ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՔՐԴ/0341/01/08 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՔՐԴ/0341/01/08 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ '> ԵՔՐԴ / 0341/01/08
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ` Հ. Ա սատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դ անիելյանի Ա . Պողոս յանի Ս. Օհանյանի քարտուղարությամբ` Ն. Թ ՈՒՄԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ ` Տ. Պ ՈՂՈՍՅԱՆԻ 2019 թվականի նոյեմբերի 7 - ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Խոսրով Հայրապետի Ավագյանի վճռաբեկ բողոքը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը .
1. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21- ի դատավճռով ամբաստանյալ Խոսրով Հայրապետի Ավագյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով ճանաչվել է անպարտ և արդարացվել է , իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի 2- րդ մասի 1- ին , 8- րդ , 15- րդ կետերով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման :
2. Խ . Ավագյանի պաշտպան Կ . Մանուչարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ ` նաև Վերաքննիչ դատարան ) 2009 թվականի փետրվարի 12- ի որոշմամբ բողոքը մերժել է ` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21- ի դատավճիռը :
3. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Խ . Ավագյանի վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 28- ի որոշմամբ վերադարձվել է :
4. Դատապարտյալ Խ . Ավագյանի դիմումի հիման վրա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ( այսուհետ ` նաև Առաջին ատյանի դատարան ) 2012 թվականի մարտի 23- ի որոշմամբ՝ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21- ի դատավճիռը վերանայել է : « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2011 թվականի մայիսի 23- ի ՀՕ -143- Ն օրենքի համաձայն ՝ Խ ․ Ավագյանին առաջադրված մեղադրանքից հանվել է արարքի կրկնակիությամբ ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15- րդ կետով առաջադրված մեղադրանքը, և դատավճիռը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին և 8- րդ կետերին , իսկ պատժի և մնացած մասով թողնվել է անփոփոխ :
5. Դատապարտյալ Խ . Ավագյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012 թվականի մայիսի 18- ի որոշմամբ բողոքը մերժել է ` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի մարտի 23- ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ: 6 ․ Խ . Ավագյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ( այսուհետ ` նաև Եվրոպական դատարան ) 2018 թվականի նոյեմբերի 22- ին Ավագյանն ընդդեմ Հայաստանի ( գանգատ թիվ 1837/10) գործով վճիռ է կայացրել , որով ճանաչել է Խ . Ավագյանի՝ « Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին » եվրոպական կոնվենցիայի ( այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա ) 6- րդ հոդվածով երաշխավորված ` արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը :
7. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի ` 2018 թվականի նոյեմբերի 22- ի ` Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը ` Խ . Ավագյանը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 28- ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան : Դատապարտյալ Խ . Ավագյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 28- ի որոշման վերանայման վարույթ : Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը .
8. Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21- ի դատավճռով Խ ․ Ավագյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի 2- րդ մասի 1- ին , 8- րդ և 15-րդ կետերով այն բանի համար , որ «(…) [ն ա ] , նախկինում շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար դատվածություն ունենալով, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 6 շենքի թիվ 38 բնակարանին տիրապետելու նպատակով, ԲԻ -58 տեսակի թունաքիմիկատով թունավորելու եղանակով, կյանքից զրկել է Վարսենիկ և Մարգարիտա Գյուրջինյաններին »: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ի 2012 թվականի մարտի 23- ի որոշմամբ Խ.Ավագյանի մեղադրանքից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15- րդ կետով որակված՝ սպանությունը կրկին անգամ կատարելու հատկանիշը։ Վճռաբեկ բողոքների հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ` ներքոհիշյալ հիմնավորումներով .
9. Բողոքի հեղինակը փաստել է , որ Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 22- ի վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 28- ի որոշումը վերանայելու համար : Շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները , ինչպես նաև Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները ` բողոքաբերը նշել է , որ Եվրոպական դատարանն արձանագրել է Խ . Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտում , մասնավորապես՝ չեն ապահովվել մրցակցային դատավարության և կողմերի հավասարության երաշխիքները։ Մեջբերելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները , Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հունվարի 19-ի` « Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին » N R(2000) 2 հանձնարարականը ` բողոք բերած անձը եզրահանգել է , որ իր առնչությամբ ՀՀ ներպետական դատարանների դատական ակտերը ենթակա են վերանայման և բեկանման ։
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Երևանի քրեական դատարանի ` 2008 թվականի հոկտեմբերի 21- ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի ` 2009 թվականի փետրվարի 12- ի որոշումը , և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան ` նոր քննության։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը . I. Ներպետական դատական ակտերի վերանայումը .
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է . արդյո՞ք Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի ` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումների արձանագրման փաստը Վ ճռաբեկ դատարանի ` 2009 թվականի հուլիսի 28- ի որոշումը վերանայելու հիմք է։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1- ին հոդվածի համաձայն ` « 1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը , իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը ` վճռաբեկ դատարանը » ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4- րդ հոդվածի համաձայն ` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում . (…) 2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի ` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի ` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը . (…) ։
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2- րդ կետ [ ով ] նախատեսված նոր հանգամանք [ ը ] հաստատված [ է ] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր [ ա ] ուժի մեջ մտնելու պահից։ (…)» ։ ⚖ 13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է , որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի , այդ թվում՝ Եվրոպական դատարանի ` ուժի մեջ մտած վճիռը , որով հիմնավորվել է անձի ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը 1 ։
14. Եվրոպական դատարանը , Ավագյանն ընդդեմ Հայաստանի` 2018 թվականի նոյեմբերի 22 - ի վճռով վերահաստատելով Կոնվենցիայի 6- րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները 2 , փաստել է . «(…) [Եվրոպական] Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ որպես ընդհանուր կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ մեղադրյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի` վկայի կողմից իր դեմ տրված ցուցմունքը վիճարկելու կամ նրան հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում։ Թեև փորձագետ Ա.Դ.-ի կողմից ներկայացված երկու սկզբնական եզրակացություններում նշվել է, որ երկու քույրերը մահացել են սրտային սուր անբավարարությունից և հիպոթերմիայից, փորձագետներ Գ.Հ.-ի և Ա.Բ.-ի, ինչպես նաև փորձագետներ Ս.Հ.-ի և Ս.Ս.-ի կողմից տրված լրացուցիչ եզրակացություններից պարզ է դառնում, որ տուժողներին թունավորել են: Դիմումատուն խնդրել է փորձագետներ Ա.Դ.-ին, Ս.Հ.-ին և Ս.Ս.-ին կանչել առաջին ատյանի դատարան` նրանց կողմից ներկայացված հակասական եզրակացությունների առնչությամբ նրանց հարցաքննելու հնարավորություն ունենալու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է նրա խնդրանքը` համարելով, որ այդ փորձագետներին կանչելու անհրաժեշտություն չկա: Ո՛չ առաջին ատյանի դատարանը և ո՛չ էլ Վերաքննիչ քրեական դատարանն իրենց դատավճիռներում չեն անդրադարձել այդ հարցին։ (…) Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` պաշտպանության կողմը պետք է ունենա, որպես այդպիսին, ոչ միայն փորձագիտական եզրակացությունն ուսումնասիրելու և վիճարկելու իրավունք, այլ նաև եզրակացությունները նախապատրաստողների վստահելիությունն ուղիղ հարցաքննության միջոցով վիճարկելու իրավունք։ Սույն գործով դիմումատուն առաջին ատյանի դատարանին հստակորեն հայտնել է, որ ինքը ցանկանում է դատարանում հարցաքննել փորձագետ-վկաներին մի շարք այնպիսի հարցեր պարզաբանելու համար, որոնք պահանջում են մասնագիտական գիտելիքներ: Դատարանի համար այդ պահանջը ձևակերպված է եղել բավականին հստակորեն` բացատրելու համար, թե ինչու էր դիմումատուի համար կարևոր տվյալ վկաներին լսելը: Առաջին ատյանի դատարանը մերժել էր դիմումատուի խնդրանքը` գտնելով, որ Ա.Դ.-ի կողմից ներկայացված առաջին եզրակացության բովանդակությունն արդեն իսկ պարզաբանվել էր դրան հաջորդող փորձագիտական եզրակացություններով, և հետևաբար փորձագետ-վկաներին կանչելու անհրաժեշտություն չկար: Արդյունքում փորձագետ-վկաներ Ա.Դ.-ն, Ս.Հ.-ն և Ս.Ս.-ն առաջին ատյանի դատարանում չեն լսվել, ոչ էլ մյուս երեք փորձագետ-վկաներն են դատարանում լսվել: Ըստ երևույթին, մինչդատական վարույթի ընթացքում հարցաքննվել են միայն փորձագետ-վկաներ Ա.Դ.-ն, Գ.Հ.-ն և Մ.Ա.-ն: Այնուամենայնիվ, չկա որևէ տվյալ, որ դիմումատուն երբևէ ունեցել է այդ փորձագետ-վկաներին առերես [հարցաքննելու] և քննության փուլում նրանց եզրակացությունները վիճարկելու հնարավորություն: (…) Դատարանը համարում է, որ դիմումատուի` առաջին ատյանի դատարանում Ա.Դ.-ին, Ս.Հ.-ին և Ս.Ս.-ին լսելու խնդրանքն անհիմն չէր: Ընդհակառակը, Դատարանը գտնում է, որ այդ փորձագիտական եզրակացությունները գործի համար հիմնարար նշանակություն ունեին: Հիմնվելով այդ ապացույցների վրա` ներպետական դատարանները պետք է որոշում կայացնեին` արդյոք քույրերի մահը եղել է դժբախտ պատահար, թե դիտավորությամբ կատարված սպանություն: Դիմումատուի խնդրանքն անհիմն չէր նաև` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դատապարտվում էր ցմահ ազատազրկման: Դատական քննության ժամանակ փորձագետ-վկաներին չկանչելով և նրանց չհարցաքննելով` առաջին ատյանի դատարանն իր եզրակացությունները կատարելիս հիմնվել է փորձագետ-վկաների ցուցմունքների վրա, որոնք երբեք դատական նիստերի ժամանակ չեն ուսումնասիրվել » ։ 15 ․ Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը եզրակացրել է , որ դիմումատու Խոսրով Ավագյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում 3 ։
16. Հաշվի առնելով վերոգրյալը , ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4- րդ հոդվածի 1- ին մասի 2- րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի ` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումների արձանագրման փաստը Վ ճռաբեկ դատարանի ` 2009 թվականի հուլիսի 28- ի որոշումը վերանայելու հիմք է։ II. Ներպետական դատական ակտերի բեկանումը .
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է . արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Ավագյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումները հիմք են Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վ երաքննիչ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումը, ինչպես նաև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ի՝ 2012 թվականի մարտի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։
18. Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին , որ . «(…) [ Վ ] ճիռը , որով [ Եվրոպական դատարանը ] խախտում է արձանագրում , պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները , այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և / կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ , որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում ` վերջ տալու համար [ Եվրոպական դատարանի ] արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները : Բացի այդ , Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46- րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում ` պայմանով , որ դրանք համատեղելի են [ Եվրոպական դատարանի ] վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ : Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա արդարացի փոխհատուցման կարգով գումարների տրամադրման նպատակը բացառապես կրած վնասի համար հատուցում տալն է այնքանով, որքանով որ այդ վնասը հետևանք է խախտման, որն այլ կերպ վերականգնվել չի կարող» 4 :
19. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է , որ Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ , որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը : Այլ կերպ ` յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները , խախտման բնույթը , դրա ` գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը , ինչպես նաև « restitutio in integrum» ապահովելու հնարավորությունը : Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է , որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը , ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա 5 :
20. Հաշվի առնելով Ավագյանն ընդդեմ Հայաստանի <SPAN lang=HY style=
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 նոյեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ԵՔՐԴ/0341/01/08
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
