Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ԵԴ/15836/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ԵԴ/15836/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/15836/02/2025 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Գագիկ, Գուրգեն ն Արտյոմ Խխաչատրյանների (այսուհետ` Համահայցվորներ) հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Մանե Գնորգյանի՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելու ն զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի որոշման դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելո

Ամբողջ Տեքստ

/Բթ Հաւ ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15836/02/20 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15836/02/20

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի օգոստոսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գագիկ, Գուրգեն ն Արտյոմ Խխաչատրյանների (այսուհետ` Համահայցվորներ) հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Մանե Գնորգյանի՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելու ն զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի որոշման դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Համահայցվորները պահանջել են պատասխանողներին պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Մանե Գնորգյանին պատկանող՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջում, ինչպես նան ՀՀ կառավարության պաշտոնական կայքում «Ներողություն ենք խնդրում Գագիկ

2

Խաչատրյաից ն նրա որդիներից» գվերնագրով գրառում կատարելու եղանակով հրապարակայնորեն ներողություն խնդրել Համահայցվորներից, անհնարինության դեպքում՝ նույն ժամկետում զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել առնվազն 5.000 տպաքանակ ն ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որնէ տպագիր թերթի միջոցով:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 25.01.2021 թվականին վճռել է հայցը բավարարել մասնակիորեն՝

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գնորգյանին պատկանող էջում 2020 թվականի ապրիլի 28-ին տեղ գտած (հէքՏ://ո/տ.Է266Եօօխ.Շօո/քոօհ|6.քհք7:ժ-100000453356168), գրառումը՝ «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ն նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից ն ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը վերականգնել պետությանը պատճառված վնասը: ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը ն նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչն վերջ վերադարձվի պետությանը: Ինչ վերաբերվում է ՍՇՕխԼ ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միան ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել ն օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նան այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խխաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները: Ասեմ նան, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ ն կոնկրետ արդյունքների: Նշեմ նան, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ ՍՇՕխԼ ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նան Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ն Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նան Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով» ճանաչել որպես Հայցվորներին

Յ

զրպարտող գրառում, իսկ «Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչներ» որակումը, որպես Հայցվորների պատիվը արժանաատվությունը Ա գործարար համբավը արատավորող (վիրավորական) գրառում: Պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գնորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետնյալ կերպ. վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գնորգյանին պատկանող էջում

(հէէքՏ://Բրոտ.1Թ66Եօօխ.Շօոո/քոօի|6.քհքշ:ժ-100000453356168), գրառում կատարել հետնյալ կերպ. «ՀՀ վարչապետ Նիկոլ «Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն ն Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «Հօտեօօկ.օօտ սոցիալական կայքի՝ Մանե Գնորգյանի էջում .(հէլքտ://ոոոո2Շ6Եօօխ.Շօո/քթոօի|6.քհքշ:մ-100000453356168) 3 .9տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի ն նրա որդիների կողմից կոռուպցիոն ն մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նան ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը: Գագիկ Խաչատրյանը ն նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որնէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում»: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գնորգյանի «Թօճեօօի.Շօոո» սոցիալական կայքի օգտահաշվում ներողության ն հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում` պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիոն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) ստւպաքանակ ն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որնէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել «Թօ6եօօի.Շօո» սոցիալական կայքի՝ Մանե Գնորգյանին պատկանող էջում (հէքտ://ոտտ.1Թօ6Եօօխ.Շօո/քոօիլթ.քհք/ժ-100000453356168): Հայցը մնացած մասով մերժել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խխաչատրյանի Ա Արտյոմ Խաչատրյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 16.000 ՀՀ դրամը վերադարձնել Գագիկ Խաչատրյանին, Գուրգեն Խխաչատրյանին Ա Արտյոմ Ւէխաչատրյանին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի ն Արտյոմ Խաչատրյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.06.2021 թվականի որոշմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Վարչապետի աշխատակազմի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ «թիվ ԵԴ/15836/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 25.01.2021 թվականի դատական ակտը՝ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Վարչապետի աշխատակազմի, մասով հայցադիմումը մերժելու պատճառաբանական մասը փոփոխել՝ ըստ սույն որոշմամբ արված պատճառաբանության՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին: ՀՀ

4

վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խխաչատրյանի Ա Արտյոմ Խաչատրյանի բռնագանձել 250.000 դրամ՝ որպես Վերաքննիչ դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Գագիկ Խաչատրյանից, Գուրգեն Խաչատրյանից ն Արտյոմ Խաչատրյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Վարչապետի աշխատակազմի, բռնագանձել 10.000 դրամ՝ որպես Բողոքաբերի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար ն վերաքննիչ բողոքներով դատական ծախսերի հարցը համարել լուծված»:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Նարինե Բեգլարյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ ն 128-րդ հոդվածները, 129-րդ հոդվածի Լին կետը, 130-րդ հոդվածի Լին կետն ու 1087.1 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 2-րդ, 12-րդ, 59-րդ ն 66-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Սույն գործով պատասխանող է ՀՀ վարչապետը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական մարմինը, առավել նս դրա պաշտոնատար անձը, չի կարող քաղաքացիական ն քաղաքացիադատավարական իրավահարաբերություններում լինել իրավունքի ինքնուրույն սուբյեկտ: 0»-Քաղաքացիական .իրավահարաբերությունների սուբյեկտ է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս պետական մարմինների, այլ ոչ թե հենց պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը: Ավելին, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձի կողմից քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառած վնասի համար պատասխանատվություն է կրում պետությունը, այլ ոչ թե պետական մարմինը: Այլ կերպ ասած, պետական մարմինը, առավել նս դրա պաշտոնատար անձը չի հանդիսանում քաղաքացիական իրավունքի սուբյեկտ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը բավարարել է մի հայցապահանջ, որը չի ներկայացվել: Մասնավորապես` վճռի եզրափակիչ մասի 1-ին կետի համաձայն` Դատարանը վճռել է. «...«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գնորգյանին պատկանող էջում 2020 թվականի ապրիլի 28-ին տեղ գտած

(հէէքՏ://Մոոտ.1Թ66Եօօխ.Շօո/քոօի|6.քհքշ:ժ-100000453356168) գրառումը ճանաչել որպես Հայցվորներին զրպարտող գրառում, իսկ «Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչներ» որակումը, որպես Հայցվորների պատիվը արժանապատվությունը ն գործարար համբավը արատավորող (վիրավորական)»: Մինչդեռ այսպիսի հայցապահանջ չի ներկայացվել: Այսինքն՝ Դատարանը դուրս է եկել հայցի հիմքի ն առարկայի սահմաններից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Մաֆիոզ համակարգի ներկայացուցիչներ» ձնակերպումն ուղղված չէ Համահայցվորներին: Մանե Գնորգյանի կողմից իր անձնական էջում

5

կատարած գրառումից հնարավոր չէ կատարել հետնություն այն մասին, որ ձաակերպումն ուղղված է եղել Համահայցվորներին: Գրառման մեջ առկա են գնահատողական դատողություններ, որոնք պայմանավորված են գերակա հանրային շահով, հիմնված են բավարար փաստական կազմի վրա ն հավասարակշոված են ներկայացված: (Թեն Դատարանը նշել է, որ ՀՀ վարչապետի կողմից գրառման մեջ կատարվել են գնահատողական դատողություններ, այնուամենայնիվ բավարարել է հայցը՝ պատճառաբանելով, որ այդ դատողությունները հիմնված են եղել ոչ թե ստույգ փաստերի, այլ մամուլի նյութերի վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Դատարանը չի հետազոտել գործով ներկայացված ապացույցները՝ թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ խախտում: Միակ ապացույցը, որի թույլատրելիության հարցի վերաբերյալ Դատարանը պատճառաբանել է իր դիրքորոշումը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ուղարկված գրությունն է:

ՀՀ վարչապետը դիտավորություն չի ունեցել Համահայցվորներին անվանարկելու, չէր էլ կարող ունենալ, քանի որ վարչապետը կենսագործում է լիազորություն, իսկ վիրավորելը կամ զրպարտելը լիազորության մաս չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.06.2021 թվականի որոշումը մասնակիորեն՝ վերաքննիչ բողոքը մերժելու ն Դատարանի 25.01.2021 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասն անփոփոխ թողնելու մասով, բեկանել ու փոփոխել՝ հայցը մերժել:

2.1 Համահայցվորների վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն համարել է որպես Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող անձ ն գործով պատասխանող, իսկ Դատարանն ընդունել է վերջինիս կողմից ներկայացուցչին տրված լիազորագիրը, հակառակ դեպքում կստացվեր, որ Ն. Փաշինյանը ն նրա աշխատակազմը սեփական շահերի պաշտպանության համար թույլ են տվել պետական միջոցների վատնում:

Չնայած վճռաբեկ բողոքով ներկայացված պնդումներին առ այն, որ պետական մարմինը կամ պաշտոնատար անձն օժտված չէ դատավարական կամ քաղաքացիական իրավունակությամբ, վճռաբեկ բողոքը ներկայացվել է ՀՀ վարչապետի (պետական մարմնի) անունից:

Գրառոմամբ պատճառված վնասը պետք է հատուցվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված կարգով ն պայմաններով, որպիսի դեպքում ընդհանուր հիմունքներով որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ պետք է հանդես գար անձի ոչ նյութական բարիքին՝ պատվին, արժանապատվությանը ն գործարար համբավին վնաս պատճառած անձը՝ պետությունը ի դեմս պետական մարմինների, ինչը բխում է նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերի, 128-րդ ն 129-րդ հոդվածների, 162-րդ հոդվածի 2-րդ կետի ն 1058-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից:

Վճռում հստակ արտացոլված են բոլոր ապացույցների գնահատումը, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացը, հետնաբար Դատարանը կայացրել է

6

պատճառաբանված դատական ակտ: Դատարանը ճիշտ է գնահատել գործով ներկայացված ապացույցները: Դատարանը կիրառել է ՀՀ վարչապետի խոսքի նկատմամբ թույլատրելի ենթադրություն՝ օրենքում ամրագրված անմեղության կանխավարկածը, հետնաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բացառության առկայության հիմքով վճիռը չի կարող համարվել պատճառաբանված ենթադրություններով:

Դատարանը դուրս չի եկել հայցի հիմքի ն հիմնավորումների շրջանակից, քանի որ ըստ էութան վիրավորանքի ն զրպարտության համար հատուցման պահանջը ներառում է արտահայտությունները, համապատասխանաբար, վիրավորանք ն զրպարտություն որակելու պահանջը, քանի որ պատասխանատվություն սահմանելուց առաջ դատարանը պետք է եզրակացության հանգի, թե արդյոք արտահայտությունները վիրավորանք կամ զրպարտություն են, թե ոչ:

Վերոգրյալ հիմնավորումների ուժով գտնում են, որ վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գնորգյանը 28.04.2020 թվականին «Թօտեօօի.օօոո» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետնյալ հրապարակային գրառումը. «Գագիկ Խաչատրյանի ըետանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ն երա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից ն ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հեր իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումեեի ընթացքում պատրասպտակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը, վերակաեգնել պետությանը պատճառված վեասը:

ՀՀ կառավարության ունեցած պտվյալներով Գագիկ Խաչատրյանը ն ներա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պեր է մինչն վերջ վերադարձվի պետությանը:

Ինչ վերաբերվում է ՍՇՕԽ( ընկերությանը, երա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել ն օրակարգում հայփեվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժեեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է եան այսօր' ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, երանք պետք

7

է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես ԷԽաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:

Ասեմ եան, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առեչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակեկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ ն կոնկրետ արդյունքների:

Նշեմ նան, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ ՍՇՕխԽԸ ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նան Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ն Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակեկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն եան Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով» (հատոր 1, գթ. 45).

2)ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գնորգյանը «Հրապարակ» օրաթերթին 29.04.2020 թվականին տված հարցազրույցի շրջանակներում հաստատել է, որ գրառումը համաձայնեցված է եղել վարչապետի հետ ն եղել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառում (հատոր 1, գ.թ 32-36):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ, 130-րդ ն 1087.1-րդ հոդվածների խախտում, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույե բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը արդյոք որպես անձի պատիվը, արժանապապտվությունը կամ գործարար համբավը վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորող աեձ կարող են հանդես գալ պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը, ում դեմ կարող է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վեասի հատուցման գործով հայց հարուցվել, այլ կերպ ասած՝' արդյոք պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը կարող են հանդես գալ որպես պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վեասի հատուցման գործով պարասխանավտու սուբյեկտ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ

8

զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել| լէ այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը: Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետնանքով առաջացող հարաբերության սուբյեկտների շրջանակի սահմանափակում օրենսդիրն արդարացիորեն չի նախատեսել, ն այդպիսիք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02//0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ դրա հիմքում ընկած է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ տրված իրավակարգավորումը, համաձայն որի՝ քաղաքացիական օրենսդրությամբ ն այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները՝ ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ -Քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նան Հայաստանի Հանրապետությունը ն համայնքներն են (հոդված 128): (...) Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին կետով հատկապես նախատեսված է անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի՝ իբրն ոչ նյութական բարիքների դատական կարգով պաշտպանության հնարավորությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կատարած խախտումներից (տե՛ս Վարդան Աթայանի ըեդդեմ «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ- ի ն Մանվել Տեր-Առաքելյանի թիվ ԵԿԴ/3260/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությամբ ն այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք՝ ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նան Հայաստանի Հանրապետությունը Ա համայնքներն են (հոդված 128):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ն համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների՝ քաղաքացիների ն իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ ն այ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց

9

մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային Ա անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նան դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայություն :»հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նան օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոնները զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական ն համայնքային:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, (...):

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական քաղաքական պաշտոններն են (...), վարչապետի, (...) պաշտոնները, (...):

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նան ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նան քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նան ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահը, վարչապետը նույն օրենքի իմաստով պետական մարմիններ են:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձը, օրենքով, իրավական այլ ակտերով ն իր աշխատակազմի կանոնադրությամբ

10

նախատեսված նպատակներին ն խնդիրներին համապատասխան, իրականացնում է իր աշխատակազմի կառավարումը:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական մարմնի ղեկավարը, օրենքով, իրավական այլ ակտերով ն պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված պետական մարմնի գործունեության ոլորտին, նպատակներին ն խնդիրներին համապատասխան, ղեկավարում է պետական մարմնի գործունեությունը:

Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ պետական մարմնի ղեկավարը՝

1) պատասխանատու է պետական մարմնի առջն դրված խնդիրների ն գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նան տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3 իրականացնոմ է պետական մարմնի ենթակա պետական մարմինների,

կազմակերպությունների ն հիմնարկների կառավարումը.

4) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում Ա ազատում է պետական մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ ն նշանակում կարգապահական տույժեր.

5) հաստատում է հաստիքացուցակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

7) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ն կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա պետական մարմնի, կազմակերպություննեեի ն հիմնարկների ղեկավարների «Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները Ա հանձնարարականները.

11) լսում է պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների ն հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

12) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ Ա անհատական իրավական ակտեր:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական մարմինը, (...) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից իր

11

գործողություններով կարող են ձեռք բերել ու իրականացնել գույքային ն անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ:

Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն` պետական մարմնի, (...) պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ պետական մարմինը, (...) իրենց իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում կարող են հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Պետությունը՝ ի դեմս պետական մարմնի կամ պաշտոնատար անձանց, պատասխանատու է բացառապես Սահմանադրությամբ ն օրենքներով իր վրա դրված գործառույթների իրականացման համար:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությունը քաղաքացիական իրավունքի նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների մասնակից (սուբյեկտ) է ն քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում է այդ հարաբերություններին իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերին համապատասխան: Միաժամանակ, պետությունը` որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակից, ունի իր կարգավիճակից բխող առանձնահատկություններ, որոնց համակցությունը բացառում է պետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական հարաբերություններում իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերի՝ նույն ծավալով կիրառումը պետության նկատմամբ: Պետությունը, ստանձնելով քաղաքացիական իրավունքներ ն .,պարտականություններ, քաղաքացիաիրավական շրջանառությանը մասնակցում է ինչպես անմիջականորեն՝ այդ նպատակի համար հատուկ լիազորված պետական մարմինների միջոցով, այնպես էլ միջնորդավորված՝ պետական իրավաբանական անձ հանդիսացող հիմնարկների ն կազմակերպությունների միջոցով: Պետական մարմինները քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում են օրենքներով, այլ` իրավական ակտերով ու իրենց կանոնադրություններով սահմանված իրավասուբյեկտության, ու դրանով պայմանավորված` իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Պետական մարմնի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ բողոք ներկայացրած անձը ի թիվ այլնի հայտնել է, որ սույն գործով պատասխանող է ՀՀ վարչապետը, ոչ թե ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական մարմինը, դրա պաշտոնատար անձը չեն կարող լինել իրավունքի ինքնուրույն սուբյեկտ քաղաքացիական ն քաղաքացիադատավարական իրավահարաբերություններում:

Անդրադառնալով պատասխանողներից Մանե Գնորգանի ն ՀՀ կառավարության աշխատակազմի պատշաճ պատասխանող հանդիսանալու հարցին` Դատարանն արձանագրել է. «Տվյալ դեպքում պատասխանող Մանե Գնորգյանը' հանդիսանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիեյանի մամուլի պատասխանատուն, կազմել է մամուլի հաղորդագրություն ն ստանալով հավանություն հրապարակել է այե: Մանե Գնորգյանը կատարել է իր գործառույթները, չի արտահայտել սեփական կարծիքը, հետնաբար չի կարող պատասխանատվություն կրել 2020

12

թվականի ապրիլի 28-ին ՀՀ/ռօօեօօի.Շօտ»». (Ւզօջեօօ: (Ֆեյսբուք)) սոցիալական ցանցի իր էջում Գագիկ Խաչատրյանի ն երա ընտանիքի վերաբերյալ կատարված գրառման համար: (...): (...) հրապարակային գրառման մեջ տեղ գտած դատողությունները ներկայացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ն ՀՀ վարչապետի աշխատակազմը չի կարող պատասխանատվություն կրել (:.»:

Դատարանն արձանագրել է նան, որ «Տվյալ դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գնորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին ՀՀ/ՇՇ6Եեօօի.Շօո»» (Էզօջեօօ/ (Ֆեյսբուք)) սոցիալական ցանցի իր էջում Գագիկ Խաչատրյանի ն երա ընտանիքի վերաբերյալ հրապարակային գրառման մեջ Հայցվորների վերաբերյալ կատարել է որոշակի հրապարակային դատողություններ, որակումեեն որոնք իրականությանը չեն համապատասխանում, վիրավորում են երաեց պատիվը արժանապատվությունը ն գործարար համբավը, հետնաբար պերք է հերքել հրապարակային խոսքում ասված տվյալները ն ներողություն խեդրել պատիվը արժանապատվությունը ն գործարար համբավը արատավորելու համար»:

Արդյունքում Դատարանը վճռել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հերքել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ գործով պատասխանող է ՀՀ վարչապետը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական մարմինը, առավել նս՝ դրա պաշտոնատար անձը, չի կարող լինել իրավունքի ինքնուրույն սուբյեկտ քաղաքացիական Ա քաղաքացիադատավարական իրավահարաբերություններում՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ՀՀ վարչապետը, հանդիսանալով պետական մարմին, օժտված է լայն իրավազորությունեերով, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնը, որպես ինստիտուտ, միայն սահմանադրորեն ամրագրված լինելու փաստի ուժով չի կարող կենսագործել որնէ լիազորություն: Վարչապետի պաշփոնի լիազորությունները համակարգային առումով ն ամբողջ ծավալով կարող են կյանքի կոչվել միայն համապատասխան պաշտոնատար անձի փվյալ պաշտոնում նշանակված լինելու փաստի ուժով, իսկ վերջինս ՀՀ վարչապետի լիազորությունները կենսագործում է նան սեփական հայեցողությամբ. իսկ հայեցողություն կարող է ունենալ միայն անձը ն ոչ երբեք ինստիտուտն ինքնին: Դրանից պետք է անել հետնությու, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով ոչ թե ՀՀ վարչապետի՝ որպես պետական մարմեի ինստիտուտն է կրում դրա գործառույթային առանձնահատկությամբ պայմանավորված իրավունքներ ն պարպտականություննեեր, այլ այդ պաշտոնը զբաղեցեող անձը" որպես ՀՀ վարչապետ: Ուստի, Վերաքենիչ դատարանի եզրահանեգմամբ' տվյալ դեպքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցեող պաշտոնատար անձը (բայց ոչ ՀՀ վարչապետ պետական ինստիտուտը) կարող է սույն գործով հանդես գալ որպես պատասխանող: (...) Եթե պետական մարմնի կամ համայնքի պաշտոնատար անձը հրապարակային խոսքով վիրավորում կամ զրպարտում է որնէ անձի' ապա տվյալ դեպքում ի հայտ է գալիս տվյալ պաշրոնատար անձի պաշտոնեական (գործառութային) լիազորությունների սահմանազաեցման փասփ, որի հերնանքները պետք է կրի տվյալ պաշրոնատար անձը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սույն գործով պատշաճ պատասխանող ն պատասխանատվության սուբյեկտ

13

հանդիսանալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնության իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով վիրավորանք հանդիսացող տեղեկությունների համար ներողություն խնդրելու Ա զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջ է ներկայացվել պետական մարմնի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու արդյունքում արված

արտահայտությունները հերքելու միջոցով պատասխանատվության է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վերաքննիչ դատարանը վճիռն այս մասով թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սոյն գործի հիմքում ընկած իրավահարաբերություններն ունեն մասնավոր բնույթ, ինչը ենթադրում է կողմերի հավասարություն, այսինքն՝ իրավունքի սուբյեկտները միմյանց առջն հանդես են գալիս իրավահավասար կերպով:

Մինչդեռ իր հանրային իշխանական լիազորությունների գործադրման արդյունքում ՀՀ վարչապետը չի կարող իրավահավասար հարաբերությունների մեջ գտնվել մասնավոր անձանց հետ ն սույն գործի շրջանակներում մյուս կողմի հետ հանդես գալ հավասար կերպով:

ՀՀ վարչապետը' որպես պետական մարմին, հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, որը հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները, իրականացնում է հանրային նշանակության գործառույթներ, հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող:

Վարչապետի՝ որպես պետական մարմնի հանրային իշխանական լիազորությունների գործադրման արդյունքում ծագում է հանրային իրավահարաբերություն, ուստին բացառվում է մասնավոր-իրավական բնութն ու դրա նկատմամբ մասնավոր-իրավական նորմերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի) կիրառումը:

Ըստ այդմ, զրպարտության կամ վիրավորանքի գործերով որպես վնաս պատճառող կարող է հանդես գալ ոչ թե պետական մարմինը, այլ մասնավոր անձը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պետությունը՝ ի դեմ իր պետական մարմինների ն դրանց պաշտոնատար անձանց, չի կարող համարվել վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձ, չի կարող հանդիսանալ վիրավորանքի միջոցով վնաս պատճառելու հետնանքով առաջացող հարաբերության սուբյեկտ` վնաս պատճառող, քանի որ վերջինիս ուղղված հայցապահանջը վերաբերելի չէ պետությանը՝ ի դեմս որնէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի:

Հետնաբար կարգավիճակից բխող առանձնահատկությունից ելնելով՝ սույն գործով ՀՀ վարչապետը չի կարող հանդես գալ որպես անձի պատիվը, արժանապատվությունը ն գործարար համբավը պաշտպանելու հայցով պատասխանատու սուբյեկտ` պատշաճ պատասխանող, ուստի վերջինիս դեմ հարուցված հայցը ենթակա չէր բավարարման:

Մինչդեռ ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման ն կիրառման հետնանքով հանգել են ՀՀ վարչապետի՝ որպես սույն գործով Համահայցվորների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հայցով պատասխանատու սուբյեկտ՝ պատշաճ

14

պատասխանող լինելու վերաբերյալ չհիմնավորված հետնության՝ բավարարելով ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարուցված հայցը:

Նման պայմաններում նկատի ունենալով, որ գործով մյուս պատասխանողների՝ պատշաճ լինելու հնարավորությունը ստորադաս դատարանները բացառել են, իսկ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարուցված հայցը սույն որոշման պատճառաբանությունների հաշվառմամբ ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին ն դրանց հիմնավորումներին չի անդրադառնում, քանի որ դրանք այլնս նշանակություն չունեն վեճը լուծելու, հետնաբարն՝ բողոքի քննության համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը եշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայեն՝ յուրաքանչյուր ոք ունի ո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/15836/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել