ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մարտի 5 - ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 ․ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի խմբագրությամբ՝ մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրհներգը սույն օրենքով նախատեսված որոշ դեպքերում կարող է օգտագործվել նաև սույն օրենքի 2-րդ, 4-րդ և 6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ՝ մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:»: Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը «հանրակրթական դպրոցներում» բառերից հետո լրացնել «, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում» բառերով։ Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը «բացման և փակման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների» բառերով։ Հոդված 4 . Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 11. Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը և երաժշտությունը Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիքն» է՝ սահմանված սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):»: Հոդված 5. Օրենքում՝ 1) հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հավելված 1». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-6-րդ հավելվածներով. «Հավելված 2-6»: Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կառավարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է օրհներգի նոր պաշտոնական տարբերակը (տարբերակները)։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մարտի 25 Երևան ՀՕ-42-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-42-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.04.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.03.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.03.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.04.2025 Հիմնական ակտ 05.03.2025, ՀՕ-42-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.12.2006, ՀՕ-252-Ն 25.12.2006, ՀՕ-252-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 24.06.1997, ՀՕ-137 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-42-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
