Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գևորգյան — ԼԴ/0203/01/11
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԼԴ/0203/01/11

Վճռաբեկ դատարանԼԴ/0203/01/1124 օգոստոսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի հունվարի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 52100211 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 11-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի 2011 թվականի մարտի 25-ի որոշմամբ վերացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 11-ի որոշումը, և քրեական գործի վարույթը վերսկսվել է: 2011 թվականի մայիսի 17-ի որոշմամբ Թ.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օ

Ամբողջ Տեքստ

ԼԴ/0203/01/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԼԴ/0203/01/11

Նախագահող դատավոր Ե.Դարբինյան

դատավորներ` Գ.Ավետիսյան

Ս.Չիչոյան

ՀՀ վճռաբեկ

դատարան),

դատարանի

քրեական

պալատը

(այսուհետ`

Վճռաբեկ

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ

պաշտպան

Ռ.ՀԱԿՈԲՅԱՆԻ

դատախազ

Ռ.ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

2012 թվականի օգոստոսի 24-ին

ք.

Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Թադևոս Ավետիքի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ

2

քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հունվարի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 52100211 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 11-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի 2011 թվականի մարտի 25-ի որոշմամբ վերացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 11-ի որոշումը, և քրեական գործի վարույթը վերսկսվել է:

2011 թվականի մայիսի 17-ի որոշմամբ Թ.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 242-րդ հոդվածի 1-ին մասով:

2011

թվականի

սեպտեմբերի

28-ին

քրեական

գործը

մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 27-ի դատավճռով ամբաստանյալ Թ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով: ՛Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև Համաներման ակտ) 1ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Թ.Գևորգյանն ազատվել է նշանակված հիմնական պատժից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել և հռչակվել է նրա անմեղությունը:

3.

Ամբաստանյալ

Թ.Գևորգյանի

պաշտպան

Ռ.Հակոբյանի

և

տուժող

Վ.Արզումանյանի իրավահաջորդ Ա.Արզումանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում

Վերաքննիչ

դատարանը 2012 թվականի հունիսի

1-ի որոշմամբ

վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 27-ի դատավճիռը:

3

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանը և տուժող Վ.Արզումանյանի իրավահաջորդ Ա.Արզումանյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 2-ի որոշումներով Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանի բողոքն ընդունվել է վարույթ, իսկ տուժող Վ.Արզումանյանի իրավահաջորդ Ա.Արզումանյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2.Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Թ.Գևորգյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2010 թվականի հունիսի 21-ին իր կողմից վարած ՛ՎԱԶ-2121 մակնիշի 67OO131 պետհամարանիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում քաղաք Սպիտակից Երևան ընթանալիս Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կիլոմետրում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջները, ինչպես նաև

՛Ճանապարհային երթևեկության անվտանգության

ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, ավտոմեքենան վարելով սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ և իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ

պատշաճ

և

վտանգավոր

կառավարում,

ավտոմեքենան

դուրս

է

բերել

հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և ընկել ճանապարհին հարող հանդամասը, ինչի հետևանքով

ավտոմեքենայի

ուղևոր

Վարդան

Արամայիսի

Արզումանյանի

առողջությանը պատճառվել է ծանր վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 142):

6. Առաջին ատյանի դատարանին ներկայացված ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանի պաշտպանական ճառում առկա է հետևյալ ձևակերպումը. ՛Եթե դատարանը գտնի, որ ամբաստանյալը կատարել է իրեն վերագրվող արարքը, ապա չի կարող կայացնել մեղադրական դատավճիռ, այլ պետք է կարճի քրեական գործով վարույթը` կիրառելով 2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունված` ՛Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին N ԱԺՈ-277-Ն որոշումը (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 116):

7. Վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Թ.Գևորգյանի պաշտպան Ռ.Հակոբյանը փաստարկել է, որ ՛Դատարանը, ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ

4

հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու դեպքում, պետք է ոչ թե ազատեր նրան պատժից, այլ պետք է կարճեր քրեական գործի վարույթը (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 208):

8. Ամբաստանյալ Թ.Գևորգյանի` 2012 թվականի հունիսի 1-ին Վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն ունի հետևյալ բովանդակությունը. ՛Թեև ես ինձ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրվող արարքում մեղավոր չեմ ճանաչում, սակայն ներկայումս չեմ առարկում, որ իմ նկատմամբ կիրառվի նույն համաներման ակտի 5-րդ կետի 4-րդ ենթակետը և կարճել քրեական գործի վարույթը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանին միջնորդում և խնդրում եմ սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող դրվագով իր նկատմամբ կիրառել հիշյալ համաներման ակտի 5-րդ կետի 4-րդ ենթակետը և կարճել քրեական գործը (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 290):

9. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. ՛(...) համաներման ակտ ընդունվելու հիմքով քրեական գործի վարույթի կարճումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ անձն ըստ էության ընդունում է իր կողմից հանցանք

կատարելու

փաստը`

համաձայնվելով

համաներման

ակտի

հիմքով

քրեական գործի վարույթի կարճմանը:

Այնինչ, ինչպես երևում է գործի նյութերից, ամբաստանյալ Թ.Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, նրա պաշտպանի կողմից ներկայացված բողոքում խնդրվել է նրան արդարացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով:

Հետևաբար, վերաքաննիչ դատարանն անհիմն է համարում վերաքննիչ բողոքի փաստարկն այն մասին, որ առաջին ատյանի դատարանը, չկարճելով քրեական գործի վարույթը սխալ է կիրառել համաներման ակտը:

Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը Թ.Գևորգյանին պատժից ազատել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա: (...) Թ.Գևորգյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով` մեկ տարի 6 ամիս ժամկետով: Հետևաբար Թ.Գևորգյանը ենթակա էր պատժից ազատման նշված որոշման 1-ին կետի` ոչ թե 3-րդ, այլ 1-ին ենթակետի հիման վրա (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 305):

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

5

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

ու

հիմնավորումների

սահմաններում.

10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի` սույն գործով կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդավածի 1-ին մասը, ոը չպետք է կիրառվեր: Ի

հիմնավորումն

իր

վերոհիշյալ

փաստարկի`

բողոքաբերը

նշել

է,

որ

Թ.Գևորգյանին առաջադրված մեղադրանքը հաստատված է համարվել միայն գործի ելքով շահագրգռված, տվյալ գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված անձի և նրա ընտանիքի անդամների ցուցմունքների հիման վրա, ինչպես նաև փորձագետի` միմյանց հակասող եզրակացությունների հիման վրա:

11. Բողոքաբերը նշել է նաև, որ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները, այն է` Թ.Գևորգյանի նկատմամբ սխալ է կիրառվել Համաներման ակտը: Ըստ բողոքաբերի` համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճումը չպետք է պայմանավորվի անձի կողմից հանցանքի կատարման

փաստի

ընդունման

հետ,

քանի

որ

Համաներման

ակտով

նման

սահմանափակում նախատեսված չէ:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 1-ի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ` ճանաչելով և հռչակելով Թադևոս Գևորգյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ կամ Համաներման ակտի 6-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա` քրեական գործի վարույթը կարճել:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերն ըստ էության երկու իրավական հարց է բարձրացրել, որոնցից առաջինն առնչվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի սխալ կիրառմանը (նյութական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), իսկ երկրորդը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտմանը (դատավարական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով դատավարական իրավունքի խախտման առկայությունը հաստատված ճանաչելու պարագայում այն կարող է

6

ազդեցություն ունենալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի կիրառման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաներման ակտի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` օրինական և հիմնավորված է արդյոք Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, այն դեպքում, երբ Համաներման ակտի հիման վրա` քրեական գործի վարույթի կարճումը թույլատրելը պայմանավորվել է Թ.Գևորգյանի կողմից հանցանքի կատարման փաստն ընդունելու հանգամանքով:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` ՛Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

35-րդ

հոդվածի

1-ին

մասի

համաձայն` ՛Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (…)

13) ընդունվել է համաներման ակտ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ՛Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական

դիրքորոշում

է

ձևավորել

այն

մասին,

որ

՛(…)

ՀՀ

քրեական

7

դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրելով ՛բոլոր դեպքերում ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրավանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ, եթե վերադաս դատարանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված

չլինելով

դատական

վերանայման

սահմանների

վերաբերյալ

կանոններով:

Նույնը վերաբերում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված հիմքերին, որոնցով ՛հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման. նշված ձևակերպումը ևս վկայում է նշված հիմքերն իմպերատիվ դարձնելու օրենսդրի կամքի մասին: (…) [վերոնշյալ] օրենքի մեկնաբանությունները ոչ միայն պայմանավորված են օրենքի

իմաստի

տառացի

ընկալմամբ,

այլև

արտահայտում

են

քրեական

դատավարությունում իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռությունը: (…) (տե՛ս Մխիթար Միհրանի Էլոյանի և այլոց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը․:

16. Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշման լույսի ներքո վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը,

սակայն,

որոշակի

վերապահում

ունի,

մասնավորապես

համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման համար անձի համաձայնության որպես իմպերատիվ պահանջի օրենսդրական ամրագրումը նպատակ է հետապնդում վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն տալ պարզելու, թե արդյոք անձը համաձայն է, որ համաներման ակտի ընդունման հիմքով իր նկատմամբ քրեական գործ չհարուցվի, քրեական հետապնդում չիրականացվի կամ հարուցված քրեական գործը կարճվի:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման ՛ոչ արդարացնող հիմք է, որի դեպքում թեև կատարված արարքն իր մեջ պարունակում է

8

հանցակազմի

հատկանիշներ,

սակայն

համապատասխան

համաներման

ակտի

առկայության պարագայում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Այլ

կերպ

համաներման

ակտի

հիման

վրա`

անձն

ազատվում

է

քրեական

պատասխանատվությունից, սակայն ձեռք չի բերում արդարացվածի կարգավիճակ դրանից բխող հետևանքներով:

18.

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

16-17-րդ

կետերում

շարադրված

վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտի ընդունման

հիմքով

քրեական

գործ

չհարուցելու,

քրեական

հետապնդում

չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական ՛ռեաբիլիտացիայի: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում, որը դրսևորվել է Համաներման ակտի կիրառման ոչ իրավաչափ սահմանափակման ձևով: 19.

՛Հայաստանի

Հանրապետության

անկախության

հռչակման

20-րդ

տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետում սահմանված են պատժից ազատելու դեպքերը, իսկ Համաներման ակտի 6-րդ և 8-րդ կետերում սահմանված են համապատասխանաբար

քրեական

հետապնդում

չհարուցելու

և

քրեական

9

հետապնդում չիրականացնելու, ինչպես նաև պատժաչափի չկրած մասը կրճատելու դեպքերը:

Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետն ամրագրում է, որ քրեական հետապնդում չի հարուցվում և չի իրականացվում, ինչպես նաև կարճվում են մինչև 2011

թվականի

մայիսի

1-ը

կատարած

հանցագործությունների

վերաբերյալ

հետաքննության և նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական այն գործերը, որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում: Համաներման

ակտի

8-րդ

կետի

3-րդ

ենթակետն

ամրագրում

է,

որ

դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի

ժամկետով

ազատազրկման

դատապարտված

անձանց

նկատմամբ

պատժաչափի չկրած մասը կրճատվում է մեկ երրորդով:

Վերոշարադրյալ դրույթների ուսումնասիրությունից երևում է, որ Համաներման ակտի կիրառման արդյունքում անձը կարող է ազատվել պատժից, նրա նկատմամբ քրեական

հետապնդումը

կարող

է

դադարացվել,

նրա

նկատմամբ

քրեական

հետապնդում կարող է չիրականացվել, ինչպես նաև կարող է կարճվել քրեական գործի վարույթը և կրճատվել պատժի չկրած մասը:

Այսինքն,

Համաներման

ակտի

կիրառման

արդյունքում

անձին

քրեական

պատասխանատվությունից ազատելը ենթադրում է քրեական գործի կարճման միջոցով անձին

դատապարտելուց

հրաժարում,

իսկ

պատժից

ազատելը

ենթադրում

է

մեղադրական դատավճռով դատապարտված անձին իր նկատմամբ նշանակված պատժից կամ դրա մի մասից ազատում: Համաներման ակտի կիրառման վերոնշյալ դեպքերից

երկրորդի

պարագայում

պարտադիր է: Հետևաբար,

պատասխանատվությունից

մեղադրական

դատավճռի

առկայությունը

Համաներման ակտի կիրառմամբ անձին քրեական

ազատելը

վերջինիս

համար

հետևանքներ է առաջացնում, քան պատժից ազատելը,

ավելի

բարենպաստ

քանի որ առաջին դեպքում

անձը մեղադրական դատավճռով չի դատապարտվում, և նրա նկատմամբ պատիժ չի նշանակվում: Հետևաբար, համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի կարճման պահանջի դեպքում անձին իր նկատմամբ նշանակված պատժից կամ դրա մի մասից ազատելը

հանդիսանում

է անձի

իրավունքների խախտում,

որը

դրսևորվել է

համաներման ակտի ոչ ճիշտ կիրառման ձևով:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Թ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 242-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

10

Առաջին

ատյանի

դատարանում

ամբաստանյալ

Թ.Գևորգյանի

պաշտպան

Ռ.Հակոբյանը խնդրել է ՛Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման հիման վրա` քրեական գործի վարույթը կարճել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Թ.Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ

քրեական

օրենսգրքի

242-րդ

հոդվածի

1-ին

մասով

և

դատապարտել

ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով, ինչպես նաև Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա` ազատել է նշանակած հիմնական պատժից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել և հռչակել է նրա անմեղությունը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման, և ամբաստանյալ Թ.Գևորգյանը չի առարկել իր նկատմամբ Համաներման ակտի կիրառման դեմ:

Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Թ.Գևորգյանը դիմում է ներկայացրել` նշելով, որ թեև մեղավոր չի ճանաչում իրեն վերագրվող

արարքի

կատարման

մեջ,

սակայն

չի

առարկում

իր

նկատմամբ

համաներման ակտի կիրառման հիման վրա քրեական գործի վարույթի կարճմանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, այն թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ համաներման ակտ ընդունվելու

հիմքով քրեական գործի վարույթի կարճումը

թույլատրելի է միայն այն դեպքում, երբ անձն ըստ էության ընդունում է իր կողմից հանցանք կատարելու փաստը` համաձայնվելով համաներման ակտի հիմքով քրեական գործի վարույթի կարճմանը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը): Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը Թ.Գևորգյանի նկատմամբ Համաներման ակտը չի կիրառել և դրա հիման վրա քրեական գործի վարույթը չի կարճել ելնելով այն հանգամանքից, որ վերջինս չի ընդունել իր կողմից հանցանք կատարելու փաստը:

21. Սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի

11

դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով ոչ թե պետք է կայացներ մեղադրական դատավճիռ, Թ.Գևորգյանին դատապարտեր ազատակման և, Համաներման ակտի հիման վրա, նրան ազատեր պատժի կրումից, այլ պարտավոր էր կարճել Թ.Գևորգյանի նկատմամբ քրեական գործի վարույթը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս առումով առկա է Համաներման ակտի ոչ ճիշտ կիրառում, որը հանգեցրել է անձի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման: Հետևաբար, օրինական և հիմնավորված չէ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական և հիմնավորված չէ նաև այն պատճառով, որ դրանում հաստատված է համարվել, որ համաներման ակտ ընդունվելու հիմքով քրեական գործի վարույթի կարճումը թույլատրելի է, եթե անձն ընդունում է իր կողմից հանցանք կատարելու փաստը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս առումով ևս առկա է Համաներման ակտի ոչ ճիշտ կիրառում, որը հանգեցրել է անձի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման:

22.

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

14-21-րդ

կետերում

շարադրված

վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջների խախտումներ: Ստորադաս դատարանների կողմից թույլ տված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա` հիմք են հանդիսանում կայացված դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

23. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված նյութական իրավունքի ենթադրյալ խախտման հարցին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Թադևոս Ավետիքի

Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու

12

մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 27-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 1-ի դատական

ակտերը

բեկանել

և

գործն

ուղարկել

Լոռու

մարզի

ընդհանուր

իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 օգոստոսի, 2012 թ.
Գործի #:
ԼԴ/0203/01/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել