Ավետիքյան — ՎԴ/3804/05/15
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վարուժան Ավետիքյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) 26.06.2015 թվականի (Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասինե որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 17.08.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը՝ Ծառայության 26.06.2015 թվականի 2 (Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասինե որոշումը՝ արգելանք դնելու մասով, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասով, ընդունվե
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/3804/05/15
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
Վարչական գործ թիվ ՎԴ/3804/05/15
2017թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2017 թվականի մարտի 14-ին,
քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.10.2015 թվականի (Վերաքննիչ բողոքը մերժելու մասինե որոշման դեմ Վարուժան Ավետիքյանի ներկայացուցիչ Վարուժան Վարդանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարուժան Ավետիքյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) 26.06.2015 թվականի (Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասինե որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 17.08.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը՝ Ծառայության 26.06.2015 թվականի
2
(Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասինե որոշումը՝ արգելանք դնելու մասով, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասով, ընդունվել է վարույթ, իսկ նույն որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասով, հայցադիմումի ընդունումը մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2015 թվականի որոշմամբ Վարուժան Ավետիքյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.08.2015 թվականի (Հայցադիմումի ընդունումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասինե որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժան Ավետիքյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վարուժան Ավետիքյանը Դատարանից պահանջել էր ամբողջությամբ վերացնել Ծառայության 26.06.2015 թվականի (Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասինե որոշումը, որն ընդունված է եղել մեկ միասնական վարչական ակտի տեսքով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ծառայության 26.06.2015 թվականի (Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասինե որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, արտաքին ներգործություն ունեցող անհատական իրավական ակտ է, որն ընդունվել է վարչական մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է վարքագծի կանոն սահմանելուն: Այսինքն՝ Ծառայության 26.06.2015 թվականի (Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասինե որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, միջամտող վարչական ակտ է, որի վերացման պահանջը ենթակա է դատարանում քննության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.10.2015 թվականի (Վերաքննիչ բողոքը մերժելու մասինե որոշումը և փոփոխել այն՝ մասնակիորեն՝ Ծառայության 26.06.2015 թվականի (Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասինե որոշումը կատարողական վարույթ հարուցելու մասով անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասով հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերացնել Դատարանի 17.08.2015 թվականի (Հայցադիմումի ընդունումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասինե որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ
3
դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջն ընդդատյա է արդյո՞ք վարչական, թե՞ ընդհանուր իրավասության դատարանին,
2. արդյո՞ք անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ է,
3. ի՞նչ կանոններով պետք է քննվի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը վերացնելուն ուղղված հայցապահանջը:
1. 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:
(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններն են ընդհանուր իրավասության դատարանները, վարչական դատարանը:
4
ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...)։
ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...):
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական
5
ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն (...):
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ (...) նույն օրենքը, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ: (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, ինչպես նաև (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը: (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն՝ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու (...) դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին: (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդդատությունը՝ որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև։
ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր
6
գործերը՝ բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի: Իսկ ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի
ընդդատության
շրջանակը,
որը
կազմված
է
հանրային
իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից։ Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի՝ առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն՝ այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից: Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում՝ դրանցից հիմնականը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ընդդատության տարանջատման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,
3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը
(տե՛ս, (Վեստե ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):
ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին անդրադարձել է թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականին կայացված որոշման շրջանակներում: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված
7
կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդրի կողմից սահմանված իրավադրույթի ուժով, որի համաձայն՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին ատյանի դատարաններ են համարվում ընդհանուր իրավասության դատարանները և վարչական դատարանը: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել պարզել, թե անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցապահանջները և դրանց հիման վրա հարուցված գործերն առաջին ատյանի կոնկրետ ո՞ր դատարանին են ընդդատյա՝ ընդհանուր իրավասության դատարանների՞ն, թե՞ վարչական դատարանին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու
վերաբերյալ
հայցապահանջները
բխում
են
հանրային
իրավահարաբերություններից և ընդդատյա են վարչական դատարանի քննությանը: Այսպես՝
1. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով քննության ենթակա վեճի կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է՝ հարկադիր կատարողը (Ծառայությունը),
2. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով քննության ենթակա վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ հարկադիր կատարողի (Ծառայության) կողմից հարկադիր կատարման ենթակա իրավական ակտերի կատարումն ապահովելու իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը,
3. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով վիճելի իրավահարաբերությունը ծագում է հարկադիր կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջների պարտադիրությունն ու կատարելիությունն ապահովելու հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացման և առարկայացման կապակցությամբ:
Այսպիսով, վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին:
2. Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական
8
դատավարության
օրենսգրքի
մյուս
հոդվածներում
սահմանել
է
հանրային
իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը։ Վերոգրյալից հետևում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե՝ ոչ: Այլ կերպ ասած՝ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե՝ ոչ։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական ակտը սահմանված է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
- վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,
- վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության
հանրապետական,
տարածքային
կառավարման,
տեղական
ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
- վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
- վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
- վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
- վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ
և
պարտականություններ
համապատասխան
ֆիզիկական
կամ
իրավաբանական անձի համար (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի
9
քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ: Օրենսդիրը վարչական ակտերով սահմանված հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե և (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքներով: Քննարկվող օրենքները սահմանում են, որ հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու համար հիմք է հանդիսանում օրենքով սահմանված կարգով կազմված և հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը), որին կից համապատասխան վարչական մարմինը ներկայացնում է նաև հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտը, ինչպես նաև այդ վարչական ակտի մասին հասցեատիրոջը պատշաճ ծանուցելը, տվյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները: Բացի այդ, այն դեպքում, երբ հանրային իրավական դրամական պահանջով պարտապանը ֆիզիկական անձ է, ապա այդ դրամական պահանջը ենթակա է հարկադիր կատարման, եթե այն չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը: ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականի որոշմամբ արձանագրել է, որ վերը նշված պահանջներին համապատասխանող դիմումը (գրությունը) և դրան կցված փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու դեպքում վերջինս հարուցում է հանրային իրավական դրամական պահանջի կատարմանն ուղղված վարչական վարույթ՝ կայացնելով համապատասխան որոշում: Հակառակ պարագայում, այսինքն՝ այն դեպքում, երբ հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը) և դրան կցված փաստաթղթերը չեն համապատասխանում (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե և (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին, կամ եթե պարտապան ֆիզիկական անձից գանձման ենթակա հանրային իրավական դրամական պահանջը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է ներկայացված փաստաթղթերը վերադարձնել համապատասխան վարչական մարմին:
Նշված որոշմամբ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման իրավական բնույթը համադրելով վարչական ակտին բնորոշ հատկանիշների հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն անհատական իրավական ակտ է,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ընդունվում է վարչական մարմնի՝ հարկադիր կատարողի (Ծառայության) կողմից,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ունի արտաքին
ներգործություն.
նրա
հասցեատերն
այնպիսի
ֆիզիկական
կամ
10
իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ուղղակի իրավական հետևանքներ չի առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը չի սահմանում, չի փոփոխում, չի վերացնում կամ չի ճանաչում իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:
Այսպիսով, անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը՝ որպես անհատական իրավական ակտ, օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր առանձնահատկությամբ, ինչպիսին է՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը: Հետևաբար վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը ՀՀ իրավական համակարգում չի կարող համարվել վարչական ակտ, քանի որ այն օժտված չէ վարչական ակտին բնորոշ վերը նշված հատկանիշով և իր բնույթով ընդամենը վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի՝ որպես իրավական ընթացակարգի, սկիզբն ազդարարող իրավական ակտ է հանդիսանում:
3. Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1) մի կողմից՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործն ընդդատյա է վարչական դատարանին և պետք է քննվի ՀՀ վարչական
դատավարության
օրենսգրքով
նախատեսված
կանոններին
համապատասխան,
2) մյուս կողմից՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, և այդ որոշման վերացման պահանջը չի կարող դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի առարկա: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված խնդրահարույց իրավիճակի առաջացումը պայմանավորված է կատարողական վարույթի վերաբերյալ հարկադիր կատարողի կայացրած որոշումների, այդ թվում նաև՝ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված
11
կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգի թերի և հանրային իշխանության մարմինների իրավական ակտերի, գործողությունների ու անգործության դատական կարգով բողոքարկման հարցում ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին հակասող օրենսդրական կարգավորումներով:
ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Համաձայն թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշման՝ գործող օրենսդրությունը պատշաճ կերպով չի ապահովում հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի շրջանակներում ընդունվող և վարչական ակտ չհանդիսացող անհատական իրավական ակտերի դեմ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրացումը: Ուստի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման դատական կարգով վիճարկման հարցում առկա իրավական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել այն հանգամանքը, որ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումների ուժով վերը նշված որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերոգրյալ իրավազորող նորմի կիրառումը չի կարող խաթարվել դատավարական ընթացակարգերի անկատար կամ թերի լինելու պատճառով: Այլ կերպ ասած, օրենքով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վիճարկման իրավական հնարավորությունը պետք է երաշխավորված իրացվի՝ անկախ վարչադատավարական օրենսդրությամբ այդ որոշումների իրավաչափությունը դատական քննության անմիջական առարկա
դարձնելու
վերաբերյալ
պատշաճ
կառուցակարգի
բացակայության
հանգամանքից:
Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված
12
հայցապահանջները վարչական դատարանում ենթակա լինեն քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի կանոններով: Այսինքն՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված հայցապահանջի հիման վրա հարուցված վարչական գործերը պետք է քննվեն այն նույն կարգով, որով քննվում են ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերը: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն իրավաբանական իրողությունը, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վերացման նպատակով անձը չի կարող դատարան դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակներից որևէ մեկով, քանի որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վերացման հայցապահանջը չի համապատասխանում ո՛չ վիճարկման, ո՛չ պարտավորեցման, ո՛չ գործողության կատարման հայցատեսակներին: Վերոգրյալ դատողություններից բխում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված հայցադիմումը չի կարող չընդունվել վարչական դատարանի վարույթ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նման հայցատեսակ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ: Հետևաբար, վարչական դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ լուծել նշված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նաև հատուկ ընգծել, որ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելուն ուղղված և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակին համապատասխան ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու արդյունքում հարուցված վարչական գործի շրջանակներում վարչական դատարանը պետք է ստուգի այդ որոշման իրավաչափությունը, այսինքն՝ դրա համապատասխանությունը (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե և (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին և քննարկվող անհատական իրավական ակտի՝ օրենքի խախտմամբ ընդունված լինելու դեպքում վճիռ կայացնի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին:
4. Թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով կայացված 25.05.2016 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի գործող իրավակարգավորումները սահմանում են անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի ընդունած որոշումների, այդ թվում նաև՝ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման, կամ կատարած գործողությունների դեմ անձի իրավունքների և օրինական շահերի իրավական պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:
13
Այսպես, (Դատական ակտերի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մարտի, 2017 թ.
- Գործի #:
- ՎԴ/3804/05/15
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
