Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-23326 սեպտեմբերի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա հայաստանի հանրապետության օ ր ե ն ք ը Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 26-ին «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, սահմանադրական դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում պետական այլ մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած և հրապարակման ենթակա` պետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն:»: Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ և չորրորդ մասերով. «Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերությունները: Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հարցերով դիմելուն հատկացված` Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը: Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարություններին հատկացվող ժամանակահատվածի տեսագրության, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:»: Այդ կապակցությամբ` հոդվածի երրորդից տասներորդ մասերը համապատասխանաբար համարել հինգից տասներկուերորդ մասեր. 2) նոր վեցերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ա» կետով. «ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաղորդումները հեռարձակել այդ օրենքով սահմանված կարգով և ժամկետում.»: Այդ կապակցությամբ` հոդվածի «ա»-«դ» կետերը համապատասխանաբար համարել «բ»-«ե» կետեր. 3) նոր վեցերորդ մասի նոր «դ» կետի 1-ին ենթակետի «վերաբերյալ» բառից հետո լրացնել «պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը)» բառերը. 4) նոր ութերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» կետով. «դ) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն.»: Այս կապակցությամբ` նույն մասի «դ» կետը համարել «ե» կետ. 5) նոր ութերորդ մասի «ե» կետը «գովազդի» բառից հետո լրացնել «և զվարճալի հաղորդումների» բառերով.

6) «Հանրային հեռուստառադիոընկերությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից:» նախադասությունը հանել: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 29 հոկտեմբերի 2001 թ. ՀՕ-233 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-233 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.11.2001-07.08.2020) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.11.14/35(167) Հոդ.832 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.09.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.10.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.11.2001 Ուժը կորցրել է 07.08.2020 Հիմնական ակտ 26.09.2001, ՀՕ-233 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.10.2000, ՀՕ-97 09.10.2000, ՀՕ-97 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 սեպտեմբերի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-233
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել