Սաղաթելյան — ԵԴ/0070/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, 2020 թվականի նոյեմբերի 30-ին, հարուցվել է թիվ 09197120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Հայկ Արկադիկի Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Հայկ Սաղաթելյ
Ամբողջ Տեքստ
իճ. ոի ԵԴ/0070/01/21
Տ8.8ր: «.՛
ԱՐՏ:
Գո Սա ՞. թ '
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Միսակյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան
դատավորներ՝ Ա.Նիկողոսյան
Մ.Հարությունյան
4 հուլիսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հայկ Արկադիկի Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, 2020 թվականի նոյեմբերի 30-ին, հարուցվել է թիվ 09197120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Հայկ Արկադիկի Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Հայկ Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով:
Նախաքննության մարմնի` 2020 թվականի դեկտեմբերի 24ի որոշմամբ Հ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ն լրացվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2021 6թվականի հունվաի 8ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով Հայկ Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1Լին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորճձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Հ.Սաղաթելյանի նկատմամբ վերահսկողություն, դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային
Յ
մարմնի վրա՝ ըստ բնակության վայրի՝ փորձաշրջանի կրման ժամկետի սկիզբը հաշվարկելով Հ արդարադատութան նախարարութան պրոբացիայի
ծառայության տարածքային մարմնում հաշվառման վերցնելու օրվանից:
Որոշվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց Հ.Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել: Որոշվել է նան, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույց դանակը ոչնչացնել, իսկ տուժող Սամվել Բալյանի հագուստները վերադարձնել վերջինին:
3. Մեղադրող Ա.Առաքելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշմամբ ընդունվել է վարութ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Հ.Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, որն ազդել է գործով ճիշտ դատական ակտ կայացնելու վրա:
5.1. Հայկ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն
4
ենթարկե ամբաստանյալի անի ն նրա կատարած արարքի հանրային
վտանգավորության վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես՝ խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ Հայկ Սաղաթելյանը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, վնաս պատճառելու համար օգտագործված կտրող-ծակող առարկան՝ դանակը, ինչպես նան պատճառված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը՝ տուժողի կենսական կարնոր օրգանների՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում:
Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից արձանագրված՝
ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող հանգամանքները որնէ կերպ չեն վկայում անի կամ նրա կողմից կատարված արարքի հանրային
վտանգավորության աստիճանի մասին: Հանցագործության կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելը բավարար չէ փաստելու, որ պատժի նպատակների իրականացումն ապահովելու համար ամբաստանյալի կողմից այն կրելու անհրաժեշտություն չկա:
Բողոքաբերը եկել է հետնության, որ վերոգրյալ պայմաններում, ստորադաս դատարաններ կողմից` ամբաստանյալ Հայկ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալը ն ապատասխանատվությունն Օ ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, չեն կարող բավարար լինել ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15ի դատավճիոն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 13-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչել Հայկ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
5
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Շայկ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ «/...) նա 2020 թվականի նոյեմբերի 28ին՝ ժամի 00:3-ի սահմաններում, գտնվելով Երնան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցի 88/1 հասցեում գործող, իր հորը՝ Արկադի Սաղաթելյանին պատկանող մթերային խանութում, մանրադրաւմ չունենալու հարցի շուրջ վիճարանել է նշված խանութի հաճախորդ Սամվել Ժորայի Բալյանի հետ, խնչի ընթացքում, վիճաբանությանը վերջ դնելու նպատակով, վերջինիս դուրս է հրավիրել խանութի տարածքից, սակայն նշված մթերային խանութի դիմացի հատվածում Սամվել Բալյանը, իրեն արելու հանգամանքը ցավագին ընդունելով, շարունակել է վիճաբանել Հայկ Սաղաթելյանի հեմ, ինչի արդյունքում վերջինս, լսելով Սամվել Բալյանի կողմից իր հասցեին հնչեցված հայհոյանքները ն իր հորը պատկանող խանութից նախապես վերցրած լինելով կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակը, Սամվել Բալյանի առողջությանը մարմնական վնասվածք պավճաելու դիփավորությամի, բոնելով նշված դանակի շեղբից` մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին՝ Սամվել Ժորայի Բալյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով աննշան հիդրո- պննմոթորաքսով ոսլեկցված կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձնով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս (:-.»::
8. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «(...) Դատարանն ամիաատանյալի նկատմեւմը պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպեա էլ ներա անձր բնութագրող վփվյալները. այն է՝ Հայկ Սաղաթելյանը նախկինում դատապարտված չի եղել (-) բնութագրվում է դրականորեն (ք. Վարդենիսի ն տարածաշրջանի 1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 2134:
6
հոգնոր հովիվ Տ. Տարոն քհն. Հունանյանի կողմից տրվել է դրական բնութագիր գ.թ. 2-րդ հատոր 174, «Զեյթուն 98» համատիրության նախագահի կողմից տրված ն բնակիչների արորագրությունների առկայությամբ տրված բնութագրի Հ.Սաղաթելյանը բնութագրվում է դրականորեն, գ.թ. 2-րդ հավտոր 175-177:):
Որպես ամբաստանյալի պատասխաւնատվություն, ն պատիժը մեղմացնող հանգամանքներ Դատարանը հաշվի է առնում այն, որ Հայկ Սաղաթելյանը դատական քննության ընթացքում ընդունել է իր մեղքը, զղջացել է կատարածի համար, տվել ինքնախոարտվանական բնույթի ցուցմունքներ, աջակցել է նախաքննությանը, վերջինիս խնամքին մինչն 14 տարեկան երեխայի առկայությունը (Յանա Հայկի Սաղաթելյան՝ ծնված 28.112019թ.), ինչանս նան դեպքի պահին ալկոհոլի ազդեցության փակ (այդ փարը դատարանը հաստատված է համարում ամբաստանյալի ն տուժողի ցուցմունքներով) տուժողի հակարարոյական վարքագիծը, որը պայմանավորել է հանցանքի կատարումը:
Ամբաստանյալի ապափասխանատվություն, ՕցՁՕ`ն. պատիժը ծանրացնող հանգամանք Դատարանը չի արձանագրում:
Քննարկելով նշանակվելիք պատժի ն պատժաչափի հարցը, ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 10-րդ, 48րդ ն 6Լրդ հոդվածներով սահմանված իրավադրույթները ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված մոտեցումների հետ համադրելով, հաշվի առնելով հանցավոր արարքի բնույթը ն հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում երա կատարած արարքը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, խախտված հասարակական հարաբերության ստցիալական նշանակություն, դրանք համադրելով ամբաարանյալի անձր բնութագրող, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքների հեր՝ Դատարանը հանգում է հերնության, որ ամբաստանյալ Հայկ Սաղաթելյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի Ա2րդ հոդվածի Լին մասով նախատեսված պավժի նվազագույն չափով:
7
Քննարկելով ամբաստանյալ Հայկ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցը՝ Դատարանը գտնում է հեվնյալը.
(-)
Այսպիսով, վերոզրյալի հիման վրա հաշվի առնելով ամբաստանյալ Հայկ Սաղաւթելյաւնի կատարած հանցագործության հանրության համար
վտանգավորության աստիճանը ն բնույթը, նրա անձր (դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը) պավասխաւնատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ապատասխանատվություւն ն պատիժը մեղմացնող հանգամանքների, մասնավորապես` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, ինքնախոսվտվանակաւն բնույթի ցուցմունքներ վալը, խնամքին մինչն 14 տարեկան երեխայի առկայությունը, տուժողի վարքազծի
հակաբարոյականությունը, որն էլ` պայմանավորել է հանցագործությունը՝ Դատարանը գալիս է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ոնալ կրելու, ուստի նրա նկատմամիԻ նշանակվող ազատազրիկման՝ Օ9ձեվ "պատիժ պերք է
պայմանականորեն չկիրառել (..)»7:
9. Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետնյալը. «/(..,) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հայկ Արկադիկի Սաղաթելյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման ձնով նշանակված պատիժը /պավժաւչափր/, այդ թվում նան այն պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հետնություն ։արդարության ն պատասխանատվության անհատականացման ակզբուքի երաշխավորման
տեսանկյունից հիմնավոր է, ն Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա (..)»':
2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 2134:
3 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 78-98:
8
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն առսյն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն Օ-իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հ.Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատե է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնություններիի իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք ամբաստանյալ Հ.Սաղաթելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
9
12. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում":
12.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական
դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը ն վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը հանցավորի անձը ն հվկայոմ պատիժը
պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեւ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես
հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա»՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձնը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության 4 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 1-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/4, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴՉ/0026/01/19 որոշումները:
5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
10
հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլնձ:
ՀՀ քրեական օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասի համաձայն՝
«Դիտավորությամը մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որնէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուսր կամ արտահայտվել է դեմքի անջնջեյի այլանդակմամի, ինչպես նան կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաւ քան մեկ երրորդի կայուն կորարով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորատով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամը կամ թունամոլությամբ հիվանդացում՝
պավժվում է ազատազիկմամի՝ երեքից յոթ փարի ժամկեվով»:
Թ. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Հայկ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում գտնվելով Երնան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցի 88/1 հասցեում գործող, իր հորը՝ Արկադի Սաղաթելյանին, պատկանող մթերային խանութում, մանրադրամ չունենալու հարցի շուրջ վիճաբանել է նշված խանութի հաճախորդ Սամվել Բալյանի հետ, ինչի ընթացքում, վիճաբանությանը վերջ դնելու նպատակով, վերջինիս դուրս է հրավիրել խանութի տարածքից, սակայն նշված մթերային խանութի դիմացի հատվածում Սամվել Բալյանը, իրեն ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, շարունակել է վիճաբանել Հայկ Սաղաթելյանի հետ, ինչի արդյունքում վերջինս, լսելով Սամվել Բալյանի կողմից իր հասցեին 6 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Սամնոն Ամիրիխւանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 203 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/3, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
1
հնչեցված հայհոյանքները ն իր հորը պատկանող խանութից նախապես վերցրած լինելով կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակը, Սամվել Բալյանի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռնելով նշված դանակի շեղբից՝ մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին՝ Սամվել Բալյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով աննշան հիդրո-պննմոթորաքսով ուղեկցված՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած- կտրած թափանցող վերքի ձնով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական Խխամ՛:
- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Հ.Սաղաթելյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, նրա անձը (դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը), պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների
բացակայությունը, պատասխանատվություն ն պատիժը մեղմացնող
հանգամանքները, մասնավորապես` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, ինքնախոստովանական ցուցմունքնե տալը, խնամքին մինչն 14 տարեկան երեխայի առկայությունը, տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, որն էլ պայմանավորել է հանցագործությունը, եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Հ.Սաղաթելյանի կողմից պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը ն նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ոեալ կրելու, ն արդյունքում նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձնով պատիժը պայմանականորեն չի կիրառել::
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հ.Սաղաթելյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման ձնով նշանակված պատիժը, այդ թվում նան այն պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հետնությունն արդարության ն
պատասխանատվութան անհատականացման սկզբունքի երաշխավորման
7 Տե'ս, սույն որոշման 7-րդ կետը:
Ց Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
12
տեսանկյունից հիմնավոր է, ն Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել լ թկամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա»:
14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից
Հ.Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ:
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծութան չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի նե հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ Հ.Սաղաթելյանի արարքը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պավպճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունն իր արարքի ն դրա
հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գխտրակցել է, որ իր գործողություննկյտվ տուժողի 5 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:
Թ
առողջությանը պատճառում է ծանրը վնաս, նախավմաել| է իր արարքի ն հեվմնանքների միջն առկա անմիջական պավճառական կապը,
գ) հանցագործության իրադրությունը, գործիքն ու եղանակը. Հ.Սաղաթելյանն իր հորը պատկանող խանութից նախապես վերցրած լինելով դանակը, տուժողին դուրս է հրավիրել խանութի տարածքից ն խանութի դիմաց ծագած վիճաբանության ընթացքում վերջինիս առողջությանը ծանըր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին,
դ) տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարնոր օրգանի շրջանում կրծքավանդակի ձախ կեսին, ն առողջությանը պատճառել այնպիսի ծանը վնաս որն արտահայտվել է աննշան հիդրո- պննմոթորաքսով ուղեկցված կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ճնով, որը փրանգավոր է կյանքի համար:
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Հ.Սաղաթելյան՝ նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման:
17. Վճռաբեկ դատարանը բազմիցս կրկնել է, որ անձի առողջությանը ծանը վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու ն որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային
14
վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարք ն դրա հետնանքների նկատմամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը":
Առանց վերը թվարկված համգամանքների գնահատման` առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության ն հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Արդյունքում, նշանակված պատժով չի ապահովվի կատարած արարքի ն կիրառված
քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նան կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները":
18. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված` մեղադրյալ Հ-Սաղաթելյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Հ.Սաղաթելյանի կատարած արարքի ն նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ
Հ.Սաղաթելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով » Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետր, ուսո ուսում 5, Վճոաբեկ դատարանի՝ Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչապրյամմի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգել Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 ն Ղնոնդ Հովհաննիսյանի գործով 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԴԼ0611/01/23 որոշումները:
ռ Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/01:3/01/13 որոշման 15-17-րդ կետերը:
5
նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
19. Այսպիսով,։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս
դատարանները, ամբաստանյալ Հ.Սաղաթելյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի անհրաժեշտ է Հ.Սաղաթելյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 3Լրդ, 34-րդ, 113-15-րդ, 264-րդ, 28Էրդ, 36Էրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Հայկ Արկադիկի Սաղաթելյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 13-ի որոշումը փոփոխել:
16
2. Հայկ Արկադիկի Սաղաթելյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Հայկ Արկադիկի Սաղաթելյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվել Հայկ Արկադիկի Սաղաթելյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/0070/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
