Մովսիսյան — ԿԴ/0229/13/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 3-ի դատավճռով Ա.Մովսիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 34-38-312-րդ հոդվածի Լին մասով նշանակված՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՇ դրամ տուգանքի չափին համարժեք գուք բռնագանձելու վերաբերալ ՀՇ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ ԱԲաղդասարյանը միջնորդությունը Կոտ
Ամբողջ Տեքստ
ԿԴ/0229/13/22
Բ: ՀԱՏԸ Րու
ՀԱՏ 22215
/ «էբ ի: Նի
ՄՐ Ա
Գ 6 ԳԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի որոշում,
Նախագահող դատավոր՝ Հ.Ավագյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում,
Նախագահող դատավոր՝ Կ.Մարդանյան
Դատավորներ՝ Ն.ՇՀովակիմյան
ՌԲարսեղյան
2024 թվականի ապրիլի 23-ին քաղաք Երնանում
ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Արգիշտի Արթուրի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 3-ի դատավճռով Ա.Մովսիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 34-38-312-րդ հոդվածի Լին մասով նշանակված՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գուք բռնագանձելու վերաբերալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ ԱԲաղդասարյանը միջնորդությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ մերժվել է:
2. Կոտայքի մարզի դատախազության դատախազ Կ.Այվազյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը թողնելով անփոփոխ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
3.. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, մասնավորապես՝ սխալ են մեկնաբանվել ն կիրառվել 2021
Յ
թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք 8րդ, 9րդ, 59՛րդ հոդվածների, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 28-րդ հոդվածների դրույթները, ինչպես նան դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Շիրին Ջանգոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Ի հիմնավորում վերոշարադրյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ «հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով» դրույթը դատապարտյալ Ա.Մովսիսյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերջինիս կողմից հանցանքը կատարելու պահին (2021 թվականի նոյեմբերի 23-ին) գործող կարգի համաձայն՝ անձի վիճակը բարելավող օրենսդրության հետադարձ ուժի հարցում սահմանափակումներ նախատեսված չեն եղել: Հետնաբար, դատապարտյալի նկատմամբ կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի Լին մասով սահմանված կանոնը, համաձայն որի՝ «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչն այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
5. Բողոքաբերը նշել է, որ թեն տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված չի եղել, սակայն նշված կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել որպես հանցանք կատարած անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք՝ նկատի ունենալով նան, որ տվյալ ընթացակարգը դուրս է պատիժների համակարգից ն ինքնին պատժատեսակ չի համարվում: Բողոքաբերի պնդմամբ՝ քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում ան այնս հանրային աշխատանքնեով չի 6փոխարինվում,
իրավակիրառողին այլ տարբերակ չի մնում, քան հանրային աշխատանքների փոխարեն նշանակել ազատազրկում` նկատի ունենալով ՀՀ նախկին քրեական
4
օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները: Հետնաբար, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ ինքնին այլընտրանք է դառնում ազատության իրավունքի սահմանափակմանը, ինչն ավելի մեծ արժեք է:
5.. Բողոքի հեղինակն ընդգծել է նան, որ եթե իրավակիրառողը՝ տվյալ դեպքում դատարանը, այն դիրքորոշմանն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ պայմաններն անձի իրավական վիճակը բարելավող են, ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելու իրավակարգավորումներն այլնս չեն գործում, ապա այս համատեքստում նս դատարանը պետք է կիրառեր նոր քրեական օրենսգրքով նախատեսված ընթացակարգը ն տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու որոշում կայացներ. այն չկիրառելով՝ դատարանը հարկադրված է լինելու ազատազրկման ձնով պատիժ նշանակել՝ հիմք ընդունելով այն, որ հանրային աշխատանքներով փոխարինելու կառուցակարգն այլնս չի գործում:
6. Բողոքաբերը փաստարկել է նան, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը:
7. Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանել՝ կայացնելով փոխարինող դատական ակտ, այն է՝ բավարարել ԱՄովսիսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) / Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուն կանոնը նախատեսում է, որ արարքի հանցավորությունը, պապժելիությունը ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են արարքը կատարելու ժամանակ` գործող քրեական օրենքով: Միննույն ժամանակ, արարքի կատարումից հեվտ ընդունված քրեական օրենքին կարող է հետադարձ ուժ տրվել միայն այն ժամանակ, երբ տվյալ օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, մեղմացնում է պատիժը կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Մեջբերված սահմանադրական, կոնվենցիոն ն օրենադրական դրույթների, ինչպես նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարոաւնի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետնում է նան, որ այդ դրույթներով սահմանված երաշխիքը (ոսա ղուճո, ոսո քօշոն տլոծ 166), հանդիսանալով օրենքի գերակայության անքակտելի տարր, առաջնային տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազավտությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պաշտպանության համակարգում, որից որնէ շեղում չի թույլատրվում: «Խամառ Օուճո, ոսկն քօճոճ տլոծ 1696» սկզբունքից հերնում է, որ ցանկացած հանցագործություն ն պատիժ պետք է հարակ ամրագրված լինի օրենքով: Այդ օրենքը չի կարող տարածական մեկնաբանվել, ն այն չի կարող կիրառվել անալոգիայով:
(-.)
Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին: Դատարանն արձանագրում է, որ Արգիշտի Մովսիսյանը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դավփարանի 2021 թվականի մայիսի 3-ի դատավճոով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2րդ մասի 5-րդ կետով, 34-38-312-րդ հոդվածի Լին մասով ն 66-րդ հոդվածի կարգով՝ նրա նկատմամը պատիժ է նշանակվել տուգանք՝ 600.000 ՀՀ դրամի չափով: Դատավճոով տուգանքի վճարման համար սահմանվել է առավելագույնը մեկ փարխ ժամկետ:
6
Արգիշտի Մովսիսյանին վերագրվող հանցանքի կափարման պահի դրությամբ գործով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով մտւգանքի բոնագանձման իրավական կառուցակարգ նախատեսված չի եղել:
Արարքի կափարումից հետո` 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մրած ՀՀ նոր քրեական ն քրեակատարողական օրենսգրքերով նախապեսվել է, որ փուգաւնքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դափարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթն այդպիսին առկա է, իսկ եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փտխարինվում է ազատազրկմամբ ազատազիկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց: Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ կատարված օրենադրական փոփոխությամբ նախավեսվել է մտւգանքի բոնագանձման կառուցակարգ, որպիսին Արգիշտի Մովսիսյաւնի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել ն դրան հերադարձ ուժ տալու դեպքում դարապարփյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է:
Հեփնաբար, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի
ծառայության Կոտայքի մարզային մարմն պեր Ա.Բաղդասարյանի
միջնորդությունը` Արգիշտի Արթուրի Մովսիսյանի նկատմամբ` Կուրայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի ի դատավճոռվ նշանակված 600.000 ՀՀ դրամ փուգանքին համարժեք գույքի բոնագանձման վերաբերյալ, ենթակա է մերժման (..)»:
9. Վերաքննի, դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի
դատարանի որոշումը, արձանագրել է հետնյալը. «/...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գույքի րոնագանձումը թեն պատժատեսակ չէ (այն ներառված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պատժի տեսակների ցանկում), սնաւկայն այն բովանդակային առումով պարունակում է պատժի փարրեր, քանի որ այն նույնպես պետության անունից ն բացառապես դատարանի կողմից կիրառվող հարկադրանքի միջոց է, որը թույլ է տալիս դատապարմյավի կողմից փատուգանքը վճարելուց խուսափելու դեպքում հօգուտ պետության հարկադրաբար ն անհավմւյց կերպով վերցնել համարժեք գույքը, զրկել "Տնս նյութեր, հատոր 1 թերթեր3438:
7
երան այդ գույքի նկատմամբ սեփաւկանության իրավունքից: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59րդ հոդվածի ուսումնասիրությունից երնում է, որ գույքի րոնագանձումը կիրառվում է դատապարտյալի նկատմամի նշանակված պատժի՝ տուգանքի փոխարեն, այսինքն` օրենսդիրը դրա կիրառումի դիտարկում է որպես պավժին փոխարինող հարկադրանքի համարժեք միջոց:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում փուգանքի գումարը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում դատապարտյալը կարող էր իրավաչափորեն կանխատեսել, որ տուգանքի չվճարած մասր կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով ն հանցագործության կատարման պահից պետության հետ ծագած քրեաիրավական
հարաբերությունները կարող են ավարտվել հանրային աշխավւանքները կրելով, այլ ոչ թե իրեն պատկանող գույքը բռնագանձելով կամ ազատազիկում պավփժը կրելով:
Վերաքննիչ դատարանը գվնում է, որ փուգանքի վճարումից խուսափող դափապարվյալի գույք, անհավփոայց ն հարկադրաբար վերցնելու
իրավակարգավորումն րար էության քրեաիրավական նոր ինարիվում է, որի կիրառումը թեն դատապարտյալների պատիժը չի խարացնու, սակայն վատթարացնում է այն դատապարտյալի իրավական վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դապտաւվճիոներով դատապարտվել են տուգանքի, դրա գումարը չեն վճարել ն առկա են բավարար փաստական փվյալներ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսաւփում են մտւգանքի գումարն ամիբողջությաւմի վճարելուց:
Հիմք ընդունելով վերոշարադիյալի` Վերաքննիչ դատարանը գտնում: էոր դատապարմյսվի նկատմամի նշանակված փուգանքին համարժեք գույքի բռնագանձման վերաբերյալ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հողվածը Արգիշվփ Մովսիսյանի վիճակը վավփթարացնող նորմ է:
Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինարիտուտը) ն դրաւ կատարումն ապահովող քրեակատարողական նորմերը դատապարտյալ Արգիշտի Մովսիսյանի նկատմամբ կիրառելի չեն, Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ԱՆ պրորացիայի ծառայության Կոտայքի մարզային
8
մարմնի պեր ԱԲաղդասարյանի միջնորդությունը մերժելով, թուլ չի տվե դատական սխալ՝ քրեական օրենքի խախպում, որը ազդել կամ կարող էր ազդել վարույթի ելքի վրա, ուարի` Դատախազի ներկայացրած բողոքը պետք է մերժել` վիճարկվող դատական ակտր թողնելով անփոփոխ (.-.)»-:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ են արդյոք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն՝ անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնությունները:
1. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատաւսխանատվություւն մասնակիորեն մալմացնղ ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:
ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 51րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր փոխարինում է հանրային աշխատանքներով վուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իակ վուգանքը վճարելուց չարամկորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամի նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե վտւգանքը կամ փտուգաւնքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր հանրային աշխավզանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնղը կատարվում է դատապարտյալի օգտին»:
' Տեսնյութեր, հատոր 2, թերթեր 37-44:
9
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաճայն՝ «/..) 6. Եթե դատփապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկեվ է սահմանւմ՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տմտւգանքը նշանակելուց հետո դափտապարվյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փտուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը՝
1) երկարաձգում է փուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխավտաւնքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամի հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(-.)
1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դավարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա վմնգանքը փոխարինվում է ազատազիկմամբ՝ ազատազրկման 3 օրր հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
12. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ ե րնդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պավժի համակարգում, չունի պավժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝
10
տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պավժապտեսակով՝ հանրային աշխապանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` վսագանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույ բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանաղպվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը` վպաւգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենար:
3 Տես Վճռաբեկ դատարանի` Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:
1
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Ա.Մովսիսյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերալ ՀՇ 6արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ ԱԲաղդասարյանի միջնորդությունը` ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող":
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտի՝ նշելով, որ նոր իրավակարգավորումները չեն կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ գույքի բոնագանձումը ն ազատազրկումն առավել խիստ քրեաիրավական ներգործության միջոցներ են, քան նախկին
իրավակարգավորումներով նախատեսված հանրային աշխատանքներ
պատժատեսակը»:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1112-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն իրավական դիրքորոշումների համատեքստում, ինչպես նան վերահաստատելով Գարուն Ասրյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պատասխանավպվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով նախատեսելով միջանկյալ գործիքակազմ: Այլ կերպ՝ բռնագանձման ինստիտուտի կիրաոմամբ,։ անձի նկատմամբ դատարանի դատավճռով նշանակված տուգանքն այլ` ավելի խիստ պատժատեսակով չի փոխարինվում, քանի որ բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ ն դուրս է պատժի համակարգից: Ընդհակառակը, դրա կիրառմամբ դատապարտյալի
պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացվում է:
Հ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
12
159. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն՝ անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:
16. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանելու ն վարույթը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության փոխանցելու համար":
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննութան առնի ՀՀ արդարադատության նսախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը ն հանգի համապատասխան հետնության՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
" Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի վերաբերյալ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 27-րդ կետը, Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշման 17.1-րդ կետը:
13
ՈՐՈՇԵՑ
1 Դատապարտյալ Արգիշտի Արթուրի Մովսիսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշումները բեկանել ն վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ ԱԿԸՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/0229/13/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
