Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բադասյան — ԵԴ/20756/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Բադասյան — ԵԴ/20756/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/20756/02/2015 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Վարդան Բադասյանի հայցի ընդդեմ Նարեկ Մանթաշյանի, «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի ն Այպրես.ԷյԷմ-ի (այսուհետ՝ Հճամապատասխանողներ)՝ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու ու պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2024 թվականի որոշման դեմ Վարդան Բադասյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վարդան Բադասյանը պահանջել է «բռնագանձել Նարեկ Մանթաշյա

Ամբողջ Տեքստ

ՈՐԱ

Ե 6 նմ 5 ե)Ի7 Հ. մ

ԱՐՈ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20756/02/20 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20756/02/20

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Ս. Սահակյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2024 թվականի նոյեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարդան Բադասյանի հայցի ընդդեմ Նարեկ Մանթաշյանի, «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի ն Այպրես.ԷյԷմ-ի (այսուհետ՝ Հճամապատասխանողներ)՝ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու ու պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2024 թվականի որոշման դեմ Վարդան Բադասյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Բադասյանը պահանջել է «բռնագանձել Նարեկ Մանթաշյանից 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ հօգուտ Վարդան Բադասյանի՝ որպես

2

կատարված զրպարտության փոխհատուցում: Պարտավորեցնել Նարեկ Մանթաշյանին սույն գործով որպես համապատասխանող հանդես եկեղ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նան իր՝ Նարեկ Մանթաշյան օգտանունով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունեցած օգտահաշվում հրապարակայնորեն («քսծիօ» գործիքի միջոցով «հասանելի է բոլորին» տարբերակով) հերքել Հայցվորի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Հերքում» խորագրի ներքո, բառացիորեն տպագրելով (հրապարակելով) հետնյալ տեքստը՝

«Ես` Նարեկ Մանթաշյանս, սույնով հերքում եմ սույն թվականի հունիսի 9-ին իմ կողմից հրապարակայնորեն հնչեցված ն զրպարտչական բնույթի տարրեր պարունակող՝ Վարդան Բադասյանի՝ նախկինում կոռուպցիոներ լինելու վերաբերյալ հայտարարությունը:

Արձանագրում եմ, որ իմ տիրապետության տակ չեն եղել Ա չկան փաստեր, որոնք կհիմնավորեն Վարդան Բադասյանի՝ նախկինում կոռուպցիոներ լինելու (կոռուպցիոն բնույթի որնէ հանցագործություն կատարած լինելու) հանգամանքը»:

Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակել իրենց կողմից հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալների վերաբերյալ հերքման տեքստը»:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան) 04.01.2023 թվականին վճռել է՝ «Վարդան Բադասյանի հայցն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու պահանջի մասին հայցը մերժել՝ հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով:

Նարեկ Մանթաշյանի ներկայացուցչի միջնորդությունը Նարեկ Մանթաշյանի դեմ ներկայացված պահանջներով հայցային վաղեմություն կիրառելու մասին մերժել»:

Դատարանը 04.01.2023 թվականին որոշել է՝ «Ըստ հայցի Վարդան Բադասյանի ընդդեմ Նարեկ Մանթաշյանի, «Նյուզ էյ Էմ» ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի ն Այպրես.ԷյԷմ-ի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, համապատասխանող հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու ն պատվին, արժանապատվությանը ն գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին քաղաքացիական գործն առանձնացնել Վարդան Բադասյանի ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու պահանջից»:

Դիմելով դատարան՝ «168 ժամ» ՍՊԸ-ն խնդրել է կայացնել լրացուցիչ վճիռ 300.000 ՀՀ դրամի չափով ներկայացրած փաստաբանական ծախսը բավարարելու վերաբերյալ:

Դատարանի 04.05.2023 թվականի լրացուցիչ վճռով Վարդան Բադասյանից հօգուտ «168 ժամ» ՍՊԸ-ի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.03.2024 թվականի որոշմամբ Վարդան Բադասյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.01.2023 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի 05.04.2024 թվականի որոշմամբ Վարդան Բադասյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.05.2023 թվականի լրացուցիչ վճիռը թողնվել է անփոփոխ:

3

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 24.07.2024 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 05.04.2024 թվականի որոշման դեմ Վարդան Բադասյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Բադասյանը (ներկայացուցիչ Պարգն Սարոյան):

«Դիրքորոշում» վերտառությամբ վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 335-րդ, 337-րդ, 340-րդ ն 1087.-ին հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 60-րդ, 167-րդ, 19-րդ ու 192-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը զանգվածային լրատվության միջոցներին սույն գործով չի դիտել որպես զրպարտող Ա նրանց դեմ ուղղված պահանջը չի վերաբերել զրպարտությունը հերքելուն կամ զրպարտության համար փոխհատուցում վճարելուն, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը վերջիններիս դեմ ուղղված պահանջի նկատմամբ չպետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածում ամրագրված նորմերը: Տվյալ դեպքում զանգվածային լրատվության միջոցներին որպես պատասխանողներ ներգրավելը պայմանավորված է եղել նրանով, որ Նարեկ Մանթաշյանի կողմից հերքման տեքստի հրապարակումը պետք է կատարեին հենց զանգվածային լրատվության միջոցները, որի համար պահանջվել է վերջիններիս մասնակցությունը սուն գործի քննությանը պատասխանողի կարգավիճակում:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով զանգվածային լրատվության միջոցների դեմ ուղղված նյութաիրավական պահանջի էությունը, վերջիններիս դեմ ուղղված պահանջների իրավաչափությունը քննարկել է բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի դրույթների լույսի ներքո ն արձանագրել է, որ այդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմության հատուկ ժամկետը կիրառելի է նան նրանց նկատմամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի ն «168 ժամ» ՍՊԸ-ի անվանումներն իրենց կայքէջերում նշված չեն եղել, ու տարբեր հարցումներ ն այլ անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո է միայն ինքն իմացել այդ ընկերությունների անվանումներն ու միջնորդել Դատարանին իրականացնել նրանց՝ պատշաճ պատասխանողներով փոխարինելու գործողություն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը բացարձակապես քննարկման առարկա չի դարձրել հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկզբնական պահին առնչվող հարցերը ն սահմանափակվել է՝ նշելով, որ զրպարտության մասին իմանալուց հետո մեկամսյա ժամկետը բաց է թողնված՝ չքննարկելով այն հարցը, թե որ պահից է ինքն իմացել կամ պարտավոր եղել իմանալու իր իրավունքի խախտման մասին:

4

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 Նարեկ Մանթաշյանի կողմից ենթադրյալ զրպարտություն կատարելու ամսաթիվը 09.06.2020 թվականն է (անվիճելի փաստ).

2) Վարդան Բադասյանը փոստային առաքման եղանակով 08.07.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նան Բլոգ.168.էյէմ-ի ն Իրավունք.քոմ-ի՝ պահանջելով Նարեկ (Մանթաշյանին պարտավորեցնել համապատասխան ձնով հրապարակայնորեն հերքել լրատվական գործունեություն իրականացնող նան Բլոգ.168.էյէմ-ի

ն. Իրավունք.քոմ-ի միջոցով տարածած՝ զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նան Նարեկ Մանթաշյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում` հայցի հիմքում դնելով այն, որ զրպարտությունը կատարվել է 09.06.2020 թվականին:

Հայցադիմումում որպես սպլատասխանողներ նշվել են նան Բլոգ.168.էյէմը ն Իրավունք.քոմ-ը, իսկ որպես վերջիններիս հասցեներ, համապատասխանաբար, «ք, Երնան, Պուշկինի Յա շենք, 2-րդ հարկ» ն «ք. Երնան, Բաղրամյան 59 շենք 3-րդ հարկ» (հատոր 1-ին, գ.թ. 7-19, 40).

3) Դատարանի 20.07.2020 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 3).

4) 15.09.2020 թվականին Դատարանում ստացվել են «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանի կողմից ստորագրված «Առարկություններ» ն «Միջնորդություն» վերնագրով փաստաթղթերը, որոնց առաջին էջերում «պատասխանող» բառի դիմաց մինչ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերություն» բառերը նշված են «Իրավունք.քոմ (Բո. 1ԻզՆսու.Շօո) դոմեյնի սեփականատեր» բառերը, իսկ որպես վերջինիս հասցե նշված է «ք. Երնան, Բաղրամյան 59, 3-րդ հարկ» (հատոր 1-ին, գ.թ. 32-39, հատոր 2-րդ, գ.թ. 9-12, 21-28):

«168 ժամ» ՍՊԸ-ի կողմից Արամազդ Կիվիրյանին 27.09.2021 թվականին տրված լիազորագրում որպես «168 ժամ» ՍՊԸ-ի հասցե նշվել է «ՀՀ, ք. Երնան, Պուշկինի փողոց թիվ Յա»: Նույն հասցեն որպես «168 ժամ» ՍՊԸ-ի հասցե նշվել է նան «ԱՐԵՍ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՍՊԸի ն «/68 ժած ՍՊԸ-ի միջե 0110.2021- թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրում (հատոր 3-րդ, գ.թ. 37, հատոր 4-րդ, գ.թ. 55):

5) )35`Վարդան Բադասյանը փոստային առաքման եղանակով «Թիվ ԵԴ/20756/02/20 քաղաքացիական գործով պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու վերաբերյալ» վերնագրով դիմում է ներկայացրել Դատարան (դիմումը Դատարանում ստացվել է 18.02.2021 թվականին) խնդրելով «որպես համապատասխանողներ նշված «8|0Տոճտտ.ճոո» («Բլոգենյուզ.էյէմ») լրատվական կայքին, «Ճոճիեե.Յո» («Անալիտիկ.էյէմ») կայքին, «808.168.» («Բլոգ.168.էյէմ») կայքին, «1ճխսու.օօտ» («Իրավունք.քոմ») կայքին փոխարինել պատշաճ համապատասխանողներով, համապատասխանաբար՝ «Դատաբլոգ» ՍՊԸ-ով, «Անալիտիկ» ՍՊԸ-ով, «168 ժամ» ՍՊԸ-ով ն «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ով (հատոր 3-րդ, գ.թ. 30, 31).

5

6) Դատարանի 25.05.2021 թվականի «Նոր պատասխանող ներգրավելու մասին» որոշմամբ համապատասխանողներ «Բլոգ.168.ԷյԷմ» ն «Իրավունք.քոմ» կայքերը փոխարինվել են, համապատասխանաբար, «168 ժամ» ՍՊԸ-ով ու «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ով (հատոր 3-րդ, գ.թ. 49, 50).

7) «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն ն «1:68 ժամ» ՍՊԸ-ն ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություններ (հատոր 3-րդ, գ.թ. 94-101, 125-127).

8) Դատարանի 04.01.2023 թվականի վճռով Վարդան Բադասյանի հայցն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի ն «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով (հատոր 4-րդ, գ.թ. 129-143):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քնեության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ պատվին, արժանապատվությանեը կամ գործարար համբավին պատճառված վեասի հատուցման գործերով իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար դատարան դիմելու ժամկետներին՝ եան վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, ինչպես նան այդ ժամկետների հաշվարկման առանձհատկությանն այն դեպքում, երբ գործի քննության շրջանակներում տեղի է ունենում ի սկզբանե ներգրավված պատասխահողին ճիշտ անվանումով պատասխանողով փոխարինում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ն զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով (...) սահմանված կարգին Ա պայմաններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Մինչն 23.10.2021 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետնյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը՝

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել

6

զրպարտություն համարվող փաստացի տվյալները ն (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձնը Ա պատասխանը հաստատում է դատարանը՝ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագուն աշխատավարձի մինչ, 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 12-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 7-րդ ն 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետնանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ՝ ողջամիտ դատական ծախսեր ն խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:

Նույն հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

Վեր`՝ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված նան զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով: Անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը ենթակա է հատուցման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված կարգին ն պայմաններին համապատասխան: Այդ կարգի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ Ընդ որում, զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետնյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը՝

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրաւրվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները ն (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: (...),

2) սահմանված նվազագուն աշխատավարձի մինչ, 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել՝ համաձայն մինչն 23.10.2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի:

Միննույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1- ին հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայցը կարող է դատարան ներկայացվել վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո' մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

7

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի 331, 334-343 հոդվածների կանոնները տարածվում են նան հայցային վաղեմության հատուկ ժամկետների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչն ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման ն կասեցման կարգն ու հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ ն 340րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշր է հայցը սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն՝ երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հորմերի պահանջներին համապատասխան ն ընդունվել է դատարանի կողմից Հայցային վաղեմության ընթացքի ընդհատման յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլնս հաշվի չի առնվում ն հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տես «Հովեանյան Ինտերեեյշել» ՍՊԸ-ն ըեդդեմ Կարեն Մկրտչյանի ն Նարինե Ավետիսյանի ու Կարեն Մկրտչյանն ն Նարինե Ավետիսյանն ըեդդեմ «Հովեանյան Ինետերեեյշել» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը ն սուբյեկտային կազմը:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նան, որ օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ

8

կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (տես Գլխավոր դատախազություն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Անդրադառնալով հայց հարուցելու միջոցով շահագրգիռ անձի՝ իր իրավունքի խախտման վերացման ակնկալման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձը չի կարող պահանջել իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում, քանի որ ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությունը շահագրգիռ անձին իրավունք է վերապահել համապատասխան հայցով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ անձը կարող է պահանջել ն դատարանն էլ իրականացնել անձի ոչ թե «վերացական», այլ կոնկրետ խախտված իրավունքի պաշտպանություն կամ այլ խոսքով հայցով խախտված - իրավունքի պաշտպանության համար հայցվորն առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պարշաճ պատասխանողը) ն ինչում է կայանում իր իրավունքի խախտումը, որպեսզի պարասխանողից պահանջի իր իրավունքի խախտման վերացում:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քաղաքացիադատավարական օրենսդրությունը հայցով իրավունքի պաշտպանության համար սահմանել է որոշակի պայմաններ, որոնց պահպանման դեպքում է միայն դատարանը պարտավոր ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը չի ընդհատվում, եթե հայցը ներկայացվում է ոչ այն դատարան, ուր պետք է ներկայացվի, ոչ այն պատասխանողի դեմ, ով պետք է պատասխան տա այդ հայցով ն ոչ այն հայցապահանջով, որն ուղղված է անձի խախտված կոնկրետ սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությանը:

Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ ն բավարար տեղեկությունների' պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն այս հարցում կարնորել է կողմերի վարքագծի բացահայտումը ն գնահատումը (տե'ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335րդ ն 342րդ հոդվածների վկայակոչմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 13-րդ կետով նախատեսված ժամկետներին, արձանագրել է, որ այդ ժամկետներն այնպիսի ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն: Հետնաբար այդ ժամկետներն իրենց բնույթով համապատասխանում են հայցային վաղեմության ժամկետին, ն դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները (տե՛ս Վանո Եղիազարյանն ըեդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմելու բոլոր դեպքերում՝ ոչ ուշ, քան

9

մինչե վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը Հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը (տե՛ս (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու պահով: Հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը, որպիսի պահից մեկամսյա ժամկետում իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմում դատարան չներկայացնելու դեպքում բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը: Վիրավորանքի կամ զրպարտության հետնանքով անձն իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու համար դատարան կարող է դիմել վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, ընդ որում, միայն այն դեպքում, եթե վիրավորանքի կամ զրպարտության պահից չի անցել վեց ամսից ավելի: Մեկամսյա ժամկետը պետք է ընդգրկված լինի վեցամսյա ժամկետի մեջ (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն ընդդեմ Արթուր Իչմիլյանի թիվ ԵՄԴ/2775/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը Ա պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է նուն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն (...) այն վերադարձնելու հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքով հայցադիմումի ձնին, բովանդակությանը ն կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը:

10

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, մինչն նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչն նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն: Նոր պատասխանող ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվեն նոր պատասխանող ներգրավելու հիմքերը ն հիմնավորումները:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է նան, որ դատավարության կողմ է նան պատասխանողը, ում դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան: Ընդ որում, օրենսդիրը որպես հայցադիմումին ներկայացվող պարտադիր պահանջ է նախատեսել հայցադիմումում պատասխանողի անունը (անվանումը) պարտադիր նշելը հակառակ պարագայում հայցադիմումը ենթակա է վերադարձման դրա ձնին ներկայացվող պահանջը պահպանված չլինելու պատճառաբանությամբ:

Միննուն ժամանակ օրենսդիրը չի բացառել այնպիսի իրավիճակները, երբ գործի քննության ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ պատասխանողին փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու՝ այդ գործողությունների կատարումը նախատեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում ն կարգով: Նշված օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների համաձայն՝ դատարանը պատասխանողի փոխարինումը պատշաճ պատասխանողով թույլ է տալիս բացառապես հայցվորի համաձայնությամբ, ն միայն այն դեպքում, երբ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, այսինքն՝ հայցվորի կողմից սխալ է ընտրվել (նշվել) պատասխանողը:

Ի տարբերություն վերը նշված դատավարական գործողության՝ նոր պատասխանող ներգրավելու դատավարական գործողությունը կատարվում է այն դեպքում, երբ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով: Ընդ որում, այդ գործողությունը նս կատարվում է հայցվորի միջնորդությամբ: Այսինքն՝ այս դեպքում ոչ թե հայցվորի կողմից սխալ է ընտրվել (նշվել) պատասխանողը, այլ ոչ ամբողջական է նշվել պատասխանողների կազմը:

Վերը եշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սուն գործի փաստերի համաձայն Նարեկ Մանթաշյանի կողմից ենթադրյալ զրպարտություն կատարելու ամսաթիվը 09.06.2020 թվականե է.

Տվյալ դեպքում Վարդան Բադասյանն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության վերաբերյալ սույն գործով հայցադիմումը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել ենթադրյալ զրպարտության կատարման օրվանից մեկ ամսվա ընթացքում` 08.07.2020 թվականին հայցադիմումում որպես պատասխանողներ նշելով նան այն լրատվական գործունեություն իրականացնող հանդիսացողներ Բլոգ.168.էյէմին ն

11

Իրավունք.քոմ-ին, որոնք իրենց տեղեկատվության մեջ տարածել են Նարեկ Մանթաշյանի կողմից հայցվորի հասցեին կատարված ենթադրյալ զրպարտությունը: Նույն հայցադիմումում որպես Բլոգ.168.էյէմ-ի Ա Իրավունք.քոմ-ի հասցեներ, համապատասխանաբար, նշվել են «ք. Երնան, Պուշկինի Յա շենք, 2-րդ հարկ»-ը ն «ք. Երնան, Բաղրամյան 59 շենք 3-րդ հարկ»-ը:

Նշված հայցադիմումը՝ դրանում վերը նշված պատասխանողների անվանումները սխալ նշված լինելու պատճառաբանությամբ վերադարձնելու մասին որոշում չի կայացվել, ն Դատարանը 20.07.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանից ելնելով՝ հայցվորի մոտ կարող էր ձնավորվել համոզմունք այն մասին, որ ինքը հայցադիմումը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ պարագայում Դատարանը որոշում կկայացներ հայցադիմումը վերադարձնելու մասին:

15.09.2020 թվականին Դատարանում ստացվել են «Իրավունք, մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանի կողմից ստորագրված «Առարկություններ» ն «Միջնորդություն» վերնագրով փաստաթղթերը, որոնց առաջին էջերում «պատասխանող» բառի դիմաց մինչ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերություն» բառերը նշված են «Իրավունք.քոմ (Պո.118սու.Շօո) դոմեյնի սեփականատեր» բառերը, իսկ որպես վերջինիս հասցե նշված է «ք. Երնան, Բաղրամյան 59, 3-րդ հարկ»-ը:

Միննույն ժամանակ գործում առկա են «168 ժամ» ՍՊԸ-ի կողմից Արամազդ Կիվիրյանին 27.09.2021 թվականին տրված լիազորագիրը, ինչպես նան՝ «ԱՐԵՍ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՍՊԸի Ա «168 ժամ» ՍՊԸի միջե 0110.2021 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որոնցում որպես «168 ժամ» ՍՊԸ-ի հասցե է նշվել «ՀՀ, ք. Երնան, Պուշկինի փողոց թիվ 3ա»-ն:

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Վարդան Բադասյանը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել «Թիվ ԵԴ/20756/02/20 քաղաքացիական գործով պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու վերաբերյալ» վերնագրով դիմում (դիմումը Դատարանում ստացվել է 18.02.2021 թվականին) խնդրելով «որպես համապատասխանողներ նշված «8|օՔոծոՏ.ՅՈ» («Բլոգնյուզ.էյէմ») լրատվական կայքին, «Ճոճհեն.ճո» («Անալիտիկ.էյէմ») կայքին, «8|օ9.168.ռո» («Բլոգ.168.էյէմ») կայքին, «|ճսսու.օօտ» («Իրավունք.քոմ») կայքին փոխարինել պատշաճ համապատասխանողներով, համապատասխանաբար «Դատաբլոգ» -ՍՊԸ-ով, «Անալիտիկ» ՍՊԸ-ով, «168 ժամ» ՍՊԸ-ով ն «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ով:

Դատարանը 25.05.2021 թվականին որոշում է կայացրել «Նոր պատասխանող ներգրավելու մասին», որով համապատասխանողներ «Բլոգ.168.ԷյԷմ» Ա «Իրավունք.քոմ» կայքերը փոխարինվել են, համապատասխանաբար, «168 ժամ» ՍՊԸ-ով ու «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ով:

Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն Դատարանն իր կողմից կայացված որոշումը վերնագրել է «Նոր պատասխանող ներգրավելու մասին», այնուամենայնիվ նույն որոշման եզրափակիչ մասում վերը նշված պատասխանողներին փոխարինել է «պատշաճ պատասխանողներով»: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում անգամ տեղի չի ունեցել գործով ներգրավված պատասխանողներին մեկ այլ սկզբնապես ներգրավվածներից տարբերվող ապատասխանողներով փոխարինում, այլ հայցադիմումում որպես պատասխանողներ նշվածները, հաշվի առնելով հայցադիմումում

12

նրանց անվանումները սխալ նշված լինելու հանգամանքը, փոխարինվել են ճիշտ անվանումներով պատասխանողներով, որոնք արդեն ցուցում են պարունակում վերջիններիս կազմակերպական-իրավական ձնի մասին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նան փոխարինված համապատասխանողներ «168 ժամ» ՍՊԸի ու «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հասցեները սկզբնապես ներգրավված համապատասխանողներ «Բլոգ.168.ԷյԷմ» ն «Իրավունք.քոմ» կայքերի հասցեների հետ նույնական լինելու հանգամանքով:

Ավելին` այս դեպքում որնէ պարագայում խոսք չի կարող լինել նոր պատասխանողներ ներգրավված լինելու մասին, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Դատարանը նոր պատասխանողներ չի ներգրավել թեկուզն իր կողմից կայացված որոշումը վերնագրել է այդպես:

Գործի քննության ընթացքում արդեն որպես պատշաճ պատասխանողներ ներգրավված «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն ն «168 ժամ» ՍՊԸ-ն ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություններ:

«Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն իր միջնորդությունը, ըստ էության, պատճառաբանել է նրանով, որ վիճարկվող տեսանյութը հրապարակվել է 09.06.2020 թվականին, հայցվորն իր իրավունքի պաշտպանության պահանջի մասին սկզբնական հայցապահանջը՝ ուղղված «Իրավունք» կայքի դեմ, փոստով Դատարան է ներկայացրել 10.07.2020 թվականին, «Իրավունք մեդիա» ՍՊ ընկերությանը որպես պատշաճ պատասխանող ներգրավելու մասին միջնորդությունը հայցվորը ներկայացրել է 15.02.2021 թվականին, իսկ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն որպես պատշաճ պատասխանող է ներգրավվել Դատարանի 25.05.2021 թվականի որոշմամբ, այսինքն՝ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դեմ հայցվորի կողմից հայցապահանջն ուղղվել է միայն 15.02.2021 թվականին, իսկ Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 25.05.2021 թվականին: Արդյունքում հայցվորը բաց է թողել սահմանված կարգով իրավունքի պաշտպանության մեկամսյա ժամկետը, քանի որ «Իրավունք մեդիա» ՍՊ ընկերության դեմ հայցադիմումը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է 09.07.2020 թվականին, իսկ հաջորդ օրվանից հաշվելու դեպքում՝ 10.07.2020 թվականին, մինչդեռ «Իրավունք մեդիա» ՍՊ ընկերության դեմ ուղղված պահանջը ներկայացվել է 15.02.2021 թվականին:

«168 ժամ» ՍՊԸ-ն իր միջնորդությունը, ըստ էության, պատճառաբանել է նրանով, որ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 10.07.2020 թվականին, որում որպես պատասխանող ներգրավված չի եղել «168 ժամ» ՍՊԸ-ն, ն միայն 15.02.2021 թվականին է հայցվորի կողմից միջնորդություն ներկայացվել վերջինիս որպես պատշաճ պատասխանող ներրգրավելու վերաբերյալ:

Դատարանի 04.01.2023 թվականի վճռով Վարդան Բադասյանի հայցն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի ն «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով: Դատարանը պատճառաբանել է, որ՝

- «Սույն գործով վիճարկվող արտահայտությունը կատարվել է 09.06.2020 թվականին»,

- «սույն գործով պատասխանողներին փոխարինելու միջեորդությունը եերկայացվել է 15.02.2021 թվականին:

Այսինքն պատասխանողներ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի ն «168 ժամ» ՍՊԸ-ի դեմ պահանջները հայցվորը փաստացի ներկայացրել է հրապարակումը կատարելու պահից 8 ամիս 6 օր հետո՝ ն բաց է թողեվել օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը»,

13

- «Տվյալ պարագայում ի սկզբանե հայցվորը հայցադիմում է ներկայացրել իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կայքի դեմ, ն այն որնէ իրավական հետնանք չէր կարող առաջացնել կայքի սեփականատիրոջ համար, քանի որ այն չէր անհատականացվել:

Կայքի սեփականատիրոջ համար իրավական հետնանքեեր կարող էին առաջանալ, բացառապես երա դեմ հայցադիմում ներկայացնելու պահից, տվյալ պարագայում պատշաճ պատասխանողով փոխարինելու պահից, ուստի ն հայցային վաղեմության ժամկետները նույնպես պետք է հաշվարկվեին միջնորդության ներկայացման պահի դրությամբ»:

Վերաքննիչ դատարանը 22.03.2024 թվականին որոշում է կայացրել Վարդան Բադասյանի վերաքննիչ բողոքը մերժելու Ա Դատարանի 04.01.2023 թվականի վճիոն անփոփոխ թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝

- «գործի նյութերի ուսումեասիրությունից հետնում է, որ սույն գործով հայցադիմումն ըեդդեմ Նարեկ Նահապետի Մանթաշյանի, Նյուզ էյէմ ՍՊԸ-ի, Անալիտիկ.էյԷմ-ի, Բլոգ.168.Էյէմ- ի, ՒԻրավունք.քոմ-ի, ԲԼՈԳՆՅՈԽՉԷՅԷՄ լրատվական կայքի, Ալտերեատիվ.էյէմի ն Այպրես.էյէմ-ի Դատարան է ներկայացվել 08.07.2020 թվականին:

Հայցվորի 6 ներկայացուցիը ոչ պատշաճ պատասխանողեեիե պատշաճ պատասխանողեերով փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացրել 15.02.2021 թվականին միայն:

Հիմք ընդունելով վերը շարադրված իրավավերլուծությունը ն վերոգրյալ փաստական հանեգամանքները՝ Վերաքենիչ դատարաեը գփտնում է, որ «Իրավունք Մեդիա» ՍՊ ըեկերության ն «168 ժամ» ՍՊ ընկերության մասերով Հայցվորը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087. 1-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը»,

- «Հայցվորն ի սկզբանե հայցադիմումը ներկայացրել է «Բլոգ. 168.էյէմ» «Իրավունք.քոմ» կայքերի դեմ, որպիսիք չեն հանդիսանում պատշաճ պատասխանող, ինչը նան, ըսփտ էության, ըեդունվել է Հայցվորի կողմից" 15.02.2021 թվականիե ոչ պատշաճ պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու մասին միջնորդության ներկայացմամբ»:

Վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի ն դրանց վերաբերյալ հայտնված իրավական դիրքորոշումների համատեքստում վերը նշված փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն այն մասին, որ ««Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության ն «168 ժամ» ՍՊ ընկերության մասերով Հայցվորը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087Է-րդ հոդվածի 13րդ մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է ն չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ նման հետնություն անելու համար անհրաժեշտ էր հաստատված համարել, որ հայցվորը հայցը ներկայացրել է կա՛մ զրպարտության մասին իրեն հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ժամկետի, կա՛մ զրպարտության պահից վեց ամսվա ժամկետի խախտմամբ, մինչդեռ տվյալ դեպքում առկա չէ ոչ առաջին, ո՛չ էլ երկրորդ դեպքը, քանի որ ինչպես արդեն վերը նշվեց, հայցվոր Վարդան Բադասյանն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության վերաբերյալ սույն գործով հայցադիմումը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/20756/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել