Բաբայան — ԵԱՆԴ/0046/01/16
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2015 թվականի դեկտեմբերի 2Լին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17809215 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք)՝ 2 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Մկրտիչ Սահակի Բաբայանը ՀՀ քրեական օրենսգ
Ամբողջ Տեքստ
Հեդ 2-5
(ՅՎԵՑԱԱ աւն
(ՊՀ Թ5--ը ՀՑ
ՄՏ Ի ԵԱՆԴ/0046/01/16
Աա 12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան
Դատավորներ` Ս-Մարաբյան
Ա.Վարդանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
27 դեկտեմբերի 2022 թվական ք.Երնան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Մկրտիչ Սահակի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի
դեկտեմբերի 9-ի որոշման դեմ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի դեկտեմբերի 2Լին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17809215 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք)՝
2
112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
2015 թվականի դեկտեմբերի 24-ին Մկրտիչ Սահակի Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ն 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
205 թվականի դեկտեմբերի 26-ին նախաքննության մարմնի որոշմամբ Մկրտիչ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով, ն նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Մ.Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին, 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով:
206 թվականի սեպտեմբերի 2ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճռով Մ.Բաբայանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին ն 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 4-րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի 2րդ մասի 7րդ ն 8-րդ կետերով՝ ազատազրկում՝ 17 (տասնյոթ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն
3
գումարելու միջոցով, Մ.Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 21 (քսանմեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 20155 թվականի դեկտեմբերի 24-ից: Մ.Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նույն դատավճռով դատապարտվել է նան Լնոն Մելքոնյանը:
3. Ամբաստանյալ Լ.Մելքոնյանի ն նրա պաշտպան Ա.Ջուվանովայի, ինչպես նան ամբաստանյալ Մ.Բաբայանի պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ՝ 2021 թվականի հունվարի 25-ին ն նույն թվականի փետրվարի 9-ին վճռաբեկ բողոքներ են ներկայացրել համապատասխանաբար պաշտպաններ Լ.Սիմոնյանը ն Ա.Ջուվանովան: Պաշտպան Ա.Ջուվանովայի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 7-ի որոշմամբ մերժվել է: Պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 նոյեմբերի 8-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Վերաքննիչ դատարանի որոշումն առերնույթ հակասում է բողոքում վկայակոչված Մարդու իրավունքների եվրոպական ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
դատարանի ն Վճռաբեկ դատարանի՝ նախկինում կայացրած որոշումներին, ինչպես նան թուլ են տրվել ամբաստանյալ Մ.Բաբայանի իրավունքների հիմնարար խախտումներ: Ըստ բողոքաբերի՝ դատարանները սխալ են գնահատել գործով ձեռք բերված ապացույցները ն ամբաստանալ Մ.Բաբայանի մեղավորության վերաբերյալ իրենց հետնությունների հիմքում դրել են ենթադրություններ ու անթույլատրելի ապացույցներ: Ամբաստանյալ Մ.Բաբայանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը ստացվել է քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, մասնավորապես անցկացվել է գիշերային ժամին, այն է՝ սկսվել է 25.01.2019 թվականին՝ ժամը 00:55-ին ն ավարտվել է 04:40 րոպե, թեն ձերբակալման արձանագրությունը կազմվել է նախորդ օրը՝ ժամը 19:40-ին: Նշյալ հանգամանքը հանգեցրել է նրան, որ ամբաստանյալ Մ.Բաբայանը, հոգնած ն շփոթված վիճակում գտնվելով, ցուցմունքում նշել է իրականությանը չհամապատասխանող տվյալ:
6. Բողոքաբերի պնդմամբ` ամբաստանյալ Մ.Բաբայանի դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե տուժողին մահ պատճառելուն, այլ ավազակային հարձակում կատարելուն, ն նրա արարքում, բացի տուժողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով հափշտակություն կատարելուն ուղղված գործողություններից, այլ գործողություններ առկա չեն: Ինչպես երնում է դատաքննությամբ հետազոտված` «Արաքս» բենզալցակայանի տեսախցիկների զննության արձանագրությունից ն նկարահանված տեսանյութերից, Մ.Բաբայանի արարքում բացակայում են տուժողին մահ ապատճառելոն ուղղված գործողությունները, այսինքն՝ սպանության օբյեկտիվ կողմը: Դրա մասին է վկայում նան Մ.Բաբայանի կողմից տուժողին պատճառած վնասվածքների ծանրության աստիճանը: Ինչպես երնում է գործի փաստական հանգամանքներից ն Մ.Բաբայանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումից, վերջինս կրակայրիչ-ատրճանակի կոթով հարվածներ է հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխի ն դեմքի շրջաններին:
Վերը նշվածից հետնում է, որ Մ.Բաբայանի գործողությունները՝ նրա կողմից տուժողին պատճառած վնասվածքները, որնէ կերպ չեն կարող դիտարկվել որպես նրան մահ պատճառելուն ուղղված գործողություններ, քանի որ դրանք վերջինիս կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չեն եղել:
5
Բացի այդ, նույնիսկ եթե դատարաններն ապացուցված են համարել մյուս ամբաստանյալի արարքում սպանության հանցակազմի առկայություն, ապա ամբաստանյալ Մ.Բաբայանի գործողությունները նման պայմաններում չէին կարող որակվել միննույն հոդվածով, քանի որ տեղի է ունեցել հանցակցի սահմանազանցում: Գործում առկա չէ որնէ ապացույց, որը կհիմնավորեր ամբաստանյալների մոտ տուժողին մահ պատճառելու նախնական համաձայնությունը:
6.Լ. Բողոք բերած անձի կարծիքով, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը թույլ են տվել Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին մասով նախատեսված՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտում: Մասնավորապես, սույն գործի փաստական հանգամանքներից հետնում է, որ քրեական գործն Առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին, գործի քննությունը տնել է երեք տարի երեք ամիս, Վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքները վարույթ է ընդունել 2020 թվականի փետրվար ամսին, իսկ դատական ակտը կայացվել է տասը ամիս անց՝ այն դեպքում, երբ գործի քննությունն իրականացվել է վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, այն է՝ լսվել են ներկայացված բողոքների հիմնավորումները ն դրանց վերաբերյալ մեղադրողի պատասխանը:
7. Բողոքի հեղինակը պնդել է նան, որ Առաջին ատյանի դատարանը Մ.Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակելիս նս թույլ է տվել դատական սխալ: Որպես մեղմացնող հանգամանք հաշվի չառնելով այն, որ Մ.Բաբայանը մեղադրանքի մի մասով իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարվածի համար ն տվել է խոստովանական ցուցմունքներ, Առաջին ատյանի դատարանը նշանակել է ակնհայտ խիստ պատիժ:
8. Բողոքաբերը նշել է նան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը միջին ծանրության հանցագործություն է, ն այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անցել է հինգ տարի: Սույն դեպքում ամբաստանյալ Մ.Բաբայանին մեղսագրված վերոգրյալ արարքն ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերի 24ին ն նրա նկատմամբ մինչ օրս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հետնապես
6
Մ.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական
պատասխանատվությաան ենթարկելու վաղեմութան ժամկետն անցնելու պատճառաբանությամըբ:
9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբաստանյալ Մ.Բաբայանի մասով բեկանել ն փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիոըր ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերով ճանաչել վերջինիս անմեղությունն ու արդարացնել, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի Զ-րդ մասի 1-ին ն 4-րդ կետերով նշանակված պատժաչափը մեղմացնել, ինչպես նան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Մ.Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական
պատասխանատվությաան ենթարկելու վաղեմութան ժամկետն անցնելու պատճառաբանությամըբ:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Նախաքննության մարմնի որոշմամբ Մկրտիչ Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերով ն 235րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «(...) ՐՆ)ա, ուրիշի գույքն ավազակային հարձակման եղանակով հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկեր, Երնան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 22-րդ շենքի 23-րդ բնակարանի բնակիչ Լնոն Մելքոնյանի հետ, այդ նպատակով նախապես ձեռք են բերել դիմակ, հակագազ, ներծալովի դանակ, 2 զույգ բժշկական ձեռնոցներ ն կրակայրիչ ատրճանակ, 2015թ. դեկտեմբերի 2Լին՝ ժամի 04:50ի սահմաններում, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպավաւկով գնացել են Երեան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» բենզալցակայանի մով, որտեղ ՍՄ.Բարայանը հագել է դիմակ ն րժշկական ձեռնոցներ, վերցրել որպես զենք օգտագործվող այլ լթառարկա հանդիսացող
7
կրակայրիչ-ատրճանաւկը, իսկ 1Լ.Մելքոնյանը հագել է հակագազն ու բժշկական ձեռնոցները, զինվել է որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող դանակով, որից հետո խմբով հարձակվել են «Արաք» բենզալցակայանի աշխատակից, Երեան քաղաքի Մոլդովական 28/1 շենքի 36 բնակարանի բնակիչ Ավերիք Ազատի Մարտիրոսյանի վրա ն պահանջե են գումար, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը, ուրիշի գույքին տիրանալու իրենց հանցավոր մվւադրություն իրականացնելու նպատակով, գիտակցելով ն փոխլրացնելով միմյանց գործողություններ, վերջինիս շահադիտական դրդումներով զուգորդված ավազակությամբ սպանելու դիտավորությամբ նրա եկատմամի կիրառել են կյանքի համար վտանգավոր րոնություն, այն է՝ ՍՄ.Բաբայանը քաշքշել է Ա.Մարտիրոսյանի զգեատից, ձեռքով փակել է նրա բերանն ու իր ձեռքին գտնվող որպես զենք օգվաւգործվող այլ առարկա հանդիսացող կրակայրիչ ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածնեծ է հասցրել
Ա.Մարտիրոսյանի գլխի ն դեմքի շրջաններին պատճառել մարմնական վնասվածքներ, այդ կերպ թուլացնելով վերջինիս դիմադրություն, իսկ 1.Մելքոնյանը, նշված գործողություններին զուգահեռ, դանակով րազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Մարտիրոսյանի ձախ ձեռքի ն որովայնի շրջաններին, պատճառելով` կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի մկանների, առպավային թոքամզի, սյսրապարկի, սրտի ն ձախ թոքի վերին բլթի վնատսմով, ձախ նախաբազկի շրջանի միմյանց հեր հաղորդակցվող ծակած-կտրած վերքեր նեախարազկի առաջնային մակերեսի մկանների ն փոքր տրամաչափի երակների վնատւմով, ձախ դաատակի ներսային մակերեսի ծակած կտրած վերք՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Այդ պահին Մ.Բարայանը ն 1Լ.Մելքոնյանը նկատելով իրենց մոտեցող «Իրիցա» հյուրանոցային համալիրի աշխատակիցներին դիմել են փախուստի, իսկ Ա.Սարտիրույանը փեղավտխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ոժշկական կենտրոն, որտեղ ափացած մարմնական վնասվածքներից նույն օրը՝ ժամր 08:00-ի սահմաններում մահացել է: Բացի այդ, Մ.Բարայանը գործով չպարզված աղբյուրից ն ժամանակահապտվաեածում ապօրինի ձեռք է բերել ն Երնան քաղաքի Նոր Նորքի Գայի պողոտայի 37րդ շենքի Շրդ բնակարանի, իր ննջասենյակի պահարանում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք
8
հանդիսացող 24 հատ 7:62 մմ տրամաչափի ն 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք 24.12.2015թ. նշված հասցեում կատարված խուզարկությամը հայտնաբերվել ն առգրավվել են»-:
1. Ամբաստանյալ Մ.Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի Լին մասով իրեն մեղավոր է ճանաչել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերով իրեն մեղավոր չի ճանաչել ն ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից տուժողին կյանքից զրկելու ուղղությամբ ոչ մի գործողություն չի իրականացվել, առավել նս իր ն ԼՄելքոնյանի միջն որնէ պայմանավորվածություն չի եղել՝ տուժողին կյանքից զրկելու վերաբերյալ:
12. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է հետնյալը. «՛...) (Վ/երլուծելով ամիաարանյալներ Լ.Մելքոնյանի ն Մ. Բաբայանի դատաքննություն ու նախաքննության րնթացքում տված ցուցմունքների, համադրելով դրանք դատաքննության ն նախաքննությաւն ընթացքում (...) ձեռք բերված ն հետազոտված այլ ապացույցների հետ, գեահատեով դրանք վերարերելիության, թույլավրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ Դատարանը հաստատված է. համարում, որ. (...) Ամրաարանյալ (...) Մ.Բաբայանի կատարած հանցանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2րդ մասի Էին ն 4,րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2րդ մասի 7-րդ ն 8րդ կետերով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:
(-.)
Դատարանն ամբաստանյալ Մ.Բարբայանի պատասխանատվությունը ն
պատիժը մեղմացնող հանգամանքներ չի արձանագրում, իսկ որպես պատասխանատվությունը, ն պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում ՀՀ քրեական օրենսգիքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի Էին ն 4-րդ կետերով, ՀՀ քրեական 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 179:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 181:
9
օրենսգրքի 104րդ հոդվածի 2րդ մասի 7-րդ ն 8րդ կետերով նախատեսված հանցանքներն ալկոհոլի ազդեցության փակ կատարելը:
Հաշվի առնելով ամբաստանյալի պատասխանատվություն, ն պատիժը մեղմացնող հանգամանքների րացակայությունը,, պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը՝ Դատարանը հանգում է հեզության, որ նրա նկատմամբ պատիժ անհրաժեշտ է նշանակել ազատազրկման ձնով, որը նա պետք է կրի ն որի կիրառմամբ կապահովվեն նրան ուղղելու, նոր հանցանքի կատարումը կանխելու ն ստցիալական արդարությունը վերականգնելու ՀՀ քիեական օրենսգրքի 46-րդ հոդվածով նախատեսված պավժի նպատակները ն կպահպանվեն ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ ն 6-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, պատասխանատվության անհատականացման Օ ն պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների»:
13. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամիատրանյալ (...) Մնրտիչ Բարայանի կողմից ՀՀ քրեական օրենագրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հերապնդում խուսափելուքրեական պատասխանաւտվությունից ն պավժից:
Այդ առումով Առաջին ատյաւնի դատարանի հետնությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ավյան, դատարանի հետնությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու ն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերով ամբաարանյալներ Լնոն Մելքոնյանին ն Մկրտիչ Բարայանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չլինելու վերաբերյալ պաշվայանների փասվարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գնում, հետնարար չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտր բեկանելու համար (...)»»:
3.1. Անդրադառնալով պաշտպանների կողմից վերաքննիչ բողոքներում նշված՝ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժների
արդարացիության հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետնյալը. «/...) «Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 193194:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 146:
10
Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ամբապրանյալ (..) Մնրտիչ Բաբայանի նկատմամի պատիժ նշանակելիս պատժի փեսակը ն չափր որոշելիս, հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այլե նրա անձր:
(:-) Որպես ամբաստանյալ Մկրտիչ Բաբայանի պատասխանավտվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել հանցանքներն ալկոհոլի ազդեցություն տակ կատարելը, իսկ
պատաւսխաւնաւտվություն Օու պատիժը մեղմացնող հանգամանքներ չի արձանագրել, որպիսի պայմաններում եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալ Մկրտիչ Բարայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2րդ մասի Լին, րդ կերերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով ն 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքներ կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրաոմամը, պատիժ պետք է նշանակել ազատազրկում 21 (քասնմեկ)| տարի ժամկետով առանց գույքի բոնագրավման»»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյոք ամբաստանյալ Մ.Բաբայանի արարքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
15. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիփավորյալ հանցագործությանը»:
Վճռաբեկ դատարանն Ալիկ Մաթնոսյանի ն Ռաֆիկ Հարությունյանի գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(.) ՀՀ քրեական օրենսգրքի 37րդ հոդվածի րովանդակությունից հետնում է, որ հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ՝
1 հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից,
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 147:
11
2. գործողությունների համապեղությունը,
3. հանցակցության դիտավորյալ բնույթը:
Հանցակցության առաջին օրյեկտիվ հատկանիշր՝ հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու կամ մի քանի անձ: Հանցակիցներ կարող են լինե 3քրնական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղասնակ ֆիզիկական անձինք: Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը: Հանցակցության մյուս օբյեկտիվ հափտկանիշը` հանցակիցների գործունեության համապտեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց ն ուղղված են կոնկրետ, հանցանքի կատարմանը: Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, ն դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն Է ունենում ընդհանուր գործում: Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության, դիտավորյալ բնույթն է: ՀՀ քրեական օրենսգիքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրեր մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիվավորյալ հանցագործության կատարմանը: Հանցակցության նման բնորոշումը հարակ ընդգծում է, որ անձինք զործում են միայն դիտավորյալ մեղքով ն միայն դիտավորյալ հանցագործություններում (...):
ՀՀ քինական օրենսգիրքի 38-րդ հոդվածի (...) 2րդ մասր սահմանում է, որ կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն Օ`մասնակցլ է այ անձանց
(համակավզտարողների) հեվ. համատեղ (...): Եթե կատարողները երկու կամ ավելի անձիք են, ապա այդպիսի հանցակցությունը կոչվում է համակատարում, որի դեպքում հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է կատարի հանցագործության օրյեկտիվ կողմը: Համակապտարում նշանակում է, որ երկու կամ: ավելի անձինք անմիջականորեն կատարում են հանցագործության օրյեկտիվ կողմի»՛:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ալիկ Մաթնոսյանի ն Ռաֆիկ Հարւթյունյանի զործով 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-29-րդ կետերը:
12
16. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանրացնող հանգամանքներում՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարած սպանության համար:
Վճռաբեկ դատարանը Վալերի Բարայանի գործով որոշմամբ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 4Լրդ հոդվածի Լին մասի համաձայն՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակավզարողներ, ովքեր նախապես չեն պայմանաւվորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարովներ, ովքեր նախապես՝ մինչն հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու համար: Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երնում է, որ սպանությունը համարվում է մի խումը անձանց կողմից կատարված, երբ երկու ն ավելի անձինք, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու պրոցեսին՝ նրա նկատմամի բոնություն կիրառելով, ընդ որում պարվադիր չէ, որ մահ առաջացնող վնասվածքները պատճառված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից (օրինակ՝ մեկը հաղթահարում է վսսժողի դիմադրությունը` զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ մյուսը պատճառում է մահացու վնասվածքներ,
(.) ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն համարելով մի խումբ անձանց կողմից սպանություն կավարելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կերն րար էության տարբերություն չի դնում, թե խումբը սպանությունը կատարել է նախնական համաձայնությամը,։` թե առանց նախնական համաձայնությաւն:
Ինչպես առանց նախնական համաձայնության, այնպես էլ նախնական համաձայնությամբ խմիի կողմից սպանություն կատարելու դեպքում պարտադիր պայման է երկու կամ ավելի կափարողների՝ համակատարողների առկայությունը,
13
որոնցից յուրաքանչյուրը պերք է անմիջականորեն՝ լրիվ կամ մասամի կատարի հանցագործության օրյենկտիվ կողմին բնորոշ գործողություններ:
Սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանության պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամի, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմի՝ ներաոյալ տուժողի նկատմամբ ֆիզիկական բոնությունը, կատարվել է հանցակիցներից /ուրաքանչյուրի կողմից:
Փաստորեն, սպանության համատեղ կատարման տակ պետք է հասկանալ հանցակիցների փոխադարձ համաձայնությամբ հանցագործության օրյեկտիվ կողմի կատարումը: Ընդ որում, համատեղ կատարած ապանության դեպքում պարտադիր չէ, որ համակատարողները կապտաւրեն միննույն գոլծողությունները, երանց գործողությունները կարող են փարբեր լինել:
Ը.) Ելնպլով հանցանք համատեղ (կատարելու մասին ունեցած
պայմանավորվածությունից` հանցակիցների միջն կարող է կատարվել դերաբաշխում: Այս դեպքում հանցակցի կողմից կատարվող գործողությունների ծավալր կարող է էապես վարբերվել հանցակազմի օբյեկտիվ կողմր կազմող մյուս հանցակցի գործողություններից, սակայն համակատարողների ունեցած մասնակցության աարիճանն արարքի որակման համար նշեւնակություն չունի: Եթե խմբակային սպանության օբյեկտիվ կողմի կատարման դեպքում
համակատարողների միջն կարող է դերաբաշխում կատարվել, ապա այդ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հետ. կապված նույնը լինել չի կարող, քանի որ հանցակիցներից յուրաքանչյուրը գիվակցում ն խմբի այլ անդամի կամ անդամների հետ համատեղ իրականացնում է հանրորեն վտանգսւվոր արարքը:
(..) Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիքի 104րդ հոդվածի 2րդ մասի 7րդ կետով նախատեսված հանցակազմի համար պարվփադիր է ինչպես հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը` երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, այնպես էլ
14
հանցակազմի սուրյեկտիվ կողմի հատկանիշի առկայությունը` սպանությունը միասին կատարելու հանցակիցների գիտակցումը»:
17. Սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Բաբայանի մեղքը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերով նախատեսված արարքում հաստատված է, ն այդ մասով բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են, մասնավորապես, Մկրտիչ Բաբայանի ն Լնոն Մելքոնյանի, որպես կասկածյալ ն որպես մեղադրյալ տված ցուցմունքներով, տուժողի իրավահաջորդ Ազատ Մարտիրոսյանի, տուժողի ներկայացուցիչ Էդիկ Մելքոնյանի, վկաներ Աննա Ոսկանյանի, Նոնա Թամրազյանի, Սեյրան Գնորգյանի, Իշխան Վարոսյան, Մարիամ Դավթյանի, Արտյոմ Կիրակոսյանի, Հովհաննես Սնլիկյանի, Վահե Աղանիկյանի,, Արտաշես Հարությունյանի, Վահե Մարգսյաան, Գեղամ Դավթյանի, Արմենակ Համբարձումյանի, Աշոտ Միասնիկի Ղազարյանի, Հարություն Չեգելեզյանի, Արամ Վարդանյան, Աշոտ Գուրգենի Ղազարյանի, Արթուն Վարդանյանի,
դատաձգաբանական փորձաքննության թիվ 9369615,։ դատագենետիկական փորձաքննության թիվ 200 ն թիվ 201, դատաբժշկական փորձաքննության թիվ 1406, դատատեսաձայնագրաին նե դատադիմանկարային փորձաքննութան թիվ 03381606, դատակենսաբանական փորձաքննության թիվ 502
եզրակացություններով, տուժող Ավետիք Ազատի Մարտիրոսյանի դիակի զննության արձանագրությունով, դեպքի վայրի` Երնան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանի զննության արձանագրությունով, նույն բենզալցակայանին պատկանող` տեսանկարահանող համակարգերի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21ի ժամը 04:00-ից 05:00ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունով, նույն բենզալցակայանից առգրավված «Ֆիլա» ապրանքանիշի սպորտային բաճկոնի զննության արձանագրությունով, նույն բենզալցակայանի ն դրա հարակից տարածքի զննության արձանագրությունով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից առգրավված տուժող Ց Տես Վճռաբեկ դատարանի՝ Վալերի Բարայանի գործով 2009 թվականի օգոստոսի 2-ի թիվ ԵՔՐԴ/0512/01/08 որոշման 9-11-րդ կետերը:
15
Ա.Մարտիրոսյանի հագուստների զննության արձանագրությամբ, Երնան քաղաքի Գայի պողոտայի 37րդ շենքի 6րդ բնակարանի խուզարկության
արձանագրությունով, մեղադրյալ Լնոն Մելքոնյանի մասնակցությամբ կատարված՝ Երնան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայան ն դրա հարակից «տարածքի զննության արձանագրությունով ն զննության տեսաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակով, մեղադրյալ Մկրտիչ Բաբայանի մասնակցությամբ կատարված Երնան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայան ն դրա հարակից «տարածքի զննության արձանագրությունով ն զննության տեսաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակով, «Ալեքս Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող` Երնան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Գայի պողոտա 16-րդ հասցեում գործող «Երնան Սիթի» սուպերմարկետի դեղատանն առկա տեսախցիկի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակի զննությունով::
18. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում նշված փաստարկին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 15-16-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ արարքը որպես խմբի կողմից կատարված սպանություն որակելու համար, ամեննին պարտադիր չէ, որպեսզի տուժողի մահը վրա հասնի համակատարողներից յուրաքանչյուրի կողմից հասցված վնասվածքների արդյունքում, այլ բավարար է արձանագրել, որ նրանցից յուրաքանչյուրը կատարել է տուժողին կյանքից զրկելու օբյեկտիվ կողմը կազմող որոշակի գործողություն՝ այն գիտակցմամբ, որ գործում է խմբի մյուս անդամի հետ համատեղ, նրանց գործողությունները համաձայնեցված են ն ուղղված միննույն հանցավոր հետնանքին, նախատեսում է այդ հետնանքի վրա հասնելը, ցանկանում այն կամ գիտակցաբար թույլ տալիս: Սուն գործով Մ.Բաբայանը, թեն անմիջականորեն տուժողին մահ առաջացնող վնասվածքներ չի պատճառել, սակայն իր գործողություններով նպաստել է Լ.Մելքոնյանի կողմից այդպիսիք կատարելուն, մասնավորապես՝ քաշքշել է տուժողի զգեստից, փակել է բերանը ն կրակայրիչ ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ն դեմքին՝ այդպիսով կոտրելով վերջինիս դիմադրությոնը ն զրկելով նրան 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 179-192
16
պաշտպանվելու հնարավորությունից, իսկ Լ.Մելքոնյանը, նշված գործողություններին զուգահեռ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Մարտիրոսյանի ձախ ձեռքի ն որովայնի շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում տուժողը մահացել է:
19. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն «մ. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել ն որպես ապացույց օգտագործվել այն նյութերվ, որոնք ձեռք են բերվել՝
(-.)
5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.
(.-.):
2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսնորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների ն ազատությունների կամ քրեական դավաւվարության ակզրունքների խախվմամի»:
Ապացույցների թույլատրելիութան հարցին Վճռաբեկ դատարանն
անդրադարձել է Արմեն Սարգսյանի գործով որոշմամբը, այնուհետն ներկայացված իրավական դիրքորոշումները զարգացնելով` Սարիբեկ Հարությունյանի գործով որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(.) /Ա/պացույցների ձեռքբերման գործընթացում էական չեն կարող համարվել քննչական կամ այլ դատաւվարական գործողության կատարման կարգի այն խայխատումները, որոնցով չեն սահմանավաւկվել դամաւվարության մասնակիցների օրենքով երաշխավորված իրավունքները կամ այդ իրավունքներից նրանք չեն զրկվել, ինչպես նան այն խախտումները, որոնք արացված փաասրական տվյալների հավասատիությաւն վրա չեն ազդել կամ չէին կարող ազդել: Այլ խոսքով քննչական կամ այլ դատավարական գործողություննների կատարման ժամանակ թույլ տրված քրեադատավարական օրենսդրության խախպումները պետք է գնահատվեն ելնելով դրանց բնույթից, օ Տեխ, տաքդչ ոամռոմ, Վճոաբեկ դատարանի՝ Արմեն Սարգսյանի զործով 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշումը:
17
ծանրություւվից ն վերոնշյալ գործողությունների արդյունքում արացված ապացուցողական նյութի որակի ն հավաարիության վրա դրանց ազդեցության աստիճանից: Վճռարեկ դատարանը գտնում է, որ ապացույցն անթույլատրելի ճանաչելը որպես իրավական հետնանք, պետք Լէ տեղի ունենա միայն քրեադատավարական օրենսդրության էական խախտման առկայության պարագայում: Հակառակ դեպքում ապացույցների թույլատրելիության հարցին կցուցաբերվի ձեական մոտեցում, ինչն էլ կհանգեցնի ապացուցողական նյութի անտեղի կորսվփ»":
19.1. Անդրադառնալով Մ.Բաբայանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը քրեադատավարական օրենսդրության էական խախտմամբ ձեռք բերված լինելու վերաբերյալ բողոքաբերի պնդումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ. գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ Մ.Բաբայանը ձերբակալվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19.40-ին, իսկ նրա՝ որպես կասկածյալ հարցաքննությունը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00.55-ին, ն ավարտվել 04.40-ին: 2015 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ից 23.50-ն ընկած ժամանակահատվածում, հարցաքննվել է կասկածյալ Լ.Մելքոնյանը, իսկ 2355ից սկսած կատարվել են այ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ կայացվել են մի շարք փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներ, որոնց ծանոթացվել է կասկածյալ ԼՄելքոնյանը, ինչպես նան Մ.Բաբայանը ծանոթացվել է որպես կասկածյալ իր իրավունքներին ն հայտնել, որ չի ցանկանում պաշտպան ունենալ:
Վերոգրյալ փաստական հանգամանքների համատեքստում, հիմք ընդունելով սույն որոշման 19-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում թույլ չի տրվել քրեադատավարական օրենսդրության այնպիսի էական խախտում, որը կհանգեցնի ձեռք բերված ապացույցի անթույլատրելիության, հետնաբար վերոնշյալի կապակցությամբ բողոքաբերի փաստարկներն անհիմն են:
19.2. Ինչ վերաբերում է սույն որոշման 6.1րդ կետում մեջբերված՝ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանների կողմից ողջամիտ "Տես Վճռաբեկ դատարանի՝ Սարիբեկ Հարությունյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ0189/01/12 որոշման 20-րդ կետը:
ռ Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 157-183:
18
ժամկետի խախտում թույլ տալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով քննվող գործի ծավալը, բնույթն ու բարդությունը, հանցակիցների կողմից կատարված լինելու հանգամանքը, ինչպես նան գործի քննության ընդհանուր տնողությունը, արձանագրում է, որ դրանք բավարար չափով հիմնավորված չեն:
20. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մ.Բաբայանի արարքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8րդ կետերով նախատեսված հանցագործութան հատկանիշների առկայության վերաբերյալ՝։ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:
2. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդարության ն ապատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված ն պատճառաբանվա՛ծ են արդյոք 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1Լին, 4րդ կետերով ն 235րդ հոդվածի 1ին մասով Մ.Բաբայանիի՝ սկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
22. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամի կիրաովող պատիժը ն քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապավփասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ն բավարար լինեն նրան ուղղելու ն նոր հանցագործությունները կանխելու համար»:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պառղրժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նան կանխել հանցագործությունները»:
Նշված օրենսգրքի 61րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամը նշանակվում է արդարացի պատիժ, որը 5 Տե՛ս սույն որոշման 12-13-րդ կետերը:
19
որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»:
23 Մեջբերված նորմերի վերլուծութիանը Վճռաբեկ դատարանն
անդրադարձել է Դավիթ Հովհաննիսյանի գործով որոշմամբ` արձանագրելով հետնյալը. «(..) Պատիժ նշանակելու արդարության սկզբունքը դրսնորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով: ՀՀ քրնական օրենսգրքի 6Էրդ հոդվածի Լին մասր սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամը նշանակվում է արդարացի պատիժ: Նույն հոդվածի Յրդ մասի համաձայն՝ պատժի փեսակը ն չափր որոշվում է հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով ն բնույթով, հանցավորի անձր ըբնութագիող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնաւհատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող րոլոր փվյալները ե քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պազմփժ, որն անհրաժեշտ է ն բավարար այդ անձին ուղղելու ն նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար»":
24. Մեղքն ընդունելու ն խոստովանական ցուցմունքներ տալու հանգամանքի նշանակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սերոր Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ, ըստ որի՝ «(.) Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, թն ամրաստաւնյալ Ս.Սարգսյեւնի կողմից մեղքն ընդունելը ն կատարածի համար զղջալը չի կարող դիվվել որպես նրա պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք (-)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղքն ընդունելը կամ չընդունելն անձի սուրյեկտիվ իրավունքն է, որը նախատեսված ն երաշխավորված Լ ՀՀ Սահմանադրության 2Լրդ ն 22-րդ հոդվածներով: Հեփնարար, մեղքը չընդունելը չի կարող պատիժ նշանակելիս հաշվի առնվել ն հակառակը՝ մեղքն ընդունելը ն կատարա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԵԱՆԴ/0046/01/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
