Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-169-Ն24 հոկտեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հոկտեմբերի 24-ին «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-401) 5-րդ հոդվածի յոթերորդ մասում, 19-րդ հոդվածի 5-րդ կետում, 42-րդ հոդվածի առաջին մասում, 43-րդ հոդվածի ութերորդ մասում և 66-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:»: Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում` ա) իններորդ մասի «միջին խմբի» բառերը փոխարինել «կրտսեր և միջին խմբերի» բառերով. բ) տասներորդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում:». գ) տասներորդ մասի վեցերորդ պարբերության «փոխարինող ծառայողը» բառերը փոխարինել «ժամանակավոր նշանակված ծառայողը» բառերով: Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման.»: Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում` ա) առաջին մասի երկրորդ պարբերությունը «կրտսեր» բառից հետո լրացնել «խմբերի» բառով. բ) երկրորդ մասի «անցնում են եռամսյա վերապատրաստում» բառերը փոխարինել «մինչև 3 ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում» բառերով: Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետում «հանրահավաքներ, երթեր, ցույցեր» բառերը փոխարինել «հավաքներ» բառով: Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասը «գործուղվածը» բառից հետո լրացնել «, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը» բառերով: Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում` ա) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6 1 -րդ կետով. «6 1 ) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.». բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ութերորդ մասով. «8. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:»: Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասը «խախտման հայտնաբերման» բառերից հետո լրացնել «, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու» բառերով: Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածում` ա) առաջին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով կամ երկրորդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառվելու դեպքում.». բ) առաջին մասի 8-րդ կետում «հայտարարագիրը չներկայացնելու» բառերը փոխարինել «հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու» բառերով. գ) առաջին մասի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:». դ) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով. «12) մահվան դեպքում:». ե) առաջին մասի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել. զ) երկրորդ մասը «պաշտոնին նշանակելու» բառերից հետո լրացնել «(ծառայության ընդունելու)» բառերով: Հոդված 11. Օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:»: Հոդված 12. Օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոստիկանության զորքերում սպայական կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոններն ու կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:»: Հոդված 13. Օրենքի 55-րդ հոդվածում` ա) երկրորդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու դեպքում:». բ) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Ոստիկանության ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:»: Հոդված 14. Օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:»: Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. նոյեմբերի 13 Երևան ՀՕ-169-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-169-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.12.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.1211 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.11.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.12.2006 Հիմնական ակտ 24.10.2006, ՀՕ-169-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-401-Ն 03.07.2002, ՀՕ-401-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-169-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել