Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԴ/5151/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԴ/5151/02/21

Վճռաբեկ դատարանԼԴ/5151/02/2130 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԼԴ/5151/02/21 Հայցվոր Անվանում: «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Պատասխանող Անվանում: «ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ, Էրիկ, Վահագ և Վարուժան Աթյաններ, Արփինե Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 30.09.2026 Քաղաքացիական իրավունք: Պարտավորությունների կատարման ապահովում

Ամբողջ Տեքստ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/515Ն/02/21 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/5151/02/21

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Ս. Սահակյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2026 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի, Էրիկ, Վահագ ն Վարուժան Աթյանների, Արփինե Ղազարյանի, Արեն, Մերի ու Նաիրա Նավասարդյանների՝ գումար բռնագանձելու ն բռնագանձումը գրավադրված գուքի վրա տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Լ Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է «ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ից, Նաիրա Նավասարդյանից, Վահագ ն Էրիկ Աթյաններից համապարտության կարգով բռնագանձել վարկի, հաշվեգրված տոկոսների ընդհանուր գումարը՝ 81.940,30 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ. դրամի չափով, Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 828.81/ ՀՀ դրամի չափով, սկսած 03.09.2021 թվականից մինչն պարտքի վերջնական մարման օրը` վարկի մայր գումարի` 68.430,12 ԱՄՆ դոլար փաստացի մնացորդի նկատմամբ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները, հաշվարկել ն բռնագանձել տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների

2

համար Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերի, բռնագանձումը տարածել գրավի առարկաների` Վահագ Աթյանին պատկանող «Խ(աօօժ65-Ք6ոշ է320» մակնիշի, """"""""' պետհամարանիշով, 2 նույնացման համարով տրանսպորտային միջոցի վրա, Էրիկ Աթյանին պատկանող` «Օքօ| Ճչձու» մակնիշի, """"""""3 պետհամարանիշով, "՝"""""- նունացման համարով տրանսպորտային միջոցի վրա, Վահագ Աթյանին պատկանող` """"''''5 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, Անահիտ Սարոյանի իրավահաջորդ Վարուժան Աթյանին պատկանող՝ "5 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նան՝ Սարգիս Նավասարդյանի իրավահաջորդներ Արփինե Ղազարյանին, Արեն ն Մերի Նավասարդյաններին պատկանող` «Խ6օոօօժօ65-Թ6օոշ ՕՇ180» մակնիշի, Հ" պետհամարանիշով, "Հ" "Ց նույնացման համարով տրանսպորտային միջոցի վրա:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.10.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է` ««ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ից, Նաիրա Ֆրունզիկի Նավասարդյանից, Էրիկ Վահագի Աթյանից ն Վահագ Ֆրունզիկի Աթյանից համապարտության կարգով հօգուտ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 81.940,30 /ութսունմեկ հազար ինը հարյուր քառասուն ԱՄՆ դոլար ն երեսուն ցեստ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ. դրամ ն 828.817 /ութ հարյուր քսանութ հազար ութ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր գումար, որից` 68.430,12 /վաթսունութ հազար չորս հարյուր երեսուն ԱՄՆ դոլար ն տասներկու ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` վարկի գումար, 13.510,18 /տասներեք հազար հինգ հարյուր տաս ԱՄՆ դոլար ն տասնութ ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` հաշվարկված տոկոսագումար, 828.817 /ութ հարյուր քսանութ հազար ութ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամը՝ հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, 03.09.2021 թվականից մինչն «ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի, Նաիրա Ֆրունզիկի Նավասարդյանի, Էրիկ Վահագի Աթյանի ն Վահագ Ֆրունզիկի Աթյանի կողմից գումարն ամբողջությամբ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին վճարելն ընկած ժամանակահատվածի համար նշված պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել վարկի մնացորդի՝ 68.430,12 /վաթսունութ հազար չորս հարյուր երեսուն ԱՄՆ դոլար ն տասներկու ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով, բռնագանձումը տարածել գրավադրված՝ Վահագ Աթյանին պատկանող «ԽԱ ՐՇ6Ժ65-Թ6ոշ է320» մակնիշի, ՝"՝"""""9 հաշվառման համարանիշի համարանիշի "Ց նույնացման

Առկա է անձնական տվյալ:

2 Առկա է անձնական տվյալ:

3 Առկա է անձնական տվյալ:

Հ Առկա է անձնական տվյալ:

5 Առկա է անձնական տվյալ:

ծ Առկա է անձնական տվյալ:

՛Առկա է անձնական տվյալ:

ծ Առկա է անձնական տվյալ:

5 Առկա է անձնական տվյալ:

Ց Առկա է անձնական տվյալ

3

համարով /4/(4/ տրանսպորտային միջոցի վրա, Էրիկ Աթյանին պատկանող «ՕթօԼ ՛տհւտ» մակնիշի "Հ"""""' հաշվառման համարանիշի "Հ նույնացման համարով /Մ1ՒՎ/ տրանսպորտային միջոցի վրա, Վահագ Աթյանին պատկանող Հայաստանի Հանրապետության հասցեում գտնվող անշարժ գուքի վրա, Սարգիս Նավասարդյանի իրավահաջորդներ Արփինե Սուրիկի Ղազարյանին, Արեն Սարգսի Նավասարդյանին ն Մերի Նավասարդյանին պատկանող «Խ(6ՐՇ6Ժ65-Թ6ոշ Շ180» մակնիշի ՏՅ պետհամարանիշի "Հ" նույնացման համարով /4/4/ տրանսպորտային միջոցի վրա:

Հայցադիմումը՝ Վարուժան Աթյանի դեմ ներկայացված գումարի բռնագանձումը Ասահիտ Սարոյանի իրավահաջորդ Վարուժան Աթյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լուսավորիչի փողոցի թիվ 53 շենքի թիվ 69 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա տարածելու պահանջի մասով, մերժել»:

ՀՀՇ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, . Դատարանի 12.10.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լիլիա Կարապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահան

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հեւնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն, անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ «Մարդու իրավունքներ ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով պահանջի իրավունքը կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, ն որ «գույք» եզրույթը սահմանափակված չէ միայն ֆիզիկական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով ու այն իր մեջ ընդգրկում է նան ակտիվներ հանդիսացող որոշ այլ իրավունքներ ն շահեր, որոնցից է օրինակ` պարտավորության գույքային ապահովման իրավունքը, խախտել է Ընկերության սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, իրավացի համարելով Դատարանի դիրքորոշումը ն փաստելով, որ չի հիմնավորվել Վարուժան Աթյանի կողմից Ասահիտ Սարոյանի ժառանգությունն ընդունելու ն նրա իրավահաջորդը հանդիսանալու հանգամանքը, հաշվի չի

ՅՅ ՅԵ ՅՅ 33313

Ց Առկա է անձնական տվյալ:

Տ Առկա է անձնական տվյալ:

Ց Առկա է անձնական տվյալ:

Ց Առկա է անձնական տվյալ:

4

առել Ընկերության` սեփականության իրավունքի օրինական ակնկալիք ունենալու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողո ննության համար նշանակություն ունեցող փաստե

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Ընկերության` որպես վարկատուի ն «ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի՝ որպես վարկառուի միջն 26.12.2016 թվականին կնքվել է թիվ 428/9/ գլխավոր վարկային պայմանագիրը, որով վարկատուն իր պատրաստակամությունն է հայտնել 26.12.2016 թվականից մինչն 26.12.2023 թվականն ընկած ժամանակահատվածում միանվագ կամ մաս առ մաս ֆինանսավորել վարկառուի տնտեսական գործունեությունը՝ տրամադրելով վարկ (վարկեր)` առավելագույնը 100.000 ԱՄՆ դոլար, իսկ վարկառուն պարտավորվել է պայմանագրով ն (կամ) համաձայնագրերով սահմանված կարգով, պայմաններով ու ժամկետներում վարկատուին վերադարձնել ստացված վարկը, վճարել դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները ն վարկի սպասարկման ամսական կամ այլ վճարները, եթե վարկի սպասարկման ամսական կամ այլ վճարներ սահմանված են համաձայնագրով:

Պայմանագրի 12 կետով սահմանվել է, որ պայմանագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկի տրամադրման դեպքում կողմերը կնքելու են պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող համաձայնագիր, որով սահմանվելու են տրամադրվող վարկի գումարը, վարկի տրամադրման ն մարման պայմանները` տոկոսների չափը, տրամադրման ու սպասարկման վճարների չափը, տրամադրման ն մարման ժամկետը, մարման ժամանակացույցն ու այլ պայմաններ:

Գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում Ընկերության ն «ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի միջն կնքվել են պայմանագրի բաղկացուցիչ ու անբաժանելի մասը կազմող՝ 29.12.2016 թվականի թիվ 428797 001 համաձայնագիրը, 27.02.2018 թվականի` թիվ 428/97 001 համաձայնագրի պայմանների փոփոխություն ն լրացում կատարելու վերաբերյալ թիվ 428797 001/01 համաձայնագիրը, 31.01.2019 թվականի՝ թիվ 428797 00| համաձայնագրի պայմանների փոփոխություն ու լրացում կատարելու վերաբերյալ թիվ 428/97 001/02 համաձայնագիրը, 20.10.2017 թվականի թիվ 428797 002 համաձայնագիրը, 27.02.2018 թվականի՝ թիվ 428797 002 համաձայնագրի պայմանների փոփոխություն ն լրացում կատարելու վերաբերյալ թիվ 428797 002/01 համաձայնագիրը, ինչպես նան՝ 31.01.2019 թվականի՝ թիվ 428797 002 համաձայնագրի պայմանների փոփոխություն ու լրացում կատարելու վերաբերյալ թիվ 428797 002/02 համաձայնագիրը (հատոր Դ-ին, գ.թ. 16-29).

2) Գլխավոր վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարման նպատակով՝ 26.12.2016 թվականին կնքված թիվ 267065 գրավի պայմանագրով գրավադրվել է Անահիտ Սարոյանին սեփականության իրավունքով

5

Ն ՅՅ ՅՅ ՅՅ 15

պատկանող

30-32, 49, 50).

3) 26.12.2016 թվականին կնքված թիվ 267065 գրավի պայմանագրի հիման վրա՝ ՊՅՅՅՅՅ 6 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.12.2016 թվականին գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր ին, գ.թ. 48).

4) Անահիտ Սարոյանը մահացել է 16.10.2018 թվականին: Անահիտ Սարոյանի մահից հետո ժառանգական գործ չի բացվել, ժառանգության իրավունքի վերաբերյալ դիմումներ ն ժառանգության իրավունքի վկայագրեր չեն տրվել (հատոր 1-ին, գ.թ. 83-85).

5) Վարուժան Աթյանը ծնվել է 26.11.1978 թվականին, հայրն է` Ֆրունզիկ Վահանի Աթյանը, մայրն է` Անահիտ Թորգոմի Աթյանը (հատոր 3-րդ, գ.թ. 22).

6) Վանաձոր համայնքի ղեկավարի 11.09.2020 թվականի թիվ 066/10558 գրության համաձայն՝ ""'-""»'' բնակարան հասցեում փաստացի բնակվում են Վարուժան, Մերի, Վահան Աթյաններն ու Նարինե Հարությունյանը (հատոր 3-ին, գ.թ. 82):

բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր Դ-ին, գ.թ.

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 60-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գրավի իրավունքի առանձնահատկություններիե, ինչպես նան' գրավատուի մահից հետո ժառանգների կողմից ժառանգությունն օրենքով սահմանված կարգով չընդունելու դեպքում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հայցերով պատշաճ պատասխանող հանդես եկող սուբյեկների շրջանակին՝ վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:

1. Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

Տ Առկա է անձնական տվյալ:

Տ Առկա է անձնական տվյալ:

Մ Առկա է անձնական տվյալ:

6

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի' օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...):

Մինչն 21.11.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը ն գույքային իրավունքները:

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 1/0-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետնյալ գույքային իրավունքները (...) 4) գրավի. (...):

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), (...) ն օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավր) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատոփի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նան օրենքի հիման վրա՝ դրանում նշված հանգամանքների երնան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի ուժով ծագած գրավի մասին նույն օրենսգրքի կանոնները համապատասխանաբար կիրառվում են օրենքի հիման վրա ծագած գրավի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավը դադարում է՝

1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով.

2) գրավատուի պահանջով՝ նույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.

7

3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել նույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.

4) գրավ դրված գուքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը ն կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառոի հետ համաձայնությամբ:

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ «(...) ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը՝` ապահովել սեփականության իրավունքի անձեռեմխելիության երաշխիքներ, մասնավորապես.

առաջին` առանց որնէ խտրականության ճանաչել ն պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսնորման ձների,

երկրորդ` երաշխավորել սեփականութան իրավունքի պաշտպանությունը նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գուլքի ազատ տիրապետման, օգտագործման ն տեօրինման, ինչպես նան սեփականության բոլոր ձների ազատ զարգացման ն հավասար իրավական պաշտպանության համար,

երրորդ` Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,

չորրորդ` երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում` դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նան հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու ն նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը»:

ՀՇ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով սեփականության իրավունքի բովանդակությանը, արձանագրել է, որ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրությամբ սահմանված «գույք» հասկացությունն ավելի լայն է մեկնաբանվում, քան ներպետական օրենքներում: Մի շարք վճիռներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) փաստել է, որ Կոնվեսցիայով նախատեսված «գույք» հասկացությունը ինքնավար մեկնաբանություն ունի, ն ներառում է ոչ միայն նյութական աշխարհում գոյություն ունեցող որնէ առարկա, որը սեփականության իրավունքով պատկանում է անձին, այլ նան՝ գույքային իրավունքը (տես «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ե ընդդեմ Վարդան

ծ

Պետրոսյանի ն Վարդան Պետրոսյանն ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0772/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2022 թվականի որոշումը):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով՝ օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե'ս Պրեսոս Կոմպանիա Նավիերա Ս. Ա.-ե ն մյուսներն րեդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը):

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլն սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ ն շահեր, ինչպես նան անվիճելի ու կատարման ենթակա պահանջի իրավունքը: Այսինքն` ըստ Եվրոպական դատարանի՝ «պահանջի իրավունքը նս կարող է համարվել «սեփականություն» Կոնվենցիայի նշված դրույթի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման» (տես Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում ն իրավական արժնորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետնյալ առանձնահատկությունները.

- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի ն յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

- «հետնելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք» Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ (յ) գրավի իրավունքը հանդիսանում է գրավառուի սահմանափակ իրային իրավունքը, (2) գրավառուն ունի հիմնական պարտավորության չկատարման դեպքում նախապատվության իրավունքով գրավադրված գույքի արժեքից իր պահանջների բավարարում ստանալու «օրինական սպասելիք» (տես «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ

9

ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀՇ. վճոաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների, այդ թվում նան՝ գրավի իրավունքի դադարման համար: Այս կանոնից բացառությունները պետք է սահմանված լինեն բացառապես օրենքով (տե'ս Արմեն Մուրադյանն րնդդեմ «Գառնի ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/Ո59/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գրավի ինստիտուտի՝ որպես պարտավորության կատարումն ապահովող լրացուցիչ պարտավորության իրային իրավական բնույթն արտահայտվում է նան նրանով, որ այն ծանրաբեռնում է գրավի առարկան այնքան ժամանակ, քանի դեռ ի հայտ չեն եկել գրավի իրավունքի դադարման համար օրենքով ուղղակիորեն կանխորոշված հիմքերը: Դրանից ելնելով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գրավի իրավունքի ուժով գրավառուն պարտապանի ստանձնած պարտավորությունը չկատարվելու դեպքում գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի նան այն դեպքում, երբ գրավի առարկան հատուցմամբ կամ անհատույց օտարման միջոցով կամ համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել է այլ անձի: Շարադրվածից ելնելով ն նկատի ունենալով, որ գրավի իրավունքը դասվում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի` պետության կողմից պաշտպանության ենթակա օբյեկտների շարքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է ապահովվեն անհրաժեշտ կազմեկրպական կառուցակարգեր համապարփակ իրավահաջորդության կարգով գրավի առարկան այլ անձի փոխանցվելու դեպքում գրավառոի կողմից գրավ դրված գուքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքի իրացման համար:

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 122/-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Նույն օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Պահանջները, մինչն ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին: Ժառանգության բացումից հետո պահանջը լրացուցիչ չի ներկայացվում,

10

եթե պարտատերը մինչն ժառանգության բացումը սահմանված կարգով հայց է հարուցել ժառանգատուի դեմ, կամ եթե նրա պահանջով հարուցվել է կատարողական վարույթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի համաձայն` եթե չկան ոչ ըստ կտակի ն ոչ էլ ըստ օրենքի ժառանգներ կամ դրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ: Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

Վերոգրյալ հոդվածներից հետնում է, որ օրենսդիրը սահմանելով ժառանգների ցանկը, որոնք իրավունք ունես օրեսքով սահմանված կարգով ն ժամկետներում ընդունել ժառանգությունը, միաժամանակ նուն ժամկետը նախատեսել է ժառանգատուի պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման համար: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ժառանգներ չկան կամ նրանք հրաժարվել են ժառանգությունից, ժառանգության ընդունման կամ պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման համար օրենքով նախատեսված ժամկետի լրացման փաստի ուժով ժառանգական գույքը ձեռք է բերում մի կարգավիճակ, որով փաստորեն համարվում է որնէ մեկի իրավունքով չծանրաբեռնված գույք՝ անժառանգ գույք:

Այսինքն համայնքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի ուժով ոչ թե ձեռք է բերում ժառանգի կարգավիճակ, այլ ժառանգների բացակայության, ինչպես նան ժառանգատուի պարտատերերի կողմից օրենքով սահմանված ժամկետում որնէ պահանջ չներկայացնելու ուժով ձեռք է բերում սեփականության իրավունք ժառանգական զանգվածի նկատմամբ (տես Իրինա Շահումյանի ընդդեմ Երնանի Կենտրոն ն Արաբկիր թաղային համայնքների թիվ 3-446 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (...)՝ գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են' կողմերը ...):

ՀՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը ն պատասխանողը:

ՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի՝ նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

11

ՀՀ. վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը վկայակոված իրավակարգավորումների բովանդակությանը, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են նան կողմերը, այդ թվում պատասխանողը, ինչպես նան երրորդ անձինք: Ընդ որում, պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է նրա դեմ հայցը ներկայացնելը, այն է՝ նյութաիրավական պահանջ ուղղելը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը հայցադիմումում՝ որպես դրա բովանդակությանն առաջադրվող պարտադիր պահանջ, նախատեսել է պատասխանողի անունը (անվանումը) նշելը, ինչպես նան՝ հայցադիմումում որպես պատասխանող նշված անձին նյոթաիրավական պահանջ (պահանջներ) ուղղելը:

Միննույն ժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել է պատասխանողի փոխարինման ն նոր պատասխանողի ներգրավելու համապատասխան կարգավորումներ՝ որպես նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն նախատեսելով պարզելը, թե արդյո՞ք հայցը հարուցվել է այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, որպեսզի հակառակ դեպքում հայցվորի համաձայնությամբ թույլ տա, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով, ինչպես նան՝ անձին որպես նոր պատասխանող ներգրավելը, եթե հայցվորը գտնի, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով: Այսինքն՝ նշված երկու դեպքում էլ օրենսդիրը որպես պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու համար, ըստ էության, պարտադիր պայման է նախատեսել հայցվորի համաձայնության առկայությունը (տես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն րեդդեմ Հակոբ Իսրայելյանի թիվ ԳԴ/6116/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ն անդրադառնալով գրավատուի մահվան դեպքում գրավառուի կողմից ներկայացվող` գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հայցապահանջով գործին մասնակցող անձանց կազմին՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի ն 49-րդ հոդվածի /-րդ մասի համադրմամբ արձանագրում է, որ գրավատուի մահվան դեպքում վիճելի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կապակցությամբ ծագող իրավահարաբերություններում հակադիր շահերով օժտված կողմերն են գրավառուն ն ժառանգությունն ընդունած ժառանգը, հետնաբար գրավառուի՝ վիճելի իրավահարաբերությունից բխող պահանջը պետք է ուղղված լինի գրավատուի ժառանգությունն ընդունած ժառանգն, որն էլ պետք է պատասխանի գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հայցով:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

12

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության` որպես վարկատուի ն «ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի` որպես վարկառուի միջն 26.12.2016 թվականին կնքվել է թիվ 428797 գլխավոր վարկային պայմանագիրը: Նշված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարման նպատակով 26.12.2016 թվականին կնքված թիվ 26/065 գրավի պայմանագրով գրավադրվել է Անահիտ Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ "'""'"'"'6 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը, որի նկատմամբ 29.12.2016 թվականին գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը: 16.10.2018 թվականին գրավատու Անահիտ Սարոյանը մահացել է ն վերջինիս մահից հետո ժառանգական գործ չի բացվել, ժառանգության իրավունքի վերաբերյալ դիմումներ ու ժառանգության իրավունքի վկայագրեր չեն տրվել:

Ընկերությունը, 03.09.2021 թվականին դիմելով Դատարան ն սույն գործով որպես պատասխանող ներգրավելով նան Վարուժան Աթյանին, ի թիվս այլնի, պահանջել է բռնագանձումը տարածել գրավի առարկա՝ Անահիտ Սարոյանի իրավահաջորդ Վարուժան Աթյանին պատկանող` """""'"'9 ըբնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա: Վարուժան Աթյանի կողմից Անահիտ Սարոյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու հանգամանքն ապացուցելու նպատակով Դատարան է ներկայացվել նան Վանաձոր համայնքի ղեկավարի 11.09.2020 թվականի թիվ 066/10558 գրությունը, որի համաձայն՝ "326 բնակարան հասցեում փաստացի բնակվում են Վարուժան, Մերի, Վահան Աթյաններն ու Նարինե Հարությունյանը:

Դատարանը 12102023 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ Վարուժան Աթյանի դեմ ներկայացված գումարի բռնագանձումն Անահիտ Սարոյանի իրավահաջորդ Վարուժան Աթյանին պատկանող """""""» բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա տարածելու պահանջի մասով, մերժել է այն պատճառաբանությամբ, որ՝

- «հայցվորը, ՀՀ քաղաքացիական դատավարության օերնսգրքի 62-րդ հոդվածի Ւին մասի համաձայն պարտավոր լինելով ապացուցել իր կողմից վկայակոչված այն փաստը, որ Անահիտ Սարոյանի մահից հետո ժառանգությունն ընդունել է Վարուժան Ֆրունզիկի Աթյանը, Դատարանին չի ներկայացրել այս փաստը հաստատող վերաբերելի ն թույլատրելի ապացույց, ուստի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օերեսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հայցվորը կրում է նշված փաստի ապացուցված չլինելու բացասական հետնանքը՝ հայցադիմումը՝ գումարի բռնագանձումը Անահիտ Սարոյանի իրավահաջորդ Վարուժան Աթյանին պատկանող "2 հասցեում գտնվող գուքի վրա տարածելու պահանջի մասով, մերժման ձնով, քանի որ այս պահանջի մասով չի հիմնավորվում, որ Վարուժան Աթյանը հանդիսանում է պատշաճ պատասխանող` Անահիտ Սարոյանի իրավահաջորդ, գործով ներկայացված որնէ ապացույցով չի հիմնավորվում, որ Վարուժան Աթյանը մոր մահից հետո իր կամքի ազատ արտահայտմամբ որնէ հիմքով ընդունել է նրա ժառանգությունը»:

5 Առկա է անձնական տվյալ:

Ց Առկա է անձնական տվյալ:

5 Առկա է անձնական տվյալ:

Հ Առկա է անձնական տվյալ:

Հ Առկա է անձնական տվյալ:

13

Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառարանությամբ, որ՝

- «բողոք բերած անձի կողմից «ՅՈՒՐ-ՎԱԳ» ՍՊ ընկերության պարտավորությունների կատարման նպատակով բռնագանձումը վերը նշված բնակարանի վրա տարածելու պահանջի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Անահիր Թորգոմի Սարոյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունվել է վերջինիս որդու` Վարուժան Ֆրունզիկի Աթյանի կողմից, իսկ որպես վերջինիս կողմից փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած լինելու փաստը հիմնավորող ապացույց` ներկայացվել է Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի 11.09.2020 թվականի թիվ 066/10558 գրությունը, որից ընդամենը հետնում է, որ վերը նշված բնակարանում փաստացի բնակվում են Վարուժան Ֆրունզիկի Աթյանը, Նարինե Նորայրի Հարությունյանը, Վահան Վարուժանի Աթյանը ն Մերի Վարուժանի Աթյանը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշված ապացույցը չի կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու Անահիտ Թորգոմի Սարոյանի ժառանգությունը Վարուժան Ֆրուեզիկի Աթյանի կողմից փաստացի տիրապետման հիմքով ընդունված լինելու հանգամանքը, քանի որ այն թվագրված է 11.09.2020 թվականով ն չի պարունակում տեղեկատվություն Անահիտ Թորգոմի Սարոյանի մահվանից հետո ընկած վեցամսյա ժամանակահատվածի վերաբերյալ, մինչդեռ վերը նշված փաստի հաստատման համար Հայցվորի կողմից պետք է ներկայացվեին Անահիտ Թորգոմի Սարոյանի մահվանից հետո ընկած վեցամսա ժամանակահատվածոմ Վարուժան Ֆրունզիկի Աթյանի կողմից Անահիտ Թորգոմի Սարոյանի ժառանգական գույքր փաստացի տիրապետելու ն կառավարելու վերաբերյալ ապացույցներ, սակայն գործի քենության ընթացքում այդպիսիք չեն ներկայացվել, ն այսպիսով չի հիմնավորվել Վարուժան Ֆրունզիկի Աթյանի՝ Անահիտ Թորգոմի Սարոյանի ժառանգությունն ընդունելու ն իրավահաջորդը հանդիսանալու հանգամանքը, ինչե իրավաչափորեն հիմք է հանդիսացել Դատարանի կողմից հայցը` Վարուժան Աթյանի դեմ ներկայացված գումարի բռնագանձումը Անահիտ Սարոյանի իրավահաջորդ Վարուժան Աթյանին պատկանող վերը եշված հասցեում գտնվող անշարժ գուքի վրա տարածելու պահանջի մասով, մերժելու համար, ն այս մասով Դատարանին որնէ խախտում վերագրվել չի կարող»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Ընկերության, Անահիտ Սարոյանի ն «ՅՈՒՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի միջն կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրով գրավատուն՝ Անահիտ Սարոյանը գրավադրել է պայմանագրի կնքման պահին իրեն սեփականության իրավունքով պատկանող "ՏՅ բնակարան հասցեում գտնվող 7/3,38 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը` ի ապահովումն 26.12.2016 թվականին Ընկերության ն «ՅՈՒՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի միջն կնքված թիվ 428/97 գլխավոր վարկային պայմանագրով նախատեսված վարկառուի պարտավորությունների պատշաճ կատարման, պայմանագրի 1.2 կետով սահմանվել է, որ

Ց Առկա է անձնական տվյալ:

14

նշված գլխավոր վարկային պայմանագրով, ինչպես նան առանց պայմանագրի 1.2 կետի փոփոխության անհրաժեշտութան վերջինիս հիման վրա կնքված լրացուցիչ համաձայնագրերով կամ պայմանագրի փոփոխություններով գրավառուի հանդեպ վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջիսիս կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն իրավունք է ձեռք բերում հիմնական պարտավորության կատարումը համապարտության կարգով պահանջել գրավատուից պայմանագրի 1.1 կետում նշված անշարժ գույքի հաշվին, պայմանագրի 1.4 կետով սահմանվել է, որ պայմանագրով ապահովվում է հիմնական պարտավորության պահանջն այն ծավալով, որն առկա կլիսի փաստացի բավարարման պահին, այդ թվում՝ վարկը, նրա նկատմամբ հաշվարկված տոկոսները, վճարները, պատճառված վնասի հատուցումը, տուժանքները, դատական ծախսերը, ինչպես նան բռնագանձման ն իրացման հետ կապված գրավառուի այլ ծախսերի հատուցումը, պայմանագրի 1.5 կետով սահմանվել է, որ վարկի առավելագույն չափը կազմում է 100.000 ԱՄՆ դոլար, տարեկան տոկոսադրույքի առավելագույն սահմանաչափը կազմում է 24 տոկոս, կատարման վերջնաժամկետն է 26.12.2023 թվականը: Ընկերության գրավի իրավունքը գրավադրված գույքի նկատմամբ ստացել է պետական գրանցում: «ՅՈւՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ն Ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորություններն պատշաճ չի կատարել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սպառիչ թվարկված են գրավի իրավունքի դադարման հիմքերը, որոնց մեջ գրավատուի մահից հետո ժառանգությունն օրենքով սահմանված կարգով ժառանգների կողմից չընդունելու հիմքով գրավի իրավունքի դադարման հիմք օրենսդիրը չի նախատեսել: Ավելին` գրավի իրավունքին բնորոշ է իրային իրավունքներին ներհատուկ այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին է՝ «հետնելու իրավունքը», այսինքն՝ գրավի իրավունքը պահպանում է իր ուժը գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս, ն գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղն ու կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան սախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Հետնաբար չի կարող գրավատուի մահից հետ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած չլինելու հիմքով, գրավի իրավունքը դադարել:

Միաժամանակ Վճոաբեկ դատարանն արձանագրու է, որ սուն գործով հաստատված է համարվել, որ Անահիտ Սարոյանը, ում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրվել էր 26.12.2016 թվականին կնքված գլխավոր վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարման նպատակով, մահացել է 16.10.2018 թվականին: ՀՀ «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Ռ. Բեկչյանի 25.10.2020 թվականի թիվ /03 գրութան ն ՀՀ «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Ա.Կիրակոսյանի 26.11.2020 թվականի թիվ 553 գրության համաձայն` Անահիտ Թորգոմի Սարոյանի մահից հետո ժառանգական գործ առկա չէ: Այսինքն` ժառանգատուի մահից հետո ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումներ չի ներկայացվել ու ժառանգության իրավունքի վկայագրեր չեն տրվել: Ընկերությունը հայցադիմումը ներկայացրել է Անահիտ Սարոյանի որդու` Վարուժան Աթյանի դեմ՝ նշելով, որ

15

վերջինս փաստացի տիրապետման հիմքով ընդունել է Անահիտ Սարոյանի ժառանգությունը, որպիսի փաստի ապացուցման նպատակով Դատարան է ներկայացրել նան Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 11.09.2020 թվականի թիվ 066/10558 գրությունը, որտեղ նշվել է, որ ՝"""""""2Հ բնակարան հասցեում փաստացի բնակվում են Վարուժան, Մերի, Վահան Աթյաններն ու Նարինե Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրավացիորեն արձանագրել են, որ Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 11.09.2020 թվականի թիվ 066/10558 գրությունը Անահիտ Թորգոմի Սարոյանի ժառանգությունը Վարուժան Ֆրունզիկի Աթյանի կողմից փաստացի տիրապետման հիմքով ընդունված լինելու հանգամանքը հիմնավորող ապացույց համարվել չի կարող, քանի որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք պետք է նպատակաուղղված լինեն ժառանգության ընդունմանը, իսկ բացառապես վիճելի հասցեում բնակվելը ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու հիմք հանդիսանալ չի կարող: Առավել նս, որ ժառանգն ինքն է որոշում օգտվել իր իրավունքից ն ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, հաշվի առնելով հատկապես ժառանգատուի պարտատերերի աոջն պատասխանատվության ստանձման փաստը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ Հայցվորը հայցադիմումը ներկայացնելով գրավատուի ժառանգությունը չընդունած ժառանգի դեմ, ըստ էության իր նյութաիրավական պահանջն ուղղել է ու պատշաճ պատասխանողին ն գործի քննության ընթացքում, չի միջնորդել ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու մասին, մինչդեռ երկու դեպքերում էլ օրենսդիրը նշված փոփոխությունները կատարելու պարտադիր պայման է նախատեսել հայցվորի համաձայնության առկայությունը: Ավելին, գրավատու Անահիտ (Թորգոմի Սարոյանի մահից հետո վիճելի գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կապակցությամբ ծագող իրավահարաբերություններում որպես պատշաճ պատասխանող կարող էր հանդես գալ Վանաձոր համայնքը, քանի որ ժառանգների բացակայության, պայմաններում համայնքը օրենքի ուժով վիճելի անժառանգ գույքի նկատմամբ կարող է ձեռք բերել սեփականության իրավունք: Մինչդեռ հայցվորը որնէ գործողություն չի ձեռնակել համայնքին սույն գործի քննությանը որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետնաբար՝ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճոաբեկ բողոքը մերժելու ն սույն որոշման մեջ

5 Առկա է անձնական տվյալ:

16

նշված պատճառարբանություներով ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի

համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի լԱՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ԼԴ/5151/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել