ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
հայաստանի հանրապետության գերագույն խորհՈՒրդ ո ր ո շ ու մ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրարկել 1991 թ. մարտի 15-ից 2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենսգրքին:
3. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկելուց հետո, այսինքն` 1991 թ. մարտի 15-ից:
4. Մինչև 1991 թ. մարտի 15-ը առաջացած հողային իրավահարաբերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների հանդեպ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկելուց հետո:
5. Սահմանել, որ հողամասեր տրամադրելու մասին այն որոշումները, որոնք համապատասխան մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունվել են մինչև 1991 թ. մարտի 15-ը, բայց մինչև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի կիրարկման պահը չեն կատարվել, ենթակա են կատարման օրենսգրքի պահանջներին համապատասխան:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարաց խորհրդին` մինչև 1991 թ. մարտի 15-ը. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերի մեջ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. Հայաստանի Հանրապետության նախարարաց խորհրդի որոշումները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին. ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին հակասող նորմատիվ ակտերի վերանայումն ու վերացումը. իրականացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի իրացմանը նպատակաուղղված միջոցառումների համալիրը, այդ թվում` հողի վճարի սկզբունքների սահմանումը, հողաշինարարության հիմնական դրույթների, հողային կադաստրի և հողերի համակարգված դիտարկման վարման կարգի հաստատումը, այնպիսի նոր պետական մարմինների ստեղծումը, որոնք կապահովեն հողերի համակարգված դիտարկման, հողային կադաստրի, հողաշինարարության վարումը, հողերի օգտագործման ու պահպանման պետական վերահսկողությունը:
7. 1991 թ. մարտի 15-ից ուժը կորցրած ճանաչել հայկական ՍՍՀ 1970 թ. դեկտեմբերի 18-ի օրենքով հաստատված հայկական ՍՍՀ հողային օրենսգիրքը` բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
8. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային և գյուղի զարգացման հարցերի, բնության պահպանության և բնական պաշարների հարցերի և իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին հանձնարարել ապահովել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրացման ընթացքի վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ մտցնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ 4 փետրվարի 1991 թվականի, քաղ. Երևան Ն-0250-I Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար N Ն-0250-I Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.02.1991-15.06.2001) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1991/3(983) 15 փետրվար, Ընդունող մարմին Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 04.02.1991 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Գերագույն խորհրդի նախագահ Ստորագրման ամսաթիվ 04.02.1991 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.02.1991 Ուժը կորցրել է 15.06.2001 Հիմնական ակտ 04.02.1991, N Ն-0250-I Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 փետրվարի, 1991 թ.
- Գործի #:
- N Ն-0250-I
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
