Ղուկասյան — ՀԿԴ/0135/06/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի մարտի 28-ին ՀՇ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Էին ն 2 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերով նախաձեռնվել է թիվ 58213023 քրեական վարույթը, որի նախաքննություն հետագայում շարունակվլ է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում: 2023 թվականի մայիսի 16-ին Արշակ `Նապոլեոնի Ղուկասյանը ձերբակալվել է, ն նրան մեղադրանք է ներկայացվել ՀՇ քրեական
Ամբողջ Տեքստ
ՇԿԴ/0135/06/23
թ.
մուռ յր) ք ՀՀ:
Ս ԽԱՅ
Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան
2024 թվական օգոստոսի 26-ին Երնան քաղաքում
ՀՀ Վճռաբեկ 6դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արշակ Ղուկասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի մարտի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Էին ն
2
3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերով նախաձեռնվել է թիվ 58213023 քրեական վարույթը, որի նախաքննություն հետագայում շարունակվլ է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:
2023 թվականի մայիսի 16-ին Արշակ `Նապոլեոնի Ղուկասյանը ձերբակալվել է, ն նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նույն օրը նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը՝ երկու ամիս ժամկետով, որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
2. ՇԸ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ 2023 թվականի մայիսի 17-ի թիվ ՀԿԴ/0125/06/23 որոշմամբ մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդություն, բավարարվել է մասնակի: Մեղադրյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Հ.Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է ն Ա.Ղուկասյանի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ տնային կալանք ն գրավ, իսկ գրավի չափ է սահմանվել քսան միլիոն ՀՀ դրամը, որը եռօրյա ժամկետում ենթակա է եղել վճարման ՀՀ հակակոռուպցիոն դատարանի արտաբյուջետային թիվ 900018009085 դեպոզիտ հաշվին:
2023 թվականի մայիսի 24-ի դրությամբ մեղադրյալ Ա.Ղուկասյանի կամ այլ անձի կողմից վերոնշյալ դատական ակտով սահմանված գրավի գումարը մուծվել ն վարույթն իրականացնող մարմին գրավի գումարը մուծված լինելը հավաստող փաստաթուղթ չի ներկայացվել:
2023 թվականի մայիսի 24-ին նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով նրան դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որի հիման վրա 2023 թվականի մայիսի 25-ին մեղադրյալ Ա.Ղուկասյանը ձերբակալվել ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Յ
Նույն օրը նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:
3. ՀԸ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարոււթի օրինականութան նկատմամբ հսկողության վարչութան պետի պաշտոնակատար Էդ.Արսենյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՃՇՇ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշումը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Ըստ բողոքաբերի՝ գրավի գումարը մուծված չլինելու, այսինքն՝ խափանման միջոցի պայմանը խախտված լինելու պայմաններում, ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ն կիրառել խափանման միջոցի փոփոխման կարգն ու պայմանները սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածը, ինչի արդյունքում եկել են անհիմն եզրահանգման առ այն, որ խափանման միջոցի պայմանի խախտումը քննարկվող հոդվածի իմաստով պետք է դրսնորվի բացառապես չարամտությամբ:
4
Բողոքաբերի կարծիքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածը սահմանում է մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դըսնորելու, կոնկրետ դեպքում՝ կիրառված խափանման միջոցի պայմաններ, խախտելու պարագայում վարույթն իրականացնող մարմնի պարտականություն` առավել պիտանի խափանման միջոց կիրառելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու: Ընդ որում, օրենսդիրը վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականության ծագումը չի կապում մեղադրյալի կողմից վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները միայն չարամտորեն խախտելու հետ: Այլ կերպ՝ առավել պիտանի խափանման միջոցի կիրառման անհրաժեշտություն կարող է առաջանալ ոչ միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խափանման միջոցի պայմանները չարամտորեն է խախտում, այլ նան այն դեպքում, երբ այս կամ այն հանգամանքով պայմանավորված՝ մեղադրյալը թեն ոջ չարամտորեն, սակայն խախտում է ընտրված խափանման միջոցի պայմանները, ինչն էլ վկայում է այն մասին, որ ընտրված խափանման միջոցը, ամեն դեպքում, փաստացի ի զորու չէ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Բողոքաբերի պնդմամբ Առաջին ատյանի դատարանը մերժելով վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը, իսկ Վերաքննի, դատարանն անփոփոխ թողնելով հակակոռուպցիոն դատարանի որոշումը, դուրս են եկել իրավունքի շահից ն չեն ապահովել հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքը:
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշմումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում կողմերի ներկայացրած բացատրությունների առնչությամբ վիճարկվող որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «(...Դատական նեիարի ժամանակ Քննիչը ներկայացնելով միջնորդությունը` պնդել է այն ն խնդրել բավարարել: Նշել է, որ գրավի
5
չափր միջնորդել է պաշվապանության կողմի, հետնաբար Դատարանի կողմից սահմանված ժամկերում գրավի գումարը չվճարելը` մեղադրյալ Արշակ Ղուկասյանի կողմից իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանի խախարում, է: Դատարանի հարցին, թե բացի սահմանված գրավի գումարը չվճարելուց (...) մեղադրյալի կողմից որնէ գործողություն կատարվել է արդյո՞ք, որը կարող է գնահավվել որպես քրեական վարույթին խոչընդոտում, կամ ապացուման գործընթացին ապօրինի միջամտություն, Քենիչը պավասխանել է՝ ոչ:
Մեղադրյալ Արշակ Ղուկասյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց, որ գրավի չափր մեծ լինելու պափճառով չեն կարողացել վճարել, չեն կարողացել 20. 000. 000 ՀՀ դրամ: կանխիկ գումար հավաքել, կարող են բնակարանը դնել որպես գրավ: Գրավի չափին առաջարկել է պաշտրպանը:
Պաշտպան Հրանտ Վարդանյանն առարկել է միջնորդության դեմ, նշելով, որ մեղադրյալ Արշակ Ղուկասյանը չի խախպել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցների պայմանները, դրսնորել է ն կդրսնորի իրավահպատակ վարքագիծ: Նշել է, որ իրենք չեն վիճարկում հիմնավոր կասկածը, սակայն օգտվելով լոելու իրավունքից, դեպքի մասին ցուցմունք չեն տվել, ինչր չպերք է մեկնաբանվի ի վնաս մեղադրյալի: Խափանման միջոցի պայմանի խախտումը կատարվում է դի փավորությամը, մինչդեռ, Արշակ Ղուկասյանն ընդամենը չի կայտղացել վճարել գրավի գումարը՝ մեծ լինելու պատճառով: Գրավի չափն ինքն է առաջարկել` մլրածելով, որ մեղադրյալի հարազատները կարող են վճարել, սակայն սխալվել է: Մեղադրյալ Արշակ Ղուկասյանը քրեական վարույթին խոչընդուրկլու, այդ թվում` ապացուման գործընթացին ապօրինի միջամպտելու որնէ գործողություն չի կատարել, չի էլ մրածում կատարել:
Գրավի գումարի վճարման հեվ. կապված ձեռնարկել են քայլեր, հարազատները հավաքել են 5. 000. 000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որր կարող են անմիջապես վճարել, բնակարանը կարող են գրավ դնել: Ճիշտ է բնակարանը գրավադրված է բանկում, սակայն բանկին ունեցած պարտքի ն բնակարանի շուկայական արժեքի տարբերությունը 20 000 000 ՀՀ դրամի սահմաններում է, համասեփականապտերերը տվել են իրենց համաձայնությունը: Ինքը միջնորդություն է ներկայացրել Դավարան, որ գրավի գումարը եվազեցվի կամ բնակարանը գրավ ընդունվի, սակայն վարույթ չի հարուցվել` նման ընթացակարգ չլինելու պավճառաբանությամը, այսինքն` մեղադրյալը
6
միջոցներ ձեռնարկել է գրավը մուծելու համար, սակայն չի կարողացել: (..»/:
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է նան հետնյալը. «(...) Դատարանը փաստում է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա տեղեկությունները հիմք են տալիս հանգել հետրնության, որ առկա է հիմնավոր կասկածն այն մասին, որ մեղադրյալ Արշակ Ղուկասյանն աոնչություն ունի իրեն ներկայացված մեղադրանքում նկարագրված արարքին, որն 9առերնույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հողվածի 2-րդ մասի 5-րդ կերով նախատեսված հանցակազմերի հատկանիշներին:
Անդրադառնալով քննիչի կողմից միջնորդությամբ ներկայացված խափանման միջոց կիրառելու իրավաչափությանը՝ Դատարանը գտնում է, որ քենիչի միջնորդությունը ենթակա է մերժման հետնյալ պատճառարբանությամը:
Ինչպես նշվել է Քննիչի կողմից, 2025 թվականի մայիսի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, քննության առնելով մեղադրյալ Արշակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը, զտել է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի ն գրավի համակցված կիրառմամբ: Գրավի չափր, հաշվի առնելով կողմի միջնորդությունը, սահմանվել է 20.000000 ՀՀ դրամ ն մեղադրյալի վրա դրվել պարտականություն՝ եռօրյա ժամկեպում մուծել գրավը:
Գրավի գումարր եռօրյա ժամկեվում, ինչպես նան միջնորդությունը Դատարան ներկայացնելու պահի դրությամբ մուծված չի եղել, ինչը Քենիչի կողմից գնահապվել է որպես մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված խավանման միջոցի պայմանի խախպում:
Դատարանն արձանագրում է, որ թեն մեղադրյալի կողմից Դատարանի սահմանած եռօրյա ժամկաերում չի մուծվել գրավի գումարը, որը կարող է գնահատվել խափանման միջոցի պայմանի խախվոսմ, այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դավփավարության օրենսգրքով գրավի կիրառման հետ կապված իրավադրույթների վերլուծությունից հետնում է, որ գրավը մուծելու ժամկերներ նախատեսված չլինելու, իրավասու մարմնի կողմից գրավի մուծման ժամկետ 1 Տե՛ս Հակակոռուպցիոն դատարանի վիճարկվող որոշման՝ «Դատալսումներին կողմերի մասնակցությունը ն բացատրությունները» վերտառությամբ բաժինը, հատոր 1, թերթ 10։
7
սահմանելու ընթացակարգ չնախատեսելու, գրավի գումարը սահմանվելուց հետո դրա չափր նվազեցնելու կամ վիճարկելու ընթացակարգ չլինելու գրավը որոշակի ժամկետում չմուծելու դեպքում հեփնանքներ նախատեսված չլինելու պայմաններում՝ գրավը մուծելու անհնարինությունը մեխանիկորեն չպերք է մեկնաբանվի ընտրված խափանման միջոցի պայմանի խախպում:
Հիշյալ պարագայում փաստացի խափանման միջոցն րստ էության կիրառված չի էլ եղել:
Մեղադրյալի կողմից իր վրա դրված պարվաւկանության կատարման անհնարինություն, չի կարող մեկնաբանվել որպես այդ ապարտականության դիտավորյալ չկափարում, եթե նման հետնության համար հիմանվոր փասրարկներ առկա չեն:
Միաժամանակ, եթե Քննիչը գտնում է, որ մեղադրյալը խախտել է կիրառված գրավի պայմանը, ապա, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանները, թե երը գրավը կարող է դարձվել պետության եկամուվ, Դատարանը գտնում է, որ Քննիչը պետք է փաստեր ներկայացնի նան, որ մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, կամ պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով, կամ էապես խոչընդուտել է վարույթին, մինչդեռ, ինչպես նշել է Քննիչը, նման փաստեր առկա չեն:
Հարկ է նշել, որ մեղադրյալ Արշակ Ղուկասյանի կողմից իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանը պայմանականորեն խախտելն իմպերատիվ կերպով չի ենթադրում նրա նկատմամը որպես խափանման միջոց կալանքի կիրառում, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ քննիչն իրավասու է որոշում կայացնել խափանմաեւն միջոցի պայմանները խախտած մեղադրյալին ձերբակալելու մասին միաժամանակ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան, այսինքն՝ դա հայեցողական իրավունք է ն ոչ թն՝ օրենադրական պարտադիր պահաւնջ:
Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ Քննիչի հայտարարության համաձայն՝ մեղադրյալ Արշակ Ղուկասյանի կողմից քրեական վարույթին
8
խոչընդոտելու, այդ թվում` ապացուցման գործընթացին ապօրինի միջամրելու ձնով, տեղեկություններ աոկա չեն:
Դատարանը նան արձանագրում է, որ մեղադրյալ Արշակ Ղուկասյանի նկատմամի, որպես խափանմաեւն միջոց, կիրառված է տնային կալանքը:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ վերը նշված հանագամանքներն ու իրավական վերլուծությունը հաշվի առնելով, նկատի ունենալով, որ մեղադրյալ Արշակ Ղուկասյանի նկատմամի արդեն իսկ կիրառված է այլընտրանքային խափանմաուն միջոց տնային կալանք, որի հետ զուգահեռ վարչական վերահսկողություն չի կարող կիրառվել, իսկ այլ այլընտրանքային խափանման միջոցներ, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումը, Դատարանը չի կարող ընտրել, Քննիչի միջնորդությունը պեվք է բավարարել մասնակի, առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության ն հնարավորության հարցը թողնելով լուծման վարույթի համապապտասխաւն հանրային մասնակիցներին (...)»՛:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(.) Վերաքննիչ դատարաւնը վարույթի նյութերի ուսումնասիրության հիման վրա փաատրում է, որ համապատասխան չափով գրավի գումարը (ընդ ոլում, գումարի այդ չափր առաջարկել էր պաշտպանը) դատարանի կողմից սահմանված ժամկետում չվճարելու առնչությամը պաշտպանության կողմի` ինչպես Հակակոռուպցիոն դատարանում, այնպես Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիարերի ընթացքում ներկայացրած բացատրությունները, այդ թվում` որոշակիորեն նվազ չափով գումար՝ որպես գրավ վճարելու կամ անշարժ գույքը գրավադնելու վերաբերյալ պատրաստեւկաւվության մասին հայտարարությունները, գրավի չափի նվազեցման ուղղությամբ առանձին քայլեր ձեռնարկած լինելը (րես աույն որոշման 21-րդ ն 41-րդ կարերը), թույլ են տալիս եզրահանգում անելու առ այն, որ դատարանի կողմից մեղադրյալի վրա դրված համապատասխան պարտականություն, վերջինիս կողմից դիտավորյալ կամ չարամփորեն չկատարելու բավարար հիմքեր փվյալ դեպքում առկա չեն: Այլ կերպ՝ պաշտպանության կողմի ներկայացրած այդպիսի բացատրությունները բավարար չափով համոզիչ են, իսկ դրա հետ մեկտեղ նկատի ունենալով նան, որ մեղադրյալի կողմից 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 1121:
9
խափանման միջոցի որեէ այլ լթ9պայման հնարավոր խախտված լինելու մասին տեղեկություն վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ (այդ մասին քննիչի կողմից նշվել է ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում: տեղի ունեցած դատական նիարերի ընթացքում)՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա չեն հիմքեր չհամաձայնելու՝ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի հեզնությանը: Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինր, պայմանավորված մեղադրյալի հետագա վարքագծով (օրինակ` գրավի գումարի չափի հնարավոր փոփոխման դեպքում այդ գումարը նույնպես չվճարելու պարագայում), զրկված չէ կրկին համապատասխան միջնորդություն առաջին ատյանի դատարան ներկայացնելու հնարավորությունից:
Ամփոփելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի դատախազ էդ.Արսենյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ափյանի դափարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ` հիմք ընդունելով այն որոշմամի շարադրված հիմնավորումները (...»:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք ստորադաս դատարանների հետնություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Խափանման միջոցներն են կալանքը ն այլընտրանքային խափանման միջոցները:
2. Այլընտրանքային խափանման միջոցներն են՝
1) տնային կալանքը.
2) վարչական հսկողությունը.
3) գրավը.
(:.):
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 5-6:
10
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117րդ հոդվածի համաձայն՝ «(..) 3. եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կիրառելու համար»:
Մինչն 202 թվականի հունվարի 16ին ընդունված 0«Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՕ-32-Ն օրենքի (այսուհետ նան` ՀՕ-32-Ն օրենք) ուժի մեջ մտնելը (ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 6-ին) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածը սահմանել է. «ւ Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է որ, 6Հայատրանի Հանրապետության դրամի, շարժական զույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձնով պահատվության է փոխանցվում համապապտաւսխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմեւմը հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:
2. Գրավի չափր որոշելիս հաշվի են առնվում մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրության ատրիճանը նե մեղադրյալի գույքային դրությունը: Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավավաւն:
(-.)
4. Գրավատուն ներկայացնում է գրավի մուծված լինելը հավասվտղ փաստաթուղթ, որր կցվում է վարույթի նյութերին: Գրավը կիրառված է համարվում գրավի մսծված լինկը հավատրող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից:
5. Եթե մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ էապես խոչընդուրել է վարույթին, ապա հսկող դատախազը կայացնում է գրավը պետության եկամուվ դարձնելու մասին որոշում ն դրա պատճենը եոօրյսւ ժամկետում ուղարկում է մեղադրյալին ն գրավը մուծած անձին նրանց պարզարանելով այդ որոշման բողոքարկման սոյն օրենսգրքի 299-30-րդ հոդվածներով սահմանված կարգը: Եթն որպես գրավ ընդունվել է
1
անշարժ կամ շարժաեւկաւն գույք, ապա խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այդ գույքի վաճառքից մնացած գումարի այն մասը, որը գերազանցում է գրավի չափը, ենթակա է վերադարձման
ՀՕ32՝-Ն օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում նշված հոդվածի 4-րդ մասը շարադրվել է հետնյալ խմբագրությամբ.
«4. Գրավատուն վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից եռօրյա ժամկեպում ներկայացնում է գրավը մուծված լինելը հավաարող փասվաթուղթ, որր կցվում է վարույթի նյութերին: Գրավը կիրառված է համարվում գրաւվի մուծված լինելը հավաստող փաարաթուղթի վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից».
Միննույն ժամանակ նշված հողվածը լրացվել է ՃԼին մասով հետնյալ բովանդակությամբ.
«41 Սույն հոդվածի 4րդ մատվ նախատեսված պարտականությունը չկատարելը հիմք է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընրրելու հարցը վերարին քննարկելու համար»:
12 Նախ ինչպես երնում է նախորդ կետում մեջբերված իրավանորմերի վերլուծությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը խափանման միջոցները դասակարգում է երկու խմբի` կալանք ն այլընտրանքային խափանման միջոցներ: Մեղադրյալի նկատմամբ նշված խափանման միջոցներից որնէ մեկի կիրառումը պետք է համապատասխանի երկու` մեղադրյալի իրավունքների հնարավոր նվազ սահմաափակման ն կիրառվող խափանման միջոցի պիտանիության
չափանիշներին:
Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ն կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ն կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11Ծ6րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որնէ մեկը: Ընդ որում վերոնշյալ նպատակի
12
իրականացման համար, անհրաժեշտ ն պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը: Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից ն վրա հասնող հետնանքներից` կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ն որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ամնոճ ոռնօ) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը: Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել|լթֆխափանման միջոցնեի կիրառմամբ հետապնդվող նպատակներին` այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ն դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները":
3. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպե խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, գտել է, որ թեն մեղադրյալի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի սահմանած եռօրյա ժամկետում չի մուծվել գրավի գումարը, որը կարող է գնահատվել " Տես Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 13.1Լ-րդ կետը:
13
խափանման միջոցի պայմանի խախտում, այնուամենայնիվ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով գրավի կիրառման հետ կապված իրավադրույթների վերլուծությունից հետնում է, որ գրավը մուծելու ժամկետներ նախատեսված չլինելու, իրավասու մարմնի կողմից գրավի մուծման ժամկետ սահմանելու ընթացակարգ չնախատեսելու, գրավի գումարը սահմանվելուց հետո դրա չափը նվազեցնելու կամ վիճարկելու ընթացակարգ չլինելու, գրավը որոշակի ժամկետում չմուծելու դեպքում հետնանքներ նախատեսված չլինելու պայմաններում՝ գրավը մուծելու անհնարինությունը մեխանիկորեն չպետք է մեկնաբանվի ընտրված խափանման միջոցի պայմանի խախտում»,
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, ըստ էության, համաձայնվել է Առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացված դատողոթյունների հետճ:
14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1112րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, ստորադաս դատարանները, մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելով, հանգել են ճիշտ հետնության:
15. Նախ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասն ուղղակիորեն սահմանում է, որ գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից: Նման պայմաններում, երբ Ա.Ղուկասյանի կողմից չի վճարվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի սահմանած 20.000000 ՀՀ դրամի չափով գրավը, չի կարող խոսք գնալ կիրառված խափանման միջոցի պայմանների խախտման մասին, ն դա չի կարող ինքնին հիմք հանդիսանալ ավելի խիստ խափանման միջոց կիրառելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախաքննության մարմինը տվյալ պարագայում (սահմանաված գրավի գումարը վճարված չլինելու դեպքում) զրկված չէ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, սակայն դրա հիմքում պետք է դրվի ոչ թե կիրառված խափանման միջոցի պայմանը խախտելու, այլ 5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
14
ընտրված խափանման միջոցի կիրառման պայմանը կատարված չլինելն ու նվազ խիստ խափանման միջոցի (կամ միջոցների)՝ ոչ պիտանի լինելու հանգամանքը:
Նշվածի համատեքստում հատկանշական է նան այն, որ ՀՕ-32-Ն օրենքով օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 41ին մասով այլնս ամրագրել է, որ դատարանի որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում գրավը մուծված չլինելը հիմք է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը վերստին քննարկելու համար:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույքի ներքո Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ տվյալ դեպքում նախաքննության մարմինը մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը պայմանավորել է մինչ այդ կիրառված խափանման միջոցի պայմանը մեղադրյալի կողմից խախտված լինելու մասին դատողությամբ: Մինչդեռ, ինչպես արդեն վերը նշվեց, նման պայմաններում չի կարող խոսք գնալ կիրառված խափանման միջոցի պայմանի խախտման մասին:
Դրա հետ մեկտեղ, նախաքննության մարմնի կողմից որնէ այլ կերպ չի հիմնավորվել մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանք կիրառելու անհրաժեշտությունը, հատկապես այն պայմաններում, երբ նրա նկատմամբ համակցված կիրառված է եղել նան տնային կալանքը:
16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, հիմնավոր են:
7. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն վարույթով դատական ակտ կայացնելիս վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ թույլ չեն տվել:
Ուստի ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա չէ բավարարման՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյաի ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության
15
օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 361-րդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալ Արշակ Ղուկասյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0135/06/23 վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0135/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
