Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԿԴ/0040/04/15
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԴ/0040/04/15

Վճռաբեկ դատարանԿԴ/0040/04/1529 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Երնան համայնքի դիմումի՝ «Ընդերքաբեր» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ Երնան համայնքի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Երնան համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է: 2 ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 04.03.2021 թվականի որոշմամբ Երնան համայնքի դ

Ամբողջ Տեքստ

«արխ 327»

ՆԵՏ Ե.

փարո2 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ԿԴ/0040/04/15 դատարանի որոշում 2022թ.

Սնանկության գործ թիվ ԿԴ/0040/04/15

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան

Դատավորներ՝ Կ. Համբարձումյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի ապրիլի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Երնան համայնքի դիմումի՝ «Ընդերքաբեր» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ Երնան համայնքի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Երնան համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

2

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 04.03.2021 թվականի որոշմամբ Երնան համայնքի դիմումը՝ 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացված պահանջը գրանցելու մասին, բավարարվել է մասնակիորեն` Երնան համայնքի պահանջը՝ 2.471.476 ՀՀ դրամի չափով գրանցվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի ցուցակում՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի պահանջ. մնացած մասով պահանջը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2021 թվականի որոշմամբ Երնան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.03.2021 թվականի ««Ընդերքաբեր» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով Երնան համայնքի պահանջի լրացումը մասնակի գրանցելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնան համայնքը (ներկայացուցիչ Տարոն Մարգարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 466-րդ, 469-րդ ն 624-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Երնան համայնքի կողմից առարկություններ չեն ներկայացվել Ընկերության կողմից գույքի օգտագործումը շարունակելու վերաբերյալ, ինչպես նան օրենքով սահմանված կարգով Երնան համայնքը երեք ամիս առաջ Ընկերությանը չի տեղեկացրել վարձակալության պայամանագրից հրաժարվելու մասին, որի պայմաններում պայմանագիրը ճանաչվել է վերսկսված նուն պայմաններով անորոշ ժամկետով: Ընկերությունը, 01.01.2016 թվականից հանքավայրն օգտագործելով ընդերքօգտագործման նպատակով, շարունակել է հանդիսանալ վարձակալ, հետնաբար ն հողամասի վարձավճար վճարող: Նշված պայմանագիրը կարող է համարվել օրենքի ուժով դադարած դրա լուծման մասին կողմերի միջն համաձայնություն կնքվելու դեպքում, ինչպես նան այդ իրավունքի դադարումը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցելուց հետո:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության պարտավորությունը Երնան համայնքի հանդեպ հիմնված է գրավոր գործարքի հիման վրա, որից ծագող իրավունքներն օրենքով սահմանված կարգով ենթարկվել են պետական գրանցման: Ընկերությունը խախտել է պայմանագրային պարտավորությունները՝ մասնակիորեն է վճարել հողամասի վարձավճարը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ «Սնանկության մասին» օրենքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով Ընկերության գործնեության կասեցումը վերը նշված իրավանորմերի ուժով, ըստ էության, իրենից չի ներկայացնում վարձակալության իրավունքի դադարում ե չի կարող հիմք հանդիսանա `պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման համար, որի պայմաններում Երնան համայնքի կողմից 06.11.2020 թվականին ներկայացված 9.768.616 ՀՀ դրամ գումարի չափով ներկայացված պահանջը հիմնավոր է ն ենթակա է բավարարման ամբողջությամբ:

Յ

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.07.2021 թվականի որոշումը ն գրանցել Երնան համայնքի պահանջը 9.768.616 ՀՀ դրամի չափով կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Երեանի քաղաքապետի 05.06.2009 թվականի թիվ 5977-Ա որոշման 1-ին կետով Երնանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81հա մակերեսով հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով մինչն 31.12.2015 թվականը տրամադրվել է Ընկերությանը՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 16, 17).

2)/2.վերը նշված որոշման հիման վրա 25.11.2009 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երնանի քաղաքապետի (այսուհետ` նան Վարձատու), ն Ընկերության (այսուհետ` նան Վարձակալ) միջն կնքվել է հողամասի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1-ին կետով «Լարձատուն համապատասխան վարձավճարի դիմաց ընդերքօգտագործման համար Վարձակալի տիրապետմանը ն օգտագործմանն է հանձնել Երնանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81հա մակերեսով հողամասը:

Պայմանագրի 8-րդ կետով հողամասի տարեկան վարձավճար է սահմանվել այդ հողամասի կադաստրային արժեքի մեկ տոկոսը՝ 7.294.140 ՀՀ դրամ:

Պայմանագրի 15-րդ կետով Պայմանագրի ժամկետը սահմանվել է մինչն 31.12.2015 թվականը:

Պայմանագրի 19-րդ կետում նշվել է, որ Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը ն օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման ն օգտագործման ամբողջ ընթացքում (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 12-15).

3) Ընկերությունը պատշաճ չի կատարել Պայմանագրով ստանձնած վարձավճարը վճարելու իր պարտավորությունները, որի հիման վրա Երնան համայնքը դիմում է ներկայացրել դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 4-7).

4) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով Երնան համայնքի դիմումը բավարարվել է, ն Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելվածի հատոր 1-ին, գ-թ. 112-118).

5) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում պարտատեր է ներառվել նան Երնան համայնքը 7.336.110 ՀՀ դրամի չափով չապահովված պահանջով' «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 70-73).

6) Երնան համայնքը 09.11.2020 թվականին Դատարան է ներկայացրել պահանջի փոփոխություն՝ խնդրելով նս 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացնել իր պահանջը՝ նշելով, որ պահանջի գրանցումից հետո վարձակալության գծով առաջացել են դրամական պարտավորություններ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 2, 3).

4

7 նշված պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն է ներկայացրել Ընկերությունը՝ նշելով նան, որ պահանջի փոփոխության դեմ առարկում է մասնակիորեն՝ 7.294.140 ՀՀ դրամի չափով, քանի որ թեն Պայմանագրի գործողությունը 01.01.2016 թվականին դադարելուց հետո սկսած 01.01.2016 թվականից Ընկերությունը շարունակել է հանքավայրն օգտագործելն ընդերքօգտագործմաան նպատակով ն այդ փաստով Պայմանագրի կողմերի միջն եղած իրավահարաբերությունը փաստացի շարունակվել է՝ առանց նոր պայմանագիր կնքելու, սակայն Դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվել է, ն Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ, որի արդյունքում Ընկերության գործունեությունը կասեցվել է: Նման պայմաններում ինքն առարկում է 05.11.2019 թվականից մինչն 05.11.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարի գումարի մասով նս պահանջը հաստատելու դեմ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 8).

8) Դատարանի 04.03.2021 թվականի որոշմամբ Երնան համայնքի դիմումը` նս 9.768.616 ՀՀ դրամի չափով պահանջի փոփոխությունը գրանցելու մասին, բավարարվել է մասնակիորեն՝ 2.471.476 ՀՀ դրամի չափով, ն այն կրկին գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում. մնացած մասով դիմումը մերժվել է (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 44-50):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ ն 624-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 466-րդ, 469-րդ ն 624-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը.

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության դատարանի որոշմամբ վարձակալի գործունեությունը կասեցված լինելու պայմաններում անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկերի ավարտից հետո այդ պայմանագիրը վերսկսված համարելու առանձեահատկությունեերին ն դրաեցից բխող իրավական հետնանքներին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը ն (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Վարձավճար մուծելու կարգը, պայմանները ն ժամկետները որոշվում են վարձակալության

5

պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները ն ժամկետները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված՝ նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 625-րդ հոդվածի 1ին կետի հ համաձայն՝ վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գուքն իր կողմից ստացված վիճակում բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Եթե նման վճարը լիովին չի մարում վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Ա այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նան նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքները:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորություն է ստանձնում համապատասխան վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը ն (կամ) օգտագործմանը հանձնել համապատասխան գույք, իսկ վարձակալը պարտավորվում է ժամանակին մուծել այդ գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Ընդ որում, վարձավճարը մուծելու կարգը, պայմանները ն ժամկետները պետք է որոշվեն վարձակալության պայմանագրով, իսկ եթե դրանք պայմանագրով որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները ն ժամկետները:

Միննույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ որպես կանոն վարձակալության պայմանագրում պետք է նշվի դրա ժամկետը, այսինքն՝ թե ինչ ժամկետով է կնքվում պայմանագիրը: Դրա հետ մեկտեղ օրենսդիրը համապատասխան իրավակարգավորում է նախատեսել այն դեպքերի համար, երբ այդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, որի դեպքում պայմանագիրը ճանաչվում է վերսկսված նույն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու հարցին, գտել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է՝ վարձակալած գույքից վարձակալի կողմից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո ն այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը (ե՛ս,

6

Երնաեի քաղաքապետն ըեդդեմ Գոհար Արամյանի թիվ ԵԿԴ/3032/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.10.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված իրավանորմերի մեկնաբանությունից բխում է, որ երբ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը չի շարունակում օգտվել վարձակալված գույքից, ապա վարձակալության պայմանագիրն օրենքի ուժով՝ այդ պայմանագրում նշված ժամկետը լրանալու կապակցությամբ դադարում է, որի պարագայում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել վարձակալված գույքը: Ընդ որում, վարձակալի կողմից վարձակալված գույքը չվերադարձնելու կամ այն ժամկետի խախտմամբ վերադարձնելու դեպքերում վարձատուն իրավունք ունի նան վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի դադարումը նս ենթակա է պետական գրանցման:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ ն 449-րդ հոդվածներին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ ն 5-րդ հոդվածներին, արձանագրել է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է մի քանի խնդիրներ, որոնցից են մասնավորապես՝ անշարժ գույքի բնականոն շրջանառության ապահովումը, գործարքների մասնակիցների ն երրորդ անձանց իրավունքների ճանաչումը, պաշտպանությունը ն երաշխավորումը, անշարժ գույքի շուկայի կայունությունը ն զարգացումն ապահովելը ն այլն: Վկայակոչված խնդիրներից ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատկապես ընդգծել գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության խնդրի կարնորությունը նշելով, որ պետությունը, սահմանելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, պետական գրանցման ենթարկելու պահանջ, միաժամանակ ստանձնել է ,պրարտավորություն երաշխավորելու նե պաշտպանելու այդ իրավունքները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն է հենց այն մեխանիզմը, որի միջոցով պետությունը ճանաչում է անձանց այս կամ այն իրավունքն անշարժ գույքի նկատմամբ, ստեղծում է միասնական տեղեկատվական բանկ այդ իրավունքների ն դրանք կրող սուբյեկտների վերաբերյալ ու համապատասխանաբար հնարավորություն է ունենում երաշխավորելու ն պաշտպանելու այդ իրավունքները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու պահից մինչ այդ իրավունքի գրանցումը դադարեցնելու պահը պետությունը ճանաչում, երաշխավորում ն պաշտպանում է այդ իրավունքը: Օրենսդիրը, նախատեսելով անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պարտադիր պետական գրանցման ենթակա լինելու պայման, ըստ էության, կողմերի միջն անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքված համարելու պահը դիտել է վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահը: Այսինքն` անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում ստանալու պահից կողմերը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ ն կրում պայմանագրից բխող պարտականությունները պատշաճ կատարելու պարտավորություն, իսկ պետությունը երաշխավորում ն պաշտպանում է վարձակալության պայմանագրից բխող ն պետական գրանցում ստացած՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, քանի դեռ այդ իրավունքների պետական գրանցումը չի դադարել (տե՛ս, Աղասի Տեր-Եսայանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/3193/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2020 թվականի որոշումը):

7

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որնէ գործողություն Տ կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի:

Մինչն 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1ին մասի համաձայն պարտապանին սնանկ ճանաձելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված Ա կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչն պարտապանի գործունեության կասեցումը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա գույքը կառավարելու կամ տնօրինելու պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատարանի որոշմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի որոշմամբ պարտապանի՝ գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նան մինչն պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը պարտապանին արգելել է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից առանց դատարանի որոշման պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալն իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով կամ ի մարումն պարտքի որնէ գործողություն կատարելը: Նշված կանոնից բացառություն են կազմում պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները: Նմանատիպ արգելքը նան գործում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն այս դեպքում բացառություն են կազմում պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերը:

Միննույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է այն դեպքերը, երբ որպես կանոն կասեցվում են պարտապանի՝ իր գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները՝ նշելով, որ դրանք կասեցվում են պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր, որի դեպքում պարտապանի նշված

8

իրավունքները դատավորի որոշմամբ կարող են կասեցվել նան մինչ, պարտապանի լուծարումը:

Դրա հետ մեկտեղ օրենսդիրը կարգավորել է նան պարտապանի կողմից կնքված ն կատարման ժամկետը չլրացած պայմանագրերի լուծման ընթացակարգը` նախատեսելով, որ դրանք կարող են լուծվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ 2 ամսվա ընթացքում կառավարչի կողմից միջնորդություն հարուցվելու միջոցով՝ դատարանի որոշմամբ: Ընդ որում, նշված ընթացակարգը գործում է բացառապես այն պայմանագրերի նկատմամբ, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել, ե նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում դրանք գործում են մինչն պարտապանի գործունեության կասեցումը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնանի քաղաքապետի 05.06.2009 թվականի թիվ 5977-Ա որոշման հիման վրա 25.11.2009 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երնանի քաղաքապետի ն Ընկերության միջն կնքվել է հողամասի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ Պայմանագիր), որի 1-ին կետով «Վարձատուն համապատասխան վարձավճարի դիմաց ընդերքօգտագործման համար Վարձակալի տիրապետմանը ն օգտագործմանն է հանձնել Երնանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81հա մակերեսով հողամասը: Պայմանագրի 8-րդ կետով հողամասի տարեկան վարձավճարը սահմանվել է 7.294.140 ՀՀ դրամ, իսկ Պայմանագրի 15-րդ կետով Պայմանագրի ժամկետը սահմանվել է մինչն 31122015 թվականը: Պայմանագրի 19-րդ կետում նշվել է, որ Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը Ա օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Միննույն ժամանակ սահմանվել է, որ «Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման ն օգտագործման ամբողջ ընթացքում:

Ընկերության կողմից Պայմանագրով նախատեսված վարձավճարը վճարելու իր պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով Երնան համայնքը դիմում է ներկայացրել դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով Երնան համայնքի դիմումը բավարարվել է, ն. Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում պարտատեր է ներառվել նան Երնան համայնքը 7.336.110 ՀՀ դրամի չափով չապահովված պահանջով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում:

Երնան համայնքը 09.11.2020 թվականին Դատարան է ներկայացրել պահանջի փոփոխություն՝ խնդրելով նս 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացնել իր պահանջը՝ նշելով, որ պահանջի գրանցումից հետո վարձակալության գծով առաջացել են դրամական պարտավորություններ: Նշված պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն է ներկայացրել Ընկերությունը՝ նշելով նան, որ պահանջի փոփոխության դեմ առարկում է մասնակիորեն՝ 7.294.140 ՀՀ դրամի չափով, քանի որ թեն Պայմանագրի գործողությունը 01.01.2016 թվականին դադարելուց հետո սկսած 01.01.2016 թվականից Ընկերությունը շարունակել է հանքավայրն օգտագործելն ընդերքօգտագործման նպատակով ն այդ փաստով Պայմանագրի կողմերի միջն եղած իրավահարաբերությունը փաստացի

9

շարունակվել է' առանց նոր պայմանագիր կնքելու սակայն Դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվել է, ն Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ, որի արդյունքում Ընկերության գործունեությունը կասեցվել է: Նման պայմաններում ինքն առարկում է 05.11.2019 թվականից մինչն 05.11.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարի գումարի մասով նս պահանջը հաստատելու դեմ:

Դատարանը, պատճառաբանելով, որ Ընկերության գործունեությունը կասեցվելու արդյունքում սկսած 05.11.2019 թվականից դատական ակտով կասեցվել է վերը նշված հանքն Ընկերության կողմից Պայմանագրի նպատակային նշանակությանը համաձայն օգտագործելու, օգուտներ ստանալու իրական հնարավորությունը, ն նշված օրվանից Ընկերությունը զրկված է հանքավայրն օգտագործելու իրավունքից ն հնարավորությունից, գտել է, որ վարձակալության գծով դրամական պարտավորությունները պետք է հաշվարկել մինչե Ընկերության գործունեության կասեցումը՝ 05.11.2019 թվականը, 04.03.2021 թվականին որոշում է կայացրել Երնան համայնքի դիմումը՝ նս 9.768.616 ՀՀ դրամի չափով պահանջի փոփոխությունը գրանցելու մասին, մասնակիորեն՝ 2.471.476 ՀՀ դրամի չափով, բավարարելու մասին ն այն կրկին գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում. մնացած մասով դիմումը մերժվել է:

Վերաքննիչ դատարանը, ։պլաատճառաբանելով, որ « «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով պարտապանի գործունեության կասեցման իրավական հնարավորությունը, որը սույն գործով ի կատար է ածվել Դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ, ուղղակիորեն անհնար է դարձրել նան վարձակալության պայմանագրի առարկայի օգտագործման հեարավորությունլ», «2015. թվականին պարտապանի սեաեկ ճանաչված լինելու ն 01012016 թվականից վարձակալության վարձակալության պայմանագիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2րդ մասի հիմքով, անորոշ ժամկետով կնքված համարվելու պարագայում, Երնան համայնքը դեռնս մինչն պարտապանի եկատմամբ լուծարման գործընթաց սկսելու ն վերջինիս գործունեության կասեցումը անկաշկանդ կարող էր միակողմանի ծանուցմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, պահանջել վաղաժամկետ լուծելու վարձակալության պայմանագիրը ն գույքը տրամադրեր այլ անձի, խուսափելով սնանկ ճանաչված պարտապանի եկատմամբ վարձավճարների գծով պարպտավորությունների ծավալն արհեստականորեն ավելացնելուց, քանի որ դրանց մասով բավարարում ստանալը, ինքնըստինքյան ռիսկային էր, հաշվի առնելով պարտապանի սնանկ ճանաչված լինելը», գտել է, որ «պարտապանի գործունեության կասեցումից հետո ընկած ժամանակահատվածի համար չի կարող հաշվարկվել որնէ վարձավճար»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի 6պատճառաբանությունների ն եզրահանգումների -իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են Ա չեն կարող հիմք հանդիսանալ Երնան համայնքի վերաքննիչ բողոքը մերժելու համար հետնյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերից բխում է, որ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ընկերությունը Երնան համայնքին Պայմանագրի օբյեկտ հանդիսացող գույքը չի վերադարձրել, այդ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի դադարում պետական գրանցման չի ենթարկվել: Դրա փոխարեն Ընկերությունը շարունակել է օգտվել գույքից, որին Երնան համայնքը չի առարկել: Ընդ որում, նշված փաստն անվիճելի է, քանի որ Պայմանագրի կողմերն այն չեն վիճարկում: Ավելին Ընկերությունն այդ փաստի մասին

10

ուղղակիորեն է նշում: Այսինքն՝ Պայմանագիրը վերը նշված դիրքորոշումների ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ճանաչվում է վերսկսված նուն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով, որի դեպքում նան պահպանվել է այն պայմանը, որի համաձայն՝ Ընկերությունը պարտավոր է գույքի դիմաց վճարել համապատասխան վարձավճար: Ինչ վերաբերում է Պայմանագրի 19-րդ կետում նշվածին, որով Պայմանագրի կողմերը պայմանավորվել են Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը ն օգտագործումը վարձակալի կողմից Հչդադարեցվելը չհամարել Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման հիմք, ապա այդ առումով Պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իմպերատիվ իրավակարգավորմանը, այսինքն` պահպանված չէ նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին այն մասին, որ Ընկերության գործունեությունը կասեցված լինելու հանգամանքն անհնար է դարձրել վարձակալության պայմանագրի առարկայի օգտագործման հնարավորությունը 05.11.2019 թվականից հետո, իսկ Երնան համայնքը դեռնս մինչն Ընկերության նկատմամբ լուծարման գործընթաց սկսելը ն վերջինիս գործունեությունը կասեցնելը կարող էր միակողմանի ծանուցմամբ պահանջել վաղաժամկետ լուծելու վարձակալության պայմանագիրը, ապա դրանք չեն կարող բավարար հիմք հանդիսանալ հետնություն անելու համար այն մասին, որ պարտապանի գործունեության կասեցումից հետո ընկած ժամանակահատվածի համար չի կարող հաշվարկվել որնէ վարձավճար, քանի որ, ճիշտ է, օրենսդիրը պարտապանին արգելել է ինչպես սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից, այնպես էլ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից առանց դատարանի որոշման պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալն իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով կամ ի մարումն պարտքի որնէ գործողություն կատարելը, ն լուծարելու մասին որոշում կայացնելու պահից նախատեսել է իր գույքը կառավարելու կամ տնօրինելու պարտապանի իրավունքների կասեցում, այնուամենայնիվ կառավարիչը զրկված չէր ինչպես մինչե, պարտապանի գործունեությունը կասեցնելու մասին որոշում կայացնելը, այնպես էլ դրանից հետո հնարավորությունից՝ ձեռնամուխ լինելու սկսել այդ Պայմանագրի լուծման գործընթաց ն այն հասցնել ավարտին: Ավելին՝ վերը նշված դիրքորոշումների համատեքստում Պայմանագիրը մինչն 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի հանդիսանում այնպիսին, որը չլուծվելու դեպքում կարող էր գործել մինչն պարտապանի գործունեության կասեցումը: Այսինքն` պարտապանի գործունեության կասեցումից հետո նս այն շարունակել է գործել. նշված Պայմանագրով նախատեսված վարձակալության իրավունքի դադարում նս չի ենթարկվել պետական գրանցման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ն 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու ն գործը՝ Երնան համայնքի կողմից 09.11.2020 թվականին Դատարան ներկայացված պահանջի փոփոխության մերժված մասի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը ն ապահովվածությունն ստուգելու նպատակով ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

11

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշումը ն գործը՝ Երնան համայնքի կողմից 09.11.2020 թվականին դատարան ներկայացված պահանջի փոփոխության մերժված մասի օրինականությունը, չափը, առաջնահերթություն՝ ն ամպահովվածությունն ստուգելու նպատակով ուղարկել ՀՀ սնանկության դատարանե՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է Ա ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ԿԴ/0040/04/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել