Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0073/04/16 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0073/04/16 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերԵԿԴ/0073/04/1621 հունիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0073/04/16 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0073/04/16 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0073/04/16 201 7 թ. Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան Դատավորներ՝ Ն. Բարսեղյան Մ. Հարթենյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա . Բ արսեղ յանի Մ. Դ րմեյանի Գ. Հակոբյանի Ռ. Հակոբյանի Տ. Պետրոսյանի Ն. Տավարացյանի 2017 թվականի հունիսի 21-ին, քննարկելով ըստ դիմումի Վարուժ Կյուրեղյանի ընդդեմ «Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2016 թվականի « Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին » որոշման դեմ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վարուժ Կյուրեղյանը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) 23.06.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2016 թվականի «« Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության նկատմամբ Վարուժ Կյուրեղյանի պահանջը հաստատելու վերաբերյալ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցչի դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ( այսուհետ՝ Կոնվենցիա ) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205- րդ և 213- րդ հոդվածները : Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբան ել է հետևյալ փաստարկներով . Դատարանի 17.10.2016 թվականի որոշումը դատական նիստի ընթացքում չի հրապարակվել, հետևաբար դատավարության մասնակիցները դատարանի որոշման բովանդակության մասին կարող էին տեղեկանալ միայն այդ որոշումը ստանալուց հետո, և այդ օրվանից սկսվում է հոսել վերաքննիչ բողոք ներկայացնելու տասնհինգօրյա ժամկետը: Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ անհիմն կերպով սահմանափակվել է անձի դատական պաշտպանության իրավունքը: Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու հարցի համար նշանակություն ունեցող` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բողոքաբերի կողմից պահպանելու համար ներկայացված ապացույցները չի ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ` պարզելու համար վերաքննիչ բողոքը 01.11.2016 թվականից շուտ ներկայացնելու անհնարինությունը, որն առաջացել է բողոքարկվող որոշումը դատարանի կողմից դատավարության մասնակցին ուշ ուղարկելու պատճառով: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 23.12.2016 թվականի « Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին » որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ , որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

1) 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք : 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարան ի կողմից իր գործի արդարացի , հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք : Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: « Սնանկության մասին » ՀՀ օրենքի 1- ին հոդվածի 1- ին մ ասի համաձայն ` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով , Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով : ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում (...): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140 1 -րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո`երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված (...): Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան ) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանզի դատարանի մատչելիության իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Այս առումով պետությունը որոշակի հայեցողություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե դա չի հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե'ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռ, կետ 57 ): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը): Այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը): Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար : Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին , որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը , որպես կանոն , հաշվարկվում է հրապարակման պահից , այնուամենայնիվ , անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ , որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 06.09.2016 թվականի թիվ ՍԴՈ -1296 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը , որ դատարանը հանդես է գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով , և դատարանի կողմից դատավարական ակնկալվող գործողության կատարման , այն է ` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար անհրաժեշտ է , որպեսզի բողոք բերած անձը գրավոր միջնորդի համապատասխան գործողության կատարումը : Հետևաբար , համապատասխան միջնորդության առկայությունն այն անհրաժեշտ նախապայմանն է , որը վկայում է բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու մասին , ինչն էլ բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանի համար առաջացնում է բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու պարտականություն :

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` 1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան. 2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը). 3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում. 4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ. 5) եզրահանգումը քննարկվող հարցով. 6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է նաև վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելը և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելը, կամ այդ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից մերժելը: ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ նշել է , որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենսդրությամբ նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված կոնկրետ հարցի որոշակի և վերջնական լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին միանշանակորեն համապատասխանում է տվյալ միջնորդության մեջ շարադրված հարցի քննարկման արդյունքներով հստակ եզրահանգումներ պարունակող որոշում կայացնելու դատարանի պարտականությունը (տե´ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրիկ Առաքելյանի և Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը): Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վ ճռաբեկ դատարանը ընդգծել է , որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե՛ս, Դոնարա Գրիգորյան ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության , «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը ): Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. - Դատարանը 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության նկատմամբ Վարուժ Կյուրեղյանի պահանջը հաստատելու վերաբերյալ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցչի դիմումը մերժել է (հատոր 2-րդ, գ . թ. 50-54) , - Վարուժ Կյուրեղյանը 08.11.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 17.10.2016 թվականի «« Մասիսավան բրենչ » ՍՊԸ - ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին » որոշման դեմ . այդ վերաքննիչ բողոքը ստացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 09.11.2016 թվականին (հատոր 2-րդ, գ . թ. 81-85), - Վերաքննիչ դատարանը 28.11.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է` հետևյալ հիմքով. Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը ենթակա է վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213- րդ հոդվածի 1-ին կետի 2- րդ ենթակետի հիմքով , քանի որ այն բերվել է դրա համար սահմանված ժամկետը (01.11.2016 թվական) լրանալուց հետո` 08.11.2016 թվականին և բացակայում է այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն (հատոր 2-րդ, գ . թ. 87), - Վարուժ Կյուրեղյանը 15.12.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք Դատարանի 17.10.2016 թվականի « Մասիսավան բրենչ » ՍՊԸ - ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին >> որոշման դեմ . այդ վերաքննիչ բողոքը ստացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 16.12.2016 թվականին (հատոր 2-րդ, գ . թ. 110-120), - Վարուժ Կյուրեղյան ի 15.12.2016 թվականի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է . « Դատարանի որոշումը փոստային առաքմամբ ստացել է 01.11.2016 թվականին : (...) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին եմ ներկայացնում դատարանի 17.10.2016 թվականի բողոքարկվող որոշման փոստային ծրարի պատճենը , որով հաստատվում է այդ որոշումը 01.11.2016 թվականին ստանալու փաստը : ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին միջնորդում եմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը հաշվարկելիս հաշվի առնել այդ ապացույցը , կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ » (հատոր 2-րդ գ . թ. 110-111) : <SPAN

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունիսի, 2017 թ.
Գործի #:
ԵԿԴ/0073/04/16
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել