Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ավետիսյան — ԵԴ/0051/11/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ավետիսյան — ԵԴ/0051/11/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0051/11/1820 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 4-րդ բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր Ռ.Դավթյանը (այսուհետ՝ նաև Հետաքննության մարմին)՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացրել Մարիամ Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և (Գրավե ՍՊ ընկերության տնօրեն Համլետ Հարությունյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ, 193րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով: Հետա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0051/11/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0051/11/18

Նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ՝

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

մասնակցությամբ դատախազ՝

Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

ներկայացուցիչ՝

Հ.ԱՆԱՆՅԱՆԻ

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

դռնբաց

դատական

նիստում,

քննության

Ն.ԹՈւՄԱՆՅԱՆԻ

ք.Երևանում

առնելով

ՀՀ

վերաքննիչ

քրեական

դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի և դիմող Կարեն Ասատրյանի ներկայացուցիչ Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքները,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 4-րդ բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր Ռ.Դավթյանը (այսուհետ՝ նաև Հետաքննության մարմին)՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացրել Մարիամ Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և (Գրավե ՍՊ ընկերության տնօրեն Համլետ Հարությունյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ, 193րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով: Հետաքննության մարմնի նշված որոշման դեմ Մ.Ավետիսյանի ներկայացուցիչ Հ.Անանյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի` 2018 թվականի հունվարի 24-ի որոշմամբ մերժվել է:

2. 2018 թվականի փետրվարի 21-ին դիմող Մ.Ավետիսյանի ներկայացուցիչ Հ.Անանյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և Մ.Ավետիսյանի իրավունքների խախտումը:

Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ նշված բողոքը բավարարել է, Հետաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացրել է և վարույթն իրականացնող

մարմնին

պարտավորեցրել

վերացնելու

Մ.Ավետիսյանի

իրավունքների խախտումները:

3. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանի և դիմող Կ.Ասատրյանի ներկայացուցիչ Ա.Թամրազյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունվարի 18-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

3

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը և դիմող Կ.Ասատրյանի ներկայացուցիչ Ա.Թամրազյանը վճռաբեկ բողոքներ են բերել, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության

մյուս

մասնակիցների

կողմից

վճռաբեկ

բողոքների

պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հետաքննության մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն՝ ((…) 2017թ. դեկտեմբերի

11-ին

(…)

ստացվել

է

քաղաքացի

Մարիամ

Ավետիսյանի

(հաղորդում

հանցագործության մասինե վերնագրով գրությունն այն մասին, որ (…) [իր և (Գրավե ՍՊԸ-ի միջև առկա ԵԿԴ/0262/04/14 սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանը] չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սնանկության կառավարչի իր լիազորությունները: Մասնավորապես՝ սնանկության կառավարիչը չի վերլուծել պարտապանի ֆինանսական վիճակը, (…) չի իրականացրել իր հիմնական գործառույթը՝ (…) պարտապանի գույքի հայտնաբերումը և գույքի վաճառքից առաջացող միջոցներով պարտատերերի պահանջների բավարարումը: (…) Մ.Ավետիսյանը փաստել է, որ (…) սնանկության կառավարիչը իր գործողություններով (անգործությամբ) խախտել է նաև (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 23.1, 29-րդ, 54-րդ, 58-րդ և 81-րդ հոդվածների պահանջները և կարծիք հայտնել, որ անհրաժեշտ է դիտարկել կառավարչի գործողություններում (անգործությունում) ՀՀ քրեական

օրենսգրքի

192-րդ,

193-րդ

և

214-րդ

հոդվածներով

սահմանված

հանցակազմի հատկանիշների առկայության հանգամանքը: (…)

2017թ. դեկտեմբերի 13-ին (…) Մ.Ավետիսյանը բացատրություն է տվել (…), որ (…) (Գրավե ՍՊԸ-ի (…) ղեկավար Համլետ Հարությունյան[ի առաջարկով] (…) 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին (…) (Գրավե ՍՊԸ-ին մաս-մաս ըստ տարեթվերի փոխառության պայմանագրերով տվել է շուրջ 147.999 ԱՄՆ դոլար (…): Վերջինս նշել է, որ իր նախորդ ներկայացուցիչ փաստաբանի միջոցով սնանկության դիմում է ներկայացրել դատարան, որի հիման վրա նշանակվել է կառավարիչ, ով չի կատարել

4

իր գործառույթները, ավելին (…) համագործակցել է (Գրավե ՍՊԸ-ի ղեկավարների հետ, որպեսզի ստեղծի անհնարինություն որևէ գումար բռնագանձելու, այսինքն՝ նպաստել է, որ ընկերությունը սնանկի դատավարական կարգավիճակ ձեռք բերի: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշված սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանը բացատրություն է տվել, որ (…) չնայած իր կողմից 02.03.2015թ.

կատարված

հարցմանը,

պարտապանի

կողմից

սեփականության

իրավունքով իրեն պատկանող գույքի ցանկի, (…) այլ գույքային իրավունքների վերաբերյալ վերջինս տեղեկություններ չի ներկայացրել: Բացի այդ, Կ.Ասատրյանը հայտնել է նաև, որ իր կողմից կազմակերպվել է գույքագրում, որի ժամանակ հայտնաբերվել են ընդամենը սեղաններ, աթոռներ և երկաթյա պահարաններ: Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն չի կատարվել, քանի որ իր կողմից

կատարված

գրավոր

հարցումներին

պարտապանի

կողմից

որևէ

տեղեկատվություն կամ փաստաթուղթ չի ներկայացվել, որից հետո ինքը 12.07.2017թ. հարցում է կատարել ՀՀ կենտրոնական բանկին (…), սակայն մինչև օրս չի ստացվել կենտրոնական բանկի պատասխանը: Վերոգրայլից բացի, Կ.Ասատրյանը նշել է, որ (…) (Գրավե ՍՊԸ-ի նկատմամբ (…) [հարուցված] քրեական գործի շրջանակներում ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ ամբողջ փաստաթղթերն առգարվվել են և նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն՝ նշված փաստաթղթերի հիմքով, որն էլ իր հերթին անհնարին է դարձրել պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: (…) Ինչ վերաբերում է, թե ինչու գործողություններ չի ձեռնարկել պարտապանի գույքի կազմը բացահայտելու համար, Կ.Ասատրյանը պատասխանել է, որ դատարանի կողմից սնանկության գործի շրջանակներում համապատասխան գերատեսչություններին

արդեն

իսկ

կատարվել

են

հարցումներ,

ուստի

նպատակահարմար չի գտել կատարել նույն հարցումները: Իսկ թե ինչու չի ՊԵԿ քննչական մարմնից

համապատասխան

հարցմամբ

պահանջել պարտապանի

ֆինանսական և այլ փաստաթղթերը, վերջինս նշել է, որ դա իրեն ոչինչ չէր տա, մինչև նշված գործի շրջանակներում չլիներ համապատասխան քննչական որոշում կամ դատական ակտ, որոնցում արտացոլված կլինեին պարտապանի գործունեությանը վերաբերվող բոլոր գործառույթները: Վերոգրյալից բացի, (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով սահմանված մնացած բոլոր գործողությունները չկատարելը Կ.Ասատրյանը

կրկին

մեկնաբանել

փաստաթղթերի

(…)

և

է

կենտրոնական

պարտապանի

բանկից

ֆինանսական

հարցման

և

այլ

պատասխան[ի

5

բացակայությամբ]:

Գույքագրումն

ուշ

կատարելու

վերաբերյալ

Կ.Ասատրյանը

հայտնել է, որ մի քանի անգամ պատշաճ ծանուցել է և պարտատիրոջը և պարտապանին գույքագրում կատարելու մասին, սակայն նրանցից ոչ ոք չի ներկայացել, իսկ (Գրավե ՍՊԸ-ի տարածքն էլ պատկանել է այլ անձի, որը փակ է եղել, այդ իսկ պատճառով գույքագրումը կատարվել է միայն 17.03.2017թ.: (Գրավե ՍՊԸ-ի ղեկավար Համլետ Հարությունյանը բացատրություն է տվել այն մասին, որ (…) Մ.Ավետիսյանի [հետ] (…) գումարային խնդիրը լուծելու և պարտավորությունները

մարելու

նպատակով

կնոջ՝

Ս.Հարությունյանին

սեփականության իրավունքով պատկանող, Մաշտոցի 43/33 հասցեում գործող (Գրավե ՍՊԸ փաստացի գործունեության տարածքը նվիրաբերել է Մ.Ավետիսյանի որդուն՝ Սերգեյ Վարդանյանին, որից հետո նշված տարածքի բանալիները հանձնել է վերջիններիս: Հ.Հարությունյանը հայտնել է նաև, որ նշված տարածքը նվիրաբերելու ժամանակ (Գրավե ՍՊԸ-ի անունով որևէ գույք, կամ հիմնական միջոց և որևէ թանկարժեք իր չի եղել, վերջինիս գործունեությունն արդեն փաստացի դադարեցված է եղել և այդտեղից բացակայել են շրջանառու միջոցները: Դրանից հետո տեղեկացել է, որ Մ.Ավետիսյանը դիմում է ներկայացրել դատարան (Գրավե ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու համար (…):

(…) [Ն]ախապատրաստվող նյութերի շրջանակներում զննության են ենթարկվել (…) ԵԿԴ/0262/04/14 քաղաքացիական գործի նյութերը (…) որոնցով պարզվել է, որ 03.12.2014թ. Մ.Ավետիսյանը դիմում է ներկայացրել նշված դատարան (Գրավե ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու համար (…): Միաժամանակ 23.09.2014թ. վճռով (Գրավե ՍՊԸ-ի և Մ.Ավետիսյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, սակայն

նշված

համաձայնությունով

սահմանված

պարտականությունները

չկատարելուց հետո 13.01.2015թ. վճռով (Գրավե ՍՊԸ ճանաչվել է սնանկ, որից հետո 09.02.2015թ.

դատարանը

[համապատասխան

պետական

մարմիններին]

(…)

տեղեկացրել է, որ 13.01.2015թ. վճռով (Գրավե ՍՊԸ[-ն] ճանաչվել է սնանկ, միաժամանակ խնդրելով հայտնել (Գրավե ՍՊԸ-ի անվամբ

որևէ իրավունք

արժեթղթերի, անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, մաքսային հսկողության տակ գտնվող որևէ սեփականության կամ այլ գույքի նկատմամբ գրանցված լինելու վերաբերյալ

տեղեկություններ:

Նշված

գերատեսչություններից

ստացված

տեղեկությունների համաձայն՝ (Գրավե ՍՊԸ անվամբ որևէ իրավունք արժեթղթերի,

6

անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, մաքսային հսկողության տակ գտնվող որևէ սեփականության կամ այլ գույքի նկատմամբ գրանցված չեն եղել: Միաժամանակ

նյութերի

նախապատրաստման

ընթացքում

կատարված

հարցումներով պարզվել է նաև, որ ՀՀ ՖՆ աշխատակիցների կողմից 28.11.2014թ. մինչև 15.01.2015թ. ընկած ժամանակահատվածում (Գրավե ՍՊԸ-ում իրականացվել է (…) ստուգում, որի արդյունքում (Գրավե ՍՊԸ-ի վրա կազմվել է 143.800.436 ՀՀ դրամի ակտ և ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62204814 քրեական գործը, որի նախաքննության ընթացքում առգրավվել են (Գրավե ՍՊԸ-ին պատկանող հաշվապահական և այլ գործունեության փաստաթղթերը (…):

Բացի

այդ,

ՀՀ

ԿԱ

անշարժ

գույքի

կադաստրի

պետական

կոմիտեի

աշխատակազմի (Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնե ստորաբաժանմանը կատարված հարցմանն ի պատասխան ստացվել է Մաշտոցի պողոտայի 43/33 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2013թ. մինչև օրս կատարված գործարքների հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները, ըստ որի 12.06.2013թ. անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով նույն հասցեում գտնվող 41.2 քմ մակերեսով անշարժ գույքը սեփականատեր Սուսաննա Հարությունյանի կողմից նվիրաբերվել է քաղաքացի Սերգեյ Վարդանյանին, ում անունից լիազորված անձ Մ.Ավետիսյանը

07.12.2017թ.

անշարժ

գույքի

առուվաճառքի

պայմանագրով

անմիջապես վաճառել է այն քաղաքացի Արա Հովսեփյանին: (…):

(Գրավե

ՍՊԸ-ի

և

վերջինիս

ղեկավար

Հ.Հարությունյանի

կողմից

կանխամտածված սնանկության արհեստական հատկանիշներ ստեղծելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու համար հարցումներ [են] կատարվել նաև ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայությանն ու ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, որի արդյունքում պարզվել է, որ 2010թ. մինչև օրս վերջիններիս անվամբ անշարժ և շարժական գույք չի օտարվել սեփական

կամքով,

Հ.Հարությունյանի

անվամբ

սեփականության

իրավունքով

գրանցված՝ Երևան քաղաքի Նուբարաշեն, Մասիսի Բ թաղամաս, 6/17 հասցեի բնակարանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2011թ. վճռով 05.03.2012թ. օտարվել է Գրիշա Պողոսյանին: (…) Մ.Ավետիսյանն ու իր ներկայացուցիչները խնդրել են կառավարչին ենթարկել քրեական պատասխանատվության կամ ՀՀ քր. օր-ի 192-րդ, կամ 193-րդ,

7

կամ էլ 214-րդ հոդվածների հանցակազմերով, չնայած այն հանգամանքին, որ հենց իրենք են դատարանին 2 անգամ դիմում ներկայացրել (Գրավե ՍՊԸ-ի հարկադրված սնանկ ճանաչելու համար:

Ուշադրության

է

արժանի

նաև

այն

հանգամանքը,

որ

Մ.Ավետիսյանը

սնանկության գործը վարող դատավորին [(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի

համաձայն]

չի

բողոքարկել

կառավարչի

գործողությունները

կամ

անգործությունը (…):

Վերոգրյալի հիման վրա փաստվում է, որ (…) նախապատրաստված նյութերում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ, 193-րդ, 214-րդ հոդվածների դիսպոզիցիաներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները, բացի այդ, կանխամտածված

անօրինական

սնանկության

կազմակերպման,

գործողությունների

կատարման

կամ

սնանկության

առևտրային

ընթացքում

կամ

այլ

կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման պարտադիր հատկանիշ է համարվում գործողության (անգործության) և հետևանքի պատճառահետևանքային կապը, ինչը տվյալ պարագայում բացակայում է: Այսպիսով, (…) առկա չեն քրեական գործ հարուցելու հիմքեր, ավելին՝ Մարիամ Ավետիսյանի հաղորդմամբ նշված հանգամանքները հերքում են հանցագործության հատկանիշների առկայությունը, ինչը կարևոր նախապայման է քրեական գործ հարուցելու համար: Եթե նյութերի նախապատրաստման ընթացքում այնպիսի փաստական տվյալներ են ձեռք բերվել, որոնք հերքում են հանցագործության հատկանիշների առկայությունը, վկայում են քաղաքացիական, վարչական կամ այլ իրավահարաբերություններից բխող գործողությունների առկայության մասին, ինչպես նաև առկա են գործի վարույթը բացառող դատավարական արգելքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի քրեական գործի հարուցումը մերժելու մասին:(…)ե1:

5.1.

ՀՀ

ներկայացուցիչ

գլխավոր

դատախազի

տեղակալ

Հ.Ասլանյանի`

Մ.Ավետիսյանի

Հ.Անանյանի բողոքը քննության առնելու մասին 2018 թվականի

հունվարի 24-ի որոշման համաձայն՝ ((…) Համլետ Հարությունյանի կինը՝ Սուսաննա

Հարությունյանը, (Գրավե ՍՊԸ-ի գործունեության՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Մաշտոցի պողոտայի 43/33 տարածքը նվիրաբերել է իր որդուն՝ Սերգեյ Վարդանյանին, սակայն տեղյակ չէ դրա պատճառների մասին: Չի հիշում՝

1

Տե՛ս մերժված նյութեր, թերթեր 280-291:

8

կառավարիչն իրեն հայտնել է գույքագրում կատարելու համար ներկայանալու մասին, թե` ոչ, հիշում է, որ կառավարչից ինչ-որ նամակ է ստացել, սակայն այն ուշ է ստացել՝ հանրապետությունից բացակայելու պատճառով: (…)

Հարկ է նշել, որ (Գրավե ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել դատարանի 13.01.2015թ. վճռով, իսկ 03.02.2015թ. որոշմամբ Կ.Ասատրյանը նշանակվել է սնանկության կառավարիչ, որպիսի պայմաններում վերջինս չէր կարող օժանդակել (Գրավե ՍՊԸ-ի տնօրեն

Հ.Հարությունյանին՝

ստեղծելու

կանխամտածված

սնանկության

հատկանիշներ, քանի որ այդ հատկանիշները կարող էին ստեղծվել մինչև դատարանի կողմից ՍՊԸ-ին սնանկ ճանաչելը, ուստի անհրաժեշտ է փաստել, որ Կ.Ասատրյանի արարքում բացակայում է կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելուն օժանդակելու հանցակազմը:

(…)

Բողոքում նշված այն փաստարկի վերաբերյալ, թե սնանկության կառավարիչը չի ուսումնասիրել պարտապանի բանկային հաշիվների շարժը, հարկ է նշել, որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի (գե կետի և 4-րդ մասի համաձայն՝ նշված հարցով ՀՀ կենտրոնական բանկ կարող է դիմել սնանկության գործով դատարանը: (…)

Անհիմն է բողոքում նշված այն հանգամանքը, թե սնանկության կառավարիչը, մասնավորապես, չի կատարել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (աե, (բե, (գե կետերով սահմանված պարտականությունները, քանի որ այդ գործողությունների

կատարումը

ոչ

թե

սնանկության

կառավարչի

պարտականությունն է, այլ հայեցողական լիազորությունը: (…) Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Մ.Ավետիսյանը, գտնելով, որ Կ.Ասատրյանի գործողություններով իրեն վնաս է պատճառվել, կարող էր վերջինիցս վնասի փոխհատուցում պահանջել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի կարգով (…)ե2:

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման համաձայն՝

((…)

[Հ]ետաքննության

մարմինը

խախտել

է

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման և լուծման կարգը, այն է` դրա համար օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը, քանի որ հանցագործության մասին հաղորդումը

2

Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 28-32:

9

ստացվել է 11.12.2017 թվականին, իսկ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կայացվել է 25.12.2017 թվականին, որպիսի հանգամանքը չի արձանագրվել վերադաս դատախազի կողմից:

(…) [Հ]ետաքննության մարմինը չի սպառել բոլոր հնարավոր դատավարական գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ ստուգել հաղորդման մեջ նշված,

հանցագործության

հանգամանքների

վերաբերյալ

կապակցությամբ

տվյալները,

հաղորդման

իրականացված

նախնական

մեջ

նշված

ստուգման

արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն եղել հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: Բացի այդ, հետաքննության մարմնի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ ջանասիրություն, ինչն էլ հանգեցրել

է

ՀՀ

քրեական

դատավարական

օրենսդրության

պահանջները

չպահպանելու հետևանքով բողոքաբերի իրավունքների խախտմանը։ (…)ե3։ 6.1. Արդյունքում Առաջին ատյանի դատարանը որոշել է. (Վերացնել ՀՀ

ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության 4-րդ բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր Ռ.Դավթյանի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին 25.12.2017 թվականի որոշումը և պարտավորեցնել վերացնել Մարիամ Ավետիսյանի իրավունքների խախտումներըե4։

7. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման համաձայն՝

((…)

[Պ]ատշաճ քննություն և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու

դատավարական պարտականություն կրող վարույթն իրականացնող պաշտոնատար անձինք ամենևին էլ կաշկանդված չեն հանցագործության մասին հաղորդմամբ դիմած անձանց (…) տրված որակումներով, (…) այսինքն` տվյալ դեպքում վարույթն իրականացրած

մարմինը

նյութերի

նախապատրաստման

ընթացակարգի

շրջանակներում պետք է ստուգեր, հերքեր կամ հաստատեր ոչ թե դիմողի մատնանշած կոնկրետ հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը, այլ հաղորդման և բացատրությունների մեջ ներկայացված փաստական

հանգամանքների,

հետո

միայն

դրանց

համատեքստում

որևէ

հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը: (…) Հաշվի առնելով սկզբնական հաղորդման հիմքերն ու հիմնավորումները, սնանկության գործընթացի բարդությունն ու առանձնահատկությունները` (…) դիմող

3

4

Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 144-160:

Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 144-160։

10

Մ.Ավետիսյանի փաստարկները հնարավոր չէր լրիվությամբ և բազմակողմանիորեն ստուգել նյութ նախապատրաստելու դատավարական ընթացակարգով, որի մասին են վկայում`

Հետաքննության

մարմնի

կողմից

նյութ

նախապատրաստելու

դատավարական ժամկետի խախտումը, այնպիսի ստուգողական գործողության իրականացումը, որի իրավասությունը մինչ քրեական գործ հարուցելը որևէ սուբյեկտ, այդ թվում` հետաքննության մարմինը չուներ (նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացրել է քաղաքացիական գործում առկա փաստաթղթերի զննում), բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու անհնարինությունը, այսինքն` նյութերի ընթացքը լուծելը սահմանափակ ծավալով ստացված փաստական տվյալների հիման վրա, նույնիսկ վերջնական որոշումը կայացնելու պահին անձանց բացատրություններում էական հակասությունների առկայությունը: (…) Այսպես, (…) անհասկանալի է (այլ կերպ` չի պարզվել), թե ինչու ընկերության գործունեության վայրում` գրավատանը, ժամանակին գույքագրում կատարելու փորձ չի կատարվել, (…) դա պայմանավորված էր օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի անգործությամբ, թե դիտավորյալ գործողությունների հետևանքով: Անհասկանալի է նաև այն, որ (…) Կ.Ասատրյանը (…) գրավների և հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ հարցում կատարում միայն երկու տարի անց: (Սնանկության մասինե ՀՀ օրենքը նման պարտականություն սահմանել է ոչ միայն դատարանի համար, նման լիազորություն է սահմանված նաև սնանկության գործով կառավարչի համար: Նյութերում բացակայում է սնանկության գործը քննող դատարանի կողմից ՀՀ կենտրոնական բանկ կատարված և պատշաճ կարգով ուղարկված հարցման պատասխանը, որպիսի բացը կարող էր լրացվել Կ.Ասատրյանի կողմից իր գործառույթների պատշաճ կատարմամբ (…): Այդ և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստր կատարված հարցմամբ էր հնարավոր նաև դեռևս այդ ժամանակ պարզել և հավաստիանալ, թե (Գրավե ՍՊ ընկերությունը որպես գրավատուն մինչև երբ է գործունեություն իրականացրել և որքանով է Մաշտոցի 43/33 հասցեում մինչև 2013 թվականը գործունեություն ծավալելու, դրանից հետո այդ տարածքն օտարելու և մուտքի բանալին դիմողի որդի Սերգեյ Վարդանյանին հանձնելու (այլ կերպ` այդ տարածքում գույքագրման ենթակա գույքի բացակայության) մասին (Գրավե ՍՊ ընկերության ղեկավար Համլետ Հարությունյանի պնդումը համապատասխանում իրականությանը:

11

(…) [Չի պարզվել] թե ինչու ՊԵԿ քննչական մարմնից [Կ.Ասատրյանը] համապատասխան հարցմամբ չի պահանջել պարտապանի ֆինանսական և այլ փաստաթղթերը (…): Տվյալ պայմաններում անհասկանալի է (այլ կերպ` չի պարզվել), թե հատկապես որ նորմատիվ իրավական ակտով ղեկավարվելով է Կ.Ասատրյանը նման

(անգործությունե

առկայությունը

ցուցաբերել,

արդյոք

կասեցնում է սնանկության

հարուցված

քրեական

գործով կառավարչի

գործի

կողմից

իր

պարտականությունների և (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացումը, եթե վերոնշյալ օրենքով նման նորմ նախատեսված չէ, ուստի և նա կարող էր առգրավված համապատասխան փաստաթղթերին ծանոթանալու կամ դրանցից պատճեններ ստանալու խնդրանքով դիմել նախաքննական մարմնին կամ ստանար նախաքննական այդ մարմնի գրավոր մերժումը: Հետաքննության մարմինը չի պարզել նաև նախաքննական մարմնի կողմից վերոնշյալ փաստաթղթերի առգրավման ժամանակահատվածը, որով հնարավոր կլիներ ստուգել, թե Կ.Ասատրյանը օբյեկտիվորեն հայտնվել է այդ խնդրի առաջ, թե` ոչ (…):

[Գ]ույքագրումը

ժամանակին

չկատարելու

(…)

[Կ.Ասատրյանի]

պատճառաբանությունը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ (Սնանկության մասինե օրենքը նախատեսում է այդ հարցում դատարանի աջակցությունը ստանալու հնարավորություն: Որպես ժամանակին գույքագրում չիրականացնելու մեկ այլ պատճառաբանություն Կ.Ասատրյանը հայտնել է, որ (Գրավե ՍՊԸ-ի տարածքը պատկանել է այլ անձի, որը փակ է եղել, այդ իսկ պատճառով գույքագրումը կատարվել է միայն 17.03.2017թ.: (…) [Ա]նկախ տարածքի պատկանելիությունից` տվյալ տարածքի նկատմամբ (Գրավե ՍՊ ընկերությունն ունեցել է օգտագործման, իսկ այդ ընկերության աշխատակիցները` մուտք գործելու և նաև ընկերության գույքը կամ գույքային

իրավունքների

առկայությունը

փաստող

փաստաթղթեր

պահելու

իրավունքներ, իսկ նախատեսվող գույքագրմանը տարածքի սեփականատիրոջ հնարավոր խոչընդոտները կարող էին հաղթահարվել սնանկության գործը վարող դատարանի միջամտությամբ:

Պատշաճ կարգով չեն ստուգվել և գնահատվել նաև (Գրավե ՍՊ ընկերության ղեկավար

Համլետ

Հարությունյանի

[նվիրատվության վերաբերյալ]: (…)

հայտնած

փաստական

տվյալները

12

(Գրավե ՍՊ ընկերության տարածքը այդ ընկերության ղեկավարի կողմից մինչև 2017 թվականն օգտագործելու վերաբերյալ (…) իրարամերժ բացատրությունների պայմաններում Հետաքննության մարմինը չի պահանջել և նյութերին չի կցել դատարանում

կողմերի

միջև

կնքված

հաշտության

համաձայնությունը,

որի

բովանդակության ուսումնասիրությամբ հնարավոր կլիներ պարզել, թե արդյոք տարածքի նվիրատվության պայմանագիրը պայմանավորված էր Հ.Հարությունյանի 135.000 ԱՄՆ դոլար պարտքը Մ.Ավետիսյանի կողմից ներելու (զիջելու) հետ: (…) [Կ]առավարիչ

Կ.Ասատրյանը

բավարարվել

է

միայն

Հ.Հարությունյանի

վստահեցմամբ, որ գրավատան տարածքում որևէ գույք կամ հիմնական միջոց չկա (…):

Վերաքննիչ

հետապնդում

է

դատարանը

փաստում

բացառապես

թերի

է,

որ

վերոնշյալ

և միակողմանի

վերլուծությունը

քննություն

կատարելու

վերաբերյալ հետևությունը հիմնավորելու և ոչ թե վարույթն իրականացնող մարմիններին ստուգողական կամ քննչական գործողություններ կատարելու ցուցում տալու նպատակ: (…)ե5:

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբեր` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը նշել է, որ ստորադաս

դատարանների

որոշումներով

խախտվել

են

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 7-րդ, 185-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, ինչը հիմք է դրանք բեկանելու համար:

8.1. Բողոք բերած անձը նշել է, որ Հետաքննության մարմնի կողմից նյութերը նախապատրաստվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, ուստի անհիմն են հետաքննության մարմնի կողմից պատշաճ ջանասիրություն չցուցաբերելու, Մ.Ավետիսյանի փաստարկները նյութեր նախապատրաստելու

դատավարական

բազմակողմանիորեն

ստուգելու

դատարանների փաստարկները:

5

Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 84-121:

ընթացակարգով

հնարավորության

լրիվությամբ

բացակայության

ու

մասին

13

8.2.

Բողոքաբերը

հիմնավոր

չի

համարել

Վերաքննիչ

դատարանի

այն

փաստարկը, որ Հետաքննության մարմինը չի պահանջել և նյութերին չի կցել դատարանում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, նկատի ունենալով, որ նյութերում առկա է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 23-ի վճիռը, որով հաստատվել է հաշտության համաձայնությունը:

8.3. Անդրադառնալով Կ.Ասատրյանի կողմից անգործություն դրսևորած լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկներին՝ բողոքաբերը նշել է, որ նշված հանգամանքն ինքնին չի վկայում որևէ հանցանք կատարած լինելու մասին, առավել ևս, որ սնանկության կառավարչի կողմից խախտումներ թույլ տված լինելու դեպքում նրան պատասխանատվության ենթարկելու հարցով Մ.Ավետիսյանը կարող էր դիմել սնանկության գործը քննող դատարանին կամ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը, քանի որ կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգը և պատասխանատվությունը որոշվում են (Սնանկության մասինե ՀՀ օրենքով սահմանված կանոններով, իսկ այդ հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

8.4.

Բողոքաբերը

դատարանների

ընդգծել

դատական

է

նաև

ակտերում

չի

այն

հանգամանքը,

հստակեցվել,

թե

որ

ստորադաս

քրեական

գործի

հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելուց հետո ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով կարող է քրեական գործ հարուցվել քրեական հետապնդման մարմնի կողմից:

8.5. Բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, նյութերի նախապատրաստության

ընթացքում

ձեռք

բերված

փաստական

տվյալների

բավարարության, քրեական գործի հարուցումը մերժելու մասին վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը գնահատելու փոխարեն, իր դատական ակտով անդրադարձել է հարցերի այնպիսի շրջանակի, որոնք գտնվում են բացառապես նախնական քննության մարմնի իրավասության ներքո՝ դրանով իսկ հակասելով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին: Բացի այդ, բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ որպես վարույթն իրականացնող մարմնի կողմից չպարզված փաստական տվյալներ է մատնանշել այնպիսի հանգամանքներ, որոնք որևէ նշանակություն չեն կարող ունենալ հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության

14

փաստը պարզելու համար և առավելապես վերաբերում են Մարիամ Ավետիսյանի և մյուսների միջև առկա ոչ թե քրեական, այլև այլ փոխհարաբերություններին։ 8.6. Անդրադառնալով նյութերի նախապաստրաստման փուլի՝ 10-օրյա ժամկետը խախտած լինելու և այս փուլում փաստաթղթերի զննություն իրականացնելու ոչ իրավաչափության մասին ստորադաս դատարանների փաստարկներին՝ բողոքաբերը կարևորել է այն հանգամանքը, որ դրանց արդյունքում որևէ անձի հիմնական իրավունք, ազատություն կամ քրեական դատավարության սկզբունք չի խախտվել, այսինքն՝ էական խախտում թույլ չի տրվել:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 18-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշումները:

10. Դիմող Կարեն Ասատրյանի ներկայացուցիչ Ա.Թամրազյանը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 35-րդ, 175-176-րդ, 180-181-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է Կ.Ասատրյանի

և

Հ.Հարությունյանի

խախտումներին:

Բողոքաբերի

իրավունքների

կարծիքով,

Վերաքննիչ

և

ազատությունների

դատարանի

կայացրած

դատական ակտը հակասում է Ֆրունզիկ Գալստյանի, Լիա Ավետիսյանի գործերով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին: Բողոքաբերը փաստել է, որ կայացված դատական ակտերն անհիմն են և չպատճառաբանված, դրանք կայացվել են բողոքի քննության ընթացքում կողմերի ներկայացված փաստերի, ինչպես նաև նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալների անտեսմամբ:

Բողոք բերած անձը փաստել է նաև, որ ստորադաս դատարանները չեն նշել, թե ՀՀ

քրեական

օրենսգրքի

որ

հոդվածով

կամ

հոդվածներով

նախատեսված

հանցագործության հատկանիշներ են առերևույթ առկա, որոնցով էլ քրեական վարույթն

իրականացնող

մարմինը

պետք

է

քրեական

գործ

հարուցի

և

նախաքննություն իրականացնի, և անտեսել են այն, որ հաղորդման մեջ նշված՝ ՀՀ քրեական

օրենսգրքի

192-րդ,

193-րդ

և

214-րդ

հոդվածների

հանցակազմերի

հատկանիշները բացակայում են, և առհասարակ առկա չեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված

որևէ

հանցագործության

հատկանիշներ։

Մասնավորապես,

բողոքաբերի կարծիքով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ սնանկության

15

գործով կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստը կարող է հաստատվել բացառապես (Սնանկության մասինե ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե անգամ հաստատվեր սնանկության գործով կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստը, ապա բողոքաբերի պնդմամբ, հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որը կհաստատեր Կ.Ասատրյանի մոտ դիտավորության առկայությունը։ Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ (Գրավե ՍՊ ընկերությունը որևէ գույք չի ունեցել, ուստի եթե նույնիսկ Կ.Ասատրյանը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, ապա դրա արդյունքում որևէ գույք չի թաքցվել կամ դրա նկատմամբ որևէ անօրինական գործողություն չի կատարվել, ուստի առկա չեն ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ և 193-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները։ 10.1. Անդրադառնալով քրեական գործի հարուցման փուլի դատավարական կարգի խախտումներին՝ բողոքաբերը նշել է, որ դրանք հիմք չեն քրեական գործի հարուցումը մերժելու մասին օրինական և հիմնավորված որոշումը վերացնելու համար։

11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշումը, կայացնել

նոր դատական

ակտ և

Մ.Ավետիսյանի ներկայացուցիչ

Հ.Անանյանի բողոքը մերժել:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Ավետիսյանի հաղորդման առթիվ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու և վերջինիս իրավունքների խախտում թույլ տված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` (1.

Հետաքննության

մարմնի

աշխատակցի,

քննիչի,

դատախազի,

օպերատիվ-

հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով

16

նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմիցե։ Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. ((...) [Դ]ատարանը մինչդատական

վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`

ա)

վարույթն

իրականացնող

մարմնի

կողմից

քրեադատավարական

օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,

բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվելե6։ 14.

Քաղաքացիական

քրեադատավարական

իրավունքների

կառուցակարգերի

պաշտպանություն

հայցելու

դատարանը

նախադեպային

կայուն

ենթադրյալ

խախտման

դեպքերում

գործադրմամբ

հնարավորության

իրավունք

իրավական

կապակցությամբ

է

ձևավորել

այն

Վճռաբեկ

մասին,

որ

քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող

իրավաբանական

պայմանավորված

փաստերը

է

համապատասխան

քաղաքացիադատավարական

սկզբունքային

հաստատելու

կանոնների՝

տարբերությամբ

և

ուղղությամբ։

փաստերը

քրեադատավարական

դրանք

մեկը

մյուսով

Վերջինս

հաստատելու

կանոններից

փոխարինելու

անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին

լինեն,

որ

խաթարեն

քաղաքացիաիրավական

ու

քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով 2015 թվականի փետրվարի

27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 13-րդ կետը:

17

անորոշություն

ու

անկանխատեսելիություն

ստեղծեն

քաղաքացիաիրավական

շրջանառության մեջ: Հակառակ պարագայում, կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի7: 14.1.

Վերահաստատելով

նախորդ

կետում

վկայակոչված

իրավական

դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ

դատարանն

արձանագրել

իրավահարաբերություններում

է,

իրավական

որ

քրեադատավարական

պաշտպանություն

հայցելու

մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան

կազմող

իրավահարաբերություններն

իրենց

բնույթով

ենթակա

են

կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ`

քրեադատավարական

կառուցակարգերը,

այդ

թվում`

վերջնական

որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ8:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր և (Գրավե ՍՊ ընկերության միջև առկա թիվ ԵԿԴ/0262/04/14 սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սնանկության կառավարչի իր լիազորությունները, մասնավորապես՝

չի

վերլուծել

պարտապանի

ֆինանսական

վիճակը,

չի

իրականացրել իր հիմնական գործառույթը՝ պարտապանի գույքի հայտնաբերումը և գույքի

վաճառքից

առաջացող

միջոցներով

պարտատերերի

պահանջների

բավարարումը: Մ.Ավետիսյանն իր հաղորդման մեջ նշել է, որ անհրաժեշտ է դիտարկել ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ, 193-րդ և 214-րդ հոդվածներով սահմանված հանցակազմների հատկանիշների առկայության հանգամանքը:

7

Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 29-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշման 17-րդ կետը։

8 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 որոշման 12.1-րդ կետը։

18

Հետաքննության մարմինը, դիմող Մ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ քրեական գործով ինչպես Կ.Ասատրյանի, այնպես էլ` (Գրավե ՍՊ ընկերության տնօրեն Հ.Հարությունյանի արարքներում բացակայել են ՀՀ քրեական

օրենսգրքի

192-րդ,

193-րդ

և

214-րդ

հոդվածներով

նախատեսված

հանցակազմերը9։ Հետաքննության մարմնի նշված որոշման դեմ Մ.Ավետիսյանի ներկայացուցիչ

Հ.Անանյանի

բողոքը

ՀՀ

գլխավոր

դատախազի

տեղակալ

Հ.Ասլանյանի` 2018 թվականի հունվարի 24-ի որոշմամբ մերժվել է՝ փաստելով, որ Մ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա նյութերը նախապատրաստվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ, քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն օրինական է և հիմնավոր10:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը ճանաչել է հիմնավորված` փաստելով, որ հետաքննության մարմինը չի սպառել բոլոր հնարավոր դատավարական գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ ստուգել հաղորդման մեջ նշված հանցագործության վերաբերյալ տվյալները, և որ հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն եղել հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են11։

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` արձանագրելով, որ սնանկության գործընթացի բարդությամբ ու առանձնահատկություններով

պայմանավորված`

դիմող

Մ.Ավետիսյանի

փաստարկները հնարավոր չէր լրիվությամբ և բազմակողմանիորեն ստուգել նյութ նախապատրաստելու

դատավարական

ընթացակար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԵԴ/0051/11/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել