Ամոյան — ԵԿԴ/3025/02/11
Ամփոփում
քննելով Գոզո և Վալի Ամոյանների ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի և ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գոզո և Վալի Ամոյանների ընդդեմ Նախարարության՝ փաստաբանին վճարված գումարը բռնագանձելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Գոզո և Վալի Ամոյանները պահանջել են Նախարարությունից բռնագանձել 5.500.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված գումար: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2012 թվականի վճռով հ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3025/02/11
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ`
Ն. Տավարացյան
Ի. Վարդանյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3025/02/11
2015թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՌՀԱԿՈԲՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2015 թվականի նոյեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գոզո և Վալի Ամոյանների ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի և ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գոզո և Վալի Ամոյանների ընդդեմ Նախարարության՝ փաստաբանին վճարված գումարը բռնագանձելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գոզո և Վալի Ամոյանները պահանջել են Նախարարությունից բռնագանձել 5.500.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված գումար: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
18.05.2012
թվականի
վճռով
հայցը
բավարարվել
է
մասնակիորեն՝
Նախարարությունից հօգուտ Գոզո և Վալի Ամոյանների բռնագանձվել է 4.500.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված գումար: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է: ՀՀ
վերաքննիչ
քաղաքացիական
դատարանի
14.02.2013
թվականի
որոշմամբ
Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ 4.500.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության: Գոզո և Վալի Ամոյանների վերաքննիչ բողոքը մերժվել է. վճիռը՝ 1.000.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.04.2013 թվականի որոշմամբ Գոզո և Վալի Ամոյանների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 22.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Գոզո և Վալի Ամոյանների բռնագանձվել է 1.500.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված գումար: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.09.2014 թվականի որոշմամբ Նախարարության և Գոզո ու Վալի Ամոյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Դատարանի 22.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Որոշվել է նաև Գոզո և Վալի Ամոյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 90.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:
Սույն
գործով վճռաբեկ
բողոքներ
են
ներկայացրել
Գոզո ու
Վալի Ամոյանների
ներկայացուցիչը և Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
2. Գոզո և Վալի Ամոյանների վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝
3
Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը, 67-րդ հոդվածի 3-րդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ եթե չկատարվեր (Կրոմվել Գրիգորյանե ՍՊԸ-ի՝ ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի և Վալի Ամոյանի միջև 10.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի առարկան, այն է՝ Վալի Ամոյանի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Կրոմվել Գրիգորյանը չծանոթանար թիվ ԱՐԴ/0169/01/10 քրեական գործի նյութերին, ապա փաստաբան Կրոմվել Գրիգորյանի և Վալի Ամոյանի միջև 24.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի առարկան չէր կարող կատարվել:
Առանց
քրեական
գործի
նյութերին
ծանոթանալու՝
փաստաբան
Կրոմվել
Գրիգորյանը, միայն դատավճռին ծանոթանալով, չէր կարող դատավճռի դեմ վերաքննիչ բողոք պատրաստել և, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնելով ամբաստանյալ Գոզո Ամոյանի շահերը, արդարացման արդյունքի հասնել: Այսինքն՝ Գոզո և Վալի Ամոյաններն ապացուցել են, որ հատուցումն իրոք անհրաժեշտ է եղել Գոզո Ամոյանի խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, Գոզո և Վալի Ամոյանները ցույց են տվել կրած վնասների և իրենց իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը, ինչպես նաև կատարած ծախսի ողջամիտ լինելը, ինչը նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը համարժեք է հենց կրած վնասներին, որպիսի հանգամանքն ապացուցվել
է
հստակ
փաստաթղթերի
միջոցով՝
բացառելով
ենթադրությունները
և
շահարկումները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը իրավունք չուներ փաստաբանի վարձատրության հարցը դիտարկելու (Դատախազության մասինե ՀՀ օրենքի և (Փաստաբանության մասինե ՀՀ օրենքի տեսանկյունից և համեմատություններ անցկացնելու պաշտպանի՝ պայմանագրով սահմանված գումարների և Երևան քաղաքի դատախազի
մեկ
ժամվա
աշխատավարձի
ու
հանրային
պաշտպանի
ամսական
աշխատավարձերի միջև, քանի որ պայմանագրերով համապատասխան ծառայություններ մատուցած պաշտպանը՝ փաստաբանը, սույն գործով նշանակված պաշտպան չի եղել: Դատարանի նման հետևությունները չեն կարող դիտարկվել որպես պատճառաբանված և հիմնավորված հետևություններ, քանի որ դրանք հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պահանջներին:
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
4
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով Գոզո և Վալի Ամոյաններն ուղղակիորեն ազատված են պետական տուրքի վճարումից, ուստի հայցապահանջի չբավարարված մասով ևս նրանցից պետական տուրքի գումար բռնագանձվել չէր կարող:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ հայցի չբավարարված մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2014 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել:
2.1 Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն
վճռաբեկ
բողոքը
քննվում
է
հետևյալ
հիմքի
սահմաններում
ներքոհիշյալ
հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ և 1064-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ որևէ կերպ չի անդրադարձել վնասի հատուցման համար պարտադիր պայման համարվող տարրերի վերլուծությանը, ոչ օրինաչափ վարքագծի պայմանի
բացահայտմանը,
Նախարարության
այն
դիրքորոշմանը,
որ սույն
դեպքում
հատուցման ենթակա կարող է լինել միայն այն վնասը, որը պատճառվել է ապօրինի դատապարտվելու, քրեական պատասխանատվության ենթարկվելու, որպես խափանման միջոց կալանք
կամ
ենթարկվելու
չբացակայելու
հետևանքով:
մասին
ստորագրություն
Վերաքննիչ
դատարանը
կիրառելու,
եզրահանգում
վարչական
չի
տույժի
կատարել
նաև
Նախարարության կողմից վկայակոչված այն դրույթի վերաբերյալ, որ արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տվյալ դեպքում հարկ է փաստել, որ Գոզո և Վալի Ամոյանները ո՛չ հայցադիմումում, ո՛չ էլ սույն գործի քննության ընթացքում չեն պարզաբանել, թե քրեական գործով վարույթն իրականացնող որ մարմնի գործողության կամ անգործության հետևանքով է իրենց վնաս պատճառվել:
Միևնույն ժամանակ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ քրեական հետապնդման մարմնի կատարած գործողությունները կամ կայացրած որոշումները ճանաչվել են ապօրինի: Չկա նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով հաստատվել է դատավորի մեղքը: Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.08.2011 թվականի որոշմամբ որևէ հետևություն չի արվել քրեական հետապնդման մարմնի կամ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապօրինի գործողությունների մասին, դատավճռի բեկանման հիմքում դրվել է ոչ թե քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի որևէ ապօրինի գործողությունը, այլ՝ գործի ոչ լիարժեք քննությունը:
5
Միաժամանակ դատական մի շարք այլ ակտերի ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ դրանց միջև առկա են հակասություններ, որոնք հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2014 թվականի թիվ ԵԿԴ/1061/02/13 վճռով փաստաբանին վճարված գումարի բռնագանձման պահանջը բավարարվել է մասնակիորեն, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2013 թվականի թիվ ԼԴ/0428/02/13 վճռով քննարկվել է փաստաբանին վճարված գումարի ողջամտության հարցը՝ դրանով իսկ հնարավորություն տալով նվազեցնելու այն, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2013 թվականի թիվ ԵԿԴ/0921/02/13 վճռով փաստաբանին վճարված գումարի պահանջը մեկնաբանվել է վնասի հատուցման ինստիտուտի տեսանկյունից, և այն բավարարվել է ամբողջությամբ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2014 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճռով Գոզո Ամոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման չորս տարի վեց ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.08.2011 թվականի որոշմամբ ՀՀ Արմավիրի
մարզի
ԱՐԴ/0169/01/10
ընդհանուր
դատավճիռը
իրավասության
բեկանվել
է՝
դատարանի
ճանաչվել
և
10.12.2010
հռչակվել
է
թվականի
Գոզո
թիվ
Ամոյանի
անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ նրա արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել 12.10.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 7-12):
2) Վալի Ամոյանի և (Կրոմվել Գրիգորյանե ՍՊԸ-ի՝ ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջև 10.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով փաստաբան Կրոմվել Գրիգորյանը պարտավորվել է Վալի Ամոյանի հանձնարարությամբ ծանոթանալ թիվ ԱՐԴ/0169/02/10 քրեական գործի նյութերին, իսկ Վալի Ամոյանը պարտավորվել է այդ ծառայությունների դիմաց փաստաբան Կրոմվել Գրիգորյանին վճարել 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 13-14):
3) Վալի Ամոյանի և (Կրոմվել Գրիգորյանե ՍՊԸ-ի՝ ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջև 24.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով փաստաբան Կրոմվել Գրիգորյանը պարտավորվել է Վալի Ամոյանի հանձնարարությամբ ծանոթանալ ՀՀ Արմավիրի
մարզի
ընդհանուր
իրավասության
դատարանի
10.12.2010
թվականի
թիվ
6
ԱՐԴ/0169/01/10 դատավճռին, պատրաստել և ներկայացնել վերաքննիչ բողոք, ՀՀ վերաքննիչ քրեական
դատարանում
պաշտպանել
Գոզո
Ամոյանի
շահերը,
իսկ
Վալի
Ամոյանը
պարտավորվել է այդ ծառայությունների դիմաց փաստաբան Կրոմվել Գրիգորյանին վճարել 4.500.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 15-16):
4) 10.01.2011 թվականի ստացականի համաձայն՝ (Կրոմվել Գրիգորյանե ՍՊԸ-ն՝ ի դեմս փաստաբան
Կրոմվել
Գրիգորյանի
Վալի
Ամոյանից
ստացել
է
10.12.2010
թվականի
ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված 1.000.000 ՀՀ դրամը, իսկ 21.01.2011
թվականի
ստացականի
համաձայն՝
ստացել
է
24.12.2010
թվականի
ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված 4.500.000 ՀՀ դրամը (հատոր 1-ին, գ.թ. 5-6):
5) Վերաքննիչ դատարանի 24.09.2014 թվականի որոշմամբ որոշվել է Գոզո և Վալի Ամոյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 90.000 ՀՀ դրամ (հատոր 6-րդ, գ.թ. 49-56):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները`
ապօրինի դատապարտման արդյունքում
պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`
ա) ինչ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում անձը կարող է պահանջել ապօրինի դատապարտման արդյունքում իր կրած նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացումը.
7
բ) արդյո՞ք ՀՀ իրավական համակարգում ապօրինի դատապարտման դեպքում փաստաբանին վճարված գումարների մասով հատուցման իրավունքը երաշխավորված է բացառապես արդարացվածի համար.
գ) արդյո՞ք փաստաբանին վճարված գումարները Հայաստանի Հանրապետության կողմից ենթակա են փոխհատուցման լրիվ ծավալով.
դ) արդյո՞ք արդարացվածից կարող է պետական տուրք գանձվել փաստաբանին վճարված գումարների բռնագանձման հայցապահանջներով.
ե) արդյո՞ք արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
4.1 Քննելով Գոզո և Վալի Ամոյանների վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ա) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպեu նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով։
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար, և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմունքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր
8
բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացվածն
իր
իրավունքների
վերականգնման,
այդ
թվում`
քրեական
վարույթն
իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն
իրավունք
ունի
պահանջելու
կալանավորման,
որպես
մեղադրյալ
իրեն
ներգրավելու
և
անօրինական
ձերբակալման,
դատապարտման
հետևանքով
պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները: Նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանները
կասկածյալի,
քրեական
մեղադրյալի,
գործով
վարույթին
նրա օրինական
որպես
պաշտպան
մասնակցում
ներկայացուցչի, ազգականի,
ինչպես
են`
նաև
կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի
Հանրապետությունը`
անկախ
հետաքննության,
նախաքննության,
դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված
9
իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում նույնպես ճանաչել է
ապօրինի դատապարտված անձի կրած
վնասների փոխհատուցման իրավունքը (տե՛ս, Շիլաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության
գործով Եվրոպական դատարանի 06.10.2005 թվականի վճիռը, կետ 20): Միավորված Ազգերի Կազմակերպության 09.12.1988 թվականի (Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուիե (հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 09.12.1988 թվականի 43/173 բանաձևով) 35-րդ սկզբունքով սահմանվել է, որ պետական պաշտոնատար անձի գործողությունների կամ զանցառությունների հետևանքով
պատճառված
իրավունքների,
ենթակա
վնասը`
է
ի
խախտումն
հատուցման`
նույն
սկզբունքների
պատասխանատվության
բովանդակած
կիրառվող
նորմերի
համաձայն, որոնք նախատեսված են ներքին օրենսդրությամբ:
Վերոնշյալ
իրավանորմերից
դիրքորոշումների
համադրված
և
դատարանների
վերլուծության
արտահայտած
արդյունքում
իրավական
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում է, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու, նրան ապօրինի դատապարտելու դեպքում վնասի հատուցման իրավունքն ունի սահմանադրական հիմնարար իրավունքի բնույթ, որը լայնորեն ճանաչված և ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հիմնարար իրավունքի կենսագործումն առաջին հերթին պետք է դիտարկել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի լույսի ներքո, հատկապես այն դեպքում, երբ անձը վնաս է կրել պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով (տե՛ս, Հայկ Սահակյանն ընդդեմ ՀՀ
ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/0780/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Առաջնորդվելով
մասնավորապես`
արդարացվածի
վերջինիս
կարգավիճակի
իրավական
և
առանձնահատկություններով,
սոցիալական
վիճակի
արդյունավետ
վերականգնման անհրաժեշտությամբ, ինչպես նաև վերը նշված սահմանադրաիրավական ու միջազգային
իրավական
պահանջներով՝
օրենսդիրը
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանել է արդարացվածին պատճառված վնասների
հատուցման
իրավունքը:
Մասնավորապես՝
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքում օրենսդիրը նախատեսել է արդարացվածի՝ իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքը: Օրենսդիրը սահմանել է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու
իրեն
անօրինական
ձերբակալման,
կալանավորման,
որպես
մեղադրյալ
ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում
10
ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական վնասը, ինչպես նաև հնարավոր բաց թողնված օգուտները: Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է նաև, որ արդարացվածին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով: ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքում
օրենսդիրը
նախատեսել
է
անձի`
ապօրինի
դատապարտվելու, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով օրենքով սահմանված կարգով պատճառված վնասի լրիվ ծավալով հատուցման իրավունքը:
Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ արդարացվածի՝ նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքի ծագման և իրացման հիմնախնդիրներին:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 30.03.2010 թվականի թիվ ՍԴՈ-871 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մինչդատական վարույթում անձն արդարացվածի կարգավիճակ ձեռք է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
35-րդ
հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցման դեպքում, իսկ դատական քննության փուլում` օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի դեպքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մաս): Մինչ այդ գոյություն չունի կասկածյալին կամ մեղադրյալին պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք, որովհետև դեռևս նա արդարացված չէ: Անձը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հատուցման պահանջով դատարան դիմել միայն դրանում նշված հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուցման ենթակա են միայն այն վնասները, որոնք ապօրինի դատապարտելու հետևանք են:
Համանման իրավական դիրքորոշում արտահայտել է նաև Եվրոպական դատարանը: Եվրոպական դատարանը թեև ճանաչել է ապօրինի դատապարտված անձանց կրած վնասների փոխհատուցման իրավունքը, սակայն միաժամանակ նշել է, որ Կոնվենցիան չի խոչընդոտում պայմանավորվող պետություններին հատուցել վնասը, միայն այն դեպքում, երբ տուժած անձը կկարողանա ապացուցել, որ իրեն պատճառված վնասն ուղղակիորեն կապված է իր իրավունքների խախտման հետ (տե՛ս, Շիլաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով
Եվրոպական դատարանի 06.10.2005 թվականի վճիռը, կետ 20):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման հիմնախնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաև իրավունքների
չարաշահման
արգելքի
համաիրավական
սկզբունքի
լույսի
ներքո
և
արձանագրում է, որ անձին ապօրինի դատապարտման արդյունքում պատճառված նյութական
11
վնասի
հատուցման
իրավունքի
իրավաչափ
ու
արդյունավետ
իրացում
իրավական
պետությունում հնարավոր է միայն այն պայմաններում, եթե չի ապացուցվում, որ այն հանգամանքների ժամանակին բացահայտումը, որոնք հիմնավորել են անձի ապօրինի դատապարտումը, լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական
վնասների
հատուցում
պահանջելու
իրավունքը
ծագում
է
միայն
անձի
արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց
վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը
պատճառվել է ապօրինի դատապարման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավական համակարգում վերը նշված
պայմանների
երաշխավորված
է
միաժամանակյա
փաստաբանին
առկայության
վճարված
դեպքում
գումարների
արդարացվածի
հատուցման
համար
իրավունքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ուղղակիորեն նախատեսված չէ այլ անձանց կողմից փաստաբանին վճարված գումարների հատուցման իրավունքը, սակայն վերը նշվածը չի նշանակում, որ ՀՀ-ում այլ անձինք պետք է զրկված լինեն պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով
պատճառված
վնասի,
մասնավորապես`
արդարացվածի
իրավունքների
վերականգնման համար փաստաբանին վճարված գումարների հատուցման իրավական հնարավորությունից հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օրենսդիրը սահմանել է, որ փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով: Այսպիսով, օրենսդիրը սահմանել է, որ քրեական գործով վարույթին փաստաբանը՝ որպես պաշտպան, կարող է ներգրավել ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հրավերով, այլ նաև կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով: Հետևաբար
պետական
իշխանության
մարմինների
գործողությունների
արդյունքում,
մասնավորապես՝ անձին ապօրինի դատապարտելու արդյունքում նյութական վնաս կարող է պատճառվել նաև այն անձանց, ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար փաստաբան հրավիրելու:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված (Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիրե վերտառությամբ թիվ 40/34 բանաձևի (Աե բաժնի 2-րդ կետում բացահայտված է (տուժողիե՝ որպես հանցագործության զոհի, հասկացության միջազգային իրավական բովանդակությունը, համաձայն որի` հանցագործության զոհ է (են) այն
12
անձը
(անձինք),
ում
(որոնց)
հանցագործությամբ
կամ
իշխանության
չարաշահմամբ
պատճառվել է վնաս, ներառյալ՝ մարմնական կամ բարոյական վնասը, հուզական ապրումները, նյութական վնասը կամ հիմնական իրավունքների էական խախտումները, որոնք օժտված են հատուցման հավասար իրավունքով:
Այդպիսով,
անօրինական
գործողությունների,
հանցագործության
և
իշխանության
չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են, և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք:
ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով միջազգային իրավունքում առկա վերը նշված մոտեցումները, 14.12.2010 թվականի իր թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված (տուժողե հասկացությունն ունի ընդգրկուն բովանդակություն և ներառում է ոչ միայն քրեական, այլև քրեադատավարական, վարչական, քաղաքացիաիրավական ու այլ հարաբերություններից և իրենց կամքից անկախ տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ուստի ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված (տուժողե հասկացությունը նշանակում է նաև հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործողություններից (անգործությունից) վնաս կրած անձ:
Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ անձին ապօրինի դատապարտելու, այսինքն` հանրային իշխանության ոչ իրավաչափ գործունեության արդյունքում վնաս կարող է պատճառվել նաև այլ անձանց, մասնավորապես` նրանց, ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար հրավիրելու փաստաբան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքների
վերականգնման
համար,
փաստաբանին
վճարված
արդարացվածի
գումարների
մասով
ապօրինի դատապարտման հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է նաև այն անձանց համար, ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար հրավիրելու փաստաբան, ով քրեական գործով վարույթի ընթացքում
կներկայացնի
կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը՝ նրանց ցույց տալով իրավաբանական օգնություն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պայմանների միաժամանկյա առկայության դեպքում, ապօրինի դատապարտելու հետևանքով արդարացվածին, ինչպես նաև այն անձանց պատճառված վնասը, մասնավորապես՝ փաստաբանին վճարված գումարները, ովքեր, ՀՀ օրենսդրության համաձայն իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար հրավիրելու փաստաբան, ենթակա են հատուցման լրիվ ծավալով: ՀՀ
վճռաբեկ
անդրադարձել
է
դատարանն
իր
փաստաբանի
նախկինում
կայացրած
վարձատրության
չափի՝
որոշումներում
որպես
արդեն
դատական
իսկ
ծախսի
խելամտության որոշման հարցին: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանի
13
վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ
Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10
դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Եվրոպական
դատարանն
իր
քաղաքացիական
նախադեպային
գործով
իրավունքում
ՀՀ
վճռաբեկ
նույնպես
բազմիցս
անդրադարձել է ծախսերի և ծախքերի խելամտության հարցին և նշել, որ դատարանի նախադեպային
իրավունքի
համաձայն՝
դիմումատուն
ունի
ծախսերի
և
ծախքերի
փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս, Շամոյանն ընդդեմ
Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 07.01.2015 թվականի վճիռը, կետ 48): Ընդ
որում,
իրական
նշանակում
է,
որ
պահանջ
ներկայացրած
անձը
պետք
է
փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի, վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների
և
ապագայում
տեղի
ունենալիք
հնարավոր
կամ
անհնարին
իրադարձությունների ու փաստերի վրա: Անհրաժեշտ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը: Ողջամիտ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի այդ վնասներին, ինչը հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով՝ բացառելով ենթադրությունները և շահարկումները:
Վերահաստատելով նախկինում իր կողմից կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ փաստաբանի վարձատրության չափի՝ որպես դատական ծախսի խելամտության հարցի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք նմանապես կիրառելի են նաև փաստաբանի վարձատրության չափի՝ որպես արդարացվածին պատճառված նյութական վնասի հատուցման խելամտության որոշման հարցի նկատմամբ, քանի որ փաստաբանին վճարված գումարները` անկախ այն հանգամանքից, թե դատական ծախսեր են, թե պատճառված նյութական վնասներ, ինչ դատավարության ընթացքում են վճարվել՝ քաղաքացիական, վարչական, թե քրեական,
պետք է լինեն իրականում կատարված և
անհրաժեշտ, ինչպես նաև դրանց չափը պետք է լինի ողջամիտ: Ընդ որում, քրեական դատավարության ընթացքում փաստաբանին` պաշտպանին, վճարված գումարների իրական լինելը, դրանց անհրաժեշտությունը և ողջամտությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել
14
քրեական
դատավարության
դատավարության
վարձատրելու
ընթացքում
վերաբերյալ
առանձնահատկությունները,
ինչպես
նաև
կատարած
համար
փաստաբաններին
արդեն
իսկ
աշխատանքի
ձևավորված
և
արմատավորված
քրեական
դատական
պրակտիկայի առանձնահատկությունները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ապօրինի դատապարտելու հետևանքով փաստաբանին վճարված իրական, անհրաժեշտ և ողջամիտ գումարները հատուցվում են լրիվ ծավալով: Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճռով Գոզո Ամոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման չորս տարի վեց ամիս ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.08.2011 թվականի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճիռը բեկանվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ ճանաչվել և հռչակվել է Գոզո Ամոյանի անմեղությունը՝ նրա արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով: Նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել 12.10.2011 թվականին:
Վալի Ամոյանի և (Կրոմվել Գրիգորյանե ՍՊԸ-ի՝ ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջև 24.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը պարտավորվել է Վալի Ամոյանի հանձնարարությամբ ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճռին, պատրաստել և ներկայացնել վերաքննիչ բողոք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանել Գոզո Ամոյանի շահերը, իսկ Վալի Ամոյանը պարտավորվել է այդ ծառայությունների դիմաց փաստաբան Կրոմվել Գրիգորյանին ընդհանուր առմամբ վճարել 5.500.000 ՀՀ դրամ: 10.01.2011 թվականի ստացականի համաձայն՝ (Կրոմվել Գրիգորյանե ՍՊԸ-ն՝ ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի, Վալի Ամոյանից ստացել է 10.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված 1.000.000 ՀՀ դրամը, իսկ 21.01.2011 թվականի ստացականի համաձայն՝ ստացել է 24.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված 4.500.000 ՀՀ դրամը: Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ քրեական գործով փաստաբանին վճարված գումարների մասով ներկայացված պահանջը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հատուցման ենթակա այն վնասն է, որը կրել է հայցվոր կողմը, երբ ստիպված է եղել փաստաբանի միջոցով պաշտպանել իր իրավունքները՝ պայմանագրի հիմքով պարտավորվելով վճարել 4.500.000 ՀՀ դրամ: Հետևապես, օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ և 1064-րդ հոդվածների հիմքով հայցվոր կողմին պատճառված վնասը պետք է հատուցվի Հայաստանի Հանրապետության կողմից՝ անկախ հետաքննության, նախաքննության,
դատախազության
պաշտոնատար
անձանց
մեղքից:
Միաժամանակ
15
անդրադառնալով
փաստաբանի
վարձատրության
խելամտության
որոշման
իրավական
խնդրին՝ Դատարանն այն դիտարկել է (Դատախազության մասինե և (Փաստաբանության մասինե ՀՀ օրենքներով սահմանված՝ համապատասխանաբար դատախազի աշխատավարձ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 նոյեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/3025/02/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
