Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-31820 մարտի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի մարտի 20-ին «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում «մարմինների,» բառից հետո լրացնել «ինչպես նաև» բառերը, իսկ «սեփականության» բառը փոխարինել «կազմակերպական-իրավական» բառերով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «այլ» բառը: Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» և «բ» կետերում «իրազեկ լինելու համապատասխան իրավունք կամ սահմանված կարգով ծանոթանալու» բառերը փոխարինել «առնչվելու» բառով: Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասում, 7-րդ հոդվածում և 13-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերում «մակագրությունները» և «մակագրություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «դրոշմագրերը» և «դրոշմագիր» բառերով: Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի` ա) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել. բ) 3-րդ կետի «ե» ենթակետում «որոշումներ է ընդունում պետական» բառերից հետո լրացնել «և ծառայողական» բառերը. գ) 4-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասում «ցանկերը, դրանցում» բառերը փոխարինել «գերատեսչական ցանկերում» բառերով: Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասում «ոչնչացվում են» բառերից հետո լրացնել «սահմանված կարգով» բառերը: Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի` ա) երկրորդ մասում «կատարելու» բառից հետո լրացնել «իրավունք ունեն» բառերը, իսկ «իրազեկ լինելու համապատասխան իրավունք» բառերը փոխարինել «առնչվելու համապատասխան թույլտվություն» բառերով. բ) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով:». գ) հինգերորդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի` ա) վերնագրում «իրազեկ լինելը» բառերը փոխարինել «առնչվելու թույլտվություն ունենալը» բառերով. բ) առաջին և երկրորդ մասերում «իրազեկ կարող են լինել» բառերը փոխարինել «առնչվել կարող են» բառերով. գ) չորրորդ մասի «ե» և «զ» կետերում «պայմանագրի» բառը փոխարինել «պարտավորագրի» բառով. դ) հինգերորդ մասում «իրազեկ լինելու իրավունք տալու երեք ձևեր» բառերը փոխարինել «առնչվելու երեք ձևի թույլտվություն» բառերով. ե) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:». զ) յոթերորդ մասում «իրազեկ լինելու իրավունք տալու» բառերը փոխարինել «առնչվելու թույլտվության ձևակերպման» բառերով: Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերում և 22-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետում «պայմանագիրը» բառը փոխարինել «պարտավորագիրը» բառով: Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի վերնագրում և առաջին մասում, ինչպես նաև 22-րդ, 23-րդ, 24-րդ և 26-րդ հոդվածներում «իրազեկ լինելու» բառերը փոխարինել «առնչվելու» բառով: Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի չորրորդ մասը «ղեկավարները» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի աջակցությամբ» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 18 ապրիլի 2002 թ. ՀՕ-318 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-318 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.05.2002-28.01.2024) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.05.10/14(189) Հոդ.318 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.03.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.04.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.05.2002 Ուժը կորցրել է 28.01.2024 Հիմնական ակտ 20.03.2002, ՀՕ-318 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.12.1996, ՀՕ-94 03.12.1996, ՀՕ-94 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-318
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել