Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԴ3/0004/11/20
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՍԴ3/0004/11/20

Վճռաբեկ դատարանՍԴ3/0004/11/2024 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 290. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ 2020 թվականի փետրվարի 10-ին Աաաա ասոոոոը 22: սս ապրիլի 18ին ընդուսված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 375-րդ հողվածի 1-ին մասի, 375-րդ հոդվածի 1-ին մասի, 360-րդ հոդվածի 2-րդ մասի ն 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննական մարմնի 2020 թվականի հունիսի 5-ին ընդունված որոշումների համաձայն՝ տո ար 265: 1 նկատմամբ ՀՇ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, աան նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, ա ասոլրոը ււտմամբ ՀՀ քրե

Ամբողջ Տեքստ

ՄԴ3/0004/11/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

Նախագահող դատավոր՝ Հ.Մեխակյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Տ.Սահակյան

2024 թվականի դեկտեմբերի 24-ին

ք.Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման դեմ

[անընթեռնելի] վճռաբեկ բողոքը,

2

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի փետրվարի 10-ին

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական

օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 375-րդ հոդվածի 1-ին մասի, 375-րդ հոդվածի 1-ին մասի, 360-րդ հոդվածի 2-րդ մասի և 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նախաքննական մարմնի՝ 2020 թվականի հունիսի 5-ին ընդունված որոշումների համաձայն՝

նկատմամբ ՀՀ քրեական

օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով,

նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, նկատմամբ

ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։ Նախաքննական մարմինը 2020 թվականի հունիսի 5-ին որոշում է կայացրել նաև

ծաղրելու, նրան շուրջ մեկ օր հարցաքննելու, սնվելու, քնի

և այլ տարրական իրավունքներից զրկելու դեպքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Վերոնշյալ որոշումների դեմ դիմող

բողոք է ներկայացրել Գորիսի կայազորի զինվորական

դատախազություն, որը Գորիսի կայազորի զինվորական դատախազ

2020 թվականի հունիսի 29-ի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

2. Վերոհիշյալ որոշումների դեմ

բողոք է

ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան), որը նույն դատարանի 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ մերժվել է։

3.

վերաքննիչ բողոքի քննության

արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ

3

դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ վերադարձվել է։ Բողոքաբերը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը 2021 թվականի հունիսի 22-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված, այն կայացնելիս թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որը ազդել է գործի ելքի վրա։ Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը փաստացի հրաժարվել է արդարադատության իրականացումից՝ խախտելով անձի դատարանի

մատչելիության իրավունքը։ Արդյունքում տուժող

խախտված

իրավունքները վերականգնելու համար ներկայացված բողոքն ըստ էության չի քննվել, ինչը խիստ անհամաչափ է խախտված իրավունքները վերականգնելու նպատակին հասնելու հնարավորությանը։

Բացի այդ, բողոքաբերն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմանը, գտել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը տուժող կողմի՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը անհիմն մերժել է՝ զրկելով իրենց կողմից ներկայացված բողոքը

u

դրա վերաբերյալ

' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

4

պարզաբանումները ներկայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել է վերջիններիս լսված լինելու իրավունքը։

Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների որոշումները պատճառաբանված չեն և այդ որոշումները արտացոլում են միայն մեղադրող կողմի մեկնաբանությունները։

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գործն ուղարկելով ստորադաս դատարան նոր քննության։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանը հանգում է հետևության, որ նման պայմաններում [անընթեռնելի] բողոքը, դատարանը իրավասու չէ ըստ էության քննելու և այն պետք է մերժել առանց հիմքերին

ենթակա չլինելու

անդրադառնալու՝ բողոքարկման

պատճառաբանությամբ (…)»։

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Դ]իմողի ներկայացուցչի կողմից չի պահպանվել վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման երկաստիճան համակարգ, որի համաձայն` մինչդատական վարույթում նշված որոշումը պետք է բողոքարկվի նախ վերադաս դատախազին, ապա վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Հիմք ընդունելով վերագրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և

Սարգսյանի բողոքը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի և կարող են հիմք հանդիսանալ ՀՀ պատճառաբանված, դիմողի ներկայացուցիչ Հայարփի

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 64-65։

5

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշումը բեկանելու և փոփոխելու համար (…)»3: 9.

միջնորդություն է

ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով հետաձգել 2020 թվականի օգոստոսի 31-ի ժամը 16:30-ին նշանակված դատական նիստը և այն նշանակել մեկ այլ օր՝

ներկայությունը ապահովելու նպատակով։ Միջնորդության

մեջ նշվել է, որ

վերաբերյալ նույն դատարանում նույն օրը ժամը

15:00-ին մեկ այլ դատական գործ է քննվելու, որի մասին իրենք նախապես են ծանուցվել։ Վերոհիշյալ միջնորդությունը Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է4:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանն ապահովել է արդյո՞ք արդար դատաքննության իրավունքն այն դեպքում, երբ տուժող

կողմի դատական նիստի հետաձգման վերաբերյալ ներկայացված միջնորդության պայմաններում Առաջին ատյանի դատարանը բողոքի քննությունն իրականացրել է առանց վերջինների մասնակցության։

11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»։

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 120։

4 Տե՛ս նյութեր հատոր 1, թերթ 39:

6

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք (…): (…) 4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ (…):

5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական

դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174.6-րդ հոդվածի համաձայն՝ «2. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի

7

պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ»:

12. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատական քննության երաշխիքը, որը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակն է, նշված կոնվենցիայի իմաստով ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից է։ Եվրոպական դատարանը դիրքորոշումն է հայտնել, որ զենքերի

հավասարության սկզբունքն արդար դատաքննության լայն հասկացության հատկանիշներից մեկն է, որն ընդգրկում է նաև այն հիմնարար իրավունքը, որ քրեական վարույթը պետք է մրցակցային լինի։ Քրեական գործով մրցակցային դատավարության իրավունքը նշանակում է, որ դատավարության բոլոր կողմերին պետք է հնարավորություն տրվի տեղեկանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ու ապացույցներին, ինչպես նաև մեկնաբանելու դրանք: Հնարավոր են տարբեր եղանակներ, որոնցով ներպետական իրավունքը կարող է երաշխավորել այս պահանջի բավարարումը։ Սակայն, անկախ նրանից, թե ինչպիսի միջոց է ընտրվել, պետք է ապահովվի փաստարկների ներկայացման վերաբերյալ մյուս կողմի իրազեկումը, ինչպես նաև վերջինիս պետք է իրական հնարավորություն տրվի մեկնաբանելու դրանք։

13. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, իր հերթին անդրադառնալով անձի կողմից արդար դատաքննության իրավունքի իրացման կարևորությանը, Մարինա Պողոսյանի գործով որոշմամբ նշել է հետևյալը. «(…) [Մ]րցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և' մեղադրանքի, և' պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի 5 Տե՛ս Capmbell and Fell v The United Kingdom, 1984 թվականի հունիսի 28, գանգատներ թիվ 7819/77 և 7878/77, էջ 69:

6 Տե'ս Ocalan v Turkey, 2003 թվականի մարտի 12, գանգատ թիվ 46221/99, կետ 166։ Տե՛ս, ի թիվս այլնի, Garcia Alva v. Germany, 2001 թվականի փետրվարի 13, գանգատ թիվ 23541/94, կետ 39, Lietzow v. Germany, 2001 թվականի փետրվարի 13, գանգատ թիվ 24479/94, կետ 44: 7 Տե՛ս Gusak v. Russia, 2011 թվական հունիսի 7, գանգատ թիվ 28956/05։

8

ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում: Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը»՞:

Ամալյա Ղարիբյանի վերաբերյալ որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն, ի թիվս այլնի, իրավական դիրքորոշում է ձևավորել նաև առ այն, որ «(...) դատական քննությանը մասնակցելը կողմերի՝ քրեադատավարական

օրենքով

երաշխավորված իրավունքն է, իսկ

պարտականությունը կրում է դատարանը:

նշված իրավունքի ապահովման

8 Տե՛ս Մարինա Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 21-ի թիվ ԵԴ/0188/11/18 որոշման 11-րդ կետը։ Այդ թվում նաև՝ տե՛ս Ամալյա Ղարիբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11 և Հարություն Պետրոսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԿԴ/0102/11/17 որոշումները:

9

(...)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի դատարանը կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս, այնպես էլ վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի

կողմից կայացրած որոշման օրինականությունն nL

հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ (…)»:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. նախաքննական մարմնի՝ քրեական

հետապնդում չիրականացնելու մասին որոշումների դեմ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որը նույն դատարանի 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ մերժվել է։

Տուժող կողմի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է"։ Գործի նյութերում առկա է

ներկայացուցիչ

միջնորդությունը, որով վերջինս խնդրել է հետաձգել դատական նիստը և այն նշանակել մեկ այլ օր՝

|ներկայությունը ապահովելու նպատակով”:

15. Նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքները

գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսնի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժող

և նրա ներկայացուցչի մասնակցությունը

դատական նիստին ապահովելու համար, և դատական նիստը շարունակել է վերջիններիս բացակայությամբ՝ չապահովելով

արդար

9 Տե՛ս Ամալյա Ղարիբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11 որոշումը։

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

10

դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ մրցակցության հիմնարար պահանջը և անձի՝ դատարանի առջև կանգնելու ու լսված լինելու իրավունքը։ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել տուժող կողմի դատական նիստին ներկա չգտնվելու պատճառը և նման պայմաններում շարունակել է դատական նիստը՝ բերված բողոքի կապակցությամբ կայացնելով դատական ակտ՝ չնայած այն հանգամանքին, որ միջնորդության մեջ հստակ նշված էր [անընթեռնելի] վերաբերյալ նույն դատարանում նույն օրը մեկ այլ դատական գործ քննվելու վերաբերյալ, որի մասին իրենք նախապես էին ծանուցվել։

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը չի ապահովել տուժող կողմի արդար դատաքննության իրավունքը, քանի որ դատական նիստի հետաձգման վերաբերյալ ներկայացված միջնորդության պայմաններում Առաջին ատյանի դատարանը բողոքի քննությունն իրականացրել է առանց վերջինների մասնակցության։

17. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ արդար դատաքննություն իրականացնելու պահանջը հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության դատական վարույթներին ևս³, ուստի այն դատարանների կողմից պետք է ապահովվի ինչպես գործն ըստ էության քննելուն վերաբերող դատական վարույթի, այնպես էլ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննության ամբողջ ընթացքում։

18. Ինչ վերաբերում է բողոքում բարձրացված մյուս իրավական հարցերին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքերը՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում դրանց անդրադառնալը:

19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13 Տե՛ս Վահրամ Գևորգյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 21-րդ կետը։

11

17-րդ և 23-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և վարույթը փոխանցելու ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության'4:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴ3/0004/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել