Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Խալաֆյան — ԵԴ/0470/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Խալաֆյան — ԵԴ/0470/01/21

Վճռաբեկ դատարանԵԴ/0470/01/2125 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 131. Մարդուն առևանգելը · Հոդված 191. Մարդուն առևանգելը · Հոդված 381. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ. 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 176-րդ հոդվածի Լին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 138- րդ հոդվածի 1ին մասով ն 34139-րղ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 14127820 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա որոշմամբ | ճանաչվել է տուժող: 2020 թվականի դեկտեմ

Ամբողջ Տեքստ

ԵՂ/0470/01/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր Վ.Միսակյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Մ.Հարությունյան

դատավորներ՝ Ա.Նիկողոսյան

Ա.Դանիելյան

25 հոկտեմբերի 2024 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գոռ Արամի Խալաֆյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ պաշտպան Պ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

2

Վարույթի դատավարական նախապատմությունը․

1. 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 176-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 138- րդ հոդվածի 1-ին մասով և 34-139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 14127820 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` նույն օրվա որոշմամբ

ճանաչվել է տուժող։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին Գոռ Արամի Խալաֆյանը ձերբակալվել է։ Նախաքննության մարմնի` 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Գոռ Խալաֆյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 1-ին մասով և 34-139-րդ հոդվածի 1-ին մասով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Գ.Խալաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

2. 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 50150521 քրեական գործը, որը 2021 թվականի փետրվարի 2-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Նույն օրը որոշում է կայացվել թիվ 50150521 և 14127820 քրեական գործերը միացնելու, և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին։ Նախաքննության մարմնի` 2021 թվականի հունվարի 19-ի որոշմամբ Արթուր Գալստյանը ճանաչվել է տուժող։

3

2021 թվականի ապրիլի 9-ին Գ.Խալաֆյանին առաջադրած մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (երկու դրվագով), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 138-րդ հոդվածի 1-ին մասով, 34-139-րդ հոդվածի 1-ին մասով։

2021 թվականի ապրիլի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռով Գոռ Խալաֆյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Գոռ Խալաֆյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (երկու դրվագով) և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքները վերաորակվել են, և նա մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 253-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով) և 191-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման մեջ։

Գ.Խալաֆյանի նկատմամբ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1- ին մասով (երկու դրվագով), յուրաքանչյուր արարքի համար պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Գ.Խալաֆյանի նկատմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված

4

4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը գումարվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագներով նշանակված պատիժներից յուրաքանչյուրից 6 (վեց)-ական ամիսը, 191-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից՝ 1 (մեկ) տարին և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից՝ 2 (երկու) տարին, ու Գ.Խալաֆյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով։ Գ.Խալաֆյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց

կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

4. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Դ.Բաղդասարյանի և ամբաստանյալ Գ.Խալաֆյանի պաշտպան Պ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ բողոքները մասնակիորեն բավարարել է. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճիռը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (երկու դրվագով) մեղսագրված արարքները վերաորակելու, ինչպես նաև Հ նախկին քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով առանձին դրվագներով մեղավոր ճանաչելու մասով, բեկանել է։ Գ.Խալաֆյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (երկու դրվագով) և նրա նկատմամբ յուրաքանչյուր արարքի համար պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ երկու դրվագներով նշանակված պատիժներից յուրաքանչյուրից՝ մեկական տարի ազատազրկումը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի

5

191-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում պատժից՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Գ.Խալաֆյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով։ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Պ.Սաֆարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը սխալ է գնահատել գործում աոկա ապացույցները, հիմնվել է անարժանահավատ ապացույցների վրա և կայացրել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված մեղադրական դատավճիռ։

Մասնավորապես, բողոք բերած անձն ընդգծել է, որ Գ.Խալաֆյանի արարքում բացակայում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը, և վերջինս նշված մեղադրանքով ենթակա է արդարացման։ Այսպես՝ տուժող Ա.Գալստյանը Երևան տեղափոխվելու ընթացքում բազմիցս հնարավորություն է ունեցել հեռանալու, սակայն շարունակել է մնալ ամբաստանյալի հետ։ Բողոքաբերն ընդգծել է, որ տուժողն իր ցուցմունքներում նշել է, որ ամբաստանյալը մի քանի անգամ իրեն մենակ է թողել մեքենայի մեջ և հեռացել, սակայն ինքը նստել և սպասել է նրան։ Բողոքաբերի պնդմամբ` իր կյանքի համար իրական վտանգ զգացող անձը չէր կարող նման կերպ վարվել, այն էլ այն հիմնավորմամբ, որ դրսում ցուրտ է եղել, հետևաբար, տուժող Ա.Գալստյանն ազատ է եղել իր գործողությունների մեջ և հանգիստ կարող էր հեռանալ, սակայն չի ցանկացել։ Ավելին, եթե անգամ Գ.Խալաֆյանը տուժողի կամքին հակառակ նրան տեղափոխել է այլ վայր, այնուամենայնիվ, առևանգման հանցակազմի պարտադիր

պայման հանդիսացող՝ անձին այդ վայրում պահելու հանգամանքը գործով ձեռք բերված ապացույցներով հերքվում է։

Բողոք բերած անձի կարծիքով բացակայում է նաև անձին այլ վայրում պահելու ամբաստանյալի դիտավորությունը, քանի որ Ա.Գալստյանին պահելուն ուղղված որևէ գործողություն Գ.Խալաֆյանը չի կատարել, ավելին` Ա.Գալստյանի ցուցմունքներն ուղղակիորեն վկայում են, որ նա իմացել է, որ ամբաստանյալը նրան վերադարձնելու է Սևան քաղաքի իր բնակարան, որպիսի հանգամանքը հաստատվում է նաև վկա Հարություն Քոսակյանի ցուցմունքով։

6.1. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Գ.Խալաֆյանին կողոպուտի հանցակազմով մեղադրանքի առաջադրումն իրավաչափ չէ, քանի որ վերջինս չի ունեցել շահադիտական դրդումներ, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ տուժող Ա.Գալստյանի գույքի գտնվելու վայրի մասին հենց ամբաստանյալն է տեղեկացրել վերջինիս և նրա ընկերներին։

Բողոք բերած անձի պնդմամբ՝ Գ.Խալաֆյանն անմեղ է նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով, քանի որ սեքսուալ բնույթի գործողությունների վերաբերյալ մեղադրանքի հիմքում դրվել են բացառապես տուժողի ցուցմունքները, որոնք չեն համակցվում այլ ապացույցների հետ։ Ավելին, դրանք հերքվում են փորձագետի թիվ 1761 եզրակացությամբ, ըստ որի՝ [անընթեռնելի]

Ինչ վերաբերում է [անընթեռնելի] հափշտակություն կատարելուն, բողոքի հեղինակի կարծիքով, այն ևս չի հաստատվում, քանի որ տվյալ փաստը հաստատող միակ ապացույցը՝ տուժող [անընթեռնելի] ցուցմունքներն են։

6.2. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` երկու դրվագով, մեղսագրվող արարքները վերաորակելու մասով, թույլ է տրվել դատական

7

սխալ, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածով կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության կամ դա գործադրելու սպառնալիքով արարքի կատարումը չի սահմանվել որպես կողոպուտի որակյալ հատկանիշ, ուստի ըստ բողոքաբերի` նոր կարգավորումը Գ.Խալաֆյանի վիճակը բարելավող է։

6.3. Միևնույն ժամանակ, բողոքաբերը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է Մարի Դալիա Վան-Մարկ-Իսկենդերյանին հարցման ենթարկելու մասին արձանագրությունը, որով վերջինս հայտնել է, որ տուժող Ա.Գալստյանին պատկանող հեռախոսը գտնվում է իր մոտ և կարող է այն ներկայացնել դատարանին։ 1

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ արդարացնել Գ.Խալաֆյանին իրեն մեղսագրվող արարքներում և ճանաչել ու հռչակել նրա անմեղությանը, կամ վարույթն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության սահմանները:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

8. Նախաքննության մարմնի կողմից Գոռ Խալաֆյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «[Ն]ա 2020 թվականի դեկտեմբերի 18- ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արթուր Հենրիկի Գալստյանի հրավերով այցելել է վերջինիս պատկանող Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Րաֆֆու 46 հասցեում գտնվող տուն՝ մասնակցելու վերջինիս տատիկի հոգեհացի արարողությանը, որի ընթացքում երկուսով ընթրել և ալկոհոլ են օգտագործել: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արթուր Գալստյանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով աջ և ձախ ակնակապճային շրջանների, աջ բազկի շրջանների, կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսի շրջանների, կրծքավանդակի հետին մակերեսի շրջանների,

8

գոտկային շրջանների տարածուն արյունազեղումների ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, Արթուր Գալստյանից բացահայտ հափշտակել է նրան պատկանող զգալի չափերի՝ ընդհանուր 492.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը` ձեռքից բացահայտ հափշտակել է «Iphone» տեսակի 300.000 ՀՀ դրամ արժողության բջջային հեռախոսը, իսկ տանից՝ 180.000 ՀՀ դրամ արժողության «HP» տեսակի «Casablanca H510» մոդելի դյուրակիր համակարգիչը, 2.000 ՀՀ դրամ արժողության «SanDisk» տեսակի և 4.000 ՀՀ դրամ արժողության «DIGIRICH» տեսակի հիշողության կրիչները և 6.000 ՀՀ դրամ արժողության «BLUE SEDUCTION» տեսակի օծանելիքը, որոնք տեղափոխել և պահել է իրեն պատկանող, Արթուր Գալստյանի տան մոտ կայանված «Daewoo Nexia» մակնիշի 35UA806 համարանիշի ավտոմեքենայում, որտեղից էլ դրանք նույն օրը՝ բացի բջջային հեռախոսից, հայտնաբերվել և վերցվել են Արթուր Գալստյանի ընկերների կողմից: Այսինքն, [Գոռ Խալաֆյանին] մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Բացի այդ, Գոռ Խալաֆյանը, նույն օրը, բացահայտ հափշտակություն կատարելուց անմիջապես հետո, Արթուր Գալստյանին առևանգելու դիտավորությամբ, ժամը 21:30-ի սահմաններում, վերջինիս կամքը բացահայտորեն ճնշելով և նրա կողմից դիմադրությունը բռնության եղանակով հաղթահարելով, ոտքերով և ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, քաշելով և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու՝ կոկորդը կտրելու, սպանելու սպառնալիքներով՝ նստեցրել է վերջինիս պատկանող «Նիսան Իքսթրեյլ» մակնիշի «35 GA 381» համարանիշի ավտոմեքենան, որից հետո բացահայտ առևանգելով նրան տեղափոխել է Երևան քաղաք:

Այսինքն, Գոռ Խալաֆյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Այնուհետև, Երևան ուղևորվելու ճանապարհին, Գոռ Խալաֆյանն իր բջջային հեռախոսով համացանցի միջոցով տեսնելով

9

Այսինքն, Գոռ Խալաֆյանին մեղսագրվում են հանրորեն վտանգավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 34-139-րդ հոդվածի 1-ին մասով: Չկարողանալով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել

10

Այսինքն, Գոռ Խալաֆյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ,

փախուստի դիմելուց հետո, ժամը 22-ի

սահմաններում, Գոռ Խալաֆյանը գտնվելով նրա բնակարանում, հյուրասենյակում առկա սեղանի վրայից գաղտնի հափշտակել է

պատկանող

զգալի չափերով՝ 75.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո Արթուր Գալստյանի հետ նրա մեքենայով վերադարձել է Սևան քաղաք»:

9. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռի համաձայն՝ «(…) Տուժող Արթուր Գալստյանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ վերջինիս զգալի չափերի գույքի բացահայտ հափշտակելու, դրանից հետո նրա դիմադրությունը բռնությամբ հաղթահարելու եղանակով բացահայտ առևանգելու համար 18.04.2003թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանքներով նկարագրված արարքները Գոռ Խալաֆյանի կողմից մեղավորությամբ կատարելը հիմնավորվում է տուժող Արթուր Գալստյանի, վկաներ Նարեկ Կիրակոսյանի, Հարություն Քոսակյանի, Արմեն Գալստյանի ցուցմունքներով, 25.12.2020թ. Երևան քաղաքի Փափազյան 21/1 հասցեի

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 110-117։

11

հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննության, բջջային հեռախոսահամարների վերծանումների զննության, 23.12.2020թ. դեպքի վայրի` տուժող Ա.Գալստյանին պատկանող Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Րաֆֆու 46-րդ տան զննության, 26.12.2020թ. իրեր և առարկաներ զննելու և վերցնելու մասին արձանագրություններով, Արթուր Գալստյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության թիվ 299 եզրակացությունով, 11.01.2021թ. թիվ 02-ԱՊ-20 դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունով, դեպքի վայրի զննությամբ վերցված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների 26.12.2020թ. և 05.02.2021թ. կատարված զննության արձանագրություններով (որոնցում արձանագրվել են Գոռ Խալաֆյանի կողմից Ա.Գալստյանին պատկանող իրերը միայնակ իր ավտոմեքենան տեղափոխելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու, քաշելու և մեքենան նստեցնելու գործողությունները), իրեղեն ապացույց ճանաչված դեպքի վայրից վերցված «HP» տեսակի «Casablanca H510» մոդելի դյուրակիր համակարգչի, «SanDisk» տեսակի և «DIGIRICH» տեսակի հիշողության կրիչների, «BLUE SEDUCTION» տեսակի օծանելիքի, 09.04.2021թ. այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Երևան քաղաքի Փափազյան 21/1 շենքի հարակից տարածքների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող թվով 1 հատ լազերային սկավառակի, Գեղարքունիքի մարզի Րաֆֆու փողոցի 46-րդ տան տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող թվով 2 հատ լազերային սկավառակների, «Վիվասել-ՄՏՍ» ՓԲ ընկերությունից ստացված բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող թվով 2 հատ լազերային սկավառակների, «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությունից ստացված բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող թվով 2 հատ լազերային սկավառակների, «Յուքոմ» ՓԲ ընկերությունից ստացված բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող թվով 1 հատ լազերային սկավառակի առկայությամբ:

(...)

այդ ժամանակ հանկարծակի ծագած

դիտավորությամբ բռնությամբ զուգորդված գործողություններով նրա ձեռքից

12

բացահայտ 15.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը հափշտակելու, 18.04.2003թ ընդունված ՀՀ

քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-139- րդ հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանքներով նկարագրված արարքները Գոռ Խալաֆյանի կողմից մեղավորությամբ կատարելը հիմնավորվում է տուժող

վկա Ասյա Շարոյանի ցուցմունքներով, ինչպես նշված

մեղադրանքների հանգամանքների վերաբերյալ տուժող Արթուր Գալստյանի ցուցմունքներով, դեպքի վայրի՝

զննության արձանագրությունով, 21.12.2020թ. անձին

լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին

հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննության արձանագրությունով, բջջային հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունով, տուժող

վերաբերյալ

դատաբժշկական փորձաքննության թիվ 1761, դատակենսաբանական

փորձաքննության թիվ 162 եզրակացություններով, իրեղեն ապացույց ճանաչված դեպքի վայրից վերցված

Գոռ Խալաֆյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և

վերցված «Ալկատել» մոդելի 355131105613172 և 355131105613198 գործարանային համարի բջջային հեռախոսի առկայությամբ, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Երևան քաղաքի

հարակից տարածքների

տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող թվով 1 հատ լազերային սկավառակի, «Վիվասել-ՄՏՍ» ՓԲ ընկերությունից ստացված բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող թվով 2 հատ լազերային սկավառակների, «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությունից ստացված բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող թվով 2 հատ լազերային

սկավառակների, «Յուքոմ» ΦΕ ընկերությունից ստացված բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող թվով 1 հատ լազերային սկավառակի առկայությամբ:

(...)

4.6. Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Գ.Խալաֆյանին

մեղսագրված ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 176-րդ հոդվածի 2- րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ) և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով արարքներին, արձանագրում է.

t

- ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը պատիժ է նախատեսում կողոպուտի ուրիշի գույքի բացահայտ հափշտակության համար, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Քննարկվող հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության

հանցագործությունների շարքին և դրա կատարման համար որպես պատիժ սահմանված է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում: Նշված հոդվածը համապատասխանում է 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածին, քանի որ Օրենսդիրը գործող քրեական օրենսգրքով չի սահմանել կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կողոպուտ կատարելը որպես հանցագործության որակյալ հատկանիշ:

ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը պատիժ է նախատեսում խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Քննարկվող հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին և դրա կատարման համար որպես պատիժ սահմանված է մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում: Նշված հոդվածը համապատասխանում է 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածին, քանի որ Օրենսդիրը տվյալ հանցավոր արարքը կատարելու համար ևս գործող քրեական

14

օրենսգրքով չի սահմանել կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով այդ գործողությունը կատարելը, որպես հանցագործության որակյալ հատկանիշ:

(...)

(…) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Խալաֆյանի՝ դատավճռի 4.6. կետով նշված արարքները ենթակա են որակման համապատասխանաբար որպես՝

- կողոպուտ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով), և

- մարդուն առևանգել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով: (...) Անդրադառնալով ամբաստանյալ Գ.Խալաֆյանին մեղսագրված ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով և 138- րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների որակման հարցին՝ Դատարանն արձանագրում է՝

(...)

[Ա]մբաստանյալ Գոռ Խալաֆյանին՝ ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-198-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, իսկ ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Դատարանն արձանագրում է, որ հիշյալ հոդվածներում չեն կատարվել այնպիսի փոփոխություններ, որոնք վերացնում են արարքի հանցավորությունը կամ մեղմացնում են պատիժը, հետևաբար՝ նոր քրեական օրենքին հետադարձ ուժ տալու և արարքները վերաորակելու հիմքերը բացակայում են» 2:

10. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանում` դատաքննությամբ հետազոտված ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցության մեջ գնահատելու արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա են 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 119-145։

15

վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որոնք բավարար են հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու ամբաստանյալի կողմից 18.04.2003թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 2 դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարելու հանգամանքը, (...): Տվյալ դեպքում, անմեղության կանխավարկածը հաղթահարված է, իսկ հակառակի

հավանականությունը ողջամիտ չէ։ Այսուհանդերձ, հարկ է նշել, որ եթե նույնիսկ դիտարկենք, որ ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ հետևությունները կարող են առաջացնել որոշակի կասկած, ապա դրանց աստիճանն աննշան է, խիստ ցածր և էության մեջ փարատվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով։

(...)

Ամբողջացնելով վերոգրյալը, Առաջին ատյանի դատարանում

դատաքննությամբ հետազոտված ապացույցներն համակցության մեջ գնահատելու արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքում վերը նշված փաստարկները տվյալ պարագայում անհիմն են և չեն բխում դատաքննությամբ հետազոտված ապացույցներից և վերաբերելի իրավակարգավորումներից:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է պատասխանել նաև այն հարցին, թե հիմնավո՞ր է արդյոք Գոռ Արամի Խալաֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի (18.04.2003թ. ընդունված) 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 2 դրվագով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքները համապատասխանաբար վերաորակելու և ՀՀ քրեական օրենսգրքի (05.05.2021թ. ընդունված) 253-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) մեղավոր ճանաչելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի (18.04.2003թ. ընդունված) 34-139-րդ հոդվածի 1- ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին չհամապատասխանեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները:

16

(...)

2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքով, անկախ այն հանգամանքից, թե դրսևորված բռնության բնույթը և վտանգավորությունն ինչպիսին է, այն կյանքի կամ առողջության համար վտանգավոր է, թե ոչ, ցանկացած բռնության կամ դրա սպառնալիքի արդյունքում կատարված հափշտակությունը պետք է որակել որպես ավազակություն։ Նախկին քրեական օրենսգրքի հոդված 176- րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որպես կողոպուտի ծանրացնող հանգամանք նախատեսում էր «զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»։ Նոր ձևակերպմամբ՝ այս ծանրացնող հանգամանքը նախատեսված չէ և նման դեպքում

համապատասխան արարքը համապատասխանում է ավազակության

հանցակազմին։

(...)

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի (18.04.2003թ. ընդունված) 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ամբաստանյալին մեղսագրված արարքը վերաորակելով և վերջինիս մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի (05.05.2021թ. ընդունված) 253-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) դատարանը թույլ է տվել դատական սխալ, նյութական իրավունքի խախտում, քանի որ տվյալ դեպքում կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի (05.05.2021թ. ընդունված) 252-րդ հոդվածի 1-ին մասին (2 դրվագ): Հաշվի առնելով, որ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով, իսկ 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով, այսինքն քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակը տվյալ դեպքում վատթարանում է, հետևաբար նշված հոդվածով 2022 թվականի հուլիսի 1- ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ չունի: (...)

Անդրադառնալով ամբաստանյալին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի (18.04.2003թ. ընդունված) 34-139-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին

մասով կատարած արարքներին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս մասով ՀՀ քրեական օրենսգրքին պետք է տալ հետադարձ ուժ, հաշվի առնելով, որ ամբաստանյալի վիճակը բարելավվում է, նոր իրավակարգավորմամբ միավորվել են բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հանցակազմերը։ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին այս մասով պետք է տրվի հետադարձ ուժ և անհրաժեշտ է ամբաստանյալի կողմից կատարած արարքները համապատասխանեցնել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին: Այսինքն տվյալ դեպքում ամբաստանյալի կատարած արարքները պետք է որակել 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեկ դրվագով:

Այս մասով Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ իր համաձայնությունն է հայտնում պաշտպանի վերաքննիչ բողոքում այս մասով բերված փաստարկներին (մանրամասն տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը):

Տվյալ դեպքում հարկ է նշել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանցագործությունների համակցությունը բացակայում է նաև երկընտրելի օբյեկտիվ կողմ ունեցող հանցակազմերի իրականացման այն դեպքում, երբ միևնույն անձը միասնական դիտավորությամբ կատարում է այդ հանցակազմի օբյեկտիվ կողմի մեջ մտնող մեկից ավելի արարքներ։

(...)

Գոռ Արամի Խալաֆյանի կատարած արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի (18.04.2003թ. ընդունված) 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին, ՀՀ քրեական օրենսգրքի (01.06.2022թ. ուժի մեջ մտած) 191-րդ հոդվածի 1-ին մասին, մեկ դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի (01.06.2022թ. ուժի մեջ մտած) 198-րդ հոդվածի 1-ին մասին: Հետևաբար Գոռ Արամի Խալաֆյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի (18.04.2003թ. ընդունված) 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի (01.06.2022թ. ուժի մեջ մտած) 198-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և հանցանքների համակցությամբ պատիժները գումարել այդ թվում՝

18

Առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի (05.05.2021թ. ընդունված) 191-րդ հոդվածով նշանակված պատիժը (…)»։

11. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ Մարի Դալիա

Վան-Մարկ-Իսկենդերյանին հարցման ենթարկելու մասին արձանագրության համաձայն՝ վերջինս հայտնել է, որ Գ.Խալաֆյանը տուժող Ա.Գալստյանին պատկանող «Այֆոն» հեռախոսը չի գողացել, այն գտել են իր տանը, որտեղ էլ տեղի է ունեցել վիճաբանությունը։ Ինքն այդ հեռախոսը շատ լավ ճանաչում է, քանի որ անձամբ իր ֆինանսական միջոցներով է գնել տուժող Ա.Գալստյանի համար, ով իր գործընկերն է։ Մ.Իսկենդերյանը նշել է, որ այս պահին հեռախոսը գտնվում է իր մոտ, կարող է այն ներկայացնել դատարանին և հնարավորության դեպքում այդ մասով տալ ցուցմունքներ։ Մ.Իսկենդերյանը հայտնել է նաև, որ տուժող Ա.Գալստյանը թշնամական հարաբերություններ ունի Գ.Խալաֆյանի հետ և հեռախոսի հայտնաբերումից հետո հրաժարվել է այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին, միևնույն ժամանակ, սպառնալիքներ է հնչեցրել իր և իր ընտանիքի հասցեին՝ ճշմարտությունն ասելու դեպքում։

Արձանագրությանը կից ներկայացվել են նաև բջջային հեռախոսի լուսանկարները4։

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 89-114։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 26-31։

19

Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ.Խալաֆյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները։

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. պատճառաբանված են արդյո՞ք Գ.Խալաֆյանի արարքում առևանգման հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (…)»:

Վճռաբեկ դատարանը, վերլուծության ենթարկելով վերոնշյալ նորմը, արձանագրել է հետևյալը. «Մարդուն առևանգելն ազատության դեմ ուղղված հանցագործություններից է։ Տվյալ հանցագործության հիմնական անմիջական օբյեկտն անձի անձնական, ֆիզիկական ազատությունն է։ Որպես լրացուցիչ օբյեկտ հանդես է գալիս մարդու կյանքը, առողջությունը և այլն:

Մարդուն առևանգելու հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է անձին իր կամքին հակառակ կամ առանց իր կամքը հաշվի առնելու գաղտնի կամ բացահայտ բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով, այլ վայր տեղափոխելով և այնտեղ պահելով: Եթե անձին իր կամքին հակառակ առևանգելու դեպքում տուժողի կամքը ճնշվում է բռնության կամ բռնության գործադրման

20

սպառնալիքի միջոցով, ապա առանց անձի կամքը հաշվի առնելու առևանգելու դեպքում տուժողի կամքը հաշվի չի առնվում և վերջինս առևանգվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Ընդհանուր առմամբ, հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունից հետևում է, որ անձը կարող է առևանգվել խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով:

(...)

Սուբյեկտիվ կողմից առևանգումը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ հանցավորը պետք է գիտակցի անձին առևանգելու հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկանա իր գործողություններով անձին իր գտնվելու վայրից խաբեությամբ, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով գաղտնի կամ բացահայտ տեղափոխել այլ վայր և այնտեղ պահել: Որպես հանցագործության սուբյեկտ կարող է հանդես գալ 14 տարին լրացած, մեղսունակ ֆիզիկական անձը»: Այսպիսով, առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն արտահայտվում է անձին իր բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով, այլ վայր տեղափոխելով և այնտեղ պահելով։ Սուբյեկտիվ կողմից առևանգումը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը ցանկանում է անձին իր գտնվելու վայրից տեղափոխել այլ վայր և այնտեղ պահել։ Ուստի, առևանգման ավարտված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ անձը տեղափոխվի և պահվի հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված վայրում:

14. ՀՀ գործող քրեական օրենսգրքի՝ 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները (...)»:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սուրեն Սարգսյանի և Հարություն Դանոյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0042/01/16 որոշման 13-13.2-րդ կետերը։

21

Մեջբերված իրավակարգավորման վերլուծությունից հետևում է, որ առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմը էական փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես, եթե նախկինում առևանգման եղանակները հստակ թվարկված էին հանցակազմի շրջանակում, ապա ներկայումս օրենսդիրը ձեռնպահ է մնացել հանցագործության եղանակների սպառիչ թվարկումից` ընդգծելով, որ առևանգումն առկա է, եթե այն կատարվել է անձի կամքին հակառակ (օրինակ՝ բռնությամբ, սպառնալիքով, շանտաժով և այլն) կամ նրա կամքն անտեսելով (օրինակ` խաբեությամբ, վստահությունը չարաշահելով և այլն) կամ անօգնական վիճակն օգտագործելով (այն անձի նկատմամբ կատարելը, որն իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակով պայմանավորված ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ կամ ղեկավարել իր արարքը կամ գիտակցել իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը, ինչպես նաև 12 տարին չլրացած անձի նկատմամբ)։ Այլ կերպ՝ առևանգման հանցակազմն առկա է միայն այն դեպքում, երբ անձին իր բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելը և այլ վայր տեղափոխելը վերջինիս ազատ կամաարտահայտության արդյունք չէ։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի համաձայն` ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի, որտեղ օգտագործված՝ «առևանգելը» եզրույթի բովանդակությունը բացահայտված չէր, առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է մարդուն այլ վայր տեղափոխելով, այսինքն` հանցակազմն ավարտված է համարվում տուժողին իր բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելու և այլ վայր տեղափոխելու պահից: Ընդ որում, որպես «այլ վայր» պետք է դիտարկել անձի` իր ազատ կամքով գտնվելու բնական միջավայրից տարբերվող ցանկացած այլ վայրը։ Այսպիսով, գործող իրավակարգավորումներից հետևում է, որ տուժողին հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված կոնկրետ վայր հասցնելը կամ չհասցնելը, այնտեղ պահելը, ինչպես նաև պահելու տևողությունը, որևէ ազդեցություն չունեն հանցագործության որակման վրա և դուրս են առևանգման ավարտված հանցակազմի շրջանակներից։

15. Սույն գործի փաստական տվյալներից հետևում է, որ Գ.Խալաֆյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է

22

առաջադրվել այն արարքի համար, որ նա, ունենալով տուժող Ա.Գալստյանին առևանգելու դիտավորություն, ոտքերով և ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, քաշելով և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու՝ կոկորդը կտրելու, սպանելու սպառնալիքներով, նստեցրել է տուժողին պատկանող «Նիսան Իքսթրեյլ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո բացահայտ առևանգելով` նրան տեղափոխել է Երևան քաղաք:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Գ.Խալաֆյանի արարքում առևանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը հաստատվում է գործում առկա ապացույցների բավարար համակցությամբ։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ վերոնշյալ արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածին, քանի որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելու ծանրացնող հանգամանքը գործող քրեական օրենսգրքով չի նախատեսվել?:

Վերաքննիչ դատարանն այս առումով ամբողջությամբ իր համաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի դատողություններին և դատական ակտն այդ մասով թողել է անփոփոխ՞:

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը վերլուծելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ.Խալաֆյանի արարքում առևանգման հանցակազմի առկայության հարցը պետք է դիտարկվի արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի տիրույթում, քանի որ գործող քրեական օրենսգրքով առևանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի փոփոխությունները վատթարացնում են հանցանք կատարած անձի վիճակը։ Մասնավորապես, հանցագործության եղանակների, ինչպես նաև ավարտման պահի հետ կապված գործող կարգավորումները, * Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

23

ընդհանուր առմամբ, ընդլայնում են հանցակազմի շրջանակները, հետևաբար չեն կարող հետադարձ ուժ ունենալ։

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև ստորադաս դատարանները, Գ.Խալաֆյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող ծանրացնող հանգամանքը վերացնելու առումով գործել են իրավաչափ, այնուամենայնիվ, Գ.Խալաֆյանի արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով որակելով՝ թույլ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի խախտում, քանի որ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքին տրվել է հետադարձ ուժ։

16.1. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Գ.Խալաֆյանի արարքում առևանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը պետք է դիտարկվեր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումների համատեքստում՝ քննարկման առարկա դարձնելով առևանգման հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներ, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի՝ Սուրեն Սարգսյանի և Հարություն Դանոյանի գործով որոշման լույսի ներքո` տուժողին այլ վայր տեղափոխելու և այնտեղ պահելու հանգամանքի առկայությունը:

u

Մինչդեռ, ստորադաս դատարանները, թեև արձանագրել են Գ.Խալաֆյանի արարքում առևանգման հանցակազմի առկայությունը, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո տուժողին այլ վայրում պահելու հանգամանքը, ինչպես նաև նման դիտավորության առկայությունը, գործի փաստական տվյալների համատեքստում որևէ վերլուծության և գնահատման չեն ենթարկել։ Մասնավորապես, ստորադաս դատարանները որևէ գնահատական չեն տվել տուժող Ա.Գալստյանի ցուցմունքներում առկա այն տվյալներին, որ Երևան տեղափոխվելուց հետո, երբ ավտոմեքենայի դռները բաց են եղել, ինքն իջել է մեքենայից, սակայն քանի որ ցուրտ է եղել, հետ է վերադարձել։ Բացի այդ, մեքենայից իջնելով, պատահական անցորդից հեռախոս է խնդրել և զանգահարել ընկերոջը՝ Հ.Քոսակյանին և հայտնել կատարվածի մասին։ Գնահատման չեն ենթարկվել նաև

24

Հ.Քոսակյանի հայտնած տվյալներն այն մասին, որ Ա.Գալստյանն անծանոթ համարից զանգահարել է իրեն և հայտնլ, որ իրեն շուտով տանելու են Սևանում գտնվող իր տուն՚։

Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Խալաֆյանի արարքում առևանգման հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները պատճառաբանված չեն:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործով մասնավոր անձին հարցման ենթարկելու արդյունքում ստացված տվյալներն այնպիսի փաստական հանգամանք են, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը՝ Գ.Խալաֆյանին մեղսագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (1-ին դրվագով), կարող է դառնալ ոչ իրավաչափ:

18. ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե՝

4) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:

(...)

5. Բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք է դատական ակտ կայացնելիս դատարանին և կողմերին անհայտ մնացած կամ դատական ակտը հրապարակելուց հետո առաջացած որևէ փաստ կամ ուժի մեջ մտած որևէ իրավական ակտ կամ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում: (…)»:

ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝

1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող 9 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 125-129։

25

որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, կամ

2) առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով կամ առերևույթ որևէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:

(...)

4. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ փաստական կամ իրավական հանգամանքները.

1) ուժի մեջ մտած համաներման ակտը կիրառելի է մեղադրյալի նկատմամբ.

2) լրացել է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը.

3) մեղադրյալը մահացել է.

4) սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացրել է նոր դատական ակտ.

5) որևէ այլ փաստական հանգամանք, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է դատական ակտի վերանայում իրականացնելու անհրաժեշտություն»:

Նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Պարզելով, որ առկա է այնպիսի փաստական կամ իրավական հանգամանք, այդ թվում` իրավունքի զարգացմանը վերաբերող հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը՝ վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը»:

26

18.1. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված քրեադատավարական նորմերի համակարգված վերլուծությունը ցույց է տալիս, որ դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերից մեկը` որևէ փաստական կամ իրավական հանգամանքի առկայությունն է, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ։ Ընդ որում, օրենքի տեսանկյունից, որպես բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք կարող են դիտարկվել որևէ փաստ կամ ուժի մեջ մտած որևէ իրավական ակտ կամ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում, որոնք կա՛մ դատական ակտը կայացնելիս անհայտ են մնացել դատարանին և կողմերին, կա'մ առաջացել են դատական ակտը հրապարակելուց հետո: Այլ կերպ՝ դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմք հանդիսացող փաստական կամ իրավական հանգամանքը ոչ թե ստորադաս դատարանի կողմից թերացման և դատական սխալ թույլ տալու արդյունք է, այլ հետագայում ի հայտ եկած այնպիսի հանգամանք, որի հետևանքով դրա առկայությունը և դատական ակտի բովանդակությունը դառնում են անհամատեղելի։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վճռաբեկ վարույթի

առանձնահատկությունները, դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող ցանկացած փաստական կամ իրավական հանգամանք չէ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է, այլ միայն այնպիսին, որը կա՛մ կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, կա՛մ, իր լուրջ բնույթով պայմանավորված, կարող է խաթարել արդարադատության բուն էությունը։ Հարկ է նկատել, որ որպես «լուրջ» դիտարկվող իրավական կամ փաստական հանգամանքներն օրենսգրքով սպառիչ չեն թվարկվել, և Վճռաբեկ դատարանն այս առումով ունի որոշակի հայեցողություն։ Մասնավորապես, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի իմաստով` որպես լուրջ կարող է դիտարկվել նաև որևէ այլ փաստական հանգամանք, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է դատական ակտի վերանայում իրականացնելու անհրաժեշտություն (օրինակ՝ ի հայտ են եկել այնպիսի փաստական տվյալներ, որոնք առերևույթ կարող են վկայել անձի անմեղության կամ մեղավորության, վերջինիս

27

արարքում ծանրացնող որակյալ հատկանիշի բացակայության կամ այլ հանցակազմի հատկանիշների առկայության մասին և այլն):

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Խալաֆյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ այն բանի համար, որ տուժող Ա.Գալստյանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինից բացահայտ հափշտակել է նրան պատկանող զգալի չափերի, ընդհանուր՝ 492.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, այդ թվում` ձեռքից բացահայտ հափշտակել է «Iphone» տեսակի 300.000 ՀՀ դրամ արժողության բջջային հեռախոսը, իսկ տանից՝ 180.000 ՀՀ դրամ արժողության «HP» տեսակի «Casablanca H510» մոդելի դյուրակիր համակարգիչը, 2.000 ՀՀ դրամ արժողության «SanDisk» տեսակի և 4.000 ՀՀ դրամ արժողության «DIGIRICH» տեսակի հիշողության կրիչները և 6.000 ՀՀ դրամ արժողության «BLUE SEDUCTION» տեսակի օծանելիքը, որոնք տեղափոխել և պահել է իրեն պատկանող, Ա.Գալստյանի տան մոտ կայանված՝ «Daewoo Nexia» մակնիշի՝ 35 UA 806 համարանիշի ավտոմեքենայում, որտեղից էլ դրանք նույն օրը` բացի բջջային հեռախոսից, հայտնաբերվել և վերցվել են Ա.Գալստյանի ընկերների կողմից:

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, եկել է այն եզրահանգման, որ Գ.Խալաֆյանի մեղքն իրեն մեղսագրվող հանցավոր արարքներում հաստատվում է գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցությամբ":

Վերաքննիչ դատարանը Գ.Խալաֆյանին մեղավոր ճանաչելու մասով համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետևություններին և փաստել, որ դրանք բխում են դատաքննությամբ հետազոտված ապացույցների ամբողջությունից։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ սույն դեպքում առկա է վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար 10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

1 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

28

է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու ամբաստանյալի մեղավորությունն իրեն մեղսագրվող հանցավոր արարքներում2։

Բողոքաբերը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է Մ.Իսկենդերյանին հարցման ենթարկելու մասին արձանագրությունը, որով վերջինս հայտնել է, որ Գոռ Խալաֆյանն Ա.Գալստյանին պատկանող հեռախոսը չի գողացել, այն գտնվում է իր մոտ, ինչի մասին տեղյակ է պահել Ա.Գալստյանին, սակայն քանի որ վերջինս թշնամանք ունի Գ.Խալաֆյանի նկատմամբ, սպառնալիքներ է հնչեցրել իր և իր ընտանիքի հասցեին՝ ճշմարտությունը հայտնելու դեպքում։ Մ.Իսկենդերյանը նշել է, որ հեռախոսը կարող է ներկայացնել դատարան և հնարավորության դեպքում այդ մասով տալ ցուցմունքներ։ Միևնույն ժամանակ, արձանագրությանը կից բողոքաբերի կողմից ներկայացվել են նաև բջջային հեռախոսի լուսանկարներ3։

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Վերաքննիչ դատարանի կողմից 2023 թվականի հուլիսի 18-ի դատական ակտը կայացնելուց հետո, վճռաբեկ բողոքարկման շրջանակներում, ամբաստանյալ Գ.Խալաֆյանի պաշտպանի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է 2023 թվականի օգոստոսի 25-ին կազմված՝ մասնավոր անձին հարցման ենթարկելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ Գոռ Խալաֆյանն Ա.Գալստյանին պատկանող բջջային հեռախոսը չի հափշտակել։

Այլ կերպ` հարցման արդյունքում ձեռք են բերվել և Վճռաբեկ դատարանին են ներկայացվել դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարաններին ու կողմերին անհայտ մնացած այնպիսի փաստական տվյալներ, որոնց ուժով բողոքարկվող դատական ակտը՝ Գ.Խալաֆյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ «Iphone» տեսակի 300.000 ՀՀ դրամ արժողության բջջային հեռախոսը բացահայտ հափշտակելու մասով, կարող է դառնալ ոչ իրավաչափ: Այսինքն՝ նշված փաստական հանգամանքը՝ վարույթի ավելի վաղ փուլում հայտնի լինելու և դրա բովանդակության իսկությունը հաստատվելու պարագայում, կարող էր ողջամտորեն ազդել դատական ակտերի իրավաչափության վրա՝ տուժող Ա.Գալստյանի բջջային հեռախոսը հափշտակելու դրվագով։

2 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

3 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը

29

Ընդ որում, վերոշարադրյալի համատեքստում հարկ է նկատել, որ համաձայն սույն գործի նյութերի` Ա.Գալստյանից բացահայտ հափշտակված ամբողջ գույքը նույն օրը հայտնաբերվել և վերցվել է տուժողի ընկերների կողմից՝ Ա.Գալստյանի տան մոտ կայանած և Գ.Խալաֆյանին պատկանող «Daewoo Nexia» մակնիշի 35 UA 806 համարանիշի ավտոմեքենայից՝ բացառությամբ «Iphone» տեսակի բջջային հեռախոսի¹4։

21. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մասնավոր անձին հարցման ենթարկելու արդյունքում ստացված տվյալներն այնպիսի փաստական հանգամանք են, որոնց հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը՝ Գ.Խալաֆյանին մեղսագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (1-ին դրվագով), կարող է դառնալ ոչ իրավաչափ:

22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Խալաֆյանի արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով որակելով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում։ Միաժամանակ, մասնավոր անձին հարցման ենթարկելու արդյունքում ստացված տվյալների համակողմանի քննությունը և դրանց գնահատումը, ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից", հնարավոր է իրականացնել միայն դատաքննությամբ, հետևաբար, ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 362-րդ և 387-րդ հոդվածների համաձայն` Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (1-ին դրվագով) և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով, պետք է բեկանել և վարույթն այդ մասերով փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է Գ.Խալաֆյանին վերագրվող առևանգման դրվագով` գործում առկա փաստական ¹4 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

¹5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման 4.6-րդ կետը, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 22-րդ կետը։

30

տվյալների համատեքստում Վճռաբեկ դատարանի՝ Սուրեն Սարգսյանի և Հարություն Դանոյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատման ենթարկի ամբաստանյալի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված առևանգման հանցակազմի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հատկանիշների առկայությունը, ինչպես նաև քննարկման առարկա դարձնի մասնավոր անձին հարցման ենթարկելու արդյունքում ստացված տվյալներն ու դրանց համակողմանի հետազոտման և գնահատման արդյունքում հանգի համապատասխան հետևության։

23. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 6.1-6.2-րդ կետերում մեջբերված փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հերքվում են գործում առկա ապացույցների բավարար համակցությամբ, և այդ առումով Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ են ու հիմնավոր։ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Գ.Խալաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված՝ կալանավորման հիմքերը շարունակում են պահպանվել, հետևաբար այն պետք է թողնել անփոփոխ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281- րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Գոռ Արամի Խալաֆյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումը մասնակիորեն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (1-ին դրվագով) և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել, և վարույթն այդ մասերով փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։

31

2. Գոռ Արամի Խալաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0470/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել