Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գևորգյան — ԼԴ/0286/01/09
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԼԴ/0286/01/09

Վճռաբեկ դատարանԼԴ/0286/01/095 նոյեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Լարիսա Ասատուրի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Լ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Քրեական գործը հարուցվել է 2009 թվականի օգոստոսի 25-ին: 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Լարիսա Ասատուրի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2009 թվականի նոյեմբերի 16-ին մեղադրյալ Լ.Գևորգյանը հայտնաբերվել է: 2009 թվականի դեկտեմբերի 17-ին քրեական

Ամբողջ Տեքստ

ԼԴ/0286/01/09

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

ԼԴ/0286/01/09 որոշում

Նախագահող դատավոր Հ.Տեր-Ադամյան

Դատավորներ` Ռ.Ազարյան

Ա.Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

2010 թվականի նոյեմբերի 5-ին

Երևանում

ք.

2

դռնբաց դատական նիստում, քննելով Լարիսա Ասատուրի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Լ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Քրեական գործը հարուցվել է 2009 թվականի օգոստոսի 25-ին: 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Լարիսա Ասատուրի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2009 թվականի նոյեմբերի 16-ին մեղադրյալ Լ.Գևորգյանը հայտնաբերվել է: 2009

թվականի

դեկտեմբերի

17-ին

քրեական

գործը

մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճռով Լ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է տուգանքի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Վերոհիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Լ.Գևորգյանը բերել է վերաքննիչ բողոք:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Լ.Գևորգյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Բողոքի

քննության

համար

էական

նշանակություն

ունեցող

փաստական

հանգամանքները.

5. Լարիսա Գևորգյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել հետևյալ արարքների համար:

Անբարյացակամ հարաբերություններ ունենալով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 54 շենքում իր հարևանությամբ բնակվող Արարատ Եսայանի և նրա ընտանիքի անդամների հետ` 2009 թվականի հուլիսի 5-ին` ժամը 18:00-ի սահմաններում, հիշյալ

շենքի

ընտանիքին`

շքամուտքի

Արարատ

մոտ

Եսայանին,

հանդիպելով

նրա

կնոջը`

տուն

վերադարձող

Մարգարիտա

Եսայանների

Ղազարյանին,

և

3

աղջիկներին` Աշխեն և Էմմա Եսայաններին, Լ.Գևորգյանը վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, անպարկեշտ ձևով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը:

Նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Լ.Գևորգյանը, շենքի շքամուտքում հանդիպելով Էմմա Եսայանին, կրկին անգամ նրա հասցեին արել է վիրավորական արտահայտություններ,

անպարկեշտ

ձևով

ստորացրել

է

նրա

պատիվն

ու

արժանապատվությունը:

2009 թվականի հուլիսի 14-ին` ժամը 14:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 54 շենքի շքամուտքում Լ.Գևորգյանը, լսելով վերելակի մոտ երկաթ կուտակելու մասին Մ.Ղազարյանի կողմից արված դիտողությունը, կրկին անգամ վիրավորական արտահայտություններ է արել Մ.Ղազարյանի և նրա ամուսնու` Արարատ Եսայանի

հասցեին,

անպարկեշտ

ձևով

ստորացրել

է

նրանց

պատիվն

ու

արժանապատվությունը:

6. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճռով և Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքում Լ.Գևորգյանի մեղքը հաստատված է համարվել տուժողներ Մ.Ղազարյանի, Արարատ, Աշխեն և Էմմա Եսայանների, վկաներ Լ.Դասոյանի, Վ.Հովհաննիսյանի և Վ.Պողոսյանի ցուցմունքներով:

7. 2010 թվականի մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները ճանաչվել են ուժը կորցրած: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվել է, որ այդ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

՛Հայաստանի

Հանրապետության

քրեական

օրենսգրքում

փոփոխություններ

կատարելու մասին վերոհիշյալ օրենքն ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 3-ին: Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հանգեցրել են իր անհիմն դատապարտման:

9. Բողոքի հեղինակը նշել է, որ իր բնակարանից կատարված գողության կատարման մեջ կասկածելով նույն շենքում իր հարևանությամբ բնակվող Եսայաններին վերջիններիս կողմից սկսված վեճի ժամանակ նրանց գող է անվանել, որովհետև համոզված է, որ իր տնից գողություն նրանք են արել, սակայն նրանց չի վիրավորել և չի անվանարկել:

4

10. Բողոքաբերը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ են դիտվել գործով տուժողների, ինչպես նաև իր տանը ժամանակավոր աշխատանքներ կատարած անձանց ցուցմունքները: Բողոքի հեղինակը փաստարկել է, որ, ի տարբերություն իր ցուցմունքների, այդ անձանց ցուցմունքների միակողմանի լինելն ակնհայտ է, մինչդեռ ապացույցները պետք է գնահատվեն և արժեք ստանան ոչ թե դրանց քանակով, այլ արժանահավատությամբ, ապացուցողականությամբ:

11. Վճռաբեկ բողոքի հեղինակը գտել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատական ակտով թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ու նույն հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտումներ, որոնք էլ հանգեցրել են ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքի խախտման:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ պնդումների բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ 2010 թվականի մայիսի 18-ից հիշյալ օրենսգրքի 136-րդ հոդեվածի 2-րդ մասը դադարել է քրեորեն պատժելի արարք հանդիսանալ, ուստի Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու փոխարեն պետք է կայացներ այլ դատական ակտ` հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերն ու նույն հոդվածի 5-րդ մասը:

12. Ելնելով վերոգրյալից բողոք բերած անձը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատական ակտը բեկանել և կայացնել նոր դատական ակտ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ենթակա է արդյոք Լ.Գևորգյանը քրեական պատասխանատվության այն դեպքում, երբ նրա վերաբերյալ դատական ակտեր կայացնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվել նրան մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

5

ՀՀ քրեական օրենսգրքի վերոշարադրյալ դրույթի վերլուծությունից երևում է, որ օրենքի հետադարձության կանոնը կիրառվում է այն դեպքում, երբ անձի կողմից հանցավոր արարքը կատարվել է նախքան արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ուժի մեջ մտնելը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լ.Գևորգյանի վերաբերյալ առկա է վերջինիս կողմից բողոքարկված և այդ պատճառով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտ, որով նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 136րդ հոդվածի 2-րդ մասով: Բացի այդ, սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ իրեն մեղսագրվող արարքները Լ.Գևորգյանի կողմից կատարվել են նախքան 2010 թվականի հուլիսի 3-ը, այսինքն նախքան ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին թիվ ՀՕ-98-Ն օրենքն ուժի մեջ մտնելը, որով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 135րդ և 136-րդ հոդվածները ճանաչվել են ուժը կորցրած: Մեջբերված հանգամանքների վերլուծությունից երևում է, որ նախքան Լ.Գևորգյանի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացումը նրան մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասն ապաքրեականացվել է: Այսինքն նախքան Լ.Գևորգյանի նկատմամբ վերջնական դատական ակտի կայացումը տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից բխում է, որ Լ.Գևորգյանի արարքում հանցակազմ չկա:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ՛Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա:

Հիմք ընդունելով քրեադատավարական վերոնշյալ դրույթը, ինչպես նաև սույն որոշման 14-րդ և 15-րդ կետերում առկա վերլուծությունը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով:

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել և քրեական գործի վարույթը կարճել:

6

18. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ

կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 5-րդ մասի պահանջները, ապա Վճռաբեկ

դատարանը գտնում է, որ այն հիմնազուրկ է, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով դատական ակտ կայացնելու ժամանակ` 2010 թվականի մայիսի 18-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած չի եղել: Այս

կապակցությամբ

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

արարքի

կատարման և դատական ակտերի կայացման ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով Լ.Գևորգյանին մեղսագրված արարքում վերջինիս

մեղավորությունը

փոխկապակցված

հաստատված

հավաստի

է

ապացույցների

համարվել

գործին

բավարար

վերաբերող

ամբողջությամբ,

ամբաստանյալի բողոքում առկա փաստարկներն իր անմեղության մասին ճանաչվել են հիմնազուրկ և հերքվել են տուժողներ Մ.Ղազարյանի, Արարատ, Աշխեն և Էմմա Եսայանների, վկաներ Լ.Դասոյանի, Վ.Հովհաննիսյանի և Վ.Պողոսյանի ցուցմունքներով:

19. Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով,

դատավարության

օրենսգրքի

Հայաստանի

Հանրապետության

քրեական

35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով

Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Լարիսա Ասատուրի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հունվարի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մայիսի 18-ի որոշումը բեկանել և գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում

հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 նոյեմբերի, 2010 թ.
Գործի #:
ԼԴ/0286/01/09
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել