Մկրտչյան — ԿԴ/0054/01/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի փետրվարի 24ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 58161221 քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Ստեփանի Մկրտչյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38- 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի Լին մասով ն 314-րդ հոդվածի 1-ին մասով, ն մյուսների: 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրի
Ամբողջ Տեքստ
ԿԴ/0054/01/22
.Թ- 3»
Տակ 173: Մ-Ն ր
Ո 2-5 Վ :
(ՍԲՃԻՆ
1/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
Նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան
Դատավորներ` Ա՞Նահապետյան
Կ.Ամիրյան
2024 թվականի օգոստոսի 28-ին քաղաք Երնանում
ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ ԵԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ո.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Նարեկ Ստեփանի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝
2
Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի փետրվարի 24ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 58161221 քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Ստեփանի Մկրտչյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38- 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի Լին մասով ն 314-րդ հոդվածի 1-ին մասով, ն մյուսների:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ Նարեկ Մկրտչյանի ն մյուսների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվել են, ն քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Յ. Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները ն
պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
3
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերնույթ թույլ է տրվել դատական սխալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ ն 83-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթների խախտում, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ն չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման:
5.. Բողոքաբերը գտել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4- րդ մասի կարգավորումից բխում է, որ քանի դեռ օրենքով նախատեսված չէ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորություն, իրավակիրառողը չի կարող նշված նորմերին տալ հետադարձ ուժ, քանի որ օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսել է այն անհրաժեշտ պայմանը, որի դեպքում կարող է կիրառվել նշված հետադարձության կանոնը:
5.2. Բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործով կայացված որոշմամբ, իսկ Վերաքննիչ դատարանը՝ վերահաստատելով նշված որոշումը՝ մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված՝ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող իրավադրույթին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն դեպքում, երբ ամբաստանյալի կողմից կատարված արարքները երբնէ չեն համապատասխանել ն չէին կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը: Մասնավորապես ստորադաս դատարանները հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքը համարել են պատիժը մեղմացնող
4
օրենսդրություն, մինչդեռ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ մի առնչություն չունեն պատժի խստացման ն մեղմացման հետ, դրանք պատժատեսակ ն պատժաչափ նախատեսող նորմեր չեն ն չեն կարող համարվել պատիժը մեղմացնող: Այլ հարց է, որ դրանց կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել:
5.3. Ըստ բողոքաբերի՝ Ն.Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցագործության համար ն' նախկին, ն' գործող օրենսդրություններով նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները նույնն են՝ 10 (տասը) տարի, հետնաբար սույն դեպքում հետադարձության խնդիր առհասարակ չի կարող առաջանալ:
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նարեկ Ստեփանի Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, ի թիվս այլ հոդվածների, 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «(...) Կոտայքի մարզի «Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի` 24 օր վփառլությամբ հերթական ամենամյա արձակուրդ մեկնելու կապակցությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քարվուլար Նարեկ Մկրտչյանը համայնքապետի 2015թ. հուլիսի 23-ին արձակած թիվ 12 կարգադրության համաձայն` 2015թ. հուլիսի 29ից ժամանակավորապես սփանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները ն օժտվել տեղական ինքնակառավարման մարմնում` ժամանակավորապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում: կազմակերպական-տնօրինչական ն վարչատետեսական գործառույթնեն խրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով: Նարեկ Մկրտչյանը, նշված 0ժամանակահատվածում
5
հանդիսանալով փեղական ինքնակառավարման մարմնում. ժաւմանակավորապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-փնօրինչական ն վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Տեղական
ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածների ուժով լիազորված լինելով համայնքի ավագանու որոշմեւմի ն սահմանած պայմաեւններով օվարելու կում. օգտագործման փրեւմադրելու համայնքի սեփականություն հանդիսացող գույքը, ներկայացնելու համայնքի շահերն այլ անձանց հեր. փոխհարարերություններում, համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործմեւն սխեմաներին համապապտաւախաւն, համայնքի ավագանու համաձայնությամբ ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու կամ օգտագործման վրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի, իրավասու լինելով իր իրավասության շրջանակում ընդունելու որոշումներ, կազմելու արձանագրություններ ն արձակելու կարգադրություններ, առանձնապես խոշոր չափերի նյութական օգում արանալու շահադիտական դրդումներից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով համայնքային սոփականություն հանդիսացող հողամասերը սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու, հողամասի մեկնարկային գնի վերաբերյալ կեղծ տեղեկություններ վրամադրելու արդյունքում, առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալուդիտավորությաւմը, 2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին Երնան քաղաքի բնակիչ Լնոն Վաղարշակի Գլումյանի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում վերջինիցս տեղեկություններ ստանալով նրա հորեղբոր` Նշան Լնոնի Կուլումնանի կողմից Քասախ համայնքում հռղավւարածք ձեռք բերելու մտադրության մասին, առաջարկել է 57739840 ՀՀ դրամին համարժեք 12000 ԱՄՆ դոլարով գնել համայնքային սեփականություն հանդիսացող Ե. Չարենց 6- րդ փողոցի թիվ 19.րդ հասցեում գտնվող 07-065-07590002 կադաստրային ծածկագրով 0.08 հա մակերեսով բնակելի կառուցապավման հողամասը, թաքցնելով տեղեկությունն այն մասին, որ նշված հողամասի աճուրդ-վաճառքի մեկնարկային գինը Լ990560 ՀՀ դրամ է: Ստանալով Նշան Լնոնի Կուլումեանի ն վերջինիս
6
լիազորված անձ, եղբորորդի Լենոն Վաղարշակի Գլումյանի համաձայնությունը՝ իր նախանշած արժեքով հողամասը ձեռք բերելու վերաբերյալ, 2015թ. օգոատրոսին, քննությամբ չպարզված օրը, պահանջել ն Քասախի համայնքապետարանում Նշան Կուլումնանից արացել է 5.739840 ՀՀ դրամին համարժեք 12000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհերն Նարեկ Մնրվչյանը 2015 թվականի օգոստոսի 1-ին կայացրել է թիվ 195 որոշումի՝ 07-065-0759-0002 կադաստրային ծածկագրով 0.08 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու վերաբերյալ: Ապա, Քասախի համայնքապետարանի՝ ի դեմս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի կողմից լիազորված անձ Գարուշ Սիմոնյանի ն Նշան Լնոնի Կուլումնանի լիազորված անձ Լնոն Վաղարշակի Գլումյանի միջն 2015թ. օգոստոսի 1-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի «Քասախ համայնքի Ե.Չարենցի 6րդ փողոցի թիվ 19րդ հասցեի հողատարածքը Նշան Կուլումնանին վաճառելու վերաբերյալ պայմանագրերը: Արդյունքում Քասախ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մկրվչյանը կեղծ ատաեղեկություննենՂ փրամադրելով 07-065-0759-0002 կադաապրրային ծածկագրով 008 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամեաւսի արժեքի վերաբերյալ, վերջինիցս պահանջել ն արացել է 5739840 ՀՀ դրամին համարժեք 12000 ԱՄՆ դոլար գումար, մինչդեռ՝ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում արժեքը նշվել է 990.560 ՀՀ դրամ:
Այսպիսով, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի կողմից Քասախ համայնքի ղեկավարի պաշվտնեական դիրքը համայնքային ծաւտայության շահերին հակառակ օգտագործելու հետեանքով համայնքի իրավունքներին ն օրինական շահերին անզգուշությամի պավզտճառվել է ծանր հետփնանքներ առաջացրած՝ 3.749.280 ՀՀ դրամի էական վնաս: (...»':
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ապրիլի 3-ի դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քրեական օրենսգրքի րդ հոդվածի համատեքարում քննարկման առարկա դարձնել մեղադրյալ Նարեկ Ստեփանի Մկրփչյանին մեղաագիված արարքի՝ /րար ւ Տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 239-246:
7
մեղադրանքի 2015թ.-ի օգոսվնս ամսին կատարաուծ/ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քինական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի ն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի Լին մասի կիրառելիության հարցը:
(-) Դատարանն արձանագրում է, որ առկա են «Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի կարգով համապատասխանեցում կապտալրելու հիմքերը, քանի որ նշված հոդվածի բովանդակություն, պարզ է դառնում, որ
համապատասխանեցում պետք է իրականացվի, եթե դրա արդյունքում տեղի է ունենալու անձի վիճակի բարելավվում:
Իսկ տվյալ դեպքում տեղի է ունենում Նարեկ Մկրտչյանի վիճակի բարելավվում: Ուստի, Նարեկ Մկրտչյանի նկատմամը ՀՀ քրեական օրենսգիքի 308-րդ հոդվածի 2- րդ մասր պետք է համապատասխանեցեել ՀՀ քրեական օրենսգիքի 44Էէրդ հոդվածի Լին մասին:
(-) Դատարանն արձանագրում է, որ Նարեկ Մկրտչյանի նկատմամբ պետք է կիրաովի նրան մեղսագրված արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները, քանի որ գործող քրեական օրենսգրքով վաղեմության ժամկարներն անցնելու հիմքով քրեական պատասխանաւտվությունից ազատելու մասով ավելի խիար պայմաններ են նախատեսվել, որը հետադարձ ուժ չունի:
Դատարանն արձանագրում է, որ Նարեկ Մկրտչյանին ՀՀ քրնական օրենսգրքի 508-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է /2021թ. մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի Լին մասին/ մեղսագրվող արարքը կատարել է 2015 թվականի օգոարոս ամսին: Ամբատրանյալ Նարեկ Մկրտչյանին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Վերը նշված ենթադրյալ արարքի կատարումից հետ վաղեմության ժամկետները չեն ընդհատվել ն չեն կասեցվել:
(-) Դատարանը, նկատի ունենալով, որ ամիաարանյալներ Նարեկ Մկրտչյանին (-) վերագրվող միջին ծանրության ն ծաւնրը հանցանքներն ավարտված հաւմարելու
8
օրվանից անցել են ավելի քան տաս տարի, ամբաստանյալները փվել են իրենց համաձայնությունը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իրենց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, ինչպես նան այն քրեական գործի նյութերում բացակայում են այն սահմանափակումները, որոնք կարող են արգելք հանդիսանալ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու համար, գտնում է, որ (..) քրեական հետապնդումը պեվք է դադարեցնել վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ն սույն քրեական գործի վարույթը պեւրք է կարճել'(.)»-:
9. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «/...) 2021 թվականին րընդուսված քրեական օրենսգրքի 9րդ հոդվածի 6րդ մասով նախատեսված իրավադրույթի առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ հիշյալ նորմի բովանդակությունից հենում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլն պատասխանատվությունը մեղմացնող օրենքը: Այլ կերպ` 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված հաշվի առնելով որ հետադարձ ուժ ունի նան պատասխանաւտվությունը մեղմացնող օրենքը: Ընդ որում, հարկ է նկատել, որ «պատասխանատվություն» եզրույթը շատ ավելի լայն ն համինղգրկուն երնույթ է, ն պափժի հարցերը դրա միայն մի մասն են կազմում: Այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը ն պատիժը միմյանց հեր հարարերակցվում են` որպես ամբողջի (պատասխանատվություն) ն մաւսի (պատիժ):
(..) Հաշվի առնելով նան նախորդ կարում արձանագրվածը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 2003 ն 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապավզտասխանաբար 75իրդ ն 83րդ հոդվածների համեմատաիխրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրք, քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 23-րդ, թերթեր 69-102:
9
օրենք է ն կիրառելի չէ ամբաստանյալ Նարեկ Մկրփչյանի նկատմամի, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչն անձի նկատմամի քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:
Վերոգրյալի հետ մեկտեղ նկատի ունենալով, որ ամբաստաւնյալ Նարեկ Մկրտչյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (րնդունված՝ 18.04.2003, ՀՕ-528- Ն) 308-րդ հոդվածի 2-րդ մատով նախատեսված հանցանքը համապատասխանում է դրա հասարակ տեսակի հավփկանիշներին (տե՛ս սույն որոշման 531-րդ կետա), ինչը թե՛ 2003, թե' 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նան 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա հաշվի առնելով, որ պատասխանավտվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խատացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ն.ՆՄկրտչյանին մեղսագրված արարքի համար քրեական պատփասխանատվությունից ազատելու վաղնմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում բողոքաբերի, րար էության, այն դիտարկումները, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը` թույլ փալով դատական ակտի բեկանմեւն հիմք հանդիսացող դատական սխալ:
(«.) Ամփոփելով ողջ վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում 1, որ Առաջին ատյանի դատարանը համապաղպաւսխուն դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դավաւկան սխալ ուստի դատախազ ԳՄադոյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իայ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտր (դրա անհստակությունը մեկնաբանելու
10
մասին 05.06.2023 թվականի որոշումը) պետք Լ թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամի շարադրված հիմնավորումները: (...)»»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյոք ամբաստանյալ Ն.Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
1. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որր կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պավժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` «մ. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ ինավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «մ. Արարքի հանցավորությունը սահմանող, պաւտիժը խարացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կավփարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ մփաւծ եզրափակիչ դատավարական ակտ: 3Տե՛ս քրեական գործ, հատոր 24-րդ, թերթեր 76-90:
1
(-:)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով:
(-:)
6. Պատասխանատվություն, մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խավզացնող օրենքը սույն հոդվածով նախաւտեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
11.1. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող ն զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը:
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից::
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որնէ հայեցողություն դրսնորելու հնարավորությունը՝ սահմանելով 4 Տե՛ս, տաոնչ ուսում ՀԸ Սահմանադրական դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը:
12
հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ ն բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նան ՀՀ գործող քրնական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ ն 9րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով::
12. Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, ն տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին Օ0կարելի է խոսե բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում: Միննույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական
փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի ն վաղեմության ժամկետների 5 Տես, ոամոնչ դանռոմչ ՀԸ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը:
6 Տե՛ս, ոանոտ ուամոոմչ, Վճռաբեկ դատարանի` Վանիկ Առուաամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:
3
փոփոխության իրավիճակներին, մասնավորապես` այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանը համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական
պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ: Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանը հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որնէ պարագայում կիրառելի չէր՛:
13. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը: Նախ, անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի Լին մասին համապատասխանության հարցին՝ Վճռաբեկ 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
14
դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմում օրենսդրի կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես նախկին օրենսդրական կարգավորումների համաձայն՝ նշված հանցագործությամբ պատճառված նյութական ն ոչ նյութական վնասը կրում էին գնահատողական բնույթծ ն պետք է կոնկրետ դեպքում գնահատվեին վարույթն իրականացնող մարմնի կողմից, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետնանքով պատճառված գույքային վնասի վերաբերյալ հստակ կարգավորումներ է նախատեսում՝ ամրագրելով, որ հասարակ պաշտոնեական լիազորությունների չարաշահման պարագայում ենթադրյա՝։ պատճառված գույքային վնաս է հանդիսանում խոշոր չափերի վնասը, որը նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ հանդիսանում է 5 (հինգ) միլիոն ՃՇայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը:
Այսպես՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանը հետնանքներ, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր: Իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Միննույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի:
Ուստի ստացվում է, որ օրենսդրական դիրքորոշման փոփոխության հետնանքով խոշոր չափերի գույքային վնաս հասցրած պաշտոնեական լիազորությունների ՑՏե՛ս, ողամռնՏ ունում, Վճռաբեկ դատարանի՝ Վահան Մարգարյանի ն Վարդան Ներսիսյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԳԴ5/0004/01/16 որոշումը:
5 Տե'ս, ուսու տտաքռոմի», ՀԸ Սահմանադրական դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ ՍԴՈ- 174 որոշումը:
15
չարաշահումը գործող քրեական օրենսգրքով թեն դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ խնդրո առարկա արարքը կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական
պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցե է տասը տարի: Վերոգրյալից հետնում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական
պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որնէ բարենպաստ հետնանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին ն ներկա կարգավորումները նույնական են: Այ խոսքով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցանքի տեսակի փոփոխության հետնանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմութան ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական Օ։6պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- ամբաստանյալ Ն.Մկրտչյանին, ի թիվս այլնի, վերագրվել է պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով պաշտոնեական լիազորություններիի չարաշահում, որի հետնանքով համայնքի իրավունքներին ն օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանը հետնանքներ առաջացրած՝ 3.749.280 ՀՀ դրամի էական վնաս, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին",
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
16
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ
Ն.Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրվող ենթադրյալ արարքը, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ գործող քրեական օրենսգրքի համաձայն, համարվում է միջին ծանրության հանցագործություն: Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող` միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով",
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 ն 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ ն 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիիքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է ն կիրառելի չէ ամբաստանյալ Ն.Մկրտչջյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով ամբաստանյալ Ն.Մկրտչյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են նրա համարճ:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1113-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ն.Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին, որը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեն դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն "Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
17
օրենսգրքի վաղեմութան ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական դրույթների փոփոխությունները Ն.Մկրտջչյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով ինչպես գործող քրեաիրավական օրենքով միջին ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ ծանր հանցագործությունների համար անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի:
Այլ կերպ՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալ Ն.Մկրտչյանին վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի:
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ ութ տարի անց ամբաստանյալ Ն.Մկրտչյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ ն' վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, ն' գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը:
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ ամբաստանյալ Ն.Մկրտջյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող` միջին
18
ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի ապրիլի 3-ի դատավճիոր մասնակի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ն.Մկրտչյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասով, ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը բեկանելու ն վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար:
18. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Ն.Մկրտչյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքի մասով քրեական գործը ն արդյունքում հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 361363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
19
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ԿԴ/0054/01/22 քրեական գործով `՝Նարեկ Ստեփանի Մկրտչյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 202: թվականի ապրիլի 3ի որոշում`՝ Օ`մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Նարեկ Ստեփանի Մկրտչյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասով, ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախազահող՝ Ս.ԶՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/0054/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
