Ալավերդյան — ԵԴ1/2019/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 195. Ֆիզիկական ներգործությունըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ 2 Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի մայիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է թիվ 17193123 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 2023 թվականի մայիսի 26-ին Լ[…] Մ[…]-ն ճանաչվել է տուժող։ Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ, Սոնա Ռաֆիկի Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով։ 2023 թվականի նոյեմբեր
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Ավագյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ա.Մաթևոսյան
դատավորներ` Ա.Բեկթաշյան
Ա.Ղուկասյան
12 հունիսի 2026 թվական
Ե/2019/01/23
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ մեղադրյալ Սոնա Ռաֆիկի Ալավերդյանի պաշտպան Լ.Ավագյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
2
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի մայիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է թիվ 17193123 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
2023 թվականի մայիսի 26-ին Լ[…] Մ[…]-ն ճանաչվել է
տուժող։
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ, Սոնա Ռաֆիկի Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով։
2023 թվականի նոյեմբերի 14-ին Սոնա Ալավերդյանին մեղադրանք է ներկայացվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
2023 թվականի դեկտեմբերի 6-ին, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. 2024 թվականի օգոստոսի 7-ին Առաջին ատյանի դատարանը Սոնա Ալավերդյանի նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ։
3. Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով Սոնա Ռաֆիկի Ալավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 525.000 (հինգ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կարգով՝ Ս.Ալավերդյանին թույլատրվել է տուգանքը վճարել 12 ամսվա ընթացքում՝ ամսական առնվազն 43.750 (քառասուներեք հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով։ Ս.Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո որոշվել է վերացնել։
3
Գույքային հայցը բավարարվել է ամբողջությամբ․ Սոնա Ալավերդյանից հօգուտ Լ[…] Մ[…]-ի որոշվել է բռնագանձել 62.089 (վաթսուներկու հազար ութսունինը) ՀՀ դրամ՝ որպես առողջությունը վերականգնելու համար կատարված ծախս:
4. Վերոնշյալ դատավճռի դեմ մեղադրյալ Սոնա Ալավերդյանի պաշտպան Լ.Ավագյանը և տուժող Լ[…] Մ[…]-ի լիազոր ներկայացուցիչ
Կ.Ալավերդյանը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժվել են, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել մեղադրյալ Սոնա Ալավերդյանի պաշտպան Լ․Ավագյանը և տուժող L[…] Մ[…]-ի լիազոր ներկայացուցիչ Կ.Ալավերդյանը։ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 11-ի որոշումներով տուժողի ներկայացուցիչ Կ.Ալավերդյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ պաշտպան Լ.Ավագյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
6. Բողոք բերած անձը գտել է, որ հանցանքը կատարելու մեջ Ս.Ալավերդյանի մեղավորությունը չի կարող համարվել ապացուցված, անմեղության կանխավարկածը՝ հաղթահարված չէ, իսկ պատշաճ ապացուցման արդյունքները ցույց են տալիս մեղադրյալի անմեղությունը։ Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքին և դրանում առկա փաստարկներին, և ստորադաս դատարանի դիրքորոշումը հիմնավորված չէ գործում առկա փաստական տվյալներով:
7. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում Սոնա Ալավերդյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ
4
հոդվածով նախատեսված հանցանքի կատարումը, այն է՝ տուժողին հարվածներ հասցնելը կամ նրա նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելը։ Ըստ բողոքի հեղինակի, ենթադրյալ հարվածների մասին վկայող միակ ապացույցը՝ տուժողի հակասական ցուցմունքներն են։
Ըստ բողոքի հեղինակի, գործում առկա մյուս ապացույցներով՝ փորձագետի եզրակացությամբ և դեպքի տեսաձայնագրություններով, չի հաստատվում Ս.Ալավերդյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը։
Բողոքաբերը փաստել է, որ տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ տուժողը մինչ միջադեպն ունեցել է ոչ բարեհաճ վերաբերմունք մեղադրյալի նկատմամբ, արհեստական վեճ է սադրել՝ մեղադրյալի հասցեին անելով սադրիչ արտահայտություններ` նրա կամքին հակառակ տեսանկարահանելով վերջինին։ Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ տուժողի կողմից ներկայացված տեսաձայնագրությամբ նույնպես չի հաստատվում, որ մեղադրյալը տուժողին հարվածներ է հասցրել, այլ միայն երևում է, որ Սոնա Ալավերդյանն ավել է նետել: Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից որևիցէ հիշատակում չկա պաշտպանական կողմի մատնանշած տեսաձայնագրությունների և դրանց զննության արձանագրությունների միջև առկա հակասությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի, տեսաձայնագրություններով չեն հաստատվում ֆիզիկական ներգործության, ծեծի, հարվածներ հասցնելու հանգամանքները:
8. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ վարույթը փոխանցել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
9. Տուժող Լ.Մ[…]-ի լիազոր ներկայացուցիչ Մ.Աբրահամյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ պաշտպանի բողոքն անհիմն է, դատական ակտը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ՝ գործում առկա հանգամանքների
5
ճիշտ գնահատականի հիման վրա։ Բողոքի պատասխանի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Սոնա Ալավերդյանի մեղավորության հարցում եկել են ճիշտ եզրահանգման:
Տուժողի լիազոր ներկայացուցիչը նշել է, որ տուժողի ցուցմունքն ապացույցի ինքնուրույն տեսակ է, իր իրավունքների և շահերի պաշտպանության միջոց։ Ըստ ներկայացուցչի՝ վճռաբեկ բողոքում, բացի տուժողի՝ շահագրգիռ անձ լինելու վերաբերյալ փաստարկի, վերջինի ցուցմունքն անթույլատրելի, կամ ոչ հավաստի լինելու մասին որևէ այլ հիմնավորում չի ներկայացվել:
9.1 Արդյունքում տուժողի լիազոր ներկայացուցիչը խնդրել է մերժել պաշտպան Լ.Ավագյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Հաստատված մեղադրական եզրակացության համաձայն՝ «(…) 2023 թվականի մայիսի 11-ին, Երևան քաղաքի, Նոր Նորքի, […] **-րդ հաս[ցեի] մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ Սոնա Ալավերդյանի և Լ[…] Մ[…]-ի միջև ծագած վիճաբանության ընթացքում Սոնա Ալավերդյանը բազմաթիվ հարվածներ է հասցրել Լ[…] U[…]-р щшршипдр и
գլխի շրջաններում՝ վերջինիս առողջությանը պատճառելով գլխի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, արյունահավաքի ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»:
11. Առաջին ատյանի դատարանում տուժող Լ[…] U[…]_u
ցուցմունքներ է տվել այն մասին, որ դեպքի օրը տեսել է, որ իրենց հարևանուհին՝ Սոնա Ալավերդյանը բակն ավլել է և ջրել՝ ամբողջ աղբն իջեցնելով իրենց մուտքի մոտ։ Ինքը սկսել է ավլել այդ տարածքը։ Սոնա Ալավերդյանը վազելով եկել և ասել է․ «ինչո՞ւ ես ստեղ ավլում, գլուխդ քոր է գալիս, ջարդեմ», ինչին ինքը չի պատասխանել, հավաքված աղբը սկսել է հեռախոսով նկարել, վերցրել է իր իրերը և բարձրացել վերև՝ մտածելով, որ կդիմի քաղաքապետարան։ Որոշ ժամանակ անց դուրս է եկել տանից, և կրկին տեսել, որ աղբն ավելի շատ է, ջուրը հենց իրենց 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 163։
6
մուտքի դիմաց է հավաքվել։ Սկսել է նորից ավլել, երբ Սոնան կրկին անպարկեշտ արտահայտություններ է արել՝ անվանել շիզոֆրենիկ, որին ինքը կրկին չի պատասխանել։ Հարևանը վերևից իրեն ասել է, որ չնկարի։ Այնուհետև անսպասելի Սոնա Ալավերդյանը վազել ու իրեն այնպես է հարվածել, որ ավելը թռել է մի կողմ։ Սոնան ավելը վերցրել և նետել է իր ուղղությամբ, որը դիպչել է իր աջ ոտքի վերևի հատվածին, սակայն ինքը կրկին ոչինչ չի ասել։ Դրանից հետո ինքը բարձրացել է վերև, շտապօգնություն են կանչել և այդ օրը, և հաջորդ օրն առավոտյան, ճնշումը բարձր է եղել և իրեն տարել են հիվանդանոց։ Նշել է, որ Սոնան երկու ձեռքով, մի քանի անգամ հարվածել է իր պարանոցին ու գլխին՝ աջ հատվածին ավելի շատ: Մինչև դեպքը կյանքում հիպերտոնիկ կրիզ չի ունեցել, դեպքից հետո մինչ օրս գլխացավեր է ունենում։ Ցուցմունքում նշել է նաև, որ ինքը պարանին կախված շորերին կեղտաջուր չի շփել, չի էլ տեսել որ շորեր կան կախված, մեղադրյալին նկարելու նպատակ չի ունեցել, ինքը նկարել է աղբը, երբ իրեն սկսել են անպատվել՝ նորից է նկարել։ Չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է Սոնան իրեն հարվածել?:
12. Առաջին ատյանի դատարանում պաշտպանության
կողմի
միջնորդությամբ դատակոչված վկա Լ[…] IU[…] *-ը ցուցմունքներ է տվել այն մասին, որ դեպքի օրը գտնվելով իրենց պատշգամբում, լսել է, որ Սոնան վազելով եկել է դեպի դուրս, ասելով «այդ ինչ ես անում, մի արա, մի նկարի»։ Նայել է ներքև և տեսել, որ Լ[…] Մ[…]-ն հեռախոսով նկարում է և ավլում, ինչի արդյունքում կեղտաջուրը քսվել է մեղադրյալի լվացքին՝ նրա երեխայի շորերին։ Սոնան ասել է, որ իրեն չնկարի, փորձել է տեսանկարահանող սարքը L.U[…]-ի ձեռքից վերցնել, ինչից հետո վերջինս ավելը նետել է մեղադրյալի ուղղությամբ։ Սոնան, ի պատասխան, ավելը վերցրել և նետել է դեպի իրենց մուտքը։ Որևէ մեկը որևէ մեկին չի վիրավորել, Լ[…] Մ[…]-ն ավելը նետել է մեղադրյալի ուղղությամբ, իսկ վերջինս այն նետել է մուտքի կողմ։ Վկան ցուցմունքով նշել է, որ մեղադրյալն ու տուժողն իրար չեն հարվածել։ Վկան նշել է, 2 Տե՛ս, դատական նիստի արձանագրություն։
7
որ տեսել է, ինչպես է տուժողն իրեն նկարում, ինչի կապակցությամբ ինքն էլ է դիտողություն արել՚:
13. Առաջին ատյանի դատարանում պաշտպանության
կողմի
միջնորդությամբ դատակոչված վկա Մ[…] Պ[…] *-ը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը տեսել է, որ տիկին Լ[…]-ն ավլում է, և բակում հավաքված ջուրը շփում առաջին հարկում կախված լվացքին։ Այդ պահին Սոնա Ալավերդյանը դուրս է եկել և ասել, որ Լ.Մ[…]-ն իրեն չնկարի։ Այնուհետև Լ.Մ[…]-ն ավելը նետել է Ս.Ալավերդյանի ուղղությամբ, վերջինս էլ այն վերցրել և նետել է հետ՝ նրա ուղղությամբ։ Երկու դեպքում էլ ավելը ցածր է նետվել՝ ոտքերին հավասար ուղղությամբ։ Ըստ վկայի ցուցմունքի, երկուսի դեպքում էլ ավելը ոչ մեկին չի դիպչել։ Սոնա Ալավերդյանը չի փորձել հարվածել։ Վիճաբանությունը դադարել է ավելը նետելուց հետո և մեղադրյալը գնացել է։ Չի տեսել, որ Սոնան մոտենա ու փորձի ինչ-որ բան վերցնել, չի լսել որևէ վիրավորական արտահայտություն։ Վկան նշել է, որ այլ բան տեղի չի ունեցել¹:
14. Ս.Ալավերդյանն Առաջին ատյանի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ մի օր՝ մայիս ամսին, երեխային քնեցնելուց հետո, տանից դուրս է եկել՝ լվացքը հավաքելու նպատակով։ Դրսում տեսել է, որ Լ[…] Մ[…]-ն ավլում է իր կողմից բաց թողնված ջուրը և ավելով այն շփում իր լվացքին, որտեղ կախված էին սրբիչներ, երեխայի հագուստը։ Ինքը Լ.Մ[…]-ին զգուշացրել է, որ չաղտոտի, վերջինս չի պատասխանել և շարունակել է նույնը՝ ամբողջ ընթացքում տեսանկարելով։ Ձեռքը պահած դեպի տեսախցիկը մոտեցել է և ասել, որ իրեն փոխանցի հեռախոսը և դադարեցնի նկարելը։ Դրանից հետո Լ[…] Մ[…]-ն ավելը նետել է իր ուղղությամբ, ինքն էլ վիրավորանքից ավելը հետ է նետել տուժողի ուղղությամբ ու գնացել է տուն՝ առանց որևէ խոսք ասելու։ Ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ ինքն ավելը չի փորձել վերցնել, Լ.Մ[…]-ի նետելուց հետո է այն գետնին հայտնվել և ի պատասխան ինքը նետել է ավելը տուժողի ուղղությամբ։ Իր նետելուց ավելը […] Մ[…]-ին չի դիպչել, տեսագրության ձայնից էլ երևում է, որ այն ընկել է գետնին: Մեղադրյալը նշել է, որ տուժողն ավելը նետելու ժամանակ ձեռքերը ինչ-որ 3 Տե՛ս, դատական նիստի արձանագրություն։
4 Տե՛ս դատական նիստի արձանագրություն:
8
շարժումներով հետ-հետ է տարել, երևի, որ տպավորություն ստեղծվի, որ ինքը նրան հրել է ու սկսել է բարձր ձայնով ասել՝ «հարձակվում է, հարձակվում է, տարի ու կես ժամկետ ունես, պատասխան ես տալու»։ Մեղադրյալը նշել է, նաև որ Լ.Մ[…]-ի ներկայացրած տեսագրությունը կիսատ է, չկան իր զգուշացումները տեսանկարելու, լվացքն աղտոտելու մասին։ Իրենց պատշգամբից իջնելու ժամանակ տեսախցիկն իր ուղղությամբ է եղել, այդ պատճառով է ինքն իջել ներքև։ Ս.Ալավեդրյանը նշել է, որ մինչ այդ միջադեպը Լ[…] Մ[…]-ն չի _ ավլել այդ ջրերը, իրեն դիտողություն չի արել, միայն շատ հաճախ տեսախցիկն իր ուղղությամբ է պահել։ Տուժողն իրեն մինչև միջադեպն էլ է նկարել, դրանից հետո էլ։ Քննիչի մոտ _ ասել է, որ մի բան էլ Լ[…] Մ[…]-ն է իրեն հարվածել, նկատի ունենալով նրա նետած ավելը:
14.
1. Լրացուցիչ հարցաքննության ընթացքում Սոնա Ալավերդյանը
ցուցմունք է տվել այն մասին, որ նախորդ դատական նիստին պատասխանելով հարցերին, նշել է, որ «շիզոֆրենիկ» բառն ինքը չի ասել, սակայն դատական նիստից հետո մանրակրկիտ ուսումնասիրել է տեսագրությունները և հասկացել, որ ինքն է ասել։ Տվյալ տեսագրությունը, որտեղ լսվում է «շիզոֆրենիկ» արտահայտությունը, նկարվել է միջադեպից հետո, իսկ դրանից առաջ Լ[…] U[…]_u
վիրավորանքներ ու անեծքներ է հնչեցրել իր հասցեին։ Մասնավորապես, ասել է․ «վերջ, ես ստացա ինչ ուզում էի, մեկ ու կես տարի նստելու ես, ձեր ապօրինի շինությունը քանդել եմ տալու, դու պետք է երեխա չունենայիր» և նմանատիպ այլ խոսքեր, ինչը, վստահ է, տուժողը մոնտաժել է և տեսագրություններից հանել:
15. Դատաբժշկական փորձագետի թիվ 0623 եզրակացության համաձայն՝ «Ըստ փորձաքննվողի խոսքերի, 11.05.2023թ. ժամը 16-ի սահմաններում, իրենց բակում՝ աղբը մաքրելիս, մի կին հարձակվել է իր վրա, ձեռքերով հարվածներ հասցրել իր գլխին, պարանոցին; կանչել է շտապօգնություն, սակայն հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց; հաջորդ օրը կրկին կանչել է շտապօգնություն, տեղափոխվել է հիվանդանոց։ (...) [Գ]անգատվում է գլխացավից, սրտխառնոցից, քրտնարտադրությունից։ (...) Ինչպես երևում է (…) ներկայացված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ.Կ.-ից տրված ամբուլատոր քարտի քաղվածքից. «Տրվում է առ այն, որ 5 Տե՛ս դատական նիստի արձանագրություն։
6 Տե՛ս դատական նիստի արձանագրություն։
9
2023 թվականի մայիսի 12-ին ժամը 15:00-ին շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է տեղափոխվել՝ հիպերտոնիկ կրիզ, գանգուղեղային վնասվածք նախնական ախտորոշմամբ, գանգատվելով՝ գլխացավից, գլխապտույտից, շշմածությունից, սրտխառնոցից; ըստ իր խոսքերի` 1 օր առաջ հարված է ստացել գլխի և պարանոցի շրջանում (ենթարկվել է ծեծի հարևանի կողմից); (…) հրավիրվել է նեյրովիրաբույժի խորհրդատվության, նշանակվել գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի ՀՇ հետազոտության, որի արդյունքում և նեյրովիրաբույժի վերջնական եզրակացությամբ՝ սուր տրավմատիկ բնույթի նեյրովիրաբուժական պաթոլոգիա չի հայտնաբերվել (…)»; իսկ [ըստ] պահանջված՝ շտապօգնության կանչի թիվ 1711/460 և 1357/290 թերթիկների պատճեններ[ի] (...) գրառումների. «Կանչ՝ 11.05.2023թ. ժամը 17:10-ին գանգատներ՝ ցավ ձախ քունքային պարանոցի շրջանում, նշում է, որ ծեծի է ենթարկվել, օբյեկտիվ` գիտակցությունը պարզ է, ձախ քունքային շրջանում առկա է մաշկի և փափուկ հյուսվածքների սալջարդ, շոշափելիս ցավոտ, ախտորոշում՝ պոլիտրավմա, զարկերակային հիպերտենզիա; 12.05.2023թ. ժամը 13:55-ին գանգատներ՝ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ցավ, զննման պահին` ընդհանուր վիճակը կայուն է, գլխի հիմային հատվածում թեթև հեմատոմա, պալպատոր՝ ցավոտ, ախտորոշում՝ ԳՈՒՎ, հիպերտոնիկ կրիզ։»
(…) Զննության պահին մաշկածածկույթների և տեսանելի լորձաթաղանթների շրջաններում վաղեմությամբ դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվում։
(...) Լ.Ս[…]-ի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական
փաստաթղթերի՝ գլխի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, արյունահավաքի ձևով, հասցվել են՝ բութ, կոշտ առարկայով /ներով/, հնարավոր է` որոշման մեջ նշված ժամկետին, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում»:
16. Փորձագետ Ա.Բաբայանը հիմնական դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Լ[…] Մ[…]-ի զննությամբ մարմնական
վնասվածքների օբյետիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել, սակայն հնարավոր է
7 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթ 23:
10
լինեին այնպիսի վնասվածքներ, որ իրենց հետազոտման ժամանակ արդեն անցած լինեին։ Եզրակացությամբ արձանագրված մարմնական վնասվածքները կարող էին առաջանալ, եթե կինետիկ էներգիան բավարարի, ձեռքը բռունցք արած վիճակում կամ բաց վիճակում հարվածելու արդյունքում։ Գլխացավ հնարավոր է առաջանար տեղային վնասվածքի շրջանում, իսկ սրտխառնոցը, գլխապտույտը գանգուղեղային վնասվածքին բնորոշ հատկանիշներ են, որոնք տվյալ դեպքում բժշկական փաստաթղթերում ախտորոշված չեն եղել։ Հիպերտոնիկ կրիզի պարագայում կարող է առաջանալ սրտխառնոց և գլխապտույտ։ Փորձագետը նշել է, որ նյարդաբանի կոնսուլտացիա նշանակելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ նյարդավիրաբույժի կողմից տրավման ստանալուց հետո սուր նեյրովիրաբուժական պաթոլոգիան արդեն իսկ ժխտվել է։ Փորձագետը նշել է, որ անձամբ չի տեսել փորձաքննության պահին արտաքին վնասվածք, փորձաքննությունը կատարել է բժշկական փաստաթղթերի հիման վրա։
17. Մեղադրական դատավճռի հիմքում դրվել են նաև արտավարույթային փաստաթուղթ ճանաչված՝ տուժող Լ[…] Մ[…]-ի դիմումին կից
ներկայացված՝ էլեկտրոնային կրիչ հանդիսացող թվով 3 լազերային սկավառակները՝ տեսագրությունները զննելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ «պարզվել է, որ թվով 3 տեսագրությունները կատարված են Երևան քաղաքի […] շենքի բակում: Մասնավորապես՝
Առաջին լազերային սկավառակի մեջ առկա տեսագրության զննությամբ պարզվել է, որ տեսագրության տևողությունն 1 րոպե 20 վարկյան է, և տեսագրության սկզբում զննության մասնակից Լ[…] Մ[…]-ն հայտարարել է, որ տեսաձայնանկարահանումը եղել է մինչև իրեն ծեծի ենթարկելը, իսկ տեսագրության մեջ պատկերված է Երևան քաղաքի […] շենքի բակը, որտեղ ինքը` ռուսերեն բանավոր խոսքով ներկայացնում է, որ «ամսի 11-ն է, ամբողջ կեղտոտ ջրերն անօրինական օգտագործում է և փոխանցում դեպի շքամուտքը, ինչպես նաև վիրավորում է և բերանն է բացում», ինչպես նաև նշել է, որ ինքն այս տեսագրությունը սկսել է նկարել այն պահից հետո, երբ ավլելիս է եղել շենքի կից տարածքում հավաքված կեղտաջուրը, որի ժամանակ իրեն է մոտեցել այն
11
հարևանուհին, ով իրեն հետագայում ծեծի է ենթարկել և հնչեցրել է. «ինչ էս անում, գլուխդ քոր ա գալիս, հիմա կջարդեմ» արտահայտությունը:
Երկրորդ լազերային սկավառակի մեջ առկա տեսագրության զննությամբ պարզվել է, որ տեսագրության տևողությունն 00 րոպե 20 վարկյան է, և տեսագրության սկզբում զննության մասնակից Լ[…] Մ[…]-ն հայտարարել է, որ տեսաձայնանկարահանումը եղել է մինչև իրեն ծեծի ենթարկելը, իսկ տեսագրության մեջ պատկերված է Երևան քաղաքի […] շենքի բակը, որտեղ ինքը ռուսերեն բանավոր խոսքով ներկայացնում է, որ «ամսի 11-ն է, «շիզոֆրենիկի պես (այլ ձայն)» այդ ամբողջ կեղտը, որը առկա է բակից տեղափոխում է, ինչպես նաև անուն է տալիս»․ ինչպես նաև նշել է, որ ինքը տեսագրության մեջ «անուն տալ» ասելով նկատի է ունեցել, որ իրեն վիրավորում է իրեն մեկ անգամից ավելի ծեծի ենթարկած հարևանուհին, բացի այդ նույն տեսագրության 00:02 հատվածում, «շիզրոֆրենիկի պես (այլ ձայն)» արտահայտությունը նույնպես հնչեցրել է վերը նշված հարևանուհին։ Քննարկվող տեսագրությունը սկսել է տեսանկարահանել, քանի որ ինքն առաջին տեսագրությունից հետո մոտ 40-ից 45-րոպե անց կրկին իջել է վերը նշված շենքի բակ, որտեղ ավելի են շատացած եղել բակի կեղտաջրերը:
Երրորդ լազերային սկավառակում առկա տեսագրության զննությամբ պարզվեց, որ տեսագրության տևողությունն 00 րոպե 16 վարկյան է, և տեսագրության սկզբում զննության մասնակից L[…] U[…]-h
հայտարարությամբ` տեսաձայնանկարահանումով ներկայացնում է իրեն ծեծի ենթարկելու տեսագրությունը, որը տեղի է ունեցել Երևան քաղաքի […] շենքի բակում, որտեղ ռուսերեն բանավոր խոսքով ինքը ներկայացնում է հետևյալը, որ տեսագրության 00:02-ին հնչում է «ինչ ես անում» արտահայտությունը, տեսագրության 00:03-ին լսվում է «շան հաչոց», որից հետո «նա հարձակվում է, հարձակվում է», որից հետո տեսագրության 00:08-ին տեսագրության մեջ պատկերվում է իգական սեռի անձ` մոխրագույնին մոտ շապիկով, որի մեջքի հատվածում առկա է գրառում, բաց մանուշակագույն տաբատով և սպիտակ հողաթափերով, ով գետնին ընկած ավելը նետում է տեսանկարահանող սարքի ուղղությամբ, տեսագրության 00։10-ից հեռանում է շենքին կից դուռը, որին զուգահեռ շարունակվում է լսվել «հարձակվում է, հարձակվում է, վերջ, դու
12
ժամկետ կունենաս» արտահայտությունները, ինչպես նաև նշել է, որ նույն շենքի բնակչուհին, ով իր հայտարարությամբ հանդիսանում է տեսագրության մեջ պատկերված իգական սեռի ներկայացուցիչը, 2 ձեռքով հարվածներ է հասցրել մինչև իր կողմից հնչեցված տեսագրության 00:02 հատվածում «ինչ ես անում» արտահայտությունը, որից հետո վերջինս շարունակել է հարվածները մինչև տեսագրության 00:03 հատվածում հնչած «շան հաչոց»-ը: Հարվածները եղել են մի քանիսը, որոնց քանակը ինքը չի կարողանում մտաբերել, սակայն դրանցից մեկը դիպել է իր կոկորդին, իսկ մյուսները եղել են գլխի շրջանում։ Տեսագրության 00:08 հատվածում գետնին ընկած ավելը եղել է իր ձեռքում, որը վերը նշված իգական սեռի ներկայացուցչի հարձակման արդյունքում դուրս է թռել իր ձեռքից և այդ նույն ավելը վերը նշված անձնավորությունը գետնից բարձրացրել է և շպրտել է իր վրա, որը դիպել է իր աջ կողային վերին հատվածին: Իսկ ինչ վերաբերվում է տեսագրության մեջ իր կողմից հնչեցրած «վերջ, ժամկետ կունենաս» արտահայատությանը, հայտարարել է, որ ինքը նկատի է ունեցել, որ վերջինիս կողմից պարբերաբար հնչեցրած վիրավորաքներն ինքը բազմիցս շրջանցել է և վերջինս անցել է օրենքի սահմանները, որի համար ենթարկվելու է պատասխանատվության»՞:
18. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(...) Անդրադառնալով ապացույցների արժանահավատությանը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի քննության ընթացքում հարցաքննված տուժող Լ[…] Մ[…]-ի, փորձագետ Արսեն Բաբայանի ցուցմունքների, ինչպես նաև՝ գրավոր ապացույցների, այդ թվում` դատաբժիշկ փորձագետի եզրակացության և հետազոտված տեսագրությունների արժանահավատությունը կասկածի տակ առնելու օբյեկտիվ հիմքեր չկան: Այդ ապացույցներում առկա տվյալները ոչ միայն չեն հակասում, այլև փոխլրացնում են միմյանց և հնարավորություն են տալիս բացահայտել վարույթի լուծման համար նշանակություն ունեցող օբյեկտիվ հանգամանքները:
Ինչ վերաբերում է մեղադրյալ Սոնա Ալավերդյանի և վկաներ Լ[…] Խ[…]-ի, Մ[…] Պ[…]-ի ցուցմունքներին, ապա Դատարանը գտնում 8 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 124-126։
13
է, որ դրանք մասնակիորեն անարժանահավատ են և հերքվում են առավել բարձր ապացուցողական ուժ ունեցող փաստական տվյալների բավարար համակցությամբ, մասնավորապես՝ դատաբժիշկ փորձագետի եզրակացությամբ և դեպքի տեսագրություններով։
Այդ առնչությամբ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սոնա Ալավերդյանի և վկաներ L[…] Iu[…]-p, U[…] 2[…]-h
ցուցմունքները ոչ միայն չեն բխում դատալսումների ժամանակ հետազոտված օբյեկտիվ ապացույցներից, այլև հակասում են ինչպես միմյանց, այնպես էլ նույն անձանց կողմից նախկինում տված ցուցմունքներին, ինչի վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել: Հետևաբար, Դատարանի համոզմամբ՝ մեղադրյալը և վկաները, ցուցմունքներ տալով այն մասին, որ դեպքի ժամանակ Սոնա Ալավերդյանը որևէ ֆիզիկական ներգործություն չի գործադրել Լ[…] Մ[…]-ի նկատմամբ, ընդհանրապես նպատակ են հետապնդել հիմքեր ստեղծելու, որպեսզի մեղադրյալն իր կատարած արարքի համար քրեական պատասխանատվությունից և պատժից ազատվի (...)»:
19. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «(…) մեղսագրված հանցանքը կատարելու մեջ մեղադրյալ Սոնա Ալավերդյանի մեղավորությունն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել դատաքննությամբ հետազոտված և քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների այնպիսի համակցությամբ, որը բավարար է հաղթահարելու մեղադրյալ Սոնա Ալավերդյանի անմեղության կանխավարկածը և բացառելու վերջինիս կողմից հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը։
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պաշտպան Լ.Ավագյանի այն դիտարկմանը, որ տուժող Լ.Մ[…]-ի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդպիսիք առկա չեն: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կարծիքով տուժող Լ.Մ[…]-ի կողմից նախաքննության ընթացքում հայտնած այն տվյալը, որ մեղադրյալ Ս.Ալավերդյանը 10 մետր հեռավորությունից է վազել իր մոտ, իսկ դատաքննության ընթացքում հայտնածի համաձայն` հեռավորությունը 9 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 133-134:
14
եղել է 7 մետր, չի կարող գնահատվել հակասություն, այն էլ էական: Բացի այդ էական հակասություն չի կարող համարվել նաև այն հանգամանքը, որ նախաքննական ցուցմունքով տուժողը չի մատնանշել, թե իր մարմնի որ հատվածին է մեղադրյալը հարվածել, մինչդեռ դատաքննության ընթացքում հայտնել է, որ մեղադրյալը հարվածել է իր աջ ոտքի վերևի հատվածին։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` ինչպես վերոգրյալը, այնպես էլ պաշտպանի կողմից հակասական գնահատված մյուս հանգամանքները չեն կարող ոչ առանձին առանձին, ոչ էլ իրենց համակցության մեջ կասկածի տակ դնել տուժողի ցուցմունքների արժանահավատությունը: (…)
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկին, որ դատաքննության ընթացքում հետազոտված տեսագրությունում բացակայում է մեղադրյալ Ս.Ալավերդյանի կողմից տուժող Լ.Մ[…]-ին հարվածելու հանգամանքը, հարկ է համարում արձանագրել, որ այդ փաստն ինքնին, մյուս բոլոր ապացույցների համակցության պայմաններում, չի կարող բացառել մեղադրյալ Ս.Ալավերդյանի կողմից տուժող Լ.Մ[…]-ին վնասվածքներ հասցնելու հանգամանքը, առավել ևս այն պարագայում, երբ դրանց օբյեկտիվ առկայությունը արձանագրվել է դատաբժիշկ փորձագետի 0623 եզրակացությամբ` համաձայն որի՝ [անընթեռնելի] Մ[…]-ի ստացած մարմնական վնասվածքն ըստ բժշկական փաստաթղթերի՝ գլխի շրջանում փափուկ հյուսվածքների սալջարդի, արյունահավաքի ձևով, հասցվել են` բութ, կոշտ առարկայով(ներով), հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Սոնա Ալավերդյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
10 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 114-115։
15
21. ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալ հանցավոր արարքի համար․ «Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները (…)»:
22. Նշված հանցակազմը, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, Վճռաբեկ դատարանը վերլուծել է Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշման շրջանակներում և իրավական դիրքորոշում հայտնել այն մասին, որ․ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով գործի քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը պետք է ուշադրություն դարձնի և պատշաճ իրավական գնահատության արժանացնի վկաների, տուժողի, ամբաստանյալների ցուցմունքները և գործի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք թույլ կտան սահմանազատել նախ՝ հանցավոր արարքը ոչ հանցավոր արարքից, ապա քրեորեն հետապնդելի մի արարքը մյուս արարքից և դրանց ճիշտ քրեաիրավական գնահատական տալ»։
23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր ողջամիտ կասկածները, որոնք չեն փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ։
2. Եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված
ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա։
3. Մեղադրական դատավճռի հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած: Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնվի անհրաժեշտ և հնարավոր ապացույցների բացակայությունը:
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշման 20-րդ կետը:
16
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հանգամանորեն ստուգել ի պաշտպանություն մեղադրյալի բերված և պատշաճ ձևակերպված
փաստարկները:
5. Հանցագործության համար անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի փոխկապակցված վերաբերելի, թույլատրելի, հավաստի ապացույցների ամբողջությամբ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝
(...)
3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի ընթացքում հավաքված ապացույցները ենթակա են պատշաճ ստուգման՝ ստացված ապացույցի ձևի և բովանդակության վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ստացման աղբյուրները վերհանելու միջոցով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու համար
բավարարության տեսանկյունից։
2. Քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահատում են դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական վերդիկտը չի կարող հիմնված լինել
ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցված է դատաքննության
17
ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ ապացուցման արդյունքների վրա, հանգում է մեղադրյալի մեղավորության մասին հետևության»։
24. Ապացույցների գնահատման չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։ Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով։ Ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով։ Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ՝ ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի 12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները։
18
հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա”:
Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները,
մասնավորապես ապացույցների բավարարության շրջանակներում
անդրադառնալով ապացույցի արժանահավատության հատկանիշին՝ Վճռաբեկ դատարանն արտահայտել է դիրքորոշում առ այն, որ․
«(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի
ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ` վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),
(...):
Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ` բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների 13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մարգար Հակոբյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը:
19
արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:
Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի
եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա: (...) Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս` դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (…):
(...) [Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»14:
25. Սույն գործի նյութերից երևում է, որ.
- Սոնա Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Լ[…] Մ[…]-ի հետ, որի ընթացքում բազմաթիվ հարվածներ է հասցրել
Լ.Մ[…]-ի պարանոցի և գլխի շրջաններում՝ վերջինի առողջությանը պատճառելով գլխի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, արյունահավաքի 14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3․-րդ կետը:
20
ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ15:
- Առաջին ատյանի դատարանը Ս.Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հաստատված է համարել՝ հիմք ընդունելով տուժող Լ.Մ[…]-ի, փորձագետ Ա.Բաբայանի ցուցմունքները, ինչպես նաև՝ գրավոր ապացույցները, այդ թվում՝ դատաբժիշկ փորձագետի եզրակացությունը և հետազոտված տեսագրությունները։ Ինչ վերաբերում է գործում առկա մյուս ապացույցներին, մասնավորապես, մեղադրյալ Սոնա Ալավերդյանի և վկաներ Լ[…] Խ[…]-ի, Մ[…] Պ[…]-ի ցուցմունքներին, ապա
Առաջին ատյանի դատարանը դրանք մասնակիորեն անարժանահավատ է դիտարկել և գտել, որ ցուցմունքները հերքվում են առավել բարձր ապացուցողական ուժ ունեցող փաստական տվյալների բավարար համակցությամբ, մասնավորապես՝ դատաբժիշկ փորձագետի եզրակացությամբ և դեպքի տեսագրություններով16:
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ամբաստանյալ Ս.Ալավերդյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարված լինելու հանգամանքը հիմնավորված է հետազոտված թույլատրելի, հավաստի և քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների համակցությամբ17:
26. Սույն քրեական գործում առկա, ինչպես նաև մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Ալավերդյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հերքել է տուժողին հարվածներ հասցնելու և նրան մարմնական որևէ վնասվածք պատճառած լինելու հանգամանքը¹8: Հակառակը պնդել է տուժող Լ.Մ[…]-ն, ով ցուցմունք է տվել, որ Ս.Ալավերդյանը վազել և երկու ձեռքով մի քանի անգամ հարվածել է իր պարանոցի, և գլխի աջ հատվածներին, ինչպես նաև իր ուղղությամբ է նետել ավելը, որը դիպչել է իր աջ ոտքի վերևի հատվածին19:
15 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 19-րդ կետը:
18 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:
19 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
21
Գործի նյութերում առկա ապացույցների ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Սոնա Ալավերդյանի կողմից տուժող Լ.Մ[…]-ին հարվածներ հասցնելու վերաբերյալ տվյալներ պարունակում է միայն տուժողի ցուցմունքը, մինչդեռ գործում առկա մյուս ապացույցները որևէ տվյալ այդ մասին չեն պարունակում։ Ավելին, ուշադրության է արժանի տուժողի ցուցմունքն այն մասին, որ մեղադրյալն ավելի շատ հարվածել է իր գլխի աջ հատվածին՝ մինչդեռ, բժշկական փաստաթղթի հիման վրա կազմված դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ և դրանում արտացոլված՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կողմից տրված ամբուլատոր քարտի քաղվածքից հետևում է, որ տուժողը ներկայացրել է հետևյալ գանգատը՝ «ցավ ձախ քունքային պարանոցի շրջանում», և նույն՝ ձախ քունքային շրջանում են արձանագրվել մաշկի և փափուկ հյուսվածքների սալջարդի տեսքով տուժողի մարմնական վնասվածքները: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ փորձաքննությամբ զննության պահին մաշկածածկույթների և տեսանելի լորձաթաղանթների շրջաններում վաղեմությամբ դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ
հատկանիշներ չեն հայտնաբերվել?°:
Ավելին, գործով ձեռք բերված մյուս ապացույցները, մասնավորապես, մեղադրյալ Սոնա Ալավերդյանի, դեպքին ականատես՝ Լ.Խ[…]-ի և Մ.Պ[…]-ի ցուցմունքները վկայում են, որ մեղադրյալի և տուժողի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, երբ տուժող Լ.Մ[…]-ն ավլել է բակում հավաքված ջուրը՝ աղտոտելով Սոնա Ալավերդյանի լվացքը։ Երկու վկաներն էլ ցուցմունք տալիս նշել են, որ մեղադրյալ Ս.Ալավերդյանը կրկնել է՝ «երեխայիս շորերը», և տեսել են, որ տուժող Լ[…] Մ[…]-ն ավելով բակում հավաքված ջուրը մեղադրյալի լվացքի վրա է լցրել։ Մեղադրյալը և վկաները նշել են, որ տուժողն ավլելուն զուգընթաց հեռախոսով տեսանկարահանել է մեղադրյալին, և անտեսել է վերջինի հորդորներն այն դադարեցնելու մասին։ Ընդ որում, ականատես վկաներ Լ.Խ[…]-ը և Մ.Պ[…]-ը ցուցմունքներով հերքել են
Ս.Ալավերդյանի կողմից տուժողին հարվածելու հանգամանքը թե՛ վկա Լ.Խ[…]-ը, և թե՛ վկա Մ.Պ[…]ը իրենց ցուցմունքներում մշտապես նշել 20 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:
22
են, որ տուժողն ու մեղադրյալն միմյանց չեն հարվածել։ Բացի այդ, երկու վկաներն էլ նշել են, որ տուժողն առաջինն է ավելը նետել մեղադրյալի ուղղությամբ, իսկ վկա Մ.Պ[…]-ը նշել է, որ դրան ի պատասխան Ս.Ալավերդյանն այն հետ է նետել տուժող Լ.Մ[…]-ի ուղղությամբ2: Բացի այդ, տուժողի ցուցմունքների արժանահավատության տեսանկյունից ուշադրության է արժանի այն, որ ըստ վերջինի, Ս.Ալավերդյանն այնպես է իրեն հարվածել, որ ավելն իր ձեռքից ընկել է, որից հետո մեղադրյալն այն վերցրել և նետել է իր վրա, մինչդեռ ոչ միայն մեղադրյալը, այլ նաև դեպքին ականատես երկու վկաներն էլ նշել են, որ տուժողն է այն առաջինը նետել մեղադրյալի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է մեղադրանքի հիմքում դրված՝ տուժողի ներկայացրած տեսագրություններին, ապա, դրանց զննությամբ պարզ է դառնում, որ երեք սկավառակներում առկա տեսագրություններից ոչ մեկով չի հաստատվում Սոնա Ալավերդյանի կողմից տուժող Լ[…] Մ[…]-ին հարվածներ հասցնելու հանգամանքը։ Մասնավորապես, առաջին երկու տեսագրություններն արված են մինչև դեպքը, իսկ երրորդ տեսագրությունը, որը տուժողը ներկայացրել է որպես «ծեծի ենթարկելու տեսագրություն», մեղադրյալի կողմից նրան վերագրվող հանցանքի օբյեկտիվ կողմը բնութագրող որևէ տվյալ չի պարունակում։ Նշված տեսագրության զննությամբ երևում են անկանոն շարժումներ, որոնց ժամանակ լսվում է միայն տուժողի` «հարձակվում է» արտահայտությունը, այնուհետև Սոնա Ալավերդյանը տեսագրության 00։10 վայրկյանին գետնին ընկած ավելը նետում է տուժողի ուղղությամբ և հեռանում շենքին կից դուռը, որին զուգահեռ շարունակվում են լսվել տուժողի՝ «հարձակվում է, հարձակվում է, վերջ, դու ժամկետ կունենաս» արտահայտությունները: Տեսաձայնագրությունից երևում է միայն մեղադրյալի կողմից տուժողի ուղղությամբ ավել նետելը, և առկա չէ որևէ տվյալ, որը կհաստատեր տուժողին հարվածներ հասցնելու հանգամանքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Առաջին ատյանի դատարանի դատողությունն այն մասին, որ մեղադրյալի և ականատես երկու վկաների՝ դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունները հերքվում են, ի թիվս այլնի՝ նաև դեպքի տեսագրություններով։
21 Տե՛ս սույն որոշման 12-րդ և 13-րդ կետերը։
22 Տե՛ս սույն նույն տեղում:
23
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված՝ վկաների ցուցմունքներում առկա հակասություններին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կողմից հարվածներ հասցնելու հանգամանքի վերաբերյալ հակասություններ առկա չեն ինչպես ականատես վկաներ Լ.Խ[…]-ի և Մ.Պ[…]-ի դատաքննական, այնպես էլ վկա Լ.Խ[…]-ի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև։ Իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված հակասություններն էական չեն և որևէ կերպ չեն ազդում մեղադրյալի կողմից տուժողին հարվածներ չհասցնելու մասին վկաների ցուցմունքների արժանահավատության վրա։
27. Սույն որոշման 22-րդ և 24-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 25-րդ կետում ներկայացված գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել տուժողի և ականատես վկաներ Լ.Խ[…]-ի, Մ.Պ[…]-ի ցուցմունքներն
արժանահավատության, ինչպես նաև ցուցմունք տվող անձանց
շահագրգռվածության տեսանկյունից։ Մասնավորապես, ստորադաս
դատարանների հետևությունները վկաների ցուցմունքների
անարժանահավատության վերաբերյալ հիմնավոր չեն և դատարաններն անտեսել են ապացույցի արժանահավատությունը որոշելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող այն հանգամանքը, ինչպիսին գործի ելքով անձի շահագրգռվածությունն է․ ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել տուժողի՝ դեպքին նախորդող ժամանակահատվածում դրսևորած վարքագիծը։ Այսպես, ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ թե՛ մեղադրյալը, և թե՛ վկաները նշել են, որ տուժողը բակի ջուրը ցողել (շփել) է մեղադրյալի՝ առաջին հարկում կախված լվացքի վրա, հեռախոսով տեսանկարահանել է մեղադրյալին՝ չենթարկվելով վերջինի հորդորներին տեսանկարահանումը դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև առաջինն է նետել ավելը մեղադրյալի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է տուժող Լ.Մ[…]-ի հայտնած այն հանգամանքին, որ մեղադրյալը հարձակվել է իր վրա, ինչի արդյունքում ավելն ընկել է իր ձեռքից, ապա տեսաձայնագրություններով նշվածի
24
վերաբերյալ որևէ օբյեկտիվ տեղեկություն ձեռք չի բերվել, ավելին այն հակասում է ականատես երկու վկաների ցուցմունքներում հայտնած տեղեկություններին։ Բացի այդ, հիմնավորված չէ նաև ականատես վկաների ցուցմունքները որպես ոչ արժանահավատ գնահատելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումը։ Մասնավորապես, վկաները մեղադրյալի և տուժողի հետ նույն տարածքում բնակվող, գործի ելքով չշահագրգռված հարևաններ են, և Առաջին ատյանի դատարանը՝ դատավճռով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այն անփոփոխ թողնելու մասին որոշմամբ, չեն պատճառաբանել, թե ի՞նչ հիմնավորմամբ են գործի ելքով շահագրգռված տուժողի ցուցմունքը դիտել ավելի արժանահավատ, իսկ գործի ելքով չշահագրգռված, դեպքին ականատես վկաների ցուցմունքները՝ ոչ արժանահավատ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բժշկական փաստաթղթերի հիման վրա տրված դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ ամրագրված վնասվածքների՝ մեղադրյալ Սոնա Ալավերդյանի կողմից հասցված լինելու վերաբերյալ տեղեկություն պարունակում է միայն գործի ելքով շահագրգռված տուժողի ցուցմունքը, որպիսի հանգամանքը գործում առկա մյուս օբյեկտիվ ապացույցներով չի հաստատվում։ Այլ խոսքով, գործում առկա չէ որևէ այլ տվյալ, որը կհաստատի, որ տուժող Լ.Մ[…]-ի վնասվածքներն առաջացել են մեղադրյալի գործողությունների արդյունքում։ Հետևաբար, առկա չէ փաստական տվյալների բավարար համակցություն՝ Սոնա Ալավերդյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ:
28. Վերոշարադրյալ վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը թույլ կտար «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ մեղադրյալ Ս.Ալավերդյանը կատարել է իրեն մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը:
25
Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ս.Ալավերդյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:
29. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս, ստորոդաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել գործով ձեռք բերված ապացույցները և թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա, և համաձայն նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար և ճանաչելու ու հռչակելու Ս.Ալավերդյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ մեղսագրվող արարքը կատարելը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
30. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ տուժող Լ[…] Մ[…]-ի ներկայացրած՝ 62.089 (վաթսուներկու հազար ութսունինը) ՀՀ դրամի գույքային հայցը՝ որպես առողջությունը վերականգնելու համար կատարված ծախս բռնագանձելու վերաբերյալ, պետք է մերժել, իսկ Ա.Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը՝ վերացնել։ Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 348-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը բեկանել:
26
2. Ճանաչել Սոնա Ռաֆիկի Ալավերդյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և արդարացնել՝ վերագրվող արարքը կատարելը ապացուցված չլինելու հիմքով։
3. Տուժող Լ[…] Մ[…]-ի գույքային հայցը մերժել:
4. Սոնա Ռաֆիկի Ալավերդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/2019/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
