Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-311-Ն3 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) բժշկական հարկադրանքի վարույթի շրջանակներում, անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված, անհնար է նրա՝ դատական նիստին մասնակցության ապահովումը:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, 2-րդ կետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի տարածքում, իսկ 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ հոգեբուժական կազմակերպությունում:»: Հոդված 2. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «քննիչը» բառը փոխարինել «քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում,» բառերով.

2) 2-րդ մասի «կողմերի կարծիքը լսելուց հետո» բառերը փոխարինել «միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար, որից հետո» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-311-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-311-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.07.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-311-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.2021, ՀՕ-306-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-311-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել