Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-300-Ն18 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.11-41.14-րդ կետերով. «41.11) համայնքի ղեկավարի առաջարկությամբ, օրենքով սահմանված կարգով և լիազորված մարմնի հետ նախապես համաձայնեցնելով, որոշում է կայացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ. 41.12) համայնքի ղեկավարի առաջարկությամբ սահմանում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքում գանձվող թույլատրելի գործունեության և սպասարկման վճարների տեսակները և դրույքաչափերը. 41.13) հաստատում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը և կանոնադրությունը. 41.14) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի մշտադիտարկման կազմակերպման ապահովման վերաբերյալ.»: Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հողամասերը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի.» բառերով: Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքային անտառների պահպանությունը՝ օրենքով սահմանված կարգով.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) օրենքով սահմանված դեպքում՝ լիազորված մարմնի հետ կնքված կառավարման պայմանագրի և տվյալ բնության հուշարձանի անձնագրի հիման վրա իրականացնում է բնության հուշարձանի կառավարման, պահպանության և օգտագործման գործառույթները:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-300-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-300-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.06.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.07.2026 Հիմնական ակտ 18.06.2026, ՀՕ-300-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.05.2002, ՀՕ-337 07.05.2002, ՀՕ-337 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-300-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել