Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ԱՎԴ/0791/02/13
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ԱՎԴ/0791/02/13

Վճռաբեկ դատարանԱՎԴ/0791/02/137 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի (այսուհետ` Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի հայցի ընդդեմ Արթուր, (Թամարա Սարգսի, Արմենուհի, (Թամարա Արթուի ն Հարութ Հովհաննիսյանների ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը պահանջել է Արարատ մարզի Ն

Ամբողջ Տեքստ

Յար 2-5

Ր ՏՅՈՆՎ ի

կես Ն ե ))

ԼԱՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0791/02/13 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0791/02/13

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Կ. Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի մայիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի (այսուհետ` Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի հայցի ընդդեմ Արթուր, (Թամարա Սարգսի, Արմենուհի, (Թամարա Արթուի ն Հարութ Հովհաննիսյանների ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը պահանջել է Արարատ մարզի Նոյակերտ համայնքում գտնվող թիվ 000167 կադաստրային ծածկագրով բնակելի տնից (տնամերձ հողամասով) առանձնացնել պարտապան Արթուր Հովհաննիսյանի բաժինը ն դրա վրա տարածել բռնագանձում:

2

Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.09.2020 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, ե Կառավարչից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձվել է 101.000 ՀՀ դրամ որպես Դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ նշանակված

դատաշինարարատեխնիկական ն դատաապրանքագիտական փորձաքննության ծախս:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2020 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 14.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհեր' ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգիրք) 53-րդ ն 73-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերջին դատաշինարարատեխնիկական ն դատաապրանքագիտական փորձաքննությունները նշանակվել են 09.03.2015 թվականի որոշմամբ, երբ ինքը դեռնս նշանակված չի եղել սնանկության գործով կառավարիչ: Ավելին՝ ինքը Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել 02.04.2015 թվականի որոշմամբ:

Թիվ ԱՎԴ/0019/04/1 սնանկության գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2019 թվականի վճռով՝ ըստ ՀՀ ՊԵԿ Արարատի ՏՀՏ-ի դիմումի՝ Արթուր Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, գործի վարույթը կարճվել է, քանի որ պարտապան Արթուր Հովհաննիսյանը 10.10.2015 թվականին մահացել է, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի մասին գրանցման գրքում 20.10.2016 թվականին կատարվել է թիվ 457 Ժ/Բ գրանցումը, իսկ սույն քաղաքացիական գործով ինքը որպես հայցվոր է ներգրավվել միայն 14.07.2020 թվականի որոշմամբ, այսինքն` այն ժամանակ, երբ իր լիազորություններն արդեն իսկ որպես Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի դադարեցված են եղել՝ սնանկության գործի վարույթը 06.12.2019 թվականի վճռով կարճված լինելու հիմքով: Հետնաբար ինքը չի կարող նե չպետք է անձնական պատասխանատվություն կրի սոյւն քաղաքացիական գործով առաջացած փորձաքննության ծախսերի մասով, քանի որ ինչպես սնանկության վարույթը, այնպես էլ սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել են անկախ իր կամքից՝ պարտապանի մահվամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2020 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ համապատասխանողներից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել փորձաքննության ծախսերի գումարը:

Յ

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

7թիվ ԱՎԴ/0019/04/1 սնանկության գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2011 թվականի վճռով Արթուր Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 10.08.2011 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ախոյանը (հատոր 1-ին, գ.թ. 6-8).

2) Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արթուր, Թամարա Սարգսի, Արմենուհի, Թամարա ն Հարութ Հովհաննիսյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, որը Դատարանի դատավոր Լ. Արազյանի 20.08.2013 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1-3).

3) Դատարանի դատավոր Լ. Արազյանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի՝ շինարարատեխնիկական ն ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, 25.03.2014 թվականին որոշում է կայացրել շինարարատեխնիկական ու ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի փորձագետներին, Ա քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչն փորձաքննության եզրակացություն ստանալը (հատոր 1-ին, գ.թ. 72, 117, 118).

4) Դատարանի դատավոր Լ. Արազյանին քրեական գործերով դատավոր նշանակելու կապակցությամբ գործը բաշխվել է Դատարանի դատավոր Ա Հովհաննիսյանին, ով 09.03.2015 թվականին իր հերթին որոշում է կայացրել շինարարատեխնիկական ն ապրանքագիտական փորձաքննություն Օ նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, ու քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչն փորձաքննության եզրակացություն ստանալը (հատոր 2-րդ, գ.թ. 1, «Պ/Ճ.ԱՅէճԱ 62. ճո» տեղեկատվական համակարգ).

5) թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2015 թվականի որոշմամբ Կարեն Ախոյանն ազատվել է Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի պարտականությունների կատարումից, ու նույն դատարանի 02.04.2015 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կամո Հարոյանը (հատոր 3-րդ, գթ. 20, «Պ/ո.ԱՅէՅ առո» տեղեկատվական համակարգ).

6)10.10.2015 թվականին Արթուր Հովհաննիսյանը մահացել է (հատոր 3-րդ, գ.թ. 62).

728.08.207 թվականին Դատարանում ստացվել է «Հայաստանի

Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված շինարարատեխնիկական ն ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը. փորձաքննության կատարման ծախսը կազմել է 101.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 15-33).

8) Դատարանի 28.08.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է՝ կասեցումն առաջացրած հանգամանքը վերանալու կապակցությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 35).

9) թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի 08.11.2019

4

թվականի միջնորդությունը` սնանկության գործի վարույթը կարճելու վերաբերյալ, 06.12.2019 թվականին վճիռ է կայացրել սնանկության գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթով պարտապանի մահից հետո վիճելի 0իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը: Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործի ավարտից հետո կառավարիչ Կամո Հարոյանի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները ն պարտականությունները դադարեցվել են (հիմք՝ «Պո .ԺՀէռՑ.Յոտ» տեղեկատվական համակարգ).

10) Դատարանը, ավարտելով գործի դատաքննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.07.2020 թվականը, ժամը՝ 09:10-ը, այնուհետն այն վեր է սկսել՝ ապացույցները լրացուցիչ հետազոտելու պատճառաբանությամբ: Դատարանը, պարզելով, որ «սնանկության գործի ավարտից հետո կառավարչի լիազորությունները համարվել են ավարտված», վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.09.2020 թվականը, ժամը՝ 14:55-ը (հատոր 4-րդ, գ.թ. 19, 36):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնույթ առկայությամբ:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթում սնանկության կառավարչի լիազորությունները դադարած լինելու պայմաններում իր լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացված հայցադիմումի կապակցությամբ առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը կառավարչի վրա դնելու առանձնահատկությանը:

Սուն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով Ա նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (.) դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները: (...)

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը պարտապանի անունից դիմում է դատարաններ՝ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում

5

է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն նուն «օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից ն իր պատասխանատվությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները ն

պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք (տե'ս «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ըեդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը Մասնավորապես՝ վերջինս պարտապանի անունից դիմում է դատարաններ՝ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից: Նշվածից հետնում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքը նս իրացնում է կառավարիչը (տես Մեացական Նախոյանի սեանկության գործով կառավարիչ Աշուր Տեր-Վարդանյանն ընդդեմ Լեյլի Պետրոսյանի, (Թերեզա ն Մարի Նախոյանների թիվ ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը 26.01.2021 թվականի թիվ ՍԴՌ-ՂՏ72 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ սնանկության կառավարիչն անձնական պատասխանատվություն է կրում իր լիազորություններն իրականացնելիս կատարած գործողությունների ն դրսնորած անգործության համար՝ ինստիտուցիոնալ առումով կրելով նան ձեռնարկատիրական ռիսկ, այլ կերպ ասած՝ սնանկության վարույթում սնանկության կառավարչի իրավական կարգավիճակ ստանձնելու փաստի ուժով սնանկության կառավարիչն իր գույքով պատասխանատու է սնանկության վարույթի, ինչպես նան սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի ու իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի ն պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման

6

միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած ու սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերի շրջանակներում դրսնորած վարքագծի (գործողության ն անգործության) համար. այդպիսի պատասխանատվությունը չի դադարում նույնիսկ սնանկության վարույթում սնանկության կառավարչի լիազորությունները դադարելուց հետո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով՝ դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության ն գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է վճիռ: Դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջն դատական ծախսերի բաշխման ն բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ որոշման (վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ 6դատարանի կողմից կայացվող որոշումը) պատճառաբանական մասը պետք է պարունակի գործին մասնակցող անձանց միջն դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը՝ վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի 4րդ ենթակետի համաձայն որոշման եզրափակի. ։:մաս՝ Օ`պետք է պարունակի՝ եզրահանգում՝ գործին մասնակցող անձանց միջն դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ դատական ծախսերը կազմված են պետական տուրքի գումարներից ն, ի թիվս այլնի, նան փորձաքննության հետ կապված ծախսերից, ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը: Դատական ծախսերի բաշխման մասին դատարանի պատճառաբանությունը ն եզրահանգումը դատական ակտերի պատճառաբանական ու եզրափակիչ մասերին ներկայացվող պարտադիր պայմաններից են: Այսինքն՝ դատական ակտով պարտադիր պետք է անդրադարձ կատարվի դատական բոլոր, այդ թվում նան՝ փորձաքննության հետ կապված ծախսերին, ն չի կարող լինել կոնկրետ գործով առկա դատական այնպիսի ծախս, որի բաշխման հարցը լուծված չէ, ն առկա չէ այդ ծախսը գործին մասնակցող անձանց միջն բաշխելու մասին դատարանի պատճառաբանություն ու եզրահանգում: Հարկ է նկատել, որ դատական ծախսերի հարցը դատական ակտով լուծված չլինելու դեպքում օրենսդիրը նախատեսել է այդ հարցին անդրադառնալու նպատակով լրացուցիչ վճիռ կայացնելու հնարավորություն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդված): Վերոգրյալ նորմերի համալիր վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը փորձել է բացառել այնպիսի իրավիճակները, երբ դատական ծախսերի բաշխման մասով որնէ հարց չլուծվի

7

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2011 թվականի վճռով Արթուր Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 10.08.2011 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ախոյանը:

Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը, իրացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով իրեն վերապահված լիազորությունը, 15.08.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արթուր, (Թամարա Սարգսի, Արմենուհի, (Թամարա Արթուրի ն Հարութ Հովհաննիսյանների՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու ու դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:

Դատարանի դատավոր Լ. Արազյանի 20.08.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել ծէ վարութ, իսկ 25.03.2014 թվականին, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի՝ շինարարատեխնիկական ն ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որոշում է կայացվել շինարարատեխնիկական ու ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի փորձագետներին, ն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչն փորձաքննության եզրակացություն ստանալը:

Դատարանի դատավոր Լ. Արազյանին քրեական գործերով դատավոր նշանակելու կապակցությամբ գործը բաշխվել է Դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանին, ով 09.03.2015 թվականին իր հերթին որոշում է կայացրել շինարարատեխնիկական ն ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, ու քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչն փորձաքննության եզրակացություն ստանալը:

Թիվ ԱՎԴ/0019/04/1 սնանկության գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2015 թվականի որոշմամբ Կարեն Ախոյանն ազատվել է Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի պարտականությունների կատարումից, ու նուն դատարանի 02.04.2015 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կամո Հարոյանը:

10.10.2015 թվականին Արթուր Հովհաննիսյանը մահացել է:

28.08.2017 թվականին Դատարանում ստացվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված

շինարարատեխնիկական ն ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը. փորձաքննության կատարման ծախսը կազմել է 101.000 ՀՀ դրամ: Դատարանի 28.08.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է՝ կասեցումն առաջացրած հանգամանքը վերանալու կապակցությամբ:

Թիվ ԱՎԴ/0019/04/1 սնանկության գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի 08.11.2019 թվականի միջնորդությունը՝ սնանկության գործի վարույթը կարճելու վերաբերյալ, 06.12.2019 թվականին վճիռ է կայացրել սնանկության գործի վարույթը կարճելու մասին

8

այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթով պարտապանի մահից հետո վիճելի լիրավահարաբերությունը Օ։: բացառում է 0իրավահաջորդությունը: Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործի ավարտից հետո կառավարիչ Կամո Հարոյանի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները ն պարտականությունները դադարեցվել են:

Դատարանը, ավարտելով գործի դատաքննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.07.2020 թվականը, ժամը՝ 09:10-ը, այնուհետն այն վեր է սկսել՝ ապացույցները լրացուցիչ հետազոտելու պատճառաբանությամբ, ն պարզելով, որ «սնանկության գործի ավարտից հետո կառավարչի լիազորությունները համարվել են ավարտված», վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.09.2020 թվականը, ժամը՝ 14:55-ը:

Դատարանը 14.09.2020 թվականին վճիռ է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին՝ միաժամանակ Կառավարչից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձելով 101.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության ծախս:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նան, որ «թիվ ԱՎԴ/0791/02/13 քաղաքացիական գործով հայցի հարուցման հիմքը Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի հայցադիմումն է», «թեն հայցվորի կողմից հարուցված գործի քենությունը չի շարունակվել հայցվորի կամքից անկախ պաւրճառով' պարտապանի մահվամբ, այնուամենայնիվ հարուցված գործի շրջանակներում առաջացել է բաշխման ենթակա դատական ծախս, որպիսին կրելու պարտականությունը դրվում է հայցվոր կողմի վրա, քանի որ վերջինիս հայցի հիմքով հարուցված գործն ավարտվել է առանց դրա ըստ էության լուծման», «սույն քաղաքացիական գործով փորձաքենությունը նշանակվել է 09.03.2015 թվականի որոշմամբ, ընդ որում, փորձաքնեության կատարումն սկսվել է 09.08.2017 թվականին ն ավարտվել է 16.08.2017 թվականին: Այսինքե, 02.04.2015 թվականին նշանակվելով որպես Արթուր Հովհանիսյանի սնանկության գործով կառավարիչ, Կ. Հարոյանը ստանձնել է «Սեաեկության մասին» ՀՀ օրենքով կառավարչին վերապահված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում" սույն քաղաքացիական գործի շրջանակներում" նկատի ունենալով, որ սույն գործի հարուցման հիմք է հանդիսացել հենց Արթուր Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՎԴ/0019/04/1 սեանկության գործի վարույթը: Ըեդ որում, չի կարող էական համարվել սույն գործով Դատարանի կողմից պարտապանի հաջորդ կառավարչին ծանուցելու ժամանակահատվածը, քանի որ կառավարիչ նշանակվելու պահից սկսած Կ.Հարոյանը՝ որպես պարտապան Արթուր Հովհաննես Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ պարտավոր էր հետնել ինչպես սնանկության վարույթի, այնպես էլ դրա շրջանակներում հարուցված, առավել նս" սեանկության կառավարչի հայցերով հարուցված գործերի ընթացքին, որպիսի պարագայում, նախ պետք է Դատարանին տեղեկացներ կառավարչի փոփոխության, այնուհետն' պարտապանի մահվան մասին: Դրանից հետո արդեն Դատարանի որոշման ենթակա հարց էր' փորձաքենությունը պետք է կատարվեր, թե փորձաքենություն նշանակելու որոշման պահանջները թողնվեր անկատար' այդ մասին տեղեկացնելով փորձագետին», 15.12.2020 թվականին որոշում է կայացրել Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժելու, Ա Դատարանի 14.09.2020 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են Ա բավարար Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժելու, ու Դատարանի 14.09.2020 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար՝ նկատի ունենալով,

9

որ Կառավարիչն անգործություն է դրսնորել ինչպես սնանկության վարույթում, այնպես էլ սույն քաղաքացիական գործով, որն արտահայտվել է սնանկության գործով պարտապան Արթուր Հովհաննիսյանի՝ 10.10.2015 թվականին մահացած լինելու մասին Սնանկության դատարանին միայն դրանից շուրջ 4 տարի մեկ ամիս անց՝ 08.11.2019 թվականին տեղեկացնելով: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ եթե Կառավարիչը ողջամիտ ժամկետում ձեռնարկեր վերը նշված գործողությունը, այն է` Սնանկության դատարանին պարտապան Արթուր Հովհաննիսյանի մահվան մասին տեղեկացներ ավելի վաղ, ապա Սնանկության դատարանը գործի վարույթը կարճելու մասին որոշումը կկայացներ մինչն «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 16.08.2017 թվականին եզրակացություն տալը. իր հերթին Դատարանը, Կառավարչի կողմից այդ մասին տեղեկացվելու կամ օրենքով սահմանված այլ եղանակով այդ մասին ավելի վաղ տեղեկանալու պայմաններում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին կառաջարկեր չանցկացնել շինարարատեխնիկական ն ապրանքագիտական փորձաքննություն, որի արդյունքում չէր առաջանա 101.000 ՀՀ դրամի չափով փորձաքննության կատարման ծախս, այսինքն՝ կկանխվեր փորձաքննության անցկացման հետ կապված ծախսի առաջացումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչը, անձնական պատասխանատվություն կրելով իր լիազորություններն իրականացնելիս դրսնորած վարքագծի (գործողության, անգործության) համար, կրում է իր անգործության հետնանքով առաջացած փորձագիտական ծախսերը հատուցելու պարտականությունը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերին, արձանագրում է, որ դրանք անհիմն են ն չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ վերը նշված փորձաքննությունը մինչ բողոքաբերի՝ Կառավարիչ նշանակված լինելը նշանակված լինելու հանգամանքը որնէ ազդեցություն չի կարող ունենալ դրանից հետո դրսնորած անգործության առումով, իսկ սույն քաղաքացիական գործով որպես հայցվոր միայն 14.07.2020 թվականին ներգրավված լինելու հանգամանքը վերջինիս չէր խոչընդոտում մինչ այդ՝ որպես սնանկության գործով կառավարիչ, որպիսի կարգավիճակը ձեռք է բերել դեռնս 02.04.2015 թվականին, նս ձեռնարկել «Սնանկության մասին» ՀՀ օրենքից բխող համապատասխան գործողություններ, այդ -թվում՝ համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով սույն քաղաքացիական գործով ավելի վաղ ներգրավվել դատավարությանը ն դրա արդյունքում կատարել համապատասխան դատավարական գործողություններ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետնաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու ն ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ

10

դատարանի որոշման մեջ նշվում են գործին մասնակցող անձանց միջն դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները:

Նկատի ունենալով, որ սույն գործով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները Կառավարիչը ներկայացրել է դատական ծախսերի մասով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման փուլերում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2020 թվականի որոշումը թողնլ օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ԱՎԴ/0791/02/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել