Մանասերյան — ԿԴ/2293/02/10
Ամփոփում
քննելով (Սկիզբ Մեդիա Կենտրոնե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ Ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Թաթուլ Մանասերյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը (Ժամանակե օրաթերթի առաջին էջում հերքել Թաթուլ Մանասերյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև որպես փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով` 2.000.000 ՀՀ դրա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2293/02/10
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան
Դատավորներ՝
Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2293/02/10
2012թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2012 թվականի ապրիլի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով (Սկիզբ Մեդիա Կենտրոնե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ Ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Թաթուլ Մանասերյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը (Ժամանակե օրաթերթի առաջին էջում հերքել Թաթուլ Մանասերյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև որպես փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով` 2.000.000 ՀՀ դրամ, փաստաբանի վարձատրության գումարը` 500.000 ՀՀ դրամ և նախապես վճարված պետական տուրքի գումարը: Ընդ որում, Թաթուլ Մանասերյանը մասնավորեցրել է, որ (Ժամանակե օրաթերթում 29.09.2010 թվականին հրապարակված (Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մե վերտառությամբ հոդվածում իր պատիվն ու արժանապատվությունն արատավորել են այն տեղեկությունները, թե (ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քր. գործ է հարուցվելե և (նրան կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջե, իսկ նույն օրաթերթի սեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածում` հոդվածի վերնագիրը` (Պրն Մանասերյան, $ 40.000 տոկոսով չեք տվե՞լե, և (Թաթուլ Մանասերյանը տվել է 40.000 դոլար՝ 12% տոկոսադրույքովե արտահայտությունը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.09.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պարտավորեցնել Ընկերությանը հերքելու (Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29.09.2010 թվականի համարի առաջին էջում` վերևի աջ կողմում (Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մե խորագրով հոդվածում Թաթուլ Մանասերյանի
պատիվն
ու
արժանապատվությունն
արատավորող
(զրպարտող)
տեղեկությունները (այն է` ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում` հատուկ կարևորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջ) և հերքումը տպագրել նույն (Ժամանակե օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում (Հերքումե խորագրի ներքո հետևյալ բովանդակությամբ. ((Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29 սեպտեմբերի 2010 թվականի համարի առաջին էջում` վերևի աջ կողմում (Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մե խորագրով հոդվածը, որում հայտնվում էր, որ (ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում` հատուկ կարևորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջե։ Հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանըե։ Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափն ու տեսակը չպետք է զիջի (Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29 սեպտեմբերի 2010 թվականի համարի առաջին էջում` վերևի աջ կողմում (Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մե խորագրով հոդվածի տեղեկատվությանը։ Ընկերությունից բռնագանձել 510.000 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 200.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրություն, 10.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2011 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.09.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Թաթուլ Մանասերյանը։
3
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում
հիմնավորումներով.
ներքոհիշյալ
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանի որոշումից հետևում է, որ դատաքննության փուլում վիրավորանքի կամ զրպարտության վերաբերյալ տարածված տեղեկատվության աղբյուրի բացահայտումը և դրա հիման վրա
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի
9-րդ կետի ուժով
տեղեկատվությունը տարածողին պատասխանատվությունից ազատելն անհիմն է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումն ուղղակի հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջին: Մասնավորապես` նշված նորմի տառացի մեկնաբանությունից
հետևում
է,
որ
օրենսդիրը
զրպարտության
համար
պատասխանատվությունից ազատելու երեք պահանջ է սահմանել` 1) եթե լրագրողն իր հրապարակած հոդվածում հղում է կատարել աղբյուրին (հեղինակին), 2) եթե լրագրողն իր հրապարակած հոդվածում թեև հղում չի կատարել աղբյուրին (հեղինակին), սակայն աղբյուրը (հեղինակը) հայտնի է, 3) եթե լրագրողն իր հրապարակած հոդվածում թեև հղում չի կատարել աղբյուրին (հեղինակին), սակայն հետագայում բացահայտել է հեղինակի անունը: Տվյալ դեպքում թեև լրագրողը չէր նշել հեղինակի անունը, սակայն Դատարանում բացահայտել է այն: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ (Ժամանակե օրաթերթը 30.09.2010 թվականի համարում հստակեցրել է նախորդ օրը տպագրված հոդվածը` նշելով, որ (կա վաշխառության փաստով հարուցված գործ, որով որպես մեղադրյալ անցնում է այլ անձ …ե: Բացի այդ, (Ժամանակե օրաթերթը երբևիցե չի ստացել հերքման տեքստ, հետևաբար չէր կարող այն տպել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Պատասխանողը կարող է ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ հոդվածում հղում կատարած լինի տեղեկատվության աղբյուրին, իսկ հղումը պետք է լինի պատշաճ, այսինքն` լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի, հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը:
30.09.2010 թվականի հոդվածը չի կարող դիտվել որպես նախորդ հոդվածի հերքում, քանի որ այդ հոդվածում լրագրողը նշել է, որ Թաթուլ Մանասերյանից պահանջել է հերքման տեքստ ուղարկել: Բացի այդ, (Հերքումե խորագրի ներքո Ընկերության կողմից որևէ հրապարակում չի եղել: Ավելին, 20.10.2010 թվականին Ընկերությանը ներկայացվել է պահանջագիր և կից հերքման տեքստը, որի վերաբերյալ, սակայն, որևէ արձագանք չի եղել, ինչից հետո Թաթուլ Մանասերյանը դիմել է իր իրավունքների դատական պաշտպանության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերությունը (Ժամանակե օրաթերթի հրատարակիչն է։
2) (Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29.09.2010 թվականի համարի առաջին էջի աջ կողմում հրապարակվել է տեղեկատվություն, որը վերնագրված է. (Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մե։ Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները. (Մեր
4
տեղեկություններով` ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում` հատուկ կարևորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջ։ Մեկ այլ քրգործի շրջանակներում որպես վկա հրավիրված անձանցից մեկը միամիտ բերանից թռցրել է, որ Թաթուլ Մանասերյանն իրեն տոկոսով փող է տվել։ Ասում են` այդպես էլ ծնվել է քրգործըե (հատոր 1-ին, գ.թ. 11): Նշված հոդվածում բացակայում է հղումը տեղեկատվության աղբյուրին:
3) (Ժամանակե օրաթերթի թիվ 160 (1861), 30.09.2010 թվականի համարի առաջին էջի ձախ կողմում հրապարակվել է տեղեկատվություն, որը վերնագրված է. (Պրն Մանասերյան, $ 40.000 տոկոսով չեք տվե՞լե։ Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները. ((Ժամանակե-ում նախօրեին հրապարակված լուրից ((Քրգործ՝ Աժ նախագահի խորհրդականի դե՞մե) անհանգստացած և զայրացած՝ երեկ խմբագրություն էր զանգահարել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Թաթուլ Մանասերյանը և պահանջում էր, որ հերքենք և ներողություն խնդրենք ոչ ճիշտ տեղեկատվության համար։ Որպես հիմնավորում՝ նշում էր, որ ինքն անձամբ հետաքրքրվել է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի պետ Մաթևոսյանից, թե կա՞ իր դեմ վաշխառության փաստով հարուցված քրգործ, թե ոչ, Մաթևոսյանն էլ բացասական պատասխան էր տվել։ Մանասերյանն ասաց, որ ոստիկանությունն էլ է հերքել և մեզ ևս առաջարկեց անձամբ զանգել այդ պաշտոնյային և համոզվել։ Բայց մենք զանգահարեցինք ոստիկանության լրատվական ծառայություն, որտեղ այնքան էլ տեղյակ չէին և առաջարկեցին՝ հաջորդ օրը զանգահարել մինչև քննիչներից պարզեն։ Պարոն Մանասերյանին խնդրեցինք, ամեն դեպքում՝ հերքման տեքստ ուղարկել, սակայն նա ասաց, որ դա կանի, երբ մեզնից տեղեկանա, թե ինչ են պատասխանել ոստիկանությունից։ Նաև հերքեց, որ ինքը նախօրեին ցուցմունք է տվել։ Այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ կա վաշխառության փաստով հարուցված գործ, որով որպես մեղադրյալ անցնում է այլ անձ, ում Թաթուլ Մանասերյանը տվել է 40.000 դոլար՝ 12% տոկոսադրույքով։ Նախաքննությունը դեռ շարունակվում է։ Այլ մանրամասներ առայժմ չենք հրապարակում և այսօր անպայման կզանգահարենք ոստիկանությունե (հատոր 1-ին, գ.թ. 10): Նշված հոդվածը տպագրված չէ (Հերքումե խորագրի ներքո:
4) 20.10.2010 թվականին Թաթուլ Մանասերյանը հերքման պահանջ է ներկայացրել (Ժամանակե օրաթերթը հրատարակող Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 12-13): Հերքման պահանջը բավարարելու վերաբերյալ գործում ապացույցներ չկան:
5) Ընկերության միջնորդության և 09.06.2011 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Ընկերությունն Անտոն Առակելովին վկայակոչել է որպես բացահայտման ենթակա աղբյուր (հատոր 1-ին, գ.թ. 124, 127, 195):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Բողոքի քննությանն անդրադառնալիս Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման առումով առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն, ուստի նախ և առաջ անդրադառնում է վերոնշյալ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը:
Ա. ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության
5
իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես. 1.
Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2.
Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, 3.
Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4.
Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:
Նախատեսված է օրենքով
Օրենքով նախատեսված լինելու պահանջն առաջին հերթին հանգում է համապատասխան ներպետական օրենքի առկայության: Միաժամանակ որոշակի պահանջներ պետք է նախատեսվեն նաև այդ օրենքի որակական հատկանիշների համար:
Մասնավորապես այն պետք է լինի ընդհանուր կիրառման ներքին ակտ, պետք է լինի հստակ և յուրաքանչյուրին հասանելի:
Այդ մասին է վկայում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Այսպես` Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայում նշված (նախատեսված է օրենքովե արտահայտությունը պահանջում է ոչ միայն ներպետական օրենքի առկայություն, այլև այն վերաբերում է օրենքի որակին: Օրենքը պետք է հասանելի և կանխատեսելի լինի, այսինքն` ձևակերպված լինի բավականաչափ հստակ, որպեսզի անհատին հնարավորություն ընձեռի անհրաժեշտության դեպքում կարգավորել իր վարքագիծը (տեԲս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ
Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 49, Սանոմա Ուիտգեվերս Բ. Վ.-ն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 14.09.2010 թվականի վճիռը, կետ 81):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1րդ հոդվածի սահմանադրականության հարցը քննարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ` ճանաչվելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, հետևաբար (նախատեսված է օրենքովե հասկացության որակական պահանջները համապատասխանում են նաև դրանց սահմանադրականության տեսանկյունից:
6
Հետապնդում է իրավաչափ նպատակ
Արտահայտվելու նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար: Խոսքի ազատության սահմանափակումները նախատեսված են թեԲ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում, թեԲ (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասինե միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետում, թեԲ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ97-Ն օրենքի ընդունումը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ և օրենսգիրքը լրացվեց նոր` 1087.1-րդ հոդվածով, նպատակ ունի ապահովել անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը այլ անձանց ոտնձգություններից, հստակեցնել զրպարտություն և վիրավորանք հասկացությունները, զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը և համարժեք դարձնել պատասխանատվությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթները հետապնդում են իրավաչափ նպատակ, այն է` ապահովել անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակներին
Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տեԲս (Աուտրոնիկե բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, (Գրոպպերա
ռադիոե բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (անհրաժեշտե հասկացությունը նշանակում է, որ սահմանափակումն առաջացել է հասարակական կամ սոցիալական կարիքներից և առկա է ճնշող հասարակական կարծիք այդ հարցում: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց համարվելու համար միջամտությունը պետք է (բավականաչափե հիմնավորված լինի, ինչը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ գործով հանրությանը հուզող յուրաքանչյուր հայեցակետ (տեԲս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ
Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 65): Հետապնդվող իրավաչափ նպատակներին միջամտության համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության միջոցների բնույթն ու խստությունը
(տեԲս Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանի 04.04.2001 թվականի վճիռը, կետ 69): Պատասխանատվության համար ընտրված միջոցի բնույթը և խստությունը գնահատելիս
7
անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դրանք պարզման ենթակա ինքնուրույն հարցեր են:
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բոլոր դեպքերում համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել կիրառված միջոցների պիտանիությունը: Սա ենթադրում է, որ պատասխանատվության միջոցների կիրառման լիազորություն ունեցող սուբյեկտը ընտրում է հնարավոր միջոցներից պիտանին: Պիտանի միջոցների մեկից ավելիի առկայության դեպքում պետք է ընտրվի այն միջոցը, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից միայն նա, որը հնարավորություն է տալիս առավել նվազ ձևով միջամտելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին ապահովել այլ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Բ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կանոնակարգումները
Վնաս պատճառողը և տուժողը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Վերոնշյալ դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը:
Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով:
Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության սուբյեկտների շրջանակի սահմանափակում օրենսդիրն արդարացիորեն չի նախատեսել, և այդպիսիք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ինչպես վնաս կրողի, այնպես էլ վնաս պատճառողի կողմում կարող են հանդես գալ մեկից ավելի անձինք, և այս դեպքում ծագում է անձանց բազմաթվությամբ պարտավորություն: Ըստ այդմ էլ վնաս պատճառողները հանդես կգան որպես համապարտ պարտապաններ, եթե ծագած պարտավորությունը (վնասի հատուցումը) անբաժանելի է, իսկ տուժողները` որպես համիրավ պարտատերեր: Նշված դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի և 1073-րդ հոդվածի կանոնակարգումները:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թեև մեկնաբանվող դրույթը ուղղակիորեն չի ամրագրում անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձանց պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու հնարավորություն, սակայն այն միաժամանակ չի էլ բացառում նման հնարավորությունը, ուստի անկախ լրիվ գործունակության առկայությունից կամ բացակայությունից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ հոդվածներ)` անձը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր պատիվն ու արժանապատվությունը: Այս դեպքում դատարան համապատասխան հայց կարող են ներկայացնել անգործունակի կամ սահմանափակ գործունակի օրինական ներկայացուցիչները (ծնող, խնամակալ, հոգաբարձու): Ինչ վերաբերում է իրավունակությունը դադարած, այսինքն` մահացած կամ մահացած ճանաչված քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելուն, ապա վերջինիս իրավական կարգավորումն ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ կետում, որի համաձայն` քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ
8
անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո: Որպես շահագրգիռ անձ կարող են հանդես գալ ինչպես վերջինիս ժառանգները, այնպես էլ յուրաքանչյուր անձ, ով կապացուցի նշված հարցում իր շահագրգիռ անձ լինելը:
Վիրավորանքը և զրպարտությունը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:
Անդրադառնալով
կոնկրետ
արտահայտության`
վիրավորանք
գնահատելու
չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ`
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր,
որոնք
բովանդակային
առումով
կապված
են
վիրավորողի
արած
արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով
9
տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:
Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տեԲս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տեԲս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական
դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ:
Անդրադառնալով (Ստույգ փաստերե եզրույթին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. (Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ
10
հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:ե (տեԲս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46): Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տեԲս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են (Գերակա հանրային շահիցե, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: (Գերակա հանրային շահըե գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
11
Անդրադառնալով
կոնկրետ
արտահայտության`
զրպարտություն
գնահատելու
չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տեԲս Դյուլդին և
Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերն արդեն իսկ անդրադարձ կատարվել է (հրապարակային ներկայացնելե, (փաստերե և (գնահատողական դատողություններե եզրույթներին և դրանց մեկնաբանությունները հավասարապես կիրառելի են նաև զրպարտության դեպքերի համար` ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին չի անդրադառնում դրանց: Հետևաբար, նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Վերը նշված չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները որպես զրպարտություն գնահատելիս: Միաժամանակ հարկ է նկատել, որ օրենսդիրն ամրագրել է պայմաններ, երբ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն: Նշված պայմաններն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետում: Ըստ նշված կետի` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի
կողմից
քննվող
գործի
հանգամանքների
վերաբերյալ
կատարված
արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
Վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և
12
իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք `
1. Վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված (մինչդատականե և (դատական վարույթե տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ):
2. Պայմանավորված են գերակա հանրային շահով: Վճռաբեկ դատարանը վերևում տրված մեկնաբանությամբ արդեն իսկ անդրադարձել է (գերակա հանրային շահե արտահայտության մեկնաբանմանը, ուստի կրկին չի անդրադառնում դրան: Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հուլիսի, 2012 թ.
- Գործի #:
- ԿԴ/2293/02/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
