Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԱԴ1/0001/14/18, ԱՐԱԴ1/0001/15/18 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԱԴ1/0001/14/18, ԱՐԱԴ1/0001/15/18 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերԱՐԱԴ1/0001/14/1829 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԱԴ1/0001/14/18, ԱՐԱԴ1/0001/15/18 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

FONT-FAMILY: "GHEA Mariam"'>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԱՐԱԴ1/0001/14/18 ԱՐԱԴ1/0001/15/18 Նախագահող դատավոր՝ Մ . Հարություն յան ՀՀ Վ ճռաբեկ դատարանի քրեական պալատը ( այսուհետ ` Վճռաբեկ դատարան ), նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Ե. Դ անիելյանի Լ. Թ ադևոսյանի Ա. Պողոսյանի Ս. Օ հանյանի 29 մարտի 2022 թվական ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2018 թվականի հուլիսի 18- ի որոշումների դեմ Արթուր Ավագի Մնացականյանի պաշտպան Ա . Ներսիսյանի վճռաբեկ բողոք ներ ը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի դեկտեմբերի 17- ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 117- րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 29173117 քրեական գործը : Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 6- ի որոշմամբ Արթուր Մնացականյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117- րդ հոդվածով : Նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ` ստորագրություն չհեռանալու մասին : Նախաքննության մարմնի ` 2018 թվականի մայիսի 8- ի որոշմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և նույն օրը Ա . Մնացականյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է : 2 . 2018 թվականի մայիսի 11- ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ( այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան ) նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա Ա . Մնացականյանին ճանաչել է անգործունակ : Առաջին ատյանի դատարանի՝ ն ույն օրվա մեկ այլ որոշմամբ հաստատվել է Ա . Մնացականյանին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառումը : 3 . Նշված որոշումների դեմ Ա . Մնացականյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ ՝ նաև Վերաքննիչ դատարան ) 2018 թվականի հուլիսի 18- ի որոշումներով բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումները թողնելով օրինական ուժի մեջ : 4 . Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումների դեմ Ա . Մնացականյանի պաշտպան Ա . Ներսիսյանը վճռաբեկ բողոքներ է բերել , որոնք Վճռաբեկ դատարանի ` 2019 թվականի հունվարի 25- ի որոշմամբ ընդունվել են վարույթ և միացվել մեկ վարույթում : 5 . Վճռաբեկ դատարանը 2020 թվականի մայիսի 26- ի որոշմամբ դիմել է ՀՀ Ս ահմանադրական դատարան ( այսուհետ՝ Սահմանադրական դատարան ) միջնորդելով որոշելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451- րդ հոդվածի 4- րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29- րդ հոդվածին , 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածներին , ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458- րդ հոդվածի 1- ին մասի և 459- րդ հոդվածի ՝ ՀՀ Սահմանադրության 27- րդ և 78- րդ հոդվածներին համապատասխանության հարցը ։ Սահմանադրական դատարանը 2020 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-132 որոշմամբ գործն ընդունել է քննության: Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 24-ի ՍԴԱՈ-89 որոշմամբ գործի վարույթը կարճվել է։

6. Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ : Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան ներ չ են ներկայացվել :

7. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6- ի որոշմամբ հաստատվել է , որ Ա . Մնացականյանն անմեղսունակության վիճակում կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 117- րդ հոդվածով նախատեսված արարքը և նա ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից։ Միաժամանակ , Ա . Մնացականյանի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց ` բնակության վայրի հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում 1 : Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստ ական հանգամանքները .

8. Արթուր Մնացականյանի վերաբերյալ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն` «(...) Ա.Մնացականյանը տառապում է «Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում» խրոնիկ հոգեկան հիվանդությամբ: Որպես խրոնիկական հոգեկան հիվանդությամբ տառապող անձ, իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակ նա չէր կարող հասկանալ իր գործողությունների փաստացի բնույթը և հասարակական վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի Ա.Մնացականյանին հարկ է կատարածի համար ճանաչել անմեղսունակ : Հաշվի առնելով կատարած իրավախախտման առաջնակի բնույթը, կոնկրետ անձի նկատմամբ ուղղված զառանցական մտքերի բացակայությունը, նա նվազ սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար և կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում: Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է հայտնել որոշ արտաքին նկարագրական տեղեկություններ, դեպքերի որոշ հանգամանքներ, սակայն չի կարող հասկանալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները և տալ ճշմարտացի ցուցմունքներ, չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին» 2 :

9. Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելու պահին Ա.Մնացականյանի` անմեղսունակության վիճակում գտնվելու վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը , նրան անգործունակ ճանաչելու որոշմամբ փաստել է . «(…) Հաշվի առնելով, որ Ա.Մնացականյանի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործի վարույթին, որի մասին կազմված է արձանագրություն, ուստի նման պայմաններում Ա.Մնացականյանին հարկ է ճանաչել անգործունակ ։ Ինչ վերաբերում է պաշտպանի դիրքորոշմանն այն մասին, որ մինչև եզրակացություն ստանալը առկա է եղել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, քանի որ տուժողը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, որի պայմաններում քննիչը պետք է որոշում կայացներ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ տվյալ փուլում այդ հարցը քննարկման ենթակա չէ դատարանում հաշվի առնելով, որ Արթուր Մնացականյանի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, ավելին սույն նյութերում բացակայում է հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համաժամանակյա պայմանները տուժողի և մեղադրյալի կամավոր և փոխադարձ համաձայնությունը միմյանց հետ հաշտվելու մասին, ինչի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Աշոտ Սիմոնի Բաբայանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշմամբ» 3 :

10. Առաջին ատյանի դատարանի՝ Ա.Մնացականյանի ն կատմամբ որպես անվտանգության միջոց ` հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ որոշումը հաստատելու մասին որոշման համաձայն՝ «(...) Դատարանը, լսելով միջնորդությունը ներկայացրած քննիչին, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, ծանոթանալով ներկայացված նյութերին, այդ թվում՝ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության թիվ 117/18 եզրակացությանը և նկատի ունենալով, որ Ա.Մնացականյանը ներկա հոգեկան վիճակով չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին, նա նվազ սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար և կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում, գտնում է, որ քննիչի որոշումը ենթակա է հաստատման» 4 ։

11. Վերաքննիչ դատարանը, ևս հիմք ընդունելով Ա.Մնացականյանի հոգեկան առողջության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, Առաջին ատյանի դատարանի՝ նրան անգործունակ ճանաչելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելիս փաստել է. «(…) Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության: Տվյալ դեպքում առկա է Ա.Մնացականյանի[ն անգործունակ ճանաչելու] պայմանները և հիմքերը, (...) [նա] չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին, ինչպես նաև հարուցված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և կազմվել է համապատասխան արձանագրություն, որը ներկայացվել է դատարան ին : (…) [Ա]նդրադառնալով ներկայացված հիմնական փաստարկին առ այն, որ մինչև անմեղսունակության վարույթ հարուցելը վարույթն իրականացնող մարմինն ունեցել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, սակայն շարունակել է քրեական գործի վարույթը և նշանակել համապատասխան փորձաքննություն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված հանգամանքը սույն դատական գործի շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում և այն կարող է քննության առարկա հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում: Բացի այդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում բերված հետևությունը պաշտպանի կողմից ձևավորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված իրավակարգավորումների լույսի ներքո և որպես փաստական հիմք նշվել է այն, որ դիմողը (տուժողը) հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի, իսկ Ա.Մնացականյանը որպես մեղադրյալ հայտնել է գործի բոլոր հանգամանքները և ընդունել է մեղքը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ տուժող Արման Մնացականյանը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Արթուր Մնացականյանը ստանա համապատասխան բուժում: (…) Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերից երևում է, որ առերևույթ բացակայում է համապատասխան քրեական հետապնդումը բացառող հանգամանքը» 5 :

12. Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց` հոգեբուժական հաստատությունում տեղավորելը կիրառելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը նշել է. «(…) Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության։ Մասնավորապես, տվյալ դեպքում առկա է Ա . Մ նացականյանի նկատմամբ համապատասխան անվտանգության միջոց կիրառելու պայմանները և հիմքերը և այն հետապնդում է (…) իրավակարգավորումներով սահմանված իրավաչափ նպատակ։ Մասնավորապես, առկա է քրեական օրենքով չթույլատրված ենթադրյալ արարքի հետ Ա.Մնացականյանի օբյեկտիվ կապը հաստատող բավարար տվյալներ, քրեական օրենքով չթույլատրված ենթադրյալ արարքի ենթադրաբար կատարման պահին Ա . Մ նացականյանը ենթադրաբար չի կարողացել գիտակցել իր գործողության վտանգավորությունը կամ ղեկավարել դա և Ա . Մ նացականյանը որոշակի սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար և համաձայն՝ վերը նշված փորձագիտական եզրակացության՝ կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում։ Ի դեպ, հարկ է նշել, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածում նշված «վտանգ» բառը պետք է հասկանալ համապատասխան վտանգը իր բոլոր դրսևորումներով՝ նվազից մինչև առավելագույնը (…) ։ [Ա]նդրադառնալով ներկայացված հիմնական փաստարկին առ այն, որ մինչև անմեղսունակության վարույթ հարուցելը վարույթն իրականացնող մարմինն ունեցել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, սակայն շարունակել է քրեական գործի վարույթը և նշանակել համապատասխան փորձաքննություն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված հանգամանքը սույն դատական գործի շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում և այն կարող է քննության առարկա հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում: Բացի այդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում բերված հետևությունը պաշտպանի կողմից ձևավորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված իրավակարգավորումների լույսի ներքո և որպես փաստական հիմք նշվել է այն, որ դիմողը (տուժողը) հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի, իսկ Ա.Մնացականյանը որպես մեղադրյալ հայտնել է գործի բոլոր հանգամանքները և ընդունել է մեղքը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ տուժող Արման Մնացականյանը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Արթուր Մնացականյանը ստանա համապատասխան բուժում: (…) Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերից երևում է, որ առերևույթ բացակայում է համապատասխան քրեական հետապնդումը բացառող հանգամանքը» 6 ։ Վճռաբեկ բողոքների հիմքերը , հիմնավորումները և պահանջը . 1 3 . Ա . Մնացականյանին անգործունակ ճանաչելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում պաշտպան Ա . Ներսիսյանը նշել է , որ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներ , որոնք ազդել են գործի ելքի վրա : Ըստ բողոքաբերի՝ Ա . Մնացականյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ կայացվել է սխալ դատական ակտ , որը բեկանելու անհրաժեշտ և բավարար հիմքեր են առկա : Բողոքաբերը նաև նշել է , որ Ա . Մնացականյանին անգործունակ ճանաչելիս կիրառված նորմերի կապակցությամբ առկա է միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր : 1 3 .1. Վերոգրյալի հիման վրա , բողոքաբերը խնդրել է բեկանել Ա . Մնացականյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը , և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ : 1 4 . Ա . Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց ` հոգեբուժական հաստատությունում տեղավորելու որոշումը հաստատելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում պաշտպան Ա . Ներսիսյանը նշել է , որ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներ , որոնք ազդել են ելքի վրա : Ըստ բողոքաբերի՝ Ա . Մնացականյանի նկատմամբ անվտանգության միջոց կիրառելու մասին կայացվել է սխալ դատական ակտ , որը բեկանելու անհրաժեշտ և բավարար հիմքեր են առկա : Բողոքաբերը նաև նշել է , որ Ա . Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական հաստատությունում տեղավորելու որոշումը հաստատելիս կիրառված նորմերի կապակցությամբ առկա է միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր : 14.1. Միաժամանակ, բողոքաբերն ընդգծել է, որ տվյալ դեպքում առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35- րդ հոդվածի 1- ին մասի 4- րդ կետով, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 117- րդ հոդվածով առաջադրված է եղել մասնավոր մեղադրանք, իսկ տուժողը հայտնել է, որ բողոք և պահանջ չունի։ Ընդ որում, բողոքաբերը նշել է, որ տուժողի կողմից բողոք և պահանջ չունենալու մասին տեղեկատվությունը վարույթն իրականացնող մարմնին հայտնի է դարձել մինչև Ա.Մնացականյանի անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրակացության ստացումը։ Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր և գործի վարույթը՝ կարճվեր։ 1 4 . 2 . Վերոգրյալի հիման վրա , բողոքաբերը խնդրել է բեկանել Ա . Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց ` հոգեբուժական հաստատությունում տեղավորելու որոշումը հաստատելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը , և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ : Սահմանադրական դատարանում Վճռաբեկ դատարանի դիմումի քննությունը.

15. Վճռաբեկ դատարանը , հղում կատարելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնարար իրավունքների վերաբերյալ միջազգային չափանիշների ն , միջազգային « փափուկ իրավունքի » աղբյուրների ն , Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների ն , դիմել է Սահմանադրական դատարան միջնորդելով որոշել ու ՝ - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451- րդ հոդվածի 4- րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29- րդ հոդվածին , 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը` հաշվի առնելով, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտը , առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի , դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու հիմնարար իրավունքներից օգտվելու հնարավորությունների առումով տարբերակված մոտեցում է ենթադրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝ հանգեցնելով քրեական վարույթին լիարժեք մասնակցելու և հիմնարար սահմանադրական իրավունքներից օգտվելու երաշխիքների անհամաչափ սահմանափակման , - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458- րդ հոդվածի 1- ին մասի և 459- րդ հոդվածի ՝ ՀՀ Սահմանադրության 27- րդ և 78- րդ հոդվածներին համապատասխանության հարցը ` այնքանով , որքանով հասարակության համար վտանգ ներկայացնող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու և ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցի բացակայությունը, ինչպես նաև ազատությունից զրկելու իրավաչափության պարբերական վերանայման ընթացակարգի և առավելագույն ժամկետի բացակայությունը վտանգում են անձնական ազատության սահմանադրական իրավունքի պաշտպանության հիմնարար երաշխիքները 7 ։

16. Ներկայացված դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը բացատրություն է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդգծելով անձին անգործունակ ճանաչելու գործող օրենսդրության անկատարությունը։ Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է , որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451- րդ հոդվածի 4 - րդ մասի համատեքստում ամրագրված անձին անգործունակ ճանաչելու քրեադատավարական հիմքի սահմանադրականությունը պետք է դիտարկման առարկա դառնա առհասարակ « անգործունակության » ինստիտուտի իրավական բովանդակության , այդ ինստիտուտի անկատարության արդյունքում իբրև հետևանք անձի իրավունքների անհամաչափ սահմանափակման համատեքստում։ Անդրադառնալով բժշկական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման առավելագույն ժամկետների բացակայության և դատարանի որոշման պարբերական վերանայման խնդիրներին՝ Մարդու իրավունքների պաշտպան ն ըն դգծ ել է , որ օրենսդրական կարգավորման բացակայությունը հանգեցնում է անվտանգության միջոցի հիման վրա անձանց երկար ժամանակ հոգեբուժական հաստատությունում պահելուն՝ առանց դատարանի կողմից բուժման նկատմամբ համապատասխան վերահսկողության։ Նշվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է , որ օրենսդրական այս խնդիրներն առաջ են բերում անձի իրավունքների անհամաչափ և շարունակական սահմանափակումներ 8 ։

17. Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողով ը , ներկայացված բացատրությունում հղում կատարելով հայրենական ակադեմիական աղբյուրներին , նշել է , որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պետք է օգտվեն իրենց համար սահմանված երաշխիքներից։ Միաժամանակ , Ազգային ժողովը գտել է , որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ , երբ վերջինս ունակ չէ մասնակցելու գործով վարույթին։ Բացի այդ , անդրադառնալով անձին բժշկական հաստատությունում տեղավորելու առավելագույն ժամկետների և պարբերական դատական վերահսկողության խնդիրներին՝ ներկայացված բացատրությունում նշվել է , որ դիմողի կողմից բարձրացված հարցը ենթակա է լուծման հիմք ընդունելով անձի ազատության իրավունքի սահմանափակման , մասնավորապես՝ կալանքի կիրառման կանոնները։ Հղում <SPAN lang=HY

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մարտի, 2022 թ.
Գործի #:
ԱՐԱԴ1/0001/14/18
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել