Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-462-Ն21 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 21 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ լրացումՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ և 24-րդ կետերով․ «23) բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում՝ անկախ սույն մասի 18-րդ կետի դրույթներից․ 24) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, նրա՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից ներվող պարտավորությունները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների գումարները)։»։ Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․ «4․ Անկախ սույն հոդվածի 3-րդ մասի դրույթներից՝ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի և վարկային կազմակերպությունների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են այդ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն դեռևս անհուսալի չճանաչված ակտիվները (ներառյալ՝ վարկի գումարը, տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու և այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչև այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում` պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում։»։ Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ կետով․ «40) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները` անկախ սույն մասի 19-րդ կետի դրույթներից։»։ Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչև ռազմական դրության ավարտը ստացված վարկի կամ այլ գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների նկատմամբ։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. հոկտեմբերի 22 Երևան ՀՕ-462-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-462-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.10.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.10.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.10.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.10.2020 Հիմնական ակտ 21.10.2020, ՀՕ-462-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-462-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել