Աթոյան — ԵԱԴԴ/0014/11/09
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 2 1. 2009 թվականի նոյեմբերի 7-ին Ջավահիր Դավթյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 18:30ի սահմաններում խանութից, որտեղ ինքն աշխատում է որպես վաճառող, երկու անչափահաս երեխա փորձել են գողանալ մեկ տաբատ և սրբիչ, սակայն ինքը նկատել և խափանել է հանցագործությունը: 2. 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ջ.Դավթյանի հաղորդման հիման վրա կազմված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել: 3. Վերը նշված որոշումը 2009 թվականի դեկտեմբերի 17-ին անչափահասների մայրը` Հայարփի Աթոյանը բողոքա
Ամբողջ Տեքստ
ԵԱԴԴ/0014/11/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետությա ն
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԱԴԴ/0014/11/09
Նախագահող դատավոր Ե.Դարբինյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2010 թվականի հուլիսի 23-ին
ք.
Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ Հայարփի Միշայի Աթոյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
2
1. 2009 թվականի նոյեմբերի 7-ին Ջավահիր Դավթյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 18:30ի սահմաններում խանութից, որտեղ ինքն աշխատում է որպես վաճառող, երկու անչափահաս երեխա փորձել են գողանալ մեկ տաբատ և սրբիչ, սակայն ինքը նկատել և խափանել է հանցագործությունը:
2. 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ջ.Դավթյանի հաղորդման հիման վրա կազմված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել:
3. Վերը նշված որոշումը 2009 թվականի դեկտեմբերի 17-ին անչափահասների մայրը` Հայարփի Աթոյանը բողոքարկել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (Այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և քրեական գործի հարուցումը մերժել` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանը մերժել է Հ.Աթոյանի բողոքը:
4.
Հ.Աթոյանի
վերաքննիչ
բողոքի
դատարանը 2010 թվականի փետրվարի
քննության
արդյունքում
Վերաքննիչ
22-ի որոշմամբ Առաջին ատյանի
դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, իսկ Հ.Աթոյանի վերաքննիչ բողոքը` մերժել:
Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ 2010 թվականի մարտի 12-ին Հ.Աթոյանը վճռաբեկ բողոք է բերել:
5. 2010 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:
Հ.Աթոյանը 2010 թվականի մայիսի 6-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար) վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
3
Վճռաբեկ
բողոքի
քննության
համար
էական
նշանակություն
ունեցող
փաստական հանգամանքները.
6. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ հաստատված է համարվել, որ 2009 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան 184/1 հասցեում գտնվող հագուստի խանութից Սուսաննա Գրիգորյանը, ծնված 1997 թվականին, փորձել է գաղտնի հափշտակել 15.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ կանացի տաբատ, իսկ վերջինիս եղբայրը` անչափահաս Նարեկ Գրիգորյանը,
գաղտնի
հափշտակել
2.000
ՀՀ
դրամ
ծնված 2000 թվականին, փորձել է
արժողությամբ
մեկ
սրբիչ,
սակայն
վերջիններիս կամքից անկախ հանգամանքներում արարքը ավարտին չի հասցվել, քանի որ նրանք բռնվել են խանութի աշխատակիցների կողմից (տե՛ս քրեական գործ, էջ 3):
7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ` Սուսաննա Անդրանիկի Գրիգորյանի արարքում առկա են ՀՀ քրեական
օրենսգրքի
34-177-րդ
հոդվածի
1-ին
մասով
նախատեսված
հանցագործության հատկանիշներ, սակայն, նկատի ունենալով, որ
ՀՀ քրեական
օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն գողության համար քրեական պատասխանատվության ենթակա է անձը, ում 14 տարին լրացել է մինչև հանցանք կատարելը, իսկ Ս.Գրիգորյանը ծնվել է 1997 թվականին և գողություն կատարելու պահին եղել է 12 տարեկան, այսինքն` տվյալ հանցակազմի սուբյեկտ չի հանդիսացել, իսկ Ն.Գրիգորյանի արարքը թեև ձևականորեն համապատասխանում է ՀՀ
քրեական
օրենսգրքի
34-177-րդ
հոդվածի
1-ին
մասով
նախատեսված
հանցագործության հատկանիշներին, սակայն հափշտակված գույքի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, բացի այդ Գ.Գրիգորյանը 9 տարեկան է և նույնպես չի հանդիսանում վերը նշված հանցակազմի սուբյեկտ, Ջավահիր Դավթյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերվ քրեական
գործի
հարուցումը
մերժվել
է`
հանցակազմի
բացակայության
պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, էջ 3):
8. Վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշման հիմքերը` անչափահասներ Ս.Գրիգորյանի և Ն.Գրիգորյանի օրինական ներկայացուցիչ Հայարփի Աթոյանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան` խնդրելով փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և քրեական
գործի
հարուցումը
մերժել`
հիմք
ընդունելով
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այսինքն`
4
քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Իր պահանջը բողոքաբերը հիմնավորել է նրանով, որ վերոնշյալ որոշման արդյունքում խախտվել է իր երեխաների` ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, քանի որ վերջիններս հաշվառման են վերցվում և նրանց նկատմամբ սահմանվում է հսկողություն (տե՛ս քրեական գործ, էջ 2):
9. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Հ.Աթոյանի կողմից քննիչի որոշման դեմ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ, այն ժամկետանց է, իսկ նրա պահանջը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից: Դատարանի դիրքորոշման համաձայն` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը կարող էր ներկայացվել ոչ թե ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի
290-րդ
հոդվածով
նախատեսված
մեկամսյա
ժամկետում, այլ նույն օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված ժամկետում, քանի որ 185-րդ հոդվածում ընդհանուր կանոնից նախատեսված է բացառություն, իսկ ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը:
Առաջին
ատյանի
դատարանը
պարզաբանել
է
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի
նաև,
որ
ՀՀ
քրեական
2-րդ կետի կիրառմամբ
քրեական գործի հարուցման մերժումը չի կարող որևէ անբարենպաստ հետևանք առաջացնել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել
կամ
քրեական
գործով
վարույթը
կարճվել
է
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Ավելին` ՀՀ Սահմանադրության 41-րդ և ՀՀ քրեական դատավարության 18-րդ հոդվածների համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով (տե՛ս քրեական գործ, էջ 36):
10. Առաջին ատյանի դատարանում գործը քննվել է անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչ Հ.Աթոյանի բացակայությամբ, թեև առկա է վերջինիս
5
դիմումը` դատական նիստին իր և փաստաբանի մասնակցությունը ապահովելու համար գործի քննությունը հետաձգելու մասին (տե՛ս քրեական գործ, էջ 26):
11. Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Հ.Աթոյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը և փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները և քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, 42-43 էջեր):
12. Վերաքննիչ դատարանը մերժել է Հ.Աթոյանի բողոքը և, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասը, ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասը, վերահաստատել է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն այն մասին, որ Հ.Աթոյանի բողոքը ժամկետանց է, իսկ նրա պահանջը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից (տե՛ս քրեական գործ, էջ 71):
13. Ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն պարզել վիճարկվող
որոշման հետևանքով անչափահաս երեխաների իրավունքների
հնարավոր խախտման փաստի առկայությունը կամ բացակայությունը: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ
բողոքը
քննվում
է
հետևյալ
հիմքերի
և
հիմնավորումների
սահմաններում.
14. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը և չեն կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման:
15. Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանի դատական ակտում որևէ կերպ չի հիմնավորվել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքի փոփոխումը ինչու է դուրս մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից: Բացի այդ, բողոքի հեղինակը շարունակել
է
պնդել, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման արդյունքում խախտվել
է
իր
երեխաների`
ՀՀ
Սահմանադրության
16-րդ
հոդվածով
երաշխավորված ազատության և անձեռնմխելիության իրավունքը, քանի որ նշված որոշման հետևանքով իր երեխաները ոստիկանության համապատասխան բաժնում պետք է վերցվեն հաշվառման և վերջիններիս նկատմամբ պետք է սահմանվի հսկողություն:
6
Բողոքաբերը
փաստարկել
է,
որ
իր
երեխաների
Սուսաննա
և
Նարեկ
Գրիգորյանների արարքներում ոչ թե գողության հանցակազմն է բացակայել, այլ առհասարակ բացակայել է գողության դեպքը: Ուստի քրեական գործի հարուցումը պետք է մերժվեր ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2րդ
և
9-րդ
կետերով,
այլ
նույն
հոդվածի
1-ին
կետով
(՛բացակայում
է
հանցագործության դեպքը):
16. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումը և փոփոխել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի
1-ին
մասի
1-ին
կետը
և
քրեական
գործի
հարուցումը
մերժել
հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդման դադարեցումը:
17.
Սույն
գործով
Վճռաբեկ
դատարանի
առջև
բարձրացված
առաջին
իրավական հարցը հետևյալն է. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որ հիմքով է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և արդարացվել են արդյոք անչափահասներ Սուսաննա և Նարեկ Գրիգորյանները, թե ոչ:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ՛Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(2) արարքի մեջ հանցակազմ չկա:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` ՛Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական
պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին:
7
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, ...:
19. Նախորդ կետում մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերը, որպես վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքեր, էապես տարբերվում են միմյանցից իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական և բարոյական հետևանքներով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը դասվում է քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման ՛արդարացնող հիմքերի խմբին: Նշված հիմքով գործի վարույթը կարճելիս և քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս հիմքերով քրեական հետապնդման դադարեցումը միշտ ենթադրում է մեղադրյալի լիովին արդարացում, այսինքն` այս հիմքով արդարացված անձին ոչ ոք իրավունք չունի ներկայացնելու իրավական և (կամ) բարոյական բնույթի որևէ պահանջ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ընդգրկված է քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման ՛ոչ արդարացնող հիմքերի շարքում: Նման հիմքերով վարույթի կարճման դեպքում փաստվում է, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է հանցակազմի
հատկանիշներ,
սակայն
օրենքով
սահմանված
պայմանների
առկայության պարագայում քննչական մարմինները նրան ազատում են քրեական պատասխանատվությունից:
20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքը նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքից առանձնացնելը ենթադրում
է,
որ
հանցակազմի
բացակայության
պատճառաբանությամբ
(ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) քրեական գործով վարույթը պետք է կարճվի և անձի նկատմամբ քրեական հետապնդումը
պետք
է
դադարեցվի,
եթե
նրա
արարքում
բացակայում
են
հանցակազմի տարրը կամ տարրերը: Նշված կանոնից բացառություն է այն դեպքը, երբ հանցակազմի բացակայությունը պայմանավորված է բացառապես հանցանք կատարած անձի` քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելով: Վերջին դեպքում քրեական գործով վարույթը պետք է կարճվի և անձի նկատմամբ
8
քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով առանց վկայակոչելու 35րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ: Այլ կերպ եթե հանցագործության կատարման պահին անձը
չի
հասել
ՀՀ
քրեական
օրենսգրքով
նախատեսված`
քրեական
պատասխանատվության տարիքին, իսկ հանցակազմի մյուս բոլոր տարրերը և հատկանիշներն առկա են, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9րդ և ոչ թե նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ջ.Դավթյանի հաղորդման
հիման
վրա
նախապատրաստված
նյութերով
քրեական
գործի
հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ` հիմք ընդունելով այն, որ անչափահաս Ս.Գրիգորյանը հանցագործության կատարման պահին եղել է 12 տարեկան, այսինքն` տվյալ հանցակազմի սուբյեկտ չի հանդիսացել,
իսկ
անչափահաս
Ն.Գրիգորյանի
արարքը
թեև
ձևականորեն
համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն հափշտակված գույքի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, բացի այդ Գ.Գրիգորյանը 9 տարեկան է և նույնպես չի հանդիսանում վերը նշված հանցակազմի սուբյեկտ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
22. Սույն որոշման 20-րդ կետում առկա իրավական դատողությունների և սույն որոշման 21-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների համադրման և վերլուծության արդյունքում առերևույթ ակնհայտ է դառնում, որ 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով (արարքում հանցակազմի բացակայություն), որը, ինչպես նշվեց վերևում, քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման ՛արդարացնող հիմք է և բացառում է այս հիմքով արդարացված անձի վրա իրավական կամ բարոյական բնույթի որևէ պահանջ դնելը:
Սակայն նույն որոշման մեջ նշվել է, որ անչափահասներ Ս.Գրիգորյանը և Ն.Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հանցակազմի սուբյեկտ չեն: Որոշման մեջ առկա այս ձևակերպումը ենթադրում է, որ սույն քրեական գործի հարուցումը մերժելու հիմք է հանդիսացել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, որը, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման
9
դադարեցման ՛ոչ արդարացնող հիմք է և չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը: Վերոշարադրյալ
դատողությունների
լույսի
ներքո
ինչպես
բողոքաբերին,
այնպես էլ նրա անչափահաս երեխաններին կարող է անհասկանալի մնալ, թե սույն գործով ինչ հիմքով է մերժվել քրեական գործի հարուցումը ՛արդարացնող, թե ՛ոչ արդարացնող, որը նրանց համար կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել:
23. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անչափահասների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու հիմքի հստակեցումն առաջին հերթին կարևոր է նրանց իրավունքների, մասնավորապես, բողոքաբերի կողմից մատնանշված ազատության և անձեռնմխելիության իրավունքի (ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդված)
ապահովման
նկատառումով:
Մինչդեռ
սույն
գործի
նյութերի
ուսումնասիրությունից երևում է, որ ո՛չ Առաջին ատյանի դատարանը և ո՛չ էլ Վերաքննիչ
դատարանը
անչափահաս
չեն
երեխաների
պարզել
վիճարկվող
իրավունքների
հնարավոր
որոշման
հետևանքով
խախտման
փաստի
առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս, սույն որոշման 13-րդ կետը): Վճռաբեկ
դատարանի
այս
դիրքորոշումը
ներպետական
օրենսդրության
պահանջներից բացի, հիմնված է ՛Երեխաների իրավունքների մասին Նյու-Յորքի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1992թ. հունիսի 1-ին) 3-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական
կամ
մասնավոր
հիմնարկների,
դատարանների,
վարչական
կամ
օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասը մասնակից պետություններին պարտավորեցնում է երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ, նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա
համար
պատասխանատվություն
կրող
այլ
անձանց
իրավունքներն
ու
պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան բոլոր օրենսդրական ու վարչական միջոցները:
24. Անդրադառնալով սույն որոշման 10-րդ կետում արձանագրված այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանում գործը քննվել է անչափահասների և
նրանց
օրինական
ներկայացուցիչ
Հ.Աթոյանի
բացակայությամբ`
Վճռաբեկ
դատարանն ընդգծում է, որ ՛Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իր սեփական հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն
10
արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Ընդ որում, երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:
Կոնվենցիայի նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ այդ նպատակով երեխային,
մասնավորապես,
հնարավորություն
է
տրվում
ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ
իրեն
վերաբերող
ունկնդրվել
թե
անմիջականորեն, թե իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով, ազգային օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով: Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանում դատաքննությանն անհրաժեշտ էր ապահովել երեխաների և վերջիններիս ներկայացուցչի մասնակցությունը:
II. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետները
25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, այլ ոչ թե 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՛Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
290-րդ հոդվածի 3-րդ մասն
ամրագրում է, որ` ՛Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
27. Մեջբերված իրավական դրույթերի վերլուծությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանցում առկա է ուղղակի հակասություն. առաջին դրույթը սահմանում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետ, իսկ երկրորդը` մեկամսյա:
28. Համաձայն ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի ՛(...) Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող
11
իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը գործում է օրենսգրքի սկզբնական խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ին), մինչդեռ 185-րդ հոդվածի 3-րդ մասը ՛ՀՀ քրեական
դատավարության
օրենսգրքում
փոփոխություններ
և
լրացումներ
կատարելու մասին ՀՀ ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ին):
՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կոլիզիոն կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննության առարկա հարաբերությունների նկատմամբ պետք է գործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոնը որպես ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտ:
29. Համաձայն ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի ՛Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական
(...)
մարմինները
ֆիզիկական
և
իրավաբանական
անձանց
հետ
հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ-իրավական ակտը կամ դրա մասը:
Սույն որոշման 28-րդ կետում շարադրված Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը բխում է նաև ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ
մասով
սահմանված
դատավարության
օրենսգրքի
կոլիզիոն
կանոնից,
290-րդ
հոդվածի
քանի
3-րդ
որ
մասով
ՀՀ
քրեական
նախատեսված
բողոքարկման մեկամսյա ժամկետը քաղաքացիների համար ավելի նախընտրելի է, քան 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը:
30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի և թե Վերաքննիչ դառարանի որոշումներով Հ.Աթոյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ քննիչի որոշման դեմ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ և ժամկետանց է (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
31.
Սույն
որոշման
28-29-րդ
կետերում
արտահայտված
իրավական
դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 30-րդ կետում շարադրված փաստական հանգամանքերի նկատմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների
եզրահանգումն այն մասին, որ քրեական
գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական
12
դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, իրավաչափ չէ:
III. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակները.
32. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրակացությունն այն մասին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքը փոխելու պահանջը
դուրս
է
մինչդատական
վարույթի
նկատմամբ
դատական
վերահսկողության շրջանակներից:
33. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
՛Հետաքննության
մարմնի
աշխատակցի,
քննիչի,
դատախազի,
օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված
որոշումների և
գործողությունների օրինական և
հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
290-րդ հոդվածի 5-րդ մասի
համաձայն` ՛Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները
կատարված
են
օրենքին
համապատասխան,
և
անձի
իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: (…):
34. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները նշել են, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքը փոխելը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից (տե՛ս սույն որոշման 9-րդ և 12-րդ կետերը):
35. Սույն որոշման 33-րդ կետում մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դատարանն իրավասու չէ փոփոխել նախնական քննության մարմնի որոշումները:
Սակայն
դրա
փոխարեն,
դատական
վերահսկողության
մինչդատական
արդյունքում
վարույթի
դատարանն
նկատմամբ
իրավասու
է
13
պարտավորեցնել
վարույթն
իրականացնող
մարմնին
վերացնելու
անձի
իրավունքների և ազատությունների խախտումը կամ մերժել ներկայացված բողոքը: Թեև բողոքաբերը ստորադաս դատարաններին ներկայացրել էր քննիչի որոշման փոփոխման պահանջ, որը բավարարվել չէր կարող, այնուհանդերձ դա Վերաքննիչ դատարանին հիմք չէր տալիս քննարկվող հարցը համարելու դատական վերահսկողության շրջանակից դուրս: Դատական վերահսկողության շրջանակը բնութագրում է դատական վերահսկողության ոլորտը մինչդատական վարույթի այն ակտերը, որոնք ենթակա են դատական վերահսկողության, և ոչ թե բողոքաբերի պահանջը: Եթե բողոքը վերաբերում է դատական վերահսկողության շրջանակի մեջ մտնող
որոշմանը,
գործողությանը
կամ
անգործությանը,
եթե
բողոքարկման
իրավական ընթացակարգերը պահպանված են և եթե դատական վերահսկողություն իրականացնող դատարանը իրավաչափ է համարում բողոքաբերի հիմնավորումները, ապա բողոքը չի կարող մերժվել միայն այն պատճառով, որ բողոքի պահանջը ձևական առումով բավարարել հնարավոր չէ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից դուրս չէ:
36. Քննության առարկա հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ
է
համարում
անդրադառնալ
նաև
դատական
վերահսկողության
շրջանակի հարցին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կիրառության շրջանակի և, համապատասխանաբար, հետագա դատական վերահսկողության ոլորտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորքշում է հայտնել
Վ.Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման. ՛ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից հետևում
է,
որ
դատական
վերահսկողության
առարկա
կարող
են
լինել
հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն
իրականացնող
մարմինների
բոլոր
այն
որոշումները
և
գործողությունները, որոնք խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը: (...) (Տե՛ս Վալերի Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հուլիսի 25-ի ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ կետը):
37. Սույն գործի փաստերից երևում է, որ քննիչի որոշմամբ հաստատված է ճանաչվել
Սուսաննա
և
Նարեկ
Գրիգորյանների
արարքներում
գողության
հանցակազմի որոշ տարրերի և հատկանիշների առկայությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Մինչդեռ բողոքաբերը փաստարկում է, որ Սուսաննա և Նարեկ Գրիգորյաններն առհասարակ գողություն չեն կատարել, ոչ էլ դիտավորություն են ունեցել կատարելու գողություն:
14
38.
Վճռաբեկ
դատարանը
գտնում
է,
որ
հանցագործության
դեպքի
բացակայությունն արդարացվածի համար քրեական հետապնդման դադարեցման առավել բարենպաստ հիմք է, քան որևէ այլ հիմք: Ուստի այն դեպքում, երբ վարութային
որոշմամբ
ճանաչվել
է
բացակայությունը,
ապա
արդարացվածի
պահանջել,
դրա
փոխարեն
որ
անձի
արարքում
օրինական
ճանաչվի
շահերի
հանցակազմի
շրջանակում
հանցագործության
է
դեպքի
բացակայությունը:
Այս առումով, դատական վերահսկողություն իրականացնող դատարանը պետք է ուսումնասիրի ինչպես տվյալ որոշումն ընդունած քրեական հետապնդման մարմնի, այնպես էլ բողոքաբերի հիմնավորումները և ՛ապացույցների գերակշռության չափանիշով հանգի համապատասխան հետևության:
39. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 17-38-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումները հիմք են Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանելու համար:
40. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քրեական գործի հարուցումը մերժելու
մասին
քննիչի
2009
թվականի
նոյեմբերի
18-ի
որոշման
դեմ
անչափահասների օրինական ներկայացուցիչ Հայարփի Միշայի Աթոյանի դիմումը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին
ՀՀ վերաքննիչ
քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումները
բեկանել և
գործն ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
15
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դատավորներ`
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հուլիսի, 2010 թ.
- Գործի #:
- ԵԱԴԴ/0014/11/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
