Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-1259 նոյեմբերի, 1994 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «25» հոկտեմբերի 1994 թ. Հ.Ն-1116-I «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 1 հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով` «Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցում են նաև` ա) տվյալ ձեռնարկությունից ժամկետային ծառայության այն զորակոչվածները, որոնք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ, բ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած անձինք և կամավորները, որոնք ծառայության ընթացքում ստացած վնասվածքների, խեղումների կամ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության խումբ են ձեռք բերել, գ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած և զոհված զինծառայողի, կամավորի ժառանգները` օրենսդրությամբ սահմանված կարգով, դ) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքը թողած և այդ կապակցությամբ հաշմանդամության խումբ ստացած կամ տվյալ ձեռնարկությունից վնասի փոխհատուցում ստացող անձինք, ե) օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ձեռնարկություն փոխադրվածները, որոնք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ, զ) պետական ձեռնարկությունում աշխատող արհմիութենական հաստիքային աշխատողները: Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) կամ մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցների որոշմամբ մասնակի անհատույց սեփականաշնորհմանը կարող են մասնակցել նաև` ա) անձինք, որոնք արտադրական վնասվածքի հետևանքով կորցրել են տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին և այդ ձեռնարկությունից ստանում են փոխհատուցում կամ կենսաթոշակ, բ) կենսաթոշակառուները, որոնք կենսաթոշակի են անցել տվյալ ձեռնարկությունից և մինչև կենսաթոշակի անցնելն այդ ձեռնարկությունում ունեցել են առնվազն տաս տարվա անընդհատ աշխատանքային ստաժ: Քաղաքացիները պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նշված ենթակետերից միայն մեկով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում»: Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը համարել համապատասխանաբար հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ մասեր: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 9 նոյեմբերի 1994 թ. ՀՕ-125 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-125 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.11.1994-10.02.1998) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1994/21 (1073) 15 նոյեմբեր, Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 09.11.1994 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.11.1994 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.11.1994 Ուժը կորցրել է 10.02.1998 Հիմնական ակտ 09.11.1994, ՀՕ-125 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.08.1992, ՀՕ-39 27.08.1992, ՀՕ-39 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 17.12.1997, ՀՕ-188 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 նոյեմբերի, 1994 թ.
Գործի #:
ՀՕ-125
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել