Ավետիսյան — ՎԴ/5974/05/20
Ամփոփում
քննելով Անի Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.03.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Անի Ավետիսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձինք՝ Անի Ավետիսյանի սնանկության գործով հիմնական կառավարիչ Արման Միքայելյան ն «Ջի Էմ Է» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյան՝ 26.04.2018 թվականի թիվ 799-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Անի Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 26.04.2018 թվականի
Ամբողջ Տեքստ
Հա ՀԱՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5974/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/5974/05/20
Նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի հունվարի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Անի Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.03.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Անի Ավետիսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձինք՝ Անի Ավետիսյանի սնանկության գործով հիմնական կառավարիչ Արման Միքայելյան ն «Ջի Էմ Է» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյան՝ 26.04.2018 թվականի թիվ 799-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Անի Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 26.04.2018 թվականի թիվ 799-Ա որոշումը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 28.03.2022 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.03.2023 թվականի որոշմամբ Անի Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 28.03.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անի Ավետիսյանը (ներկայացուցիչ՝ Էդգար Հակոբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ 26-րդ, 27-րդ, 28-րդ ն 29-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Դատարանը մի քանի անգամ որոշումներ է կայացրել հետադարձ ծանուցագրի բնօրինակը պահանջելու ն ստանալու Կոմիտեից, որի հիման վրա պետք է նշանակվեր փորձաքննություն, սակայն այդ որոշումները փաստացի ի կատար չեն ածվել: Դատարանը, Կոմիտեից չստանալով հետադարձ ծանուցագրի բնօրինակը, կարճել է գործի վարույթը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ, մերժելով վերաքննիչ բողոքը, անտեսել է նշված հանգամանքը՝ չանդրադառնալով վերաքննիչ բողոքի այն հիմքին, որը վերաբերում էր փաստաթղթաբանական ն ձեռագրաբանական փորձաքենություն նշանակելու միջնորդությունը քննության առարկա չդարձնելու հանգամանքին՝ միայն նշելով, որ դրա անհրաժեշտություն, բացակայել է: Միաժամանակ, փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության բացակայության փաստը պետք է հաստատեր ոչ թե Վերաքննիչ դատարանը, այլ Դատարանը համապատասխան միջնորդությունը մերժելու միջոցով:
Ստորադաս դատարանները լիովին անտեսել են, որ 23.05.2018 թվականի հետադարձ ծանուցագրի պատճենը կարող էր վերաբերել 18.05.2018 թվականին կայացված որոշմանը, այլ ոչ թե սույն գործով վիճարկվող 26.04.2018 թվականին կայացված որոշմանը:
Վերադասության կարգով Անի Ավետիսյանի ներկայացուցչի կողմից վարչական բողոքի առաջին էջում բառացի վերաշարադրվել է Կոմիտեի 30.05.2018 թվականին կայացված 037368/1 որոշման 1-ին էջում նշված այն բովանդակությունը, ըստ որի՝ 26.04.2018 թվականին Կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է թիվ 799-Ա որոշումը` ֆիզիկական անձ Անի Մկրտչի Ավետիսյանից 24.894.342 ՀՀ դրամ գանձելու վերաբերյալ: Դա ինքնին նշանակում է, որ հայցվորի ներկայացուցիչը, բողոքարկելով 30.05.2018 թվականին կայացված թիվ 037368/1 որոշումը, իր բողոքի առաջին էջում բառացի արտագրել է այդ վարչական ակտի 1-ին էջում նշված այդ պարբերությունը, որպիսի
Յ
հանգամանքն էլ ստորադաս դատարանները չէին կարող ն չպետք է մեկնաբանեին այնպես, որ հայցվորն առնվազն 26.06.2018 թվականին ստացած է եղել 26.04.2018 թվականի թիվ 799-Ա որոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.03.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
17 Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 26.04.2018 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 799-Ա որոշման համաձայն՝ որոշվել է Անի Ավետիսյանից գանձել 24.894.342 ՀՀ դրամ պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 24-25):
2) Կոմիտեն 30.05.2018 թվականին կայացրել է Անի Ավետիսյանի արգելանքի ենթակա այլ գույքերի վրա արգելանք դնելու մասին 037368/1 որոշումը, որում նշվել է, որ ֆիզիկական անձ Անի Մկրտչի Ավետիսյանի վերաբերյալ 26.04.2018 թվականին Կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է թիվ 799-Ա որոշումը՝ ֆիզիկական անձ Անի Մկրտչի Ավետիսյանից 24.894.342 ՀՀ դրամ գանձելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 1):
3) Անի Ավետիսյանի 26.06.2018 թվականի հայցադիմումի 1-ին էջում նշվել է, որ 26.04.2018 թվականին Կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է թիվ 799-Ա որոշումը՝ ֆիզիկական անձ Անի Մկրտչի Ավետիսյանից 24.894.342 ՀՀ դրամ գանձելու վերաբերյալ (հատոր 1-րդ, գ.թ. 3):
4) Կոմիտեի կողմից գործի քննության ընթացքում միջնորդություն է ներկայացվել գործի վարույթը կարճելու մասին՝ հայտնելով, որ Անի Ավետիսյանը 26.04.2018 թվականին կայացված թիվ 799-Ա որոշումը ստացել է 23.05.2018 թվականին՝ ի ապացուցումն այդ փաստի՝ Դատարանին ներկայացնելով թիվ Ճ60093298144ի// առաքանու կոդով հետադարձ ծանուցագրի պատճենը (հատոր 2-րդ, գ.թ. 59-61):
5) Երրորդ անձ Անի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Արման Միքայելյանը միջնորդություն է ներկայացրել գործի վարույթը կարճելու մասին` որով հայտնել է, որ նախ Անի Ավետիսյանը թիվ 799-Ա որոշումը ստացել է 23.05.2018 թվականին, բացի այդ՝ Անի Ավետիսյանի ներկայացուցիչ Գայանե Ղուլյանն իր 26.06.2018 թվականի վարչական բողոքում նշում է կատարել 26.04.2018 թվականի թիվ 799-Ա որոշման մասին, որն էլ հիմք ընդունելով՝ երրորդ անձը պնդել է, որ եթե առկա է նման նշում, ապա այն ինքնին նշանակում է, որ Անի Ավետիսյանը ծանուցված է եղել թիվ 799-Ա որոշման մասին (հատոր 2-րդ, գ.թ. 66-67):
4
6) 19.03.2021 թվականին կայացած դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը ներկայացված երկու միջնորդությունների դեմ ներկայացրել է գրավոր առարկություններ, որոնց կցվել են նան ձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու ն ապացույց պահանջելու մասին միջնորդություններ (հատոր 2-րդ, գ.թ. 71-77):
7) ՀՀ վարչական դատարանի 19.03.2021 թվականի «Ապացույցներ պահանջելու մասին» որոշմամբ Կոմիտեից պահանջվել է ներկայացնել ապացուց առ այն, թե ներկայացված հետադարձ փոստային ծանուցագիրը երեք վարչական ակտերից որին է վերաբերում (հատոր 2-րդ, գ.թ. 79-80):
8) 08.06.2021 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հրապարակվել է Կոմիտեի կողմից ներկայացված գրությունն այն մասին, որ Կոմիտեի 26.04.2018 թվականի թիվ 799-Ա որոշումը Անի Ավետիսյանին է ուղարկվել 27.04.2018 թվականին, որը վերջինս ստացել է 02.05.2018 թվականին: Դատարանն արձանագրել է, որ ձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու համար անհրաժեշտ է թիվ ճՇ0093298144Ճ// կոդով հետադարձ ծանուցագրի բնօրինակը, որը վարչական վարույթի նյութերում առկա չէ, իսկ բնօրինակը պահանջվել է Կոմիտեից (դատական նիստի արձանագրություն հատոր 2-րդ, գ.թ 116):
9) 16.02.2022 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Դատարանն արձանագրել է, որ գործում առկա ծանուցագիրը պատճեն է, նշել է, որ Դատարանը ձեռք կբերի Կոմիտեից նշված անդորրագրի բնօրինակը, ն ապացույց այն մասին, որ այդ անդորրագիրը վերաբերում է վիճարկվող վարչական ակտին, ե Դատարանը կնշանակի ձեռագրաբանական փորձաքենություն (դատական նիստի արձանագրություն հատոր 3-րդ, գ.թ. 41):
10) Դատարանի 18.02.2022 թվականի գրությամբ Անի Ավետիսյանին հնարավորություն է տրվել նույն գրությունն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն, որպիսի գրությունը հայցվորը ստացել է 04.03.2022 թվականին, սակայն հայցվորի կողմից սահմանված ժամկետում չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 52-57):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 27-րդ, 28-րդ ն 29-րդ հոդվածների խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էություն, նե որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
5
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյո՛ք վարչական ակտի ուժի մեջ մտնելու փաստը հաստատված համարվել վարչական ակտը ստանալու վերաբերյալ փոստային հետստացման ծանուցագրի պատճենով այն դեպքում, երբ դրանում առկա ստորագրության պատկանելիության փաստը վիճարկվում է հայցվորի կողմից.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել|լթեն կամ անմիջականորեն Օ։Օ`կարող են խախտվել|լրլնրա՝ Հայաստանի 6Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6- րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցնեի նե հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (ւրե՛ս, /Տիյոջմցոծ 2 1հջ Սուօժ Ոոցժօո, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարնոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի ։պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են
6
ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ ն ոչ ամբողջական՝ բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (պե'ս, Տեեելոցտ ռոմ Օէհօրոտջ մ. հօ Սուօժ Խոջմօտ գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Զատոէ՛ս Շիօօրջիօ ւ. Ջօոզուռ գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտաեգությունը: Մյուս կողմից, օրենսդիրը, այս նպատակի իրացման հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, հնարավորություն է տվել շահագրգիռ անձանց՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ինստիտուտի կիրառման միջոցով ապահովել դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի իրացումը (տես, Հակոբ Հակոբյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը
7
վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով յուրաքանչյուր հայցատեսակիի համար սահմանված են ՀՀ վարչական դատարան դիմելու համապատասխան ժամկետներ: Վիճարկման հայցատեսակի համար, մասնավորապես, նախատեսված է դատարան դիմելու երկամսյա ժամկետ, որը հաշվարկվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից սկսված: Իսկ այն դեպքում երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո՝ եռօրա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին Դա կարող է իրականացվեր պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նան հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որնէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
8
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վերոնշյալ հոդվածներով անձի՝ վարչական ակտին տեղեկանալու իրավունքը պաշտպանվում (երաշխավորվում) է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ ն 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով: Դրանց համաձայն՝ այդ իրավունքի խախտման հետնանք է վարչական ակտն այն ստանալու հաջորդող օրն ուժի մեջ մտնելը (տե՛ս «Իզի Սրարտ» ՍՊԸ ըեդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ, թիվ 3-2238/5Դ քաղաքացիական գործ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Հաշվի առնելով, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկի համար ելակետ է դիտարկում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վարույթի մասնակիցներին տվյալ վարչական ակտի մասին իրազեկելու հանգամանքով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի մեկնարկը նս պայմանավորում է վիճարկվող վարչական ակտի մասին վարույթի մասնակիցների կողմից իրազեկվելու հանգամանքով: Սակայն, այն դեպքում, երբ օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանվում է վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ, քան սահմանված է Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ընդհանուր կանոնով, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հոսքն սկսվում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վիճարկման հայցի ընդունելիության փուլում դատարանի կողմից, ի թիվս այլ հարցերի, ենթակա է ստուգման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` հայց ներկայացնելու դատավարական ժամկետի պահպանման հանգամանքը: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանից պահանջվում է հետնյալ հաջորդական գործողությունների կատարումը.
-որոշել երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը,
-պարզել՝ արդյոք վերը նշված ելակետի ն տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջն ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը. (...),
-այն դեպքում, երբ նշված ելակետի ն տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջն ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը, պարզել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդության առկայությունը (բացակայությունը),
- այն դեպքում, երբ նշված ելակետի ն տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջն ընկած ժամանակահատվածը չի գերազանցում երկու ամիսը, սակայն ներկայացված է բաց թողնված ժամկետը Օ Օ։-վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, Օ Օ։»չքննարկել միջնորդությունը՝ որպես առարկայազուրկ միջնորդություն:
9
(..)
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ հաշվի առնելով Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Օրենքի 59-րդ ն 60-րդ հոդվածների կարգավորումները՝ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի ելակետը հնարավոր է որոշել, ըստ այդմ նան՝ ժամկետի պահպանված կամ բաց թողնված լինելը հնարավոր է գնահատել միայն այն պայմաններում, երբ հայցադիմումին կից ներկայացված է վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ապացույց: (...)
Վերը նշված ապացույցները չներկայացնելը հիմք է հայցադիմումը Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ համակցված Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հետ, վերադարձնելու համար: Իսկ այն դեպքում, երբ ընդունելիության փուլում հնարավոր չէ ներկայացնել վերը նշված ապացույցները, ն նման անհնարինությունը հիմնավորված է հայցադիմումում, գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի գործադրմամբ՝ վերը նշված հաջորդական գործողությունները պետք է ձեռնարկվեն գործը քննության նախապատրաստելու փուլում:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քանի դեռ ՀՀ վարչական դատարանն իր տրամադրության տակ չունի վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի ելակետը որոշելու համար անհրաժեշտ` վարչական ակտի ուժի մեջ մտնելու փաստի վերաբերյալ ապացույցը (...), չի կարող գնահատել նշված ժամկետի պահպանված լինելու/չլինելու հանգամանքը (տե՛ս, Հակոբ Հակոբյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վկայակոչված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, արձանագրում է, որ այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատարան է ներկայացվում համապատասխան ապացույց, որի ուսումնասիրության արդյունքում դատարանը եզրահանգում է, որ հայցվորի կողմից բաց է թողնվել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը, ապա վերջինն պետք է հայցվորին հնարավորություն ընձեռի ներկայացնելու վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն՝ ներկայացնելով իր դիրքորոշումը ներկայացված ապացույցի վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատավարական ժամկետը բաց թողնված լինելու դեպքում այն վերականգնելու ընդհանուր կառուցակարգին, դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը բաց թողած անձը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն. Օօ: Նման միջնորդության ներկայացումն օբյեկտիվ իրավական անհրաժեշտություն է Ա հետապնդում է վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու հարցը քննարկելու ն լուծելու միջոցով
10
անձե դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու իրավաչափ նպատակ:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը կարող է հաստատված համարվել միայն վիճարկվող վարչական ակտի, այդ թվում նան վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ անհերքելի ապացույցների առկայության պարագայում: Իսկ նշված հանգամանքի վիճելի լինելու դեպքում հայցվորը պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին (տե'ս, Մհեր Մեացականյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3194/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ այն դեպքում, երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն՝ առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել ն գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետե այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետնանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլնս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը, ինչպես նան 72-րդ հոդվածը պետք է մեկնաբանվեն ն կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված՝ հիմնարար իրավունքների ն ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո (տես, Հովհաննես Չամսարյանն ըեդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավարական ժամկետները բաց թողնելու ն վերականգնելու մասին իրավակարգավորումները վերաբերում են ոչ միայն հայցադիմումի ընդունելիության, այլն վարչական դատավարության մյուս փուլերին: Ըստ այդմ, վարչական դատավարության բոլոր փուլերում վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի իրավակարգավորմանը համապատասխան պարտավոր է կատարել մատնանշման իր պարտականությունը, այդ թվում նան՝ մատնանշելով կողմերին դատավարական ժամկետների բացթողնման դեպքում դրանք վերականգնելու նպատակով միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե
11
դատավարության որոշակի փուլում վարչական դատարանը մատնանշման իր պարտականությունը չի կատարել, ապա նա զրկված չէ իր այդ պարտականությունը կատարելու հնարավորությունից դատավարության հետագա փուլերում՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունների ն ներկայացրած նոր ապացույցների հիման վրա, իսկ այդ պարտականության կատարման պարագայում դատավարության մասնակցի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու դեպքում կիրառվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական հետնանքը, այն է՝ դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը (տե'ս, Աշոտ Ուլիխանյանն ըեդդեմ Երնան համայնքի, երրորդ անձինք Լուսիկ Պետրոսյանի, «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/2731/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հարցը լուծելու գործընթացը սերտորեն առնչվում է ապացուցման գործընթացի հետ, քանի որ այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում դատարանի մոտ կասկած է առաջանում՝ հայց ներկայացնելու դատավարական ժամկետի պահպանված լինելու վերաբերյալ, վերջինս պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի գործադրմամբ միջոցներ ձեռնարկել` պարզելու հայց ներկայացնելու դատավարական ժամկետի պահպանված լինելու հանգամանքը:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարանը նուն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
Նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:
Իսկ նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա'մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛ մ փորձագետին:
12
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման Ա գնահատման միջոցով: (.) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴՏ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է նան, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում՝ գրավոր ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով, ն անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները: դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (ե՛ս, Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյաեն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի" թիվ ՎԴ/3786/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ որ ըստ էության` օրենսդրի կողմից, ապացույցներն առանձնացվում են՝ ըստ իրենց տեսակային հատկանիշների, այսինքն` յուրաքանչյուր իրեղեն կամ գրավոր ապացույց, որն իր արտահայտման ձնով կամ իր բովանդակած տեղեկատվությամբ պարունակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ, պետք է հետազոտվի Ա գնահատվի դատարանի կողմից (տես «Սյունյաց Վոթը» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի' թիվ ՎԴ/3181/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2022 թվականի որոշումը):
13
Այսպիսով Վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: Դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտութան վրա: Դատական ակտի հիմնավորվածութան ն պատճառաբանվածության օրենսդրական պահանջի պահպանման կարնոր պայման է հանդիսանում դատական ակտի պատճառաբանական մասում դատարանի կողմից ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման հիմքերը ցույց տալը: Դատարանը բոլոր դեպքերում գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցի բացակայության դեպքում իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ ապացույցները ձեռք բերելու նպատակով, ինչը բխում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("624 օքԲ6լօ") պարզելու սկզբունքից:
Ամբողջ վերոգրյալից հետնում է, որ այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ներկայացված փաստական հանգամանքների, ինչպես նան դրանք հաստատող ապացույցների ուսումնասիրության արդյունքում կասկած է առաջանում հայցվորի՝ դատարան հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնված լինելու վերաբերյալ, ապա դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում մատնանշել հայցվորին բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանը կարող է հաստատված համարել հայցվորի կողմից հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բաց թողնման փաստը միայն անհերքելի ապացույցների հիման վրա, իսկ դրանց վիճելի լինելու դեպքում պարտավոր է հնարավորություն ընձեռել հայցվորին ներկայացնելու իր դիրքորոշումը տվյալ ապացույցների վերաբերյալ: Հետնաբար այն դեպքում, երբ դատարան ներկայացված ապացույցներով միանշանակ չի հաստատվում հայցվորի կողմից հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնված լինելու փաստը, կամ վերջինս վիճարկում է այդ ապացույցների արժանահավատությունը, ն դատարանի մոտ ողջամիտ կասկած է ծագում դրանց արժանահավատության վերաբերյալ, ապա դատարանը չի կարող հաստատված համարել դատավարական ժամկետը բաց թողնված լինելու փաստը՝ հիմնվելով միայն տվյալ ապացույցների վրա, ն պարտավոր է ձեռնարկել 6համապատասխան միջոցներ բացահայտելու այդ ապացույցների արժանահավատությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ որպես վարչական ակտի ուժի մեջ մտնելու փաստը հաստատող ապացույց պատասխանողի կողմից դատարան է ներկայացվում վարչական ակտը ստանալու վերաբերյալ փոստային հետստացման ծանուցագրի պատճենը, որի վրա առկա ստորագրության պատկանելիության փաստը
14
վիճարկվում է հայցվորի կողմից, ապա տվյալ դեպքում այդ փաստաթուղթը՝ որպես հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտը ստանալու փաստը հաստատող ապացույց դիտարկելու համար դատարանը, նախ, պետք է ձեռնարկի համապատախան միջոցներ՝ հայցվորի կողմից վեճի առարկա վարչական ակտը ստանալու պահը այլ ապացույցների ձեռքբերման ն դրանց համակցությամբ ուսումնասիրության արդյունքում հաստատված համարելու համար, մասնավորապես` պահանջի փոստային հետստացման անդորրագրի բնօրինակը, նշանակի դատաձեռագրաբանական փորձաքննություն, ձեռք բերի այլ վերաբերելի ապացույցներ, որոնց բազմակողմանի հետազոտման արդյունքում կբացահայտվի վիճարկվող վարչական ակտը ստանալու պահը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Անի Ավետիսյանը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 26.04.2018 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 799-Ա որոշումը:
Դատարանը վարչական գործի վարույթը կարճել է՝ արձանագրելով, որ «(...)Սույն գործի նյութերից հետնում է, որ Անի Ավետիսյանի ներկայացուցիչ Գայանե Ղուլյանը 26.06.2018 թվականին այլ վարչական ակտի դեմ վարչական բողոք է ներկայացրել Կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, որպիսի բողոքում նշել է հետնյալը. «... 26.04.2018 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է թիվ 799-Ա որոշումը' ֆիզիկական անձ Աեի Մկրտչի Ավետիսյանից 24.894.342 ՀՀ դրամ գանձելու վերաբերյալ ...»:
Վերոգրյալից հետնում է, որ Անի Ավետիսյանն առեվազն եշված վարչական բողոքը ներկայացնելիս' 26.06.2018 թվականին, տեղյակ է եղել սույն գործով վիճարկվող որոշման մասին:
Ավելիե' գործում առկա է փոստային հետստացման ծանուցագիր (460093298144Խ1 ն նշված բեռնային համարով «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքից հանված քաղվածք, որից հետնում է, որ նշված բեռնային համարով ծրարը 23.05.2018 թվականին հանձեվել է հասցեատիրոջը:
Դատարանի 18.02.2022 թվականի գրությամբ հայցվորին հնարավորություն է տրվել նույն գրությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բաց թողեված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն, որպիսի գրությունը հայցվորը ստացել է 04.03.2022 թվականին, սակայն հայցվորի կողմից սահմանված ժամկետում չի ներկայացվել բաց թողեված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն:
Հիմք ընդունելով վերոգրյալ փաստական հանգամանքները" Դատարանը գտնում է, որ հայցվորը վիճարկվող որոշման մասին իրազեկված է եղել առեվազն 26.06.2018 թվականին, երբ ներկայացվել է վարչական բողոք, որպիսի դեպքում հայցադիմումը ներկայացնելու պահին արդեն լրացած է եղել հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի Լին կերով սահմանված դատավարական ժամկետը, իսկ այդ փաստի մասին Դատարանի կողմից 18.02.2022 թվականի գրությամբ կատարված
15
մատեանշումից հետո հայցվորը սահմանված ժամկետում չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերակաձգնելու միջնորդություն:
(-.) Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ սույն գործով լրացել է վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը, իսկ այդ հանգամանքը հիմք է գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով կարճելու համար»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Անի Ավետիսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «(...) Անի Ավետիսյանի ներկայացուցիչ Գայանե Ղուլյանի կողմից 26.06.2018թ. մեկ այլ` վարչական ակտի դեմ ներկայացված վարչական բողոքի բովանդակությունը նե գործում առա փոստային հետստացման ծանուցագրի (460093298144Խ) ու նշված բեռնային համարով «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքից հանված քաղվածքը
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/5974/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
