Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-1399 սեպտեմբերի, 1997 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով 9 սեպտեմբերի 1997 թ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները` ա) օրենքի 6 հոդվածի երկրորդ մասը «գինը» բառից հետո լրացնել «առանց հաշիվ-ապրանքագրում առանձին տողով նշված ավելացված արժեքի հարկի» բառերով, իսկ չորրորդ մասում «մաքսատուրքի չափը սահմանում են» բառերը փոխարինել «ապրանքի մաքսային արժեքը որոշում են» բառերով. բ) օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1) ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի նույն ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների. 2) ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի համանման ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների». գ) հանել օրենքի 7 հոդվածի երկրորդ մասը. դ) օրենքի 8 հոդվածը 8-րդ կետից հետո լրացնել նոր` 9-րդ և 10-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ` «9) ներմուծվող այն ապրանքները և այլ առարկաները, որոնց ծագման երկրների հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի մասին երկկողմանի կամ բազմակողմանի վավերացված պայմանագրեր (համաձայնագրեր) կամ կազմում է մաքսային միություն. 10) այն ապրանքները և այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք են ներմուծվում Հայաստանի Հանրապետությանը արված վարկերի հաշվին». այդ կապակցությամբ 9-րդ կետը համարել 11-րդ կետ. ե) օրենքը լրացնել նոր` 11 հոդվածով հետևյալ բովանդակությամբ` « Հոդված 11. Մաքսավճար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ: Մաքսավճարից ազատվում են այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով: 1999 թվականի հունվարի 1-ից մաքսավճար չի գանձվում». այդ կապակցությամբ օրենքի 11 հոդվածը համարել 12 հոդված. զ) օրենքի 12 հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 12. Մաքսատուրքերը կամ մաքսավճարներ գանձելը և վերադարձնելը, պատասխանատվությունը դրանք չվճարելու համար ». 12 հոդվածի երկրորդ և հինգերորդ մասերը «մաքսատուրքերի» և «մաքսատուրքի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ մաքսավճարների» և «կամ մաքսավճարի» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 19 սեպտեմբերի 1997 թ. ՀՕ-139 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-139 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.10.1997-31.12.1998) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.09.24/22 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.09.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.09.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.10.1997 Ուժը կորցրել է 31.12.1998 Հիմնական ակտ 09.09.1997, ՀՕ-139 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.08.1993, ՀՕ-75 18.08.1993, ՀՕ-75 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 սեպտեմբերի, 1997 թ.
Գործի #:
ՀՕ-139
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել