Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մովրովյան — ԵԴ/27466/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մովրովյան — ԵԴ/27466/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/27466/02/207 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ալբերտ Մովրովյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Ալբերտ Մովրովյանի հայցի ընդդեմ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի («Ամերիքն բիլդինգ դիվելփիմենտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ՝ Ընկերություն)՝ պայմանագիրը լուծելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ալբերտ Մովրովյանը պահանջել է լուծել իր ն Ընկերության միջն 28.06.2011 թվականին կնքված թիվ ՆՊՔ-04-04.10.201 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը, որպես հետնանք Ընկերությունից բռնագանձել պայմանագրով վճարված 50.9

Ամբողջ Տեքստ

ԿԱԽԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27466/02/20 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27466/02/20

Նախագահող դատավոր՝ Ա. Մխիթարյան

Դատավորներ՝ Ն. Գաբրիելյան

Ս. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մայիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալբերտ Մովրովյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Ալբերտ Մովրովյանի հայցի ընդդեմ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի («Ամերիքն բիլդինգ դիվելփիմենտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ՝ Ընկերություն)՝ պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալբերտ Մովրովյանը պահանջել է լուծել իր ն Ընկերության միջն 28.06.2011 թվականին կնքված թիվ ՆՊՔ-04-04.10.201 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը, որպես հետնանք Ընկերությունից բռնագանձել պայմանագրով վճարված 50.915.700 ՀՀ դրամ ու պայմանագրի 5.1-ին կետով սահմանված տույժեր՝ պայմանագրի գնի 0.05 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր օրվա համար հայցադիմումին նախորդող երեք տարիների համար, ինչպես նան 50.915.700 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել ն բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ հայցադիմումը ներկայացնելու օրվանից սկսած մինչն փաստացի կատարումը: Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն:

2

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2021 թվականի «Հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու ն գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ Ընկերության միջնորդությունը մերժվել է:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.12.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.09.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 20.12.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Դատավոր Ա. Մխիթարյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալբերտ Մովրովյանը (ներկայացուցիչ Նարեկ Հովհաննիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Անի Ավետիսյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 337-րդ, 445-րդ ն 447րդ հոդվածները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ն հայցային վաղեմության քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն, համապատասխան գնահատական չի տվել իր կողմից ներկայացված փաստարկներին ն ապացույցներին, որպիսի հանգամանքից ելնելով՝ իր իրավունքի խախտման մասին հաստատապես իրազեկված լինելու մասով եզրահանգման է եկել առ այն, որ ինքը բաց է թողել իր խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու օրենքով սահմանված ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր իրավունքի խախտումը կապված է ոչ թե կառուցապատումը սահմանված ժամկետում ավարտված լինելու կամ չլինելու հանգամանքի հետ, այլ՝ ավարտված լինելու պայմաններում իրեն ծանուցում չուղարկելու ն հիմնական պայմանագիր չկնքելու հետ: Տվյալ դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբ պետք է համարել 12.03.2020 թվականը, երբ ինքը Կադաստրի կոմիտեի կողմից տրված գրությամբ հաստատապես իմացել է իր իրավունքի խախտման մասին:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված այն փաստին, որ ինքը մշտապես բանակցությունների մեջ է գտնվել Ընկերության հետ, ն որ իրեն հավաստիացրել են, որ կառուցապատումն ավարտելուց հետո անմիջապես կկնքվի հիմնական պայմանագիրը, այսինքն` կողմերը գտնվել են փոխադարձ վստահության վրա հիմնված պայմանագրային պարտավորությունների մեջ:

Վերաքննիչ դատարանն իր խախտված իրավունքների պաշտպանության

ժամանակահատվածը սահմանափակել է 2012 թվականից մինչն 2015 թվականը՝ հաշվի չառնելով, որ տվյալ ժամանակահատվածում ինքը բանակցությունների մեջ է «գտնվել

3

Ընկերության հետ, կառուցապատումը փաստացի ավարտված չի եղել. իսկ սույն քաղաքացիական գործով իր իրավունքի խախտման պահն արձանագրվել է այն ժամանակ, երբ իր ներկայացուցիչ Արթուր Աստոյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաբնակարան շենքի կառուցապատման ավարտից հետո ինքն Ընկերությունից հիմնական պայմանագիր կնքելու ծանուցում չի ստացել, 16.03.2020 թվականին առաջարկել է Ընկերությանը պայմանագրով սահմանված հատակագծին ն պայմաններին համապատասխան կնքել բնակարանի հիմնական պայմանագիր, իսկ անհնարինության դեպքում՝ լուծել կողմերի միջն կնքված պայմանագիրը, մինչդեռ վերջինս ձեռնպահ է մնացել հիմնական պայմանագիր կնքելուց:

Ինքը, Ընկերությանը վճարելով նախնական պայմանագրով սահմանված գումարը, սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու օրինական ակնկալիք է ունեցել, սակայն միայն հետագայում է պարզվել, որ, թեկուզն Ընկերությունը բանակցություններ է վարել իր հետ, սակայն թաքցրել է կառուցապատումն ավարտված լինելու ն շենքը շահագործման ենթակա լինելու փաստերն ու իրեն ծանուցում չի ուղարկել՝ դրանով խախտելով իր իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.09.2024 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 20.12.2023 թվականի վճռին:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Հայցվորի վկայակոչած փաստերից ակնհայտ է, որ վերջինս տեղեկացված է եղել, որ նախնական պայմանագրով սահմանված ժամկետում իր հետ հիմնական պայմանագիր չի կնքվել, որպիսի պայմաններում անհասկանալի է հայցվորի դիրքորոշումն այն մասին, որ միայն 2020 թվականին է վերջինս հաստատապես իմացել իր իրավունքների խախտման մասին: Այն, որ պայմանագրով սահմանված ժամկետում կառուցապատումը չի ավարտվել ն հայցվորի հետ հիմնական պայմանագիր չի կնքվել, վերջինս իմացել է պայմանագրով սահմանված կառուցապատման վերջնաժամկետի՝ 01.05.2012 թվականի վրա հասնելու ու երկկողմանի ստորագրված հիմնական պայմանագիր առկա չլինելու փաստերի միաժամանակյա առկայության պահից:

Կադաստրի կոմիտեին 2020 թվականին ներկայացված դիմումի հիման վրա տրամադրված տեղեկանքով հավաստվել է բազմաբնակարան շենքի կառուցապատումը 2015 թվականին ավարտվելու հանգամանքը, որպիսի փաստը որնէ իրավական Ա փաստական հետնանք չի կարող ունենալ սույն գործով ներկայացված՝ պայմանագրի լուծման պահանջի վրա: Անկախ այն հանգամանքից, թե կառուցապատումը երբ կավարտվեր կամ եթե այդ պահի դրությամբ ավարտված էլ չլիներ, հայցվորն ունեցել է սույն գործով ներկայացված պահանջն իրացնելու իրավունք՝ պայմանագրով սահմանված ժամկետներում:

Վճռաբեկ բողոքում նշված հիմնավորումներից բխում է, որ եթե հայցվորը 2020 թվականին հարցում չկատարեր Կադաստրի կոմիտե ն չտեղեկանար 2015 թվականին բազմաբնակարան շենքի կառուցապատումն ավարտվելու մասին, ապա պայմանագրի լուծման պահանջի իրավունք վերջինիս մոտ չէր ծագի՝ շենքի կառուցապատումն ավարտվելու մասին տեղեկատվություն չունենալու հիմքով, մինչդեռ նշվածը հակասում է պայմանագրի դրույթների տառացի մեկնաբանմանը:

4

Ավելին՝ հայցվորի վկայակոչած .փաստարկը՝ պայմանագրով սահմանված կառուցապատման ժամկետի խախտման պահից հետո Ընկերության հետ բանակցությունների մեջ գտնվելու վերաբերյալ, լրացուցիչ վկայում է հայցվորի՝ պայմանագրով սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտվելու ն հիմնական պայմանագրի առաջարկ չստանալու մասին հստակ տեղեկացված լինելու ու այդ իրավունքի խախտման համար դատական պաշտպանության դիմելու հնարավորության մասին: Բացի այդ, Ընկերությունը որնէ գործողությամբ չի ընդունել բանակցությունների մեջ գտնվելու՝ հայցվորի վկայակոչած փաստը, ուստի այն անվիճելի փաստ չի դարձել, նե Դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու ընթացքում նս այդ փաստը քննարկման առարկա չի դարձվել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Ընկերության (վաճառող) ն Ալբերտ Մովրովյանի (գնորդ) միջն 04.10.2011 թվականին կնքվել է բնակարանի առուվաճառքի մասին թիվ ՆՊՔ-24-04.10.201 նախնական պայմանագիրը (այսուհետ նան՝ Պայմանագիր), որով կառուցապատման ժամկետի ավարտ է որոշվել 01.05.2012 թվականը:

Պայմանագրի 1.1-ին կետի համաձայն՝ նույն պայմանագրով կողմերը պարտավորվում են կառուցապատման ավարտից հետո վաճառողի կողմից հիմնական պայմանագիր կնքելու մասին ծանուցում ուղարկելուց հետո կնքել նույն պայմանագրով նախատեսված պայմաններով հիմնական պայմանագիր՝ բնակարանի առուվաճառքի վերաբերյալ: (...):

Պայմանագրի 2.3.3-րդ կետի համաճձայն՝ վաճառողը պարտավոր է կառուցապատվող հողամասում կառուցապատման ավարտի վերաբերյալ գրավոր ծանուցել գնորդին:

Պայմանագրի 3.1-ին կետի համաձայն` վաճառողի կողմից ծանուցում ուղարկելուց հետո կողմերը պարտավոր են տասնօրյա ժամկետում կնքել հիմնական պայմանագիր (...):

Պայմանագրի 3.1.2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմում է 50.915.700 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, որից 45.302.700 ՀՀ դրամը վճարվել է նույն պայմանագրի կնքման օրը, իսկ մնացած՝ 5.613.000 ՀՀ դրամը վճարվելու է նույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ հավելված 1-ով ներկայացված ժամանակացույցին համապատասխան:

Պայմանագրի 5.2-րդ կետի համաձայն` վաճառողի կողմից կառուցապատման ավարտի ժամկետի խախտումն ավելի քան տասներկու ամիս իրավունք է տալիս գնորդին միակողմանի լուծել նուն պայմանագիրը, որի դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին վերադարձնել վերջինիս կողմից վճարված գումարները ն նուն պայմանագրի 51-ին կետով սահմանված տույժերը (հատոր 1-ին, գ.թ. 16-20).

2) Կադաստրի կոմիտեի կողմից 12.03.2020 թվականին տրված թիվ ԱՏ-12032020-01-0877 տեղեկանքով նշվել է, որ, ի պատասխան Սյուզաննա Պողոսյանի թիվ 10.03.2020-1-0314 դիմումի, տրամադրվել են "5" "5" հասցեների կադաստրային գործից՝ դիմումատուի պահանջած փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 24).

3) Երնանի քաղաքապետի կողմից 11.12.2015 թվականին տրված թիվ 01/19-15/65844-521 ն թիվ 01/19-15/65845-522 ավարտական ակտերի (շահագործման թույլտվություն) համաձայն՝ Ընկերության կողմից կառուցված բնակելի բազմաբնակարան շենքի «Ա» ու «Բ» մասնաշենքերի ' Առկա է անձնական տվյալ:

5

կառուցման շինարարական աշխատանքները, որոնք գտնվում են """ """"2 հասցեներում, համարվում են ավարտված ու պատրաստ են շահագործման (հատոր 1-ին, գ.թ. 25, 26).

4) կպբերտ Մովրովյանի կողմից 16.03.2020 թվականին առաջարկ է ներկայացվել Ընկերությանը՝ կնքել պայմանագրով սահմանված հատակագծին ն պայմաններին համապատասխան հիմնական պայմանագիր, հաշվի առնելով, որ ինքը բազմաբնակարան շենքի կառուցապատման ավարտից հետո Ընկերության կողմից հիմնական պայմանագիր կնքելու ծանուցում չի ստացել: Նշված առաջարկն Ընկերությունն ստացել է 14.04.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 27-30):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է': առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ու 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցային վաղեմություն կիրառելու հարցի հեւր կապված իրավունքի խախտման ն դրա մասին իմանալու պահը որոշելու իրավական հարցին վերահաստատելով նախկինում արպտահայրած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների 6պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ՝ դատարան):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը նախատեսել է դատական ն արտադատական կարգ: Ընդ որում, որպես իրավունքների պաշտպանության հիմնական միջոց, ամրագրվել է դատական պաշտպանությունը: Միաժամանակ, նուն հոդվածը գործերի ենթակայության լուծումը վերապահել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ամրագրել է նան քաղաքացիական իրավունքների պաշտպանության այն եղանակների ոչ սպառիչ ցանկը, որոնց օգնությամբ հնարավոր է դատական կամ արտադատական պաշտպանության տակ վերցնել խախտված կամ վիճարկվող իրավունքները, ինչպես նան կանխել վտանգ ստեղծող գործողությունները: Այդուհանդերձ, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ապահովելով քաղաքացիական 0իրավահարաբերություններում սուբյեկտիվ իրավունքների լիարժեք դրսնորումը, կոչված է նան պահպանել քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը դրա հնարավոր խաթարումներից: Այդ կապակցությամբ սահմանվել են որոշակի ժամկետներ, որոնց միջակայքում միայն անձը կարող է դիմել դատական պաշտպանության: Այլ կերպ ասած՝ անձի սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանությունը կարող է իրականացվել օրենսդրի կողմից սահմանված այն ժամկետներում, որոնց ընթացքում միայն հնարավոր կլինի 2 Առկա է անձնական տվյալ:

6

վերականգնել խախտված իրավունքը (տե՛ս Կարո Միքայելյանն ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տես Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ Մինասյանի ն մյուսների թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարնոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետնում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետնաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը ն դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը ն սուբյեկտային կազմը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից։ Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի

7

ըստ էության ն վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային ն այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների ն պարտականությունների ծավալը (տե՛ս Գլխավոր ` դատախազություն ընեդդեմ Հենրիկ Սարգսյանի Թթիվ ԵՄԴ/149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն ն բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից ն դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի՝ կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային ն այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների ն պարտականությունների ծավալը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահաեգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժնորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխահարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե'ս Էկոնոմիկայի նախարարությունն ըեդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴՅ/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե՝ ոջ (տե՛ս Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը):

Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս Սերգեյ Սարգսյանե ըեդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

8

Սահմանադրական դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի ն 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության` համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՌ-Հ611 որոշմամբ նշել է հետնյալը. «Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձե իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացություններիի ն իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, ն այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության ն իրավահարաբերությունների որոշակիության ն կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմեարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հասրատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության ն կայունության ու վերջինիս մասնակիցների հիմեարար իրավունքների խախտմաենն ուղղված' իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որնէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի ն դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քենարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայե այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նան այե օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Այդ առումով ակեհայփ է, որ «իմացել է» ն «պետք է իմանար»/««պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (ընդգծումը ՀՀ Վճռաբեկ դատարանի): Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը' ուշադրությունից դուրս կմեա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու ն «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մեալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարնորություն ունեն քենարկվող իրավադրույթների" Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության ն կիրառման առումով:

Ամփոփելով վերը շարադրվածը" Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների

9

սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետնյալը. «իմացել է» ձնակերպումը մատնացուց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձնակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հասրատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկրը պերք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը ն 337-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմությունը՝ անձի խախտված իրավունքի դատական պաշտպանության համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամանակահատվածն է, ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ Ընկերությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ անձը տեղյակ լինի ո՞վ է իր իրավունքների խախտողը ն ու՛մ դեմ պետք է ուղղված լինի պահանջը: Հայցն ինքնին իրենից ներկայացնում է նյութաիրավական պահանջ, որն ուղղված պետք է լինի իրավունքը ենթադրաբար խախտած անձի դեմ (տես «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ Սանասար Գրիգորյանի ն Յուրիկ (Թադնոսյանի թիվ ԼԴ/0431/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22. 04. 2010 թվականի թիվ ԼԴ/0431/02/09 որոշումը):

Այսինքն՝ հայցի իրավունքը կարող է ծագել միայն նյութաիրավական պահանջ ներկայացնելու հնարավորություն ունենալու պահից, ինչը, իր հերթին, պահանջում է ենթադրյալ իրավախախտման պատճառի, հետնաբարն՝ պատասխանատու անձը բացահայտված լինելու կամ ողջամտորեն դրա հնարավորությունն ունենալու փաստի արձանագրում, այլ կերպ՝ հայցային վաղեմությունն սկսում է հոսել, երբ անձը ի թիվ այլնի իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման պատճառի ն խախտած սուբյեկտի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է նրանով, որ, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, որոշ դեպքերում իրավունքը խախտված անձը չնայած տեղյակ է լինում իր իրավունքի խախտման փաստի մասին, սակայն անորոշ են լինում իրավունքի խախտման պատճառը ն ենթադրյալ խախտած անձը (տես Սնակ Միլիտոնյանե ըեդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության թիվ

10

ԵԴ/6646/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 06.03.2023 թվականի որոշումը):

Մինչդեռ, ինչպես ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվ այլնի, էական նշանակություն ունի նան սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նան այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (ե՛ս «Իեգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

Միննուն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1ին մասի լեզվաբանական մեկնաբանումից հետնում է, որ հայցային վաղեմության ժամկետը հաշվարկվում է իրավախախտման, ն ոչ թե իրավախախտումը կատարած անձի մասին իրավատիրոջ իմանալու կամ իմանալու իրական հնարավորության պահից, որպիսի պայմաններում որոշ դեպքերում իրավազոր անձի պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը կարող է լրանալ ավելի վաղ, քան կբացահայտվի իրավունքը ենթադրյալ խախտած անձը: Նման գործերով անհրաժեշտ է պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը, տվյալ դեպքում՝ իր իրավունքը ենթադրյալ խախտած անձի բացահայտմանը: Հետնաբար, քանի դեռ պարտապանի անձը որոշակիացված չէ, հնարավոր չէ խախտված իրավունքների պաշտպանության համար հայց ներկայացնել դատարան:

Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածով ամրագրված՝ երբ անձե իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին ձնակերպումը պետք է լայն մեկնաբանվի ն ընդգրկի նան ենթադրյալ իրավախախտի՝ ոչ օրինաչափ վարքագիծ դրսնորողի մասին հաստատապես իմանալու կամ ենթադրյալ իրավախախտին բացահայտելուն Օ միտված ողջամիտ նե իրավաչափ գործողություններ ձեռնարկելու բովանդակային ծանրաբեռնվածություն:

Հակառակ դեպքում, այն է՝ վկայակոչված ձնակերպման անհարկի նեղ մեկնաբանումը խաթարում է նորմի իմաստային ն նպատակային բովանդակությունը՝ նկատի ունենալով, որ հայցը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն է, հետնաբար պատասխանողի անհայտ լինելու դեպքում նյութաիրավական պահանջ ներկայացնելու հնարավորությունը ըստ էության օբյեկտիվորեն բացակայում է:

Հայց հարուցելով' շահագրգիռ անձը, բացի իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում պահանջելուց, առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պատշաճ պատասխանողը) ն խախտման էությունը, որպեսզի ճշգրիտ նշի պատասխանողին Ա նրանից պահանջի իր իրավունքի խախտման վերացում (ընտրի իր իրավունքի խախտման վերացման համար անհրաժեշտ ն պիտանի հայցապահանջը) (տե'ս Սնակ Միլիտոնյանն ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԴ/6646/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 06.03.2023 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում

11

իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու որ իր իրավունքը խախտվել է (տես Իրինա Մանասերյանն ընդդեմ Ռուզանեա Մանուկյանի ն Մհեր Արմենակյանի ու Ռուզաննա Մանուկյանը ն Մհեր Արմենակյանեն ըեդդեմ Իրինա Մանասերյանի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.01.2022 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տես Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/0881/02//2 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան` Ալբերտ Մովրովյանը պահանջել է լուծել իր ն Ընկերության միջն 28.06.2011 թվականին կնքված թիվ ՆՊՔ-04-04.10.201 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը, որպես հետնանք Ընկերությունից բռնագանձել պայմանագրով վճարված 50.915.700 ՀՀ դրամ ու պայմանագրի 5.1-ին կետով սահմանված տույժեր՝ պայմանագրի գնի 0.05 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր օրվա համար հայցադիմումին նախորդող երեք տարիների համար, ինչպես նան 50.915.7/00 ՀՀ դրամի նկատմամբհաշվեգրել ն բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ հայցադիմումը ներկայացնելու օրվանից սկսած մինչն փաստացի կատարումը:

Ընկերությունը 16.12.2020 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն:

Դատարանը 21.04.2021 թվականի «Հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու ն գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ մերժել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ

- «(.-.) հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի ն պատասխանողի միջն բնակարանի առուվաճառքի մասին ՆՊՔ-24-04 . 10.201 նախնական պայմանագիրը կեքվել է

04. 10.201թ. ն Պայմանագրի 11 կետի համաձայն' պայմանագրով կողմերը պարտավորվել են Կառուցապատման ավարտից հետո Վաճառողի կողմից հիմեական պայմանագիր կեքելու մասին ծանուցում ուղարկելուց հետո կեքել պայմանագրով նախատեսված պայմաններով Հիմնական պայմանագիր բնակարանի առուվաճառքի վերաբերալ ն Դատարանի գնահատմամբ Վաճառողի կողմից Հիմնական պայմանագիր կեքելու մասին ծանուցում ուղարկելու ժամկետ Պայմանագրով չի սահմանվել ն Հիմեական պայմանագրի կեքումը պայմանավորվել է Կառուցապատման ավարտից հետո Վաճառողի կողմից Գեորդին Հիմեական պայմանագիր կեքելու մասին ծանուցում ուղարկելու հեր ն ինչպես վերը փաստվեց՝ պատասխանողի կողմից հայցվորին ծանուցում չի ուղարկվել ն հայցվորը իր ենթադրյալ իրավունքի խախտման մասին իմացել է 12. 03.2020թ. , ինչը փաստվում է ՀՀ կադաստրի կոմիտերի կողմից տրված գրությամբ ն իրավունքի պաշտպանության հայցը Դատարան է ներկայացվել 14.09.2020թ.' օրենքով

12

սահմանված երեք տարվա ժամկերի պահպանմամբ' Դատարանը գտնում է, որ հայցային վաղեմություն կիառելու միջնորդությունն անհիմն է ն մերժման ենթակա:

Ինչ վերաբերում է Պայմանագրում կատաված եշումին առ այն, որ կառուցապատման ավարտի ժամկետ է սահմանվել 01.05.2012 թվականը" Դատարանի գեահատմաբ չի կարող հայցվորին ի վեաս մեկնաբանվել այն պատճառաբանությամբ, որ ինչպես բխում է գործի փաստերից' եման նշումը կրել է ձնական բեույթ, քանի որ """ """3 հասցեի թիվ 01/19-15/65845 ավարտական ակտը տրվել է 11. 12. 2015թ.»:

Դատարանի 20.12.2023 թվականի վճռով հայցը ցըբավարարվլ է այն չպատճառաբանությամբ, որ

- «(..) Պատասխանողը թույլ է տվել 04. 10.2011թ. կեքված բնակարանի առուվաճառքի մասին ՆՊՔ-24-04. 10.2011 նախնական պայմանագրի էական խախտումներ, այն է' խախտել է պայմանագրով սահմանված կառուցապատման ժամկետի ավարտը, նույն պայմանագրի 2.3.3 կետը, ինչի արդյունքում հայցվորն իրենից անկախ պայմաններում զրկվել է հիմնական պայմանագիր կնքելու հնարավորությունից, ինչը Դատարանի գեահատմամբ հիմք է տալիս Հայցվորին Պայմանագրի 5.2 կետի ուժով միակողմանի լուծել 04.10.201թ. կնքված բնակարանի առուվաճառքի մասին ՆՊՔ-24-04. 10.2011 նախնական պայմանագիրը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Դատարանը գտնում է, որ պետք է լուծել «Ամերիքն Բիլդինգ Դիվելփմենթ» ՍՊ ընկերության ն Ալբերտ Արտաշեսի Մովրովյանի միջն 04. 10.201թ. կեքված բնակարանի առուվաճառքի մասին ՆՊՔ-24-04. 10.2011 նախնական պայմանագիրը:

(: :-) հաշվի առնելով այն փաստը, որ վերոգրյալ պատճառաբանություններով փաստվում է, որ Պատասխանողի կողմից խախտվել են Պայմանագրով նախատեսված

պարտավիհրությունները, իսկ 5.2-րդ կետը պարունակում է Պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում գնորդի կողմից վճարված գումարները վերադարձնելու պայման' Դատարանը գփեում է, որ հիմեավոր է եան Հայցվորի' պայմանագրով վճարված գումարը բռնագանձելու պահանջը, ուստի պետք է Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 50.915.700 ՀՀ դրամ' որպես պայմանագրով վճարված գումար:

Դատարանը միաժամանակ հաշվի առնելով այն փաստը, որ թեն պատասխանողի պարտավորությունները խախտվել են ավելի վաղ, մինչդեռ հայցվորը խնդրել է պայմանագրի 5.1 կետով սահմանված տույժերը հաշվարկել ն բռնագանձել հայցադիմումին նախորդող 3 տարիների համար, իսկ Պայմանագրի 5. րդ կետը պարունակում է ուշացված յուրաքանչյուր օրվա համար Հիմեական պայմանագրի գնի 0.05 տոկոսի չափով տույժ բռնագանձելու պայման' գտնում է, որ պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել Պայմանագրի գեի' 50.915.700 ՀՀ դրամի 0.05 տոկոսի չափով տույժ, յուրաքանչյուր օրվա համար" սկսած 14.09.2017 թվականից միեչն 14.09.2020 թվականը, բայց ոչ ավել քան 50.915.700 ՀՀ դրամ գումարը:

(.--) հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի պահանջը պատասխանողից 50.915.700 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ հիմնավոր է, Դատարանը գտնում է, որ հիմեավոր է նան հայցվորի պահանջը' 50.915.700 ՀՀ դրամի եկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված տոկոսները հայցադիմումը ներկայացնելու օրվանից' 3 Առկա է անձնական տվյալ:

13

14.09.2020թից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկելու ն բռնագանձելու վերաբերյալ»:

Վերաքննիչ դատարանի 12.09.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 20.12.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ

- «(--.) կողմերի միջն կեքված պայմանագրի պայմանների ուսումեասիրությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգմանը, որ հայցվորը 2012 թվականի մայիսի Լին պատասխանողից չստանալով հիմեական պայմանագիր կեքելու վերաբերյալ ծանուցումը' պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Վերաքենիչ դատարանը գտում է, որ քննարկման առարկա պայմանագրի պայմանների վերաբերյալ եման եզրահանգման իրավաչափությունը հիմնավորվում է նան պայմանավորված երանով, որ պայմանագրով կողմերը սահմանել են նան հետնյալ պայմանները.

Պայմանագրի 5.1 կետի համաձայե՝ Վաճառողը կառուցապատման ավարտի ժամկետի 6 (վեց) ամսից ավելի խախտման դեպքում Գնորդ(ներյին վճարում է տույժ 6 (վեց) ամսից ավելի ժամկետից ուշացված յուրաքանչյուր օրվա համար Հիմնական պայմանագրի գնի 0.05 տոկոսի չափով:

Պայմանագրի 5.2 կերի համաձայե' Վաճառողի կողմից Կառուցապատման ավարտի ժամկետի խախտումն ավելի քան 12 (տասներկու) ամիս իրավունք է տալիս Գեորդլ(ներյին միակողմանի լուծել սույն պայմանագիրը, որի դեպքում Վաճառողը պարտավոր է Գեորդ(ներ)յին վերադարձնել վերջիե(ներյիս կողմից վճարված գումարները ն սույն պայմանագրի 2.2.7 կետով սահմաեված տույժերը:

Այսինքե' պայմանագրի վերը եշված կետերի բովանդակությունից հետնում է, որ հայցվորը 2012 թվականի մայիսի 1-ին պատասխանողից չստանալով հիմեական պայմանագիր կեքելու վերաբերյալ ծանուցում պետք է իմանար, որ իր խախտված իրավունքի պաշտպանության համար պայմանագրի վերը եշված կետերով սահմանվել են համապատասխան միջոցներ: Այլ կերպ ասած' հայցվորը լինելով պայմանագրի պայմանները սահմանող կողմ ն քաջատեղյակ լինելով Պայման

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/27466/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել