ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «25-րդ հոդվածով» բառերը փոխարինել «25-րդ և 43․1-ին հոդվածներով» բառերով։ Հոդված 2․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով. « Հոդված 43.1. Ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի առարկա հանդիսացող, ինչպես նաև միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները 1. Ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում կնքված գործարքների, ինչպես նաև գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օտարման գործարքների հիման վրա ձեռք բերված իրավունքների պետական գրանցման համար ներկայացվում է նաև «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգից քաղվածք:
2. Անշարժ գույքի կառավարման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի:
3. Անշարժ գույքի կառավարման պայմանագրի շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերը ենթակա չեն պետական գրանցման: Պայմանագրից ծագող ռիսկերը կրում են պայմանագրի կողմերը:
4. Անշարժ գույքի կառավարման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են դադարեցման անշարժ գույքի կառավարման կազմակերպությանը, անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հաշվառումից հանելու դեպքում՝ անշարժ գույքի կառավարման պայմանագրի պատվիրատուի իրավունքների դադարման պետական գրանցում կատարելու դիմումի հիման վրա:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 8 Երևան ՀՕ-388-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-388-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.06.2027-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.11.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.06.2027 Հիմնական ակտ 13.11.2025, ՀՕ-388-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-295 --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-388-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
