Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-9929 մարտի, 1994 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. առաջին և չորրորդ մասերում «գործադիր կոմիտեի» բառերը փոխարինել «նախագահության» բառով. հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցի առթիվ քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի կամ նրա նախագահության որոշումը կարող է վերացվել համապատասխանաբար վերադաս խորհրդի կամ նրա նախագահության կողմից, իսկ հանրապետական ենթակայության քաղաքի քաղաքային խորհրդի կամ նրա նախագահության որոշումը կարող է վերացվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից: Եթե քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում որոշում չի ընդունում տվյալ հարցի կապակցությամբ, ապա այդ հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ»:

2. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. առաջին և չորրորդ մասերում «գործադիր կոմիտեի» բառերը փոխարինել «նախագահության» բառով. հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի չորրորդ մասում նշված հարցի առթիվ շրջանային խորհրդի կամ նրա նախագահության որոշումը կարող է վերացվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից: Եթե շրջանային խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում որոշում չի ընդունում տվյալ հարցի կապակցությամբ, ապա այդ հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ»:

3. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 հոդվածում. հոդվածը «տեղական խորհրդի համաձայնության» բառերից հետո լրացնել «իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում` առանց համապատասխան տեղական խորհրդի նախագահության համաձայնության» բառերով. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Եթե տեղական խորհուրդը կամ նրա նախագահությունը երկշաբաթյա ժամկետում որոշում չի ընդունում տվյալ հարցի կապակցությամբ, ապա այդ հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ»:

4. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հ այաստանի Հ անրապետության Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան 26 ապրիլի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Ն-1041-I.-ՀՕ-99 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-99 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1994/8 (1060) 30 ապրիլ, Հոդ.112 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 29.03.1994 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.04.1994 Հիմնական ակտ 29.03.1994, ՀՕ-99 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մարտի, 1994 թ.
Գործի #:
ՀՕ-99
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել