Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ստեփանյան — ՎԴ/2093/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ստեփանյան — ՎԴ/2093/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/2093/05/1924 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պաշտպանության նախարարության ն ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.02.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սամվել Ստեփանյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ նան՝ Նախարարություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Սամվել Ստեփանյանին սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդ

Ամբողջ Տեքստ

Աո: Էջ:

Ի ոՀ ՎՆ

(271177 ՀՅԵԽՃ :

ՀՀՑՉ ՆՏ 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2093/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2093/05/19

Նախագահող դատավոր՝ Լ. Հակոբյան

Դատավորներ՝ Էդ. Նահապետյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության ն ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.02.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սամվել Ստեփանյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ նան՝ Նախարարություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Սամվել Ստեփանյանին սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Սամվել Ստեփանյանը պահանջե է պարտավորեցնել Նախարարությանն ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Սամվել Ստեփանյանին սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 17.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.02.2022 թվականի որոշմամբ Նախարարության ն ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, Ա Դատարանի 17.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Արմեն Աղաբալյան) ն ՀՀ ֆինանսների նախարարությունը (ներկայացուցիչ Հայկ Հարությունյան):

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

2 ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը,

հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 124-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7րդ մասը ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասինե» թիվ 384Ն Պորոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի" բեակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտեվող բնակարանները զինծառայողներին ն օրենքով սահմանված երանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու անհատուց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգի» 17.1, 17.2, 17.3 կետերը ն 17.4 կետի 3-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նախարարության կողմից տրված 18.03.2019 թվականի գրությամբ ոչ թե մերժվել է հայցվորի դիմումը, այլ պարզապես տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, թե ինչ գործողություններ են կատարվում Նախարարության համակարգում ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1535-Ն որոշման պահանջները կատարելու համար ն ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ սահմանված կարգով հայցվորին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով: Այսինքն՝ նշված գրությամբ հայցվորի պահանջն ըստ էության չի մերժվել ն վերջինիս իրավունքները չեն խախտվել, քանի որ հայցվորի նկատմամբ չի կայացվել անբարենպաստ վարչական ակտ:

Հետնաբար՝ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի բացակայության պայմաններում հայցվորը Դատարան պարտավորեցման հայց ներկայացնել չէր կարող:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի է դառնում միայն այն դեպքերում, երբ դա բարենպաստ է վարչական մարմնի դեմ հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, իսկ երբ այն բարենպաստ չէ (վատթարացնող է), ապա կարելի է կիրառել իրավահարաբերությունների ծագման պահին գործող իրավական ակտերը: Նման մոտեցումն անթույլատրելի է ն դատավարության մասնակիցներին, որի մի կողմը հանդիսանում է վարչական մարմինը՝ դնում է անհավասար պայմանների մեջ: Տվյալ դեպքում աղավաղվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման իմպերատիվ բնույթը:

Յ

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ. վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որնէ իրավական կարգավորում, որի պարագայում հնարավոր կլինի շրջանցել նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Վերաքննիչ դատարանը նան հաշվի չի տառե, որ Ս ախարարությանը պարտավորեցնելով ընդունել բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման, խախտվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ «հայցն ամբողջությամբ մերժել կամ բեկանել ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան ենոր քենության' սահմանելով նոր քննության ծավալները»:

2.1. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 124-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողեերի բեակարանային ապահովության մասին» թիվ 384-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության եախարարության համակարգի' բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զիեծառայողների բնակարանային հաշվառման ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտեվող բնակարանները զինծառայողներին ն օրենքով սահմանված ներաեց ընտանիքների անդամեերին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով փրամադրելու, տեամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգի» 17.1, 17.2 ն 17.3 կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշման մեջ կատարված լրացումով վատթարացվել է հայցվորի իրավական վիճակը, հետնաբար այն հետադարձ ուժ ունենալ չի կարող ն նշված խմբագրությամբ չի կարող կիրառվել հայցվորի նկատմամբ: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի բնակարանային ապահովության իրավունքը ծագել լէ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու պահին, իսկ բնակարանային ապահովություն ստանալու իրավունքը ծագել է այդ իրավունքն իրացնելու համար դիմում ներկայացնելու պահին, իսկ տվյալ պահին գործող «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ կետը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքի իրացման կարգը ն պայմանները սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը:

Վերաքննիչ դատարանը նան անտեսել է, որ օրենսդիրը որպես աջակցություն սահմանել է երեք հնարավոր տարբերակներից որնէ մեկը: Այսինքն, մի դեպքում կարող էր տրամադրել բնակարան, որը կլուծեր շահառուի բնակարանային խնդիրը, տնամերձ հողատարածք, որը կպահանջեր լրացուցիչ ջանքեր շահառուի կողմից` բնակարանային

4

խնդիրը լուծելու համար ն բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն, որը չի ենթադրում բնակարանի ձեռք բերում, քանի որ «աջակցություն» բառն արդեն իսկ ենթադրում է շահառուին օժանդակելու կամ գործակցելու մասին: Հետնաբար «բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն» հասկացությունը չի կարող ընկալվել որպես պետության վրա դրված բնակարան տրամադրելու իմպերատիվ պահանջ:

Այլ կերպ ասած՝ հայցվորի իրավական ակնկալիքը կարող էր ծագել միայն ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ արտացոլված համապատասխան գործիքակազմի ն բնակարանային ապահովություն ստանալու իրավունքի միաժամանակյա առկայության դեպքում:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Սամվել Ստեփանյանի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը 15.02.2019 թվականի թիվ 057/19 գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին՝ հայտնելով, որ Սամվել Ժորայի Ստեփանյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով արձակվել է զինված ուժերից ն հաշվառվել է պահեստազորում: Վերջինս ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նան ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներով սահմանված կարգով նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան ն սահմանված ժամկետներում հաշվառվել է որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում: Ինչպես զինվորական ծառայության ընթացքում, այնպես էլ ՀՀ զինված ուժերից արձակվելուց հետո Սամվել Ստեփանյանին մինչն օրս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն չի տրամադրվել: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ խնդրել է նշված գրությունն ընդունել որպես հիմք ն Սամվել Ժորայի Ստեփանյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

2) Ի պատասխան Սամվել Ստեփանյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի՝ Նախարարության գլխավոր քարտուղարի կողմից տրված 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 գրությամբ հայտնվել է, որ «(...) Սամվել Ստեփանյանը արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող, զինվորական ծառայության ընթացքում երան չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, որի հիման վրա զինվորական ծառայությունից արձակվելուց հերո ենա պահպանել է հաշվառման մեջ գտեվելու իրավունքը" «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի ու ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի Ի 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կեւրի պահանջների համաձայն:

5

Հայտնում եմ նան, որ ՀՀ զինված ուժերի գոյության ընթացքում առաջին անգամ' երկարամյա ծառայութան կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովությոան իրավունքի իրացման շրջանակներում անհատուց պետական ֆինաեսական աջակցություն տրամադրելու նպատակով, ՀՀ կառավարության 27.12.2018թ. ի/ 1/535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5,705 մլրդ դրամ: Նշված որոշման պահանջների համաձայե' անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տփրամադրվելու է բնակարանի գեման վկայագրի միջոցով, իսկ քանի որ ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի Ի| 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլուխը (17-րդ կետ) չէր նախատեսում բնակարանի գեման վկայագրերի հատկացման ըեթացակարգ' ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձեարարվել է մշակել ն ներկայացնել ՀՀ կառավարության 03.07.2007թ. Ի) 384-Ն որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ ն լրացումներ կատարելու նախագիծ:

Հանձեարարականի համաձայն նախագիծը մշակվել ն ներկայացվել է շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, ինչպես նան տեղադրվել է իրավական ակտերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում, ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակված որոշման նախագիծը ներկայումս ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանը, որի վերաբերյալ եզրակացությունը ստացվելուց հետո նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն ն ընդունումից հետո 2019-2020թթ. ընթացքում սահմանված կարգով կիրականացվի համապատասխան շահառուներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը» (հատոր 1-ին, գ.թ. 28):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում.

ա) տանդրադառեալ պարտավորեցման հայցի եախապայման հանդիսացող' բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի գնահատման առանձնահատկություններիե,

բ) որոշել պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված գործերով կիրառելի օրենսդրությունն այն դեպքերում, երբ դատական ակտի կայացման պահին գործող օրենքները ն այլ իրավական ակտերը վատթարացնում են անձի իրավական վիճակը' իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների ն այլ իրավական ակտերի համեմատ:

ա) Վճռաբեկ դատարանը, սույն գործով օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու . անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի քննության պարագայում հայց ներկայացնելու համար

6

նախապայման հանդիսացող միջամտող վարչական ակտի որակման հարցին Ա դատական ակտ կայացնելու առանձնահատկություններին:

Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողութամբ կամ անգործությամբ խախտվել|լ թեն կամ անմիջականորեն Օ: կարող են խախտվել|լնրա 6Հայաստանի -Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն. ազատությունները, ներառյալ, եթե՝ խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրել է, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միննույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի

7

առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տես, Նազելի Նահատակյանը ն Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05//3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Աե դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ն :սպարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տես, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման

8

հայցը ներառում է նան հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն` միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, «էմբիդիզայե» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պարտավորեցման հայցի ներկայացման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրման վերաբերյալ դիմումին ուղղված վարչական մարմնի պատասխանը որպես միջամտող վարչական ակտ որակելու հարցին:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի՝ անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը կարող է դրսնորվել թե' ուղղակի ն թե՛' անուղղակի եղանակով: Այլ կերպ ասած՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի՝ անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի դիմումի առնչությամբ վարչական մարմնի տված սպատասխան-գրությունում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին ուղղակիորեն նշում կատարված լինելու փաստով, այն դեպքում, երբ այդ իրավունքի տրամադրման մերժումն անմիջականորեն բխում է այդ փաստաթղթի բովանդակությունից: Այսինքն՝ այն դեպքերում, երբ հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ուղղված դիմումին ի պատասխան տրված գրությունն ուղղակիորեն չի պարունակում դրույթներ` հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին, սակայն բովանդակային վերլուծությունը վկայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման մերժման մասին, կարող է որակվել որպես միջամտող վարչական ակտ:

Այդուհանդերձ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրումը մերժված լինելու հանգամանքի գնահատումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է խնդրո առարկա վիճելի իրավահարաբերության բնույթով, տվյալ գործի փաստական հանգամանքներով, կիրառելի իրավական նորմերով ն այն: Հետնաբար՝ յուրաքանչյուր դեպքում պարտավորեցման հայց ներկայացնելու քննարկվող իրավական նախադրյալի առկայությունը դատարանը պետք է գնահատի տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ նե ներքին համոզմամբ (տես, Նարեկ Ղամբարյանն ըեդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ' ՀՀ ֆինանսների նախարարություն՝ թիվ ՎԴ/2061/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը):

բ) Սույն որոշմամբ առաջադրված երկրորդ հարցադրման շրջանակներում` Վճռաբեկ դատարանը, որպես օրենքի նե այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովող սահմանադրական մարմին, հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը» վերտառությամբ 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «հայցվող բարենպաստ վարչական ակտի (...) իրավաչափությունը որոշվում է (..) դատական ակտի

9

կայացման պահին գործող օրենքների հիման վրա» (կանոնի կիրառման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձի սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից ոչ միայն կարնոր նշանակություն ունի պարտավորեցման հայցի հարուցման թույլատրելիության նախապայմանների բավարարումը, այլն՝ գործն ըստ էության լուծծճող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակի հստակեցումը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նան գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը (տե'ս, Շուշանիկ Վարդանյանը, (Թորոս Վարդանյան ն կԱրարար Խառատյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.11.2022 թվականի որոշումը):

Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս՝

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում ւ դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու ն վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշումներում անդրադարձել է վերը նշված իրավական նորմերին նե պարտավորեցման հայցի կապակցությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ արձանագրելով, որ յուրաքանչյուր գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս վճռորոշ նշանակություն ունի այն հարցը, թե որո՞նք են տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական դատարանը պարտավոր է դատական ակտում արտացոլել ոչ միայն ապացույցների գնահատման ն փաստերի հաստատման, այլ նան իրավունքի կիրառման կապակցությամբ իր դատողությունների ընթացքը: Դատական ակտը շարադրելիս վարչական դատարանը չի կարող բավարարվել բացառապես կիրառելի իրավունքի նորմերի վրա հղումներ կատարելով ն յուրաքանչյուր դեպքում պարտավոր է բացահայտել կիրառելի իրավական նորմերի բովանդակությունը, իսկ այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ծագել է վեճ՝ կիրառման ենթակա նորմի վերաբերյալ, դատական ակտում պետք է պատճառաբանվի, թե

10

հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վճռի պատշաճ իրավական հիմնավորումը ընդգծում է դատական գործունեության ն դատական վճռի օրինականությունը (տե'ս, Նարեկ Ղամբարյաեն ընդդեմ ՀՀ. պաշտպանության նախարարության, երրորդ անձ' ՀՀ ֆինանսների նախարարություն' թիվ ՎԴ/2061/05//9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը, Ստեփան Գնորգյանն ըեդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ' ՀՀ ֆինանսների նախարարություն' թիվ ՎԴ/2132/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը, Արթուր Զախրաբեկյանն ըեդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ' ՀՀ ֆինանսների նախարարություն` թիվ ՎԴ/2692/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ օրենսդիրը սահմանել է գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի առնչությամբ որոշակի առանձնահատկություններ՝ վարջադատավարական օրենսդրությամբ նախատեսված հայցատեսակների բնույթով պայմանավորված: Այ կերպ -ասած՝ յուրաքանչյուր հայցատեսակի քննության համար օրենսդիրը նախատեսել է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքների ն այլ իրավական ակտերի վերաբերյալ որոշակի կանոններ: Այսպես` պարտավորեցման հայցի դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա՝ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու ընդհանուր (կանոնի բովանդակություն Օ 6 անմիջականորեն բխում է պարտավորեցման հայցի էությունից ն տրամաբանությունից, որը հանգում է հետնյալին. այն դեպքերում, երբ վարչական մարմինը մերժում է որոշակի բովանդակությամբ վարչական ակտ ընդունելու անձի պահանջը, վերջինս ձեռք է բերում հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու սուբյեկտիվ հանրային պահանջի իրավունք, որը կարող է իրացնել պարտավորեցման հայցի շրջանակներում: Այսինքն 60պարտավորեցման հայցի շրջանակներում անձը ներկայացնում է իր կողմից ներկայացված դիմումով հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու հարցը քննարկելու պահանջ, որպիսի պահանջի հիմնավորված լինելու դեպքում դատարանը պարտավորեցնում է վարչական մարմնին այդ վարչական ակտն ընդունել: Այսինքն՝ վարչական մարմնի վրա պարտավորություն է դրվում ընդունելու հայցվող բարենպաստ վարչական ակտը, իսկ վարչական մարմինն իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «հայցվող բարենպաստ վարչական ակտի (...) իրավաչափությունը որոշվում է (...) դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա» դրույթը միտված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը: Այդուհանդերձ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված կանոնը բացարձակ չէ ն գործնականում չեն բացառվում դեպքերը, երբ տվյալ գործով կիրառելի օրենքները ն նորմատիվ իրավական ակտերը փոփոխվում են մինչն դատական ակտի կայացման պահը՝ սահմանելով անձի վիճակը վատթարացնող նորմեր այն պահի համեմատությամբ, երբ անձի մոտ ծագել է հայցվող իրավունքը:

11

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունը, հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու կանոնի կիրառելիությանը այն դեպքերում, երբ դատական ակտի կայացման պահին գործող օրենքները վատթարացնում են անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի Ա արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Անդրադառնալով իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին ՀՀ

սահմանադրական դատարանը 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈՂՕ00 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից:

ՀՀ սահմանադրական դատարանը իր թիվ ՍԴՈ-649, թիվ ՍԴՈ-723, թիվ ՍԴՈ-758, թիվ ՍԴՈՂՑՅՑ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներում բազմիցս արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին Ա այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, կարնորելով, որ «/(..) անձի իրավական վիճակը վատթարացեող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը" իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակեկալիքեերի հանդեպ հարգանքը», ն որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «(..) հանդիսանում է պետական իշխանության եկատմամբԲ վատահութան ն իրավական պետության սկզբունքների կարնոր

12

բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարնոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի' անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնեք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նան ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով»:

ՀՀ սահմանադրական դատարանը նան թիվ ՍԴՈ-ՂՎԼ2 որոշմամբ գտել է, որ անհրաժեշտ է, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետնանքները Ա վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների ն պարտավորությունների հարցում:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդծել այն հանգամանքը, որ անձի հիմնական իրավունքների ն ազատությունների որպես անմիջականորեն գործող իրավունքի պաշտպանության տեսանկյունից ելակետային նշանակություն ունի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին ն այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը: Ընդ որում, այս արգելքը վերաբերում է ոչ միայն նյութական իրավունքի նորմերին, այլ նան՝ ընթացակարգային նորմերին, որոնք կարող են որնէ կերպ վատթարացնել անձի իրավական վիճակը: Հետնաբար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավական կարգավորումները ենթաա են մեկնաբանման ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի անմիջական գործողություն ունեցող նորմի լույսի ներքո:

Այսինքն` պարտավ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 մարտի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/2093/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել