Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-29114 ապրիլի, 1999 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 14 ապրիլի 1999 թ. «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ի, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ի և «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ստեղծված «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` նախօրոք հայտնի գնորդին: Հոդված 2. Գործարքի արդյունքում վճարվող գնից առաջնահերթ կարգով մարվում են հիմնադիր ընկերությունների պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ, իսկ մնացած մասը հաշվեգրվում է պետական բյուջե: Հոդված 3. «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 136.2 միլիոն դրամ հարկային ապառքներից և 250.8 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցած 56.3 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից և այդ ապառքների գծով հաշվարկված 321.7 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաև գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից: Հոդված 4. «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 23.7 միլիոն դրամ հարկային ապառքներից և 35.4 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 0.5 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից և այդ ապառքների գծով հաշվարկված 20.3 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաև գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից: Հոդված 5. «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 10.0 միլիոն դրամ հարկային ապառքներից և 43.6 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 64.4 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից և այդ ապառքների գծով հաշվարկված 2854.2 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաև գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից: Հոդված 6. Սույն օրենքի ընդունման պահից «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի համար սահմանել հետևյալ հարկային արտոնությունները` ա) սեփական արտադրության և արտադրական նպատակներով շինարարության համար նախատեսված հումքի, նյութերի (այդ թվում` շինանյութերի), կիսաֆաբրիկատների, սարքավորումների, մեխանիզմների և տրանսպորտային միջոցների ներմուծումն ազատել մաքսատուրքերի գանձումից. բ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկ չգանձել սեփական արտադրության և արտադրական նպատակներով շինարարության համար նախատեսված հումքի, նյութերի (այդ թվում` շինանյութերի), կիսաֆաբրիկատների, սարքավորումների, մեխանիզմների և տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ. գ) իր կողմից արտադրված` արտահանվող պատրաստի արտադրանքը և կիսաֆաբրիկատներն ազատել արտահանման մաքսատուրքից. դ) իր կողմից արտադրված` արտահանվող պատրաստի արտադրանքի և կիսաֆաբրիկատների նկատմամբ կիրառել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 20 ապրիլի 1999 թ. ՀՕ-291 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-291 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.05.1999-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1999.04.30/10(76) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.04.1999 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.04.1999 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.05.1999 Հիմնական ակտ 14.04.1999, ՀՕ-291 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 ապրիլի, 1999 թ.
Գործի #:
ՀՕ-291
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել