ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼԻԴԻՆԳ ՉԵՅՆՋ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼԻԴԻՆԳ ՉԵՅՆՋ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 602-Ա «ԼԻԴԻՆԳ ՉԵՅՆՋ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝ 1. Բարեգործական որակել «Լիդինգ Չեյնջ» գիտակրթական երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 30,416,024,96 դրամ ընդհանուր արժողությամբ «Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներին գույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Լիդինգ Չեյնջ» գիտակրթական երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 04452484) «Լիլի Արթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04458198) 2026 թվականի օգոստոսի 12-ին կնքված՝ N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցական կահույքի մատակարարում՝ 29,816,024,96 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Լիդինգ Չեյնջ» գիտակրթական երիտասարդական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տ. Խաչատրյան Երևան 17.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված ՀՀ փոխվարչապետի N 602-Ա որոշման «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ 1. Ծրագրի նպատակը Նպաստել Արմավիրի մարզի Ակնաշենի, Ապագայի, Արտիմետի, Գայի, Գրիբոյեդովի, Մրգաստանի, Լուսագյուղի, Այգեշատի և Խորոնքի միջնակարգ դպրոցների առավել բարենպաստ ուսումնական միջավայրի ձևավորմանը՝ անհատույց տրամադրելով անհրաժեշտ գույք՝ սեղաններ, աթոռներ, գրատախտակներ և գրապահարաններ։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Ճապոնիայի կառավարություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0037, Բաբայան փողոց 23/4):
4. Ծրագիրը կատարողը «Լիդինգ Չեյնջ» գիտակրթական երիտասարդական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 14/82, ՀՎՀՀ՝ 04452484):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնաշեն, Ապագա, Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Մրգաստան, Լուսագյուղ, Այգեշատ և Խորոնք բնակավայրեր, բնագավառը՝ կրթական:
6. Ծրագրի բյուջեն 30,416,024,96 դրամ:
7. Բարեգործություն ստացողը 1) «Ակնաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 04707429.
2) «Ապագայի Հովսեփ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 04707565.
3) «Արտիմետի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ ՝ 04708328.
4) «Գայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 04707506, 5) «Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,ՀՎՀՀ՝ 04707573.
6) «Մրգաստանի Կ. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 04707994.
7) «Լուսագյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 04707693.
8) «Այգեշատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 04708232.
9) «Խորոնքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 04708019։
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Արմավիրի մարզի Ակնաշեն, Ապագա, Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Մրգաստան, Լուսագյուղ, Այգեշատ և Խորոնք բնակավայրերի միջնակարգ դպրոցներին գույքի՝ սեղանների, աթոռների, գրատախտակների և գրապահարանների ձեռքբերում և անհատույց տրամադրում 29,816,024,96 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում. 2) ծրագրի աուդիտի իրականացում՝ 600,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) դպրոցների գույքի՝ սեղանների, աթոռների, գրատախտակների և գրապահարանների ձեռքբերում՝ 29,816,024,96 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տ. Խաչատրյան 17.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼԻԴԻՆԳ ՉԵՅՆՋ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ Համար N 602-Ա Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ Կարգավիճակ Գործում է (18.09.2026-մինչ օրս) Սկզբնաղբյուր Հրապարակվել է միասնական կայքում Ընդունող մարմին ՀՀ փոխվարչապետ Ընդունման ամսաթիվ 17.09.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ փոխվարչապետ Ստորագրման ամսաթիվ 17.09.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.09.2026 Հիմնական ակտ 17.09.2026, N 602-Ա Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 08.10.2002, ՀՕ-424-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 16.01.2003, N 66-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- N 602-Ա
- Դատարան:
- ՀՀ Կառավարություն
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
