Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մասրի — ԵՇԴ/3115/02/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մասրի — ԵՇԴ/3115/02/16

Վճռաբեկ դատարանԵՇԴ/3115/02/164 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Մահեր Մասրիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ Մահեր Մասրիի, երրորդ անձ Արման Սմբատյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է Մահեր Մասրիից բռնագանձել 55.741 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների գումար՝ սկսած 20.10.2013

Ամբողջ Տեքստ

ՅՅ ՑԱՅԻՆ,

(ԱՋՆ

էՍ ԲԱՏ ՀԶ

մա6:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3115/02/16 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3115/02/16

Նախագահող դատավոր'՝ Ս. Գրիգորյան

Դատավորներ՝ Ա. Կուրեխյան

Գ. (Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի ապրիլի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մահեր Մասրիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ Մահեր Մասրիի, երրորդ անձ Արման Սմբատյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է Մահեր Մասրիից բռնագանձել 55.741 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների գումար՝ սկսած 20.10.2013 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման պահը:

2

Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2017 թվականի վճիռը բեկանվել է ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2018 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2018 թվականի վճիռը բեկանվել է Ա գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2019 թվականի որոշմամբ Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2020 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի միջնորդությունը` հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժվել է:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Մահեր Մասրիից հօգուտ անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի բռնագանձվել է 17.000.000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, ինչպես նան 17.000.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ բռնագանձվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների՝ սկսած 10.09.2016 թվականից մինչն պարտավորության դադարման օրը՝ գումարները փոխանցելով անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով հատուկ հաշվին: Հայցը՝ 02.09.2016 թվականից 09.09.2016 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկելու ն բռնագանձելու մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին դեպոնացված հայցագնի, իսկ անբավարարության դեպքում նան պատասխանողի այլ գույքի վրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2022 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 06.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մահեր Մասրին (ներկայացուցիչ Արտակ Ոսկանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածը, 335-րդ հոդվածի 2-րդ մասը, 52-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ ն 414-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով

Յ

Պատասխանողը, առարկելով հայցվորի վկայակոչած բոլոր փաստերի, այդ թվում՝ ապրանք մատակարարելու ն գումար ստանալու փաստերի դեմ, նշել է, որ ըստ հայցվորի վկայակոչած փաստերի ն նրա կողմից ներկայացրած ապացույցների՝ Արման Սմբատյանը 2008 թվականի նոյեմբերին 17.000.000 ՀՀ դրամի դիմաց մատակարարված ապրանքների թերությունները հայտնաբերել նե մատակարարված ապրանքները Մահեր ՆՄասրիին վերադարձրել է երկու ամիս հետո (ինչպես նշված է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Սահակյանի՝ 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրությունում ն թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերում), այսինքն՝ 2009 թվականի հունվարին: Հետնաբար, հայցվորի վկայակոչած փաստերից ն նրա կողմից ներկայացրած ապացույցներից հետնում է, որ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռնս 2009 թվականի հունվարին, որն էլ հանդիսանում է հայցային վաղեմության ժամկետի սկիզբը: Այսինքն` հայցվորի կողմից դատարան ներկայացված ապացույցների ն հայցվորի վկայակոչած փաստերի համաձայն՝ Արման Սմբատյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է դեռնս 2009 թվականի հունվարին, ոչ թե 2013 թվականի հոկտեմբերին, ինչպես նշել է Դատարանը: Բացի այդ, հայցվորը թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով 28.10.2014 թվականին հայց է հարուցել Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության ՛դատարան՝ փոխառության գումարի բռնագանձման պահանջով, որը մերժվել է, իսկ նույն թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.11.2016 թվականի որոշմամբ արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցի առարկան (պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը) փոխառության տրված գումարը վերադարձնելու պահանջն է: Մինչդեռ սույն գործով հայցվորը Դատարան դիմել է մատակարարման պայմանագրով սահմանված գումարի բռնագանձման հայցապահանջով:

Ակնհայտ է, որ թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով փոխառության գումարի բռնագանձման հայցապահանջով ներկայացված հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել սահմանված կարգով հայցի հարուցում մատակարարման պայմանագրով սահմանված գումարի բռնագանձման հայցապահանջով:

Տվյալ դեպքում Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ ն կոպիտ խախտում՝ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, քանի որ պատշաճ չի գնահատել հայցային վաղեմության ժամկետի սկզբի մասին վկայող՝ հայցվորի կողմից վկայակոչված ն ներկայացված ապացույցները, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի 22.04.2015 թվականի թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրությունը, թիվ ԵԱՔԴ/4518/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը, ինչպես նան թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ ն կոպիտ խախտումներ՝ չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա էր կիրառման, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման:

Վերաքննիչ դատարանն, արձանագրելով, որ սույն դեպքում չի ապացուցվում, որ ԱՁ Արման Սմբատյանը 2008 թվականի նոյեմբեր ամսից երկու ամիս հետո է ապրանքների թերությունների հետ կապված Մահեր Մասրիին պահանջներ ներկայացրել, միաժամանակ հայցային վաղեմության սկիզբ է համարել 2013 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ Արման Սմբատյանի ն Մահեր Մասրիի միջն սկսվել են ապրանքները չընդունելու ւ տրամադրված գումարը վերադարձնելու մասին խոսակցությունները:

4

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության սկիզբ է համարել ոչ թե իրավունքի խախտման մասին իմանալու պահը, այլ խախտված իրավունքների մասին խոսակցություններ սկսելու պահը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը բեկանել ն փոփոխել՝ հայցը մերժել, ինչպես նան ԱՁ Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանից հօգուտ Մահեր Մասրիի բռնագանձել դատական ծախսերը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 11.06.2013 թվականի վճռով ԱՁ Արման Սմբատյանին ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 21.06.2013 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ջիվանշիր Աֆյանը (հատոր 1, գ.թ. 11-12, 13-14).

2) Համաձայն 06.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես` Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին ն Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 8).

3) Համաձայն 11.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես՝ Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին ն Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 9).

4) Համաձայն 13.11.2008 թվականին տրված ստացականի պատճենի՝ «Ես՝ Մահեր Մասրին, հանդիսանալով Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության տնօրեն Վալիդ Մասրիի որդին ն Սիրիայում «Մասրի Տեքս» ընկերության լիազորված անձ, ստացա Արման Սմբատյանից 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: (...)» (հատոր 1, գ.թ. 10).

5) ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Մարուքյանի՝ «Քրեական գործով վարութը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 22.12.2016 թվականի որոշման պատճենի համաձայն՝ «(...) Մահեր Վալիդի Մասրին 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Արման Սմբատյանը Արաբկիր ն -Քանաքեռո- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել թվով 3 կեղծ ստացականներ, համաձայն որոնց ինքը Ա. Սմբատյանից 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին ն 13.11.2008 թվականին ստացել է ընդհանուր 17.000.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 55.741 ԱՄՆ դոլար գումար:

(..2) Մահեր Վալիդի Մասրին վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2006 թվականին հիմնել է «Մ.Ա.Ս. Տեքս» ՍՊԸ-ն, գրանցվել Շիրազի փողոցի 40 շենքի 20 հասցեում: Այդ ընթացքում ծանոթացել է Արման Սմբատյանի հետ, վերջինս նս ցանկություն է հայտնել ծավալել գործունեություն՝ օգտագործված հագուստների վաճառքի բնագավառում, բացել է խանութ (...): Որոշ ժամանակ Արման Սմբատյանի հետ աշխատել են միասին: Արման Սմբատյանը իրենից գնել է ներկրված ապրանքներ (...):

5

Արման Սմբատյանը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականին ծանոթացել, ապա մտերմացել է Մահեր Մասրիի ն նրա գործընկեր Արա Հաբիբի հետ՝ Երնան քաղաքի Ե. (Թադնոսյան 3/1 հասցեում գտնվող Մ. Մասրիի օգտագործված հագուստների վաճառքի խանութում: Դրանից հետո Մահեր Մասրիի առաջարկով Ա իր ցանկությամբ ինքն էլ է սկսել զբաղվել օգտագործված հագուստների վաճառքով, վարձակալել է խանութ, ապրանքները գնել է Մահեր Մասրիից: 2008 թվականին Մահեր Մասրին իրենից պարտքով գումար է խնդրել՝ մոտ 60.000.00 ԱՄՆ դոլար, ինքը գրավադրել է ընկերոջ տունը, ստացել վարկ՝ 17.000.000 ՀՀ դրամի չափով, վարկը ստացել է մաս-մաս` 2008 թվականի նոյեմբերի 6-ին, 2008 թվականի նոյեմբերի 11-ին ն 2008 թվականի նոյեմբերի 13-ին՝ համապատասխանաբար՝ 5.000.000, 5.000.000, 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Գումարը ստանալուց հետո վերածել է ԱՄՆ դոլարի ն ստանալու օրերին` 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին անձամբ փոխանցել է Մահեր Մասրիին, ինչի վերաբերյալ կազմել են ստացականներ, վերջին փոխանցման օրը՝ 13.11.2008 թվականին Մահեր Մասրին ՀՀ-ից բացակայել է, ինքն այդ օրը գումարը փոխանցել է Արա Հաբիբի կամ Մուհամմադ Տուրիֆին, իսկ երբ 2008 թվականի նոյեմբերի 16-ին Մահեր Մասրին վերադարձել է նա ստորագրել է նան 3-րդ ստացականը տրման օրով՝ նոյեմբերի 13-ով: Որպես թարգմանիչ հանդես է եկել Արա Հաբիբը, ով նս ստորագրել է ստացականներում: Հետագայում Մահեր Մասրին հայտնել է, որ ցանկանում է պարտքը վերադարձնել կամ նույն չափով տալ ապրանքներ: Ապրանքները տեսնելուց հետո ինքը հասկացել է, որ դրանք լավը չեն, չի ընդունել Ա պահանջել է վերադարձնել գումարը: Նշված 56.000 ԱՄՆ դոլար գումարի շուրջ խոսակցությունները սկսվել են 2013 թվականի հոկտեմբերին: (...):

Նախաքննության ընթացքում Արման Սմբատյանը քննությանն է ներկայացրել «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության Կենտրոն մասնաճյուղից ստացված իր բանկային հաշվի քաղվածքը, որտեղ արձանագրված է, որ 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին ն 13.11.2008 թվականին Ա.Սմբատյանին տրամադրվել է վարկ՝ համապատասխանաբար 5.000.000 ՀՀ դրամ, 5.000.000 ՀՀ դրամ ն 7.000.000 ՀՀ դրամ գումարների չափով:

Ը.) Մուհամմադ Անասի Տուրիֆը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունքներ է տվել այն մասին, որ Մահեր Մասրին հանդիսանում է քրոջ ամուսինը (...): Մահեր Մասրիի հետ աշխատելու ընթացքում նրա միջոցով ծանոթացել է Արման Սմբատյանի հետ: Ա.Սմբատյանը նույնպես խանութ է բացել ն զբաղվել հագուստների վաճառքով: Մի քանի տարի Ա.Սմբատյանը ապրանքներ գնել է Մ.Մասրիից (...):

Ը.) Թեն նախաքննության ընթացքում Արա Հաբիբը վկայի դատավարական կարգավիճակում 21.01.2015 թվականին ցուցմունք է տվել այն մասին, որ ստացականները տեսնում է առաջին անգամ, նման ստացականներ Մահեր Մասրիի համար երբեք չի թարգմանել, նման ստացականներ չի ստորագրել, սակայն Արման Սմբատյանի ն Արա Հաբիբի միջն կատարված առերես հարցաքննության ժամանակ վերջինս հայտնել է, որ դրանցում առկա ստորագրություններն իրենն ու Մահեր Մասրիինն են, կարող է նման բան եղել է ն ինքը չի հիշում, բայց ինքը Արման Սմբատյանի ն Մահեր Մասրիի գումարային հարցերին չի խառնվել:

Ը.) Նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողություններ, պատշաճ իրավական ընթացակարգեր ու դատավարական շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հնարավոր չի եղել հիմնավորել ինչպես Արման Սմբատյանի կողմից վերը նշված ստացականները կեղծելու ն

6

այդ կերպ խարդախության եղանակով գումարի հափշտակության փորձ կատարելու, այնպես էլ սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքները:

Արման Սմբատյանի կողմից փաստաթուղթ կեղծելու հանգամանքը հիմնավորելու անհնարինության պայմաններում նախաքննության ընթացքում չի հիմնավորվել ինչպես Մահեր Մասրիի կողմից գիտակցաբար հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու հանգամանքը, այնպես էլ Արա Հաբիբի ն Մուհամմադ Տուրիֆի կողմից սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքները:

Որոշվել է թիվ 09136714 քրեական գործով վարույթը կարճել՝ Արման Սմբատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 34-178-րդ, 338-րդ ն 339-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մահեր Վալիդի Մասրիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: (...)» (հատոր 1, գ.թ. 126-129).

6) Համաձայն Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսու. Վ. քԲաբայանի՝ «Բացատրություն վերցնելու մասին» 11.12.2014 թվականի արձանագրության՝ Մահեր Մասրին հայտնել է, որ 27.11.2014 թվականին փոստային կապով իր խանութ է ստացվել Արման Սմբատյանի ուղարկած նամակը, որով նրան ծանուցվել է Արման Սմբատյանի կողմից իբր տրված 17.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու պահանջի մասին (հատոր 5, գ.թ. 94-95).

7) Կառավարիչը 28.10.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել է Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մահերի Մասրիի՝ 55.741 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու պահանջի մասին՝ որպես հայցի փաստական հիմք վկայակոչելով 06.11.2008 թվականին, 11.11.2008 թվականին ն 13.11.2008 թվականին կազմված ստացականները:

Երնան քաղաքի Արաբկիր ն -Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/4518/0214 քաղաքացիական գործով 20.07.2016 թվականին կայացված վճռով Կառավարչի հայցը մերժվել է: Դատարանն արձանագրել է, որ «Ներկայացված ապացույցները դրաեց թույլատրելիության տեսանկյունից գնահատելիս դատարանը հիմք է ընդունում, որ գաղտնի կատարված ձայնագրությունը չի կատարվել անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռեմխելիության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքների խախտմամբ, կամ խոշտաեգումների, բռնության, սպառնալիքի գործադրմամբ:

Նշված ձայնագրառումը դատարանը դիտարկում է որպես թույլատրելի ապացույց, քանի որ պվյալ դեպքում օրեեքի իմպերատիվ պահանջեերի' անձի իրավունքների ն ազատությունների խախտում թուլ չի տրվել, ձայնագրությունը կատարվել է առանց սահմանված պահանջների խախտման: Դատարանը գտեում է, որ նշված ապացույցը չի կարելի ճանաչել անթույլատրելի զուտ ձեական նկատառումներով:

(-.) Դատարանը փաստում է, որ եշված հեռախոսային -խոսակցությունների ձայնագրության զենության արձանագրությամբ հիմեավորվում է, որ ԱՁ Արման Սմբատյանի ն Մահեր Մասրիի միջն առկա են եղել առնտրային հարաբերություննեեր, որ Արման Սմբատյանը ապրանքի դիմաց Մահեր Մասրիի վճարել է 17.000.000 ՀՀ դրամ, ն վերջինիս կողմից անորակ ապրանքներ ներկրելու պատճառով, ապրանքները հետ են վերադարձվել պատասխահողին:

Նշված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությամբ ն գործում առկա ստացականնեերով չի հիմեավորվում Արման Սմբատյանի կողմից Մահեր Մասրիին 55.741

7

ԱՄՆ դոլար գումար փոխառությամբ տրամադրելու ն այդ հիմքով Մահեր Մասրիի կողմից այն հեր վերադարձնելու պարտավորության ստանձնումը: Այսինքն, կողմերի միջն չկա փոխառության իրավահարաբերություն, քանի որ բացակայում է նման իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող փաստը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877 ն 878 հոդվածներով նախատեսված փոխառության գործարքը: Միեչդեռ հայցվորը խեդրել է պատասխանողից բռնագանձել 55.741 ԱՄՆ դոլար գումար' որպես փոխառությամբ տրամադրված գումար: Նշված ապացույցներով չի հիմեավորվում նան կողմերի միջն պարտավորական իրավահարաբերություններ առաջանալու փասփը: (...)»

Վերաքննիչ դատարանի 24.11.2016 թվականի որոշմամբ վերը նշված դատական ակտի դեմ Մահեր Մասրիի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ. «(..) տվյալ դեպքում հայցի առարկան (պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը) փոխառությամբ տրված գումարը վերադարձնելու պահանջե է, հայցի փաստական հիմքում ընկած են 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականի ն 13.11.2008 թվականի ստացականեերը, իսկ իրավական հիքմում դրվել են փոխառության իրավահարաբերություններին վերաբերող եյութական իրավունքի նորմերը, հետնաբար հաշվի առնելով ներկայացված հայցի հիմքը ն առարկան, Դատարանը պետք է նախնառաջ պարզեր սույն իրավահարաբերության համար էական եշանակություն ունեցող ն ապացուցման ենթակա իրավաբանական փաստերի շրջանակը ն նոր միայն հաստատեր այս կամ այն փաստը: ՒԻսկ վյալ դեպքում, ինչպես արդեն վերը եշվեց սույն իրավահարաբերությունում ապացուցման էր ենթակա կողմերի միջե փոխառության հարաբերությունեերի առկայությունը, ինչն էլ Դատարանը հաստատված չի համարել ն Դատարանի այդ եզրահաեգումը չի վիճարկվում կողմերի կողմից:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի Լին կետի 4-րդ ենթակետի համաձայե՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այե մերժելու հարցը:

Այսիենքե' վերը եշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է'

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քենե միմիայն այդ գործով 6 ներկայացված հայցապահանջների շրջանակում:

Վերոգյալից հետնում է, որ Դատարանի կողմից հաստատված Մահեր Մասրիին ապրանքի դիմաց, այսինքե' առուվաճառքի պայմանագրի հիման վրա 17.000.000 ՀՀ դրամ վճարելու փաստի հաստատումը սույն գործով ապացուցման առարկայի մեջ չէր մտեում, քանի որ սույն գործով ներկայացված է փոխառության պայմանագրով տրված գումարի, այլ ոչ թե առուվաճառքի պայմանագրի հիման վրա տրված գումարի բռնագանձման պահանջ:

Այսպիսով վերը նշված իրավական դիրքորշման լույսի ներքո Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում Դատարանի հասրատած այն փաստը, որ «ԱՁ Արման Սմբատյանի ն Մահեր Մասրիի միջն առկա են եղել առնտրային հարաբերություններ, որ Արման Սմբատյանը ապրանքի դիմաց Մահեր Մասրիին վճարել է 17.000.000 ՀՀ դրամ, ն վերջինիս կողմից անորակ ապրանքներ ներկրելու պատճառով, ապրանքները հետ են վերադարձվել պատասխահողին (...)»:

8

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.04.2017 թվականի որոշմամբ վերը նշված որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1, գ.թ. 95-100, 101-106, 149-153).

8) Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սահակյանի՝ 22.04.2015 թվականի՝ թիվ 09136714 քրեական գործով կատարված զննության արձանագրության պատճենի՝ թիվ 09136714 քրեական գործով վկա Արման Սմբատյանի կողմից թվով 2 լազերային սկավառակներով ներկայացված խոսակցությունների ձայնագրառումների զննության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր լազերային սկավառակի վրա առկա է մեկ ձայնագրառում, որոնք, ըստ վկա Ա.Սմբատյանի ցուցմունքների,կատարել է իր ն Մահե Մասրի խոսակցության ժամանակ: Խոսակցությունը վերծանվել է բառացի լսելիության սահմաններում: Խոսակցությունը ռուսերեն է ն կատարվել է թարգմանություն արտոնագրված թարգմանիչ Ա. Ասատրյանի կողմից. «(...) Տ-ԼԵս քեզ չե՞մ տվել 17 միլիոն, 52 -Երբ՞, երբ", 51 -10 տարվա ընթացքում, 100 տարվա ընթացքում, Տ2-Ինչ"ի համար, Տ1՛-Ապրանքի դիմաց, Տ2-Ապրանքի դիմաց՞ ինչ: Քեզ որտեղից" 17 միլիոն, Տ1 -Ես քեզ տվել եմ՞, Տ2-Իսկ ով էր՞ փակում 4 տարի բանկում քո վարկը, ՏԼԵս եմ փակել, Տ2-Դու ճիշտ չես ասում, Տ1-Համբերի, համբերի, ես իմ գումարներն եմ ուզում, Ես քեզ տվել եմ՞ 17 միլիոն, թե ոչ, Տ2-Սպասիր, ես էլ քեզ եմ շատ բան տվել, լսում ես, թե ոչ, ՏԼԵս քեզ չեմ" տվել 17 միլիոն, Տ2-Ինչի՞ համար, ՏԼ-Ապրանքի դիմաց, Տ2-Այո, ՏԼՀետո, երբ պարզվեց, որ ապրանքն անորակ է, ես քեզ ապրանքը ետ չե՞մ տվել, Տ2-Սպասի, Տ1-Դու չպատասխանեցիր, ես ապրանքը քեզ ետ վերադարձրել ե՞մ, Տ2-Սպասիր, ե՞րբ, ՏԼԵրկու ամիս անց (..), Տ2-Ինչու դու չես պատասխանում իմ հարցին ես քեզ վերադարձրել ե՞մ ապրանքը,Տ1-Այո վերադարձրել ես, բայց քո բանկային վարկն ո՞վ է փակել, Տ-Ես հետո բոլոր հարցերին կպատասխանեմ, դու առաջ մի ընկիր, Տ2-Ապրանքը վերադարձրել ես երկու ամիս անց, բայց, չէ որ դու խանութ ես բացել, Տ1-Դու վերցրել ես այն ապրանքը, որ եղել է Էրեբունիում, (...) Տ2-Ես ապրանքը ետ եմ ընդունել, որովհետն դու իմ ընկերն էիր, ՏԼ-Այդ դեպքում եթե դու ապրանքը ետ ես ընդունել, ապա ինձ պետք է վերադարձնեիր 17միլիոն, ճիշտ է ՞ (...)» (հատոր 1, գ.թ. 134-137).

9) Հայցվորը, սույն գործով 27.07.2016 թվականին դիմելով դատարան, հայցադիմումի հիմքում դրել է այն փաստերը, որ ԱՁ Արման Սմբատյանի ւ պատասխանող Մահեր Մասրիի միջն 06.11.2008 թվականի, 11.11.2008 թվականի Ա 13.11.2008 թվականի ստացականների կազմմամբ կնքվել է առուվաճառքի ն մատակարարման խառը պայմանագիր, որով պատասխանողը ԱՁ Արման Սմբատյանից ստացել է ընդհանուր առմամբ 17.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, որի դիմաց պարտավորվել է ԱՁ Արման Սմբատյանին հանձնել օգտագործված հագուստ: Հայցվորը հայտնել է, որ ստանալով հագուստեղենը՝ Արման Սմբատյանը այն անորակ լինելու պատճառով վերադարձրել է Մահեր Մասրիին, որն այն ընդունել է ն խոստացել է փոխարինել նոր ապրանքով: Չկատարելով խոստումը՝ բազմիցս հավաստիացրել է Արման Սմբատյանին, որ եթե ապրանքը չնորացնի, ապա պարտավորվում է ստացած գումարներն ամբողջությամբ վերադարձնել: Արման Սմբատյանը 2013 թվականի վերջին դիմել է պատասխանողին դրամական միջոցները վերադարձնելու խնդրանքով, սակայն վերջինս առ այսօր չի կատարել պարտավորությունները: Արման Սմբատյանը 23.09.2014 թվականին ծանուցել է վերջինիս սահմանված կարգով պարտավորությունը կատարելու բովանդակությամբ, սակայն պատասխանողը, ստանալով ծանուցումը, իր դրամական պարտավորությունը կրկին չի կատարել (հատոր 1, գ.թ. 3-6, 121-125).

10) Մահերի Մասրիի ներկայացուցիչը սույն գործի քննության ընթացքում առարկելով հայցի դեմ, հայցային վաղեմության հիմքով խնդրել է այն մերժել:

9

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2020 թվականի որոշմամբ Մահեր Մասրիի միջնորդությունը` հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժվել է (հատոր 6, գ.թ. 13-30):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում` այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ սույն գործով հայցային վաղեմության կիրառման հարցի հեր կապված իրավունքի խախտման ն դրա մասին իմանալու պահը որոշելու իրավական հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ՝ դատարան): (..):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը նախատեսել է դատական ն արտադատական կարգ: Ընդ որում, որպես իրավունքների պաշտպանության հիմնական միջոց, ամրագրվել է դատական պաշտպանությունը: Միաժամանակ, նույն հոդվածը գործերի ենթակայության լուծումը վերապահել լէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Օրենսդիր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ամրագրել է նան քաղաքացիական իրավունքների պաշտպանության այն եղանակների ոչ սպառիչ ցանկը, որոնց օգնությամբ հնարավոր է դատական կամ արտադատական պաշտպանության տակ գվերցնել խախտված կամ վիճարկվող իրավունքները, ինչպես նան կանխել վտանգ ստեղծող գործողությունները: Այդուհանդերձ, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ապահովելով քաղաքացիական իրավահարաբերություններում սուբյեկտիվ իրավունքների լիարժեք դրսնորումը, կոչված է նան պահպանել քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը դրա հնարավոր խաթարումներից: Այդ կապակցությամբ սահմանվել են որոշակի ժամկետներ, որոնց միջակայքում միայն անձը կարող է դիմել դատական պաշտպանության: Այլ կերպ ասած՝ անձի սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանությունը կարող է իրականացվել օրենսդրի կողմից սահմանված այն ժամկետներում, որոնց ընթացքում միայն հնարավոր կլինի վերականգնել խախտված իրավունքը (տես, Կարո Միքայելյանն ընդդեմ «Գեոպրոմայնիեգ Գոլդ» ՍՊԸ-ի' ԵԴ/30480/02/9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Միաժամանակ օրենսդիրը սահմանել է նան իրավունքի պաշտպանության համար ժամկետներ, որի ընթացքում հնարավոր է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ

10

հոդվածով նախատեսված ձնով իրականացնել օրենքով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի ,.պլաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչն դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նան այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տես, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի՝ կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում,

11

այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային ն այ), մասնակիցների շրջանակը, իրավունքների ն պարտականությունների ծավալը:

Այսպիսով ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժնորվող փաստերի շրջանակը, չի հվերլուծե 69կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տես ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸի թիվ ՍԴՅ/0055/02//3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ, ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1ին կետի վերլուծությունից, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որնէ եղանակով՝ այդ թվում ն հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» ն «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետնության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է (տես, Իրինա Մանասերյանի ըեդդեմ Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.01.2022 թվականի որոշումը):

«Ինգո-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ըեկերությունն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02072021 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նան սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նան այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈՂՑԱՈ որոշմամբ արձանագրել է, որ՝ «(...) Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած

12

լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացություննեի ն իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, ն այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական 2շրջանառութան ն իրավահարաբերությունների որոշակիության ն կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիութան ն կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որնէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի ն դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» ն «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացություններ բովանդակություննեը հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (րեդգծումը ՀՀ Վճռաբեկ դատարանի: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը` ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու ն «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարնորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության ն կիրառման առումով:

Ը.) Վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետնյալը. «իմացել է» ձնակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձնակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «ա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ԵՇԴ/3115/02/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել