ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1475/05/14 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1475/05/14 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1475/05/14 Վարչական գործ թիվ ՎԴ/1475/05/14 2016թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի Ս. Ա ՆՏՈՆՅԱՆԻ Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Գ. Հակոբյանի Ռ. Հակոբյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի Ն. Տավարացյանի 2016 թվականի մարտի 23-ին քննարկելով Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան ` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) պահանջել է Ռուդոլֆ Հովակիմյանից 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն: ՀՀ վարչական դատարանը 19.02.2014 թվականի որոշմամբ արձակել է վճարման կարգադրություն: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռուդոլֆ Հովակիմյան ը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 19.03.2013 թվականի « Վարչական տույժ նշանակելու մասին » թիվ 1300501658 որոշմամբ նշանակված և հնգապատկված 50.000 ՀՀ դրամի տուգանքը բռնագանձելուն ուղղված գործողությունները : ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ ․ Սոսյան) (այսուհետ` Դատարան) 28.03.2014 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի և հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է : ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ( այսուհետ ` Վերաքննիչ դ ատարան ) 22.04.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի վերաքննիչ բողոքը` Դատարանի 28.03.2014 թվականի «Վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձ ն ել ու մասին » որոշման դեմ , վերադարձվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.06.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ սահմանելով տասնհինգօրյա ժամկետ սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար : ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09 .0 7 .2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության: Դատարանի 17.02.2015 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործի վարույթը կարճվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2015 թվականի որոշմամբ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար : Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը ։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել ։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Սույն գործով առկա է նոր հանգամանք ։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ` նկատի ունենալով , որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար ` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից , չապահովելով նաև անձի արդար դատաքննության , դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր 04.06 .2014 թվականի և 09.07.2014 թվականի որոշումներում վկայակոչել է նշված նորմը, որն էլ դրվել է 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման հիմքում : Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/1475/05/14 գործով 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու մասին» որոշման և/կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ՎԴ/1475/05/14 գործով 22 .0 4 .2014 թվականի որոշման՝ նոր հանգամանքով վերանայման վարույթ, բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/ 1475 /05/14 գ ործով 09.07.2014 թ վականի «Վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու մասին» որոշումը և/կամ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.06.2014 թ վականի թիվ ՎԴ3/1632/05/14 գործով որոշումը, կամ վարույթ ընդունել և քննել «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով 22 .0 4 .2014 թվականի որոշման դեմ» վճռաբեկ բողոքը, այն է՝ բեկանել « ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով 22.04.2014 թվականի որոշումը` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին», վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1475/05/14 գործով 28.03.2014 թվականի «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3 - րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է ՝ առկա է նոր հանգամանք : ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ն որ հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար , եթե՝ Ս ահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է , որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ . Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ն որ երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների ` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը ։ Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունի ց տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն , ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով : ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։ Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասը, Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոք ը 09.07.2014 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ « տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.06.2014 թվականի որոշմամբ որպես Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը, որոշմամբ արձանագրված սխալները վերացրել է մասնակի, մասնավորապես՝ վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով , և կրկին նույն հիմքով է ներկայացրել վճռաբեկ բողոքը , որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել »: Հիմք ընդունելով վերոգրյալը ` Վճռաբեկ դատարանը գտնում է , որ ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թ վականի թիվ ՍԴՈ -1192 որոշ մամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154- րդ հոդվածի 4- րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1- րդ հոդվածին , 18- րդ հոդվածի 1- ին մասին , 19- րդ հոդվածի 1- ին մասին հակասող և անվավեր ճանաչել ը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման հիմք։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182 -րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար : Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է , որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման առանց քննության թողնված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Նման պայմաններում ա նդրադառնալով թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22 .0 4 .2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22 .0 4 .2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վ ճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմք եր ով, այն է՝ Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, չի կիրառել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 30.11.2006 թվականի թիվ 1816-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» կանոնադրության 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133- րդ , 134- րդ հոդվածները։ Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133- րդ և 134- րդ հոդվածները մեկնաբաներ՝ հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի՝ ՀՀ Սահմանադրության դրույթներն ու սկզբունքները, ինչպես որ դա պահանջում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքն 86-րդ հոդվածի 2-րդ մասը. Գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133- րդ և 134- րդ հոդվածներին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 21.12.2007 թվականի թիվ ՍԴՈ-722 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին։ ՀՀ ս ահմանադրական դատարանի 21.12.2007 թվականի թիվ ՍԴՈ -722 որոշումը կայացնելու պահին « Սահմանադրական դատարանի մասին » ՀՀ օրենքով նախատեսված չէր, որ իրավական դիրքորոշումը, նորմի սահմանադրաիրավական բացահայտված բովանդակությանը պետք է շարադրվի նաև որոշման եզրափակիչ մասում, ուստի, թեև նորմի սահմանադրաիրավական բացահայտված բովանդակությունը շարադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում, սակայն դա հիմք է սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։ Միաժամանակ գ տնում է, որ Վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի որոշման մեջ առկա է առերևույթ դատական սխալ. վերաքննիչ բողոքին կցված՝ ՀՀ ոստիկանությանն առաքելը հավաստող փաստաթուղթ ը չի դիտել որպես բողոքի պատճենը դատավարության մասնակցին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն առաքելը հավաստող փաստաթուղթ , որն ազդել է գործի ելքի վրա։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1475/05/14 գործով 22 .0 4 .2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը» ։ Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.04 .2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160- րդ հոդվածի 1- ին և 2- րդ մասերով նախատեսված հիմքերը : Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 161- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հիմքերը : ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161- րդ հոդվածի 1- ին մասի 2- րդ կետի հիմքով բերելու դեպքում վճռաբեկ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում նշում է այն նյութական կամ դատավարական նորմը , որը խախտվել է ` հիմնավորելով , որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա : Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար : ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161- րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն ` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար , մասնավորապես , եթե տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ , բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված ` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը , բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը , բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի <SPAN style="FONT-FAMILY: 'Sylfaen'
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մարտի, 2016 թ.
- Գործի #:
- ՎԴ/1475/05/14
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
