Աբրահամյան — ՏԴ/0234/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 17975221 քրեական գործը: 2021 թվականի հոկտեմբերի 8ին Մահակ Էդուարդի Աբրահամյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Սահակ Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ նախկին քր
Ամբողջ Տեքստ
«Ֆր Տ.
յ ԲՆ. "5 մ ՏԴ/0234/01/21
717 Տի
ԹԸ
ՎԱԱՏԻ ԱՀՆ):
ՎՆ ԱԵ Տ»: Լ ՀՏ
ՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ջ.Զաքինյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան
Մ.Արղամանյան
Ս.Համբարձումյան
26 նոյեմբերի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սահակ Էդուարդի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ պաշտպան Ա.Ջուվանովայի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 17975221 քրեական գործը:
2021 թվականի հոկտեմբերի 8ին Մահակ Էդուարդի Աբրահամյանը
ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Սահակ Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի Ա-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի դեկտեմբերի 15ի որոշմամբ Ս.Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ն 325-րդ հոդվածի 1-ին մասով:
2. 2021 թվականի դեկտեմբերի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ս.Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանեցվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, ն 325-րդ հոդվածի Լին մասով, որը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ
Յ
հոդվածի 1-ին մասին: Ս.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ս.Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ից:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 20-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճիոն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Ջուվանովան բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Այսպես, ըստ բողոքաբերի պատժի անհատականացման գործընթացում պատշաճ գնահատման չեն ենթարկվել ստորն նշված հանգամանքները, որի արդյունքում նշանակվել է անարդարացի՝ ակնհայտ խիստ պատիժ:
Մասնավորապես, բողոք բերած անձը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի վերլուծությամբ արձանագրել է, որ դատարանի դատավճռով պատժից ազատված անձը համարվում է դատվածություն չունեցող: Տվյալ դեպքում,
4
դատվածության առկայությունը որոշելիս, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճիռը, որով Ս.Աբրահամյանը համաներման կիրառմամբ ազատվել է իր նկատմամբ նշանակված պատիժը կրելուց, ուստի պետք է արձանագրել, որ Ս.Աբրահամյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, ինչը բացառում է դատվածության հետ կապված որնէ քրեաիրավական հետնանք:
Վերոգրյալից բացի, պատժի տեսակը ն այն կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս պատշաճ գնահատման չեն ենթարկվել նան պատիժը մեղմացնող հանգամանքը ն անձը բնութագրող տվյալները, մասնավորապես, խնամքի տակ երկու անձի առկայություն, պատճառված վնասը վերականգնելը, բողոք ներկայացված չլինելը, վարույթին չխոչընդոտելը, քաղաքացիական հայցի բացակայությունը:
51. Բացի այդ, բողոքի հեղինակն արձանագրել է, որ ամբաստանյալ Ս.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդում` Օ`ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, քանի որ մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 16-ին ն այդ օրվա դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումն ու քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ս.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Լին մասով ներկայացված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով սրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձնով կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Սահակ Աբրահամյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ն 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է այն արարքների համար, որ նա. «(..) «Խլտէճու» կայքէջում տեղադրված հայտարարության միջոցով տեղեկանալով Արտեմ Ժորայի Հակորջանյանի կողմից «Կիա Ֆորտե» մակնիշի 35 Տշ 209 հաշվառման համարանիշի ավտոմեքենան օրավարձով տրամադրելու մասին, խարդախությամի խարբնության եղանակով, վերջինիս ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ, 16.09.2021թ՝ ժամի 2100-ի սահմաններում, վերոնշյալ հայտարարությամբ նշված հեռախոսահամարով զանգահարել է Արտեմ Հակոբջանյանին, պայմանավորվել ն նույն օրը հանդիպել Երնան քաղաքի Լվովյան 23 հասցեում, որտեղ Սահակ Աբրահամյանը ներկայանալով Օրդի Ասլանյան կեղծ տվյալներով, Արտեմ Հակոբջանյանին է ներկայացրել նախաքննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերված Օրդի Ասլանյանին պատկանող իրավունք վերապահող 01224219 նույնականացման քարվփր ն 11 946917 վարորդական իրավունքի վկայականը՝ քարտի ն վկայականի նկարների հարվածներն արդեն իակ ջնջված վիճակով, որոնց օգտաւգործմաւն միջոցով մոլորության մեջ գցելով Արտեմ Հակորջանյանին՝ վերջինիցս վարձակալել է երա դարեր Ելենա Արտեմի Հակոբջանյանի անվամբ հաշվառված, սակայն Արտեմ Հակոբջանյանի կողմից փաստացի շահագործվող, խոշոր չափերի՝ 2.200.000 ՀՀ դրամ արժողության, ՀՀԿիա Ֆորվա»» մակնիշի 35 Տ2 209 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հեմտ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, չարաշահելով իր ծանոթ Թելինա Մնրտումյանի վարահություն: վերջինիս խեղաթյուրելով իրականում գոյություն ունեցող փաստերը ձեռք բերված հիշյալ ավտոմեքենան նրան ներկայացնելով որպես իր անձնական ավտոմեքենա, 25.09.2021թ. Իջնան քաղաքում 2500 ԱՄՆ դոլարով, որից 700.000 դրամի նույն օրը, իսկ գումարի մնացած մասն ավտոմեքենայի անվանափոխությունը կատարելու օրը արանալու պայմանով, վերջինիս վաճառել է փաստացի Արտեմ Հակորջանյանին պատկանող վերոնշված ավտոմեքենան, որի արդյունքում Արտեմ Հակորջանյանին պատճառել է խոշոր
6
չափերի՝ 2.200.000 ՀՀ դրամ գումարի, իսկ Թելինա Մկրտումյանին՝ 700.000 ՀՀ դրամ: գումարի վնաս (..)»/:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(.) Վերլուծելով դատաքննությամը ձեռք բերված ապացույցները (Առաջին ատյանի) դատարանը գտավ, որ ամրաարանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, ն նա ենթակա է պատասխանատվությաւն 2003թ. ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ն ՀՀ քրեական օրենսգիքի 325-րդ հոդվածի Լին մասով:
Պատիժ նեշանակեղիս (Առաջին ատյանի) դատարանն ամրբապրանյալի պատասխանաւվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դի վում խնամքին 05.11.2012թ. ծնված Դավիթ Սահակի Աբրահամյանի ն 24.04.2015թ. ծնված Հայկ Սահակի Աբրահամյանի առկայությունը, ինչպես նան հաշվի է առնում այն, որ նա ընդունում է մեղքը:
(Առաջին ատյանի դատարանն ամիաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծաւնրացնող հանգամանք է դիտում հանցանքը կատարելու ռեցիդիվը:
(-) Ամբաարանյալին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապիիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետին, ն 2005թ. ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Էին մասով, որը համապատասխանում է 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 457-իդ հոդվածի Էին մասին:
Վերլուծելով դատաքննությաւմը ձեռք բերված ապացույցները, հաշվի առնելով ամբաարանյալի ապատասխանապտվությունւն մեղմացնող նե ծանրացնող հանգամանքները՝ Առաջին ատյանի) դատարանը գտավ, որ նրա նկատմամի պեմք է նշանակել ազատազրկման ձնով պատիժ, որը նա պետք է կրի»:
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(..) /(Ա/միաարանյալ Սահակ Արրահամյանի նկատմամը պատժի տեսակը ն չափր որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 274-283:
շ Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 77-81
7
պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկե ամբաստանյալի անձը բնութագրող, պատփասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության ասրիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն վերջինի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, (-):
(-)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առանց ազատազրկման ձնով
նշանակված պատիժը փասվտացի կրելու, այն գործով հնարավոր չէ հասնել |2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված) ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիության: 6սատցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը ն հանցագործությունների կանխմանը»::
10. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված օպերատիվ տեղեկատու քարտադարանի տեղեկատվության ն դատական տեղեկատվական համակարգում արտացոլված տվյալների համաձայն՝
- Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճռով Ս.Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված պատժին գումարվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԱՔԴ/0174/0117 գործով 2018 թվականի օգոստոսի 02ի դատավճռով ազատազրկման ձնով նշանակված պատժի չկրած մասից 6 (վեց) ամիսը ն վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն դատավճռով, «Էրեբունի-Երնանի հիմնադրման 2800-ամյակի ն Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 3 Տե՛ս քրեական զործ, հատոր 4, թերթեր 89-98:
8
թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ նան Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետի հիման վրա, Ս.Աբրահամյանն ազատվել է պատժից":
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մփնպը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Մարգարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված Հ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
12 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցերը վերաբերում են ամբաստանյալ Ս.Աբրահամյանի նկատմամբ սահմանված քրեաիրավական ներգործության միջոցի
հիմնավորվածությանը, ինչպես նան՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ս.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ 4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 62-65 ն Կոոոճճեթճտ դատական տեղեկատվական համակարգ, Սահակ Աբրահամյանի վերաբերյալ թիվ ԵՄԴ/0123/01/16 քրեական գործը:
9
նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Լին մասով ներկայացված մեղադրանքով քրեական հետապնդման դադարեցմանը:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցին հնարավոր է անդրադառնալ միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննարկելուց հետո: Ուստի սույն գործով նախնառաջ պետք է քննարկման առարկա դարձնել հետնյալ իրավական հարցը. արդյո՛ք Ս.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Լին մասով ներկայացված մեղադրանքով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի համաճայն՝ «Լ Քրեական հերապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեսւկան հետապեդումը ենթակա է դադարեցման, եթն՝
(--)
12) անձը Հայատրանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. (...)»:
ՇՇնախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտաւվորությաւմը կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազատազրկումը (...)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն» ՝ «մ. Անձն ազատվում է քրեական
պատասխանաւտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելուօրվանից անցել են հերնյալ ժամկարները.
Տ Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ս.Աբրահամյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
10
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարփված համարելու օրվանից.
(.-.)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դազավճոի օրինական ուժի մեջ մտնելու պահր: (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Լին մասի համաճձայն՝ «Իրավունք վերապահող կամ պատասխաւնապտվությունից ազավզտտող վկայական կամ պաշտոնական այլ փաարաթուլթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգվագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաարաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձնաթղթե, վարփանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իխրացնելը, ինչպես նան ակնհայտ կեղծ փաարաթուղթ օգտագործելը՝
պավժվում: է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի
երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու փարի ժամկետով»:
3. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ ամբաստանյալ Ս.Աբրահամյանին վերագրվող վերջին արարքն ավարտվել է 2021 թվականի սեպտեմբերի 25-ին: Ս.Աբրահամյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացվել է 2022 թվականի օգոստոսի 10-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի հունիսի 20-ին: ՝Նշված որոշման դեմ 6 Մանրամասն տե՛ս, ողաքոտ ուամոոճ ա Վճռաբեկ դատարանի՝ Սիրաժ Ղամբարյանի ն այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 2Լրդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 3-րդ կետերը:
1
Ս.Աբրահամյանի պաշտպանի կողմից վճռաբեկ բողոք է բերվել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:»:
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ս.Աբրահամյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Լին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 1ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի սեպտեմբերի 25ի դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն այն մասին, որ Ս.Աբրահամյանի քրեական պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն: «Լ Անձր դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիոն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչն դատվածությունը մարվելու կում հանվելու պահը:
2. Դատվածությունը, այն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործությաւն ռեցիդիվի դեպքում ն պատիժ նշանակելիս:
3. Դատվածություն չունեցող են համարվում այն անձինք, ովքեր դատարանի դատավճոով դատապարպտվել են առանց պատիժ նշանակելու կամ. դատարանի դատավճռով ազատվել են պատիծը կրելուց կամ պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պավժելիությունը վերացված են օրենքով: (..)»:
5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
6 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալ Ս.Աբրահամյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ դատվածության ինստիտուտի վերաբերելի իրավական կարգավորումը:
12
Քրեաիրավական մեջբերված նորմի առավել ընդհանրական վելուծությունը ցույց է տալիս, որ դատվածությունն անձի յուրահատուկ իրավական դրությունն է, որն առաջանում է մեղադրական դատավճռով պատժի նշանակման արդյունքում: Այս ինստիտուտի առանձնահատկությունն այն է, որ դատվածություն ունեցող անձի համար կարող են ծագել օրենքով նախատեսված քրեաիրավական բնույթի բացասական հետնանքներ: Դատապարտման արդյունքում առաջացած
դատվածության ազդեցությունն ուն ժամկետային սահմանափակում: Մասնավորապես՝ օրենսդրությամբ նախատեսված է դատվածության իրավական հետնանքների վերացման երկու եղանակ՝ դատվածության մարում ն դատվածության հանում: Դատվածության մարումը նշանակում է դրա իրավական հետնանքների վերացում քրեական օրենքի համապատասխան հոդվածով նշված ժամկետն անցնելուց հետո՝ առանց այդ հարցի կապակցությամբ հատուկ որոշման կայացման: Այսինքն՝ դատվածության մարումը մեխանիկական գործընթաց է, որը հավաստելու համար հատուկ իրավական ակտ չի պահանջվում: Ի տարբերություն դատվածության մարման՝ դատվածության հանումը մեխանիկական գործընթաց չէ: Մասնավորապես՝ օրենսդիրը հնարավոր է համարում մինչն դատվածության մարման համար օրենքով նախատեսված ժամկետի լրանալը լուծել դատվածութան հետ կապված քրեաիրավական հետնանքների վերացման հարցը՝ հատուկ որոշում կայացնելու միջոցով:
Օրենսդիրը կանոնակարգելով դատվածության առաջացման հիմքը, դրա ժամանակային տնողությունը, մարումը ն հանումը, միաժամանակ սահմանել է, որ այն անձը, ով դատարանի դատավճռող ազատվել է պատիժը կրելուց, համարվում է դատվածություն չունեցող: Քրեաիրավական այս կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ այն որպես հատուկ կարգավորում, սահմանում է դատավճռով պատժից ազատված անձի համար դատվածության հետ կապված իրավահարաբերությունների առաջացման հրամայական արգելք ն այս առումով օրենսդիրը որնէ բացառություն, օրինակ, դատավճիռների համակցությամբ նշանակված պատժից ազատվելու պարագայում, չի նախատեսել:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
Թ
-` ՍԱբրահամյան Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով, ն դատավճիռների համակցությամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ու Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա նա ազատվել է պատժից,
- Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով, խարդախություն կատարելու մեջ Ս.Աբրահամյանի մեղավորությունն ապացուցված է համարել: Միաժամանակ, ՍՄ.Աբրահամյանին մեղսագրվող հիշյալ հանցավոր արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներին: Պատժի անհատականացման գործընթացում Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալ Ս.Աբրահամյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հաշվի առել հանցանքը կատարելու ռեցիդիվը,
- Վերաքննիչ դատարանը մերժելով պաշտպանի վերաքննիչ բողոքը` ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին:
18. Սույն որոշման 16-րդ կետում մեկնաբանված նյութական օրենքի պահանջը կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետնում է, որ հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել|Սյ թֆ"ախկինում դիտավորյալ հանցանք կատարման մեջ Ս.Աբրահամյանին մեղավոր ճանաչող Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճիռը: Մինչդեռ, հիշյալ դատավճռով, համաներման կիրառմամբ, Ս.Աբրահամյանն ազատվել է իր նկատմամբ նշանակված պատիժը կրելուց, հետնաբար, սույն քրեական գործի քննությամբ հաստատված հանցանքը կատարելու օրվա դրությամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ուղղակի պահանջի հիմքով, Ս.Աբրահամյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, ինչն էլ իր հերթին բացառում է դատվածության հետ կապված քրեաիրավական որնէ հետնանք,
14
այդ թվում՝ հանցագործությունների ռեցիդիվը, ինչպես նան Ս.Աբրահամյանի քրեական պատասխանատվություը ն պատիժը ծանրացնող հանցանքը
դատվածություն ունեցող անձի կողմից կատարելու (նախկին օրենսդրությամբ՝ հանցանքը կատարելու ռեցիդիվը) հանգամանքը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնություն Օ այն մասին, որ ՍԱբրահամյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը, հիմնավոր չէ: Հետնաբար, չապացուցված ծանրացնող հանգամանքը պատժի անհատականացման գործընթացում հաշվի առնելով թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում:
19. Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատիժ նշանակելիս ն պատժի կրման հարցը լուծելիս հանցագործությունների ռեցիդիվը որպես պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի առնելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է: Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելն է:
19.1. Այսպես՝ սույն որոշման 15-րդ կետում արված եզրահանգման հաշվառմամըբ՝ Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ բեկանման արդյունքում անհրաժեշտ է դադարեցնել Ս.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրի 325-րդ հոդվածի 1Լին մասով քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
5
Միննույն ժամանակ, ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերով խոշոր չափերով խարդախության համար նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է նան ազատազրկումից առավել մեղմ այլընտրանքային պատժատեսակներ՝ հանրային աշխատանքները ն ազատության սահմանափակումը, որոնք նախատեսված չէին ՀՀ նախկին քրեական օրենսգրքով": Հետնաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնի ուժով, Ս.Աբրահամյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը պետք է որակել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Անդրադառնալով Ս.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական
օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ նշանակելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը, պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումներիչ լույսի ներքո ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով Ս.Աբրահամյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ինչպես նան պատժի անհատականացման գործընթացում հաշվի առնված մյուս հանգամանքները», գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Ս.Աբրահամյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
"Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռուզաննա Գնորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումը:
ռ Տե՛ս, դւաոհչ ոամոոճւտչ Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/1, Արմեն: Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/8, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարանամ: Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լ-ի թիվ ԵԷԴ/0149/01/8, Գառնիկ Գալարյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/0112, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/01917/0114 ն Ռուզաննա Գնորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
16
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի
անհատականացման գործընթացում սույն գործով արձանագրված՝ Ս.Աբրահամյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների ն նրա անձը բնութագրող տվյալների համակցությունը, չեն կարող ողջամտորեն նվազեցնել նրա անձի ն կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:
Ինչ վերաբերում է հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված լինելու մասին բողոքի հեղինակի պնդմանը՝ պետք է արձանագրել, որ տուժող Թ.Մկրտումյանին պատճառված վնասը հատուցված կամ այլ կերպ հարթած լինելու պնդումը հիմնավորող որնէ փաստական տվյալ պաշտպանության կողմը չի ներկայացրել: Հարկ է նկատել, որ դատաքննության ընթացքում այդ առումով պաշտպանության կողմը կրկին սահմանափակվել է պատճառված վնասը հատուցված լինելու բանավոր հայտարարությամբ", ն միաժամանակ ստորադաս դատարանների դատական ակտերով այդպիսի հանգամանք արձանագրված չէ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 3-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալ Սահակ Էդուարդի Աբրահամյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումը մասնակիորեն բեկանել ն փոփոխել:
Կ Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 7174:
17
Սահակ Էդուարդի Աբրահամյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Սահակ Էդուարդի Աբրահամյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Սահակ Էդուարդի Աբրահամյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել 2021 թվականի հոկտեմբերի 8-ից ն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3րդ մասի կիրառմամբ` փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցելով նշանակված պատժին, նրան անհապաղ ազատ արճակել՝ սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:
3. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճիոն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ ՀՇ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՏԴ/0234/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
