ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22- ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 . 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածը «Անտառները» բառից հետո լրացնել «կեղտաջրերով,» բառով։ Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.8-րդ հոդվածով. « Հոդված 182.8. Էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը Իր լիազորությունների շրջանակում էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը կամ նրա պարտականությունների կատարումը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»։ Հոդված 3 . Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 242.4-րդ հոդվածով. « Հոդված 242.4. Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող լիազոր մարմինը Էկոպարեկային ծառայությունը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր պահպանության ծառայության իրականացման շրջանակներում հայտնաբերված և սույն օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածով (պետական սեփականություն հանդիսացող ծառերի մասով), 68-րդ, 70-72-րդ հոդվածներով, 75-79-րդ հոդվածներով, 85.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 88.4-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 89-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 91-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 93-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 94-րդ և 182.8-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»։ Հոդված 4 . Օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «էկոպարեկային ծառայողները և» բառերով։ Հոդված 5. Օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «անտառային պահպանության մարմինների» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության, շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով։ Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-369-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-369-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.11.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.12.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2024 Հիմնական ակտ 22.11.2023, ՀՕ-369-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-369-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
