Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբյան — ՎԴ2/0189/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ՎԴ2/0189/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ2/0189/05/207 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2023 թվականի որոշման դեմ Մելիք Հակոբյանի վճռաբեկ բողոքը՝ վարչական գործով ըստ հայցի Մելիք Հակոբյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` (Ոստիկանություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` Ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում` պաշտոնում վերականգնելուն, ն որպես հետնանք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարա

Ամբողջ Տեքստ

Ինա նեհն իր, |ջ

/ ո:21.|" : ՏԻ»

ՄԻՏ 2

ԿԱ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննի վարչական Վարչական գործ թիվ ՎԴ2/0189/05/20

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0189/05/20

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան

Դատավորներ՝ Հ. Այվազյան

Ռ. Մախմուդյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի հունվարի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2023 թվականի որոշման դեմ Մելիք Հակոբյանի վճռաբեկ բողոքը՝ վարչական գործով ըստ հայցի Մելիք Հակոբյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` (Ոստիկանություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` Ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում` պաշտոնում վերականգնելուն, ն որպես հետնանք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Մելիք Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանը, պարտավորեցնել պատասխանողին իրեն վերականգնել նախկին աշխատանքում` պաշտոնում, ն որպես հետնանք՝ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) (այսուհետ՝ Դատարան) 16.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է. «Մելիք Մարտունի Հակոբյանի հայցը բավարարել:

Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը:

ՀՀ օՊոստիկանությանը պարտավորեցնել Մելիք (Մարտունի ` Հակոբյանին վերակաեգնել եախկիե' ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջնանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնում:

ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել Մելիք Մարտունի Հակոբյանին վճարել հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար' միջին աշխատավարձի չափով, միեչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մփնելը (...)»:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան, դատավորներ` Հ. Այվազյան, Ռ. Մախմուդյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.07.2023 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.02.2022 թվականի վճիռը՝ հարկադիր պարապուրդի մասով, բեկանվել ն փոփոխվել է հետնյալ կերպ. «Պարտավորեցնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը Մելիք Հակոբյանին վճարելու դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելիք Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Մելիքբեկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Արթուր Առուստամյան):

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 09.02.2024 թվականի որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ ն 60-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ սահմանադրական դատարանի 15.10.2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության ն վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձնակերպումը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող ն անվավեր:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 28.10.2024 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսվել է:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը կիրառել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Յ

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Մասնավորապես անհրաժեշտ է պատասխանել հետնյալ հարցին.

- արդյո՞ք ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին Ոստիկանության պետի հրամանը դատարանի կողմից անվավեր ճանաչված լինելը կարող է մեկնաբանվել ոստիկանությունում ծառայության վերականգնում` «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով:

Բացի այդ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ2/0266/05/20 վարչական գործով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հարկադիր պարապուրդի հետ կապված իրավահարաբերությունները

կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներով, բացառությամբ այն դեպքերի, երբ ոլորտը կարգավորող օրենսդրությունն ունենում է իրեն հատուկ կարգավորումներ:

Հատկանշական է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը ենթարկվել է փոփոխությունների ն դրույթի՝ մինչն 21.11.2019 թվականի գործող խմբագրությունն ունեցել է հետնյալ բովանդակությունը. «ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչն դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան3Յ ամսվա համար»: ՆԱյսինքն՝ ունեցել է նուն բովանդակությունն ինչ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը ն բնականաբար դրանցից ոչ մեկում խոսք գնալ չի կարող լրացուցիչ փոխհատուցման վերաբերյալ, ուստի դատարանը տվյալ դեպքում պետք է կիրառեր «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը, ն փոխհատուցման ենթակա գումարի չափը սահմանվեր 3 ամսվա կտրվածքով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

39 ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի օպերլիազոր Ռ. Ղուկասյանը 30.01.2020 թվականին զեկուցագիր է ներկայացրե՝։650ՀՀ օոստիկանութան պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանին, որով խնդրել է թույլատրել սկսել ծառայողական քննություն (հատոր 1-ին, գթ. 20).

2 «ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի օպերլիազոր Ռ. Ղուկասյանը 07.02.2020 թվականին զեկուցագիր է ներկայացրե՝։' 650ՀՀ ոստիկանութան պետի ժամանակավոր 8 պաշտոնակատար

4

Ա. Սարգսյանին, որով խնդրել է թույլատրել ծառայողական քննության նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (Ծառայողական քննության նյութերի պատճեններ, գթ. 119).

3) ՀՀ ոստիկանության 07.02.2020 թվականի թիվ 28/205 գրությամբ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջնանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելիք Հակոբյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն.

4) ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարնոր գործերի ավագ քննիչ Ն. Բարսեղյանի 07.022020 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն Օ։`իրականացնողղ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (հատոր 1-ին, գ.թ. 53).

5) ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարնոր գործերի ավագ քննիչ Ն. Բարսեղյանի 30.06.2020 թվականի որոշմամբ թիվ 62203820 քրեական գործով մեղադրյալ Մելիք Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է, ն քրեական գործով վարույթը կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 58-66).

6) 39ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր Ա. Մուրադյանի 28.07.2020 թվականի «Ոստիկանության լեյտենանտ Մելիք Հակոբյանի նկատմամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներով» եզրակացության համաձայն` կարգապահական կոպիտ խախտման ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ քաղաքացիներին հայտնելու, ինչպես նան ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջնանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մելիք Հակոբյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության (հատոր 1-ին, գթ. 54-57).

7) ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 11.08.2020 թվականի թիվ 17 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել| ՀՀ ոստիկանության պետին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջնանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մելիք Հակոբյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառելով «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը (հատոր 1-ին, գ.թ. 17).

8) ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանի համաձայն՝ կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու` ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ այլ անձի տրամադրելու համար ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջնանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մելիք Հակոբյանն ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (Ծառայողական քննության նյութերի պատճեններ, գթ. 174-176).

5

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ սուն գործով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 52-րդ հոդվածի 2-րդ մասի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ այե իրավական հարցադրմանը, թե որ իրավական ակտերն են ենթակա կիրառման ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնե իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների" հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրական իրավուք է ն իր ամրագրումն է գտել ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում, ըստ որի' յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված" հանրային ծառայության անցնելու իրավունքի, այդ թվում" հանրային ծառայության պաշտոնում պաշտոնավարման իրավունքի անբաժանելի ն կարնոր տարրն է կազմում աշխատավարձը, իսկ կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատելու արգելքն առեչվում է նան հանրային ծառայության հեր փոխկապակցված վարձատրությանը (տես, ՀՀ Սահմանադրական դատարանի 15.10.2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշումը):

Հանրային ծառայության անցնելու իրավունքն ածանցվում է անձի աշխատանքային իրավունքներից: ՀՀ Սահմանադրությունը «Աշխատանքի ըետրության ազատությունը ն աշխատանքային իրավունքները» վերտառությամբ 57րդ հոդվածում ամրագրում է աշխատանքի ընտրության ազատությունը ն ամրագրում է յուրաքանչյուր աշխատողի' աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքը:

Աշխատանքի ազատ ընտրության իրավունքը ներառում է իեչպես անձի' աշխատանքային հարաբերությունների ձնավորման տեսանկյունից ազատ կամքը' աշխատելու (չաշխատելու) իրավունքը, այնպես էլ աշխատանքի տեսակի ընտրության իրավունքը ն աշխատողների աշխատանքային իրավունքների ու օրինական շահերի

6

արդյունավեր պաշտպանության իրավունքը: Վերջինս ներառում է նան գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերություններն առանց հիմեավոր ն օրինական պատճառի դադարեցնելու արգելքը, ն սովյալ արգելքի խախտման դեպքում դատական ն արտադատական պաշտպանությունը, այդ թվում' կրած վնասների հատուցումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ' Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է. «Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցեող անձանց, ինչպես նան քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ն տեղական ինքնակառավարման մարմինեերի ծառայողների, իեչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով հանրային ծառայության ոլորտում ծագող աշխատանքային հարաբերությունները կարող են կարգավորվել նան աշխատանքային իրավունքի նորմերով, սակայն միայն այն դեպքու, երբ հանրային ծառայությանը վերաբերող օրենսդրությամբ տվյալ հարաբերությունն սպառիչ կերպով կարգավորված չէ: Այլ կերպ՝ այե դեպքում, երբ հանրային ծառայության ոլորտում աշխատանքային հարաբերություններե սպառիչ կերպով կարգավորված են տվալ ոլորրը կարգավորող օրենսդրությամբ, վերջինիս կարգավորումեեն աշխատանքային օրենսդրության ենկատմամբ ստանում են առաջնահերթ կիրառելիություն, իսկ աշխատանքային օրենսդրության դրույթներն այդ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սուբսիդիարության կարգով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության առանձնահատկությունները սահմաեվում են համապատասխան օրենքներով («Հանրային ծառայության մասին» 2-րդ հոդվածի 3-րդ մաս): Հանրային ծառայությունն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս):

Հանրային ծառայության առանձին տեսա է նան ՀՀ .ոստիկանությունում ծառայությունը. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան' «Օրենք») 2րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են նույն Օրենքով:

Հաշվի առնելով որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումեերը սահմանված են ՀՀ ոստիկանությունում հանրային ծառայության առանձեահատկությունների, ՀՀ ոստիկանության ծառայողների կարգավիճակի ն գործառույթների առանձեահատկությունների հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը հանդիսանում է ՀՀ ոստիկանությունում հանրային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի Է այն պայմաններում, երբ աշխատանքային կոնկրետ հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված չեն .«Ոստիկանությունում

7

ծառայության մասին» ՀՀ օրենքով կամ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Նշված իրավական դիրքորոշումը բխում է «հատուկ օրենքը վերացեում է ընդհանուրի գործողությունը» (164 Տքօ6լճնտ ժ6Ւօ9ռ1 1691 9օո6ՒԶԱ) սկզբունքից:

ՀՀ օրենսդրությունը նախատեսում է համապատասխան կառուցակարգեր, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն վերականգնել աշխատողի աշխատանքային իրավունքն այն դեպքում, երբ գործատուի նախաձեռեությամբ աշխատանքային հարաբերությունները դադարել են առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ: Առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ գործատուի նեախաձեռեությամբ աշխատանքային ծհարաբերությունների դադարման դեպքում աշխատողի իրավունքի վերականգեման համապատասխան կառուցակարգ է սահմանված իեչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում, այնպես էլ հանրային ծառայության առանձին ոլորտներ կարգավորող հատուկ օրենքներում, այդ թվում' սուլե գործով կիրառելի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայե' «Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի ` նախաձեռեությամբ աշխատանքային .պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հեր համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո' երկու ամսվա ըեթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգեվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում Էէ միջի աշխատավարձը" հարկադիր 6 պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր եվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում Է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով»:

Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52րդ հոդվածի 2րդ մասի համաձայե՝ «Ոստիկանությունից անհիմե կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոեն իջեցված ծառայողեերին միեչն դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում երան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար: (..)»:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, այնպես էլ Օրենքի 52րդ հոդվածը կանոնակարգում են աշխատանքային հարաբերությունները գործատուի նախաձեռնությամբ առանց օրինական հիմքի կամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ դադարեցնելու փաստը դատական կարգով հաստատված համարվելու դեպքում աշխատողի իրավունքների, մասնավորապես, վարձատրության իրավունքի վերականգեման կառուցակարգը: Ըստ այդմ' արձանագրելով, որ Օրենքի 52-րդ հոդվածն սպառիչ կերպով կանոնակարգում է ոստիկանության

8

ծառայողին առանց օրինական հիմքի կամ օրենքի խախտմամբ զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում վերջինիս վարձատրության իրավունքի վերականգեման հեր կապված հարաբերությունները ն միաժամանակ հաշվի առնելով «Ոստիկանությունում ծառայության մասի» ՀՀ ՊՕօրենքի'' որպես պետական ծառայության «առանձին տեսակի առանձնահատկությունները սահմանող հատուկ օրենքի, ն ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերը բացահայտված հարաբերակցությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատելու դեպքում վերջինիս վարձատրության իրավունքի վերականգնման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը» (տես, Աշոտ Նալբանդյանե ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/3066/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը 09.02.2024 թվականին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 15.10.2024 թվականի թիվ ՍԴՈՂՎ/757 որոշմամբ արձանագրել է. «(.) հանրային ն հանրային ծառայության պաշտոն զբաղեցեող անձանց պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրացման համար օրենսդիրը որպես անհրաժեշտ կառուցակարգ ոչ միայն պետք է սահմանի նան անհիմե/անօրինական ազատման դեպքում փոխհատուցման իրավունքը, այլե եշված ոչ իրավաչափ հիմքով պաշտոնից ազատման պահից միեչն վերականգեվելլը փոխհատուցման ծավալը կանխորոշող ժամանակահատվածի առումով այնպիսի կառուցակարգ, որի գործողության պայմաններում, փոխհատուցման առավելագույն ժամկետով պայմանավորված, փոխհատուցման ծավալեն էականորեն չի սահմանափակվի:

Հակառակ դեպքում' ի հայտ է գալիս հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին փաստացի պատասխանատվության ենթարկելու

հակասահմանադրական կարգ, քանզի նա, առանց իր մեղքի, ավելին' պետության կամ համայնքի «մեղքով», մի կողմից' փաստացի ենթարկվում է պատասխանատվության' ազատվելով պաշտոնից (արձակվելով ծառայությունից), մյուս կողմից զրկվում է այն ֆինանսական միջոցներից, որոնք երան կփրամադրվեին, եթե պետությունը կամ համայեքը գործեր իրավաչափ այն դեպքում, երբ Օրենքով սահմանված է դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն եռամսյա ժամկետ, որը, ներառված լինելով ազատման պահից միեչն վերակաեգեվելն ընկած ժամանակահատվածում, այդուհանդերձ, վերջինից կարճ է (..): Ըստ այդմ՝ ՀՀ սահմանադրական դատարանը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության ն վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձնակերպումը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի ն 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող ն անվավեր:

9

Իրացնելով օրենք ն այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ

կիրառությունն ապահովելու լիազորությունը ն հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման ՀՀ սահմանադրական դատարանի 15.10.2024 թվականի թիվ ՍԴՈՂՎ/757 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ» ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու իրավահարաբերությունների վերաբերյալ ընդունված իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար: Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ոստիկանության ծառայողին ապօրինի պաշտոնից ազատելու դեպքում վերջինիս վարձատրության իրավունքի վերականգնման համար իրավական հիմք է հանդիսանում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, նե այս դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը կիրառելի չէ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանի 15.10.2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշման հաշվառմամբ՝ հատուցումը չի կարող սահմանափակվել միայն 3 ամսով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Մելիք Հակոբյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանը, պարտավորեցնել պատասխանողին իրեն վերականգնել նախկին աշխատանքում` պաշտոնում, ն որպես հետնանք՝ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:

Դատարանի 16.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը Մելիք Մարտունի Հակոբյանին վերաբերող առաջին կետի մասով ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի սխալ մեկնաբանման, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1Լին մասի 8-րդ կերի սխալ կիրառման հետնանքով, ինչը հիմք է «Վարչարարության հիմունքների նե վարչական վարույթի մասինե» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի Լին մասի «ա» կետի հիմքով հրամանը Մելիք Մարտունի Հակոբյանի մասով անվավեր ճանաչելու համար:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն' ոստիկանությունից անհիմե կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին միեչն դրանց վերականգնումն ըեկած ժամանակահատվածի համար փրվում է դրամական փոխհատուցում երան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

10

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը սահմանում է' «Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով ապա աշխատողի խախտված իրավունքները վերակաեգեվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում Էէ միջի աշխատավարձը" հարկադիր 6 պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր եվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

2. Տետեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատփոիԻ ե աշխատողի հերագա աշխատանքային հարաբերությունների վերականգեման անհնարինության դեպքում դատարաեը կարող է աշխատողին չվերակաեգնել իր նախկին աշխատանքում' պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում' միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ն աշխատողին աշխատանքում չվերակաեգենելու դիմաց հատուցում" ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Դատարանն առաջին հերթին անդրադառնալով դատական նիստին պատասխանողի ներկայացուցչի «Ոստիկանությունում ծառայության մասինե» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի վկայակոչմամբ ներկայացված այն փաստարկին, որ օրենսդիրը հատուկ օրենքով սահմանել է, որ ոստիկանության բոլոր այն ծառայողներին, որոնք ճանաչվում են անհիմն ազատված դրամական փոխհատուցումը տրվում է միջին աշխատավարձի 3 ամսվա չափով' արձանագրում է, որ հիշյալ նորմը չի վերացեում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը, քանի որ այդ նորմով սահմանված է ոստիկանության ծառայողի' ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիի, դրամական փոխհատուցում ստանալու իրավունք, որը չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձի հետ:

Հետնաբար' հաշվի առնելով, որ վերոնշյալ հիմեավորումեերով ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12ի թիվ 2334Ա հրամանը Մելիք Մարտունի Հակոբյանին վերաբերող մասով ոչ իրավաչափ է ն դրա գործողությունն այդ մասով անվավեր ճանաչելու միջոցով ենթակա է դադարեցման' Դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի Էին մասի պահանջին համապատասխան Մելիք Մարտունի Հակոբյանին վճարման է ենթակա միջին աշխատավարձի չափով

11

հատուցում' հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար' 2020 թվականի օգոսփոսի 12-ից միեչն դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»:

Դատարանի վճիռը Ոստիկանության կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է միայն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու մասով:

Վերաքննիչ դատարանի 07.07.2023 թվականի որոշմամբ (Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.02.2022 թվականի վճիռը՝ հարկադիր պարապուրդի մասով, բեկանվել ն փոփոխվել է՝ պարտավորեցվել է Ոստիկանությանը Մելիք Հակոբյանին վճարել դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման եկել է որոշման հիմքում դնելով հետնյալ պատճառաբանությունը. «(...) Ոստիկանությունից անհիմե կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչն դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում: Բացի այդ, նորմը նախատեսում է նան, թե ինչ չափով է վճարվում այդ փոխհատուցումը:

Նշվածի հաշվառմամբ Վերաքենիչ դատարանը եկատում է, որ նշված նորմի կիրառելի կամ ոչ կիրառելի լինելու հարցի պարզման համար անհրաժեշտ էր պարզել արդյոք հայցվորն անհիմե կամ անօրինական է ազատվել /Ոստիկանությունում ծառայությունից, թե ոչ: Եվ քանի որ, Վարչական դատարանը հիմնավոր է համարել հայցվորի պահանջը' անվավեր ճանաչվելով Ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի Լին կետը, իսկ այդ մասով դատական ակտը բողոքարկված չլինելու պայմաններում համարվում է ուժի մեջ մտած դատական ակտ, այսինքն հաստատել է փաստն առ այե, որ հայցվորն անհիմե կերպով է ազատվել աշխատանքից, ապա Վերաքենիչ դատարանը եկատում է, որ հարկադիր պարապուրդի մասով Վարչական դատարանը եկել է սխալ եզրահանգման՝ սխալ է մեկնաբանել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը: Մասնավորապես, հայցվորին ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12ի թիվ 23342Ա հրամանի ոչ իրավաչափ որակումե ուղիղ եշանակում է, որ հայցվորը ոստիկանությունում ծառայությունից ազատվել է անհիմն: Այլ կերպ ասած, հայցվորը, 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի Լին կետե անվավեր ճանաչված լինելու պայմաններում, պահպանում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրամական հատուցում ստանալու իրավունքը, սակայն ոչ թե հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, այլ չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Ըստ այդմ, Վերաքենիչ դատարանը գտնում է, որ հայցը' հարկադիր պարապուրդի ողջՑ'՝'՞ ժամանակահատվածի համար դրամական հատուցում տրամադրելուն Ոստիկանությանը պարտավորեցնելու մասով, հիմեավոր չէ ն ենթակա է մերժման' «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնակարգման հաշվառմամբ ն դրանով հատկորոշված ժամանակային տիրույթի կտրվածքով: Սա եշանակում է, որ եշված մասով հայցը բամվարարելով' Վարչական դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական

12

սխալ, գ ինչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված կանոնակարգումների համաձայն, բողոքարկված վճիռն այդ մասով բեկանելու հիմք է»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով Մելիք Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանը, պարտավորեցնել պատասխանողին իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ պաշտոնում, ն որպես հետնանք՝ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:

Դատարանը 16.02.2022 թվականի վճռով անվավեր է ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը, իսկ այդ մասով դատական ակտը չի բողոքարկվել վերաքննության կարգով, ուստի համարվում է ուժի մեջ մտած դատական ակտ, այլ կերպ ասած՝ հաստատվել է փաստն առ այն, որ հայցվորն անհիմն կերպով է ազատվել աշխատանքից:

Հաջորդիվ Դատարանը 16.02.2022 թվականի վճռով գտել է, որ

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը չի վերացնում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը, քանի որ այդ նորմով սահմանված է ոստիկանության ծառայողի՝ ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, որը չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձի հետ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը 07.07.2023 թվականի որոշմամբ գտել է, որ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատված` համար դրամական փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը հիմնավոր չէ, ն տվյալ դեպքում ենթակա է կիրառման «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, որպիսի պայմաններում հայցվորը պահպանում է դրամական փոխհատուցում ստանալու իրավունք, սակայն ոչ թե հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, այլ չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ սույն դեպքում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի նորմը կիրառելի չէ ներքոհիշյալ պատճառաբանությամբ.

Հիմք ընդունելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորի վարձատրության իրավունքը ենթակա էր վերականգնման ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, որպիսի հետնության հանգել էր Դատարանը, այլ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն դեպքում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի նշված նորմը ենթակա է կիրառման ՀՀ սահմանադրական դատարանի 15.10.2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշման հաշվառմամբ,

13

այսինքն՝ առանց փոխհատուցում ստանալու իրավունքի եռամսյա սահմանափակման դրույթի:

Վերոհիշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորին պետք է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար փոխհատուցում վճարվի՝ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նան հետնյալը.

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետնանքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի ն այ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴԶ/0266/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծության ենթարկելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը եզրահանգել է, որ «անդրադառնալով Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ բողոքաբերի փաստարկին առ այե, որ դրամական փոխհատուցումը պետք է տրամադրվի չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար' Վերաքենիչ դատարանն այն անհիմե է համարում, քանի որ եշված իրավանորմով սահմաեված է ոստիկանության ծառայողի'՝ ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, որը չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվող աշխատավարձի հետ»:

Վճռաբեկ դատարանը, արժնորելով օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը,

14

անհրաժեշտ է համարում նշել, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու առանձնահատկությունների վերաբերյալ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ2/0189/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել