Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Արզումանյան — ԵԴ/26032/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Արզումանյան — ԵԴ/26032/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/26032/02/207 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Տիգրան Արզումանյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Վարդգեսի Արզումանյանի (այսուհետ` նան Հայցվոր) ընդդեմ Արմեն Վիլենի Տոնիկյանի, երրորդ անձինք՝ Լնոն Էդուարդի -Քոչարյանի, Դավիթ Ավետիքի Ենգոյանի՝ առոչինչ :պլյայմանագրի անվավերության հետնանք կիրառելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1Լ Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Հայցվորը պահանջել է կիրառել Տիգրան Վարդգեսի Արզումանյանի ն Արմեն Տոնիկյանի միջն 10.08.2015 թվականին կնքված առոչինչ բ

Ամբողջ Տեքստ

ԲԲ ՀԵՏԵՏ ՀԱՆ. չֆ

ԱՏՆ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26032/02/20 դատարանի որոշում 2022թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26032/02/20

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2022 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Արզումանյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Վարդգեսի Արզումանյանի (այսուհետ` նան Հայցվոր) ընդդեմ Արմեն Վիլենի Տոնիկյանի, երրորդ անձինք՝ Լնոն Էդուարդի -Քոչարյանի, Դավիթ Ավետիքի Ենգոյանի՝ առոչինչ :պլյայմանագրի անվավերության հետնանք կիրառելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1Լ Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հայցվորը պահանջել է կիրառել Տիգրան Վարդգեսի Արզումանյանի ն Արմեն Տոնիկյանի միջն 10.08.2015 թվականին կնքված առոչինչ բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրի (այսուհետ նան Պայմանագիր) անվավերության հետնանքներ, այն է ճանաչել որպես մի կողմից Տիգրան Արզումանյանի, ն մյուս կողմից Լնոն Քոչարյանի, (Թադնոս Հովհաննիսյանի ն Դավիթ Ենգոյանի միջն «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 60 տոկոս բաժնեմասի անհատույց փոխանցման պայմանագիր:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝

Ռ. Բունիաթյան) (այսուհետ Դատարան) 06.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.01.2022 թվականի որոշմամբ Լնոն Քոչարյանի, Դավիթ Ենգոյանի, Արմեն Տոնիկյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 06.08.2021 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է. Տիգրան Վարդգեսի Արզումանյանի հայցը մերժվել է:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Արզումանյանը (ներկայացուցիչը՝ Է. Ամիրխանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Տոնիկյանը

(ներկայացուցիչը Մ. Աղաբաբյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ ն 66-րդ հոդվածների պահանջները, ինչպես նան Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների մասինե եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի Լին մասով սահմանված' արդար դատաքենության իրավունքի երաշխիքները, սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված ն պատճառաբանված չէ: Վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է գործում առկա մի շարք ապացույցներ, այլ նան հենց իր իսկ կողմից կայացված դատական ակտի էական նշանակություն ունեցող փաստերում նշված են փաստեր, որոնց՝ պատճառաբանական մասում ընդհանրապես անդրադարձ չի կատարվել, ե գնահատման առարկա չեն դարձվել: Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնված են բացառապես Պատասխանողի ն երրորդ անձանց ցուցմունքների՝ կոնտեքստից հանված մի շարք պնդումների վրա: Արդյունքում խախտվել է Հայցվորի՝ Սահմանադրությամբ ն Մարդու իրավուքնների ն հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված պատճառաբանված դատական ակտ ստանալու ն իր գործը պատշաճ քննության առարկա դարձված լինելու իրավունքները:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը, որի արդյունքում խաթարել է շինծու գործարքների էությունը ն բնութագրիչ հատկանիշները: Վերաքննիչ դատարանի կողմից

Յ

տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով նախկինում տրված մեկնաբանություններին: Վերաքննիչ դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երրորդ անձինք ն (Թադնոս Հովհաննիսյանը Ընկերության գրանցված մասնակիցներ չեն հանդիսացել ն հետնաբար նան որնէ կերպ՝ անհատույց կամ հատուցելի գործարքով չէին կարող փոխանցել գոյություն չունեցող ն իրենց չպատկանող իրավունքները:

Գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը ոչ միայն անհիմն է, այլ նան հակասում է շինծու գործարքի էությանը:

Մասնավորապես, շինծու գործարքի բնութագրիչ հատկանիշներից է այն, որ գործարքի իրական կողմերը այլ են, ինչպես տեղի է ունեցել այս դեպքում: Այն փաստը, որ սույն գործով Երրորդ անձինք ն (Թադնոս Հովհաննիսյանը, ինպես նան Հայցվորը հանդիսացվել են Ընկերության 20-ական տոկոս բաժնեմասի փաստացի սեփականատերեր, հաստատվել է գործի բազմակողմանի ն օբյեկտիվ քննության արդյունքում: Հատկանշական է նան այն փաստը, որ վերջիններս փաստացի իրենց ցուցմունքներում հաստատել են, որ հանդիսացել են բաժնեմասի իրավատեր, սակայն փոխադարձ վստահության հիման վրա ամբողջը գրանցել են Պատասխանողի անվամբ:

Հետնաբար, անկախ նրանից թե Ընկերության բաժնեմասի նկատմամբ իրավունքները գրանցում ստացել են, թե ոչ, շինծու գործարքի հարց քննելիս դատարանը իրավասու է ն պարտավոր է վեր հանել գործարքի իրական կողմերին ն նրանց իրական կամքը: Այսինքն, նշված իրավական ինստիտուտի ամբողջ էությունը կայանում է հենց նրանում, որ գործարքի կողմ հանդես եկող անձինք քողարկում են իրենց իրական կամարտահայտությունը ն/կամ այդ գործարքի իրական կողմերին: Հետնաբար, դատարանի խնդիրն է վեր կանգնել ֆորմալ փաստերից ն իրողություններից, Ա վեր հանել իրական իրավահարաբերության բնույթը ն իրական կողմերին:

Գործարքը շինծու ճանաչելու նախապայմաններն են՝ սուբյեկտային կազմի ն/կամ գործարքի կողմերի իրական 0կամարտահայտությաան քողարկմամբ կնքված գործարքները: Ի դեպ, նշված 2 վավերապայմաններից միայն մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է գործարքը շինծու ճանաչելու համար: Տվյալ դեպքում, 2-րդ՝ գործարքի կողմերի իրական կամարտահայտության քողարկված լինելը ընդունել է հենց գործարքի մյուս կողմը՝ Պատասխանողը: Այսպես, Դատարանում 09. 07. 2021 թվականին կայացած դատական նիստի վերջում Պատասխանողը ի պատասխան դատարանի հարցին հայտնել է հետնյալի մասին՝ «3 անձանց դուրս գալուց հետո ես ներդրում եմ կատարել, «էն 90 մլն էլ որ տալիս էր Տիգրան Արզումանյանը, դրանով մենք պետքա որ էդ կազմակերպությունը նորից սկսեր աշխատել»: Այսինքն, սրանով ուղղակիորեն հիմնավորվում է հայցի հիմքն այն մասին, որ վիճարկվող գործարքով քողարկված է իրական կամահայտնությունը (ծագել են այլ իրավահարաբերություններ) ն որ պայմանագրում նշված արժեքը ոչ թե առուվաճառքի գիեն է, որը պետք է վճարվեր Պատասխանողին, այլն գումար, որը պետք է ներդրվեր Ընկերությունում, ինչն իր հերթին նշանակում է, որ կողմերի միջե ոչ թե ծագել են առուվաճառքի իրավահարաբերություններ, այ բաժնեմասի անհատուց փոխանցման ն ընկերությունում ներդրումներ կատարելու իրավահարաբերություններ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 06.08.2021 թվականի վճռին:

4

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մանրամասն անդրադարձել է գործում առկա ապացույցներին՝ դրանք գնահատել ն մեկնաբանել է իրավաչափ կերպով, եզրակացնելով, որ 10.08.2015թ. գործարքը շինծու լինելու փաստեր ն ապացույցներ գործում առկա չեն, ուստի Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է պատճառաբանված ն օրինական դատական ակտ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Տիգրան Արզումանյանի ն Արմեն Տոնիկյանի միջն 10.08.2015 թվականին ստորագրվել է «Բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր» որի համաձայն՝ Արմեն Տոնիկյանը «Քալրս Դիզայն» ՍՊ ընկերությունում (այսուհետ նան՝ Ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասերից 80 տոկոս բաժնեմասը վաճառում է Տիգրան Արզումանյանին:

2) ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62226018 քրեական գործով ցուցմունք են տվել մի շարք անձինք, այդ թվում` Պատասխանող Արմեն Տոնիկյանը, ինչպես նան Վարազդատ Ասատրյանը, Տիգրան Արզումանյանը, Լնոն -Քոչարյանը, (Թադնոս Հովհաննիսյանը ն Դավիթ Ենգորյանը:

3) Պատասխանող Արմեն Տոնիկյանի կողմից 08.08.2018 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքով վերջինս հայտնել է, որ «««Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 1007 բաժնեմասը հաշվառված է եղել իմ անունով, սակայն իրականում ինձ հեր համատեղ, 2006 թվականից շուրջ քսանական տոկոսի փաստացի բաժնետեր են հանդիսացել նան Վարազդատ Ասատրյանը, ն նս 3 հոգի՝ Լնոն Քոչարյանը, Թադնոս Հովհաննիսյանը ն Դավիթ Ենգորյանը»: «2014 թվականից միեչն 2015 թվականը մյուս բաժնետերերը բիզնեսից հեռացել են տարբեր պատճառաբանություններով, մնացել Է միայն Վարազդատ Ասատրյանը: Քանի որ բաժնեմասի 10024 իմ անվամբ էր հաշվառված, Վարազդատ Ասատրյանի պահանջով բիզնեսից հեռացած մասնակիցների ընդհանուր 60 տոկոս բաժնեմասը վաճառվել է Վարազդար Ասատրյանին, ով փաստորեն դարձել է 80 տոկոս բաժնեմասի սեփականատեր, չնայած, որ այն հաշվառվել է երա աներոջ' Տիգրան Արզումանյանի անվամբ: Ի դեպ նշեմ, որ մյուս մասնակիցների կողմից իրենց բաժնեմասերը Վարազդատ Ասատրյանին վաճառելը տարբեր պատճառներով է եղել:»

Նույն ցուցմունքը տրվել է նան 24.08.2018 թվականին:

Արմեն Տոնիկյանի 11.08.2018 թվականի ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ «Իմ կողմից ներկայացված հիշյալ փաստաթղթերում առկա է «ԲՔալրս դիզայն» ՍՊԸ-ի 10.08.2015 թվականի 80476 բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, որով ես համապատասխան բաժնեմասը վաճառել եմ Վարազդատ Ասատրյանի աներոջը՝ Տիգրան Արզումանյանին, ում նախկինում չեմ ճանաչել նրա հետ որնէ առնչություն չեմ ունեցել: Հիշյալ բաժնեմասը փաստացի վաճառվել է Վարազդատ Ասատրյանին, սակայն փաստաթղթային ձնակերպում կատարվել է նրա աներոջ անվամբ»:

4) Դավիթ Ենգոյանի 13.10.2018 թվականի ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ ««Քալրս Դիզայն» ընկերության հիմնադիր ն տնօրեն հանդիսանում էր

5

Արմեն Տոնիկյանը, թեն մենք բոլորս մասնաբաժին ունեինք նշված ընկերությունում: Մինչն 2015 թվականը աշխատել ենք նշված գործընկերներով, ես 2015 թվականին դուրս եմ եկել բիզնեսից, ես ոչինչ ինձ հետ չեմ վերցրել, քանի որ ընկերության տնտեսական վիճակը ծանր էր: Իմ իմանալով իմ դուրս գալուց հետո բաժնեմասի փոփոխություն է եղել, թե կոնկրետ ինչ փայաբաժիններով կամ ում անուններով ես տեղեկություն չունեմ»:

5) Լնոն Քոչարյանի կողմից 10.10.2018 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքի համաձայն «Քալրս Դիզայն» ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պետական ռեգիստրում հաշվառված էր Արմեն Տոնիկյանի անվամբ, սակայն նշված անձինք, այդ թվում նան Վարազդար Ասատրյանը փաստացի տիրապետում էինք որոշակի չափով բաժնեմասի: Քանի որ մենք ընկերներ էիեք Արմեն Տոնիկյանի հետ ն վստահում էինք երան, դրա համար պետական ռեգիստրում մեր անվամբ ձնակերպումներ չենք կատարել: Մեզ պետք էր որ ՍՊԸ-ն շարունակեր իր գործունեությունը ու կատարեր վարկային պարտավորությունները, որպեսզի հետագայում բանկի հեր կապված խնդիրներ չունենայինք: Այդ պատճառով էլ մենք հրաժարվել ենք հեր ստանալ մեր բաժնեմասի գումարները: Վարազդատը ն Արմենը իրենց պայմանավորվածության համաձայն` 80 ն 20 տոկոս հարաբերությամբ նորից գումար ներդրեցին բիզնեսի մեջ, որպեսզի կարողանան ապրանք ներմուծեն: Ես գիտեմ, որ Արմեն Տոնիկյանը ն Վարազդատը ներդրում են կատարել միասին գործը շարունակելու համար, բայց տեղեկություններ չունեմ, թե ներդրումները կատարվել են «Քալրս դիզայնով» թե Վարազդատի կողմից բացված «Արնաս» ՍՊԸ-ով»:

6. (Թադնոս Հովհաննիսյանի 15.10.2018 թվականի ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ « Հեւրո իմացա, որ Արմեն Տոնիկյանը իր բիզնեսի չգիտեմ որքան մասը ինչ պայմաններով տվել է իմ ըեկեր Վարազդատ Ասատրյանի աներոջ' Տիգրան Արզումանյանին: Իմ իմանալով Տիգրան Արզումանյանը պետք է լուրջ ներդրում կատարեր Ընկերությունում: Երբ ես Արմեն Տոնիկյանից եորից պահանջեցի իմ գումարները ու որպեսզի բանկի գրավից հանի բնակարանս, նա պատասխանեց, որ արդեն Տիգրանի կողմից ներդրումը կատարվել է, ունի կես միլիոն դոլարից ավել ապրանքային մեացորդ ու ոչ մի վտանգ իեձ չի սպառնում գումարեերս ու գույքերս կորցնելու հեր կապվաՓ:

7. Երնանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ' Դատարան) 09.07.2021 թվականին դատական նիստի վերջում Պատասխանողը ի պատասխան դատարանի այն հարցին, թե վերջը այդ անձինք եղել են փայատեր թե ոչ, դրական պատասխան է տվել ն հայտնել է հետնյալի մասին՝ «3 անձանց դուրս գալուց հետո ես ներդրում եմ կատարել, «էն 90 մլն էլ որ տալիս էր Տիգրան Արզումանյանը, դրանով մենք պետքա որ էդ կազմակերպությունը նորից սկսեր աշխատեր:

Նույն փաստը ընդունել է նան Լնոն -Քոչարյանը: Մասնավորապես, 09.07. 2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում Հայցվորի ներկայացուցչի հարցին, թե արդյոք նա որնէ ակնկալիք չի ունեցել վիճարկվող գործարքից, չէ որ նա էլ հանդիսանում էր ընկերության մասնակից, Լնոն Քոչարյանը պատասխանել է «իմ ակնկալիքը այդ 90 մլնից եղել է այն, որ ինքը պետք է փակի բանկի պարտքը», Հայցվորի ներկայացուցչի ճշգրտող հարցին՝ այսինքն վիճարկվող պայմանագրում նշված գումարը պետք է ներդրվեր ընկերության պարտավորություններով բանկի վարկի մարմանը, պատասխանել է, «իհարկե»:

8. Լնոն Քոչարյանը, 29.07.2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում նշել է, որ «Ես մասնակցություն եմ ունեցել կազմակերպության մեջ, գումարային

6

ներդրում եմ կատարել, իմ գումարով եմ մասնակցել, գումար եմ ներդրել, որը օգտագործվել է ֆիրմայի աշխատանքի համար: Հիմնադրել ասելով նկատի եմ ունեցել, որ ներդրում եմ արել ակնկալել եմ որ ինչ որ եկամուր պետք է ստանամ»: Պատասխանողի ներկայացուցչի հարցին, թե արդյոք իր իրավունքը գրանցվել է Ընկերության բաժնեմասի նկատմամբ, պատասխանել է. «Իմ իրավունքը չի գրանցվել որովհետփն ես Արմեն Տոնիկյանի հետ շատ մոտ բարեկամական կապի մեջ եմ, երա ընտանիքի քավորն եմ, վստահել եմ իրեն»:

9. Լնոն Քոչարյանը, 29.07.2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում նշել է, որ «Քանի որ ես ունեցել եմ, ես էդ ամեն ինչը թողել եմ, էդ ամեն ինչը ինչ որ ես մասնակցություն եմ ունեցել, որովհերն հիմնարկ շար վատ վիճակում էր» Դատարանի հարցին թե վիճակը ինչ ձնի էր, պատասխանում է «ինքը ծանր ֆինանսական, նորմալ առնտուր չկար, նորից պետք էր գումար ներդնել, բանկում կար գույքի տեսքով գրավներ, 2 գույք ես ունեի դրած, հիմեարկի աբառոտները ու շահութաբերություեը թույլ չէր տալիս, որ կարենայիր մինիմալ ակեկալիք ունենայիր:»

10. Դավիթ Ենգոյանը 09.07.2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում, ի պատասխան այն հարցին թե ինչ է նկատի ունեցել քրեական գործով ցուցմունքում նշելով, որ մասնաբաժին է ունեցել ընկերությունում, պատասխանել է «ներդրում եմ ունեցել այդ կազմակերպության մեջ», հարցին թե ցուցմունքում հայտնել եք, որ ընկերության ժողովներին մասնակցել եք, ինչ եք նկատի ունեցել, պատասխանել է «մեր անելիքեերի մասին քննարկումեեր ենք անցկացրել, հավաքվել ենք, որոշել ենք անելիքները»: Դատարանի ճշտող հարցին, որ հավաքվել որոշել են տնտեսական գործունեությունը, բիզնես ծրագրերը, դրական պատասխան է տվել:

11. Դավիթ Ենգոյանը 09.07.2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում ասել է, որ ընկերությունը ծանր կացության մեջ է եղել:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394րդ հոդվածի 1ին մասի 1ին ն 2րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝

3 բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11. 2015 թվականի թիվ ԵԱՔԴ/0406/02/12 ն 09.10.2020 թվականի թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործերով կայացված որոշումների մեջ նուն նորմին տրված մեկնաբանությանը:

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ ն 66-րդ հոդվածների խախտման հետնանքով առկա է առերնույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինծու գործարքի իրավական բնույթիե' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների Ա իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք

7

ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախնառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետնանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն Օունեն «կամք» ն 6«կամահայտնություն» հասկացությունները:։ Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկություն է, պահանջը, ձգտումը, մտադրություն, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձնն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի ն արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, կնքված գործարքում կամքի ն կամահայտնության անհամապատասխանությունն օրենքով նախատեսված դեպքերում կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տես Նելի Հակոբյանը ն մյուսներն ընդդեմ «Համխաչջ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը շինծու գործարքի վերաբերյալ նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում այդ գործարքը չի կարող գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետնության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր ն դրանից բխող հետնանքներ (տես Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի ն մյուսների թիվ

8

3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետնանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջն, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:

Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջն իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տես «Սիեկրիստալ» ՍՊԸ-ն ըեդդեմ Գագիկ Բղդոյանի ն մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետնյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձնին համապատասխանող գործարքի առկայությունը.

- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող իրականում այ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

- կողմերի միջն իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

Ընդ որում, նշված հանգամանքներ, պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տես Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի ն մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նան փաստել է, որ շինծու գործարքի տեսակ է հանդիսանում նան այն գործարքը, որով քողարկվում է իրականում ոչ այն ստորագրած անձանց միջն կնքված գործարքը, այսինքն՝ քողարկվում է գործարքի իրական կողմը: Նման պայմաններում քողարկող ն քողարկված գործարքների սուբյեկտային կազմը չի համընկնում: Հետնաբար շինծու գործարք կարող է կնքվել ոչ միայն իր բնույթով այլ գործարք քողարկելու, այլ նան գործարքի իրական կողմին քողարկելու նպատակով: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ իրավահարաբերությունները իրականում ծագում են ոչ այն ստորագրած անձանց միջն: Այսպիսով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված մեկ այլ գործարք հասկացությունը ներառում է ոչ միայն այլ պայմաններով գործարքը, այլ նան այլ սուբյեկտային կազմով գործարքը (տես Վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործով 09. 10.2020 թվականի որոշումը):

Վերոնշյալ որոշումներով տրված մեկնաբանություններից հետնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը հստակ կանխորոշել է գործարքը շինծու ճանաչելու համար անհրաժեշտ նախապայմանները: Մասնավորապես, դրանք են՝ գործարքի կողմերի

9

իրական կամարտահայտության այկամ սուբյեկտային կազմի քողարկմամբ կնքված լինելը: Ի դեպ, նշված 2 վավերապայմաններից միայն մեկի առկայությունը բավարար է գործարքը շինծու ճանաձելու համար:

Սույն գործով Դատարանը, կիրառելով վերոնշյալ իրավունքի նորմերը ն հիմք ընդունեով դրանց վերաբերալ ՀՀ դվճռաբեկ դատարանի իրավական մեկնաբանությունները եկել է այն եզրահանգման, որ տվյալ դեպքում առուվաճառքի պայմանագիրը շինծու գործարք է, քանի որ իրականում իրավահարաբերության կողմերը Ա նրանց իրական կամքը այլ է եղել: Նշված հանգամանքները Դատարանը հաստատված է համարել հիմք ընդունելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ն Դատարանում Պատասխանողի ն երրորդ անձանց կողմից տրված ցուցմունքները: Մասնավորապես, Դատարանը եկել է այն եզրահանգման, որ ««Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը հաշվառված է եղել միայն Արմեն Տոնիկյանի անունով, սակայն իրականում վերջինիս հեր համատեղ, ինչպես եշել է պատասխանողը շուրջ 20-ական տոկոսի փաստացի բաժնետեր են հանդիսացել նան Վարազդատ Ասատրյանը, Լնոն Քոչարյանը, (Թադնոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգոյանը: Վարազդատ Ասատրյանի, Լնոն Քոչարյանի, (Թադնոս Հովհաննիսյանի, Դավիթ Ենգոյանի բաժնեմասերը ներքին պայմանավորվածության ն վստահության հիման վրա գրանցված է եղել միայն Արմեն Տոնիկյանի անվամբ, սակայն վերջիններս ներգրավված են եղել ընկերության աշխատանքների մեջ, մասնակցել են ժողովներին ն իրենց միջն բաժանված է եղել ընկերության աշխատանքները: Վերջինեերս իրենց բաժիններին համաչափ կատարել են ներդրումեերը ն բաժնեմասերին համաչափ ստացել են շահույթները: Նշված գործընթացը շարունակվել է այեքան ժամանակ միեչն ««Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի շրջանառությունը եվազել էր, ն ընկերությունը հայտեվել է ֆինանսական այնպիսի ծանր վիճակում, որ անհրաժեշտություն է եղել ընկերության մեջ կատարել ներդրումներ: Նկատի ունենալով, որ «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի տվյալ վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել կատարել ներդրումներ, իսկ Լնոն -Քոչարյանը, (Թադնոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգոյանեն իրենց բաժիններին համաչափ միջոցներ չեն ունեցել ն ցանկություն չեն հայտնել ներդրումներ կատարելու համար' ընկերությունը ծանր վիճակից դուրս բերելու համար, ուստի 2015թ. առանց իրենց բաժիններին համաչափ գումար վերցնելու դուրս են եկել ընկերությունից: Ընկերությունում մեացել են Արմեն Տոնիկյանը ն Վարազդատ Ասատիյաեը:

Ապացույցեերի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման

փրամաբանական հետնության արդյունքում հետնում է, որ շահաբաժինները ճիշտ ձնակերպելու եպատակով կեքվել է բաժնեմասի ձնական առուվաճառքի պայմանագիր, ըստ որի' ընկերության բաժնեմասի 80 տոկոսը փոխանցվում է Տիգրան Արզումանյանին, իսկ 20 տոկոսը՝ մեալու է Արմեն Տոնիկյանին:

Բացի այդ, ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման փրամաբանական հետնության արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ բաժնեմասի առուվաճառքի կեքման պահին ընկերությունը եղել է ծանր ֆինանսական վիճակի մեջ, որի պատճառով փաստացի բաժնետեր հանդիսացող անձինք" Լնոն .Քոչարյանը, (Թադնոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգոյանը, առանց ֆինաեսական միջոցներ ակեկալելոի ըեկերությունը թողել ն հեռացել են, որպիսի պայմաններում ընկերության 80 տոկոս բաժնեմասը չէր կարող վաճառվել 90.000.000 ՀՀ դրամ արժեքով:

Սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման ն վերլուծության արդյունքում շարադրված վերոնշյալ պատճառաբանությունից հետնում է, որ գործարքն իրականում չի կեքվել Արմեն

10

Տոնիկյանի ն Տիգրան Արզումանյանի միջն, ինչպես նան պայմանագիրը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանել պայմանագրում շարադրվածին»:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճռի բեկանման ն հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ երրորդ անձինք ն (Թադնոս Հովհաննիսյանը Ընկերության գրանցված մասնակիցներ չեն հանդիսացել ն հետնաբար նան որնէ կերպ՝ անհատույց կամ հատուցելի գործարքով չէին կարող փոխանցել գոյություն չունեցող ն իրենց չպատկանող իրավունքները: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հատվածական մեջբերումներ կատարելով երրորդ անձանց ցուցմունքներից, եկել է այն եզրահանգման, որ դրանցով չի հիմնավորվում առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու հիմքերի առկայությունը՝ երրորդ անձանց կապը պայմանագրի, Հայցվորի ն Ընկերության հետ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննի: դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանություն, Օ` հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումների մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նան Վերաքննիչ դատարանի կողմից արված եզրահանգումները հիմնված չեն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա:

Այսպես, ինչպես արդեն իսկ նշվեց վերնում, ՀՀ վճռաբեկ դատարանը հստակ կանխորոշել է գործարքը շինծու ճանաչելու համար անհրաժեշտ նախապայմանները: Այսպիսիք են՝ գործարքի կողմերի իրական կամարտահայտության ն/կամ սուբյեկտային կազմի քողարկմամբ կնքված լինելը: Այսինքն, գործարքը շինծու է, եթե գործարքի կողմ հանդես եկող անձինք քողարկում են իրենց իրական կամարտահայտությունը ն/կամ այդ գործարքի իրական կողմերին: Նշվածից հետնում է, որ նման գործերի քննության ընթացքում պետք է վեր հանվեն գործարքի իրական կողմերը ն նրանց իրական կամքը: Հետնաբար, տվյալ դեպքում Ընկերության բաժնեմասի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների գրանցում ստացած չլինելու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ գործարքի իրական կողմերին վեր հանելու հարցում: Այսինքն, տվյալ դեպքում կարնոր է ոչ թե այն հարցադրումը, թե արդյոք երրորդ անձինք հանդիսացել են Ընկերության գրանցված մասնակիցներ, թե ոչ ն հետնաբար ֆորմալ տեսանկյունից կարող էին բաժնեմասի օտարման գործարք կնքել, այլ այն թե արդյոք վերջիններս եղել են այդ բաժնեմասերի իրական իրավատերը ն հանդիսացել են իրական գործարքի կողմը: Նշվածը բացատրվում է այն հանգամանքով, որ շինծու գործարքի անվավերության հետնանքների կիրառման իրավական ինստիտուտը կոչված է բացահայտելու գործարքի քողարկված տարրերը, վերականգնելու բնականոն քաղաքացիական շրջանառությունը, հաղթահարելով բոլոր ձնական խոչընդոտները: Նշվածով է բացատրվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի կարգավորումն այն մասին, որ շինծու գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

Անդրադառնալով վիճարկվող գործարքի իրական կողմերի ն վերջիններիս իրական կամքի վերհանմանը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ գործում առկա ցուցմունքներով չի հիմնավորվում առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու հիմքերի առկայությունը, հետնյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝

11

Լ Դատական ակտը պետք է լինի օրինական:

2. Դատական ակտը պետք է լինի հիմնավորված ն պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

Նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այե կայացնելու համար անհրաժեշր ն բավարար փաստական ն իրավական հիմքերը:

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հասրատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը ն դրանից բխող եզրահանգումները:

Նուն հոդվածի 4-րդ մասի համաձայն Դատական ակտը չի կարող

պատճառաբանվել վերացական դատողությունեերով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որնէ անձ չի կատարել որնէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը առանց ցույց տալու թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմեավորումը: Որոշման իրավական հիմեավորումը կայանում է հաստատված փաստերի ն իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան եորմի կամ նորմերի ընտրության ն կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլն պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այեպես էլ երա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության ն դատական որոշման օրինականությունը:Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է եշի այն ապացույցները, որոնց վրա հիմեվել է վիճելի փաստերը հաստատելիս ն արդյունքում որոշում կայացնելիս, այլն պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն եման հիմեավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան ն Անահիտ Մարությաննեերի, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրավունք, որպեսզի իր գործն արդարացիորեն, հրապարակայնորեն ն խելամիտ ժամկետներում քեեվի օրենքով' հիմեված անկախ ն անաչառ դատարանի կողմից, որը որոշում կկայացնի կամ իր քաղաքացիական բնույթի իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ վեճերի, կամ իր դեմ ուղղված քրեական մեղադրանքի հիմեավորվածության վերաբերյալ...»

Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը իր 01`նախադեպային իրավունքում անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության հարցին, արձանագրել է, որ «Կոնվենցիայի 6րդ հոդվածի Լին մասով սահմանված երաշխիքները ներառում են դատարանների պարտականությունը" բավարար կերպով

12

պատճառաբանելու իրենց որոշումները» (Է. Կ. 8ծլաստ,, 30.11.1987, Ա8950/80, 8 53): «Պատճառաբանված դատական ակտը գործին մասնակցող անձանց ցույց է տալիս, որ նրանց գործը դատարանի կողմից պատշաճ քննության առարկա է դարձել» (Տսօոլոծո Մ. Բոռոմ, 24.07.2003, 37801/97, 8 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-3-րդ կետերի համաձայն՝

Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը' ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ:

Յուրաքանչյուր ապացուց ենթաա է գնահատման վերաբերելիության, թույլափրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ' փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ Պդրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հերազորման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը Ապացույցի գնահատումն ապացույցների փրամաբանական ն իրավաբանական որակումե է' դրանց վերաբերելիության, » թուլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ըեդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այեպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմեված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (րես «Շենքերի կառավարում» համատիրությունե ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի ն օբյեկտիվ գանահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները, հետնյալ պատճառաբանությամբ.

Ա) Իրական կողմերի մասով:

Սույն գործում առկա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ն Դատարանում Պատասխանողի ն երրորդ անձանց կողմից տրված ցուցմունքներից հետնում է, որ չնայած Ընկերության 100 76 բաժնեմասի նկատմամբ գրանցված էր Պատասխանողի իրավունքը, վերջինս նշված բաժնեմասի իրական իրավատերը չի հանդիսացել:

13

Իրական սեփականատերեր էին Լնոն Քոչարյանը, Թադնոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգորյանը, ինչպես նան Հայցվորը ն Պատասխանողը՝ 20-ական տոկոս բաժնեմասերով Հետնաբար, վիճարկվող պայմանագրի ստորագրումը հենց Պատասխանողի կողմից պայմանավորված էր զուտ այն ֆորմալ հանգամանքով, որ այդ բաժնեմասերը գրանցված էին իր անվամբ:

Այսպես, նշված ցուցմունքներով Պատասխանողը ն երրորդ անձինք ոչ միայն հաստատել են Հայցվորի ն երրորդ անձանց՝ Ընկերության բաժնեմասի իրական իրավատեր լինելու փաստը, այլն Դատարանի ն Հայցվորի հստակեցնող հարցերին տվել են այնպիսի պատասխաններ, որոնցից նույնպես հետնում է, որ վերջիններս փաստացի եղել են ընկերության բաժնեմասի իրական իրավատեր:

Մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Պատասխանող Արմեն Տոնիկյանի կողմից 08.08.2018 թվականին տրված ցուցմունքով վերջինս հայտնել է, որ ««Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 10025 բաժնեմասը հաշվառված է եղել իմ անունով, սակայն իրականում ինձ հեր համատեղ, 2006 թվականից շուրջ 20ական տոկոսի փաստացի բաժնետեր են հանդիսացել նան Վարազդատ Ասատրյանը, ն նս 3 հոգի' Լնոն Քոչարյանը, Թադնոս Հովհաննիսյանը ն Դավիթ Ենգորյանը», «2014 թվականից մինչե 2015 թվականը մյուս բաժնետերերը բիզնեսից հեռացել են, «Քանի որ բաժնեմասի 10024 իմ անվամբ էր հաշվառված, Վարազդատ Ասատրյանի պահանջով բիզնեսից հեռացած մասնակիցների ընդհանուր 60 տոկոս բաժնեմասը վաճառվել է» :

Դավիթ Ենգոյանը 13.10.2018 թվականին տվել է ցուցմունք այն մասին, որ ««Քալոս Դիզայն» ընկերության հիմնադիր ն տնօրեն հանդիսանում էր Արմեն Տոնիկյանը, թեն մենք բոլորս մասնաբաժին ունեինք նշված ընկերությունում:

Լնոն Քոչարյանի 10.10.2018 թվականի ցուցմունքի համաձայն «2005 թվականին «Քալրս Դիզայն» ընկերությունը հիմնադրել ենք ես, Արմեն Տոնիկյանը, Դավիթ Ենգորյանը, (Թադնոս Հովհաննիսյանը ն Վարազդատ Ասատրյանը: «Քալրս Դիզայն» ընկերությունը 100 տոկոս բ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ԵԴ/26032/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել