Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մարտիրոսյան — ՎԴ/0087/05/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մարտիրոսյան — ՎԴ/0087/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/0087/05/1911 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հակոբ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.12.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հակոբ Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ նան՝ Կոմիտե), երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, Սամվել Ադամյան, Սարգիս Արամյան՝ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի 28.12.2018 թվականի «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» հրամանը ն «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» հրամանն անվավեր ճանաչելու, Հակոբ Մարտիրոսյանին Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պ

Ամբողջ Տեքստ

«-8Ի- ՏԸՐ»

ար ԱՏՆ 14772

ՋԱ թի

ԱԱՑՐՎ Տ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0087/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0087/05/19

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան

Դատավորներ՝ Կ. Մաթնոսյան

Ա. Առաքելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հակոբ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.12.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հակոբ Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ նան՝ Կոմիտե), երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, Սամվել Ադամյան, Սարգիս Արամյան՝ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի 28.12.2018 թվականի «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» հրամանը ն «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» հրամանն անվավեր ճանաչելու, Հակոբ Մարտիրոսյանին Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակելուն պարտավորեցնելու Ա հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հակոբ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից

2

ազատելու մասին» հրամանը ն «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» հրամանը, պարտավորեցնել Կոմիտեի ղեկավարին իրեն նշանակել Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում ն Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 02.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.12.2021 թվականի որոշմամբ Հակոբ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 02.10.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Դատավոր Ա. Առաքելյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի շրջանակներում Սամվել Ադամյանը 25.12.2018 թվականին գրել է դիմում իրեն քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու համար, հետնաբար, Կոմիտեի ղեկավարը պետք է աշխատանքը շարունակելու նախապատվության հարցը որոշելի, ։-անդրադառնար միայն Հակոբ Մարտիրոսյանի ն Արթուր Պետրոսյանի աշխատանքային ցուցանիշներին ն պաշտոնի նշանակեր այս երկու անձանցից առավել դրական ցուցանիշներ ունեցողին, ն, քանի որ, Հակոբ Մարտիրոսյանի ցուցանիշներն ավելի դրական էին, հենց նա պետք է ստանար աշխատանքը շարունակելու հնարավորություն Մինչդեռ, Կոմիտեի ղեկավարը աշխատանքը շարունակելու նախապատվությունն իր հայեցողությամբ տվել է Արթուր Պետրոսյանին, ում աշխատանքային ցուցանիշները զիջում են Հակոբ Մարտիրոսյանի ցուցանիշներին Ա դա հաստատվել է նան վճռով: Բացի այդ, ինչպիսին էլ որ եղած լիներ կադրերի ռեզերվ տեղափոխվելու շարժառիթը՝ Սամվել Ադամյանն իր սեփական կամքի արտահայտմամբ է տեղափոխվել այդտեղ՝ ներկայացնելով դիմում, հետո էլ նշանակվել է այլ պատասխանատու աշխատանքի Կոմիտեի համակարգում` այդպիսով, փաստորեն, հրաժարվելով ազատ պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից: Նշվածի մասին է վկայում նան այն, որ նա որնէ կերպ չի վիճարկել իր որնէ ենթադրյալ խախտված իրավունք, որնէ անհամաձայնություն չի հայտնել պաշտոնների կրճատման հետնանքով իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Ա սեփական դիմումով խնդրել է իրեն գրանցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում: Հակոբ Մարտիրոսյանը ն Արթուր Պետրոսյանը մինչ այդ սեփական կամքով որնէ դիմում չէին գրել իրենց աշխատանքային գործունեության հետագա ճակատագրի վերաբերյալ:

Յ

Հետնաբար, Սամվել Ադամյանը դրսնորել է իր կամահայտնությունը Կոմիտեի հետ աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակման իր պատրաստակամության բացակայության վերաբերյալ: Այսինքն, տվյալ պահին Սամվել Ադամյանն ինքը չի ցանկացել զբաղեցնել որնէ պաշտոն Կոմիտեի համակարգում՝ դրանով իսկ իրացնելով աշխատանքի ազատ ընտրության սահմանադրական նե սեփական իրավունքները սեփական հայեցողությամբ իրականացնելու իր իրավունքները՝ ընտրության դաշտը թողնելով մյուս երկու պաշտոնատար անձանց:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքում բերված հիմնավորումներով Սամվել Ադամյանի աշխատանքային ստաժի Ա կատարողական գնահատման ցուցանիշներն առհասարակ չունեին նշանակություն գործի լուծման համար, իսկ Արթուր Պետրոսյանի նկատմամբ հայցվորն ուներ առավելություն թե՛ աշխատանքային ստաժի ն թե. կատարողական գնահատման արդյունքների առումով, հետնաբար, հենց հայցվորին էր պատկանում աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Կոմիտեի ղեկավարի 22.11.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երնանի տարածքային, Մարզերի միավորված ն Վայոց ձորի մարզային ստորաբաժանումները միաձուլելու Ա անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում ստեղծելու մասին» թիվ 269-Լ հրամանի 1-ին կետի համաձայն՝ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող Երնանի տարածքային, Մարզերի միավորված Ա Վայոց ձորի մարզային ստորաբաժանումները միաձուլվել են, Ա ստեղծվել է Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում (հատոր 1-ին, գ.թ. 54-55):

2) 24.12.2018 թվականի Կոմիտեի Վայոց Ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանին հասցեագրված «Առաջարկություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ վերջինիս առաջարկվել է զբաղեցնել Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը: Նույն փաստաթղթի վրա առկա է՝ «հրաժարվում եմ» բովանդակությամբ գրառում ն Սամվել Ադամյանի անվան մոտ՝ ստորագրություն (հատոր 2-րդ, գ.թ. 50):

3) 24.12.2018 թվականի Կոմիտեի Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար Հակոբ Մարտիրոսյանին հասցեագրված «Առաջարկություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն` վերջինիս առաջարկվել է զբաղեցնել Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը (հատոր 1-ին, գ.թ. 13):

4) 24.12.2018 թվականի Կոմիտեի Երնանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին հասցեագրված «Առաջարկություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն` վերջինիս առաջարկվել է Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: Նույն փաստաթղթի վրա Արթուր Պետրոսյանի անվան մոտ առկա է ստորագրություն (հիմք՝ ՀՀ քաղաքացիական ծառայողի անձնական գործի փաթեթ, գ.թ. 400):

4

5) Սամվել Ադամյանը 25.12.2018 թվականի դիմումով խնդրել է իրեն գրանցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (հատոր 2-րդ, գ.թ. 49):

6) Կոմիտեի ղեկավարի 25.12.2018 թվականի՝ թվագրված 26.12.2018 թվական ժամը՝ 16:05:24-ին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» թիվ 38-Ա հրամանի համաձայն՝ Արթուր Պետրոսյանը վերանշանակվել է Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում` ազատվելով Կոմիտեի Երնանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 58):

7) Կոմիտեի ղեկավարի 25.12.2018 թվականի՝ թվագրված 26.12.2018 թվական, ժամը՝ 19:24:30-ին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված «Սամվել Ադամյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» թիվ 36-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 2-րդ, գ.թ. 51):

8) Կոմիտեի ղեկավարի 25.12.2018 թվականի թվագրված 26.12.2018 թվական ժամը՝ 19:24:30-ին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված թիվ 37-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանը գրանցվել է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (հիմք՝ ՀՀ քաղաքացիական ծառայողի անձնական գործի փաթեթ, գ.թ. 157-158):

9) Ի պատասխան Հակոբ Մարտիրոսյանին 24.12.2018 թվականին հասցեագրված առաջարկության` վերջինս 28.12.2018 թվականին ներկայացրել է գրություն, որով վերջինս, գտնելով, որ առաջարկը խախտում է իր իրավունքը, այն հիմնավորված ն պատճառաբանված չէ, պահանջել է իրեն ներկայացել աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունք ունենալու կամ չունենալու օրենսդրական իմպերատիվ պահանջը պահպանված լինելու վերաբերյալ հիմնավոր ապացույցներ (հատոր 1-ին, գ.թ. 14):

10) Կոմիտեի ղեկավարի 28.12.2018 թվականի «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» թիվ 39-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար Հակոբ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 59):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդրով պայմանավորված

5

սույն գործով վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում առաջադրվում է հետնյալ իրավական հարցադրումը.

- արդյո՞ք «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերակազմակերպմամբ ն (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների ն (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքի կիրառման համար անհրաժեշտ է երկու պայմանների, այն է' առավել երկար աշխատանքային ստաժ ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ, միաժամանակյա առկայությունը:

ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից) 24-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝

ա) բոլոր աշխատողների աշխատանքային իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա,

բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:

Այս նպատակով Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ աշխատողը, որը պնդում է իրեն աշխատանքից ազատելու անհիմն լինելը, իրավունք կունենա բողոքարկելու որնէ անկողմնակալ մարմնի:

Սահմանադրական ն միջազգային իրավունքի վերոնշյալ նորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ աշխատանքի ընտրության ազատության սահմանադրական նորմի շրջանակներում անձի համար պետք է որոշակի երաշխիքներ ստեղծեն նան աշխատանքից ազատվելու չափանիշների ն գործընթացների տեսանկյունից: Որպես այդպիսի չափանիշ դիտարկվում է կամ ։աշխատողի ընդունակությունը կամ վարքը, կամ գործատուի գործնական պահանջները:

Վերոնշյալ պահանջներից ելնելով «ՀՀ աշխատանքային օրենսդրությունը կանոնակարգում է ինչպես աշխատանքային հարաբերությունների ծագման, այնպես էլ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը ն գործընթացը:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը կարգավորոմ է կոլեկտվ ե անհատական 0աշխատանքային

6

հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման ն դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նան աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Իրավահարաբերութան ծագման պահին գործող խմբագրութամբ ՀՀ

աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նան քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ն տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նուն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված Հէ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նան հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը Օ։:հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:

Նույն հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է դատական ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը (...):

Վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից հետնում է, որ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով, իսկ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները: Իր հերթին, պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված

7

լիազորությունների իրականացմանը, որպիսի ծառայությունն Օ0ընդգրկում է նան քաղաքացիական ծառայությունը:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի (այսուհետ՝ Օրենք) համաձայն` նույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նան քաղաքացիական ծառայության՝ որպես ։պիետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հանրապետության նախագահի աշխատակազմում, դատախազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմիններում, ինքնավար մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նան Կառավարությանը, վարչապետին ն նախարարություններին ենթակա պետական մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են նույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կառավարության, վարչապետի նե քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի (այսուհետ՝ համակարգող փոխվարչապետ) որոշումներով, ինչպես նան այլ իրավական ակտերով:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համապատասխան մարմնի վերակազմակերպում ն (կամ) կառուցվածքային փոփոխությունը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու (լիազորությունները դադարեցնելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ Աե (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների ն (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատմամբ ն (կամ) համապատասխան մարմնի վերակազմակերպմամբբ նեն (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված պաշտոնների անձնագրերում այնպիսի նոր պահանջների սահմանմամբ, որոնց բավարարումը հնարավոր չէ .ամպլահովել վերապատրաստմամբ:

Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն վերակազմակերպմամբ ն (կամ) կառուցվածքային փոփոխությամբ 60պայմանավորված հաստիքների ն (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային

8

գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչն երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող քաղաքացիական ծառայողին: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմնի հաստիքների առավելագուն քանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Նուն հոդվածի 6-րդ մասի համաձայն համապատասխան մարմնի

վերակազմակերպման ն (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է մինչն վերակազմակերպումը ն (կամ) կառուցվածքային փոփոխությունը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի՝ իր համաձայնությամբ, բացառությամբ առաջխաղացման դեպքի: Առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, ն հայտարարվում է մրցույթ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝ (...)

2) հաստիքների ն (կամ) նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի կրճատումը.

3 նույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայության պաշտոնի չնշանակվելը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում՝

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «ն» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով Ա «ն» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում՝

9

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով ն «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ քաղաքացիական ծառայության կազմակերպման, իրավական վիճակի, պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նան Օրենքով, իսկ քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները՝ ՀՀ Սահմանադրությամբ, Օրենքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարության, վարչապետ, նե քաղաքացիական ծառայություն համակարգող փոխվարչապետի որոշումներով, ինչպես նան այլ իրավական ակտերով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հաստիքների ն (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատումը պայմանավորված է համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ ն (կամ) կառուցվածքային փոփոխությամբ, ապա աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչն երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող քաղաքացիական ծառայողին, որպիսի պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեություն, շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Այսինքն, օրենսդիրն ամրագրել է գործատուի՝ քաղաքացիական ծառայողին աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տրամադրելու պարտականություն ն սահմանել է պայմաններ, որոնց առկայության դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողին տրամադրվում է աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք: Մասնավորապես` օրենսդիրը սահմանել է հետնյալ հիմնական պայմանները՝ հղի վիճակում լինելը կամ մինչն երեք տարեկան երեխա խնամելը կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելը, իսկ նշված հիմնական պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում որպես լրացուցիչ պայմաններ` քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ

10

ունենալը Միաժամանակ, նշված բոլոր պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում օրենսդիրն ամրագրել է, որ համապատասխան մարմնի ղեկավարն է որոշում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը, այսինքն՝ նշված դեպքերում համապատասխան մարմնի ղեկավարը քաղաքացիական ծառայողներից որնէ մեկին աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տալիս է իր հայեցողությամբ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրելու համար անհրաժեշտ հիմնական պայմանների (հղի վիճակում լինելը կամ մինչն երեք տարեկան երեխա խնամելը կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելը հավասարության կամ բացակայության դեպքում լրացուցիչ պայմանների (քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունենալը) կիրառմամբ աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրելու վերաբերյալ նորմը, ինչպես նան հաշվի առնելով այդ նորմում հիշյալ լրացուցիչ պայմանների «ն» շաղկապով բաժանումը, Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ խնդրո առարկա նորմով օրենսդիրն ամրագրել է, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տրամադրելու համար անհրաժեշտ հիմնական պայմանների (հղի վիճակում լինելը կամ մինչն երեք տարեկան երեխա խնամելը կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելը 6հավասարութան կամ բացակայության դեպքում այդ նախապատվության իրավունքը կարող է տրվել այն քաղաքացիական ծառայողին, որը բավարարում է հետնյալ լրացուցիչ միաժամանակյա պայմաններին՝ տվյալ քաղաքացիական ծառայողն ունի քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ն (այսինքն՝ այդ պայմանի հետ միասին) վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունենալու պայմանները միմյանցից տարանջատ դիտարկելը կհանգեցնի Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման իրավական անորոշության աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքի տրամադրման տեսանկյունից, քանի որ որնէ կերպ կարգավորված չեն լինի այն դեպքերը, երբ վերակազմակերպմամբ ն (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների ն (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում քաղաքացիական ծառայողներից մեկը մյուսի համեմատ ունենա առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ, իսկ մյուսը վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` դիմելով դատարան` Հակոբ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի «Հակոբ

11

Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» հրամանը ն «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» հրամանը, սպլաարտավորեցնել Կոմիտեի ղեկավարին իրեն նշանակել Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում ն Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը: Դատարանը, 02.10.2020 թվականի վճռով մերժել է Հակոբ Մարտիրոսյանի հայցը՝ այն պատճառաբանությամբ,։ որ «(.) Դատարանի գնահատմամբ' հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի իրավունքը խնդրո առարկա գործընթացում կարող է խախտված համարվել, եթե միաձուլված երեք սրորաբաժանումների ղեկավարներից /Արթուր Պեփրոսյան, Հակոբ Մարտիրոսյան ն Սամվել Ադամյան/ նեախապատվություը պետք է տրվեր Հակոբ Մարտիրոսյանին: Ըստ այդմ դատարանն անհրաժեշտ է համարում համեմատության մեջ դնել ոչ միայն Հակոբ Մարտիրոսյանի ն Արթուր Պետրոսյանի, այլ երեք միաձուլված ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում' Սամվել Ադամյանի, նախապատվության իրավունքի իրացման օրենքով սահմանված չափանիշները, այն է' քաղաքացիական ծառայության աշխատանքային ստաժի տնողությունը ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականեերի գնահատման արդյունքեերը ՓԻեչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի այե փաստարկին, որ Սամվել Ադամյանը չի հավակնել նոր ձնավորված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին' խեդրելով իրեն գրանցել քաղաքացիական ծառայության ռեզերվում, այս առնչությամբ դատարանն անհրաժեշտ է համարում եկատել, որ Սամվել Ադամյանին, ինեչպեսն Հակոբ Մարտիրոսյանին դեռ 24.12.2018թ. առաջարկություն էր կատարվել զբաղեցնելու Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը, իսկ Երնանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին առաջարկվել էր զբաղեցնել Անշարժ գույքի գրանցման միասեական ստորաբաժանման ղեկավարի պաշպտոեը: Այսինքե' արդեն 24.12.2018թ. պատասխանողի կողմից կայացված էր նախապատվությունը Արթուր Պետրոսյանին տալու որոշում /կատարված էր ընտրություն միաձուլված երեք ստորաբաժանումնեերի ղեկավարների միջն/չ: Եվ Սամվել Ադամյանը նախ' 24.12.2018թ. առաջարկությունից հրաժարվել է /տե'ս, առաջարկության վրա առկա «հրաժարվում եմ» գրառումը/, այնուհեփն միայն, նախապատվությունը Արթուր Պետրոսյանին տալուց հետո,

25. 12.2018թ. դիմումով խեդրել է իրեն գրանցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում: Այսինքե' Սամվել Ադամյանը, իեչպեսն Հակոբ Մարտիրոսյանը, ամբողջությամբ մասնակցել է երեք ստորաբաժանումների ղեկավարների միջն նախապատվությունը որոշելու գործընթացին, ե այդ գործընթացի ավարտից /գործընթացե ավարտվել է 24.12.2018թ. կատարված առաջարկներով, որոնցում արտացոլվլ է կատարված ընտրությունը/ հետո է միայն խնդրել իրեն գրանցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում' համաձայն չլինելով կատարված առաջարկությանը: (...): 24.12.2018թ. արդեն պատասխանողի կողմից Հակոբ Մարտիրոսյանին ն Սամվել Ադամյանին առաջարկվել է երեք ստորաբաժանումների միաձուլման արդյունքում ձնավորված Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը, այսիեքե' 24.12.2018թ. դրությամբ արդեն այդ պահին գոյություն ունեցող' նախապատվության իրավունքի իրացման չափանիշների գնահատմամբ ն հաշվառմամբ պատասխանողն ընտրություն էր կատարել` նախապատվությունը տալով

12

Արթուր Պետրոսյանին: Հաջորդիվ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս. Պետրոսյանի 26. 12.2018թ. թիվ /թվագրված է 25.12.2018թ., սակայն էլեկտրոնային ստորագրությունը դրվել է 26.12.2018թ./ 37-Ա հրամանով Սամվել Ադամյանը գրանցվել է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում հաշվի առնելով, որ հրաժարվել էր կատարված առաջարկից ն խնդրել իրեն գրանցել կադրերի ռեզերվում: Նույն օրը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս. Պետրոսյանի 26.12.2018թ. թիվ 38-Ա հրամանով Արթուր Պետրոսյանը վերանշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշպտոնում՝ ազատվելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երնանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից: Միեչդեռո, 2018թ. 2րդ կիսամյակի կատարողականների գնահատման արդյունքները, որոնք հիմք են ընդունվել վերջին երեք տարվա կատարողականների գնահատման արդյունքները որոշելիս, թվագրված են 28.12.2018թ.' Հակոբ Մարտիրոսյանի ն Արթուր Պետրոսյանի համար, 25. 12.2018թ.' Սամվել Ադամյանի համար: Փաստական հանգամանքների եման ժամանակագրությունը վկայում է, որ այն պահի դրությամբ' 24.12.2018թ., երբ արդեն իսկ նախապատվությունը տրվել է Արթուր Պետրոսյանին, 2018թ. 2-րդ կիսամյակի կատարողականեերի գեահատման արդյունքները դեռնս գոյություն չեն ունեցել: Ըստ այդմ' դատարանը եզրահաեգում է, որ 2018թ. 2-րդ կիսամյակի կատարողականների գեահատման արդյունքները չէին կարող ներառվել վերջին երեք տարվա արդյունքների մեջ ն հաշվի առեվել նախապատվությունը որոշելիս: Հաշվի առնելով, որ 24.12.2018թ. Հակոբ Մարտիրոսյանին, Սամվել Ադամյանին ն Արթուր Պեփրոսյանին վերը նշված առաջարկությունները ներկայացնելու դրությամբ արդեն իսկ կատարված էր ընտրություն հօգուտ Արթուր Պետրոսյանի՝ դատարանը գտեում է, որ պետք է հաշվի առնվեն 24.12.2018թ. նախորդած երեք տարիների կատարողականների գնահատման արդյունքները, այե է' 2015թ. 2-րդ կիսամյակի, 2016թ. Լին ն 2-րդ կիսամյակների, 2017թ. Էին նեն 2րդ կիսամյակեերի ն 2018թ. Լին կիսամյակի կատարողականների գեահատման արդյունքները: Ըստ այդմ' դատարանն արձանագրում է, որ եշված ժամանակահատվածում Հակոբ Մարտիրոսյանի կատարողականների գնահատման արդյունքները կազմում են 549.5 /2015թ. 2-րդ կիսամյակ - 90.5, 2016թ. Էին կիսամյակ- 90.5, 2016թ. 2-րդ կիսամյակ - 90.5, 2017թ. 1-ին կիսամյակ - 90.5, 2017թ. 2-րդ կիսամյակ - 9225, 2018թ. Լին կիսամյակ - 95/, Սամվել Ադամյանիեը /2015թ. 2-րդ կիսամյակ -- 90.5, 2016թ. Լին կիսամյակ- 90.5, 2016թ. 2-րդ կիսամյակ - 90.5, 2017թ. Լին կիսամյակ -- 90.5, 2017թ. 2-րդ կիսամյակ -- 92.5, 2018թ. 1-ին կիսամյակ - 95/" նս 549.5, իսկ Արթուր Պետրոսյանիեը' 547 /2015թ. 2-րդ կիսամյակ - 90.5, 2016թ. Լին կիսամյակ- 90.5, 2016թ. 2րդ կիսամյակ - 9025, 2017թ». Լին կիսամյակ - 9025, 2017թ. 2-րդ կիսամյակ - 92.5, 2018թ. Լին կիսամյակ - 92.5/: Այսպիսով' Հակոբ Մարտիրոսյանի ն Սամվել Ադամյանի վերջին երեք. պտարիների կատարողականեերի գնահատման արդյունքները հավասար են, իսկ Արթուր Պետրոսյանինը զիջում է երանց արդյունքներին: (:.):

Արդյունքում' համեմատության մեջ դնելով երեք ստորաբաժանումեերի ղեկավարների քաղաքացիական ստաժի տնողությունն ու կատարողականեերի գնահատման արդյունքեերը դատարանե արձանագրում է, որ ՆԱրթոր Պետրոսյանին նախապատվությունը տրվել է ոչ իրավաչափորեն ի խախտումե «Քաղաքացիական

13

ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, սակայն այդ խախտման արդյունքում առկա չէ Հակոբ Մարտիրոսյանի նախապատվության իրավունքի խախտում, քաեզի նախապատվությունը չէր կարող տրվել նան վերջինիս:

Հաշվի առնելով, որ վիճարկվող հրամաններն անվավեր ճանաչելու պայմանը ոչ միայն օրենքի խախտման, այլ նան հայցվորի իրավունքի խախտման փաստի առկայությունն է' դատարանը գտնում է, որ հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի իրավունքի խախտման փաստի բացակայության պայմաններում վիճարկվող հրամանները ենթակա չեն անվավեր ճանաչման»:

Վերաքենիչ դատարանը 29.12.2021 թվականի որոշմամբ մերժել է Հակոբ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը ն Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Վերաքենիչ դատարանը, փաստելով, որ տվյալ դեպքում բացակայում են օրենսդրի կողմից աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք, տվող հիմնական պայմանները (չվիճարկվող փաստ), արձանագրում է, որ բացակայում են նան նշված իրավունքը տվող լրացուցիչ պայմանները, քանի որ ոչ սույն գործով հայցվոր Հակոբ Մարտիրոսյանը, ոչ երրորդ անձ Սամվել Ադամյանը, ոչ էլ Արթուր Պետրոսյանը միմյանց համեմատ չունեն քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ, մասնավորապես` Արթուր Պետրոսյանի քաղաքացիական ծառայության ստաժի չափը ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման արդյունքներն ավելի քիչ են հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի ն երրորդ անձ Սամվել Ադամյանի քաղաքացիական ծառայության ստաժի չափից ն վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գեահապման արդյունքներից, միաժամանակ, երրորդ անձ Սամվել Ադամյանը հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի համեմատությամբ ունի քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ, սակայն երրորդ անձ Սամվել Ադամյանի ն հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի վերջին երեք տարվա ընթացքում կատարողականների գնահատման արդյունքները հավասար են:

Հեփնաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տալու համար օրենսդրի կողմից սահմանված հիմեական ն լրացուցիչ պայմանների բացակայության պայմաններում ՀՀ. անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը պետք է իր հայեցողությամբ որոշեր աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը տրամադրելու հարցը, այսինքն աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը վերոնշյալ երեք քաղաքացիական ծառայողներից որնէ մեկին պետք է տար ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը իր հայեցողությամբ, որպիսի հայեցողական լիազորությունն էլ սույն պարագայում իրացվել է ն աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվել է Արթուր Պետրոսյանին: (...):

Վերաքենիչ դատարանի համոզմամբ, Օրենքի 23րդ հոդվածի 2նրդ մասով սահմանված աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տվող հիմեական ն լրացուցիչ պայմանների առկայության դեպքում գործատուի' քաղաքացիական ծառայողն ` աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տրամադրելու պարտականություը ն տվալ

14

քաղաքացիական ծառայողի նշված իրավունքը գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են գործատուի ն այդ քաղաքացիական ծառայողի միջն աշխատանքային հարաբերությունները: (...):

Ելնելով վերոգրյալից Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի թիվ 38-Ա հրամանի ընդունման պահի դրությամբ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանը դեռնս ազատված չի եղել զբաղեցրած պաշտոնից, այսինքե' եշված պահի դրությամբ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանի ն պատասխանողի միջն դեռնս աշխատանքային հարաբերությունեերը պահպանված ն առկա են եղել ն, ըստ դրա՝ պահպանված է եղել եան Սամվել Ադ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/0087/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել