր կամ չէր կարող իմանալ որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով: Հետևաբար, ինչպես բարեխիղճ երրորդ անձի կարգավիճակը և այդ անձի կողմից գույքը ձեռք բերելիս դրա` ենթադրյալ հանցավոր ծագման փաստը պարզելու համար անհարժեշտ է իրականացնել որոշակի դատավարական և վարութային գործողություններ, որի դեպքում վիճարվող գույքը կալանքի տակ պահելը Վերաքննիչ դատարանն, այս պահին, համարում է իրավաչափ:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում, առարկայազուրկ են Բողոքաբերի այն պնդումները, որ վարույթն իրականացնող մարմինը դրսևորում է անգործություն, որի պայմաններում խախտվում է իր վստահորդի սեփականության իրավունքը:

Անդրադառնալով Բողոքաբերի այն պնդմանը, որ «(...) Բազմիցս քննչական մարմնին, դատախազությանը և արդեն Դատարանին ներկայացվել է այն փաստարկը, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել դեռևս 2018 թվականին, Քննչական կոմիտեին է փոխանցվել դեռևս 2020 թվականին, առնվազն չի ապահովվել գույքի վրա կալանք դնելու ընթացակարգը՝ անհապաղությունը։ (...) Վերոգրյալի համատեքստում արձանագրում ենք, որ Քննչական կոմիտեն չի ապահովել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 103.1 հոդվածի պահանջները, չի ապահովել անհապաղության պահանջը, որը և հանգեցրել է իրավունքների անհիմն և անտեղի սահմանափակմանը (…)», Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գույքն արգելադրելու լիազորությունը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով վերապահված է եղել վարույթն իրականացնող մարմին, և վերջինս ազատ է եղել այդ գործողությունը կատարելու ժամանակի ընտրության հարցում՝ ելնելով քրեական գործի քննության փուլային անհրաժեշտությունից:

22

Քննարկելով Բողոքաբերի փաստարկն առ այն, որ «(…) փաստացի սույն քրեական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով նաև փողերի լվացման հանցակազմի առանձնահատկությունները, պետք է կալանքի տակ դրվեին այն դրամական միջոցները, որոնք ենթադրաբար

ձեռք էր բերել անօրինական

ճանապարհով և որով գնել էր

խնդրո առարկա գույքերը: Քանի որ

այդ ենթադրյալ անօրինական ծագում ունեցող դրամական միջոցներով ձեռք էր բերվել գույք (տեղի էր ունեցել առաջին փոխարկումը (կոնվերացումը)) ուստի մինչև գույքի օտարումը

ենթադրյալ փողերի լվացման առարկա են

հանդիսացել գույքերը, սակայն այն ժամանակ, երբ

ձեռք է բերել

հիշյալ գույքերը օրենսդրական բոլոր պահանջների պահպանմամբ և փոխանցել գումարը վաճառողներին (այստեղ բավականին կարևոր է ամրագրել, որ պետական գրանցման «ձևական գործընթացը» կապ դրվել են փոխանցվել է սվիֆտ եղանակով և փոխանցման ծագման հիմք որպես տեղի է ունեցել ենթադրյալ անօրինական ծագում ունեցող գույքի երկրորդ փոխարկումը (կոնվերացումը: (…)», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունական ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի իրավակարգավորումից բխում է, որ՝ «(…) Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողութունների համար կարող է դրվել նյութական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում»:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության տվյալ փուլում, երբ պարզվում է կալանադրված գույքի շրջանառության մեջ հայտնված լինելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանը գործի քննության տվյալ փուլում հնարավորություն չունի եզրահանգելու՝ արդյոք

հանդիսանում է առերևույթ հանրորեն

վտանգավոր արարքի կատարման արդյունքում ստացված գույքը ձեռք բերած բարեխիղճ երրորդ անձ, թե՝ ոչ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված հարցերի պարզաբանումն, այս փուլում, պետք է իրականացնի վարույթն իրականացնող նախաքննական մարմինը, որի պայմաններում իրավաչափ են վիճարկվող գույքը կալանքի տակ պահելու՝ ինչպես հիշյալ մարմնի, այնպես էլ՝ Առաջին

23

ատյանի դատարանի հետևությունները: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բողոքաբերի՝ վերը նշված փաստարկներն անհիմն են: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը համակարծիք չէ Բողոքաբերի այն պնդումների հետ, որ վիճարկվող գույքերն արդեն պատկանելիս են եղել իր վստահորդին, որի պայմաններում իրավաչափ չի եղել կադաստրի պետական կոմիտեի կողմից հիշյալ գույքերի նկատմամբ կիրառված սահմանափակումը: Այս առումով Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ արգելանք կիրառելու մասին որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը կալանք է դրել ոչ թե կոնկրետ հասցեի վրա, այլ նշել է նաև այն անձի անունը, ում տվյալ պահին պատկանել են անշարժ գույքերը: Այլ խոսքով` եթե այդ պահի դրությամբ գույքերն արդեն իսկ գրանցված լինեին [անընթեռնելի] անվամբ, ուստի հիշյալ արգելադրումը պետական մարմնի կողմից չէր կիրառվի: Հետևաբար, արձանագրելով, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը ծագում է այն պետական իրավասու մարմնում գրանցելու պահից և փաստելով, որ սահմանափակումը կիրառելու պահին վիճարկվող անշարժ գույքերը դեռևս գրանցված չեն եղել [անընթեռնելի] անվամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ արգելադրումը եղել է իրավաչափ և այն վերացնելու հիմքերը՝ նաև վերը նշված պատճառաբանությամբ, բացակայում են:

Ինչ վերաբերում է հատուկ վերանայման բողոքից բխող մյուս փաստարկներին ու դատողություններին, ապա հարկ է արձանագրել, որ սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ ամբողջությամբ ներառում են դրանց վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխանները, ուստի լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, և գործով, ըստ էության, կայացրել է այն լուծող ճիշտ դատական ակտ, որը բեկանելու և հատուկ վերանայման բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան (…)2»։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 68-102։

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք

ներկայացուցիչ

բողոքը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։

10. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:(...)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար:

2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ.

2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.

3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.

25

4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է. (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից։ Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը:

(...)

3. Արգելադրման ենթակա չէ՝

1) այն գույքը, որի վրա օրենքի համաձայն չի կարող բռնագանձում կամ բռնագրավում տարածվել.(…)»

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ:

(...)

3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ(…)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը և այլ տեսակի օգուտը, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար

26

նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան դատարանի կողմից ենթակա են պարտադիր բռնագրավման` անհատույց վերցման, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Գույքի բռնագրավումը կարող է կիրառվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի նկատմամբ:

(...)

4. Եթե հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը կամ այլ տեսակի օգուտը միախառնված է օրինական ճանապարհով ստացված գույքի հետ, պատկանում է բարեխիղճ երրորդ անձի, կամ այն չի հայտնաբերվել, ապա բռնագրավման է ենթակա համարժեք գույք:

(...)

7. Բռնագրավման ենթակա չէ հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, բարեխիղճ երրորդ անձի գույքը, տուժողին վերադարձման ենթակա գույքը, ինչպես նաև տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը: Եթե բռնագրավման ենթակա գույքը ծանրաբեռնված է բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներով, ապա այդպիսի իրավունքները պահպանվում են բռնագրավումից հետո:

8. Եթե տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագրավման ենթակա գույքի վերաբերյալ, ապա այդ գույքի բռնագրավումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով:

(...)

10. Սույն հոդվածի իմաստով՝ գույք, եկամուտ կամ այլ տեսակի օգուտ են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ ֆինանսական (դրամական) միջոցները, վճարային գործիքները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները,

27

շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:

11. Սույն հոդվածի իմաստով՝ բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը ձեռք է բերել հանցավոր ծագում ունեցող գույքը կամ ծանրաբեռնել է այն իր իրավունքներով, բայց չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը հանցագործության արդյունքով ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք կամ միջոց կամ հանցագործության առարկա: Բարեխիղճ երրորդ անձ է համարվում նաև այն անձը, որի գույքն իր կամքից անկախ հանգամանքներով դուրս է եկել իր տիրապետությունից, կամ որը գույքը հանձնել է այլ անձի, եթե նա չգիտեր ու չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցանք կատարելու նպատակներով:»։

11. Վճռաբեկ դատարանը, վերլուծելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գույքի վրա կալանք դնելու ինստիտուտը, Ալլա Սեկոյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է, որ կալանք կարող է դրվել ի թիվս այլոց, այն անձանց գույքի վրա, որոնց սեփականությունն է հանդիսանում կամ որոնց մոտ է գտնվում այնպիսի գույք, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում։ Օրենքում այլ անձանց նշումը, ում սեփականությունն է հանդիսանում կամ ում մոտ գտնվում է այնպիսի գույք, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է մեղադրյալի կամ կասկածյալի հանցավոր գործունեության արդյունքում, պայմանավորված է նրանով, որ գործնականում հաճախ վերջինների կողմից նշված գույքը թաքցվում է այլ անձանց մոտ՝ դրա հայտնաբերումը դժվարեցնելու կամ անհնարին դարձնելու, ամեն կերպ իրենց մոտ պահպանելու նպատակով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գույքի վրա կալանք դնելու հիմքերի առկայության պատշաճ հիմնավորումն առանցքային նշանակություն ունի ինչպես գույքի վրա կալանք դնելու մասին օրինական որոշման կայացման, այնպես էլ հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից։ Ուստի, գույքի վրա

28

կալանք դնելիս վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գույքի վրա կալանք դնելու նպատակից, պետք է պատճառաբանված կերպով հիմնավորի, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված հանցակազմերով առկա է հիմնավորված ենթադրություն առ այն, որ գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում։ Կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող և սույն որոշման 15-րդ կետի (դ) ենթակետում նշված անձանց սեփականությունը հանդիսացող կամ նրանց մոտ գտնվող գույքի վրա կալանք դնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բավարար հիմքերի վկայակոչմամբ հիմնավորել կալանադրվող գույքի՝ կասկածյալի կամ մեղադրյալի առերևույթ հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում ձեռքբերված լինելու հնարավորությունը”:

12. Վճռաբեկ դատարանն Արթուր Անդրեասյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք կարող է դրվել անկախ դրա՝ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից։ Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով։ Ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի՝ սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով։ Չնայած դրան՝ հաշվի առնելով մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը՝ նախատեսվել է գույքի վրա բռնագանձում տարածելը բացառող երկու դեպք.

1) երբ տվյալ գույքը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին,

2) երբ տվյալ գույքն անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ալլա Սեկոյանի վերաբերյալ գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշման 15-17-րդ կետերը։

29

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բռնագանձման ենթակա գույք չի կարող համարվել, հետևաբար նաև բռնագանձումն ապահովելու նպատակով կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որ թեև համարվում է հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված, սակայն պատկանում է բարեխիղճ երրորդ անձին կամ անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար*:

13. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակով հանդես չեկող, այլ՝ երրորդ անձի գույքի արգելադրման հարցին, նախադեպային դիրքորոշում է ձևավորել առ այն, որ օրենսդիրը երրորդ անձի գույքի արգելադրման համար սահմանել է որոշակի առանձնահատկություններ և տարբերակել է երրորդ անձին պատկանող գույքի և մեղադրյալի գույքի արգելադրման կառուցակարգերը՝ նպատակները և հիմքերը։ Նույնիսկ գույքի արգելադրման նպատակների և հիմքերի առկայության պայմաններում երրորդ անձին պատկանող գույքը չի կարող արգելադրվել այն պայմաններում, երբ վերջինս հանդիսանում է բարեխիղճ (bona fide) երրորդ անձ։ Երրորդ անձանց սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքների ապահովման տեսանկյունից երրորդ անձանց գույքի նկատմամբ արգելադրում կիրառելիս պարտադիր է անձի բարեխղճության հարցի քննարկումը։ Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը գույքի արգելադրման մասին որոշմամբ պետք է ներկայացնի այնպիսի փաստարկներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ կհարուցեն գույքի ձեռքբերման պահին երրորդ անձի կողմից գույքի հանցավոր ծագում ունենալու հանգամանքի գիտակցման կամ դրա գիտակցման հնարավորության վերաբերյալ։ Հետևաբար երրորդ անձի գույք արգելադրելիս պետք է ելնել երրորդ անձի «բարեխղճության կանխավարկած»–ից, որը պետք է հաղթահարվի վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան հիմնավորումների ներկայացմամբ: Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ թե պետք է ապացուցվի գույքի սեփականատիրոջ կողմից ձեռք բերված գույքի հանցավոր ճանապարհով ստացված լինելու փաստի

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Անդրեասյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշման 19.2 կետը:

30

գիտակցումը, այլ պետք է հիմնավորվի անձի կողմից գույքի հանցավոր ծագում ունենալու գիտակցման հնարավորության առկայության այն նվազագույն շեմը, որը հնարավորություն կտա գնահատել անձի բարեխիղճ երրորդ անձ չհանդիսանալու հանգամանքը։ Անդրադառնալով երրորդ անձի բարեխղճության հարցի գնահատմանը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ անձի բարեխղճությունը գնահատելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է գնահատման ենթարկի հանցանքի արդյունքում առաջացած գույքի ապօրինության վերաբերյալ երրորդ անձի սուբյեկտիվ գնահատումը, այսինքն այն հարցը, թե արդյո՞ք տվյալ պայմաններում կոնկրետ անձը կարող էր իմանալ կամ գիտեր նշված գույքի հանցագործությանն առնչվելու հանգամանքը։ Ընդ որում, պետք է գնահատվի անձի սուբյեկտիվ ընկալումը ոչ թե գույքի հնարավոր արգելադրմանը նախորդող ողջ ժամանակաշրջանի ընթացքում, այլ կոնկրետ գույքը ձեռք բերելու պահին նրա ունեցած սուբյեկտիվ ընկալումը։ Արդյունքում միայն նշված հարցերին անդրադառնալու պայմաններում կարող է հիմնավոր եզրահանգում արվել անձի բարեխղճության վերաբերյալ:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի մարտի 29-ի որոշմամբ որ սույն փուլում անձի բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքի մասին հաստատապես դատողություններ կատարել հնարավոր չէ, քանի որ քրեական գործի համար առերևույթ էական նշանակություն ունեցող հանգամանքները դեռևս պարզված չեն։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործում առկա են որոշակի տվյալներ, որոնք առերևույթ վկայում են, որ [անընթեռնելի] կարող է նաև չհանդիսանալ բարեխիղճ երրորդ անձ,

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված որոշմամբ վերլուծության ենթարկելով վերաբերելի իրավակարգավորումները և դրանք կիրառելով սույն գործի փաստական տվյալների նկատմամբ կայացրել է գործի 5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ [անընթեռնելի] վերաբերյալ գործով 2024 թվականի մարտի 15-ի թիվ ՀԿԴ/0026/15/23, [անընթեռնելի] վերաբերյալ գործով 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ ՀԿԴ/0038/15/23 որոշումները։

6 Տե՛ս սույն որոշման 7-ին կետը:

31

նյութերից բխող, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ։ Դատարանը գտել է, որ քրեական վարույթի նախաքննության տվյալ փուլում, երբ պարզվում է կալանադրված գույքի շրջանառության մեջ հայտնված լինելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանը հնարավորություն չունի եզրահանգելու՝ արդյոք [անընթեռնելի]

հանդիսանում է առերևույթ հանրորեն վտանգավոր արարքի կատարման արդյունքում ստացված գույքը ձեռք բերած բարեխիղճ երրորդ անձ, թե՝ ոչ։ Հետևաբար, նշված հարցերի պարզաբանումը տվյալ փուլում պետք է իրականացնի վարույթն իրականացնող նախաքննական մարմինը?:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 10-13-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը [անընթեռնելի] կողմից ներկայացված բողոքը

քննության առնելիս, մի կողմից բացառել է քննության տվյալ փուլում անձի բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքի մասին հաստատապես դատողություններ կատարելու հնարավորությունը, իսկ մյուս կողմից՝ առերևույթ գնահատել է ներկայացուցիչ

[անընթեռնելի]

բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքը, մասնավորապես՝ Նախաքննության մարմնի որոշման իրավաչափությունը գնահատելու ելակետ է դիտարկել այն հանգամանքը, որ գործում առկա են որոշակի տվյալներ, որոնք առերևույթ վկայում են, որ

[անընթեռնելի] կարող է նաև չհանդիսանալ բարեխիղճ երրորդ անձ՝ այդպիսով խախտելով դատական ակտի պատճառաբանություններում արված դատողությունների միասնությունը և տրամաբանական կապը։ Իր հերթին, Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, պատշաճ գնահատման չի ենթարկել Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված միմյանց հակասող դատողությունները և դատական ակտի պատճառաբանությունները նույնպես կառուցել է միմյանց հակասող և տրամաբանական կապը բացառող դիրքորոշումների հիման վրա։ Այսպես, Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել [անընթեռնելի]

բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքի վերաբերյալ գնահատողական դատողություններ պարունակող Առաջին ատյանի հետևություններին, մինչդեռ իր որոշմամբ հայտնել է նշված դիրքորոշանը սկզբունքորեն հակասող դատողություն առ

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

32

այն, որ քրեական վարույթի նախաքննության տվյալ փուլում, երբ պարզվում է արգելադրված գույքի շրջանառության մեջ հայտնված լինելու հանգամանքը, առերևույթ հանրորեն վտանգավոր արարքի կատարման արդյունքում ստացված գույքը ձեռք բերած բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու վերաբերյալ եզրահանգում կատարելու հնարավորություն առկա չէ, և այդ հարցերի պարզաբանումը տվյալ փուլում պետք է իրականացնի վարույթն իրականացնող նախաքննական մարմինը։

15.1. Վերոշարադրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային որոշումներում արձանագրված իրավական դիրքորոշումն առ այն, որ դատարանի պատճառաբանությունները ոչ միայն պետք է կառուցվեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, այլև դատական ակտի կառուցվածքային տարբեր մասերում արված դատողությունները պետք է համապատասխանեն միմյանց, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ։ Դատական ակտում պետք է բացառվեն ներքին հակասությունները, միմյանց բացառող դատողությունները, քանի որ հակառակ դեպքում այդպիսի դատական ակտի տրամաբանությունը կխարխլվի, իսկ քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի՞։

16. Միևնույն ժամանակ, անդրադառնալով որպես հանրորեն

վտանգավոր արարքի կատարման արդյունքում ստացված գույքը ձեռք բերած բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու հանգամանքը գնահատելու և դրա վերաբերյալ հաստատական պատասխաններ տալու հնարավորության բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների դատողություններին, ինչպես նաև դրանք համադրելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հետ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անձի՝ առերևույթ հանրորեն վտանգավոր արարքի կատարման արդյունքում ստացված գույքը ձեռք բերած բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու հանգամանքի ողջամիտ գնահատումը արգելադրված գույքի վերաբերյալ իրավահարաբերությունների շրջանակում պարտադիր է, քանի որ 8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Աննա Հարությունյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11, Արթուր Մադոյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15, Նարինե Ղազարյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ՇԴ/0008/11/18, Վոլոդյա Սուքիասյանի վերաբերյալ գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԵԴ/0591/06/20 որոշումները։

օրենսդիրը հստակ սահմանել է նշված հանգամանքը՝ որպես գույքի արգելադրումը բացառող իմպերատիվ պայման։

17. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] բողոքը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] բողոքը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի խախտմանը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՚։

19. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից ներկայացված մյուս փաստարկներին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա է բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքը՝ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում դրանց անդրադառնալը:

20. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է քննության առնի [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] կողմից բերված հատուկ վերանայման բողոքը, իսկ արդյունքում հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

34

դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ/0075/11/24 դատական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 29-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մայիսի 13-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0075/11/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել